02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործն ընդունվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանի վարույթ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, 1983թ. ծնված Հարություն Սարգսյանը համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, սակայն աղջկա հարազատների կողմից մերժվել է: 2012թ. մարտի վերջերին՝ տեղեկանալով, որ Մանյա Ղուկասյանը 2012թ. ապրիլի 12-ին նշանադրվելու է Կարեն Եսայանի հետ՝ Հ. Սարգսյանն, ըստ մեղադրանքի, «խանդի հողի վրա, նրանց նշանադրությունը խափանելու, միաժամանակ աղջկա հորից վրեժխնդիր լինելու նպատակով, պլանավորել և սպանել է Կարեն Եսայանին»:
Հ. Սարգսյանը մեղադրվում է նաև 2011թ. ընթացքում առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մեջ` 2010-2011թ.թ. ընթացքում տարբեր անձանց անուններով ՀՀ տարածք է ներմուծել 4.897.588 ՀՀ դրամ մաքսային արժեքով թվով երեք ավտոմեքենա, դրանք 10.625.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրացրել է տարբեր անձանց, որի արդյունքում ստացված համախառն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 768.194 ՀՀ դրամի զգալի վնաս` եկամտահարկ` 471.904 ՀՀ դրամ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճար` 296.290 ՀՀ դրամ:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժեց ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանի միջնորդությունն իր պաշտպանյալին 5-օրյա կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին:
Ըստ պաշտպանի, ամբաստանյալի մայրը՝ Աղավնի Ադամյանը, ու կինը՝ Զարինե Հակոբյանը, վերջերս տուժել են ավտովթարից՝ մայրը գտնվում է վերակենդանացման բաժնում, իսկ կինը վիրահատության է ենթարկվել և ներկայումս շարունակում է բուժումը հիվանդանոցային պայմաններում: Կարճաժամկետ մեկնումը հնարավորություն կտա ամբաստանյալին տեսակցել իր մերձավորներին, ինչպես նաև իր մանկահասակ երեխային հանձնել ընկերոջ խնամքին՝ ներկայումս երեխան գտնվում է ազգականի խնամքի ներքո:
Տուժող ու պաշտպանական կողմերը չառարկեցին միջնորդության դեմ, սակայն դատարանը գտավ, որ թեև ամբաստանյալ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող Դ. Ադամյանը չի մեղադրվում առանձնապես ծանր հանցագործության մեջ և օրենքը թույլ է տալիս նրան տրամադրել կարճաժամկետ մեկնում, սակայն պաշտպանության կողմից չներկայացվեցին պատշաճ հիմնավորումներ, որ առկա է ամբաստանյալի հարազատների կյանքին սպառնացող վտանգ:
Դատարանը միաժամանակ հայտնեց, որ երեխայի հետագա խնամքը ստանձնող անձի տվյալներն ունենալու դեպքում կարող է կարգավորել հարցը, հակառակ դեպքում՝ դատարանի ձեռնարկած միջոցների շնորհիվ երեխայի մասին կհոգան բնակության վայրի տարածքի խնամակալության մարմինները:
Դատարանը նաև ընդգծեց, որ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում ամբաստանյալը կարող է հետագայում էլ նույն միջնորդությամբ հանդես գալ:
«Փաստինֆո»
«Նախախորհրդարան» նախաձեռնության համակարգող Գարեգին Չուգասզյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ինչպես գիտեք, դեկտեմբերի 11-ին, ժամը 14.30-ին, 58204212 քրեական գործի (Վարդան Օսկանյանի գործ) շրջանակում ծանուցագրով որպես վկա ինձ հրավիրել էին ԱԱԾ քննչական վարչություն:
Մամուլի բազմաթիվ ներկայացուցիչների խնդրանքներին ի պատասխան հաղորդում եմ մանրամասնություններ այդ հանդիպումից:
Թեև հրավիրել էին «Սիվիլիտաս» հիմնադրամի գործունեությանը վերաբերող քրեական գործով, սակայն հարցեր էին տալիս 2002 թ. Արտաքին գործերի նախարարության և իմ գլխավորած «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» կազմակերպության միջև առնչությունների վերաբերյալ՝ կապված Տեղեկատվական հասարակությանը նվիրված գիտագործնական միջոցառումների հետ: Որքան էլ զարմանալի թվա, սակայն ինձ տեղեկացրին, որ սա «Սիվիլիտաս» հիմնադրամի գործունեությանը վերաբերող քրեական գործի դրվագ է համարվում:
Հարցերը մասնավորապես վերաբերում էին 2002 թ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության կազմակերպած «էլեկտրոնային Կովկաս» կոնֆերանսին իմ առնչությանը: Հարցնում էին, թե արդյոք հիշում եմ այն իսկապես անց է կացվել, թե ոչ, մասնակցել եմ այդ կոնֆերանսին և նրա կազմակերպական աշխատանքներին, թե ոչ, գիտեմ արդյոք որքան գումար է հատկացված եղել դրա կազմակերպման համար և ինչպես, ովքեր են եղել ֆինանսավորողները, ովքեր են մասնակցել, ովքեր են եղել կազմակերպիչները:
Ես պատասխանեցի, որ չնայած այդ շրջանից անցել է շուրջ տասը տարի, սակայն ես հստակ հիշում եմ, որ նման կոնֆերանս անց է կացվել Եվրոպական միության հովանավորությամբ, թեև ինքս չեմ մասնակցել կոնֆերանսին և առավել ևս նրա կազմակերպական աշխատանքներին: Ասացի, որ չգիտեմ նաև ֆինանսավորման գումարը: Ասացի նաև, որ այդ կոնֆերանսին մասնակցել են բազմաթիվ հյուրեր, որոնց թվում’ Ռուսաստանի հեռահաղորդակցության այդ ժամանակվա նախարարը: Հիշեցի նաև Արտաքին գործերի նախարարությունում հրավիրված այն կազմակերպչական հանդիպումը, որին հրավիրված են եղել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Հատուկ հարց տրվեց, թե ես ինչու եմ հրաժարվել մասնակցել կազմակերպական աշխատանքներին: Պատասխանեցի, որ պատճառն իմ այդ ժամանակվա խիստ զբաղվածությունն է եղել: Նշեցի, որ ինքս այդ կոնֆերանսին նախորդող ժամանակաշրջանում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի էլեկտրոնային զարգացմանը նվիրված շուրջ քսան օտարերկրյա հյուրեր ներառող միջազգային սեմինարի կազմակերպմամբ էի զբաղված, որի պաշտոնական ֆինանսավորողների թվում կար նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Մանրամասն հարցեր տրվեցին այդ ֆինանսավորման չափի ու բնույթի վերաբերյալ: Ինձ հիշեցրեցին, որ ես Վարդան Օսկանյանից ստացել եմ շուրջ երկու հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, և հարցրեցին, թե ինչպես է օգտագործվել այդ գումարը: Ես պատասխանեցի, որ մեր կազմակերպությունը այդ ֆինանսական միջոցները ստացել է ոչ թե Վարդան Օսկյանյան անձից, այլ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պաշտոնապես՝ ի դեմս նախարար Վարդան Օսկանյանի և սեմինարի ավարտից անմիջապես հետո ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումներին ներկայացրել է այդ գումարի օգտագործման վերաբերյալ մանրամասն բովանդակային և ֆինանսական հաշվետվություն:
Հատկանշական է, որ տվյալ հարցաքննությունը կատարվեց «Նախախորհրդարան» նախաձեռնության ստեղծումից օրեր անց: Ինչպես հայտնի է, վերջինս ունի հստակ արտահայտված քաղաքական ուղղվածություն, այն է մեկնարկել ազգային խնդիրների առաջադրմանը և իրականացմանը ունակ կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման գործընթացը: Տպավորությունն այնպիսին է, որ իմ’ որպես «Նախախորհրդարանի» համակարգողի, մասնագիտական և գործարար անցյալի վրա ստվեր գցելու անհաջող ձեռնարկումով, անուղղակի ձևով փորձ է արվում քաղաքական ճնշում ստեղծել «Նախախորհրդարանի» աշխատանքի վրա: Հարկ եմ համարում նշել, որ իրականում սա միայն բարձրացնելու է «Նախախորհրդարանի» հեղինակությունը և ավելացնելու է հետաքրքրությունը նրա աշխատանքների նկատմամբ, ինչպես նաև հերթական անգամ բացահայտելու է Հայաստանի կառավարման ներկայիս համակարգի ողջ սնանկությունը»:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Սամվել Հարությունյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2012թ.հուլիսի 26-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում ընթացող դատաքննության ժամանակ ամբաստանյալ Ս.Հովակիմյանը հարվածել է մեղադրանքը պաշտպանող դատախազին. ամբաստանյալը, վերցնելով սեղանին դրված բարձրախոսը, փորձել է նետել ծառայողական պարտականությունները կատարող դատախազ Ս.Հարությունյանի ուղղությամբ, ինչը կանխվել է ծառայությունն իրականացնող ոստիկանների և դատական կարգադրիչների կողմից:
Այնուհետեւ, Ս. Հարությունյանի կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ոտքով հարվածել է նրա կոնքին, այսինքն՝ կատարել է քրեական օրենսգրքով արգելված արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Ս.Հովակիմյանին առաջադրվել է մեղադրանք:
Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արթուր Սմբատյանի բողոքը, իսկ այսօր նաև նրա մոր՝ Ռոզա Սարդարյանի նամակն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը «տարբեր պատճառաբանություններով մերժում է դատապարտյալին ընդգրկել «Մետադոն» կոչվող ծրագրում»:
Նշենք, որ «Մետադոնային փոխարինող բուժման» ծրագրի մեջ ընդգրկված անձը պարտավորվում է բուժման ողջ ընթացքում առանց բժշկի նշանակման չօգտագործել որևէ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ:
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ առաջին հրապարակումից անմիջապես հետո ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտեղեկացնենք քննությունն ավարտելուց հետո:
Փաստի առթիվ առավել մանրամասն տեղեկություն ստանալու նպատակով «Հայկական Վարկած»-ը զրուցեց ՔԿՀ վարչությունների մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանի հետ, որը ձեռնպահ մնաց տեղեկություն հաղորդելուց՝ ասելով, որ չի կարող որևէ բան ասել, քանի որ դա կխանգարի նախարարի հանձնարարությամբ նշանակված ծառայողական քննությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ Արարատի մարզի դատախազության դատախազ Ս.Նազարպուրի կողմից ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ վերջինիս աշխատասենյակում ՀՀ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքի պետ Գ.Սիմոնյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության կայքից։
Մասնավորապես՝ Արարատի մարզի դատախազության դատախազ Ս.Նազարպուրը գրավոր զեկուցագիր է ներկայացրել և բացատրություն տվել, որ նախապատրաստվող նյութերով իր տված գրավոր ցուցումի կապակցությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի Մասիսի քննչական բաժանմունքի պետ Գ.Սիմոնյանը մտել է իր աշխատասենյակ, վիճաբանել, գլխով հարվածել՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Գ.Սիմոնյանը բացատրություն է տվել, թե քննիչին տրված ցուցումի հետ կապված պարզաբանումներ անելու հարցով մտել է մարզի դատախազության դատախազ Ս.Նազարպուրի աշխատասենյակ, որտեղ տեղի է ունեցել քաշքշոց և դատախազը, բռնության գործադրմամբ, իրեն դուրս է հանել աշխատասենյակից։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրում՝ կապված ծառայողական պարտականությունները կատարելու հետ)՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 12.12.2012թ. հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Միաժամանակ դատախազությունը պարզաբանում է, որ «Ժողովուրդ» օրաթերթը դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և ճիշտ չի վերաշարադրել օրաթերթի լրագրողի հարցը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարին, ու տրված պատասխանը։ Որպես օրինակ՝ մատնանշենք, որ մամուլի քարտուղարն ուղղակի ճշտել է լրագրողի տեղեկատվությունը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե մարզի դատախազի տեղակալի, այլ քննչական բաժնի պետի և մարզի դատախազության դատախազի միջև՝ կապված վերջինիս կողմից տրված գրավոր ցուցումի հետ` առանց անուն հրապարակելու։
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանի և Արարատի մարզի դատախազության դատախազ Սևակ Արսենյանի միջև վերջինիս աշխատասենյակում մոտ մեկ շաբաթ առաջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս օրերին Սիմոնյանը մուգ ապակե ակնոց է կրում կապտուկները թաքցնելու նպատակով: ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը. «Այո, միջադեպը տեղի է ունեցել դատախազի աշխատասենյակում: Սրվածություն է եղել»: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 316֊րդ հոդվածի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Կատարվում է նախաքննություն: Թերթի տեղեկացմամբ` քննչականի ծեծված պետը ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի դստեր ամուսինն է:
Ժողովուրդ
Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1973 թ. ծնված Մեխակ Հ.-ին, որը 1993 թ. սեպտեմբերի 23-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ամերիկահայ ներդրող ու գործարար Ներսես Եսփանոսյանը գտնում է, որ անշարժ գույքի կադաստրի գործողությունների հետևանքով իր կրած վնասի հատուցման գործը կարելի է տեղափոխել ԱՄՆ և այնտեղ Ներդրումների պաշտպանության կենտրոնի քննության առարկա դարձնել: «Սպիտակ ափ» ՓԲԸ-ի սեփականատեր ամերիկահայ ներդրողը լուրջ ներդրումներ է կատարել Հայաստանում՝ Սևանա լճի հարակից տարածքում, մասնավորապես՝ ձեռք է բերել և ամբողջությամբ վերակառուցել պանսիոնատի հին շինությունը:
Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց սփյուռքահայ ներդրողի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումը՝ առանց կողմին տեղյակ պահելու, փոխել է Սևանա լճի հարակից տարածքում 50 հեկտար արտադրագիտական կատեգորիայի հողատարածքի տիրապետման ձևը՝ սեփականությունը վերածելով վարձակալության: Այդ մասին սփյուռքահայ գործարարն իմացել է միայն դատարանում, որտեղ իրեն «անակնկալ են մատուցել»՝ պահանջելով վերակնքել վարձակալության պայմանագիրը: Կադաստրի կողմից սեփականության վկայականում կատարված «ուղղման» որոշումը անվավեր ճանաչելու հայցապահանջը Վարչական դատարանում և վերադաս ատյաններում մերժվել է, այսինքն՝ սպառվել են «կադաստրի ապօրինությունները» բողոքարկելու ներպետական հնարավորությունները:
Գործի նախապատմությունը հետևյալն է՝ «Լավանդա» հանգստյան գոտու անմիջական հարևանությամբ և նույն հարթության վրա գտնվող 50 հեկտար արտադրագիտական կատեգորիայի հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի փոփոխությունների ուժով սեփականության իրավունքով փոխանցվել է սփյուռքահայ գործարարին և նրա հիմնած «Սպիտակ ափ» ՓԲԸ-ին: Անձը դիմել է կադաստր և ստացել սեփականության վկայական: Եվս 30 հեկտարի՝ ավելի ճշգրիտ՝ 29.73 հա հողատարածքի նկատմամբ քաղաքապետարանի համայնքի հետ կնքվել է վարձակալության պայմանագիր:
Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսվում է սահմանափակում՝ հողատարածքը չի կարող սեփականաշնորհվել, եթե այն պատմամշակութային նշանակություն ունի, ջրային կամ անտառտնտեսության հողատարածք է: Ն. Բաղդասարյանն ընդգծեց, որ տարածքի կատեգորիան կարող էր փոխվել կառավարության համապատասխան որոշմամբ, ինչը տեղի չի ունեցել, հողատարածքի կատեգորիան փոխվել է «ջրային»-ի՝ կադաստրի ուղղումով: Ընդ որում, «ուղղումը» վերաբերել է ողջ հսկայական տարածքին, թեև դրա որոշ մասը գտնվում է Սևանա լճից բավականին մեծ հեռավորութայն վրա: Հետաքրքրական է նաև, որ «ուղղումը» չի տարածվել հարևան «Լավանդա»-ի վրա՝ պարզ տրամաբանությամբ նույն տարածքում, նույն աշխարհագրական դիրքում գտնվող «Լավանդա»-ի տարածքը նույնպես պետք է ջրային համարվեր:
Նիկոլայ Բաղդասարյանի գնահատմամբ, կադաստրի գործողություններում կա քրեական բաղադրիչ՝ դրսևորվել է խտրականություն և կամայականորեն փոխվել մարդու սեփականության իրավունքը:
«Փաստինֆո»
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.