03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...ԱՄՆ-ում Armenian Power («Հայկական ուժ») խմբավորման 8 անդամներ ընդունել են իրենց մեղքը կազմակերպված հանցավոր խմբավորման գործունեությանը ներգրավվածության, դավադրության, բանկային խարդախության, անձնական տվյալների գողության, թմրանյութերի մաքսանենգության և զենքի ապօրինի շրջանառության մեջ:
39-ամյա Խաչատուր Առաքելյանը (Խեչո) խոստովանել է, որ Հարավային Կալիֆոռնիայի 99 Cents Only խանութներում տեղադրելով կրեդիտ-քարտեր պատճենող սարքեր՝ անձնական տվյալների գողություն է կատարել. նրան 2 տարվա ազատազրկում է սպառնում:
32-ամյա Ադամ Դավուդյանն իրեն մեղավոր է ճանաչել տարածման նպատակով մարիխուանայի պահման մեջ: Նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում:
Մոնտրոզի 35-ամյա բնակիչ Ռեյմոնդ Թարվերդյանը, որընույնպես նեգրավված է եղել քարտերի պատճենման գործում, իրեն մեղավոր է ճանաչել դավադրության և բանկային խարդախություններին մասնակցության մեջ: Նրան սպառնում է 50 տարվա ազատազրկում: Նույն հանցանքներում իր մեղքը խոստովանած Բըրբենքի 36-ամյա բնակիչ Արթուր Փեմբեջյանին սպառնում է 20 տարվա ազատազրկում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ին , իրենց մեղքն ընդունած հանցագործների թիվը հասել է 59-ի, իսկ դատարանի առջև կանգնել է 70 մարդ:
«Հայկական ուժը» ստեղծվել է 1980-ական թվականներին, Լոս Անջելեսում։ Բանդայի կազմում հիմնականում եղել են Հայաստանից և նախկին Խորհրդային միության այլ երկրներից ժամանած մարդիկ։ Ընդհանուր առմամբ, խմբավորման կազմում ընդգրկված է եղել առնվազն 250 մարդ։
Խմբավորման անդամների դատավճիռը կկայացվի նոյեմբերի 25-ից։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը: Նախագահի մամուլի գրասենյակից «Արմենպրեսսին» են փոխանցել ուղերձի տեքստը, որում ասվում է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Դեսպան Ջեյմս Ուորլիքի Երևան առաջին պաշտոնական այցի առիթով ուզում եմ Ձեզ հայտնել, որ նա՝ որպես Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ, վայելում է իմ լիակատար աջակցությունը: Վերջերս նրա նշանակումն այդ պաշտոնում ուժեղ ազդանշան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերին օգնելու Միացյալ Նահանգների տևական ու աներկբա պատրաստակամության մասին:
Հուսով եմ, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական հարուստ փորձն ու Ձեր պետության` առաջընթացի ցանկությունը նոր լիցք կհաղորդեն համանախագահների գործունեությանը և խաղաղության գործընթացին: Կոչ եմ անում Ձեզ առաջիկա ամիսներին օգտագործել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության հնարավորությունները համանախագահների հետ ժամանակ և ունակություններ գտնելու դուրս գալու բանակցային գործընթացի ներկայիս փակուղուց: Քանզի փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն իսկ հստակեցված են, այժմ արդեն ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»:
Ջեյմս Ուորլիքը տարածաշրջան է ժամանել սեպտեմբերի 9-ին: Այսօր նա Երևանից մեկնել է Ստեփանակերտ և կմասնակցի ԵԱՀԿ առաքելության` սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկմանը` Ասկերանի ուղղությամբ:
«Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի մեր գործընկերները կարողանան Եվրոպական Միության հետ համագործակցության համատեղ ուղիներ գտնել, որը չի խախտի ԵՄ հետ ասոցացված համաձայնագրի պայմանները». Ստրասբուրգում նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նա նշել է, որ ԵՄ-ն միշտ պատրաստ է համագործակցել իր գործընկերների հետ, կփորձի ընդունելի պայմաններ գտնել, որպեսզի հնարավոր լինի համատեղել Մաքսային Միության հետ համագործակցությունն ու ԵՄ ինտեգրացումը:
«Փոխակերպում. ահա Ասոցացված համաձայնագրի խաղի կանոնը: Մենք շարունակում ենք պարզաբանել Ռուսաստանին, որ Արևելյան համագործակցությունը ձեր հաշվին չի տեղի ունենում, այն ձեր դեմ չէ և ուղղված չէ ձեր շահերի դեմ: Մենք ամեն անգամ Ռուսաստանին պարզաբանում ենք, որ սա քաղաքական խաղ չէ, սա մեր գործընկերների ինքիշխան իրավունքն է ինքնուրույն որոշումներ կայացնել»,- ընդգծել է Շտեֆան Ֆյուլեն:
Քննարկումների ժամանակ հանդես եկած եվրոպացի քաղաքական գործիչները Մոսկվայի գործողությունները համարել են անընդունելի:
Նրանց պնդմամբ, Ռուսաստանը պետք է կարմիր քարտ ստանա «խաղի արդար կանոնների խախտման ու հարևան երկրների շանտաժի ենթարկելու համար, ովքեր փորձել են խորացնել ԵՄ հետ համագործակցությունը»: Ըստ նրանց, Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը հանրաքվեի անցկացումն է, որը կլուծի Հայաստանի հետագա ինտեգրացման հարցերը:
Սիրիական հիմնախնդրի հանգուցալուծման միտող, կամ ավելի ճիշտ` ռազմական գործողությունների մեկնարկը առկախելու փորձ կատարող ռուսական նախաձեռնությանը, հստակորեն գեթ որոշակի հանգրվանի համար, հաջողվեց փոխել իրավիճակը: Համատարած տպավորություն եւ համոզում էր գոյացել այն մասին, որ ամերիկյան Կոնգրեսի քվեարկությունից անմիջապես հետո, նույնիսկ Սենատի քվեարկության ավարտին ռազմական գործողությունները պիտի մեկնարկեին սիրիական թիրախների ուղղությամբ: Հետաքրքրական զուգադիպությամբ ռազմական գործողությունների մեկնարկի թվականը, թեկուզ ոչ պաշտոնական, նախատեսվել էր սեպտեմբերի 11-ը, որ ամերիկյան տրամաբանությամբ պիտի խորհրդանշեր միջազգային ահաբեկչության դեմ պայքարի օրը…
Իհարկե, ռուսական նախաձեռնությունը թվականի եւ ներկայացման ժամանակի իմաստով եւս պատահականություն չէր։ Շատ շուտով պարզ դարձավ, որ նախաձեռնությունը համաձայնեցված էր Միացյալ Նահանգների հետ: Նախաձեռնության հրապարակմանը հաջորդեց համաձայնեցված երկրորդ հանգրվանը: Միացյալ Նահանգները հայտարարեցին «թայմ աութը»: Իսկ այստեղ, միջանկյալ ձեւակերպումները հարգելու համար անմիջապես պետք էր Դամասկոսի ողջունումը, որ անուշտ տեղին եւ ժամանակին կատարվեց:
Ամերիկյան «թայմ աութի» բացատրությունը երեկ տվեց նախագահ Օբաման։ Դրական շեշտադրումներով հագեցած բացատրողական էր, որի հիմնական միտքն այն էր, որ այս ամենում դիվանագիական լուծումն է գերադասելի Միացյալ Նահանգների համար, թե ԱՄՆ-ը չպիտի միջամտի ներսիրիական պատերազմին, թե այս ամենի նպատակը զանգվածային ոչնչացման զենքերի չեզոքացումն է եւ բացառումը նման միջոցների օգտագործման:
Ճիշտ է, որ իբրեւ ռուսական համաձայնեցված նախաձեռնության արդյունք` ռազմական գործողությունները անժամկետ հետաձգվում են։ Մի քանի դիտարկում սակայն, պետք չէ բաց թողել, ամերիկյան «թայմ աութի» հիմնավորումների եւ դադարի այս հանգրվանի նախապատրաստությունում կատարված հայտարարությունների վրա բացվող լուսարձակները ամփոփ ձեւով նշելու համար:
Ռուսական կոչը Դամասկոսին, հանձնելու համար քիմիական զենքի պահեստը միջազգային ընտանիքին, ինքնին փաստում է սիրիական իշխանությունների մոտ զանգվածային ոչնչացման նման միջոցների առկայությունը: Ավելի ճիշտ` այդ առկայության ռուսական հաստատումը: Ռուսական այս հաստատումը կատարվեց ճիշտ ՄԱԿի փորձագետների հետազոտման արդյունքի հայտարարության նախօրյակին: Դեռեվս միջազգային մակարդակով չհաստատված, թե ո՞վ է քիմիական զենքերի օգտագործման հասցեատերը, Մոսկվան առաջարկում էր Դամասկոսին հանձնել քիմիական պաշարը:
Սա, իհարկե, բավարար էր քիմիական պաշարի առկայությունը փաստելու. բայց սրանով էլ չէր բավարարվում քիմիականի առկայության հաստատումը: Դամասկոսը ողջունեց ռուսական նախաձեռնությունը, ուղղակի-անուղղակի ինքնախոստովանելով իր մոտ նման զինամթերքի առկայությունը:
Անշուշտ, այստեղ կա տրամաբանություն, որ նման զենքերի առկայությունը չի ենթադրում անպայման դրա օգտագործումը կամ օգտագործված լինելը: Մնանք սակայն գերտերությունների հայտարարությունների ճշտած տրամաբանության սահմաններում: Երբ օգտագործված քիմիականի ուղղությամբ ամբաստանությունները երկկողմանի էին, առնվազն ակնկալվում էր նաեւ հակառակորդ կողմին եւս պահանջ ներկայացնել քիմիական զենքի պահեստները հանձնելու միջազգային ընտանիքին: Կոչը կարելի էր ուղղել կողմերին, հանձնելու զանգվածային ոչնչացման միջոցները: Մանավանդ, երբ նույն այդ միջազգային ընտանիքը դեռեվս չէր եզրակացրել պատասխանատվության խնդիրը:
Ռուսական համաձայնեցված այս նախաձեռնությունը ենթահող պատրաստեց միջազգային փորձագիտական եզրակացության համար: Փորձագետները այլեւս հանգիստ կարող էին հայտարարել, թեեւ առանց ուղղակի փաստեր ունենալու, որ կառավարական ուժերն են քիմիականի օգտատերերը: Սա էլ ռուսական առաջարկից, ամերիկյան «թայմ աութից» հետո համաձայնեցված ընդհանուր նախաձեռնության միջազգային երրորդ արարն էր:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Ռուսաստանում ձերբակալվել է 32-ամյա «օրենքով գող» Ուլֆաթ Տագիևը, որը հայտնի է Ռուֆո Գյանջինսկի մականվամբ:
Ինչպես տեղեկացնում է primecrime.ru-ն, նա կասկածվում է Իլգար Ջաբրաիլովի՝ Ասլան Ուսոյանի անվտանգության ծառայության պետի սպանության մեջ։ Հիմքեր կան ենթադրելու, որ Տագիևը Դեդ Հասանի սպանությանը ևս մասնակից է եղել:
Նա ձերբակալվել է հատուկ գործողության ընթացքում, որը տեղի է ունեցել այն պահին, երբ Տագիևը հանդիպել է մի շարք գանգտերների հետ, որոնք հիմնականում ադրբեջանցի են եղել։ Սկզբում նա կեղծ անձնագիր է ներկայացրել՝ այլ ազգանվամբ և միայն ոստիկանական բաժանմունքում է հայտարարել, որ ինքը «գող է»։
http://www.youtube.com/watch?v=9aYX6HHTr4A&feature=player_embedded#t=0
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից ի վեր, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատաբար է արտահայտվում նոր կառավարության մասին, պահանջելով իր իսլամիստ գործընկերոջ՝ Մուրսիի վերադարձը իշխանություն:
Հաշվի առնելով Էրդողանի անցանկալի միջամտությունը Եգիպտոսի ներքին գործերին, միլիոնավոր եգիպտացիներ իրենց զայրույթն ու դժգոհությունն են արտահայտել Թուրքիայի և նրա վարչապետի դեմ: Եգիպտական թերթերը լիքն են հակաթուրքական զեկույցներով և խմբագրականներով: Տասնյակ հոդվածներ են հրապարակվում` դատապարտելով Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը և հորդորելով Եգիպտոսի նոր ղեկավարներին ճանաչելու այն: Նաև կոչեր են հնչում` Կահիրեում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան տեղադրելու և պահանջներ՝ հայոց զոհերին Թուրքիայից փոխհատուցում վճարելու համար: Եգիպտոսի Ժողովրդական ճակատ ինստիտուտի ղեկավար, փաստաբան Մուհամեդ Սաադ Խեյրալլահը, աննախադեպ քայլ կատարելով, դատական հայց է ներկայացրել` Թուրքիային մեղադրելով հայերի դեմ գործած ցեղասպանության համար:
Խեյրալլահը և Կահիրեի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, դոկտ. Այման Սալաման, սեպտեմբերի 4-ին հայտնվեցին Լիլիան Դաուդի «Ալ-Սուրա ալ-Կամիլա» (Ամբողջական պատկերը) հանրահայտ թոք շոուում, ON հեռուստաընկերությունում, որը դիտում են միլիոնավոր հեռուստադիտողներ ինչպես Եգիպտոսում, այնպես էլ ամբողջ արաբական աշխարհում: Շոուին հեռախոսի միջոցով մասնակցում էին նաև` Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Էրդողանի իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Ռեսուլ Թոսունը և «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը: 36 րոպե տևողությամբ հեռուստահաղորդումը վարում էին արաբերեն լեզվով, որը ես հազվադեպ եմ օգտագործել մանկությանս տարիներից ի վեր:
Պրոֆ. Սալաման լսարանին տեղեկացրեց, որ 1919 թվականին Թուրքիայի ռազմական տրիբունալը մեղադրանք էr ներկայացրել Հայոց ցեղասպանության համար պատասխանատու ոճրագործներին: Տասնյոթ թուրք պաշտոնյա ճանաչվել էր մեղավոր, իսկ երեքը կախվել: Դոկտ. Սալաման նշեց, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը 1915 թվականին հանդես էին եկել համատեղ Հռչակագրով, նախագզուշացնելով, որ իրենք պատասխանատու են ճանաչելու թուրք ղեկավարներին՝ հայերին կոտորելու և «մարդկության ու քաղաքակրթության դեմ հանցագործություններ» կատարելու համար:
Փաստաբան Խեյրալլահը պնդեց, որ Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումը Եգիպտոսում վաղուց է հասունացել և որևէ քաղաքական ենթատեքստ չունի: Նա հույս հայտնեց, որ իր դատական հայցը կստիպի Եգիպտոսին՝ «Մերձավոր Արևելքում սուննի մահմեդական ամենամեծ պետությանը» ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ օրինակ ծառայելով արաբական այլ երկրների համար: Խեյրալլահը հայտարարեց, որ իր հայցը եգիպտական դատարանի կողմից կքննվի նոյեմբերի 5-ին: Նա հուսով է, որ դատարանը պատմական որոշում կկայացնի «մարդու իրավունքների» այս կարևորագույն հարցի վերաբերյալ:
Երբ հեռուստաշոուի հաղորդավարուհին հարցրեց, թե ինչպիսին է իմ կարծիքը եգիպտական դատական հայցի վերաբերյալ, ես մեծ գոհունակություն արտահայտեցի, հուսալով դրական դատավճիռ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին, և ասացի, որ անհամբեր սպասում եմ Ցեղասպանության ճանաչմանը Եգիպտոսի կառավարության կողմից:
Նաև նշեցի, որ Էրդողանն ինքն իրեն կարգել է որպես Մերձավոր Արևելքի նոր սուլթան, և բոլոր մահմեդականների, արաբների ու պաղեստինցիների միակ պաշտպան: Սակայն Էրդողանի խեղաթյուրումները վերջապես բացահայտվեցին, երբ արաբական աշխարհը հասկացավ, որ նա պարզապես փորձում է իշխել տարածաշրջանում, հետամուտ լինելով Թուրքիայի սեփական, այլ ոչ թե արաբների և մահմեդականների շահերին:
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռեսուլ Թոսունը, շոուին միանալով հեռախոսով, անմիջապես իր դեմ տրամադրեց հեռուստադիտողներին, պնդելով, որ «ներկայիս եգիպտական կառավարությունը, որն իշխանության է եկել ռազմական հեղաշրջման միջոցով, օրինական չէ, ուստի ներկայացված հայցը չի կարող դիտարկվել որպես օրինական»: Թոսունը շարունակեց թութակի պես կրկնել իր թուրք շեֆերի անհիմն ժխտումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Պրոֆ. Սալաման, զայրացած Թոսունի ելույթից, Էրդողանին կոչեց «օսմանյան մարդասպանների իրավահաջորդը, որոնք իրականացրել են Հայոց ցեղասպանությունը»:
Այնուհետև հեռուստահաղորդավարուհին հարցրեց, թե ինչպիսին է իմ արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թոսունի արտահայտած աղավաղված տեսակետներին: Ես հեռուստադիտողներին հիշեցրի, որ Քեմալ Աթաթուրքը, «Լոս Անջելես էքզամիներ» թերթում 1926 թվականի օգոստոսի 1-ին հրապարակված հարցազրույցում, պահանջել էր, որ երիտթուրքերը «պատասխան տան մեր միլիոնավոր քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնք դաժանորեն զանգվածաբար քշվեցին և կոտորվեցին»: Ես նաև հիշեցրի, որ Ալ-Ազհարի շեյխը` Կահիրեում գործող իսլամական հետազոտությունների համաշխարհային նշանավոր կենտրոնի առաջնորդը, 1909 թվականին ֆեթվա (կրոնական հրամանագիր) է արձակել, որով դատապարտել է թուրք պաշտոնյաներին Կիլիկիայի Ադանա քաղաքում 30 հազար հայերի կոտորածի համար:
Շոուի ավարտին, փաստաբան Խեյրալլահը հայտարարեց, որ շուտով հանրահավաքներ տեղի կունենան ցույց տալու համար, որ նրա խմբի դատական հայցը բխում է համաժողովրդական պահանջից` եգիպտացիները պահանջում են իրենց կառավարությունից «ճանաչել, որ հայերը կոտորվել են թուրք ոճրագործների ձեռքով»:
Լիբանանն առայժմ միակ արաբական երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եթե Եգիպտոսը հետևի նրա օրինակին, արդյոք հնարավո՞ր է, որ Սիրիան և մյուս արաբական երկրները նրանից հետո երկար սպասեցնել չտան:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
http://www.youtube.com/watch?v=teAKr6Psyl0&sns=em
ԵՄ-ն շարունակում է աշխատել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ, իսկ Հայաստանը դուրս է մնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման օրակարգից. այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը։
Նախարարը գրել է, որ նման եզրահանգման են եկել Սլովակիայի փոխվարչապետ և արտաքին հարաբերությունների ու եվրաինտեգրման հարցերով նախարար Միրոսլավ Լայչակի հետ զրույցից հետո, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:
Սեպտեմբերի 10-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նիստում քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներին ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքին, մինչև 2020 թ. ՆԳ նախարարությունների համագործակցության զարգացման հայեցակարգի մշակմանը և մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերող հարցեր:
Քննության առարկա դարձավ 2014-2018 թ. ԱՊՀ անդամ պետությունների՝ հանցավորության դեմ համատեղ պայքարի միջպետական ծրագրի նախագծերի, թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ու դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի ու թմրամոլության հակազդման ծրագրի, ինչպես և նախորդ հանդիպումներում ընդունված մի շարք որոշումների կատարման ընթացքը:
Օրակարգի առաջին հարցի՝ ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներին ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Բաքվում գտնվող Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է երկու կողմերի կամքը։
Համանախագահի խոսքով, եկել է ժամանակը, որ Մինսկի խումբը, դրա համանախագահները, Ադրբեջանը, Հայաստանն ու տարածաշրջանի այլ երկրներ միասին աշխատեն, որպեսզի անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն հակամարտության կարգավորման համար։
«Եկել է ժամանակը վերջ դնելու ատելությանն ու տառապանքներին։ Եկել է ժամանակը, որ կողմերը սկսեն համատեղ աշխատանքը՝ Հելսինկյան ակտի հիման վրա։ Մոտենում է հրադադարի 20-րդ տարին, և ես կարծում եմ, որ անհրաժեշտ է գտնել խաղաղության հաստատման և տարածաշրջանի բարգավաճման ուղին: Ես այստեղ եմ, որ լսեմ բոլոր կողմերին և լավ հասկանամ իրավիճակը։ Ես այստեղ չեմ անցյալի պատճառով, եկել եմ ապագային նայելու և հակամարտությունը լուծելու համար»,-նշել է Ուորլիքը նշել է՝ հավելով, որ անհամբեր սպասում է իր ֆրանսիացի և ռուս գործընկերների հետ աշխատանքներն սկսելուն։
Բաքու կատարած այցից հետո, ամերիկացի համանախագահը մտադիր է լինել նաև Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend-ը, ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Ուորլիքի հարուստ դիվանագիտական փորձը և Ադրբեջանի կառավարության՝ հակամարտությունում առաջընթացի հասնելու ցանկությունը կնպաստեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ես լիովին աջակցում եմ դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել ԱՄՆ-ի կողմից։ Այդ վերջին նշանակումն ապացույցն է այն բանի, որ ԱՄՆ-ն միանշանակ ցանկանում է աջակցել կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Արդեն ժամանակն է նոր ջանքեր ներդնել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար՝ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնության շրջանակներում»,-նշել է Օբաման։
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.