02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի` Կ. Եսայանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այս մասին տեղեկանում ենք Դատախազության մամուլի ծառայությունից
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Հ. Սարգսյանը, որը համակրել է Գյումրու քաղաքապետ Վ. Ղուկասյանի դստերը` Մ. Ղուկասյանին, և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, տեղեկացել է, որ Մ. Ղուկասյանը պատրաստվում է ամուսնանալ այլ անձի հետ:
Իմանալով, որ 2012թ. ապրիլի 12-ին պետք է տեղի ունենա Մ. Ղուկասյանի և Կ. Եսայանի նշանադրությունը` Հ. Սարգսյանը որոշել է վրեժխնդիր լինել` Կ. Եսայանին սպանելու և նշանադրության արարողությունը խափանելու միջոցով:
Ըստ մեղադրական եզրակացության, 2012թ. ապրիլի 12-ին Կ. Եսայանի հետ պայմանավորվել է հանդիպել «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարող ամայի տարածքում, որտեղ էլ Հ. Սարգսյանը 16 տրամաչափի ողորկափող հրազենից կրակել է Կ. Եսայանին, որը ստացած վնասվածքից մահացել է:
Կատարած հանցագործության հետքերը թաքցնելու և իր համար այլուրեքություն ստեղծելու նպատակով Հ. Սարգսյանը փոխել է ավտոմեքենայի արտասահմանյան համարանիշը և ուղևորվել Բավրա: Հատելով ՀՀ սահմանը` մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղից էլ 3 ժամ անց վերադարձել Գյումրի:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաև, որ Հ. Սարգսյանը 2011թ. ընթացքում առանց պետական գրանցման իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, այն է` ներմուծել և իրացրել է ավտոմեքենաներ, որի արդյունքում ստացված համաախռն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 188-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
«Աքիլլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր «Վարկած» ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ապահովագրական ընկերությունների կողմից տաքսի սերվիսների մեքենաների ապահովագրելու անօրինական մերժումների և սահմանափակումների մասին, նշեց, որ վերջին ժամանակներում, տաքսի մեքենաները՝ թե սերվիսների, թե մասնավոր սեփականության, չեն ապահովագրվում ընկերությունների կողմից, պատճառաբանելով, թե իրենց ձեռնտու չէ այդ գործառույթը, քանի որ վթարները տաքսիների հետ կատարվում է երեք անգամ ավելի հաճախ, քան սովորական մեքենաների հետ:
«Փաստորեն, այդ պատճառով, որոշ տաքսի սերվիսներ, ուղղակի չեն կարողանում շահագործել իրենց մեքենաները, որովհետև տուգանքը բավականին մեծ է. 50 .000 դրամ, եթե չես ապահովագրել տրանսպորտային միջոցը, և ուժը կորցրած կտրոնի փակցված լինելու դեպքում, տուգանք՝ 150.000 դրամ»,-ասաց ՀԿ նախագահը:
Նրա խոսքով, պարզվում է, որ ապահովագրական բյուրոն տեղյակ չի, որ ապահովագրող ընկերությունները չեն ապահովագրում մեքենաններին. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է, քանի որ դա կրում է մասայական բնույթ, սակայն բյուրոն տեղյակ չէ, մյուս կողմից իրենք ճիշտ են, ասում են՝ մենք ոչ մի բողոք չենք ստացել. Ընդամենը երեք սերվիս է դիմել իրենց, իրենք էլ ասում են՝ մենք այս երեք սերվիսով կսկսենք զբաղվել»:
Վերջինս հրաժարվեց նշել, թե կոնկրետ որ ընկերություններն են հրաժարվել ապահովագրել, և հավելեց, որ շատ դեպքեր են եղել, երբ ապահովագրական ընկերությունները տուգանվել են ՝ իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
Սակայն դա հարցի լուծումը չի ապահովել, այլապես այսօր մարդիկ կարիք չէին ունենա շրջանցելու ինչ -ինչ խոչընդոտներ, արժանանալու ապահովագրական ծառայությունների բարի կամքին: Իսկ քանի որ տաքսի սերվիսները հիմնականում պատկանում են ոչ հասարակ ՀՀ քաղաքացիների, ստացվում է, որ այստեղ կարող է ևս մրցակցություն լինել, ըստ՝ կարողության աստիճանի:
Այսօր զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել, թե Էրեբունու վարչական շրջանում, բենզալցակայանում ծեծի է ենթարկվել Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը: Որոշ լրատվամիջոցներ էլ շտապեցին ոստիկանությանը մեղադրել, որ այդ կապակցությամբ հրատապ տեղեկատվություն չի տարածել:
Այդ մեղադրանքը անհիմն է: Սերգեյ Գրիգորյանը և նրա հարազատները հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էին, որ նա վայր է ընկել տանը: Հարկ ենք համարում հիշեցնել, որ այդ կարգի միջադեպերի վերաբերյալ ոստիկանությունը տեղեկատվություն պաշտոնական կայքէջում չի տեղադրում:
Հավելենք, որ այսօր, երբ ոստիկանները կրկին այցելել են Սերգեյ Գրիգորյանին, նա դաձյալ հերքել է ծեծի մասին լուրերը և ասել հետևյալը. «Նոյեմբերի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, գտնվել եմ տանը և ցանկանում էի նոր վերանորոգած տան հյուրասենյակում բացել օդանցքը, որի համար կանգնել եմ ալյումինե աստիճանի վրա, սակայն երկկողմանի բացվող փականը չեմ ամրացրել… ոտքերիս տակից աստիճանը փախել է, և ես վայր եմ ընկել լամինատե հատակին, իսկ գլուխս դիպել է բազկաթոռի թևի հատվածին… Դրանից հետո երեկոյան ժամին տուն են եկել ծնողներս, որոնց պատմեցի կատարվածի մասին և գլխիս սառը դրեցին: Հաջորդ օրը գտնվել եմ տանը, անկողնային վիճակում: Երեկոյան ժամին ուժեղ գլխացավեր եմ ունեցել և առավոտյան ապահովության համար դիմել եմ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ ունեմ գլխուղեղի ցնցում»:
Սա կատարվածի վերաբերյալ Սերգեյ Գրիգորյանի բացատրությունն է՝ առանց մեկնաբանությունների:
Տեղի ունեցածի հանգամանքները ճշտելու և ամբողջական պատկերը պարզելու ուղղությամբ ոստիկանության միջոցառումները շարունակվում են:
Իսկ մենք զանգվածային լրատվության միջոցներին կրկին հորդորում ենք զերծ մնալ անհարկի ու վնասակար շտապողականությունից, համակողմանի ուսումնասիրել իրողությունները և հանրությանը ներկայացնել ոստիկանության հետ համագործակցության արդյունքում մինչև վերջ ստուգված ու հավաստի տեղեկատվություն:
«Հրապարակը» գրում է, թե խորհրդարանի Կարմիր սրահում հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող լուսանկարների ցուցահանդես է բացվել, որի կենտրոնական մասում Հովիկ Աբրահամյանն է ՌԴ դեսպան Վ. Կովալենկոյի եւ Գագիկ Ծառուկյանի հետ, բացում է «Էքսպոն», Ս. Նարիշկինի հետ ողջագուրվում է, Վ. Մատվիենկոյին ինչ-որ բան նվիրում:
Ըստ ԱԺ պատասխանատուների, ցուցահանդեսը կազմակերպել է ռուսական կողմը. ՌԴ դեսպանատունը` Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական կապերի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի այցի առիթով:
Չնայած դրան, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նախորդ օրը բողոքել էր, թե ինչու է նկարների տակի «բացատրությունը» գրված ռուսերեն, ինչը «ՀՀ պետական լեզվի մասին» օրենքի խախտում է:
«Հրապարակ».
Դեկտեմբերի 4-ին ժամը 19:00-ի սահմաններում Պաշտպանի 116 թեժ գիծ ահազանգել է Արմեն Մելքոնյանի մայրն ու հայտնել, որ Արմենն առավոտյան ժամը 10:00-ից գտնվում է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում և նրան իր որդու մասին ոչ մի տեղեկություն չեն հայտնում:
«Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպեր գծով տեղակալ Ն. Սիմոնյանը հայտնել է, որ Արմեն Մելքոնյանը որպես վկա է կանչվել ոստիկանություն և նրան մինչև երեկոյան ժամը 22:00-ն բաց կթողնեն, սակայն Արմենի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ նրան կարգավիճակի վերաբերյալ ոչինչ չեն հայտնել:
Ժամը 22:00-ին մեր աշխատակիցները զանգահարել են օպեր գծով տեղակալին, վերջինս հայտնել է, որ Արմենին արդեն բաց են թողել:
Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները զանգահարել են նաեւ Արմենին, ով նույնպես հայտնել է, որ իրեն բաց են թողել և ինքն արդեն տանն է (հետագայում պարզվել է, որ Արմենը մեր աշխատակիցներին այդպես է հայտնել ոստիկանների ճնշման ներքո): Ավելի ուշ Արմենի մայրը զանգահարել է Պաշտպանի թեժ գիծ և տեղեկացրել, որ իր որդին դեռևս գտնվում է ոստիկանության բաժնում:
Գիշերը ժամը 01:00-ի սահմաններում արագ արձագանքման աշխատակիցիները կրկին այցելել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ ոստիկանության բաժնի տվյալ օրվա պատասխանատուն պնդել է, որ Արմեն Մելքոնյանը ոստիկանությունում չի գտնվում:
Այնուհետեւ մեր աշխատակիցները Արմենի մորն առաջարկել են հայտարարություն տալ տղայի կորելու փաստով, ինչից անիմիջապես հետո ոստիկանությունում մեր աշխատակցին հայտնել են, որ Արմեն Մելքոնյանը ոստիկանության բաժնում է: Այդ պահին մեր աշխատակցի հարցին, թե ինչու էին թաքցնում իրականությունը, Քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ա. Քոչարյանը պատասխանել է` «Էդ պահին ըտենց էր հարմար, ըտենց ենք ասել: Կարաք` ապացուցեք»:
Արմեն Մելքոնյանը ավելի ուշ Պաշտպանի ուղղված դիմումի մեջ հայտնել է, որ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Կ. Հովհաննիսյանը իր դժգոհությունը իրավիճակի շուրջ հայտնել է հետեւյալ կերպ. «Ասել էի քեզ մինչև առավոտ նստի ստեղ, բաց կթողնենք, դե տես հեսա ինչա լինելու», իսկ Մելքոնյանի մոր հետ հեռախոսով խոսելու ընթացքում հայհոյել է նրան:
Հաշվի առնելով Արմեն Մելքոնյանի, նրա մոր եւ քրոջ հոգեբանական ճնշված վիճակը` ժամը 02.00-ի սահմաններում Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները առաջարկել և վերջիններիս ուղեկցել են մինչև տուն:
Այսօր Պաշտպանի աշխատակազմ այցելած Արմեն Մելքոնյանը Պաշտպանին ուղղված դիմումով հայտնել է նաև, որ դեռեւս 5 օր առաջ նրան տարել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ծեծի ենթարկել, պատիվն ու արժանապատվություն նվաստացնող վերաբերմունքի են արժանացրել և բաց թողել (ի դեպ Արմեն Մելքոնյանի դեմքին կապտուկ կար): Բացի այդ, նա հայտնել է, որ դեկտմբերի 4-ին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում իր կամքին հակառակ, սպառնալիքների ներքո իրենից ցուցմունք են վերցրել:
Մայրն էլ դիմումի մեջ նշել է, որ դեկտեմբերի 4-ին առավոտյան 09.30-ի սահմաններում իրեն զանգահարել է ոմն Արմինե` ներկայանալով ոստիկանության թեժ գծից և սպառնացել, որ եթե 10 րոպեյի ընթացքում Արմենը չներկայանա ոստիկանություն, իրենց համար վատ է լինելու»,- նշված է պաշտպանի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Սպայի աշխատուժի արժեքը ՀՀ-ում ամենացածրն է. այն գնահատվում է ավելի ցածր, քան ուսուցչի, պետական պաշտոնյայի, բանկային աշխատողի, անգամ տեխնիկական աշխատողի աշխատանքի արժեքը:
Օրինակ՝ ՀՀ -ում միջին աշխատավարձն, աշխատուժի սահմանադրական ծանրաբեռնվածության պարագայում, մեկ ամսվա ընթացքում կազմում է 100 հազար դրամ, այն դեպքում, երբ այն կազմում է 160 ժամ:
Իսկ մարտական հերթապահություն իրականացնող կրտսեր սպան վարձատրվում է միջինը 180.000 դրամ, այն դեպքում, երբ մեկ ամսվա ընթացքում ծառայում է 520 ժամ:
Նման պայմաններում ակնառու է սպայի ծառայության վարձատրության փոքր ծավալը:
Եթե դրան գումարենք այն ֆիզիկական ու հոգեկան ծանր տանջալից վիճակները, երբ յուրաքանչյուր ակնթարթ վտանգվում է սպայի և նրան վստահված, ենթակա զինծառայողների կյանքը, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա:
Ես ևս կարող էի տասը հազար դոլար ավել ծախսել և մարդկանց շենքերից բերել ընտրությունների. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 2-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին:
« Հետաքրքիրն այն է, որ վերևից քվեաթերթիկները բացել են, միայն ընտրված է եղել Ստյոպա Սաֆարյանը, իսկ ներքևում՝ լուսաբացին՝ Ռոբերտ Սարգսյանը, այսինքն՝ նրա ընտրողները գլուխները կորցրած առավոտյան եկել էին ընտրության»,-նշել է նա։
Ըստ Ստյոպա Սաֆարյանի, Տիգրան Մուկուչյանը կանաչ լույս էր բացել ընտրակեղծիքների համար, նրա խոսքով, ընտրության օրն առավոտյան մարդկանց տաքսիներով և գազելներով են բերել ընտրությունների, կնիքները ցնդել են հենց տեղում, տեղամասի ներսում հանձնաժողովի անդամները ոչ մի քայլ չեն ձեռնարկել, բացի դրանից, ընտրությունների վերաբերյալ պատշաճ ծանուցում չի եղել, և բազում այլ իրավախախտումներ են եղել։
«Ըստ էության, ամեն ինչ արվեց, որպեսզի ընտրությունների օրը կեսօրից հետո թանաքը ցնդի։ Տիգրան Մուկուչյանը ճեմելով եկել է տեղամասեր և ինքն է տեսել, որ թանաքը ցնդում է, միամիտ աչուկներով զարմանում է, թե ինչի է թանաքը ցնդում»,- նկատել է Ս. Սաֆարյանը, և ավելացրել, -«Ես բողոքարկելու եմ՝ դիմելու եմ ՍԴ, այդ քայլին գնալու համար բավական մեծ են ունեցածս հիմքերը, եղել են խախտումներ, որոնք մասշտաբային էին։ Կային խախտումներ, որոնք էապես ազդել են ընտրությունների վրա։ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան ևս դիմելու եմ, և այդ գումարները, որոնք պետք է վճարի պետությունը, ամեն ինչ անելու եմ, որ դա վճարվի Տարոն Մարգարյանի և Ռոբերտ Սարգսյանի անձնական գրպանից»:
«Հանրապետականն այս անգամ ինքն իր ձեռքով ապացուցեց, որ մեծամասնական ընտրակարգը պետք չի Հայաստանում»,-հավելեց
Ասուլիսի մյուս բանախոս Արմեն Մարտիրոսյանի խոսքով, որը նաև Ստեփան Սաֆարյանի շտաբի պետն է, թիվ մեկ ընտրատարածքում քաղաքացին ընտրում է՝ չիմանալով, թե ում է ընտրում, այլ ընդամենը իմանալով, թե ում բարեկամն է: «Եթե Ռուբեն Հայրապետյանի պարագյում գոնե գիտեինք, որ հասարակությունը ճանաչում է Ռուբեն Հայրապետյանին, ապա այս դեպքում գալիս էր տեղամաս, հարցնելով, թե Տարոն Մարգարյանի ազգականը որ համարն է: Սա ցույց է տալիս, որ ընտրական գործընթաց որպես այդպիսին չկա»:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի, չի կարելի թույլ տալ, որ Հայաստանում իշխանությունը ձևավորվի բարեկամական, ազգակցական կապերով: Եզակի ընտրությունն էր, որտեղ ոչ թե օլիգարխը, կրիմինալն էր քաղաքական գործչի դեմ, այլ անհայտ մեկը՝ բարեկամական կապերով»,-ընդգծել է նա։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, ազատվելով Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պարտականություններից, 2013 թվականի հունվարի 1-ից նշանակվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ:
Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյան
(կենսագրական)
Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը (ավազանի անունը` Վրեժ) ծնվել է 1952 թ. Հալեպում:
1959-1964 թթ. սովորել է Բեյրութի Վահան Թեքեյանի անվան տարրական դպրոցում, 1964-1967 թթ.` Բեյրութի Հովակիմյան-Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցում:
1967թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան և ավարտել 1973 թ.: Նույն` 1973 թ. Գևորգյան ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ «Մխիթար Գոշ. Մեկնություն Երեմիա մարգարեի» թեմայով:
Այնուհետև 1973 թ. Ս. Էջմիածնում` ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1975 թ. Լոնդոնի Ս. Սարգիս եկեղեցում ստացել է քահանայական ձեռնադրություն` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի:
1973-1974 թթ. աշխատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` որպես կաթողիկոսարանի քարտուղար:
1974-1975 թթ. սովորել է Քենթերբերի Ս. Օգոստինոսի դպրոցում` Հովվական աստվածաբանություն, 1975-1978թթ.` Լոնդոնի Քինգս քոլեջում` ստանալով Պսակավոր աստվածաբանության (BD) աստիճան:
1978-1979 թթ. սովորել է Շոտլանդիայի Ս. Անդրյուսի անվան դպրոցում: 1979-1981 թթ եղել է Լոնդոնի Ս. Պետրոս եկեղեցու հոգևոր հովիվ, իսկ 1981-1986 թթ. պաշտոնավարել որպես Գևորգյան Հոգևոր ճեմարանի փոխտեսուչ, Նոր Կտակարանի և Ընդհանուր եկեղեցու պատմության դասախոս:
1983 թ. «Վանական շարժման սկզբնավորությունը Հայաստանում» թեմայով պաշտպանել է վարդապետական թեզ և Օշականում ստացել վարդապետական գավազան` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի:
1986 թ. «Ս. Բարսեղ Կեսարացու կանոնները» թեմայով պաշտպանել է ծայրագույն վարդապետության թեզ և նույն թվականին` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, Օշականում ստացել գավազան:
1986-1988 թթ. Գարեգին Ա երջանկահիշատակ Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ,1988-1991թթ.` Նյու Ջերսիի Ս. Ստեփաննոս եկեղեցու հոգևոր հովիվ, իսկ 1991-1995թթ` կրկին ԱՄՆ Հայոց արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ:
1992 թ. ընդունվել է Կոլումբիայի համալսարան և Պատմության մագիստրոսի (MA) աստիճանով ավարտել 1993 թ:
1995-1999 թթ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ստանձնել է Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնը, դասավանդել որպես Նոր Կտակարանի դասախոս:
2000-2002 թթ. եղել է Դալլասի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, իսկ 2002-2007 թթ` Ֆիլադելֆիայի Ս.Սահակ և Ս. Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ: 2002-2010 թթ. նաև պաշտոնավարել է որպես ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ, այնուհետև 2010թ. նշանակվել Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ:
2011 թ. նոյեմբերի 6-ին ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացել է եպիսկոպոսական օծում և ձեռնադրություն:
«Էժանագին բամբասանք է, որին չարժե անդրադառնալ»,- «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսպես է որակել այն լուրը, ըստ որի ինքը մանդատը վայր է դնելու։
«Վերջին օրերին տարածվել էր, որ Հակոբյանը պետք է հրաժարվի իր պատգամավորական մանդատից՝ ԱԺ-ում տեղը զիջելով Ստյոպա Սաֆարյանին: Հակոբյանը երեկ հավաստիացրել է, որ դրա մասին ինքն առաջին անգամ մամուլից է լսել՝ հասկանալով, որ դա ընդամենը պատվեր է»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»։
«Հայկական ժամանակ».
«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը դիմելու է ՀՀ Սահմանադրական դատարան՝ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող կոալիցիոն կուսակցությունների կողմից նոյեմբերի 21-ին նախատեսված արտահերթ նիստը բոյկոտելու հարցը հակասահմանադրական ճանաչելու հայցով. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա տեղեկացմամբ, անհրաժեշտ 34 ստորագրությունը հավաքվել է:
«ՍԴ դիմելու համար ստորագրահավաքին մասնակցել է ՀԱԿ-ն ամբողջ խմբակցությամբ, «Ժառանգություն» խմբակցությունը՝ ներառյալ «Ազատ դեմոկրատներն» ամբողջությամբ և նաև ստորագրել են այնքան թվով ԲՀԿ-ականներ, որքան անհրաժեշտ էր ՍԴ դիմելու համար, իսկ Դաշնակցությունը չի միացել ստորագրություններին»,- նշել է Զուրաբյանը:
Ըստ նրա, սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անհրաժեշտության դեպքում ԱԺ փոքրամասնությունը միասնական է:
-
-
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.