02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Սևան» ստորաբաժանման նախկին ղեկավարի մասով նախաքննությունը:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Սևան» ստորաբաժանման նախկին ղեկավար Է. Առաքելյանը 2005-2009թթ. իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կատարել է պաշտոնեական կեղծիքներ:
Մասնավորապես` պաշտոնեական փաստաթղթերում` անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում, ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և տրամադրելու, ինչպես նաև անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում առանց գույքի գրանցման անօրինական կարգով անշարժ գույքի գրանցման վկայականներ տրամադրելու, տրամադրված վկայականների տվյալները համապատասխան մատյաններում չներառելու միջոցով ու այլ անօրինական եղանակներով մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ապօրինի գրանցել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքներ, նրանց տրամադրել իրավունքի գրանցման պետական վկայականներ:
Արդյունքում` պետությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Է. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Դատախազության մամուլի ծառայությունից:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության վերաբերյալ նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև 2009թ. հունիսի 2-ին կնքված Լոռու, Կոտայքի և Արագածոտնի մարզերի անտառային հողերի անտառապատման ծրագրի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության պատասխանատու աշխատակիցները 2009թ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով կատարել են հավելագրումներ` յուրացնելով խոշոր չափի գումար:
Իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան այն պաշտոնատար անձինք, ովքեր պարտավոր են հսկելու և ստուգելու կատարված աշխատանքների որակն ու ծավալը, իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիակնության քննչական գլխավոր վարչություն:
«Չենք լռելու»-ին է դիմել Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը՝ խնդրելով բարձրաձայնել իր կնոջ՝ Նունե Մաղաքյանի հետ կատարված սարսափելի դեպքի մասին: «Իրադարձությունների շղթան ինձ լուրջ մտորումների տեղիք է տալիս, որ Հայաստանում գործում է մարդու օրգանների վաճառքի մաֆիա»,- ասել է Կարապետյանը «Չենք լռելու»-ի տեսանյութում՝ հայտարարելով, թե բժիշկները Մարգարյան հիվանդանոցում կանխամտածված կարել իր կնոջ միզածորանը, այնուհետև տևական ժամանակ իրենք իրենց անտեղյակի տեղ են դրել՝ իբր չիմանալով միզածորանի՝ իրենց իսկ կողմից կարված լինելու մասին:
Երկար ժամանակվա ընթացքում կարված լինելով ՝ միզածորանի ֆունկցիոնալ հատկությունները խախտվել են, և բժիշկները խորհուրդ են տվել հեռացնել երիկամը, որը թեև առողջ է, սակայն միզածորանի՝ շարքից դուրս գալու պատճառով անիմաստ է դառել: Երիկամը հեռացնելուց առաջ Կարապետյանների ընտանիքը պահանջել է օրգանն իրենց տրամադրել, ինչի վերաբերյալ հիվանդանոցի հետ գրավոր համաձայնություն կա: Սակայն վիրահատությունից հետո հիվանդանոցը հրաժարվել է տրամադրել երիկամը՝ պատճառաբանելով «փորձաքննության» անցկացմամբ:
Կարապետյանի խոսքերով, միզածորանը «իբր թե անզգուշորեն կարելը և սկիզբն էր այն շղթայի, որը հետագայում երիկամը հեռացնելու և այն վաճառելու հիմք պետք է դառնար»:
Կարապետյանի խոսքերով, կա իրար հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող բժիշկների գործողությունների անուղղակի ապացույցը. առաջին վիրահատությունը ետին թվով ձևակերպվել է որպես պետպատվեր, չնայած ընտանիքը վճարունակ է: «Այդ պետպատվերը նրանք գողացել են մի ընչազուրկ ընտանիքից, իսկ մնացած երկու վիրահատությունների գումարն էլ բժիշկները խոստացան փոխհատուցել առձեռն: «ՈՒրիշ ի՞նչ նպատակ դա կարող էր հետապնդել, եթե ոչ մեզ լռեցնելն ու մեր աչքերում փորձել լավամարդ դառնալը»,- տեսանյութում ասում է Կարապետյանը՝ ներկայացնելով նաև, թե ինչ պատնեշների է բախվել իրավապահ և դատական մարմիններում:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության մամուլի ծառայություն
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=iM0PUiSeQ9Y
2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով դատարան դիմելու քաղաքացիների իրավունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով և հաշվի առնելով ընտրական վեճերով հայցադիմում ներկայացնելու և դրանց ընթացք տալու համար օրենսդրությամբ նախատեսված ժամկետները օրացույցային օրերով հաշվարկելու պահանջը», հայտնում են, որ ոչ աշխատանքային օրերի և ժամերի համար ՀՀ վարչական դատարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն. այս մասին ասվում է Դատական դեպարտամենտի կայքում:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր են ներկայացրել արդեն չորս թեկնածուներ՝ «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և Մհեր Հայրապետյանը և գործող նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց Եվրադատարանում նոյեմբերի 6-ին պարտված «Վահանյանն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով վճարել 75 հազար եվրո՝ նվազեցրած 32 հազ. ԱՄՆ դոլարով եւ 8 մլն դրամով (մնացորդը կազմում է մոտ 45 հազ. դոլար):
Գումարը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության արտաբյուջետային հաշվից:
Նշենք, որ հայցը վերաբերել է 2004 և 2005 թ.թ. կառուցապատումների ժամանակ ծագած վեճին (կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչած շենքերի սեփականատերերին արդարացի փոխհատուցում չի տրամադրել):
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քննվող քրեական գործով երկու անձի քրեական պատասխանատվության չենթարկելու համար կաշառք պահանջելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարևորագույն գործերի քննության վարչության ավագ քննիչ Սամվել Մելքոնյանը թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ իր վարույթում քննվող քրեական գործով վկայի կարգավիճակում գտնվող Գ.Մ-ին և նրա որդուն քրեական պատասխանատվության չենթարկելու համար 2012թ.մարտի կեսերին Գ.Մ-ից պահանջել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ 2012թ.հունիսի 29-ին հանդիպման ժամանակ ընդունել է քաղաքացու 2000 դոլար գումար կաշառք տալու առաջարկը՝ նույն գործողություններն անելու դիմաց:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
ելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զորակոչիկների՝ զորակոչի հետ կապված ահազանգերը ծնողների կողմից: Զորակոչվում են քաղաքացիներ, որոնց առողջական խնդիրների վերաբերյալ մտահոգությունները չեն փարատվում բժշկական հանձնաժողովների, զորակոչային հանձնաժողովների կողմից: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ գործում է միայն մեկ մոտեցում՝ ամեն գնով անուշադրության մատնել առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը և բոլոր ձևական հիմնավորումներով երիտասարդներին ճանաչել պիտանի զինծառայությանը և ենթարկել զորակոչի: Ակնհայտ է զինկոմիսարիատների կողմից քաղաքացիների նկատմամբ զուտ չոր և բյուրոկրատական, անմարդկային վերաբերմունքը, որն ուղեկցվում է սպառնալիքով և ճնշումներով:
Գ. Վերանյանը (ծնված 1991 թ-ին) ունի հետևյալ հիվանդությունները. սրտի ռիթմի խանգարում՝ վերփորոքային ռիթմավարի միգրացիա, սինուսային տախիկարդիա, արտահայտված բրադիկարդիա, եզակի վերփորոքային էքստրասիստոլաներ /2 էքս/օր/ «Տախի-բրադիկարդիայի» համախտանիշ, հիսի խրձի աջ ոտիկի ոչ լրիվ պաշարում, հակում սինուսային տախիկարդիայի նկատմամբ, երկկողմանի երկայնակի հարթաթաթություն I-II աստիճանի, աջ ոտնաթաթի դիստալ հատվածի վարուսային դեֆորմացիա՝քայլքի աննշան աստիճանի խանգարումով: Եվ չնայած ծնողի մտահոգություններին՝ Գ. Վերանյանին զորակոչում են ծառայության և ստիպում, որպեսզի ստորագրի զորակոչման մասին ծանուցումը, հակառակ դեպքում կենթարկեն քրեական պատասխանատվության զինծառայությունից խուսափելու համար: Գ. Վերանյանը նախկինում ստացել է տարկետում, սակայն որևէ բուժում չի ստացել այդ ընթացքում:
Ս. Սերոբյանը (ծնված 1991 թ-ին) ունի հետևյալ հիվանդությունները. լրիվ երկատված աջ երիկամ, նստատեղի աջ հատվածի հեմանգիոմա, պիգմենտային խալեր: Չնայած նրա և նրա հարազատների մտահոգություններին և բողոքներին Ս. Սերոբյանին զորակոչում են ծառայության: Ս. Սերոբյանը նախկինում ստացել է երեք տարով տարկետում և այդ ընթացքում նրա մոտ առողջական խնդիրների փոփոխություն չի արձանագրվել:
Ռ. Սարոյանը (ծնված 1994 թ-ին) ունի հետևյալ հիվանդությունները. կարճատեսություն, բարդ միոպիկ աստիգմատիզմ և ըստ ծնողի հավաստման՝ նրա մոտ տեսողական խնդիրները չափազանց լուրջ են: Այնուամենայնիվ, արդեն մի քանի օր է, ինչ նա զորակոչվել է Մատաղիսի զորամաս:
Ա. Դերձյանը (ծնված 1994 թ-ին) ունի հետևյալ հիվանդությունները. գունափոփոխ որքին, որը ախտորոշվել է Վանաձորի հավաքագրման հանձնաժողովի կողմից, որի որոշմամբ նրան պետք է տրվեր տարկետում, սակայն ընդամենը մեկ օր անց Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, անփոփոխ թողնելով Արմեն Դերձյանի ախտորոշումը, որոշում է կայացրել զորակոչել նրան շարային ծառայության այն դեպքում, երբ տվյալ հիվանդության որևէ աստիճանի դեպքում նշված չէ շարային ծառայություն: Այժմ արդեն մի քանի օր է, ինչ նա զորակոչվել է Մատաղիսի զորամաս:
Մ. Բաբաջանյանի (ծնված 1994 թ-ին) մոտ 5 տարեկանից սկսած պատվաստումների ժամանակ նկատվել է ուշագնացության նոպաներ, որոնք աստիճանաբար հաճախակիացել են ուժեղ ցավերի, ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով: Նոպաներից մեկից հետո հետազոտման ժամանակ նրա մոտ հայտնաբերվում է սրտի ռիթմի խանգարում և կրծքավանդակի դեֆորմացիա: Հաստատվում է նաև «սրտի միտրալ փականի պրոլապս 3մմ» և «սինկոպե»: Հոլթեր ուսումնասիրության արդյունքում ախտորոշվում է նաև սրտի ռիթմի խանգարում՝ վերփորոքային ռիթմավարի միգրացիա,արտահայտված սինուսային առիթմիա: Բացի այդ, նրա մոտ առկա է քթի միջնապատի թեքություն,որի պատճառով շնչում է բերանով, ունեցել է ձեռքի կոտրվածք: Այնուամենայնիվ, հաշվի չառնելով վերը նշված առողջական խնդիրները՝ Մ. Բաբաջանյանից պահանջում են ստանալ և ստորագրել ծանուցագիրը՝ հայտնելով, որ հակառակ դեպքում նույն օրը ռազմական ոստիկանությունը կձերբակալի նրան զինծառայությունից խուսափելու համար: Այդուհանդերձ, զորակոչման օրը որոշվել է իրականացնել փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրություն այլ տասը զորակոչիկների հետ միասին: Նախկինում Մ. Բաբաջանյանին ևս տրվել է տարկետում, սակայն առողջական վիճակի փոփոխություն չի գրանցվել:
Կ. Խուբեսարյանը (ծնված 1994 թ-ին) ունի հետևյալ հիվանդությունները. համագործակցված ձախակողմյան շլություն 10: Երկու աչք հիպերմետրոպիա միջին աստիճանի, բարդ հիպերմետրոպիկ աստիգմատիզմ, ամբլոպիա բարձր աստիճանի: Անտեսելով նշված առողջական խնդիրները նրան ստիպել են ստորագրել զորակոչման ծանուցագիրը, հակառակ դեպքում սպառնացել են ենթարկել քրեական պատասխանատվության զինծառայությունից խուսափելու պատճառով:
Նշված բոլոր քաղաքացիներին զորակոչել առկա խնդիրների պարագայում՝ առնվազն տարակուսանք է առաջացնում թե՛ բուժզննության օրինականության և հիմնավորվածության, թե՛ զորակոչի կազմակերպման օրինականության տեսակետից: Ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարությունը զինված ուժերի համալրման հույսը դրել է հիվանդ քաղաքացիների վրա:
Յուրաքանչյուր դեպքում, զինկոմիսարիատների ներկայացուցիչները հայտնել են, որ զորակոչիկները պարտադիր պետք է զորակոչվեն, իսկ ծնողները կարող են շարունակել իրենց բողոքները: Այսինքն, քաղաքացին զրկված է արդյունավետ բողոքարկման վարչական մեխանիզմից, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը որևէ երաշխիք չի տալիս, որ առկա առողջական խնդիրների պարագայում զորակոչիկը զինծառայության ընթացքում բարդություններ չի ունենա: Այսինքն, պաշտպանական գերատեսչությունը որևէ կերպ չի ցուցաբերում կամք, ցանկություն՝ վերացնելու զորակոչիկների մարդու իրավունքների խախտումների շարանը՝ ծնողներին և զորակոչիկներին թողնելով հուսալքման և անորոշության մեջ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է պաշտպանության նախարարության նման վարվելակերպը, պահանջում է անհապաղ դադարեցնել նշված զորակոչիկների և նման խնդիրներ ունեցող մյուս զորակոչիկների զորակոչը, իրականացնել պատշաճ բուժզննություն, և անդրադառնալ հատկապես մի քանի հիվանդություններ ունեցող զորակոչիկների՝ զինծառայությանը պիտանի լինելու հարցին և տրամադրել տարկետում: Հակառակ դեպքում կունենանք առողջական վիճակի վատթարացման դեպքեր, ընդհուպ անցանկալի ելքերով, որոնց դեպքերում միակ անելիքը կմնա ծառայողական քննության իրականացումը, քրեական գործերի հարուցումը, որոնք չեն կարող վերականգնել կորուստները:
Սա ահազանգ է՝ ուղղված և՛ պաշտպանական գերատեսչությանը, և՛ հանրությանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
27.12.2012 թ.»
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 26-րդ բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Մասիս քաղաքում հայտնաբերել են ապօրինի գործող տոնավաճառ, այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ուսումնասիրելով ձեռնարկատիրական գործունեության հանգամանքները` բաժնի աշխատակիցները բացահայտել են, որ Մասիսի բնակիչ Մհեր Ենգիբարյանը Դպրոցականների փողոց 9 հասցեում սեփականության իրավունքով իրեն պատկանող շուրջ 10.000 քմ մակերեսով տարածքում հարկային դաշտից դուրս ձեռնարկատիրական գործունեությամբ էր զբաղվում:
Պարզվել է, որ Ենգիբարյանն առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի կազմակերպել է առևտրի իրականցման վայրի գործունեություն` վարձակալական հիմունքներով հարկային մարմնում հաշվառված առանձին տնտեսվարող սուբյեկտներին տրամադրելով շուրջ 40 առևտրային տարածքներ:
Ստվերային այս տոնավաճառում իրականացվել են սննդամթերքի, տնտեսական ապրանքների և հագուստի առևտուր, ինչպես նաև հարսանյաց պարագաների վարձակալության և հացաթխման գործունեություն: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ ընթացքում առևտրային գործունեություն իրականացվող սուբյեկտներից Մհեր Ենգիբարյանը որպես վարձավճար ստացել է շուրջ 32 մլն. դրամ համախառն եկամուտ, ընդ որում ոչ մի անգամ չկատարելով պետբյուջեի վճարում և հարկերի հաշվարկ:
Իսկ Օպերատիվ հետախուզական վարչության 9-րդ բաժնի աշխատակիցներն ապօրինի գործող ատամնաբուժարան են հայտնաբերել Երևանում, որտեղ Գուրգեն Սարգիսովը, չունենալով պետական գրանցում, համապատասխան լիցենզիա ևհաշվառված չլինելով հարկային մարմիններում` ատամնաբուժական ծառայություն էր մատուցում Տերյան 57 հասցեում:
Մեկ այլ դեպքով էլ 12-րդ բաժնի աշխատակիցները պարզել են, որ 10 տարի շարունակ առանց համապատասխան լիցենզավորման` ապագա բուժքույրեր, մանկաբարձներ, դիմահարդարներ ու ատամնատեխնիկներ է պատրաստել Օրբելի բժշկական ուսումնարանը:
Ներկայացված բոլոր դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:
Ինչպես տեղեկացրել էինք՝ օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Մասիս քաղաքի 35-ամյա մի բնակչուհի հայտնել էր, որ ինքը գրանցված է «Փարոս» ծրագրով նպաստառուների ցուցակում և հոկտեմբեր ամսից սկսած այն շարունակելու և նպաստից իրեն չզրկելու համար Արարատի մարզպետարանի աշխատակազմի Մասիս քաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանն իրենից պահանջել է մեկ ամսվա հասանելիք 35.000 դրամ գումարը որպես կաշառք:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների ընթացքում Ա. Բաղդասարյանը քաղաքացուհուց Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի 3-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակում 35.000 դրամ գումարը որպես կաշառք ստանալուց հետո փաստով բռնվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած հետագա միջոցառումների շնորհիվ բացահայտվել է երկու հանցադրվագ ևս. դեկտեմբերի 25-ին Մասիս քաղաքի մեկ այլ բնակչուհի ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ 2012 թ. ընթացքում Արարատի մարզի սոցիալական ծառայությունից «Փարոս» ծրագրով նպաստ ստանալու համար նշված ծառայության Մասիս քաղաքի տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանին «Հայփոստ» ՓԲԸ Մասիսի բաժանմունքի նամակատար Անահիտ Ա.-ի միջոցով տվել է 21.500 դրամ կաշառք:
Նույն օրը Մասիս քաղաքի մեկ այլ բնակիչ հայտարարություն է տվել, որ 2011-2012 թթ. ընթացքում Արարատի մարզի սոցիալական ծառայության ցուցակներում մնալու և «Փարոս» ծրագրով նպաստ ստանալու համար նշված ծառայության Մասիս քաղաքի տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանին անձամբ կամ «Հայփոստ» ՓԲԸ Մասիսի բաժանմունքի նամակատար Անահիտ Ա.-ի միջոցով տվել է 160.000 դրամ կաշառք:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններով, օրեր առաջ համալրվել են Սևան նոտարական տարածքի նոտարի պաշտոնը, ինչպես նաև Կենտրոնինը՝ մեկ հաստիքով:
Էրեբունի նոտարական տարածքի նոտարը տեղափոխվել է Շենգավիթ նոտարական տարածք, իսկ Էրեբունիում կատարվել է նշանակում: Համալրում է կատարվել նաև Վարդենիս և Թումանյան նոտարական տարածքների նոտարների թափուր պաշտոններում: Սա պաշտոնական հաղորդագրությունն էր, որը բավականին լակոնիկ էր կազմված, քանի որ նոտարական խավը երբեք պատահական մարդկանցից կազմված չի լինում: Որոշեցինք պարզել՝ ովքեր են նորանշանակ նոտարները և ի՞նչ ասել է համալրում, (նոր հաստիք է ավելացվում, թե՞ եղած նոտարն է փոխարինվում նորով):
Հարցը Արդարադատության նախարարի մամլո քարտուղար՝ Կարինե Քալանթարյանի մոտ միանշանակ արձագանք չգտավ. տիկին Քալանթարյանը դժգոհեց. «Եթե անհրաժեշտություն լիներ նրանց անունները հրապարակելու՝ կհրապարակեինք մեր կայքում: Ինչ է պարզ չէ՞, համալրում ասելով ի նկատի ունենք, որ նոտարների թափուր պաշտոնները լրացվել են: Եղել են վայրեր, որտեղ չի եղել նոտար, անցել է կենսաթոշակի, այդտեղ էլ կատարվել է համալրում»:
Թե ինչպես և ով է որոշում հրապարակման անհրաժեշտությունը, այլ հարց է, սակայն Հրայր Թովմասյանը առիթը բաց չի թողնում իր աշխատանքի թափանցիկությունը շեշտելու, իսկ այժմ ԱՆ-ը կարծես ամենափակ հիմնարկն է դարձել:
Ի դեպ, երբ Կարինե Քալանթարյանին նշանակեցին ԱՆ մամլո պատասխանատու անկեղծորեն ուրախացանք, մտածելով որ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցի հետ որպես օպերատիվ և անաչառ լրագրողի՝ հեշտ կլինի աշխատելը, սակայն ընդամենը օրեր անց պարզվեց, որ գործ ունենք ամենաթունդ չինովնիկի հետ, որը ոչ միայն քամհարանքով է վերաբերվում լրագրողների հարցերին, այլև ամեն կերպ աշխատում է «ցրել» նրանց, որը գցում է իր նախարարի՝ առանց այդ էլ երերացող վարկանիշը:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.