17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...Նոյեմբերի 21-ին երեք օր որոնումներից հետո գտնվել է սիրիական բանակի հայ զինծառայող Հակոբ Տեր-Ղազարյանի դիակը: Այս մասին տեղեկացնում է PERIO NEWS-ը ֆեյսբուքյան էջը.
Այսօր, 21 նոյեմբերին, երեք օրուան պրպտումներէ եւ քնութիւններէ ետք ի յայտ եկաւ, սուրիական բանակի մէջ ծառայող հայ զինուոր՝ Յակոբ Տէր Ղազարեանի դիակը:
17 նոյեմբերին, Զինեալ ընդիմադիրներու կողմէ ականի թիրախ դարձաւ Դամասկոսի Հարասթա շրջանին մէջ գտնուող զինուորական կարեւորագոյն կեդրոններէն մէկը՝ բանակի զինուորական կառքերն ու հրասայլերը վերանորոգելու վարչական երկու շէնքերը:
Նշենք, որ պայթումին հետեւանքով կեդրոնի երկու շէնքերը ամբողջութեամբ փուլ գալով պատճառած էր տասնեակ զոհեր եւ վիրաւորներ:
Կարգ մը զոհերու ինքնութիւնը յստակացած էր, սակայն տակաւին կան դիակներու բեկորներ, որոնց պատկանելիութիւնը «Տի. Էն. Էյ.» քննութիւններուն միջոցով կարելի կ՛ըլլայ բացայայտել, հետեւաբար երեք օրուան պրպտումներէ եւ քնութիւններէ ետք ի յայտ եկաւ, որ զոհերու կարգին է սուրիական բանակի մէջ ծառայող հայ զինուոր մը՝ 14 սեպտեմբեր 1988-ի ծնունդ Յակոբ Տէր Ղազարեան:
Արձանագրուած զոհերու դիակները անճանաչելի ըլլալու պատճառով է, որ կ՛ուշանայ զոհերու ինքնութիւնը ի յայտ բերել (PERIO NEWS):
Ուկրաինայի կառավարությունը համապատասխան որոշմամբ կասեցրել է Եվրոպական միության հետ ասոցացման նախապատրաստական աշխատանքները, ինչի մասին հայտնում է Газета-ն՝ РИА-Новости-ին հղումով։
Կառավարությունը բացատրել է իր որոշումը Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների հետ տնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտությամբ։
Բացի այդ, կառավարությունը հրահանգել է համապատասխան նախարարություններին Ռուսաստանին ու Եվրոպական միությանն առաջարկել ստեղծել առևտրատնտեսական հարաբերությունների հարցերով եռակողմ հանձնաժողով, ինչպես նաև վերականգնել երկխոսությունը Մաքսային միության ու ԱՊՀ երկրների հետ՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման նպատակով։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Վիեննայում հայտարարել է, որ Կիևը շարունակելու է շարժվել եվրոպական ինտեգրման ուղով՝ անկախ բոլոր դժվարություններից։
Իսկ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն նշել է, որ Ուկրաինան անգամ Տիմոշենկոյին արտասահման բուժման ուղարկելու նախապայմանը չիրագործելու դեպքում դեռևս ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու շանսեր ունի։
«Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մինչև վերջին րոպեն կախված է լինելու ուկրաինական կողմի գործողություններից»,-ասել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի խորհրդարանն այսօր մերժել է բոլոր 6 օրինագծերը, որոնք հնարավորություն կտային 7 տարվա ազատազրկման դատապարտված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին բուժվել արտերկրում։
Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, խորհրդարանի այս որոշումն ընդդիմությունը որակել է «խայտառակություն»։ Արտերկրում բուժվելու հնարավորություն ընձեռող օրինագծին կողմ է քվեարկել 195 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն։
Տիմոշենկոյի ազատ արձակումը Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապայմանն էր։ Որպես հարցի լուծում՝ երկրի ընդդիմությունն առաջարկում էր օրենք ընդունել կալանավորների՝ արտերկրում բուժման մասին, որը Կիևը, փաստորեն, չիրականացրեց։
Գործակալությունը հիշեցնում է, որ նոյեմբերի վերջին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինան մտադիր է Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել։ Մինչդեռ Ռուսաստանն առաջարկում է Կիևին անդամակցել Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 21-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում. այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբի կազմում են եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաման է ստորագրել վարչապետի պաշտոնում Իրաքլի Գարիբաշվիլիին նշանակելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում են նախագահի մամլո ծառայությունից, Մարգվելաշվիլին, ստորագրելով հրամանը, շնորհավորել է Գարիբաշվիլիին խորհրդարանի կողմից իր ձևավորած կառավարությանը վստահության քվե ստանալու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետի պաշտոնում Գարիբաշվիլին պաշտոնապես առաջադրվել էր նոյեմբերի 18-ին:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն չի հստակեցրել՝ դեկտեմբերի 12-ին այցելելո՞ւ է Երևան, թե ոչ. գրում է«Միլլիյեթ»-ը ։
Դավութօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան հրավերին, նշել է, որ դա սովորական արարողակարգային հրավեր է և պետք չէ դրան հատուկ ուշադրություն դարձնել։
«Մեր ցանկությունը, գաղափարն ու տեսլականը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն է և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խնդիրների լուծումը, մեկ վայրկյան առաջ Հարավային Կովկասում երկարատև և մնայուն խաղաղության հաստատումը։ Դրա համար պատրաստ ենք անել ցանկացած քայլ, որն անհրաժեշտ կլինի»,-հայտարարել է Դավութօղլուն։
Իտալիայի Հանրապետության Սարդինա ինքնավար մարզում «Կլեոպատրա» փոթորկից առաջացած ջրհեղեղի հետևանքով 16 մարդ զոհվել է, կան նաև անհետ կորածներ, տարհանվել են հարյուրավոր բնակիչներ:
Իրադրությունը ծանր է գնահատվում. հայտարարվել է վտանգավորության բարձրագույն աստիճան: Առավել տուժել է Օլբիա նավահանգիստ-քաղաքը, որի փողոցները վերածվել են գետերի:
Հեղեղումների պատճառը երկարատև և հորդառատ անձրևներն են, որոնց պատճառով ջրածածկ են Իտալիայի այլ շրջաններ:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հետ և ճշտվել, որ զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հրավիրվել է Երևան՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 12-ին:
Ինչպես տեղեկացնում է Haber 7 թուրքական հեռուստաալիքը, Թուրքիայի արտգործնախարարը հրավերն ընդունելու մասին վերջնական որոշում կկայացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների հիման վրա:
Կազանում Boeing 737 օդանավի կործանման համար մեղավոր են օդաչուները. այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Միջպետական ավիացիոն հանձնաժողովը:
Ինչպես հայտնում է Russia Today-ը, հանձնաժողովի եզրակացության համաձայն` գլխավոր օդաչուն անձամբ է անջատել ավտոպիլոտը և օդանավն ուղղել դեպի անկում: «Փորձառու օդաչուները կարող էին առանց դժվարության իրականացնել օդանավի վայրէջքը: Ավտոպիլոտը պետք է ինքը կատարեր բոլոր մանյովրները և վայրէջք կատարեր թռիչքուղուն»,-նշվում է եզրակացության մեջ:
Ըստ օդանավի ինքնագրի տվյալների՝ օդաչուները դիսպետչերին հայտնել են «ոչ վայրէջքային դրության» մասին, երբ ավտոպիլոտը չի կարողացել ճշգրիտ դիրքավորել ինքնաթիռը, կամ օդաչուներին թվացել է, թե հպման կետը չեն շոշափում: Դրանից հետո գլխավոր օդաչուն երկրորդ պտույտն է կատարել, ինչից հետո անջատել է 2 ավտոպիլոտներից մեկը:
Հենց սա էլ հանգեցրել է ողբերգության. Boeing-ն ընկել է 20 վայրկյանում` 450 կմ/ժ արագությամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Կազանի ավիավթարի հետևանքով 50 մարդ է զոհվել:
Ըստ Վաշինգտոնից «Շին Հուա» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեյն Բեսաքին երեքշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել ԼՂ-ի շուրջ առկա լարվածությունների մեղմացման ուղղությամբ ջանք գործադրել:
Բեսաքին ողջունելով երեքշաբթի օրը Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ընդգծել է, որ վերջին երկու տարիներում առաջին անգամվա կայացած այդ հանդիպումը կարևոր քայլ է համարվում կողմերի միջև բանակցությունների վերսկսման ուղղությամբ և վկայում է, որ երկու երկրի իշխանությունները հանձնառու են ԼՂ-ի տարածքի շուրջ տարաձայնությունների վերջնական կարգավորման ուղղությամբ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Էլհամ Ալիևը երեքշաբթի օրը Վիեննայում առաջին անգամվա համար առանց միջնորդների ներկայության երկու ժամ փակ դռների հետևում բանակցել են ԼՂ-ի ճգնաժամի կարգավորման կապակցությամբ:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սկսվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որին մասնակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.