02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...«Հայկական Վարկած»-ն օրերս անդրադարձել է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղի ունեցած սպանության և դրա հետևանքով, անմեղ մարդուն կալանավորելու միջադեպի արդյունքում աշխատանքից ազատված մարզի դատախազի տեղակալի, ինչպես նաև ձերբակալված Կապանի ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Դանիելյանի շուրջ հանրապետական մամուլում բարձրացված աղմուկին:
Թեման լրացնելով նշել, որ Սյունիքից ստացած տեղեկությամբ, տեղի բնակչությունը հատկապես զարմացած է, թե ինչո՞ւ են այսքան ձգձգում իրերն իրենց անուններով կոչելը, քանի որ բոլորն էլ գիտեն, որ սպանությունը կատարվել է վերջին տարիներին Սյունիքի մարզում մի շարք «հերոսություններով» արդեն իսկ հայտնի դարձած Զարզանդը՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնազորի պետը: (Հրապարակված նյութն ամբողջությամբ. Սպանություն կատարած անձը Լիսկայի թիկնազորի պետն է | Arm Version):
«Հայկական Վարկած»-ն հանրության դիտարկուները հաշվի առնելով հարցում էր կատարել ՀՀ Ոստիկանությանը, պարզելու՝ ընդունվե՞լ է հոդվածում հրապարակված տեղեկությունը՝ որպես հաղորդում հանցագործության մասին, և երկրորդ՝ պարզաբանել՝ ի՞նչ գործողություններ են կատարվել նշված գործի շրջանակներում, կապված Սյունիքի մարզպետի թիկանզորի պետի՝ Զարզանդի, սպանություն կատարելու հոդվածում բերված տեղեկության հետ:
Հարցմանն ի պատասխան` Ոստիկանությունից գրում են. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, Գրիգոր Պապյանի սպանության, վկային սուտ ցուցմունք տալուն հարկադրելու, պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական դիրքը չարաշահելու և քրեական գործով ապացույց կեղծելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ապացույցներ ձեռք չեն բերվել` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանի կողմից հանցագործության կատարման ժամանակ դեպքի վայրում գտնվելու կամ Գրիգոր Պապյանի սպանությանը նրա առնչության վերաբերյալ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ և բազմաբնույթ քննչական գործողություններ, որոնց վերաբերյալ տվյալների տրամադրումը նպատակահարմար չէ` ելնելով նախաքննության շահերից:
Նախաքննությունը շարունակվում է»:
Մնում է հուսալ, որ նախաքննական մարմինը այս խայտառակ գործի շրջանակներում, ինչպես «ապացույցներ» է ձեռք բերել և բոլորովին անմեղ մարդկանց կեղծ մեղադրանքներ առաջադրել , նույն կերպ էլ, Լիսկայի պաշտպանության տակ գտնվող անձի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ եղած ապացույցները կոծկելու ճանապարհով չի ընթանա:
Ոստիկանությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որ հունվարի 17-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Հանրապետության փողոցի 76/2 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Վլադիսլավ Մ.-ին, որը հունվարի 16-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խոսքը վերաբերում է հանրությանը հայտնի՝ էլիտար շենքերի կառուցապատող Վլադ Մանգասարյանին, որին երեկ ձերբակալել են և տեղափոխել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Հունվարի 30-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, ՀՀ Կոտայքի նախկին փոխմարզպետ, կաշառք ստանալու մեջ մեղադրվող Լևոն Միքայելյանը կներկայացնի իր վերաքննիչ բողոքը: Գործը դատարանում քննվում է վերաքննության կարգով և ըստ ամենայնի այդ օրն էլ դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Առաջին ատյանի դատարանի դատավճռով հիմնավորված է համարվել, որ Լևոն Միքայելյանը, աշխատելով ՀՀ Կոտայքի մարզպետարանում որպես մարզպետի տեղակալ, հանդիսանալով մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների գործունեությունը համակարգող, մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՀՀ Կոտայքի մարզի դպրոցների երեք և առողջապահական կազմակերպությունների երկու տնօրենների օգտին գործողություն կատարելուն նպաստելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար 2005թ. նոյեմբերից մինչև 2012թ. հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում ութ դրվագով նրանցից անձամբ ստացել է տարբեր չափերով կաշառք:
Ամբաստանյալն ու նրա պաշտպան Վաղարշակ Գևորգյանը վերաքննիչ բողոքում միջնորդում են Լևոն Միքայելյանին մեղավոր ճանաչել 2005թ. նոյեմբեր ամսից մինչև 2010թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք ստանալու համար և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով:
Պաշտպանական կողմը միջնորդում է նաև կիրառել ՀՀ Ազգային Ժողովի կողմից 26.05.2011թ.-ին ընդունված ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը և Լևոն Միքայելյանին ազատել ազատազրկման ձևով նշանակված պատժից:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մ. Մակյանի նախագահությամբ, անցյալ տարվա նոյեմբերի 12-ի դատավճռով Լևոն Միքայելյանին մեղավոր էր ճանաչել 2005թ. նոյեմբեր ամսից մինչև 2010թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում յոթ դրվագներով կատարած հանցագործությունների մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով:
Միաժամանակ դատարանը կիրառել էր ՀՀ Ազգային Ժողովի կողմից 26.05.2011թ.-ին ընդունված «ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը և Լևոն Ռազմիկի Միքայելյանին ազատել ազատազրկման ձևով նշանակված պատժից: Իսկ 2012թ. թվականին 1 դրվագով կաշառք ստանալու համար որպես պատիժ է նշանակել՝ 2 տարվա ազատազրկում, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասով, հանցանքների համակցությամբ, նշանակված լրացուցիչ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով` Լևոն Միքայելյանի նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի 6 ամիս ժամկետով:
Լ.Միքայելյանի միջնորդությամբ գործը դատարանում քննվել էր արագացված դատաքննության կարգով:
«Փաստինֆո»
Հունվարի 15-ին համացանցում տեղակայվել է «Իջևանում հերթական քանդակ է գլխատվել» վերնագրով հրապարակումը, ըստ որի՝ վնասվել է խորհրդային տարիներին զբոսայգում տեղադրված քանդակներից մեկը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ոստիկանության Իջևանի բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Մարտուն Ղ.-ն (հաշվառված է որպես հոգեկան հիվանդ):
Պարզվել է, որ նա է քարով կոտրել արձանը:
Ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հայաստանի նախագահի՝ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման համակարգումն ու միասնական պրակտիկան ապահովելու համար գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի հետհամագործակցելու և նշված խախտումների փաստերով նյութերի նախապատրաստումն ու քրեական գործերի նախաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանի հրամանով՝ ստեղծվել է ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների քննության մեթոդիկային տիրապետող քննիչների ներգրավմամբ առանձին աշխատանքային խումբ: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը, խմբի կազմում են ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչներ Հեկտոր Սարդարյանը, Վարդան Հարությունյանը, Գաբրիել Պետրոսյանը, ՀՀ ՀԿԳ քննիչներ Արամ Գրիգորյանը, Արշալույս Մինասյանը, Մուշեղ Բաբայանը։
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Ավետիսյանը hունվարի 16-ին ընդունեց «SIGMA կառավարման բարելավման աջակցություն» միջազգային կազմակերպության «Էթիկայի հանձնաժողովներին մասնագիտական աջակցություն» ծրագրի ղեկավար Խավիեր Սիստերնասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք դատական դեպարտամենտի պաշտոնական կայքից:
Խավիեր Սիստերնասը և նրա գլխավորած պատվիրակությունը հետաքրքրված էին Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի կատարած և նախատեսվող աշխատանքով, ունեցած ձեռքբերումներով:
Դավիթ Ավետիսյանը պատվիրակությանը մանրամասն ներկայացրեց Հանձնաժողովի գործունեության կարգը, մասնավորապես նշելով, որ Էթիկայի հանձնաժողովը դատավորի վերաբերյալ հաղորդումները ստանում է ինչպես քաղաքացիներից, այնպես էլ պաշտոնատար անձանցից: Հանձնաժողովը կարող է ընդունել հետևյալ որոշումները` դատավորի վարքագծի կանոնի խախտումը բացակայում է, առկա է խախտում, սակայն բավարարվում է հարցի քննարկմամբ, իսկ եթե դատավորի վարքագծի կանոնի խախտումը կոպիտ է կամ կրում է պարբերական բնույթ, ապա հարցի քննարկումը տեղափոխվում է ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողով:
Ներկայացնելով վիճակագրական տվյալներ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը հայտնեց, որ 2012 թվականի դրությամբ ՀՀ ԴՆԽ էթիկայի հանձնաժողովը հաղորդում է ստացել 78 դատավորի վերաբերյալ, որոնցից արժանի է եղել քննարկման 43 դիմում: Հանձնաժողովի կողմից դատավորների վերաբերյալ կայացվել է 56 որոշում (կան դատավորներ, որոնց վերաբերյալ մեկից ավելի հաղորդում է ստացվել): Հանձնաժողովը 35-ի դեպքում գտել է, որ առկա է խախտում և բավարարվել է հարցի քննարկմամբ: Դեպքերից 13-ով խախտում չի արձանագրել: Հանձնաժողովը 8 դեպքով գտել է, որ թույլ տրված խախտումը կոպիտ է կամ պարբերական բնույթ ունի և փոխանցել է ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողով: Ներկայումս 4 դեպքով գործերի քննությունն ընթացքի մեջ է:
2011 թվականի համեմատությամբ Էթիկայի հանձնաժողով ստացված դիմումների քանակը կրկնապատկվել է:
Խախտոմների վերաբերյալ տեղեկությունները Հանձնաժողովում ստացվել են առաջին հերթին Դատական դեպարտամենտի կողմից ամենամյա ուսումնասիրության և արդյունքների ամփոփման արդյունքում, երկրորդ՝ քաղաքացիների և երրորդ՝ պետական մարմինների կողմից:
Քաղաքացիների համար Էթիկայի հանձնաժողով դիմելու ընթացակարգը շատ հեշտ է: Դիմումներն ստացվում են և՛ փոստային, և՛ էլեկտրոնային փոստի միջոցով, սակայն չեն քննարկվում անանուն հաղորդումները:
Հանդիպման վերջում պատվիրակության ղեկավար Խավիեր Սիստերնասը գոհունակություն հայտնեց` ավելացնելով, որ ՀՀ ԴՆԽ էթիկայի հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել, և նրա փորձը կարող է լինել ուսուցողական:
Համր տեսանյութ
Հայցում եմ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի, իրավապաշտպան կազմակերպությունների, ԱԺ պատգամավորների, քաղաքացիական հասարակության, մտահոգ քաղաքացիների ու լրագրողների ուշադրությունը, քանզի անտարբերությունը կարող է հանգեցնել 20-ամյա երիտասարդի մահվան:
Խոսքը խցակցիս՝ Սերոբ Մխիթարյանի մասին է, ով նախօրեին՝ հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը, ինքնասպանության փորձ կատարեց։ Նրան գտանք լոգարանում՝ կախված, բայց, փառք Աստծո, դեռ լրիվ շնչահեղձ չեր եղել… Սերոբը մեր խցում է շուրջ երկու ամիս՝ հոկտեմբերի վերջից, և սա արդեն ինքնասպանության նրա երկրորդ փորձն էր. նախորդ անգամ երակներն էր փորձել կտրել:
Բանն այն է, որ նա չի կարողանում համակերպվել իրեն առաջադրված մեղադրանքների հետ և պնդելով, որ ինքն անմեղ է, բայց իր ձայնը ոչ ոք հաշվի չի առնում՝ փորձում է վերջ տալ կյանքին:
Սերոբին Ղարաբաղում կատարված ինչ-որ գողության համար մեղադրանք են առաջադրել և Երևանից տեղափոխել Շուշիի բանտ։ Իր պատմածի համաձայն՝ այնտեղ ենթարկվել է ամենօրյա ծեծի և նվաստացումների… 4 ամսից ավել պահվել է պատժախցում։ Դա եղել է մի մութ սենյակ՝ մոտավորապես 2×1.20մ տարածքով՝ առանց սանհանգուցի։ Նույնիսկ զուգարան գնալու համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ եղել (օրը երեք անգամ)։ Անտանելի պայմաններից ու անմարդկային վերաբերմունքից ազատվելու միակ ելքը համարելով Երևանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելը՝ Սերոբն ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս բոլորովին այլ՝ իր կողմից իբրև թե Երևանում կատարված գողությունների մասին, որոնց հետ նա, իր պնդմամբ, ընդհանրապես առնչություն չունի. միայն թե Շուշիի բանտից օր առաջ դուրս գա ու Երևան տեղափոխվի։ Ի վերջո, տեղափոխվելով Երևան և արդեն այստեղ ամեն ինչ պատմելով՝ հրաժարվել է իր ցուցմունքներից։
Սերոբը Ղարաբաղում կատարված գողության համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Ի նշան բողոքի՝ վերջերս հայտարարել էր հացադուլ և կարել բերանը։ Խոստացան գործը վերանայել և այդ օրը Սերոբին բերեցին մեր խուց։ Շատ ընկճված էր, բայց հույս ուներ, որ ինչ-որ բան կփոխվի։ Սակայն մոտ մեկ ամիս անց Ս. Մխիթարյանին այցելեց քննիչը և Երևանում կատարված գողությունների համար մեղադրանք առաջադրեց։ Այդ օրվանից Սերոբի հոգեկան վիճակը կտրուկ վատացավ: Նա այլևս ոչ մի բանի չի հավատում։
Հունվարի 14-ի առավոտյան ստացավ գրություն, որ գործն արդեն դատարանում է։ Շփոթված էր… ոչ մի բան չէր խոսում: Ամբողջ օրն անցկացրեց առանց մեզ հետ բառ անգամ փոխանակելու: Իսկ արդեն գիշերը Սերոբին գտանք լոգարանում՝ կախված… Մի կերպ կտրելով պարանը՝ իջացրեցինք, և երջանիկ պատահականությամբ նա դեռ ամբողջությամբ շնչահեղձ չէր եղել…
Ահազանգում եմ, երիտասարդի ինքնասպանության հաջորդ փորձը կարող է անցանկալի ավարտ ունենալ այսօր անտարբեր մնալու դեպքում. վաղը դրա համար բոլորս կլինենք պատասխանատու..
Տիգրան Առաքելյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը միայն երեկ է ստացել պաշտպանյալի վերաբերյալ քրեական գործի նյութերը և դրանց ծանոթանալու համար ունի ընդամենը 15 օր: Երեկ այս մասին թերթի հետ զրույցում ասել է ինքը` Վարոսյանը: Հունվարի 8-ին ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությունից հայտնել էին, որ նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործում Վազգեն Խաչիկյանի և ևս 12 պատասխանատուների վերաբերյալ նախաքննությունը ավարտվել է, և նութերը տրամադրվել են պաշտպանական կողմին` դրանց ծանոթանալու համար: Ժորա Վարոսյանը երեկ թերթին հայտնել է, որ դեռևս չի էլ հասցրել թերթել քրեական գործի նյութերը, հետևապես չի կարող դրանց վերաբերյալ որևէ կարծիք հայտնել: Թերթի հարցերին ի պատասխան Խաչիկյանի պաշտպանն ասել է, որ իր պաշտպանյալը իրեն առաջադրված մեղադրանքր չի ընդունել և իրեն մեղադրվող արարքում մեղավոր չի ճանաչում: Հարցին, թե արդյոք տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ Խաչիկյանը ցուցմունք տվե՞լ է, Վարոսյանր պատասխանել է. «Նա երկու անգամ ցուցմունք է տվել երբ դեռևս գործով որպես վկա էր անցնում, և այժմ, երբ նա մեղադրյալի կարգավիճակ ունի, իմաստ չկա նույն ցուցմունքները կրկնել ու նույն բաները ասել: Նա նախկինում ամեն ինչ ասել է»: Թերթը նշում է, որ երբ պաշտպանական կողմը ավարտի ծանոթանալ քրեական գործի նյութերին, կարող է հանդես գալ միջնորդություններով, ինչից հետո քրեական գործը կուղարկվի դատախազություն, որտեղ հաստատվելու դեպքում էլ արդեն կուղարկվի դատարան: Մեղադրանքի հաստատման դեպքում Վագգեն Խաչիկյանին սպասում է մինչև ութ տարվա ազատազրկում:
Չորրորդ ինքնիշխանություն
Առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով 2013 թ. հունվարի 15-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանը (ՀՀ ոստիկանության պետի հրամանով 07.09.2012 թ. ազատվել է պաշտոնից և գրանցվել ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում): Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ 2010 թ. օգոստոսի 28-ին, ժամը 20-ի սահմաններում, Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում Գրիգոր Պապյանի հետ Գևորգ Թոսունյանի և Սահակ Սահակյանի վիճաբանելու, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված, ինչպես նա նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Գրիգոր Պապյանին սպանելու դեպքով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործերով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել էր, որ քրեական գործերով նախաքննություն և հետաքննություն իրականացրած առանձին պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց են կեղծել:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով 2012 թ. նոյեմբերի 9-ին հարուցվել է նոր քրեական գործ, որի նախաքննությունը նույնպես իրականացվում է ՀՀ քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում:
Կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը, հանդիսանալով հետաքննություն իրականացնող պաշտոնատար անձ, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծել է ապացույց` որպես վկա է ներգրավել Ն. Հ-ին, ով վերջինիս ուղղորդմամբ տվել է ակնհայտ սուտ ցուցմունք այն մասին, որ ականատես է եղել 2010 թ. օգոստոսի 28-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Սահակ Սահակյանի կողմից Քաջարան քաղաքի զբոսայգում Գրիգոր Պապյանի հետ վիճաբանելուն, ինչպես և դանակի բռնակով Գրիգոր Պապյանի գլխին հարվածելուն, մինչդեռ Ն. Հ.-ն ոչ միայն ականատես չի եղել, այլև առհասարակ հանցագործության կատարման ժամանակ դեպքի վայրում չի գտնվել:
2012 թ. դեկտեմբերի 5-ին Գագիկ Դանիելյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Նշենք, որ դեռևս սեպտեմբերի 6-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Գագիկ Դանիելյանի լիազորությունները դադարեցվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
«Հայկական վարկած»-ին հասած տեղեկության համաձայն, երեկվանից Վանաձոր քրեակատարողական հիմնարկում ամբաստանյալ Շալիկո Մանուչարյանը, որի գործը գտնվում է նախաքննության փուլում, կարել է բերանը և հայտարարել է հացադուլ:
Նրա բողոքն ուղղված է նախաքննության մարմնի դեմ, քանի որ, ըստ նրա, իրեն անհիմն են մեղադրում:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.