Քչերը գիտեն, որ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի դերասան Սամվել Ղարիբյանը «Շանթ» ընկերության սեփականատեր, գործարարներ Մանվել և Վարշամ Ղարիբյանների հարազատ եղբայրն է:
Սամվել Ղարիբյանը մասնագիտությամբ դերասան է և իր ապրուստը վաստակում է`նկարահանվելով «Դժվար ապրուստ» ֆիլմում. Սամվել Ղարիբյանը՝ մարմնավորում է Մերիի հոր՝ Ռոբերտի կերպարը:
Վերջերս, փորձելով լուծում գտնել իր եղբայրների՝ Մանվել և Վարշամ(Յուրա) Ղարիբյանների տարիներ շարունակ տևած հակամարտությանը, ընթացող վեճերը հարթելու նպատակով՝ այլ ելք չտեսնելով, նա բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին՝ բառացի խնդրելով փրկել իր եղբայրներին ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «ճիրաններից» և իր ընտանիքի դեմ իրականացվող ոտնձգություններից:
Սակայն, ինչպես պատմեց Սամվել Ղարիբյանը, ՀՀ նախագահին հասցեագրված բաց նամակից հետո, էլ ավելի է բարդացել իրավիճակն ու հիմա արդեն իրեն էլ են ներքաշել օրեցօր խճճվող սարդոստայնի մեջ:
«Բաց նամակից հետո ինձ հրավիրեցին Ապարանի քննչական բաժին,- պատմեց Սամվել Ղարիբյանը,- որտեղից տեղեկացա, որ իմ դեմ քրեական գործ է հարուցվել՝ Ապարան քաղաքում գտնվող նախկինում ինձ պատկանող տունը խարդախությամբ վաճառելու և իմ հորը՝ Արամ Ղարիբյանին խոշոր վնաս պատճառելու մեղադրանքով: Մեկ տարուց ավելի սպիպված եմ եղել պայքարել՝ ապացուցելու համար իմ անմեղությունը, որից հետո միայն քննիչները տեսնելով, որ ոչինչ չի ստացվում, արդարացման հիմքով կարճեցին իմ դեմ հարուցված քրեական գործը:
Ես այս գործը չէի կապի իմ կողմից ՀՀ նախագահին հասցեագրված բաց նամակի հետ և չէի մտածի, որ Աղվան Հովսեփյանն է դրանով փորձում ինձանից վրեժ լուծել իր՝ կրտսեր եղբորս՝ Վարշամի նկատմամբ հովանավորչության և մեր ընտանիքի դեմ իր կողմից կատարվող ոտնձգությունների մասին հրապարակավ խոսելու համար, եթե «Ապարանի» քրեական գործը կարճելուց հետո, Երևանի Մալաթիայի քննչական բաժնում իմ դեմ նոր քրեական գործ չհարուցվեր, այս անգամ՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար: Քննիչի կողմից ինձ մեղադրանք է առաջադրվել, որ, իբրև, ես, չլինելով «Մավա Իմպուլս» ՍՊ ընկերության աշխատակից, նախկինում ինձ պատկանող Երևանի Վանտյան 61 ա հասցեում գտնվող տարածքում առանց պետական գրանցման 2009 — 2010թ. ամեն օր արտադրել և վաճառել եմ 900 հատ հաց, որի արդյունքում պետությանը պատճառել եմ 2.785.632 դրամի վնաս, իսկ տուգանքներով 35.870.400 ՀՀ դրամ:
Քննիչի կողմից մեղադրանք ներկայացնելուց հետո, դատարանն իմ խափանման միջոցի հարցը լուծելիս, հաշվի առնելով գործում առկա փաստերը, որոշում կայացրեց ինձ չկալանավորելու մասին: Ներկայումս, այդ գործը ևս պատրաստվում են ուղարկել դատարան:
Ի՞նչ կարող եմ անել ամենազոր դատախազի շինծու մեղադրանքների դեմ. ընդամենը համարձակվեցի բացահայտ ասել իրականությունը, ու այժմ, առանց ձևականությունների, ինձ ներքաշեցին քրեական գործերի մեջ, հաշվի չառնելով, որ ես հաշմանդամ եմ, ապրում եմ վարձով ու ընդամենը ցանկացել եմ պաշտպանել իմ եղբայրներին, ընտանիքս, մեր քրտնաջան աշխատանքով ստեղծված ունեցվածքը` ՀՀ գլխավոր դատախազի ապօրինի ոտնձգություններից: Ես հասկանում եմ, որ միգուցե հիմա էլ, երբ պատմեցի այս ամենն ավելի մեծ ճնշումներ լինեն իմ նկատմամբ, սակայն կարծում եմ, որ իրավիճակն այսպես թողնել չի կարելի»:
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
08.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.