18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սկսվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որին մասնակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Երկու հզոր պայթյուն է որոտացել Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ:
Ինչպես հայտնում է Russia Today-ը, ըստ նախնական տվյալների՝ 7 մարդ է զոհվել:
Դեսպանատունը գտնվում է Բեյրութի հարավում, որտեղ բնակվում են նաև «Հեզբոլլահ» շիական շարժման կողմնակիցները:
Վրաստանն ունեցավ ոչ միայն նոր նախագահ, այլև նոր Սահմանադրություն և նոր կառավարություն, որի կազմն ու ղեկավարին՝ Իրակլի Գարիբաշվիլիին, կհաստատի խորհրդարանը, գրում է Независимая газета-ն։
Համաձայն Հիմնական օրենքի՝ փոփոխությունները տեղի են ունեցել Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունից հետո։ Երդմնակալությունը նշանավորեց Վրաստանի անցումը կառավարման խառը՝ կիսանախագահական-կիսախորհրդարանական մոդելին, գրում է թերթը։
Սահմանադրության փոփոխությունները, որը նախագահի մի շարք լիազորություններ փոխանցում է վարչապետին, ընդունվել են Վրաստանի խորհրդարանի կողմից 2010թ.-ին։
Այն ժամանակ իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն ընդունեց փոփոխությունները՝ չնայած ընդդիմության դեմ լինելուն։
Համաձայն Սահմանադրության՝ Միխեիլ Սաակաշվիլին, ում պաշտոնավարման ժամկետն ավարտին էր մոտենում, երրորդ անգամ առաջադրվել չէր կարող, սակայն ոչինչ չէր խանգարում նրան զբաղեցնել Վրաստանի վարչապետի պաշտոնը։ Մնում էր միայն հաղթել 2012թ.-ի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, ներկայացնել նոր կառավարություն, մեկ տարի անց նախագահական ընտրություններ անցկացնել և ընտրել «սեփական» նախագահին ու երկիրը ղեկավարել Սաակաշվիլիի գլխավորած կառավարության միջոցով։ Սխեման չաշխատեց. խորհրդարանական ընտրություններում հաղթեց «Վրացական երազանք» կոալիցիան։
Այդ կերպ, համաձայն նոր Սահմանադրության, նախագահը կրճատված լիազորություններ է ունենալու։ Պետության առաջին դեմքի ինստիտուտի թուլացմանը զուգահեռ՝ ուժեղանալու է երկրի խորհրդարանն ու կառավարությունը։
Վրաստանի նախագահը մնում է պետության ղեկավարը, Սահմանադրության երաշխավորը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը, ներկայացնելու է երկիրն այլ պետությունների հետ հարաբերություններում և ընտրություններ է նշանակելու։
Սակայն նա արդեն չի որոշում երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, օրենսդրական նախաձեռնությունների իրավունք ևս չունի։ Նախագահն իրավունք չունի նշանակել կամ հեռացնել նախարարներին, սակայն կարող է ներում շնորհել բանտարկյալներին, պարգևատրել, կոչումներ և քաղաքացիություն շնորհել, ստորագրել և հրապարակել օրենքներ, ամեն տարի ելույթ ունենալ խորհրդարանում։
Առանց վարչապետի համաձայնության՝ նախագահը չի կարող հայտարարել, չեղյալ համարել կամ երկարաձգել արտակարգ դրությունը։
Ավելի ուժեղ կերպար է դառնում վարչապետը, որը ստացել է կադրային որոշումների բոլոր լիազորությունները, այդ թվում՝ ուժային գերատեսչություններում։ Նա իրավունք ունի հանրաքվե նշանակել, լուծել արտաքին և ներքին քաղաքական հարցերն ու բոլոր ֆինանսական խնդիրները։
Քաղաքագետ Ռամազ Սաքվարելիձեն, ով եղել է նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի, սկզբում նաև Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդականը, ենթադրում է, որ մոտ ժամանակներս կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենալ, ինչի մասին պարբերաբար խոսում են խորհրդարանական մեծամասնությունն ու արտախորհրդարանական ընդդիմությունը:
Դրանց նպատակները հստակ են. չսպասելով հերթական ընտրություններին, որոնք, Սահմանադրության համաձայն, կայանալու են 2016թ.-ին՝ դաշինքը ցանկանում է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ, իսկ այն գործիչները, որոնք 2012թ.-ի հոկտեմբերի 1-ին դուրս են մնացել, ցանկանում են ևս մեկ անգամ փորձել իրենց բախտը։
Նա գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը նպատակահարմար կլիներ։
«Այժմ երկրի երկու քաղաքական առաջնորդներն այլևս չկան։ Սաակաշվիլին իշխանությունից հեռացավ՝ համաձայն օրենքի, իսկ Իվանիշվիլին՝ իր ցանկությամբ»,-ասել է Սաքվարելիձեն։
Նրա կարծիքով՝ այդ նոր իրականության պայմաններում արդար կլիներ, եթե արտահերթ ընտրություններ անցկացվեին, որպեսզի ժողովուրդը հնարավորություն ունենար քվեարկել ոչ լարված իրադրությունում, ինչպիսին 2012թ.-ի ընտրություններն էին, և ընտրությունը միայն «Վրացական երազանքի» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության միջև էր, և այլ ուժեր շանսեր չունեին։
Փորձագետի խոսքով, եթե արտահերթ ընտրություններ տեղի ունենան, հնարավոր է, որ Վրաստանը, որն այժմ մեծ հաշվով երկկուսակցական խորհրդարան ունի, բազմակուսակցական օրենսդիր մարմին ունենալու իրական հնարավորություն կունենա։
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր երդմնակալության ժամանակ հայտարարել է, որ երկիրը նոր քաղաքականություն կսկսի՝ հանուն երկրի խաղաղ միավորման՝ երբեք չդիմելով զենքի՝ այդ նպատակին հասնելու համար:
ITAR-TASS-ի փոխանցմամբ, Մարգվելաշվիլին նշել է, որ Վրաստանը կկառուցի ազատ, ժողովրդավարական հասարակություն, որտեղ պաշտպանված կլինեն երկրի բոլոր քաղաքացիների շահերը՝ անկախ ազգությունից:
«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ոչ թե ուժով, այլ սիրով, ջերմությամբ և խելքով հասնենք Վրաստանի խաղաղ միավորմանը, որպեսզի մեր երկրի կազմ վերադարձնենք Աբխազիան և Ցխինվալի շրջանը»,- ընդգծել է նա:
Նորընտիր նախագահը հայտարարել է, որ պատրաստ է խորացնել երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով Վրաստանի շահերը, հարգելով վերջինիս տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
Նոյեմբերի 17-ին, ժամը19.25-ին Մոսկվայից Կազան ուղևորվող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել:
Կազանի օդանավակայանում տեղի ունեցած աղետալի ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներ և 44 ուղևորներ:
ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ վթարի ենթարկված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
Նշենք, որ զոհերի պաշտոնական ցուցակում նշվում է Թաթարստանի նախագահի որդու՝ Իրեկ Միննեխանովի անունը:
21-րդ դարը Թուրքիայինն է լինելու. հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրքական Էրգանի քաղաքում մի շարք շինությունների բացման արարողության ժամանակ, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:
«Տա Աստված, որ ոչ մի ուժ չկարողանա դիմակայել մեզ։ Որպես կառավարություն՝ մենք դրան ենք ձգտում: Թուրքիան արդեն փոխվել է։ Նոր է հոգ տանում իր բոլոր քաղաքացիների մասին ՝ անկախ լեզվից, կրոնից կամ էթնիկ պատկանելությունից»,-նշել է թուրք վարչապետը։
Էրդողանի խոսքով, Թուրքիան ձգտում է զարգանալ և փոխել տարածաշրջանը։ Ըստ նրա, Թուրքիայի ուժեղացմամբ կուժեղանա տարածաշրջանը։
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են:
Վրաստանի նախագահի պաշտոնից հեռացող Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այս փուլում որոշել է զերծ մնալ ամենօրյա քաղաքական կյանքին մասնակցելուց. այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:
Սաակաշվիլին նաև նշել է, որ իր մեծ հույսը «Միշայի սերունդն» է, որն, ըստ նրա, երբեք չի համակերպվի իր երկրի ստրկության հետ, կամ հետխորհրդային դասական երկրի կարգավիճակին:
«Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ, ես երեկ ավարտեցի վերջին խորհրդակցությունները Եվրամիության և Եվրախորհրդարանի առաջնորդների հետ: Զուգահեռաբար ես ուսումնասիրում եմ մի քանի առաջարկ արտասահմանյան առաջատար համալսարաններից՝ միջազգային գիտական կենտրոն ստեղծելու շուրջ: Այս փուլում ես պատրաստվում եմ դրանով զբաղվել և զերծ մնալ Վրաստանի ամենօրյա քաղաքական կյանքին մասնակցելուց: Ես միշտ կլինեմ իմ ժողովրդի կողքին՝ ցանկացած պահի, երբ նման անհրաժեշտություն կտեսնեմ, և կծառայեմ իմ սիրելի հայրենիքին՝ Վրաստանին »,-հայտարարել է Սաակաշվիլին:
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հյուսիս-արևմուտքում: Էլեկտրական գնացքը հարվածել է հինգ երիտասարդների, որոնցից չորսը տեղում մահացել են, իսկ մեկը հոսպիտալացվել է:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, զոհվել են 20-ամյա երեք և 18-ամյա մեր երիտասարդ, իսկ 16-ամյա երիտասարդը տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան մտադիր չէ ներկա գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը:
«Քաղաքապետարանը մասնակցություն կունենա երդմնակալության նախապատրաստմանը։ Ես առաջինն եմ շնորհավորել պարոն Գեորգիին, քանի որ հարգում եմ մեր քաղաքացիների ընտրությունը։ Սակայն ես չեմ պատրաստվում մասնակցել երդմնակալությանը։ Ինձ դժվար կլինի մասնակցել այն մարդու տոնին, որը չի տարբերում՝ ով է մեր երկրի բարեկամը, ով՝ թշնամին»,-նշել է Ուգուլավան։
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին։
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.