03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
Գիշերը մի քանի ժամ կարդացել եմ ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան մամուլն ու կայքերը, որպեսզի հասկանամ, թե ինչո՞վ է պայմանավորված Արևմուտքի կարծես թե նահանջը Սիրիայի հարցում: Որքան շատ էի կարդում, այնքան ավելի էր մեջս արմատավորվում այն տեսակետը, որ խնդիրը ոչ թե վախն է սեփական երկրներում հանրային կարծիքի մասով, ոչ թե վախն է, որ Սիրիան քիմիական զենք կօգտագործի (մեծ հաշվով թքած ունեն էդ հանգամանքի վրա), ոչ էլ անգամ Բրիտանիայի նահանջն է:
Ըստ իս կա երկու հիմնական պատճառ.
1. ԱՄՆ-ը և դաշնակիցները վստահ չեն, որ կարող են քիչ թե շատ արդյունավետ հարված հասցնեն
Բանն այն է, որ այսօր Սիրիայի մոտ գտնվող ուժերը ավելի քիչ են և թույլ, քան 1999-ին՝ Հարավսլավիայում, մինչդեռ Սիրիայի ՀՕՊ համակարգն անգամներով ավելի արդիական է ու հագեցած, քան Հարավսլավիայինը, իսկ եթե հիշում եք, Հրավասլավիայում անգամ պապենական ՀՕՊ համակարգի պարագայում, կարողացան վերցանել տասնյակ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և թևավոր հրթիռներ:
Փաստացի, կա մտավախություն, որ Ասադի բանակը կարող է խոցել գրեթե բոլոր հրթիռները, իսկ որոնք էլ տեղ հասնեն՝ էական վնաս չեն պատճառի: Սա կնշանակի միլլիոնների զուր վատնում և որ ավելի սարսափելի կլինի ամերիկացիների համար՝ իրենց գերճշգրիտ զենքերի արդյունավետության մասին միֆի անէացում:
2. Ռուսաստանն ու Չինաստանն այդքան էլ հեշտ ու հանգիստ չեն պատրաստվում ձեռք քաշել Սիրիայից
Դատելով այն տեղեկատվական արշավից, որը սկսվել է հատկապես Ռուսաստանի դեմ՝ Արևմտյան մամուլում, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը դեռ ձեռք չի քաշել ու «խալու տակի պայքարում» բավականին ցավոտ հարվածներ է հասցնում արևմտյան կողմին:
Այսպես, ռուսական համացանցում մի քանի տեղ հանդիպեցի ոչ պաշտոնական տեղեկատվության ու ասեկոսեների, որ Պուտինը Քեմերոնի հետ զրույցում նախազգուշացրել է, որ Սիրիային հարվածելու դեպքում Ռուսաստանը ոչ միայն կաջակցի Սիրիային, այլ նաև Իրանին: Հատկապես Իրանին այնքան զենք կվաճառվի ու այնպիսի, որ ԱՄՆ-ի բոլոր պլանները կխառնվեն իրար: Իսկ եթե Իրանին հարվածելը դառավ անհեռանկարային, Սիրիայի վրա էլ ուժեր ծախսելը կորցնում է իմաստը, որովհետև այն իմաստ ունի միայն Իրանի դեմ պատերազմի համատեքստում:
Բացի դրանից, շատ կասկածելիորեն լռում է Չինաստանը, իսկ չինացիք աչքի չեն ընկել պարապ նստելով, հատկապես ԽՍՀՄ-ի անկումից հետո: Անհնար է, որ չինացիք էլ ինչ որ քակյլեր ձեռնարկելուց չլինեն, թեև բարդ է հասկանալ, թե ինչ մասշտաբի ու բնույթի քայլերի մասին է խոսքը:
Մի խոսքով, սիրիական ճգնաժամը հայտնվել է պատային իրավիճակում ու անհասկանալի հեռանկարներ են այս պահի դրությամբ:
Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել.
«Սիրիայում Ասադի վարչակարգը քիմիական զենք է կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ. դա մարտահրավեր է ամբողջ աշխարհին: Մենք քննարկել ենք հնարավոր գործողություններ սկսելու հետ կապված հարցերը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, սակայն ես վերջնական որոշում չեմ կայացրել։ Հնարավոր է մենք կիրառենք ոչ երկարաժամկետ գործողությունների ծրագիր՝ առանց Սիրիա «ոտք դնելու»»,– նշել է ԱՄՆ նախագահը։
Բրիտանական պառլամենտը 275 կողմ, 282 դեմ ձայների հարաբերակցությամբ դեմ է քվեարկել նրան, որ Բրիտանիան միջամտի Սիրիայի դեմ պլանավորվող ցանկացած ռազմական գործողության: Քեմերոնն էլ իր հերթին հայտարարել է, որ իր համար հասկանալի է պառլամենտի դիրքորոշումը, և նա կգործի ըստ այդմ:
Մի քիչ շիլափլավ ստացվեց, որովհետև Բրիտանիան ամենաբարձրն էր գոռում «բռնիր գողին»: Ֆրանսիան էլ իր հերթին է հայտարարել, որ Սիրիական ճգնաժամի միակ լուծման ճանապարհը քաղաքականն է… Այսինքն` Ֆրանսիան էլ ցրեց Օբամային:
Այնպիսի տպավորություն է, որ Բրիտանիան ու Ֆրանսիան «քցեցին» ԱՄՆ-ին, որովհետև սկզբում հանդես եկան խիստ ռազմատենչ հռետորիկայով, իսկ հետո գրեթե սինխրոն հետ քաշվեցին՝ ԱՄՆ-ին միայնակ թողնելով:
ԱՄՆ-ը բավականին բարդ ընտրության առջև է այժմ, ինչը երևում է նաև Օբամայի իրարամերժ ու անհասկանալի հայտարարություններից, որոնցում նա մեկ ասում է, որ անպայմանորեն պետք է պատժել Ասադի ռեժիմին ու հարվածներ հասցնել, մեկ էլ ասում է, որ չի կարելի խախտել բալանսը իշխանությունների ու ընդդիմության միջև:
Ամեն դեպքում, ստեղծվել է մի իրադրություն, երբ դե ֆակտո ԱՄՆ-ը մենակ է մնացել, և պատասխանատվության ողջ բեռը կենտրոնացել է նրա ուսերին: Հիմա ԱՄՆ-ին մնում է միայն երկու այլընտրանք.
— այնուամենայնիվ հարվածներ հասցնել Սիրիային և էլ ավելի վատթարացնել առանց այն էլ բավականին տխուր վիճակում գտնվող իր միջազգային իմիջը և հերթական անգամ հայտնվել դաժան ագրեսորի կարգավիճակում
— նահանջել ու ոչինչ չանել, բայց այս դեպքում էլ ԱՄՆ-ը կորցնում է իր դեմքը ու լուրջ նահանջ գրանցում հատկապես Մերձավոր Արևելքում իր կողմից տարիներ շարունակ ամրագրված դիրքերից:
Կա նաև մեկ այլ հավանական տարբերակ. Բրիտանիան ու Ֆրանսիան մեծ բլեֆ են անում, որպեսզի բթացնեն Սիրիայի ու Սիրիայի դաշնակիցների զգոնությունը, և հարվածները, այնուամենայնիվ, կհասցվեն, և դրանց կմասնակցեն նաև բրիտանական ու ֆրանսիական ստորաբաժանումները, իսկ այս ամենը պարզապես ֆարս է ու ժամանակի ձգձգում, որպեսզի աննկատ կարողանան էլ ավելի շատ հարվածային ուժեր մոտեցնել առաջիկա գործողությունների վայրին: Կարծում եմ` ամեն ինչ պարզ կդառնա մինչև կիրակի առավոտ:
Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից
[nggallery id=78]
Աշխարահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես իսկապես մտահոգ եմ Սիրիայի գործող վարչակազմի կողմից քիմիական զենքի կիրառման «ապացույցով», որը պատրվակ է ռազմական միջամտության համար: Հիշո՞ւմ եք «slam dunk (հավաստի)» ապացույցը ընդդեմ Իրաքի: Ինչո՞ւ Ասադը պետք է օգտագործեր քիմիական զենք, եթե ինքը առաջնորդ է և իր սեփական շրջանում: Ես իմաստ չեմ տեսնում դրա մեջ: Հավանականությանը ավելի մոտ է, որ «Ալ Քաիդան» և «Ջաբաթ ալ Նուսրան (Al-Nusra Front)» արած լինեն, որպեսզի ներգրավեն Արևմուտքին: Այս անգամ թողեք աշխարհի մարդկանց տեսնեն ապացույցը, և թող ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ներգրավվածության որոշում կայացնի, այլ ոչ թե Անվտանգության խորհրդի որոշ երկրներ: Պարզապես մի քանի մտքեր»:
Սիրիայի դեմ կիրառելի զինվորական միջամտությունը հետզհետե տեսանելի է դառնում: Երեւույթները մտածելու տեղիք են տալիս, որ ծայրահեղ զգուշավորությամբ են շարժվում գործողություն կազմակերպող ուժերը: Այստեղ ՄԱԿ-ից անջատ եւ թեկուզ հակառակ միջազգային ընտանիքի կողմից ընդունվելիք որոշման բացակայության, արեւմտյան ուժերն ու ՆԱՏՕ-ն որոշել են պատժիչ գործողության իրականացումը:
Անվճռականության տեսքով հանդես է գալիս Սիրիայի հարցում մինչ այդ ավելի վճռորոշ դերակատարություն ստանձնած, տարածաշրջանում իր կարեւորագույն հենարանը չկորցնելու տեղի չտալու վարքագծով հատկանշված Մոսկվան, որ մի քայլ առաջ, երկու քայլ հետ մարտավարական քայլեր է ցուցադրում աշխարհին: Եթե մի կողմից հայտարարում է, որ Ռուսաստանը չի միջամտում Սիրիայի դեմ սանձազերծելի պատերազմին, մյուս կողմից զգուշացնում է նման նախաձեռնության դիմողներին անկանխատեսելի հետեւանքներից: Առանց առաջին բաժինը հայտարարելու, երկրորդ զգուշացումն է կատարում նաեւ շրջանային կարեւոր ուժ Իրանը, որ այս դեպքում Սիրիայի մերձակա շրջանում, ի դեմս Հեզբոլլահի, ունի տեղակայված զորամիավորում: Հետաքրքիր է նաեւ Հեզբոլլահի հայտարարությունը այն առումով, որ եթե գործողությունները պիտի անցնեն սահմանափակվածության գծերը եւ վերածվեն գետնի վրա ուժերի հավասարակշռության փոփոխոթյան, այդ դեպքում Հեզբոլլահը եւս կներգրավի պատերազմին:
Մի պահ կենտրոնանանք հայտարարության այս բաժնի վրա, որ որոշակի մեկնաբանությունների դուռ է բացում: Հայտարարությունը փորձենք տարբաղադրել, սկսելով եզրակացության բաժնից: Հեզբոլլահը կներգրավվի պատերազմին եւ մասնակցություն կունենա, եթե գետնի վրա ուժերի հավասարակշռության փոփոխության միտող գործողություններ իրականան: Սա նշանակում է, այս անգամ նկատի ունենալով առաջին բաժինը, որ ըստ բանաձեւված բնութագրի գործողությունները եթե լինեն սահմանափակ, պատժիչ, «դաստիարակիչ» կամ կանխազգուշացնող, ապա Հեզբոլլահը չի ներգրավվի պատերազմին:
Ուղերձը խառն է եւ միանշանակ իմաստ չունի: Քանի որ, Հեզբոլլահը շրջանային պատերազմի ներգրավվելու մասին հայտարարություն է կատարում միայն համաձայնաբար շրջանային գերուժ Իրանի հետ: Ուրեմն, այստեղ խոսքը Իրանի ներգրավվածության պայմանականության մասին է: Իսկ Իրանը միաժամանակ ասում է այն, ինչ որ Ռուսաստանն է հայտարարում, այսինքն չի ներգրավվում պատերազմին, եթե վարչակարգի տապալումը չէ անմիջական նպատակը նրա: Չմոռանանք սակայն Իրանի զգուշացումը՝ անկանխատեսելի հետեւանքներից:
Իսկ հիմա մտածենք նաեւ, որ եթե պատժիչ գործողությունները անկանխատեսելի հետեւանքների ռիսկայնության բարձր հավանականությունը առանց չեզոքացնելու կդիմե՞ն քայլի: Չերեւացող, լուռ համաձայնություններ կան այս բոլորի մեջ: Միջերկրականյան ծովերի խորքերը, Սիրիայի մերձակա ջրերում եթե մինչեւ հիմա Մոսկվային էր պատկանում ռազմանավեր տեղակայած լինելու մենաշնորհը, հիմա նաեւ ամերիկյան ռազմանավեր են ծփում ջրային միեւնույն տարածքների վրա:
Երեւույթները մտածելու տեղիք են տալիս, ուրեմն, որ Մոսկվայի եւ Իրանի միջին արեւելյան կարեւորագույն հենարանի նկատմամբ սահմանափակ գործողությունների իրականացման կանաչ լույսը կտրվի միայն կանխատեսելի հետեւանքների տեսանելիության ապահովմամբ. գեթ այս հանգրվանին:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է հարձակում գործել Սիրիայի վրա՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության:
Ինչպես հայտնում է RT-ն, հարձակմանը «իրավական հիմք» է տվել Բաշար ալ-Ասադի զորքի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցների առկայությունը:
Լոնդոնը ՄԱԿ-ի ԱԽ-ին Սիրիայի իշխանություններին քննադատող բանաձև է ներկայացրել: Ըստ շրջանառվող լուրերի, այդ երկիրը 6 կործանիչ է ուղարկել իր բազա՝ Միջերկրական ծով:
Ադրբեջանական սոցցանցերում տարածվել է քաղաքական առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմը, այս մասին գրում է haqqin.az-ը:
Մուլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են ընդդիմության ղեկավարները Բաքվում հուշարձանները տապալելու վերաբերյալ գաղտնի ծրագիր մշակում:
Տապալելով հուշարձանները՝ դրանց փոխարեն իրենք են կանգնում, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով ընդդիմության ներկայացուցիչները հայտնվում են հոգեբուժարանում:
Արևմուտքի երկրների միջամտությունը սիրիական հակամարտությանն աղետալի կլինի ամբողջ տարածաշրջանի համար. այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:
Ինչպես գրում է Взгляд-ը, Ալի Խամենեին նշել է, որ Մերձավոր Արևելքը կարծես վառոդի պահեստ լինի, որի ապագան անհնար է կանխատեսել:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամաջավադ Զարիֆն իր հերթին ասել է. «Որպես քիմիական զենքի զոհ՝ Իրանը դեմ է նման միջոցների կիրառմանը։ Եվ մենք չենք աջակցում նաև այն երկրներին, որոնք համարձակվում են ռազմական գործողություններ իրականացնել Մերձավոր Արևելքում» ։
Ըստ նրա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այդ քայլը վատ տպավորություն կթողնի իր նախագահության վերաբերյալ:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.