17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...09.05.2024 | 12:10
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությա...09.05.2024 | 11:10
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Ա...Պայմանավորվածություն կա Ռուսաստանի կառավարության հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել արդեն այս շաբաթ և սկսել գործընթացը. այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Ռուսաստանը մեզ մեղադրել է նրանում, որ մենք հաշվի չենք առնում նրանց շահերը ԵՄ-ի հետ բանակցություններում»,- նշել է նախագահը և հավելել՝ Ռուսաստանը նաև վրդովված է նրանով, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ բանակցությունների ընթացքում չի խորհրդակցել նրա հետ այն ապրանքային խմբերի հարցում, որոնք Ռուսաստանի համար խոցելի են:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ բանակցություններին, Յանուկովիչը նշել է. «Ուկրաինան մոտ ժամանակներս վերականգնելու է ԵՄ հետ բանակցությունները ասոցացման համաձայնագիրը ստորագրելու և ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանների շուրջ, որոնք կասեցվել էին Վիլնյուսի գագաթնաժողովից 1 շաբաթ առաջ»:
Նրա խոսքով, առաջիկա բանակցությունները Եվրամիության հետ շատ բարդ են լինելու, քանի որ վերադառնալ համաձայնագրի պայմանների փոփոխությունը շատ բարդ է:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատվիրակությունը մեկնել է Կիև՝ սատարելու ուկրաինացի ժողովրդին:
Ինչպես հայտնում է interfax.ru-ն, կուսակցության առաջնորդներից մեկը՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Բարամիձեն հայտարարել է, որ պատվիրակությունը չի միջամտելու քաղաքական գործընթացներին, սակայն «կկանգնի ուկրաինացի ժողովրդի կողքին»:
Սղերթում հայերի և քրդերի եղբայրական գերեզմանի վրա, թուրքական կառավարության որոշմամբ, ճանապարհ և ոստիկանական ակադեմիա է կառուցվել. այս մասին գրում է քրդական «Օզգյուր գյունդեմ» կայքը։
«Թուրքիայի պատմության մեջ սև բիծ համարվող շրջանում հուշարձան կառուցելու փոխարեն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ճանապարհ և ակադեմիա է կառուցել»,-նշվում է հոդվածում։
Կայքը «կեղտոտ քաղաքականության արդյունք» է համարում այն, որ պետությունը, վախենալով առերեսվել իրականությանը, ցանկանում է կառույցներով ծածկել դրանք։
Նշենք, որ այստեղ թաղված են 1915թ.-ին ցեղասպանության ենթարկված հայերը, ինչպես նաև 1984թ.-ից հետո սպանված առնվազն 200 քրդեր։
Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Սղերթի տարածքային կառույցի ղեկավար Վեթհա Այդընի խոսքով, ճանապարհի և ոստիկանական ակադեմիայի կառույցը դեմ է բոլոր բարոյական և իրավական սկզբունքներին։
Զինված միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանա-իրանական սահմանին. արդյունքում մեկ զինծառայող մահացել է, երկուսը՝ վիրավորվել։
ԱՊԱ գործակալության տեղեկացմամբ, միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Լենքորանի սահմանային տարածքում։ Դեպքը գրանցվել է այն պահին, երբ զինծառայողները փորձել են բռնել սահմանն ապօրինի խախտողներին։
Զինված միջադեպի հետևանքով զոհվել է 37-ամյա մայոր Մաղսուդ Նագիևը, վիրավորվել են 50-ամյա գնդապետ-լեյտենանտ Ազեր Շաֆիևը և 29-ամյա Վյուգար Վահաբովը։
Միջադեպի մանրամասները դեռ չեն հաղորդվում։
Առաջիկա օրերին Ուկրաինայի պատվիրակությունը կմեկնի Բրյուսել՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ Եվրամիության հետ երկխոսությունը վերսկսելու համար. այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:
Երեկ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան հայտարարել է, թենախատեսվում է գազի գնի և միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսական օգնության հարցերի քննարկում»:
«Կողմերը միաժամանակ պետք է քննարկեն Ուկրաինայի և ԵՄ միջև ապրանքաշրջանառության խնդրի նվազեցման հարցը»,-նշել է նախարարը:
Բանակցությունների ձևաչափի մասին Կոժարան ոչինչ չի հայտնել:
Կիևում իրավիճակը շարունակվում է լարված մնալ: Անկարգությունների հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել են շուրջ 100 իրավապահներ, մոտ 22 մարդ դիմել է բուժօգնության:
Իրանի և ԱՄՆ-ի խնդիրները շատ բարդ են և չեն կարող լուծվել կարճ ժամանակահատվածում. այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Financial Times-ին, Ռոհանին բացառել է երկրի միջուկային օբյեկտների ոչնչացման հնարավորությունը
Պարբերականի այն հարցին, թե թույլ կտա՞ Թեհրանը ոչնչացնել իր միջուկային օբյեկտները, Իրանի նախագահը պատասխանել է՝ «100 տոկոսով ոչ»:
Վարագույրն իջաւ այնքան սպասված Վիլնյուսի վեհաժողովի վրա: Երեւանը չնախաստորագրեց ասոցացման համաձայնագիրը: Թեեւ հայտնի էր արդեն, որ ստորագրությունների արարողակարգի ծրագրում, երբ չէր հայտնվել Հայաստանի անունը, պարզ էր, որ նախաստորագրությունը չէր նախատեսվել։
Մի պահ, Ուկրաինայի մերժումը` շարունակելու ասոցացման գործընթացը, երկրորդ պլան մղեց ՀՀ-ի ՄՄ-ի միացման որոշումով Եւրոպական Միության հետ ասոցացման նախաստորագրության չեղյալ համարումը: Վիլնյուսի ժողովն ամբողջ իր քննարկումներով, մեկնաբանություններով եւ քաղաքական հայտարարություններով առաւելաբար կենտրոնացել էր Ուկրաինայի կարգավիճակի ճշտորոշման հարցերի վրա: Մոլդուական տատանումները մի պահ նաեւ այն տպաւորությունը թողեցին, որ Վրաստանը առանձին էր մնալու Արեւելյան գործընկերության պաշտոնապես ասոցացվող երկիրներում, մանաւանդ որ նույնիսկ Ադրբեջանը, հակառակ դրա, որ աղյուսակում չէր ներառվել, ինչ-որ առիթով հայտարարեց, որ այդ ուղղությամբ ընթանալու մտադրություն չունի:
ՀՀ — ԵՄ համատեղ հայտարարությունը անշուշտ որեւէ իմաստով համազոր չէ այն փաստաթղթին, որի համար տարիներ ի վեր բանակցություններ էին վարվում: Այնտեղ ընդհանուր սկզբունքների շուրջ շեշտադրվող եզրեր են, որոնք հռչակագրային բնույթ ունեն, աւելի քան ընթացակարգային իրաւական նշանակություն ունեցող եւ հանգրվան ամրագրող համաձայնագիր:
Քաղաքական յուրահատուկ տեսաբանություն պետք չէ ձեւակերպել` հաստատելու համար, որ ՀՀ-ի ՄՄ-ին միանալու որոշումը Մոսկվայից Երեւան հասած ուղղահայաց թելադրանքների արդյունք է։
Բայց հիմա ունենք այն ինչ ունենք: Երեւանը երկարատեւ բանակցություններից եւ պատրաստ լինելուց հետո չի ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Ուկրաինան նմանատիպ պատճառներով, ՀՀ-ը դուրս բերեց մեկուսացումից եւ իր վրա կենտրոնացրեց Վիլնյուսի ամբողջ ուշադրությունը:
Ճիշտ է, որ նման իրավիճակի գոյառման համար պատասխանատվության բաժին է հասնում արտաքին գերատեսչության վրա: Կա նաեւ հանգամանքների բացատրություն, թե որեւէ իշխանություն նման ժամանակահատվածի եւ նման պայմաններում ի՞նչ այլ քայլ առնելու հնարաւորություն ուներ։
Պատճառահետեւանքային կացությունների մասին կարելի է եւ դեռեվս պիտի խոսվի անպայման շատ: Մինչ ԵՄ-ի շրջանակների կողմից ինչպէս Կիեւի, այնպէս նաեւ Երեւանի համար կա հստակ մոտեցում իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը այս հարցում տարանջատելու` ընդգծելու համար, որ ժողովուրդները միանշանակ կողմ են դեպի Եւրոպա սուրալու, մինչ իշխանությունները ռուսական պարտադրանքների տակ արգելակում են այդ ընթացքը, դեմ դուրս գալով ժողովրդի կամքին:
Քաղաքացիական հասարակությունները, հայտնաբար պիտի շարունակեն աշխատանքային թիրախ մնալ եւրոպական կառույցների կողմից, իհարկե, պետականին առընթեր: Եւ եւրոպական նորմերի տարածումն ու որդեգրել տալու վարքագիծը թվում թե աշխույժ թափ է ստանալու Հայաստանում գործող եւրոպական զանազան ոլորտների վերաբերող կառույցների մոտ։
Ինչ վերաբերում է պատասխանատվությունների ճշտմանը, այստեղ պետք է բանի քաղաքական հետեւյալ տրամաբանությունը եւս։ Մանաւանդ միջազգային եւ հատկապես եւրոպական հանրային կարծիքին հայկական կողմն ունի տվյալներ պատասխանատվությունը բեռցնելու ՀՀ-ը շրջափակած կողմի վրա: Եւրոպական քաղաքական եւ հասարակական շրջանակները պիտի իմանան, որ Հայաստանի դեպի Եւրոպա դուրս գալու եւ առեւտուրը համապարփակ ու խոր տարողությամբ կայացնելու համար հիմնական ուղին Թուրքիայից է անցնում։ Այդ ուղին փակ է քաղաքական պատճառներով: Նույն Եւրոպան, որին այսօր չհաջողվեց իրականացնել Արեւելյան գործընկերության ասոցացման համալիր ծրագիրը, Մոսկվային առընթեր պիտի փնտրի նաեւ դեպի Եւրոպա ընթանալ ցանկացողների դիմաց սահման փակող կողմի պատասխանատվությունը: Պատասխանատվություն, որ նաեւ իր (ԵՄ-ի) քաղաքականության ձախողման գլխաւոր պատճառներից է:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Լեռնային Ղարաբաղի ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Արդբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:
-
-
10.05.2024 | 02:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» -
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 02:10
Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.