29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Անցած գիշեր ամերիկացի զինվորականները Պակիստանում հայտնաբերել ու ոչնչացրել են աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենին: Այս լուրն այսօր և առաջիկա մի քանի օրվա ընթացքում առաջնայինն է լինելու միջազգային լրահոսում:
2011 թ.-ի սեպտեմբերի 11-ից հետո Բեն Լադենը դարձել էր ահաբեկչության, բռնության խորհրդանիշ, նրան հայտնաբերելը ամերիկյան քաղաքականության առաջնահերթություններից մեկն էր:
«Ալ Ղաիդայի» պարագլխի սպանությունն, իհարկե, չի նշանակում ահաբեկչական ցանցի վերացում և չի ենթադրում, որ աշխարհն ազատվեց այդ ցանցից եկող մարտահրավերներից: Բայց կատարվածն ի դերև է հանում ահաբեկիչների ամենազորության մասին միֆը, ի ցուց է դնում ազատ աշխարհի ուժը, հետևողականությունը:
Շատերը հաճախ տրվում են պրիմիտիվ դատողությունների, զուգահեռներ են անցկացնում իսլամիստ ծայրահեղականների և ԱՄՆ-ի վարքագծի միջև, ասում են, որ երկուսն էլ աշխարհին փորձում են խաղի կանոններ թելադրել և այլն:
Եթե նույնիսկ ընդունենք այս սխալ թեզը, որ թելադրանքի քաղաքականություն փորձում են իրականացնել թե՛ Արևմուտքը, թե՛ ահաբեկիչները` եկեք հասկանանք, թե որո՞նք են նրանց որդեգրած խաղի կանոնների տարբերությունը:
Արևմտյան քաղաքակրթության հիմքը մարդն է, նրա ազատությունը, իրավունքները:
Ծայրահեղական իսլամիստները պատրաստ են իրենց ցնորամիտ գաղափարների համար զոհաբերել հազարավոր անմեղ մարդկանց: Հեռու չգնանք. հիշենք թեկուզև Աֆղանստանի օրինակը, որը հումանիտար աղետի առջև կանգնեց` Թալիբանի կառավարման հետևանքով:
Հետևաբար, բանական, ազատություն սիրող մարդու համար ընտրություն լինել չի կարող, որովհետև արևմտյան արժեքային համակարգի այլընտրանքը չի կարող լինել տոտալիտարիզմի վրա հիմնված տեսությունը:
Ըստ այդմ, Բեն Լադենի սպանությունն ազատության հաղթանակն է` անկախ այն հանգամանքից, որ մարդու մահվան, կորստի առիթով չեն ուրախանում: Բայց սա այն դեպքն է, որ այդ օրինաչափությունը չի գործում, և աշխարհի միլիոնավոր մարդիկ ոչ թե սգում, այլ տոնում են Բեն Լադենի մահը:
Տեղի ունեցածը նաև դաս է տարբեր տրամաչափի դիկտատորների համար: Արդարությունը հաղթելու է, հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի:
Աշխարհի բոլոր դիկտատորները պոտենցիալ Բեն Լադեն են` տխուր վախճանով: Սադամ Հուսեյնի օրինակը եթե այսօր բացառիկ է, վաղը դառնալու է օրինաչափություն: Նաև դա են հուշում արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները: Մարդը ձգտում է ազատության, ու դա է բոլոր ահաբեկիչների, դիկտատորների գերեզմանափորը:
Սուրեն Սուրենյանց
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդենաուն ապրիլի 28-29-ը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կառավարության բարձարաստիճան պաշտոնյաների հետ:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը կարևորել է բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը` հանրահավաքների ազատ անցկացման եւ խոսքի ազատության առումով, եւ կոչ է արել ԶԼՄ-ներում բազմակարծության ապահովմանն ուղղված գործնական քայլեր կատարել:
Թ. Քեյդենաուն հանդիպել է կին գործարարների ու հասարակական շարժումների ակտիվիստ կանաց հետ: Ամերիկացի դիվանագետը նրանց կոչ է արել առավել ակտիվորեն ներգրավվել հասարակական եւ պետական աշխատանքներում` ստեղծելու համար այն երկիրը, որին ձգտում են և արժանի են Հայաստանի քաղաքացիները:
Նա նաեւ հանդիպել է քաղաքական կուսակցությունների անդամների հետ:Թ. Քեյդենաուն մտահոգություն է հայտնել Տնտեսական ոլորտի առնչությամբ: Նա նշել է, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար ազատ տնտեսական մրցակցության ապահովումն անհրաժեշտություն է. ինչը կխթանի Հայաստանում տնտեսության զարգացումը:
Երեկ հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջենիս Ջեյքոբը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի կրճատվեն
մուտքի արտոնագրի դիմած անձանց հայտերը քննարկելու համար կատարվող ծախսերը: «Առաջիկա երկու տարվա ընթացքում լրացուցիչ վճարումները կվերացվեն, քանի որ մեզ հաճելի չէ այն համակարգը, որով ԱՄՆ մեկնել ցանկացողների հետ անցկացվում են հարցազրույցներ»,-ասել է Ջենիս Ջեյքոբը:
Ներկայումս ԱՄՆ-ն պայմանագրեր է կնքում համապատասխան կազմակերպությունների հետ, որոնք հետագայում մատուցելու են ԱՄՆ հյուպատոսությունների կողմից տրամադրվող որոշ ծառայություններ:
«Իրականում մեզ դիմող քաղաքացիներն ավելի քիչ կմուծեն, քան նախկինում, քանի որ ստիպված չեն լինի ծախսեր կատարել լրացուցիչ ծառայությունների համար»,- նշել է Ջեյքոբը:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պատրաստվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ այցելել Լիբիայի Բենգազի քաղաք, որտեղ գտնվում է ապստամբների մեծամասնությունը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Սարկոզիի աշխատակազմի ներկայացուցիչն ընդգծել է, որ նախագահի այցը
կկայանա մայիսի սկզբին և կարճ տևողություն կունենա:
Միևնույն ժամանակ Ենիսելյան պալատից հայտնել են , որ Սարկոզին ցանկանում է Բենգազի գնալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ։ Հիշեցնենք, որ Փարիզն է առաջինն ըդունել և ճանաչել Բենգազիի ապստամբ կառավարությունը, իսկ Սարկոզին Քադաֆիի ռեժիմի դեմ ռազմական գործողություններ սկսելու նախաձեռնողներից է եղել։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է Չեռնոբիլում ԱԷԿ-ի աղետի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հանդիպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ:
«Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպում նախատեսված չէ, քանի որ նախագահն այդ օրը շարունակելու է իր այցելությունները Բելառուսի տարբեր շրջաններ»,- «Ինտերֆաքսին» հաղորդել է Լուկաշենկոյի ներկայացուցիչ Պավել Լյոգկին: Բելառուսի նախագահի այս քայլը հավանաբար պատասխանն է վերջերս Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կատարած քայլի:
Ըստ լուրերի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն ասել է, որ Լուկաշենկոյի ներկայության դեպքում կհրաժարվի մասնակցել կոնֆերանսին: Ուկրաինական կողմն էլ այնպես էր կազմել միջոցառման ժամանակացույցը, որպեսզի Եվրահանձնաժողովի նախագահն ու Բելառուսի առաջնորդը չհանդիպեն:
Ապրիլի 26-ին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Կոպենհագենում, որի ընթացքում հայտարարել է, թե աշխարհում ոչ մի երկիր սպանելու լիազորություն չունի Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին: Նրա խոսքով՝ որոշ պաշտոնատար անձինք այժմ հայտարարում են, որ ձգտում են վերացնել Քադաֆիին:
«Ո՞վ է նման արտոնություն տվել նրանց: Ո՞վ է ստանձնել մարդուն մահապատժի ենթարկելու իրավունքը»,- վրդովվել է Պուտինը : Նման կերպ ՌԴ վարչապետը փորձել է պարզաբանել, թե ինչու է Լիբիայում իրականացվող ռազմական գործողությունները «Խաչակրաց արշավանք» անվանել:
Պուտինը համոզված է, որ Լիբիայի ռազմական գործողությունները որոշ երկրներ իրականացնում են երկրի բնական հարստություններին տիրանալու համար: Պուտինից առաջ ելույթ է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ ֆոքսը և ընդգծել, որ Քադաֆին լիբիական հակամարտությունը խաղաղ լուծելու ամենամեծ խոչընդոտն է:
Ըստ Reuters գործակալության աղբյուրների, Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին պատվիրակություն է ուղարկել Վենեսուելա՝ Լիբիայում տիրող ճգնաժամը լուծելու վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով: Պատվիրակության կազմում ընդգրկվել են Քադաֆիի կողմնակիցները:
Մինչ այդ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել էր, որ իր երկիրը ցանկանում է՝ Քադաֆիի ռեժիմն ու ապստամբները խաղաղ բանակցություններ վարեն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Չավեսն առաջարկել էր իր օգնությունը, սակայն նրա առաջարկը մերժել էր Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամը:
Քադաֆիի պատվիրակությունը հանդիպել է վենեսուելացի դիվանագետների հետ ապրիլի 26-ին: Հանդիպման մանրամասների մասին գործակալությունը դեռևս տեղեկություններ չունի:
ABC News-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում փոխատեղումներ են սպասվում կարեւորագույն պաշտոններում:
Լեոն Պանետան զբաղեցնելու է պաշտպանության նախարարի պաշտոնը, նա ներկայումս ղեկավարում է Կենտրոնական հետախուզական վարչությունը: Իսկ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի զորակազմի հրամանատար, գեներալ
Դեվիդ Պետրեուսը նշանակվելու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում: ԱՄՆ Պաշտպանության գործող նախարար Ռոբերտ Գեյթսը արդեն հայտնել է պաշտոնը թողնելու իր մտադրության մասին:
Ըստ լրատվականի նշանակումների մասին նախագահ Օբաման կհայտնի վաղը: Նոր պաշտոնները նորանշանակ ղեկավարները կզբաղեցնեն ամռանը:
Սուրեն Սուրենյանց
Հաջորդ տարի Ռուսաստանում նախագահական ընտրություններ են:
Այսօր Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը:
Սակայն նրա, ինչպես նաեւ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի մասնակցությունն ընտրություններին` գործընթացին որեւէ ինտրիգ չի հաղորդում: Պատկերավոր ասած, նրանք ընտրություններին մասնակցում են` արժանապատվորեն պարտվելու եւ դրանք լեգիտիմացնելու համար: Խորհրդարանից դուրս գործող իրական ընդդիմությունն էլ բարոյալքված ու մարգինալացված է: Որեւէ մեկը չի հավատում, որ, ասենք, Գասպարովը կամ Կասյանովը կարող են լուրջ գործոն լինել առաջիկա ընտրություններում:
Ռուսական առաջիկա ընտրությունների միակ ինտրիգն այն է, թե իշխանության տանդեմից ո՞վ է առաջադրվելու: Առայժմ թե, Պուտինը եւ թե, Մեդվեդեւը չեն բացառել իրենց մասնակցությունն ընտրություններին:
Այս զույգի մեջ կարող են լինել հակասություններ տակտիկական հարցերում: Հակասություն ծնող մյուս հանգամանքն էլ իշխանության` տնտեսական ճգնաժամը հաղթահարելու անկարողությունն է, հասարակական վստահության դեֆիցիտը եւ մեղավորների փնտրտուքը:
Տանդեմի վերջնական որոշումը` նախագահի թեկնածուի հարցով խիստ էական է, որովհետեւ դա է ընթացիկ ընտրական մարաթոնի միակ ինտրիգը: Ռուսաստանն ապրում է «վերահսկելի դեմոկրատիայի» ռեժիմում, որտեղ որոշիչը ոչ թե հասարակության քվեն է, այլ` հումքային ռեսուրսների հաշվին ամրապնդվող ռեժիմի կարծիքը:
Այսօր առավոտյան մահապարտ ահաբեկիչը հարձակվել է ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի վրա, որոնք այդ պահին գտնվել են Աֆղանստանի արևելյան նահանգում` Նանգարհարում, լրագրողներին հայտնել է ոստիկանության անվտանգության ուժերի պետ Ալիշահ Փաքթիվալը:
Ըստ նրա, պայթյունի հետևանքով վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ, որը պատահմամբ այդտեղ է եղել: ՆԱՏՕ-ի զինվորների մասին աֆղանական ոստիկանությունը ոչինչ չի հայտնել: Աֆղանստանում Միջազգային ուժերի մամուլի ծառայությունը դեռևս մեկնաբանություն չի արել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.