04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին գաղտնի ամուսնացել է իր ընկերուհու` Ֆրանչեսկայի հետ, այս մասին գրում է Daily Mail-ը:
77-ամյա Բեռլուսկոնին և 28-ամյա Ֆրանչեսկան պսակադրվել են Բեռլուսկոնիին պատկանող վիլլայի մատուռում:
Ֆրանչեսկայի ընկերուհու պատմելով, հարսանիքը 3 շաբաթ առաջ է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ Ֆրանչեսկան և Բեռլուսկոնին ծանոթացել են վերջինիս ղեկավարած կուսակցության երիտասարդական կառույցում:
Ֆրանչեսկա Պասկալյեն Բեռլուսկոնիի երրորդ կինն է:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտնի երգիչ Գրիգորի Լեպսին մեղադրում է ռուսական մաֆիայի հետ ակտիվ համագործակցության մեջ: Ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի աստղերից մեկն ընդգրկվել է պատժամիջոցներ նախատեսող հատուկ ցանկում, որ տեղադրված է ամերիկյան գերատեսչության պաշտոնական կայքում. փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
Այս ցուցակում Լեպսն ընդրգկվել է իր իսկական անվան տակ՝ որպես Գրիգորի Լեպսվերիձե: Այսուհետ Լեպսվերիձե-Լեպսի` ամերիկյան բանկերում գտնվող բոլոր ակտիվները կսառեցվեն, իսկ Միացյալ Նահանգների քաղաքացիներին կարգելվի որևէ գործնական առնչություն ունենալ երգչի հետ:
Ամերիկյան ֆինանսների նախարարությունը պնդում է, որ Լեպսը անդրազգային «Եղբայրական շրջանակ» հանցավոր խմբավորման անդամ է: Նա, ըստ ամերիկացիների, կանխիկ գումար է փոխադրել աշխարհի տարբեր հատվածներ` հանցավոր խմբավորման ղեկավարների անմիջական հրահանգով:
Ուշագրավ է, որ Լեպսից բացի, ամերիկյան ֆինանսների նախարարության ցուցակում ընդգրկվել են ևս մի քանի հոգի, բոլորը՝ նախկին խորհրդային հանրապետություններից, ներառյալ հայեր:
Լեպսի հետ մեկտեղ, ամերիկացիները պատժամիջոցներ են կիրառել նաև 50-ամյա գործարար Արթուր Բադալյանի դեմ, որը, ըստ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տվյալների, հանդիսանալով Fasten Tourism ընկերության սեփականատեր, նույնպես ներգրավված էր ֆինանսական միջոցների անօրինական շրջանառությունը կազմակերպելուն ուղղված գործունեության մեջ: Բացի այդ, Բադալյանի տուրիստական ընկերությունը ռուսական մաֆիան օգտագործում էր սեփական ուղևորությունները կազմակերպելու համար:
Եվս մեկ հայազգի գործարար, ով, ըստ ամերիկյան կողմի, Գրիգորի Լեպսի հետ միասին ներգրավված է եղել հանցավոր գործունեության մեջ, Gurgen House ընկերության սեփականատեր Լազար Շահբազյանն է: Նրա ընկերությունը գործում է միանգամից չորս պետություններում` Ռուսաստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Շահբազյանը ևս, ամերիկացիների պնդմամբ, զբաղված էր գումարների անօրինական շրջանառությամբ:
Ինքը Գրիգորի Լեպսը կտրականապես հերքում է ներկայացվող մեղադրանքը: «Եթե ինձ արգելեն մուտք գործել Միացյալ Նահանգներ, մի կերպ կդիմանամ: Ինձ ներկայացվող մեղադրանքը նույնքան աբսուրդային է, որքան ժամանակին հնչած այն պնդումները, թե Ֆրենկ Սինատրան մաֆիայի անդամ է: Եթե այդպես է, ապա խորհուրդ կտայի ամերիկացիներին` հանեք Սինատրային գերեզմանից և դատեք նրան», — հայտարարել է Լեպսը:
Հայտնի երգչի գործի ընթացքին, ի դեպ, ուշիուշով հետևում են նաև Կրեմլում: Այս մասին երեկ հայտարարեց Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` հատուկ ընդգծելով, որ Լեպսը Վլադիմիր Պուտինի ամենասիրելի երգիչներից մեկն է: Ավելին, 2012-ի նախագահական ընտրությունների ժամանակ Գրիգորի Լեպսը Վլադիմիր Պուտինի վստահված անձն էր:
Ռուսաստանը չի մասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը:
Ինչպես գրում է Грузия-Online-ը, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով Ռուսաստանը չի ընդգրկվել հրավիրված պետությունների ցուցակում:
«Ես հայտարարել եմ այն պետությունների ցուցակը, որոնք հրավիրված են նոյեմբերի 17-ի երդմնակալությանը: Դրանք են Եվրամիության, ՆԱՏՕ-ի և «Արևելյան գործընկերության» անդամ երկները, ինչպես նաև այն պետությունները, որոնք այդ կազմակերպությունների մեջ չեն մտնում, սակայն Թբիլիսիում ունեն իրենց դեսպանատները: Ռուսաստանը ցուցակի մեջ չկա»,-հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Եթե Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսվեն, ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան կմասնակցի զինված հակամարտությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին՝ Красная звезда-ին տված հարցազրույցում։
«Ռազմաքաղաքական իրավիճակը ռազմաբազայի վերահսկողության տարածքում անհանգիստ է մնում և բնութագրվում է մի շարք անկայուն գործոններով՝ կապված հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր սրման հետ»,-նշել է գնդապետը և հավելել, որ խաղաղ ժամանակ ռազմաբազան ռազմավարական զսպողի դեր է կատարում:
«Ռազմաբազան ներգրավված է Հակաօդային պաշտպանության համակարգերի մարտական հերթապահության իրականացմանը, համագործակցում է ՀՀ-ում գտնվող ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային սահմանապահ ստորաբաժանումների հետ»,-նշել է Անդրեյ Ռուզինսկին ։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 21.13-ին «ՍՊԾ» պատասխանատու հերթապահը հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 20.49-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Թավրիզ քաղաքից 20 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.130 և արևելյան երկայնության 46.480:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է Ագարակ և Մեղրի քաղաքներում` 4 բալ, Քաջարան և Կապան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:
Սա Թուրքիայի կառավարության կողմից 1920-ական թվականներին Պոլսո Հայոց պատրիարքարանին Հայոց ցեղասպանության ժամանակ թալանված եկեղեցական որոշ իրերի հանձնման մասին տարօրինակ պատմությունն է:
Ըստ փաստաբան Լյուդվիգ Կույումջյանի «Հայ համայնքային անցուդարձեր. 1927-1950 թթ.» գրքի, որը հրատարակվել է Ստամբուլում 1950 թվականին` Թուրքիայի կառավարությունը Հայոց պատրիարքարանին էր վերադարձրել եկեղեցական իրերով լի 64 մեծ արկղ: Կույումջյանը եղել է Պատրիարքարանի ֆինանսական հանձնախմբի անդամ:
Վերադարձված առարկաների թվում էին` «սաղավարտներ զարդարված ադամանդյա քարերով և մարգարիտներով, բուրվառներ, քշոցներ, եպիսկոպոսական-քահանայական թանկագին զգեստներ, շապիկներ, բոլորն էլ ոսկեթել հյուսված և զարդարված արծաթյա խաչերով, որոնց մեջ գտնվում էր նաև Աբուշեխ եկեղեցու պատարագի գոտին՝ երկու ոսկյա ձեռքերով ամրացված և վրայի ձեռքը զմրուխտե, հակինթե և ադամանդյա թանկագին քարերով ագուցված», 72 գորգ, որոնք պատկանել են Կեսարիայի Սուրբ Կարապետ վանքին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն և Թալասի ու այլ գավառների եկեղեցիներին, ինչպես նաև մասունքներ ոսկյա տուփերի մեջ` ծածկված թանկարժեք քարերով: Մի արկղում եղել է Կոմիտաս վարդապետի զգեստները, նրա ոսկե ինքնահոս գրիչը և ծիսական արարողությունների դաշնավորված երաժշտական նրա արժեքավոր ձեռագրերը: Գևորգ արքեպիսկոպոս Արսլանյանը առաջին տեղապահության շրջանում ստորագրել է ստացագիր այդ առարկաներն իր կողմից ընդունելու մասին և ավագ քահանա Տրդատ Բոյաջյանին նշանակել է որպես դրանց հսկիչ:
Վերադարձված իրերի ցուցակը, որ նախապատրաստվել էր Պատրիարքարանի կողմից, ներառում էր «մագաղաթյա ձեռագրեր և հին գրքեր: Համաձայն հնությունների մասին օրենքի՝ գրքերը հանձնվել էին Ստամբուլի թանգարանին»:
Այս բացահայտումներն առաջացնում են մի շարք կարևոր հարցեր: Ի՞նչ եղան եկեղեցուն վերադարձված իրերը: Մեր հետաքննությունը ցույց է տալիս, որ այդ առարկաներից ոչ մեկն էլ այժմ չի գտնվում Հայոց պատրիարքարանի պահպանության ներքո: Դրանցից մի քանիսը հանձնվել էին հայ հոգևորականներին, մի մասն էլ ուղարկվել էր Էջմիածին: Ճնշող մեծամասնությունը, սակայն, պարզապես անհետացել է մի քանի տասնամյակ առաջ, հավանաբար գողացվել և վաճառվել է:
Իր գրքում պարոն Կույումջյանը պատմում է, որ 1920-ականների վերջին, Պատրիարքարանի վարչության ատենապետը` դատավոր Հարություն Մոսդիչյանը, հայտնել է ֆինանսական հանձնախմբին, որ նա լուրջ ապացույցներ ունի, որ վերադարձված արծաթե կտորներից մի քանիսը վաճառվել են Ստամբուլի ոսկերչական շուկայում: Մոսդիչյանը մեծապատիվ անձնավորություն էր, որը կարևոր պաշտոններ էր զբաղեցրել Թուրքիայի կառավարությունում: Ֆինանսական հանձնախումբն անմիջապես կնքել է այն սենյակը, որտեղ պահվում էին վերադարձված առարկաները: Հաջորդ օրը, արք. Արսլանյանը կոտրել է կնիքը և բաց թողել պահեստավորման սենյակի դուռը: Այնուհետև արքեպիսկոպոսը հեռացրել է հանձնախմբի անդամներին:
Հատուկ հետաքննչական հանձնախումբը, այդ թվում՝ պարոն Կույումջյանը, անցկացրել է մարակրկիտ որոնում և իր արդյունքները փոխանցել Ընդհանուր ժողովին: Վերջինս մեղադրել է ոչ միայն Մոսդիչյանին, այլ նաև արք. Արսլանյանին՝ վերադարձված եկեղեցական իրերի առնչությամբ իրավախախտումներ կատարելու համար: Արք. Արսլանյանն իր հերթին մեղադրել է պատրիարք Մեսրոպ Նարոյանին` որպես պատասխանատու կորած իրերի համար: Հետո, երբ պատրիարք Նարոյանը հանձնախումբ է ստեղծել մնացած եկեղեցական իրերի ցուցակը թարմացնելու համար, պարզել է, որ գրեթե ոչինչ չի մնացել 64 արկղերի պարունակությունից, որոնք Պատրիարքարանն ստացել էր ավելի վաղ:
Իր գրքում Կույումջյանը մեկ այլ տարօրինակ պատմություն է պատմում Թուրքիայի կառավարության կողմից Պատրիարքարանին հանձնված գորգերի մասին: 1924 թվականի մարտի 8-ին, երկու թուրք՝ Կեսարիայի մոլա Խալիլի որդի Հաջի Իսմայիլը և Մեհմեդը Թալասից, գրավոր պահանջագիր են ներկայացրել արք. Արսլանյանին, պնդելով, որ գորգերից ինը հատը կապ չունեն Հայոց եկեղեցու հետ և պետք է վերադարձվեն իրենց: Երբ Պատրիարքարանը մերժել է նրանց պահանջը, թուրքերը դատական հայց են ներկայացրել արք. Արսլանյանի դեմ՝ պնդելով, որ ինը գորգերի արժեքը կազմում է օսմանյան 1975 կտոր ոսկի:
1924 թվականի հունիսի 26-ին, փաստաբան Կույումջյանը պաշտպանել է Պատրիարքարանի շահերը դատարանում: Զարմանալիորեն Պատրիարքարանը համաձայնել է բավարարել հայցը` երկու թուրքերին վճարելով 500 կտոր ոսկի: Մի քանի տարի անց, երբ պարոն Կույումջյանը հետաքրքրվել է այդ գորգերի տնօրինման մասին, նրան ասել են, որ Պատրիարքարանում նման գորգեր չկան:
Թուրքիայի կառավարության կողմից եկեղեցական իրերի վերադարձի մասին այս նոր ձեռքբերված տեղեկության լույսի ներքո, Հայոց պատրիարքարանը պետք է այժմ մանրակրկիտ հետաքննություն անցկացնի իր արխիվներում՝ կորած առարկաների մասին իր գրառումները վերանայելու համար:
Առավել կարևոր է, որ Թուրքիայի կառավարությունը 64 արկղ վերադարձնելով, փաստացի ընդունել էր, որ Ցեղասպանության ժամանակ գողացել է Հայոց եկեղեցու ունեցվածքը: Դատական հայց պետք է ներկայացվի ոչ միայն Ստամբուլի թանգարանի դեմ՝ 1920-ական թվականներին հին գրքերը ապօրինի ձևով ստանալու համար, այլև ողջ Թուրքիայի թանգարանների և գրադարանների դեմ, որպեսզի Հայոց պատրիարքարանին վերադարձվեն հազարավոր հայկական եկեղեցիներից թալանված մեծաքանակ կրոնական իրերը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Այս գիշեր Հնդկաստանի Անդհրա-Փարադեշ նահանգում ավտոբուս է վթարվել, ինչի արդյունքում 44 մարդ է զոհվել:
Ավտոբուսը, որում եղել է 49 ուղևոր, ուղևորվում էր դեպի Հայդարաբադ քաղաք:
Ւնչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ավտոբուսը բախվել է բենզատարին, արդյունքում՝ հրդեհ է բռնկվել:
Դռները փակ են եղել և ուղևորները չեն կարողացել դուրս գալ: Փրկվել է միայն վարորդն ու ավտոբուսի 6 ուղևոր: Վարորդի պատմելով` իրեն չի հաջողվել բացել դռները:
Ավտոբուսը պատկանել է զբոսաշրջային Jabbar Travels ընկերությանը:
http://www.youtube.com/watch?v=_qApxKFKgiM
Քրդական աղբյուրների հաղորդած այն լրատվությունը, որի համաձայն Թել Աբյաթի արվարձաններում մարտերի ընթացքում սպանվել է ծայրահեղ իսլամական մի խմբավորման ղեկավար, դիտարժան երեւույթի դիրք է գրավում սիրիական դիպաշարի վերջին զարգացումներում։
Թել Աբյաթի անունը հայկական լրատվամիջոցներին հայտնի դարձաւ տեղի հայկական եկեղեցու սրբապղծման եւ հրկիզման արարքով։ Ռաքքայի շրջանում գտնվող այս քաղաքը տարիների ընթացքում հայաթափվել է. այժմ այնտեղ շուրջ տասը հայ ընտանիք է ապրում։ Քրիոստոնյա հոգեւորականների առեւանգման, տարբեր դաւանապատկան եկեղեցիների աւերման, ռմբակոծման եւ հոգեւոր գործիչների սպանության դեպքերը մտածելու տեղիք են տալիս, որ ծայրահեղ իսլամականությունը ընդհանրապես թիրախ է ընտրել քրիստոնեական միջավայրերը, հստակ այն ուղերձը փոխանցելով, որ քրիոստոնյա ազգաբնակչությունը ապագա չունի տարածաշրջանում։
Այս ուղղվածությունը, իր հերթին առաջին հայացքից այն մեկնաբանության դուռն է բացում, որ Թել Աբյաթի հայկական եկեղեցու դեմ կատարված ոտնձգությունը կդիտարկվի ընդհանրապես տարածաշրջանի ապաքրիստոնեականացմանը միտող (եւ ոչ թե զուտ հայկական թիրախ ընտրած) ընդհանուր գործողությունների շարքում։ Մանաւանդ, որ Թել Աբյաթը հայաթափված քաղաք է։
Բայց վերադառանանք առաջին հաստատմանը։ Փաստորեն, Թել Աբյաթի շրջակայքը ընդհարումներ են տեղի ունենում տեղի քրդական կազմակերպության եւ ծայրահեղ իսլամական տարրերի միջեւ։ Իսկ Թել Աբյաթը, ըստ երեւույթին, միակ աշխարհագրական միջավայրը չէ, որտեղ այս երկու կողմերը պատերազմում են։
Հիմա տեսնենք, թե ծայրահեղ իսլամականության զինյալները դիպաշարի այս վերջին շրջանում ի՜նչ տեսակ կենտրոններից են ֆինանսաւորվում եւ զինվում։ Այլ աղբիւրներ վկայակոչելը այս հանգրւանին այնքան հատկանշական չէ, որքան հակամարտող կողմի համոզումը։
Այսպես, Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութողլուն հայտնել էր, որ Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը բոլոր քրդերին չի ներկայացնում` նշելով, որ գոյություն ունեն խմբավորումներ, որոնք նեղացել են «Ժողովրդավարական միություն» կուսակցության ճնշումներից եւ աջակցության խնդրանքով Անկարա են գալիս. միեւնույն ժամանակ հերքելով, որ Թուրքիան Սիրիայում «Քաիդայի» առնչակից խմբավորումներին որեւէ աջակցություն չի ցուցաբերել։
Թուրքիայի արտգործնախարարի կատարած հայտարարության մեջբերված բաժինը իր պարունակում իսկ հստակորեն մեկնաբանվում է, որ Սիրիայի քրդերի մեկ կազմակերպությունն է միայն, որ հակադրվել է Անկարային։ Մնացյալները Անկարայի հովանավորությունն են հայցում։ Անկարան արդեն իսկ իր հարաբերությունները բնականոնացնում է Թուրքիայի քրդերի հետ եւ սերտ հարաբերություններ է մշակում Իրաքի քրդերի հետ։ Հակադրված տարրը քրդական իրականության մեջ, ըստ Դաւութողլուի, այսպիսով մեկուսանում է իր հակադրությամբ։
Թէ որքանո՞վ է Անկարային հաջողվում Թուրքիայի քրդերի հետ իր հարաբերությունները բնականոնացնել կամ թե որքա՞ն ամուր են Իրաքի քրդերի հետ իր կապերը, կմնան խիստ հարցականների տակ։ Այս դեպքում պետք է կենտրոնանալ ծայրահեղ իսլամականների դեմ կռվող Սիրիայի քրդերի վրա եւ տեսնել հայտարարության երկրորդ բաժինը, որ հերքում է։ Դավութողլուն առանց հասցեն ճշտելու հերքում է Անկարայի կողմից «Քաիդան» ֆինանսաւորելու եւ զինելու մեղադրանքը։ Մեղադրանքի հասցեատերը պարզ է։ Նրանք այն քրդերն են, որոնցից նեղացել են մյուսները եւ որոնք վազում են իբրեւ թե դեպի Անկարա…
Հիմա պարզ է դառնում, որ քրդական «ժողովրդավարական միություն»-«Ահրար Շամ» (ծայրահեղ իսլամականներ) բախումները պետք է դիտարկել իբրեւ քուրդ-թուրք բախումներ, սիրիական տարածքների վրա։ Այս առումով էլ Թել Աբյաթի եկեղեցու հրկիզումը ընդհանուր քրիստոնեական թիրախից մի քայլ անդին լինելու տրամաբանությունն է հուշում. թեկուզ քաղաքի հայաթափված պատկերով։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Վրաստանի նախագահական պահուստային հիմնադրամում ընդամենը 5.000 լարի է մնացել. Միխեիլ Սաակաշվիլին ծախսել է գրեթե ողջ գումարը. այս մասին հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիդ Նարմանիան:
«Նա գիտեր, որ հոկտեմբերի 27-ից հետո (նախագահական ընտրություններից հետո) չի կարողանալու այլևս արտոնություններից օգտվել, ինչպես առաջ, այդ պատճառով էլ նախընտրական շրջանում շատ գումար է ծախսել, այդ թվում՝ վարչական ռեսուրսներ: Իմ տեղեկություններով՝ բյուջեի հաշվին նա շատ է շրջագայել, հետևաբար այլ բանի սպասել պետք չէր»,- նշել է Դավիդ Նարմանիան:
Սաակաշվիլիի գրասենյակը դեռևս հանդես չի եկել պաշտոնական մեկնաբանությամբ:
Այսօր Վրաստանի դեռևս գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ առանց որևէ մեկին զգուշացնելու, անակնկալ ձևով մեկնել է Բրյուսել:
Ինչպես տեղեկացնում է Interfax-ը՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ին, հայտնի չէ Բրյուսելում Սաակաշվիլիի հանդիպումների օրակարգը, այցի հետ կապված որևէ կազմակերպում չի արվել:
Ըստ վրացական ԶԼՄ-ների` Սաակաշվիլին Բրյուսել է մեկնել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հետ, որոնք այնտեղ հանդիպումներ են ունենալու Եվրամիության ղեկավար անձանց հետ:
-
-
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.