Հոկտեմբերի 18-ին Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Էթնա» ռեստորանային համալիրում հարող տարածքում դաժանաբար սպանվեց 27-ամյա Արսեն Շահբազյանը:
Նույն օրը, ժ. 23.50-ի սահմաններում, Արսեն Շահբազյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել «որովայնի ձախակողմյան շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնում հոկտեմբերի 19-ին հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանը Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ կատարվում է նախաքննություն, և 6 անձի նկատմամբ էլ՝ Կարեն, Արմեն, Վաղինակ Հարությունյանների, Անուշավան Հովհաննիսյանի, Սերգեյ Հարությունյանի եւ Մ.Խառատյանի, ընտրվել է կալանավորում խափանման միջոցը:
Մ.Խառատյանն ու Վ.Հարությունյանը հետախուզման մեջ են:
Նախնական տեղեկատվության համաձայն, Ս.Սարգսյանի մեքենան բախվել է Ս.Հարությունյանի մեքենային: Նրանց միջև վեճ է սկսվել: Ս.Հարությունյանը կանչել է Արմեն, Կարեն եւ Վաղինակ Հարությունյաններին, նրանց ընկերոջը՝ Անուշավանին: Դաժանաբար ծեծել, ոտքերով, դանակով հարվածել են Արսենին՝ վերջինիս սպանել:
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը տեղեկացրեց, որ տուժողի իրավահաջորդը՝ հայրը (ի դեպ, նրան իրավահաջորդ են ճանաչել սպանությունից մեկ ամիս հետո), դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին: Ըստ դիմումատուի, արարքի քրեաիրավական որակումը ճիշտ չի տրվել, այն պետք է որակվեր խուլիգանական դրդումներով կատարված սպանություն:
Ըստ տուժողի իրավահաջորդ Գ.Շահբազյանի` «Խմբի կողմից կատարած խուլիգանությունը միասնական հանցագործություն է: Այն, որ խմբի անդամները տեղյակ են եղել , ունեցել են նախնական համաձայնություն, խմբի անդամի կողմից խուլիգանական գործողությունների կատարման ժամանակ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ ունենալու և կիրառելու մասին, թույլ են տվել խմբի անդամների կողմից խուլիգանության ժամանակ դրանց գործադրումը, ապա գործող օրենսդրության համաձայն՝ խմբի անդամների գործողությունները ենթակա են որակման ՀՀ քրօրի 258-րդ հոդվածի 4-րդ մասով»:
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը տեղեկացրեց նաև, որ Արաբկիրի դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Հովհաննիսյանին, Կ.և Ա.Հարությունյաններին կալանքից անհապաղ ազատել և ստորագրություն ընտրել քաղաքից չբացակայելու մասին:
Նոյեմբերի 12-ին փոխվել է նրանց խափանման միջոցը:
«Մեկ ամիս տեւած նախաքննությունը ձեւական բնույթ է կրում: Կայացված որոշումները թվագրված են այնպիսի ժամանակներով, երբ սպանությունը տեղի չէր ունեցել»,-ասում է Վ.Էլբակյանը:
Գործում կա ուշագրավ մի փաստաթուղթ էլ. Ս.Աբովյանին ուղարկել են փորձաքննության, սակայն հարց են տվել ոմն Հայկ Ստեփանյանի, թե թմրամիջոցը ինչ եղանակով է օգտագործել:
Տուժողի իրավահաջորդը բողոքել էր ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի գործողությունների դեմ, սակայն նրանց բողոքը ուղարկվել է կրկին նշյալ քննչական բաժին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Aravot.am
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.