04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Հնդկաստանում խոշոր վթարի հետևանքով 28 մարդ է զոհվել. նրանցից 13-ն երեխաներ են:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, վթարը տեղի ունեցել Ասսամ նահանգում: Արևմտյան Բենգալիա ուղևորվող բեռնատարը բախվել է աղյուսի գործարանում աշխատող բանվորներ տեղափոխող մինի-ավտոբուսին, ինչի արդյունքում երկու մեքենաներն էլ կողաշրջվել են և ցած գլորվել զառիթափից:
Բեռնատարի վարորդի մարմինը դեռ չի հայտնաբերվել:
Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է տեղի ունեցել:
Ադրբեջանցի զինծառայող է մահացել՝ ծառայակիցների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին. զինծառայող Թուրալ Վագիֆ օղլու Աբդուլաևին ծեծի են ենթարկել Էլվին Մանսուրովը և Վասիֆ Հասանովը՝ Սումգայիթ քաղաքի ճանապարհին՝ Բաքու-Գուբա ավտոճանապարհին:
Տուժածին ծանր վնասվածքներով հասցրել են ՊՆ հոսպիտալ, սակայն զինվորի կյանքը փրկել չի հաջողվել: Ծառայակցին ծեծի ենթարկողները ձերբակալվել են:
Խորհրդածություններ վերջին ուշագրավ լուրերի վերաբերյալ.
— Անցյալ շաբաթ CNN հեռուստաալիքի եթերում ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսը կշտամբեց Միացյալ Նահանգներին` Հայոց ցեղասպանության հարցում նրա երկակի ստանդարտների համար: Երբ հաղորդավարներ Քրիստիան Ամանպուրը և Անդերսոն Քուպերը քննադատում էին Իրանի կողմից հրեական Հոլոքոստի ժխտումը, Կիրակոսը նրանց հիշեցրեց նախագահ Օբամայի դրժած խոստման մասին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Այդ տարածաշրջանում մեր ամենամեծ դաշնակիցը Թուրքիան է: Մինչև այժմ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Օբաման որպես թեկնածու խոսում էր դրա մասին. «եթե ես ստանձնեմ նախագահի պաշտոնը` ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: Նախագահ դառնալուց հետո նա ամբողջովին անտեսեց դա: Այնպես որ, առկա է դինամիկ քաղաքական խաղ, որը մի քիչ կեղծավոր է», հավաստիացրեց Կիրակոսը:
— Սեպտեմբերի 22-ին Գերմանիայում կայացած ընտրություններում գերմանական Բունդեստագում` երկրի խորհրդարանի ստորին պալատում ընտրվել են թուրքական ծագում ունեցող տասնմեկ օրենսդիրներ՝ ավելի քան կրկնապատկելով նախորդ օրենսդիր մարմնում ունեցած իրենց թվաքանակը: Հայերը չպետք է կուրորեն քննադատեն այս տասնմեկ պատգամավորներին, քանի որ նրանցից ոմանք` լինեն թուրք կամ քուրդ, հնարավոր է համակիր լինեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
— Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային տուգանել է ավելի քան 200 հազար դոլարով` մի թուրք ընտանիքի տունն առանց փոխհատուցման օտարելու համար: Դատարանը վճռել է, որ Թուրքիան խախտել է ընտանիքի սեփականության իրավունքը: Այս ընտանիքը սպառել էր թուրքական դատարաններում իր բոլոր բողոքարկումները՝ մինչ ՄԻԵԴ դիմելը: Մի ընթերցող հետևյալ հեգնական դիտողությունն է տեղադրել Turkish Daily News-ի կայքէջում. «Թվում է, թե քրիստոնյա Եվրոպայի դատարանն ավելի հարգանքով է վերաբերվում մահմեդական թուրք ժողովրդին, քան մահմեդական դատարանները Թուրքիայում»:
— Եվրամիության հետ կապերի գծով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղիշն անցյալ շաբաթ հայտարարեց, որ «Թուրքիան, հավանաբար, երբեք չի դառնա Եվրոպական Միության անդամ` այդ դաշինքի ներկայիս անդամների կոշտ դիմադրության և կանխակալ վերաբերմունքի պատճառով»: Ինչպես միշտ, Բաղիշը սխալվում է: Թուրքիային չի հաջողվի դառնալ Եվրամիության անդամ, ոչ թե արևմտյան նախապաշարումների, այլ` իր երկրի օրենքները եվրոպական ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելուց հրաժարվելու համար:
— Սիրիայում «Ալ-Քաիդայի» ահաբեկիչների կողմից հազարավոր քրիստոնյաներ, այդ թվում հայեր, առևանգվել, սպանվել կամ խեղվել են, սակայն մինչև օրս եվրոպական կամ ամերիկյան որևէ պաշտոնյայի կողմից դատապարտման ոչ մի խոսք չի հնչել: Դեռ ավելին, արևմտյան ղեկավարները մահաբեր զենք են մատակարարում ծայրահեղականներին, որպեսզի նրանք կարողանան էլ ավելի շատ անմեղ մարդկանց կյանք խլել: Վաղուց ժամանակն է, որ արևմտյան աշխարհի հանրությունն իր զայրույթն արտահայտի զանգվածային բողոքի ցույցերով և սուր հանդիմանություններով: Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է արգելի զենքի մատակարարումը Սիրիայում կռվող բոլոր օտարերկրյա զինյալներին: Անցյալ շաբաթ Սիրիայի Ռաքքա քաղաքում հայկական կաթոլիկ և հունական ուղղափառ եկեղեցիները պղծվել և կողոպտվել էին: Ջիհադականներն անամոթաբար մագլցել էին հայկական եկեղեցու գմբեթի վրա և խաչի փոխարեն տեղադրել իրենց սև դրոշը:
— Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևն անընդհատ և ակամա աջակցում է Հայ դատին` ատելի հայտարարություններ անելով, որը բացասական տպավորություն է ստեղծում միջազգային հանրության մոտ նրա երկրի մասին: Ալիևի վիրավորական հայտարարությունը, թե «Երևանը և Զանգեզուրն ադրբեջանական տարածքներ են» և «կգա ժամանակը ու մենք այնտեղ կապրենք», մտային խանգարում ունեցող մարդու զառանցանք է: Սպասվում է, որ հոկտեմբերի 9-ին Ալիևը երրորդ անգամ նախագահ կընտրվի, իսկ դա նշանակում է, որ հայ ժողովուրդը կշարունակի օգուտ քաղել նրա «օգտակար» հայտարարություններից ևս մի քանի տարի:
— Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանավեճը սրվեց, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդես եկան միմյանց հակասող հայտարարություններով: Ստորեւ ներկայացված են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հատվածներ, որոնցում նա մեղադրում է Ադրբեջանի հետևյալ գործողությունները.
ա/ «ռազմատենչ և հակահայ ատելություն սերմանող հռետորաբանության օրեցօր ավելացում»,
բ/ «լայն մասշտաբներով հարձակողական զենքի աննախադեպ կուտակում»,
գ/ «տխրահռչակ ահաբեկչական կառույցների հետ սերտ կապ ունեցող վարձկանների օգտագործում»,
դ/ «կացնահարող մարդասպան Սաֆարովի փառաբանում Ադրբեջանի ղեկավարության կողմից»:
Այնուհետև, Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ «ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և կանխարգելումը շարունակում են առաջնահերթություն հանդիսանալ Հայաստանի համար։ Մենք անհրաժեշտ քայլեր կնախաձեռնենք՝ ուղղված ցեղասպանության հանցագործության նոր դրսևորումների կանխմանը, միաժամանակ առաջնային նշանակություն տալով մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության և ժխտողականության հարցերին… Որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ` Հայաստանն աներկբա ողջունում է ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը՝ բացառելու որևէ անձեռնմխելիության կամ ներման հնարավորություն մարդկության դեմ հանցագործություն կատարողների համար»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Քաղաքական այն տեսաբանությունը, որ Հայաստանի եւրաինտեգրման ճանապարհը ուզում է բացառապես տեսնել ուղղակի արեւմտաեւրոպական քաղաքներ տանող, թվում է որ գործնականության բաղադրիչներ է պարունակում։
Այս տեսությունը հիմնաւորվում է, երբ նկատի ենք առնում Հայաստանի եւ Ֆրանսիայի Հանրապետությունների միջնախագահական հանդիպման վերաբերյալ լրատվությունների, հատկապես ՀՀ-ԵՄ համագործակցության հատկացված բաժինը։
«Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու համագործակցության տեմպը և որակը, շարունակելու Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ինչի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը: Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը»:
Փորձենք մանրադիտակի տակ առնել այս բաժինը։ Նախ, իհարկե, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին պիտի վերաբերեր երկու նախագահների խորհրդակացության առաջին բաժինը։ Կարգն էլ այդպէս էր պահանջում, որովհետեւ Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ներառված միջպետական հարաբերությունների սերտացումը առաջադրող այս հանդիպումը, ի վերջո, երկու երկրների նախագահների հանդիպման առանցքային բաժինը պիտի կազմեր։ Բայց նույնքան ակնկալելի էր, որ քննարկումը կենտրոնանար հրատապ խնդրի՝ Հայաստանի եւրաինտեգրման այսօրվա իրավիճակի վրա։ Այստեղ պաշտոնական լրահոսը ուղղակի չի անդրադառնում ՀՀ-ի ՄՄ-ի մաս կազմելու որոշման իբրեւ հետեւանք ստեղծված կացությանը։ Հասկանալի է, որ այդ մասին նշում չկա։ Բայց այս բաժնի ներկայացման համար օգտագործված պաշարը ընդգծում է ստեղծված կացության լռելյայնությունը։
Պետք է առաւելագոյն ջանքեր գործադրել պահպանելու համար համագործակցության տեմպն ու որակը։ Պահպանելը այստեղ ինքնին հուշում է, որ ինչ որ վտանգի դիմաց կայացած տեմպն ու որակը պահպանելու խնդիր ունեն կողմերը։ Կողմերը, որովհետեւ խոսվում է համագործակցության մասին եւ այդ համագործակցության տեմպն ու որակը պահպանելու խնդիր կա այսօր երկկողմանիորեն։
Շարունակել Հայաստանի բարեփոխումների գործընթացը։ Այս հաստատումը ինքնին նշանակում է, որ Եւրաինտեգրման իր ուղղվածության մեջ Հայաստանը պիտի շարունակի այն բարեփոխումների քաղաքականությունը, որ որդեգրել էր եւրոպական չափանիշերին ընդառաջ։ Որի համար էլ Հայաստանի նախագահը վերահաստատել է Երեւանի ստանձնած հանձնառությունը։
Իսկ այժմ այս բաժնի եզրակացությունը, որ նախագահ Օլանդի հանձնառության մասին է։ «Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը»: Սա շատ ընդհանուր կարգախոս է։ Այստեղ այսուհետ բառը պահպանելու նման մատնում է ինչ որ խնդրի գոյությունը։ Այսուհետը նշանակում է, թե մինչ այդ ինչ որ հարց գոյություն է ունեցել. պարզ է, որ ակնարկությունը Հայաստանի որոշումն է միանալու ՄՄ-ին։
Այս հանդիպման ընթացքում գուցե ՄՄ-ի անդամակցության եւ ԵՄ-ի ասոցացման (ան)համատեղելիության հարցը առանքային օրակարգ է եղել։ Այսուհանդերձ քաղաքական երկու եզրերն էլ չեն հիշատակվում պաշտոնական լրահոսում։
Ֆրանսիան Արեւմտյան Եւրոպայի առաջատար երկրներից է։ Զգացվում է տոնայնության եւ շեշտադրումների տարբերությունը Արեւմտյան Եւրոպայի առաջատարի եւ Արեւելյան գործընկերության ծրագրերի պաշտոնատարների միջեւ։ Կոնկրետ այս հարցում։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Այսօր Ադրբեջանի զինված ուժերի խաղաղապահ գումարտակի 33 զինծառայող ուղարկվել է Աֆղանստան, այս մասին տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Աֆղանստան ուղարկված զինծառայողները ISAF-ի խաղաղապահ կոնտինգենտի կազմում այդ երկրում գտնվելու են մինչև 2014 թվականի ապրիլը:
Բաքուն հետեւողականություն է ցույց տալիս Արցախում կատարվող բնակեցման աշխատանքների վրա միջազգային ընտանիքի ուշադրությունը կենտրոնացնելու իր առաջադրանքի իրականացման փորձերին: Երեւույթը արձանագրվել էր իրաքահայերի` Արցախում հաստատման օրինակների դիմաց, այժմ շարունակվում է սիրիահայ ընտանիքների բնակեցման առիթով: Ժամանակին Դամասկոսում դեռևս գործում էր ադրբեջանական դեսպանատունը, երբ Դամասկոսը մեղադրվում էր իբրեւ տարանցիկ կետ Իրաքից Երեւան եւ ապա Արցախ ուղեւորվող եւ հաստատվող իրաքահայ ընտանիքների համապատասխան դյուրություններ ընձեռելու պատճառով:
Այժմ բողոքառու գրասենյակը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Բաքվի գրասենյակի ներկայացուցչությունն է: ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուի բացատրությունը հայտնապես չի գոհացրել Բաքվին։ «Մենք տեղեկություն ենք ստացել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ փախստականների բնակեցման վերաբերյալ եւ համապատասխան հաշվետվություններն արդեն ուղարկվել են ՄԱԿ-ի ժնեւյան կենտրոն: Սակայն անձամբ խորհում եմ, որ այս հարցը պետք է լուծվի առանց ՄԱԿ-ի միջամտության, որովհետեւ ՄԱԿ-ը որեւէ առնչություն չունի այս հարցի հետ»:
Ուրեմն. նախ պետք է անմիջապես նկատել, որ այս կարծիքը եթե հրապարակվում է, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես ուղարկվում է նաեւ ՄԱԿ-ի կենտրոն: Իսկ այս կարծիքի հետ հաշվի է նստում կենտրոնը` որովհետեւ կարծիքը ներկայացնողը այս հարցերի գերագույն հանձնակատարն է, որը լիազորված է այս աշխատանքները համակարգելու: Ասվածը պարզապես այն է, որ ՄԱԿ-ի միջամտության որեւէ իրավական հիմք գոյություն չունի. ավելի հստակ ընդգծված, որ Արցախում կատարվող բնակեցման աշխատանքները միջազգային օրենքի խախտում չեն նկատվում:
Հետաքրքիր է, որ սիրիահայ բառը չի օգտագործվում իբրեւ փախստականներ բնութագրող բառակապակցություն: Ասվում է ընդհանրապես «հայ փախստականներ»: Պարզ է, որ սիրիահայը շեշտված է Բաքվի կողմից եւ մեկնաբանվում է իբրեւ փորձ` հրատապ թեմայի կապելով խնդիրը միջազգային հավելյալ ուշադրություն կենտրոնացնելու մարտավարական խաղ կատարելով: Պատասխանում ընդհանրացվում է գաղթականությունը եւ այսպիսով նաեւ մեկընդմիշտ հստակացվում, որ հայ ազգաբնակչությամբ Արցախը բնակեցնելը իրավական որեւէ արգելքի չի հանդիպում միջազգային ընտանիքի կողմից:
Այսքանը ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի կողմից: Այժմ գանք Երեւան-Արցախ եւ այնտեղ տեսնենք կանադացի խորհրդարանական Սթեֆան Դիոնի հայտարարությունը դարձյալ Բաքվի ցուցաբերած անհանգստության մասին: Խնդիրը վերաբերում է Բաքվի սեւ ցուցակին, այսինքն բողոքին օտարերկրյա այն պաշտոնատարների եւ պետական ու հասարակական գործիչների դեմ, որոնք այցելում են Արցախ: Դիոնի բացատրականը հետաքրքրական է եւ առնչվում է ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի պատասխանատուի կատարած հայտարարությանը. ինչ որ ձեւով: Դիոն հայտնում է, թե ինքը սեւ ցուցակի գոյությունից տեղյակ չէր, թե իր նպատակը որեւէ ձեւով Կանադայի եւ Ադրբեջանի միջեւ լարվածություն ստեղծելը չէ, եւ ավելացնում է, թե նա եկել էր զբաղվելու սիրիահայ փախստականների թղթածրարով: Այցելության նպատակի այս բանաձեւումը խորքում ՄԱԿ-ի պաշտոնատարի կատարած հայտարարությանը համահունչ է: Արցախում սիրիահայերի բնակեցումը բնական գործընթաց է եւ որեւէ ձեւով բողոքի տեղի տալու իրավական հիմք չի պարունակում իր մեջ: Այսքան պարզ:
Բաքուն խորապես գիտակցում է, որ ժամանակին իրաքահայերի, այսօր սիրիահայերի կողմից արձանագրվող բնակեցումները ժողովրդագրական պատկերի փոփոխության առումով բեկումնային ազդեցություն ունենալու հնարավորությունից հեռու են: Քաղաքական շահարկման հերթական փորձն է, որ կատարում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք սակայն հանդիպում են իրավական հիմքի վրա կառուցված մարդասիրական պատասխանների:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Մահափորձ է իրականացվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ. անհայտ անձինք կրակել են նրա ուղությամբ, երբ վարչապետն իր թիկնազորի ուղեկցությամբ Գյոքչան օդանավակայանից տուն էր վերադառնում:
Ինչպես գրում է Zaman պարբերականը, նախնական տվյալների համաձայն` արձակվել է 7 կրակոց: Դեպքի վայր են ժամանել ոստիկանական ջոկատները:
Տարվում է հետաքննություն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ իրենք աջակցում են Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և շարունակում են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը չճանաչելու քաղաքականությունը, այս մասին հայտնում է Голос России-ն:
«Մենք շատ հստակ դիրքորոշում ունենք Վրաստանի հետ հարաբերություններում։ Մենք շարունակում ենք չճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան»,-նշել է Ռասմուսենը և հավելել. «Մենք նաև կոչ ենք անում Ռուսաստանին իրականացնել Վրաստանի հարցով ստանձնած միջազգային պարտավորությունները»:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նիստում ելույթ է ունենալիս անդրադարձել է ռուս-հայկական հարաբերություններին:
Սաակաշվիլին իր խոսքում նշել է. «Հայաստանն անկյուն է քշվել, Մոլդովան շրջափակման է ենթարկվել, Ուկրաինան հարձակման տակ է, Ադրբեջանն արտասովոր ճնշման է ենթարկվում, իսկ Վրաստանն օկուպացված է: Եվ սրա պատճառն այն է, որ հին կայսրությունը ցանկանում է վերականգնել իր անցյալի սահմաները: Դուք կարծում եք, թե Վլադիմիր Պուտինն ուզո՞ւմ է, որ Հայաստանը վճռական հաղթանակ տանի Ադրբեջանի նկատմամբ: Ո՛չ: Դա Հայաստանին չափազանց ուժեղ և պոտենցիալ առումով չափազանց անկախ կդարձներ»:
Վրաստանի նախագահի խոսքով, Մոսկվան չի ցանկանում նաև, որ Բաքուն գերակայի Երևանի նկատմամբ: Ավելին, ըստ նրա, «Ադրբեջանի ներկայիս վերելքը մղձավանջ է Ռուսաստանի առաջնորդների համար»:
Սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով 15.29-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Պակիստանի տարածքում՝ Նագ քաղաքից 63 կմ հարավ-արևելք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 27.070, արևելյան երկայնության` 65.650:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ:
Երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ:
ՀՀ ԱԻն լրատվական ծառայությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ զոհերի թիվը գերազանցում է 45-ը, իսկ վիրավորների թիվը հասնում է տասնյակների:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.