03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Թուրքիան երբեք չի ցանկացել պատերազմել Սիրիայի հետ և ջանքեր է գործադրել՝ հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորման համար. այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Շատ ջանք է թափվել խնդրի դիվանագիտական լուծման համար։ Միջազգային հանրությունը դա այժմ չի զգում, սակայն ապագայում կզգա։ Թուրքիան ամենաշատն է ցանկանում այդ հարցն առանց պատերազմի լուծել։ Դա հասկանալ է պետք։ Թուրքիան պատերազմել չի ցանկանում, սակայն ուզում է, որ այնտեղ արյունահեղությունը մեկ վայրկյան առաջ ավարտվի, և միջազգային հանրությունը վճռական լինի այդ հարցում»,-նշել է նա, փոխանցում է TRT Haber-ը ։
Գյուլը միջազգային հանրությանը զգուշացրել է, որ եթե այս խնդիրը ձգձգվի, ծայրահեղական խմբավորումներն ու ահաբեկչական խմբերը կավելանան, և իրավիճակը վտանգավոր կդառնա։
ԱՄՆ-ում սեպտեմբերի 17-ին ազատ է արձակվել ազատազրկման դատապարտված «օրենքով գող» Արմեն Ղազարյանը (մականունը «Պզո»), այս մասին տեղեկացնում է 168.am-ը:
Հիշեցնենք, որ Նյու Յորքի Դաշնային դատարանն «օրենքով գող» Արմեն Ղազարյանին դատապարտել է 37-ամսյա ազատազրկման: Ըստ դատավճռի, Ղազարյանը պետք է նաև 60 հազար դոլար տուգանք վճարի, իսկ ազատ արձակվելուց հետո` 3 տարի մնա իրավապահների հսկողության տակ:
Գլենդելում բնակվող Ղազարյանն իրեն մեղավոր էր ճանաչել դրամաշորթության մեջ, որով զբաղվել է «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» հայ-ամերիկյան խմբավորման կազմում: Արմեն Ղազարյանը ԱՄՆ-ում է 1996 թվականից:
168.am-ի տեղեկություններով` Պզոն նույնիսկ երեք տարի անց չի կարող գալ Հայաստան, քանի որ, ինչպես գրվել էր մամուլում, նա «Գրին քարտ» ստացել է որպես Ադրբեջանի քաղաքացի:
Քիմիական նյութերը, որոնք Գերմանիան 2002-2006թթ. մատակարարել էր Սիրիա, կիրառվել են խաղաղ նպատակներով. այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նա նշել է, որ Գերմանիայի կառավարությունն այդ ընթացքում պատճաշ վերահսկողություն է իրականացրել դրանց նկատմամբ, հայտնում է BBC-ն:
«Ինձ մոտ եղած տվյալների համաձայն` քիմիական նյութերը կիրառվել են խաղաղ նպատակներով: Մասնավորապես` զարինի արտադրության համար չեն օգտագործվել»,-ասել է կանցլերը:
Սիրիայի հյուսիսում գտնվող Ազազ քաղաքն այս պահին վերահսկվում է«Ալ-Կաիդայի» զինյալների կողմից:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС –ը՝ վկայակոչելով «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը, ահաբեկչական խմբավորման 300 անդամներից բաղկացած խումբը հարձակման է ենթարկել Սիրիայի ազատ բանակի զինյալներին և նրանց դուրս բերել Թուրքիային սահմանամերձ շրջանից։ Պայքարն ընթացել է Բաբ-էս-Սալյամ անցակետի համար, որի միջոցով միջազգային հովանավորների ուղարկած զենքը հասնում է սիրիական ընդդիմությանը։ Թուրքիայի իշխանությունները ստիպված են եղել արագ փակել դեպի Քիլիս քաղաք տանող սահմանադուռը։
Հարձակման հետևանքով զոհվել է 6 զինյալ, 25-ը վիրավորվել են, իսկ 70-ն անհետ կորել:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի մոտենալուն զուգընթաց աճում է հասարակական հետաքրքրությունը Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու հարցում:
Միջազգային իրավունքի պրոֆեսոր Յուրի Բարսեղովը եղել է այս ոլորտի առաջադեմ փորձագետներից մեկը, որ բազմաթիվ գրքեր և հոդվածներ է գրել հայկական պահանջատիրության մասին: 2008 թվականին, մահվանից օրեր առաջ, Մոսկվայից պրոֆեսոր Բարսեղովն իր՝ «Հանցագործության համար պատասխանատվության կանչելու ուղիների և եղանակների մասին» խորագիրը կրող հոդվածում համառոտ շարադրել է Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու հիմքերը:
Դոկտ. Բարսեղովը պնդում էր, որ 1920 թ. «Օսմանյան կայսրությունը ճանաչեց այդ հանցագործության համար իր պատասխանատվությունը», ստորագրելով Սևրի պայմանագիրը, որը, ցավոք, չվավերացվեց Դաշնակից տերությունների կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելու դժկամության պատճառով: Այդ ժամանակից ի վեր, չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, պրոֆ. Բարսեղովը կարծում էր, որ նման ճանաչումները «չեն լուծի [Թուրքիայի] պատասխանատվության խնդիրը»:
Պրոֆ. Բարսեղովը պնդում էր, որ «քանի դեռ Թուրքիան համառորեն շարունակում է հրաժարվել ընդունելու, որ հանցագործություն է կատարել, Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության հարցն անհրաժեշտ է լուծել իրավասու միջազգային մարմինների միջոցով՝ նման որոշումները պարտադիր դարձնելով երկու կողմերի [Հայաստան և Թուրքիա] համար»:
Դոկտ. Բարսեղովը չէր հավատում, որ Միավորված ազգերի կազմակերպությունը լավագույն միջոցն է Հայոց ցեղասպանության հարցի լուծման համար, քանի որ այն շատ քաղաքականացված մարմին է: «Գլխավոր ասամբլեայի որոշումները չեն համարվում պարտադիր», իսկ մեծ պետությունները, ինչպիսիք են Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, Անվտանգության խորհրդում հավանաբար կօգտագործեն վետոյի իրենց իրավունքը՝ Թուրքիայի դեմ որևէ գործողություն արգելափակելու համար:
Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության հիման վրա դատական գործ նախաձեռնելու խնդիրն այն է, որ Հայաստանը և Թուրքիան պետք է նախօրոք համաձայնվեն ենթարկվել դատարանի որոշումներին: Այս երկրներից ոչ մեկը դեռևս չի «ընդունել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավազորությունը»: Քանի որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, չի համաձայնի նման իրավազորության ենթարկվել, դոկտ. Բարսեղովն առաջարկել էր, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան պետություն, օգտվի «եզակի հնարավորությունից»` միակողմանիորեն Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության վերաբերյալ գործ հարուցել` «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժելու մասին կոնվենցիայի IX հոդվածի հիման վրա»:
Դոկտ. Բարսեղովն ափսոսանք էր հայտնել, որ որևէ պատասխան չի ստացվել Հայաստանի կառավարության կողմից, երբ մի քանի տարի առաջ այս հարցի վերաբերյալ Ռուսաստանի հայերի միության Միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտը, որը նա ղեկավարում էր, ուսումնասիրություն էր ներկայացրել նախագահ Ռոբերտ Քոչարյանին և արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին:
Դոկտ. Բարսեղովը բացատրել էր, որ «այս դատական ընթացակարգով [հոդված IX] գործ սկսելու համար, Հայաստանի կառավարությունը պետք է ձևակերպի իր դիրքորոշումը Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման կամ իրականացման հարցերի վերաբերյալ, դրա հիման վրա թուրքական պետության կողմից կատարված հանցագործության պատասխանատվության հարցի առնչությամբ»:
Պրոֆ. Բարսեղովը նախազգուշացրել էր հայ պաշտոնյաներին, որ «միջազգային իրավունքում գործում է այն դրույթը, որը հաստատվել է միջազգային դատարանի կողմից այլ դեպքերով, ըստ որի, եթե մի պետություն հայց ներկայացնելու հնարավորություն ունի, սակայն չի անում այդ, նշանակում է, որ այն համաձայն է գոյություն ունեցող իրավիճակի հետ»:
Դոկտ Բարսեղովը փորձում էր փարատել հայկական այն հնարավոր մտավախությունը, որ Միջազգային դատարանը կարող է առարկել նման գործ ներկայացնելու համար՝ կապված Ցեղասպանության կոնվենցիայի հետադարձ գործողության հարցերի հետ: Նա խորը համոզմունք էր հայտնել, որ Կոնվենցիան վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, չնայած որ այն նախորդել է Կոնվենցիային: Միջազգային դատարանը 1951թ. իր Խորհդատվական եզրակացության մեջ նշել էր. «Ցեղասպանության մասին կոնվենցիայում ամրագրված սկզբունքները, ի տարբերություն դրանում սահմանված պայմանագրային պարտավորությունների, այդ սարսափելի հանցագործությունների կատարման ժամանակ արդեն իսկ սովորութային միջազգային իրավունքի մաս էին կազմում»:
Պրոֆ. Բարսեղովը նշել է, որ Կոնվենցիայի հետադարձ ուժը հիմնավորող փաստարկներն առաջ են քաշվել Միջազգային դատարանի կողմից, որը «երկու անգամ իրավասու, սպառիչ բացատրություններ է տվել Կոնվենցիայի կիրառելիության սկզբունքային, հիմնական հարցերի, այդ թվում՝ դրա հետադարձ ուժի վերաբերյալ»: Պրոֆ. Բարսեղովն այս կանոնների հիման վրա եզրակացրել է. «Կոնվենցիան տարածվում է նաև նախկինում կատարված հանցագործությունների վրա, որոնց հետևանքները, վերացված չեն»:
Ինչպես հայտարարվեց վերջերս Երևանում կայացած մի համաժողովի ժամանակ, Հայաստանի կառավարությունը ձևավորել է աշխատանքային խումբ պատրաստելու համար փաթեթ, որով հայց կներկայացվի Թուրքիայի դեմ միջազգային դատարաններում: Պրոֆ. Բարսեղովի և այլ մասնագետների խորհուրդը պետք է երաշխավորի, որ դատական գործը պատշաճ կերպով է նախապատրաստված և ներկայացված, որպեսզի ձեռք բերվի վաղուց սպասված արդարություն Հայոց ցեղասպանության զոհերի համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Գերիների, պատանդների, անհետ կորածների Ադրբեջանի պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է, թե հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը խնդրել է իրեն երրորդ երկիր ուղարկել:
Սաիլովն ավելի վաղ նշել էր, որ Ինջիղուլյանն, ըստ ցանկության, կարող է վերադառնալ Հայաստան կամ երրորդ երկիր այն բանից հետո, երբ կպարզվի, թե նա ինչ պատճառով է հատել շփման գիծը:
Մոտ մեկ ամիս առաջ Թուրքիայում ապաստան խնդրած 200 սիրիացի փախստականները ստիպված են գիշերել այգիներում՝ առանց ծածկի:
Ինչպես գրում է Radikal-ը, հիմնականում ապաստան չեն տվել կանանցից և երեխաներից բաղկացած խմբերին՝ պատճառաբանելով, թե փախստականների ճամբարներում տեղ չկա:
Այսօր փախստականները փորձել են բողոքի ակցիա անցկացնել, սակայն ոստիկանությունն արգելել է՝ ասելով, թե ցուցարարների երթն անօրինական է, և պահանջել են վերադառնալ այգի։
Երեք սիրիացի ցուցարարներ բերման են ենթարկվել։
Երեկ երեկոյան ականանետերով հարձակվել են Դամասկոսի Քասաա քրիստոնեական թաղամասի վրա, ինչի հետևանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ, կա ավելի քան 30 վիրավոր, հայտնում է vesti.ru-ն ։
Տուժածների ազգային պատկանելիության մասին տվյալներ չկան։ Հայտնի է, որ էական վնաս է կրել հայկական եկեղեցին։ Ականներ են պայթել նաև Էլ-Ամարա թաղամասում՝ մզկիթի մոտակայքում։
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ Վրաստանը չի միանա Եվրասիական միությանը, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով «УНИАН»-ին։
«Ցանկանո՞ւմ է արդյոք Վրաստանը շարունակել Ասոցացման մասին համաձայնագրի ուղին։ Իհարկե, մենք ցանկանում ենք շարունակել այդ ուղին։ Իսկ ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա դա այն է, ինչ բացառված է վրաց ժողովրդի համար։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը, և այդ ընտրությունը եվրոպական է»,- նշել է նախարարը։
Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը Դինքի գործով հարցաքննված, ապա արդարացված և ազատ արձակված Էրհան Թունջելին կալանավորելու որոշում է կայացրել, այս մասին տեղեկացնում է «Ակօս» պարբերականը:
Հրանտ Դինքի հարազատները հրաժարվել են մասնակցել վերսկսված դատավարությանը՝ նշելով, որ սպանությանը հաջորդած 6 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել և իրական կազմակերպիչները չեն պատժվել:
Իսկ դատարանի մոտ հավաքվել են մեծ թվով քաղաքական գործիչներ, պատգամավորներ, լրագրողներ, մտավորականներ, որոնք իրենց կոչել են «Հրանտի ընկերներ»։
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.