23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Բնապահպանական պետական տեսչության կողմից նոյեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 670 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված շուրջ 3.64 միլիոն դրամի վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50 հազար դրամի չափով և հաշվարկվել է 54 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 49.5 հազար դրամի վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Կոտայքի Տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 50 հազար դրամի չափով:
Կենսաբազմազանության, հողերի թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50 հազար դրամի չափով և հաշվարկվել է 60 հազար դրամի վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի կողմից «ԴԳՄՔ» ՓԲ ընկերության պոչամբար տանող թափուկատարի վթարի հետեւանքով հողի աղտոտման համար հաշվարկվել է 2.88 մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Սյունիքի Տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված հրացանը հանձնվել է ոստիկանությանը:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400 հազար դրամի ընդհանուր վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է շրջական միջավայրին 600 հազար դրամի ընդհանուր վնաս։
Ընդհանուր առմամբ բնապահապանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.36 միլիոն դրամ:
Ստյոպա Սաֆարյան. 1. Ավանի Աճառյան թաղամասում բացվեց Ստյոպա Սաֆարյանի ևս մեկ շտաբ: Միայն այն, որ շտաբի դուռը բացելուն պես մեր հետ միասին ներս մտավ առաջին այցելուն` մի արիստոկրատ տիկին, ցույց էր տալիս, որ մարդիկ մեզ սպասում են: Ու մինչ տղաները կզբաղվեին տարածքը կարգի բերելով, պլակատներ փակցնելով, հարակից 5 շենքերի բնակիչներին հասցվեցին իմ նախընտրական բուկլետները: Այդ ընթացքում ես հասցրեցի շփվել տարածքում զբոսնող կամ անցուդարձ անող մարդկանց հետ: Փոքրիկ վիճակագրություն. կես ժամվա ընթացքում հանդիպածս 30 մարդուց ընդամենը 2-ն էին, որ չէին թաքցնում մրցակցիս ընտրելու իրենց մտադրության մասին /այդ երկուսը քիչ անց հարակից բեսեդկայում ակնարկեցին, որ եթե փող տամ, ապա ինձ կտրեն. բնականաբար, ասացի, որ ճիշտ թեկնածուի չեն մոտեցել/, մյուսները ասում էին, որ ծանոթ են իմ հասարակական-քաղաքական ու խորհրդարանական գործունեությանն ու շատ կցանկանան, որ ես դրանք շարունակեմ: Քարոզիչները նույնպես ասում էին, որ բնակարաններում մարդկանց 80 տոկոսը ջերմությամբ է ընդունել իմ բուկլետը:
2. Ավանի շենքերում հանդիպած մարդկանցից ընդամենը 1 կին է «սպառնացել», որ կհավաքի չբացված /որոնց բնակիչները տանը չէին/ դռներին դրված բուկլետները: Երիտասարդ քարոզիչի ու տիկնոջ խոսակցությունը իսկապես անեկդոտ է: Հակասաֆարյանական տիկին` «դրեք, դրեք, միեւնույնն է ձեզանից հետո հավաքելու եւ թափելու եմ»: Քարոզիչ տղան հեգնում է` «տիկին, դուք այս շենքի հավաքարա՞րն եք»: Տիկինը զայրացել է, որ իրեն կարող են շփոթել հավաքարարի հետ, կատաղել է իրեն շնորհված նոր կոչումից, հասկացել, որ սրամիտ երիտասարդի հետ զրույցի շարունակությունը կարող է նոր անակնկալներ ունենալ իր համար ու ծլկել է:ՃՃՃՃՃ
3. Ժամը 14:00-ից Գայի արձանի մոտից, ավանդույթի համաձայն քարոզարշավ երթով գնացինք Նոր Նորքի 2-րդ զանգվածի այն շենքերը. որոնց բնակիչներին չէինք հասցրել նախորդ անգամ հանդիպել ու զրուցել: Արդեն կարելի է ասել, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածի զգալի մասի բակերում եղել ենք: Անգամ չհայտարված այցի պարագայում ապշեցնող էր, որ մարդիկ 5 րոպե անց բակ էին իջնում, իսկ որ ավելի զարմացնող ու հիացնող էր` հարակից շենքերի պատուհանների ճնշող մեծամասնությունը, չնայած ցուրտ եղանակին, բացվում էին ու բաց մնում մինչեւ հանդիպման ավարտը եւ նրանք բնակարաններից, պատշգամբներից ունկնդրում էին Ստեփան Հասան-Ջալալյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի ելույթները:
4. Հերթական անգամ շնորհակալությունս եմ հայտնում այն երիտասարդներին ու ավագ զորակցողներիս, ովքեր ինձ ուղեկցեցին քայլարշավի ընթացքում: Կեցցեք, ես ուժեղ եմ Ձեզանով ու իմ ժողովրդով:
5. Արդեն իսկ նյարդային շարժումներ եմ նկատում մրցակի թեկնածուի շտաբի որոշ տիկնանց ու երիտասարդների կողմից: Ավանի տիկնոջ մասին գրեցի: Նոր Նորքի 2-րդ զանգվածում մի երկու երիտասարդ, հանդիպման պահին որոշեցին բարձրաձայն երաժշտություն միացնել ավտոմեքենայում, ապա նաեւ անցուդարձ անել փողոցում: Երկրորդ անգամ դեմ-դիմաց դուրս գալուց հետո հասկացան, որ լավ ավարտ չի սպասվում այդ ամենին: Եւ որ հետաքրքիր էր, մարդկանց ու թիմիս զայրացրել էր ոչ միայն նրանց «վիխըդկեքը», այլ կատարյալ քյառթու ցքցքոցը: Հանդիպման եկած կանանցից մեկը զարհուրած նետեց` «էս Ձեր բարձր մշակույթը լիկվիդացրեք մեր թաղից, ինչպիսի~ ճաշակ»:
6. Հուսով եմ, մրցակից թեկնածուս հրաշալի գիտակցում է, որ նմանատիպ միջադեպերը չեն բխում իմ եւ իր շահերից եւ կահնձնարարի իր ակտիվիստներին «ռաբիս ցքցքոց լսել» սաստիկ ինտիմ վայրերում: Ես չեմ ակնարկում, թե սա հրահանգ կամ հանձնարարություն է: Քավ լիցի: Ինքնաբուխ ժայթքումներ են, բայց լավ կլինի եւս մեկ անգամ հանձնարարել զերծ մնալ սանձարձակություններից: Դա հստակ պետք է ասվի բոլոր շտաբերում: Բարեբախտաբար, մինչեւ այժմ որեւէ անշնորք արարք չի եղել եւ հուսամ` չի էլ լինի: Մրցակցիս այս արժանիքի մասին չեմ կարող չխոսել:
7. Վաղը ժամը 13:00-ին մեկնարկում է մի փոքր ավելի զանգվածային քարոզարշավ-երթ: Ինձ զորակցելու կգան իմ շատ ընկերներ` հասարակական ու քաղաքական դեմքեր, այդ թվում Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ ուրիշ շատերը, այդ թվում` քաղաքացիական տարբեր շարժումներից: Կհավաքվենք Գայի արձանի աստիճանների վրա, նրանք կհնչեցնեն իրենց բարեմաղթանքներն ու պատգամները եւ մենք հաստատված երթուղով կշարունակենք մեր քայլերթը: Ուրախ կլինեմ այնտեղ տեսնել բոլորին, ում ճանաչում եմ, եւ նրանց, ովքեր ցանկանում են իմ հետ իրենց ընկերությունը հաստատել ու մի ամբողջ կյանք լինել լավ ընկերներ:
«Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում են արդեն Հայաստանի Հանրապետության 9 մարզերի քաղաքային բոլոր համայնքների հանրակրթական դպրոցները: Առաջիկայում նախատեսվում է սկսել նաև Սյունիքի մարզի քաղաքային դպրոցների, ինչպես նաև բոլոր մարզերի գյուղական դպրոցների փուլային ներգրավումը:
«Dasaran.am»-ի աշխատակազմը 2012թ.-ի մարտից ի վեր վերապատրաստումներ է անցկացրել ՀՀ մարզերի քաղաքներում և տեղի դպրոցների անձնակազմին ծանոթացրել օպերատորների, ուսուցիչների և տնօրենների համար նախատեսված էլեկտրոնային գործիքին: Վերապատրաստման ընթացքում «Dasaran.am»-ի պատասխանատուների և օպերատորների միջև տեղի են ունենում աշխատանքային ակտիվ քննարկումներ, որոնք նպաստում են գործիքի ավելի ճկուն ու հարմարավետ դարձնելուն:
Երևանի թիվ 38 դպրոցի օպերատոր Ռոզա Սարգսյանի խոսքով՝ կայքն անցած տարվա համեմատ ավելի մատչելի ու ճկուն է:
Արտաշատի թիվ 6 դպրոցի օպերատոր Արմենուհի Հայրապետյանը նշում է, որ կայքը լավ է աշխատում և օրեցօր այն կատարելագործվում է՝ ավելի հարմարավետ դարձնելով մուտքագրումները:
Իսկ ինչպես նշում են բազմաթիվ ծնողներ, «Dasaran.am»-ի շնորհիվ հեշտացել է երեխաների առաջընթացի վերահսկողությունը, ինչպես նաև կայքն օգնում է ապահովել դպրոցների թափանցիկությունն ու նվազեցել կոռուպցիոն ռիսկերը: Ավելացնենք նաև, որ համաձայն Dasaran.am կայք-ի վերլուծության՝ այն աշակերտները, որոնց ծնողները շուրջ 3 ամիս օգտվում են Dasaran.am-ի ծառայություններից, գրանցում են առաջընթացի 13% աճ և բացակայությունների 22% նվազում, ինչը ևս փաստում է ծառայության անհրաժեշտությունն ու արդյունավետությունը:
Նշենք, որ վերջին տվյալներով կայքն ունի 212.000 գրանցված ծնող և նույնքան աշակերտ, միջինում 1.350.000 ամսական այցելու և 19.500.000 ամսական էջադիտում: Հիշեցնենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով:
Սմբատ Ղահրամանյան… Եվրոպականից ու եվրաինտեգրումից զզվում եք, բայց, մեկ է, եվրոպացի ուսանողը օրինակ է հայ ուսանողի համար`իր վարքով, մտածողությամբ, կրթվածությամբ, հոգևոր ու մշակութային մեծ արժեհամակարգով, ազատականությամբ և այլն: Ուզում եմ, որ հայ ուսանողն էլ լինի ըմբոստ ու չհարմարվող, քաղաքականապես հասուն, էնտուզիազիստ ու երբեմն նաև ֆանատիկոս իր գաղափարի, իր մտքի հաջողության համար: Ամբողջ աշխարհում ուսանողության միասնականությունից վախենում են գերհզոր երկրների իշխանությունները, իսկ Հայաստանում մեզ մոտ պակասում է այն ուսանողի տեսակը, ով որևէ քաղաքական ու կուսակցական ուժի կողմնակից չէ, միայն թե իր երկրում կարողանա լավ կրթություն ստանալ, հարգանքի հանդիպել, ծառայել իր երկրի բանակում ու գործել հանուն իր երկրի զարգացման ու բարօրության: Երազում եմ, որ հայ ուսանողությունը հենց էսպիսին լինի: Ուսանողությունը միակ մաքուր այն երևույթն է կամ հավաքական ամբողջությունը, որ չպետք է խառնվի քաղաքական այս կամ այն կեղտոտ խաղերին: Գաղափարական ու արժեհամակարգային ուսանողություն եմ ուզում իմ երկրի համար:
Ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչությունն այսօրվանից ստուգումներ է իրականացնում Գյումրիի քաղաքապետարանում: Նրանց հատկապես հետաքրքրում է, թե ինչպե՞ս է ծախսել պետության հատկացրած դոտացիան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Այդ մասին գրում է «Առավոտը»։
«Թե ո՞վ է հրավիրել ռեւիզորներին, մեզ այսօր չհաջողվեց պարզաբանումներ ստանալ Գյումրիի քաղաքապետարանից, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ նրանք եկել են իրենց կամքով, եւ որոշակի փաստաթղթեր ստուգելուց հետո՝ բարձրաձայնել են, թե Վարդան Ղուկասյանի անձնակազմը այնպիսի թերացումներ ու չարաշահումներ է թույլ տվել, որ կան քրեական գործեր հարուցելու բոլոր հիմքերը:
Ի դեպ, այս օրերին գրեթե ամեն օր քաղաքապետարան են գնում-գալիս քննչականի ու դատախազության աշխատակիցները»,- գրում է «Առավոտը»:
«Առավոտ».
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Նախարարի շնորհավորական ուղերձում ասվում է.
Սիրելի’ ուսանողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում առանձնակի ջերմությամբ է նշվում` որպես ուսանողների համաշխարհային օր: Տասնամյակներ շարունակ աշխարհի ուսանողներն ակտիվ և միասնական ներգրավված են ինչպես իրենց երկրների ամենօրյա խնդիրների, այնպես էլ համաշխարհային հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում:
Ուսանողությունը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքը: Հասարակության երիտասարդ մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Հմուտ և մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված գիտական մտքի զարգացումն ու ողջ հասարակության առաջընթացը: Մենք թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոփոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով:
Հայ ուսանողներն այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը: Թե ինչպիսին կլինի Հայաստանի Հանրապետությունը տարիներ անց, պայմանավորված է նաև ներկայիս ուսանողության ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ:
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին և ցանկանում լավատեսություն, եռանդ, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում:
Լավագույն ցանկություններով` ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
Vlad Hovhannisyan. Բեռլինի պետական ազատ համալսարանում (ԲԱԿ) փակվել է հայագիտության ամբիոնը, քանի որ Սփյուռքի նախարարությունը հրաժարվել է տարեկան 24 000 եվրո տրամադրել ամբիոնին (ամսական ընդամենը 2 000 եվրո)…
Երբ պետական գործիչները չունեն ազգային-պետական մտածելակերպ, ուզում ես քեզ մեջտեղից ճղի, մեկ ա բան չի ստացվի… Հիմա պատկերացրեք մեր Սփյուռքի նախարարի ազգային ազատագրական դեմքը ու դա համադրեք Բեռլինումհայագիտության ամբիոնի գոյության կարևորության բացատրությունների հետ… ու պատկերացրեք այն անհաղորդ արտահայտությունը, որով այդ դեմքը լսելու է ձեզ…
Ի դեպ, տարեկան մի քանի անգամ 24 000 եվրո Սփյուռքի նախարարը երևի ծախսում ա իրա շրջագայությունների վրա, որոնցից էս երկիրը ՈՉ ՄԻ ՕԳՈՒՏ չի ստանում.. Վաղուց սաղս էլ գիտենք, որ Սփյուռքի նախարարությունը անիմաստ գերատեսչություն է, որը հավայի պետության փողերն ա ուտում…
Հ.Գ. Ամենավատը. այդ ընթացքում ադրբեջանցիները Բեռլինի համալսարանում հիմնել են իրենց ամբիոնը… Զարթնեք էլի, այ մարդ: Բոլ ա էլի… Արա, ամեն ինչը հո փող աշխատելո՞վ չի պայմանավորված: Հասկացանք՝ կյանքը մի անգամ ա տված ու ՊԸՏԻ ՎԱՅԵԼՎԻ…
Վահե Ավետյան հասարակական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստը:
Դատարանում ցուցմունք են տալիս նույն օրը ծեծի ենթարկված և գործով տուժող զինվորական բժիշկները: Ըստ նրանցից մեկի, 32-ամյա զինվորական բժիշկ Արտակ Բայադյանի` թիկնապահ Նորայրը տղաներին առաջարկել է դրսում խոսել: Գնում են «Հարսնաքարի» ավտոկայանատեղի, որտեղ նրանց են շրջապատում 15-20, ամրակազմ, բարձրահասակ տղաներ, ովքեր, ըստ տուժողի, ուշագնացության աստիճան հարվածում էին իրենց: Ըստ նրա՝ հիմնականում խփում էին գլխին ու դեմքին, մինչև բոլորն ուշագնաց են եղել: Միակ արտահայտությունը, որ նա լսել է՝ «լավ, մեռավ, էլ մի խփեք»:
Այսօր ժամը 12.00-ին «Վարկած» ակումբում նախանշված էր մամուլի ասուլիս` փաստաբան Արթուր Գրիգորյանի հետ, ով երեկ երեկոյան ևս մեկ անգամ հաստատել էր իր մասնակցությունը: Հստակեցվել էին նույնիսկ ՀՀ փաստաբանների պալատում առկա կոնկրետ խնդիրներ, որոնց նա պետք է անդրադառնար ասուլիսի ընթացքում:
Այսօր նրա հեռախոսահամարը, չգիտես ինչու, դարձել է անհասանելի, նրա գրասենյակի դուռը մինչ այս պահը փակ է: Ասուլիսին ներկա բազմաթիվ լրագրողներին հյուրի` անհասկանալի պատճառներով չներկայանալու մասին հայտնելուց և լրագրողների հեռանալուց հետո միայն, «Վարկած» ակումբի ասուլիս վարողին մոտեցավ Կարեն անունով փաստաբան և հայտնեց, որ Ա. Գրիգորյանը գրություն է թողել իր մոտ, որպեսզի ինքն այն փոխանցի ասուլիս վարողին:
Գրության մեջ մասնավորապես նշված էր, որ իր հարազատների հետ զորամասում դեպք է պատահել, և ստիպված է եղել շտապ մեկնել այնտեղ:
Տեղեկացնենք, որ Ա. Գրիգորյանի և «Վարկած» ակումբի գասենյակները գտնվում են միևնույն շենքի միևնույն հարկում: Այդ նույն գրությունը կարող էր տրվել անմիջապես «Վարկած» ակումբի գասենյակի պատասխանատոուներին:
Փաստաբանների պալատում առկա խնդիրների բարձրաձայնմանն առնչվող ասուլիսին փաստաբան Ա. Գրիգորյանի նմանօրինակ անհետացումը տարաբնույթ պատճառներ կարող է ունենալ:
«Հրապարակը» գրում է, թե ՀՀ զինված ուժերում տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու գործի շրջանակում հարցաքննվել է ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը:
Թեեւ Փայտյանը մատակարարման, սպառազինության գծով տեղակալն էր եւ անմիջական պատասխանատվություն էր կրում նշված հանցագործության համար, սակայն հարցաքննվել է որպես վկա: Ակնհայտ է, որ իշխանությունը խնայում է նրան եւ բավարար է համարել պաշտոնանկության պատիժը:
Օրեր առաջ մեր թերթին տված հարցազրույցում բանակի խնդիրներով «սրտացավ ու մտահոգ» Սեյրան Օհանյանը եւս որպես լուրջ պատիժ համարեց նրան պաշտոնից զրկելը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.