04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Հաստատվել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արձանագրությունը, ըստ որի՝ Իլհամ Ալիևը, հավաքելով 84.54 ձայն, հայտարարվել է Ադրբեջանի նախագահ։
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր ընթանում է Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում են պաշտոնատար անձինք, կառավարության անդամներ և պատգամավորներ։
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին պատկանող «Բլումբերգ» կայքը հանրաճանաչ է իր վերլուծական, մեկնաբանական, կանխատեսական հրապարակումներով, որոնք հատկապես վերաբերում են համաշխարհային մակարդակի վրա արձանագրվող տնտեսական իրադարձություններին։ Կայքը, ուրեմն համացանցային աշխարհի կարեւոր եւ նկատառելի վերլուծականներից է համարվում եւ այդ իմաստով էլ վայելում է որոշակի հեղինակություն։
Նման աշխարհահռչակ կենտրոնների վաստակած համբաւը երբեմն խնդրո առարկա է դառնում, երբ դրանց կողմից ներկայացված հարցի մասին հետեւողի իրազեկվածությունը պատճառ է դառնում, որ հիմնովին խախտի միեւնույն այդ կենտրոնի թողարկած լրատվամեկնաբանությունների հաւաստիությունը։
Այսպես.
«Լեռնային Ղարաբաղում սիրիահայերի վերաբնակեցումն ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում». խորագրի տակ «Բլումբերգի» աշխատակիցը գրում է. «Հայաստան է ժամանել քաղաքացիական պատերազմից փրկվող մոտ 10 հազար սիրիահայ, որոնք վերաբնակեցվում են Լեռնային Ղարաբաղում»:
Հոդվածի հետագա բաժինը կորցնում է արդեն իր դիտարժանությունը։ Եթե նման հաստատումով փորձ է կատարվում տպավորություն թողնել, որ Սիրիայից Հայաստան ապաստանած հայերին զանգվածային տեղափոխում են Արցախ, սա արդեն երրորդ ենթադրությամբ չի մեկնաբանվում։ Կա՜մ այն է, որ անիրազեկվածության խնդիր է, ինչը չի սազում «Բլումբերգի» վայելած վարկին, կա՜մ էլ միտումնավոր ապատեղեկատվություն է կատարվում։ Երկրորդ վարկածը ավելի համոզիչ է դառնում, երբ նայում ենք խորագրին։
Լարվածություն ստեղծելու փորձը կատարում է Ադրբեջանը։ Այդ մթնոլորտի ստեղծման համար օգտագործվում է ոչ միայն ռազմատենչ հռետորաբանությունը, այլ նաեւ դիպուկահարների անվերջ հրադադարային խախտումները, հավելելով նաեւ դիվերսիոն գործողությունները։ Լարվածության մթնոլորտի ստեղծման համար Բաքուն քանի երրորդ անգամ բողոքում է սիրիահայ ընտանիքների Արցախ հաստատման երեվույթի դեմ։ Բաքուն բողոքել էր նաեւ այն ժամանակ, երբ իրաքահայ սակաւաթիվ ընտանիքներ ապաստան էին գտել Արցախում։
Պարզ է, որ մի քանի տասնյակ սփյուռքահայ ընտանիքների Արցախում հաստատվելը չի փոխելու Արցախի ժողովրդագրական պատկերը։ Խնդիրը շահարկումն է, աղմուկ բարձրացնելը եւ լարվածության իմիտացիոն քարոզչական գործողությամբ իրականության վրա ծխածածկույթի առաջացումը։
Բաքվին չէր հաջողվել ծխածածկույթի այս քաղաքականությունը։ Բաքվի ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող գրասենյակի պաշտոնատարը իրենց հղված դիմումին առ ի արձագանք հայտնել էր, որ իր տեսակետով ՄԱԿ-ը այստեղ միջամտելու որեվէ հիմնավորում չուներ։
Հոդվածում մեջբերվել է նաեւ նախագահ Սահակյանի մոտեցումը այս հարցի մասին։
«Մենք չենք կարող անտեսել նրանց (սիրիահայերին): Չնայած այն հանգամանքին, որ մենք նույնպես տնտեսական դժվարություններ ենք ապրում, սակայն փորձում ենք մեղմացնել իրենց խնդիրները և որոշ հնարավորություններ տրամադրել. սիրիահայերի վերաբնակեցման ծրագիր դեռևս չի մշակվել»:
Նախագահ Սահակյանի մոտեցումը համահունչ է միջազգային ընտանիքի ճշտած օրինաչափություններին ճգնաժամային պայմաններում հայտնված երկրների քաղաքացիներին նկատմամբ ապաստան տրամադրելու պրակտիկային։ «Սիրիահայերի վերաբնակեցման ծրագիր դեռևս չի մշակվելը» նշանակում է, որ նման ծրագրի մշակումը չի բացառվում պաշտոնական Ստեփանակերտի կողմից եւ թե դա եւս պետք է ընկալել բնական երեւույթ ապաստան, կացարաններ եւ կենցաղային դյուրություններ տրամադրելու առումով։
Թվում է, թէ «Բլումբերգի» նման այլ կենտրոններ եվս, կամա թե ակամա, պիտի ներքաշվեն նման քարոզչական գործողությունների մեջ։ Հայկական կողմից ակնկալվում է հակազդեցություն` բացահայտելու տարածաշրջանային լարվածության հեղինակի շահարկումներն ու շարժառիթները։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Սփյուռքը ներկայացնող ադրբեջանական կազմակերպությունները եվրոպական երկրներում, Թուրքիայում ու այլ պետություններում հակառուսական արշավ են սկսում. Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Սփյուռքի հարցերով միջազգային կենտրոնի ղեկավար Իսմայիլ Աղաևը, հայտնում է Haqqin.az-ը:
Աղաևի խոսքով, Մոսկվայի Բիրյուլևո շրջանում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար կասկածվող Օրհան Զեյնալովը Բեն Լադենը չէ, և Ռուսաստանի կառավարությունը պետք է պատասխան տա իրենց քաղաքացու նկատմամբ ապօրինի գործողություններ իրականացնելու համար։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կայցելեն տարածաշրջան:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին, համանախագահները նախ կայցելեն Բաքու, որտեղ հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ: Այնուհետ կմեկնեն Երևան:
«Նրանց այցի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տարվող ջանքերի շարունակությունն է և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումը: Միջնորդները մտադիր են նրանց հանդիպում առաջարկել: Ամեն ինչ կախված կլինի կողմերից: Նրանց համաձայնության դեպքում հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի վերջին»,- տեղեկացրել է աղբյուրը:
Բիրյուլևո շրջանում Մոսկվայում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար կասկածվող Օրհան Զեյնալովը մոսկովյան դատարանի դահլիճում չի ընդունել մեղքը, մինչդեռ ձերբակալության ժամանակ խոստովանել էր, որ իր ինքն է կատարել հանցագործությունը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Նշենք, որ ազգությամբ ադրբեջանցի Զեյնալովը ձերբակալվել էր երեքշաբթի օրը և Կոլոմնայից ուղղաթիռով տեղափոխվել էր Մոսկվա:
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ hոկտեմբերի 17-ին նախատեսվածԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով:
Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացու են դանակահարել:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Չերկիզովյան շուկայի նախկին տարածքում:
Ադրբեջանցին դանակի բազմաթիվ մահացու հարվածներ է ստացել:
Ենթադրվում է, որ սպանության պատճառը եղել է կենցաղային վեճը։
Համացանցում է հայտնվել Մոսկվայի Բիրյուլևոյի շրջանում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող Օրհան Զեյնալովի ձերբակալության տեսանյութը:
Life News-ի փոխանցմամբ, ոստիկանները նրա գրպանում հայտնաբերել են ավտոբուսի տոմս, նա մտադիր էր մեկնել Ադրբեջան:
Հիշեցնենք, որ Շչերբակովի սպանությունը Մոսկվայի Բիրյուլևո շրջանում զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել։
http://www.youtube.com/watch?v=Nvdh4aYeoqw
Միլիարդավոր նավթադոլարների մեջ լողացող, սակայն բարոյականությունից զուրկ Ադրբեջանն զբաղված է ահռելի գումարներ բաժանելով բոլոր նրանց, որոնք պատրաստ են ուշադրություն դարձնել նրա քարոզչությանը:
Բաքվի կաշառակերության սխեման, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես «խավիարային դիվանագիտություն», այժմ էլ իր թակարդն է գցել Վաշինգտոնի ազդեցիկ վերնախավին: Ըստ երևույթին, ամերիկացիների պակաս չի զգացվում, որոնք պատրաստ են իրենց հոգիները ծախել ինչ-որ գումարի համար: Ադրբեջանը, որպես լոբբինգի ասպարեզում նորելուկ, արագորեն սովորեց այդ ոլորտի հնարքներն իր «ավագ եղբայր» Թուրքիայից` քաղաքական խաբեությանը քաջատեղյակ վարպետից:
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կայքը թվարկում է ամերիկյան տասնմեկ ընկերությունների անունները և գումարները, որոնք վճարվել են տարբեր ադրբեջանական մարմինների կողմից.
— Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունն ամսական 35 հազար դոլար է վճարում «Փաթոն բոգս» ընկերությանը` «ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վերաբերյալ խորհրդատվության և աջակցության համար», ամսական 18.3 հազար դոլար «Մելվուդ քոմունիքեյշնս» ընկերությանը` «լրատվամիջոցների և հեռահաղորդակցության ռազմավարությանը» աջակցելու համար, ամսական 20 հազար դոլար «ԴիՍիԱյ գրուպին»` « հանրային կապերի և լրատվական քարոզչության, ինչպես նաև վերլուծական կենտրոնների հետ հարաբերությունների ստեղծման» համար, և ամսական 45 հազար դոլար «Փոդեստա գրուպին»` հանրային կապերի իրականացման համար:
— «Լիվինգստոն գրուպը», որը կրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Բոբ Լիվինգստոնի անունը, որն իր պաշտոնը լքել է խայտառակ ձևով, մինչ այժմ ստացել է 2 մլն դոլար` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության անունից լոբբիստական գործունեություն իրականացնելու համար:
— Ադրբեջանի միջազգային բանկը «Ջեֆերսոն Ուոթերման ինթերնեյշենլին» ամսական 25 հազար դոլար է վճարում`«ամերիկյան հաստատությունների հետ հարաբերությունների զարգացման» և «լրատվամիջոցների հետ կապերի ռազմավարության» համար: Նշված ընկերությունն ամսական ստանում է ևս 25 հազար դոլար «Ադրբեջանի նախագահությունից»`լրատվական ռազմավարության խորհրդատվության համար: Ադրբեջանի միջազգային բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը:
— Ադրբեջանի ամերիկյան դաշինքը մինչ այժմ «Ֆաբիանի&Co.» ընկերությանը վճարել է 2.4 մլն դոլար` «ռազմավարությունների պլանավորման և իրականացման համար` ադրբեջանական ժողովրդի, երկրի, մշակույթի և միջազգային կապերի մասին հետազոտություններ և շահերի պաշտպանություն խրախուսելու նպատակով»: Վերջերս Վաշինգտոնում Ադրբեջանի ամերիկյան դաշինքի կազմակերպած ճաշկերույթին մասնակցում էին 700 հյուրեր, այդ թվում` Օբամայի վարչակարգի պաշտոնատար անձինք, Կոնգրեսի անդամներ և օտարերկրյա դիվանագետներ: Բանկետին ներկա էին նաև հայկական հարցերի ընդդիմախոս տխրահռչակ կոնգրեսականներ, այդ թվում` սենատորներ Սաքսբի Չեմբլիսը և Ռիչարդ Բեռը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոեհները և նախկին կոնգրեսական Դեն Բարտոնը:
— «Ռոբերտի Ուայթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ) ամսական 20.9 հազար դոլար է վճարվել ԱՄՆ «ՍՈՔԱՐ»-ի՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ամերիկյան դուստր ընկերության կողմից`Միացյալ Նահանգներում գործարար հնարավորությունները ուսումնասիրելու համար:
— Քանի որ փողի պակաս չկա, անգամ Լոս Անջելոսում Ադրբեջանի հյուպատոսությունը կարող է իրեն թույլ տալ վարձել հասարակայնության հետ կապերի իր սեփական ընկերությունը: Տարիների ընթացքում այն օգտվել է «Սիթրիկ&Co» ընկերության (տարեկան 50 հազար դոլար), «Թուլշեդ գրուպ» ՍՊԸ-ի (35 հազար դոլար), որը հիմնադրվել է Ամերիկայի հրեական կոմիտեի հասարակայնության հետ կապերի նախկին տնօրեն Ջեյսոն Կացի կողմից, և «Փոթոմակ սքվեր գրուպի» (գումարը չի բացահայտվել) ծառայություններից` «լրատվական քարոզչություն… և խմբագիրների հետ համագործակցություն ապահովելու համար»:
Այժմ ի հայտ է եկել մեկ այլ նախկին կոնգրեսական, որն ընկել է Ադրբեջանի ամենազոր դոլարների հետևից: Նյու Յորքի նախկին կոնգրեսական Մայքլ Մաքմահոնը զբաղվում է այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» (մի տարածք, որը ճանաչվել է միայն այն բռնազավթած պետության` Թուրքիայի կողմից) հանրային կապերով և պետական հարաբերություններով: Մաքմահոնը, որը մինչև 2010 թվականի իր պարտությունը ծառայել է Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Նյու Յորքի «Հերիկ, Ֆայնշտեյն» ՍՊԸ-ի անունից գլխավորում է լոբբիստական աշխատանքները, որը շահել է տարեկան 200 հազար դոլարի պայմանագիր` դեպի բռնազավթված Հյուսիսային Կիպրոս կոնգրեսական այցելություններ կազմակերպելու և լրատվամիջոցներում նրա հանրային վարկանիշը բարելավելու նպատակով: Մաքմահոնը նաև զբաղված է Նյու Յորք քաղաքում Թուրքիայի ընդարձակվող հյուպատոսության զարգացմամբ և շինարարությամբ:
Հետևաբար, զարմանալի չէ, որ Մաքմահոնի անունն անցյալ շաբաթ ջրի երես դուրս եկավ՝ փորձելով օրինականացնել նախագահ Իլհամ Ալիևի կեղծված վերընտրությունը, որտեղ նա հավաքել էր քվեների 85 տոկոսը, մինչդեռ նրա ինը մրցակիցները միասին ստացել էին մնացած 15 տոկոսը:
Չնայած միջազգային դիտորդները քննադատում էին Ալիևի վերընտրությունը որպես «անարդար և կեղծիքներով լի», «Նյու Յորք թայմսը» մեջբերելով Մաքմահոնին, նշում է, որ ընտրությունները եղել են «ազնիվ, արդար և իրոք արդյունավետ: Այնտեղ ավելի կարճ հերթեր էին, քան Ամերիկայում և վիճելի քվեաթերթիկներ չկային», ինչ որ պատահեց Ֆլորիդայում 2000 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ:
Վրդովեցուցիչ է, որ «Նյու Յորք թայմսը» դարձել է Մաքմահոնի զոհը` որոշելով կեղծված ընտրությունների մասին իր հոդվածը վերնագրել որպես «Դիտորդները տարակարծիք են Ադրբեջանում ընտրությունների արդարության վերաբերյալ»: Այսպիսով, «Թայմսը» մեկ մարդու ադրբեջանամետ քարոզչությունը հավասարեցրել է համատարած խարդախությունների ճնշող ապացույցների հետ` հաստատված այնպիսի հեղինակավոր միջազգային դիտորդների կողմից, ինչպիսին է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ): Բարեբախտաբար, «Թայմսը» մատնանշել է, որ «գնահատականների տարբերությունը, թվում է, որ արտացոլում է Ալիևի կառավարության ագրեսիվ լոբբիստական ջանքերը` ընտրությունները ներկայացնելու իբրև արդար»:
Ամերիկահայերը չեն կարող մրցել ադրբեջանական շռայլ բաշխումների հետ: Նրանց պետք էլ չէ այդպես վարվել: Ամերիկահայերը կարիք չունեն միլիոններ ծախսելով լոբբինգ անել առկա փաստերը ներկայացնելու համար, քանի որ ճշմարտությունն իրենց կողմն է:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ռումբի պայթյունի մասին հնչեցրած ահազանգի պատճառով , Փարիզում փակվել է Էֆելյան աշտարակը :
Վկայակոչելով Ֆրանսիայի տեղական աղբյուրներ , ԻՍՆԱ գործակալությունը հաղորդել է , որ հեռախոսով ստացված սպառնալիահազանգից հետո , Էֆելյան աշտարակն ամբողջությամբ պարպվել է :
Կիրակի օրը տեղական ժամանակով ժամը 15-ին ամբողջությամբ պարպվել է 324 մետր բարձրությամբ Էֆելյան աշտարակը : Ոստիկանությունը նոր մանրամասներ չի հաղորդել :
Աշտարակը 2013 թվականի օգոստոսի 9-ին ևս երկու ժամով փակվել էր ՝ ռումբի տեղադրման մասին հնչած սխալ ահազանգի պատճառով :
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.