21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մեկնաբանում է դեկտեմբերի 3-ին զինծառայող Արթուր Քոչարյանի մահվան հանգամանքները։
ՊՆ հաղորդագրությունում, մասնավորապես» ասվում է.
«ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի հիվանդության հայտնաբերման առաջին իսկ օրից ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել նրա առողջությունը վերականգնելուն և կյանքը փրկելուն, ինչի մասին սույն թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր պարզաբանում:
Ըստ բժշկական հետազոտության արդյունքների՝ գոյություն ունի ապլաստիկ անեմիայի պաթոգենետիկ բուժման երկու տարբերակ՝ իմունոսուպրեսիվ բուժում և ոսկրածուծի փոխպատվաստում: Հիվանդի՝ ոսկրածուծի փոխպատվաստման եղանակով հետագա բուժումը կազմակերպելու նպատակով Ռ.Յոլյանի անվան արյունաբանության ԳՀԻ տնօրինությունը պաշտոնապես դիմել է ՌԴ ք. Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի, ՌԴ Սանկտ-Պետերբուրգի ակադեմիկոս Ի.Պավլովի անվան պետական բժշկական համալսարանի արյունաբանության կենտրոններին և ք.Մինսկի 9-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցին, որոնք զբաղվում են այս հիվանդության բուժման հարցերով:
Միաժամանակ, ոսկրածուծի դոնորների ռեգիստրի կողմից, որպես ոսկրածուծի դոնոր հետազոտվել է հիվանդի քույրը, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինս ունի անհամատեղելիություն հիվանդի հետ ու չի կարող հանդիսանալ որպես դոնոր:
ՌԴ ք.Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոնի պրոֆեսոր բ.գ.դ. Ա.Մասչանի եզրակացության համաձայն՝ ոսկրածուծի համատեղելի արյունակից դոնորի բացակայության պայմաններում, որպես բուժման առաջին փուլ գերադասվում է կոմբինացված իմունոսուպրեսիվ բուժումը ցիկլոսպորինի և հակալիմֆոցիտար գլոբուլինի կիրառմամբ:
Ռ.Յոլյանի անվան արյունաբանության ԳՀԻ-ի կողմից 31.10.2012թ. տրված կարծիքի համաձայն նշված բուժումը խիստ ծանր է և պարունակում է հետագա ծանր բարդությունների մեծ վտանգ և ցանկալի է բուժումը կազմակերպել ք. Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոնում:
Զինվորին ք. Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոն տեղափոխելուց հետո բժիշկների կողմից ձեռնարկվել են հիվանդության դեմ ժամանակակից բժշկությանը հայտնի հնարավոր բոլոր միջոցները՝ Արթուրի կյանքը փրկելու համար: Բուժման ընթացքում վերը նշված կլինիկայի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքվել է միջպետական պայմանագիր՝ Արթուրի բուժման համար անհրաժեշտ գումարը փուլ առ փուլ վճարելու նպատակով:
Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոնը ՀՀ պաշտպանության նախարարության՝ զինվորի բուժման ընթացքի և մահվան հանգամանքների վերաբերյալ արված հարցմանն ի պատասխան հայտնել է, որ զինվորի բուժման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայություն չի եղել: Արթուր Քոչարյանի պատշաճ բուժման պրոցեսը իրականացվել է առանց որևէ մեկի արձագանքը հաշվի առնելու, բժշկական կանոնների համաձայն: ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդես գալ փաստաթղթային հիմնավորումներով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Արթուր Քոչարյանի հարազատներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ և հայտնում է իր զորակցությունը»:
Հիշեցնենք, որ «Չենք լռելու» նախաձեռնությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, թե Մոսկվայում Արթուր Քոչարյանի բուժման գումարը ՊՆ-ն մոտ մեկ ամիս չի տրամադրել, սակայն համաձայնվել էր փոխանցել տեսանյութի բարձրացած աղմուկից հետո։
«Պաշտպանության նախարարությունը չափազանց երկար ձգձգեց: Բժիշկներն ասում են, որ եթե որդիս տեղափոխվեր Մոսկվա, գոնե մեկ ամիս առաջ, նրա կյանքը հնարավոր կլիներ փրկել: Որդուս թաղելուց հետո ես չեմ լռելու: Բոլորը պետք է իմանան, որքան է այս երկրում զինվորի կյանքի արժեքը ցոփության մեջ ապրող գեներալների համար»,- «Չենք լռելու»-ի հետ զրույցում ասել էր Արթուրի հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը:
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ուղերձ է հղել` հանրապետության բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց մաղթելով առողջություն եւ բարեկեցություն. «Ձեր հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում են: Հոգատարության և աջակցության կարիք ունեն բոլոր հաշմանդամները, այդ թվում` մեր ազգի այն քաջարի զավակները, որոնք հաշմանդամ դարձան Հայրենիքը պաշտպանելիս և որոնց առջև պետությունը, մենք բոլորս, կրկնակի բարոյական պատասխանատվություն ենք կրում:
Այսօր մեր պետությունն անում է հնարավորը` լուծելու հասարակության խոցելի խմբերի, այս դեպքում` հաշմանդամ մարդկանց խնդիրները, որոնք բազմազան են` սկսած շրջակա միջավայրի մատչելիության եւ հավասար պայմանների ապահովումից, մինչև բժշկասոցիալական վերականգնման միջոցառումների իրականացում, զբաղվածության խնդիրների լուծում: Առավել կարևոր է հասարակության կողմից հաշմանդամ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձեւավորումը, այն իրողության գիտակցումը, որ համապատասխան պայմաննների առկայության դեպքում հաշմանդամություն ունեցող անձը կարող է լիարժեքորեն ինտեգրվել հասարակություն, աշխատել, արարել: Սա է մեր գերխնդիրը և այս ուղղությամբ պետք է աշխատեն ինչպես պետական կառույցները, այնպես էլ հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները:
«Հաշմանդամներն ունեն հավասար իրավունքներ»,- սա սոսկ խոսք չէ: Հիմնվելով մեր ազգային արժեքների վրա, օգտագործելով զարգացած երկրների փորձը` մենք պետք է ստեղծենք այնպիսի հասարակություն, որտեղ հաշմանդամը կապրի լիարժեք կյանքով»:
Նշենք, որ այսօր հաշմանդամների միջազգային օրն է, որն աշխարհում նշվում է 1992 թվականից` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:
Zohrap Yeganyan.. Թե ինչպես հարամվեց Գյումու քաղաքապետի մամլո խոսնակի ծննդյան օրը.
Հարգելի լրագրողներ ջան, երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, իբրև թե Գյումրու քաղաքապետը Վրաստանում մարդ է վրաերթի ենթարկել, այդ կապակցությամ հայտնում եմ, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, դա սովորական ապատեղեկատվություն է, խնդրում եմ ակամայից մի դարձեք ապատեղեկատվութուն տարածող, քանզի իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածելով դուք չեք նպաստում նաև Գյումրու վերականգնմանն ուղղված մեր ներկա ջանքերին, ստիպված ենք լինում կենտրոնանալ արհեստածին տեղեկությունները հերքելու վրա: Հարգելներս, հուսով եմ՝ մենք իրար հասկացան:
Երկուշաբթի «Սպարտակի» ղեկավարությունը պաշտոնապես կհաստատի «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը, հայտնում է Gazeta.ru-ն:
«Սպարտակ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի հավաքականի հարձակվողի համար կվճարի 7,5 միլիոն եվրո, իսկ անձամբ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի մոտ 2,5 միլիոն եվրո:
Հենց այսքան է վաստակում «Սպարտակի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` Վելիտոնը:
Գյումրիում «Հանրապետություն» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը հնարավոր է` արտագաղթի, գրում է «Ժամանակ» թերթը:
«Այդ մասին Ա. Զաքարյանն ինքը հայտնեց «Ժամանակին», երբ փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին մեծամասնական ընտրակարգով տեղի ունենալիք ընտրությունների մասին:
Ա. Զաքարյանն ասաց, որ չգիտի, թե ինչ է տեղի ունենում, ով է առաջադրվում կամ ընտրվում: Նա ասաց, թե առժամանակ դուրս է եկել քաղաքականությունից, եւ չի բացառվում, որ ընդհանրապես չվերադառնա: Նա նաեւ տեղեկացրեց, որ այժմ փաստաթղթեր է նախապատրաստում` Եվրոպական դատարանում իր դատավճիռը բողոքարկելու համար:
Հիշեցնենք, որ Ա. Զաքարյանը 2008թ. նախագահական ընտրությունների հետ կապված գործընթացների արդյունքում դատապարտված գործիչներից է: Նա կալանավորվել եւ 2,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել ընտրական գործընթացներին խոչընդոտելու մեղադրանքով:
— Պարոն Զաքարյան, եթե դուրս եք գալիս քաղաքականությունից, այդ դեպքում ինչո՞վ եք զբաղվելու` աշխատանքի՞ եք անցնելու, թե՞ տնտեսական գործունեությամբ եք զբաղվելու:
— Ժամանակը ցույց կտա: Չեմ բացառում ոչ մի տարբերակ:
— Հիասթափվե՞լ եք քաղաքական գործունեությունից:
— Չէի ասի, թե դա հիասթափության հետեւանք է, դա այսօրվա իրականությունն է: Միգուցե ինչ-որ ժամանակ հետո ինչ-որ նոր իրավիճակ ստեղծվի, որի արդյունքում փորձեմ ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործունեության մեջ, բայց այս պահին գտնում եմ, որ դա անիմաստ է ինձ համար:
— Ինչո՞ւ:
— Ցանկություն չկա: Իսկ Հայաստանում քաղաքականություն կա՞, որ զբաղվենք: Ես չեմ ոզում այդպես զբաղվել: Եթե Հայաստանում դասական առումով քաղաքականություն լիներ, միգուցե մեծ հաճույքով զբաղվեի:
— Իսկ «Հանրապետություն» կուսակցության դեկտեմբերի 21-ին տեղի ունենալիք համագումարին չե՞ք մասնակցելու:
— Եթե Հայաստանում լինեմ, կմասնակցեմ:
-Հնարավո՞ր է արտագաղթեք:
-Հնարավոր է:
— Իսկ որտե՞ղ եք արտագաղթելու` Եվրոպա, Ամերիկա, թե՞ Ռուսաստան:
— Դեռ չեմ որոշել:
— Հնարավո՞ր է` ընդմիշտ արտագաղթեք:
— Հնարավոր է, չեմ բացառում»,- մեջբերում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 30-ին, հրապարակվել է սկեսրոջ և ամուսնու կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկված Մարիամ Գևորգյանի գործով դատավճիռը:
Ըստ այդմ` Մարիամ Գևորգյանի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ժամկետի 1/3-ը հանվել է: Հայկանուշ Միքայելյանն արդեն մեկ տարի է՝ կալանավորված է, ինչը նշանակում է, որ նրան մնում է անազատության մեջ մնալ 1 տարի, 2 ամիս:
Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գեւորգյանին: Մ.Գեւորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի եւ խոշտանգումների են ենթարկել: Երեւան վերադառնալուց հետո Գեւորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչեւ 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածքներ հասցնել) եւ 119 (խոշտանգում) հոդվածներով:
Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քիչ առաջ հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մարզի Կայանավանի հատվածում, Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց այդ երկրի քաղաքացի, 1971-ին ծնված Թելման Ջավանշիր օղլու Ալիևին:
Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել էր սահմանի խախտում: Ադրբեջանի Հանրապետության Ղազախի (Խաղխաղի) շրջանի Մազամլի գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Թելման Ջավաշիր օղլու Ալիևը ժամը 07:45-ի սահմաններում հատել էր հայ-ադրբեջանական սահմանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը.
Տասը տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծել պայմանագիրը և պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը: Սակայն արդեն յոթ ամիս է, ինչ Պաշտպանության նախարարությունից ոչ մի կերպ չեն արձագանքում սպայի պահանջին: Մինչդեռ Կառավարության կողմից հաստատված որոշմամբ կա հստակ պահանջ, համաձայն որի հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու զեկուցագիր ստացած լիազոր մարմինը պարտավոր է ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում ներկայացնել պատասխան։ Պաշտպանության նախարարությունը խախտել է այդ պահանջը:
Մարդու իրավունքների պաշտպանը գրություն էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ պարզելու օրենքի պահանջի չկատարման պատճառը։ Նախարարությունից ի պատասխան հայտնել էին, որ սպային տրվել է մեկ ամիս ժամանակ պահեստազոր արձավկելու հարցում վերջնական կողմնորոշվելու համար, այն դեպքում, երբ սպան Պաշտպանության նախարարությանը բազմիցս հայտնել էր իր` պահեստազոր արձակվելու հստակ որոշման մասին:
Նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում Պաշտպանը հայտնաբերել է օրենքի պահանջների խախտում և առաջարկել կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձանց։
Գաբրիել Պողոսյանի՝ Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնում չհաստատելու փաստը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հասարակական շարժումները Հայաստանում հեռանկար ունեն։ Նրանց ներկայացուցիչների նկատմամբ վստահությունն էապես ավելի մեծ է, քան քաղաքական միավորների հանդեպ։ Մենք հակված ենք վստահելու նրանց, ովքեր որևէ մեկի թայֆայից չեն, քաղաքական խաղերում չկան, իշխելու ցանկություն չունեն։ Նրանց, ովքեր իրենց առաջ դնում են կոնկրետ, իրատեսական նպատակներ։
Ակնհայտ է, որ այսօր իշխանությունն ավելի շատ է հաշվի նստում հասարակության հետ, քան, ասենք 5 տարի առաջ։ Գուցե որոշ չափով դա պայմանավորված է նրանով, որ իշխանությունն է փոքր-ինչ ավելի խելամիտ ու ադեկվատ դարձել։ Իր կարևոր դերն են խաղում նաև սոցիալական ցանցերը, որտեղ տեղեկատվության ազատ փոխանակման համար սահմանափակումներ, ըստ էության, չկան։ Պատկերացրեք, օրինակ, որ youtube գոյություն չունենար, և Գաբրիել Պողոսյանի «ելույթները» մրցույթի ժամանակ հնարավոր չլիներ տեղադրել համացանցում ու դարձնել հազարավոր մարդկանց սեփականությունը։ Որտեղի՞ց այդ դեպքում մենք կիմանայինք այդ մարդու ինտելեկտի և գրագիտության մակարդակի մասին։ Իշխանությունը, հավանաբար, հնարավորություն կունենար թույլ չտալու նկարահանումները և չցուցադրելու նկարահանվածը հեռուստատեսային եթերով։ Ճիշտ նույն ձևով՝ եթե որևէ «հաբռգած» պատգամավոր, դատախազ կամ ոստիկան այսօր փորձի փողոցում ցույց տալ իր «լավ տղա» լինելը, ապա շատ հավանական է, որ որևէ քաղաքացի կնկարահանի նրա «հերոսությունները» հեռախոսով, որից հետո մի քանի վայրկյան անց այդ տեսագրությունը կհայտնվի նույն youtube–ում։ Բայց ամենակարևոր դերն այստեղ խաղում է ինքը՝ հասարակությունը, ավելի ճիշտ՝ նրա այն մասը, որն այլևս սպասելիքներ չունի ավանդական քաղաքական ինստիտուտներից և սկսել է ինքը ձևակերպել իր նպատակները։
Հիմա իշխանությունը հասարակության հետ հաշվի է նստում, պայմանականորեն ասած, 5 տոկոսով։ Երբ այդ տոկոսը հասնի 70-80-ի, ինչպես Արևմուտքում է, քաղաքական խաղերը՝ բանակցությունները, պայմանավորվածությունները, առևտուրը, Պողոսի կամ Պետրոսի իշխանությունը, այլևս էական նշանակություն չեն ունենա։ Կարևորն այն է, որ քաղաքական գործիչը երբ դուրս գա հարթակ, ասի ոչ թե «սիրելի ժողովուրդ», այլ՝ «հարգելի քաղաքացիներ»։
«Առավոտ».
Քաղաքապետարանը քննարկում է Երևանի ճոպանուղու վերագործարկման հարցը: Այդ մասին այսօր ասել է Երևանի գլխավոր ճարտարապետՆարեկ Սարգսյանը: «Ճոպանուղու ստորին կանգառը` Չարենցի փողոցում, տարիներ առաջ սեփականաշնորհվել է: Մենք քաղաքապետարան ենք դիմել այդ տարածքը հասարակական սպասարկման օբյեկտ դարձնելու համար: Այդ խնդրի լուծումը ժամանակավորապես առկախվել է. պետք է հասկանալ` մենք ճոպանուղուց հրաժարվում ենք, թե ոչ»,- ասել է նա` հավելելով, որ ճոպանուղու վերագործարկման հարցի պատասխանը պարզ կլինի քաղաքապետարանի եզրակացությունից հետո, որը պատրաստ կլինի 2-3 շաբաթվա ընթացքում:
-
-
21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ -
21.05.2024 | 01:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր -
20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև» -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
18.05.2024 | 02:10
Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ) -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
20.05.2024 | 01:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ. հայտարարություն
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.