03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Թուրքիան սպառնացել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի պատգամաւորներին իրավունք չտալ 2015-ին Թուրքիայի Գալիպոլի (Չանաքքալե) քաղաքում կայանալիք արարողություններին մասնակցելու: Նշյալ արարողությունները նվիրված են նույն քաղաքում Առաջին համաշխարհային պատերազմի օրերին տեղի ունեցած ճակատագրական ճակատամարտի հարյուրամյակին եւ պիտի իրականանան Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի զինվորական ուժերի` Անզաք-ի (The Australian and New Zealand Army Corps) նախաձեռնությամբ:
Այստեղ ճիշտ է, որ Նյու Սաութ Ուելսի խորհրդարանականների կատարած քայլը Ցեղասպանության ճանաչման իրադրային նշանակություն ունի: Բայց խնդիրը միայն ցեղասպանության ճանաչման քաղաքական քայլերին Անկարայի դրսեւորած հակադարձությանը չի վերաբերում: Այլապես, նման մակարդակի քաղաքական գործիչներ, տարբեր երկրների, հայտարարական հակազդեցությունների արժանացել են: Ամենայն հավանականությամբ նրանցից շատերը էլ Անկարայում գտնվել են նմանատիպ ձեռնարկների կամ խորհրդաժողովների մասնակցելու համար:
Այս արգելքը, որ Անկարան դնում է ավստրալիացի խորհրդարանականների նկատմամբ դիտարժան մի քանի շարժառիթներ կարող է ունենալ: Նյու Սաութ Ուելսն այն նահանգն էր, որ վերջերս ճանաչել էր Արցախի Հանրապետությունը: Այս երկկողմանի ճանաչումն է հավանաբար առաջին շարժառիթը, որ Անկարային մղում է հայտարարականից անդին քաղաքական քայլ առնելու եւ ուղղակի հակադարձելու ավստրալիացի խորհրդարանականների դեմ: Չմոռանանք նաեւ տեղի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախաձեռնությամբ անցյալ ամիս կատարված ավստրալիացի պետական անձնավորությունների այցելությունները Երեւան եւ Ստեփանակերտ, ինչը որ բնականաբար աննկատ չէր կարող անցնել ինչպես Բաքվի, այնպես նաեւ Անկարայի կողմից:
Արարողություններին մասնակցելու արգելքը, որ արծարծում է Անկարան, խորքում համազոր է Թուրքիայի մուտքի արգելքի: Եթե ավստրալիացի խորհրդարանականները Թուրքիա պիտի մեկնեին նման միջոցառումների մասնակցելու համար եւ որոնց արգելվում է այդ մասնակցությունը, նշանակում է, թե նրանք նոն գրատա են թուրքական իշխանությունների համար: Ինչը որ իր հերթին հուշում է սեւ ցուցակում ընդգրկված լինելու փաստը: Իսկ այդ սեւ ցուցակը միայն Անկարան չէ, որ կիրառելու փորձ է կատարում, այլ նաեւ Բաքուն:
Ուրեմն երկկողմանի այս ճանաչումը խորքում երկկողմանի նոն գրատա իբրեւ ընկալվելու տեղի տված է, ինչը որ նաեւ իր հերթին մտածել է տալիս, որ իրոք Նյու Սաութ Ուելսի կատարած քայլերը անհանգստացրել են թե՛ Բաքվի եւ թե՛ Անկարայի ղեկարարներին:
Բայց անկախ հայկական հարցերի վերաբերյալ քաղաքական աշխատանքներից եւ նոն գրատայականների non grata դասակարգման Բաքվի հետ համակարգելու Անկարայի դրսեւորած այս վարքագծից, կա այլ կարեւոր խնդիր, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ իբրեւ որդեգրված մարտավարական կարեւոր մոտեցում անպայման մանրադիտակի տակ պետք է առնել:
Ի վերջո առաջադրված արարողությունների բնույթն ու հայտարարված անունը` Առաջին համաշխարհային պատերազմի օրերին տեղի ունեցած ճակատագրական ճակատամարտի հարյուրամյակը, ո՛չ հատուկ ցեղասպանություն բառն է օգտագործում, ո՛չ էլ ուղղակի դրա նշումն է կատարում։
Ի՞նչն է, որ Անկարային մտահոգել է այսքան, եւ մղում է, որ նման քայլի գնա ավստրալիացի խորհրդարանականների դեմ: Թվում է, որ հարցը Բաքվի հետ միացյալ անբաղձալիների սեւ ցուցակ ճշտելուց եւ Բաքվին տուրք տալու մղումից ավելին է: Անկարան ի՜նքն է վտանգը տեսնում նման համատեքստում Հայոց ցեղասպանության արծարծման երեւույթի մեջ:
Այս մեկը իր հերթին իբրեւ մարտավարական մոտեցում մտածելու առիթ է տալիս հայկական կողմին։ Աշխարհը նախապատրաստվում է նշելու Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: Նշումի այդ տարողությունը ինքնին հուշում է նաեւ պատերազմի ընթացքին պատմական նշանակություն ունեցող պատահարների, պետությունների կիրառած քաղաքականությունների, եւ … կանխամտածված, պետական մակարդակի վրա կազմակերպված ցեղասպանությունների մասին:
Այստեղ արդեն միայն հայկական կողմի նախաձեռնության մասին չէ խոսքը, այլ ներգրավվելու համաշխարհային տարողությամբ ծրագրերի: Այնպիսի նախաձեռնությունների, որտեղ գերտերությունները իրենք առաջադրանքներ ունեն գործադրելիք, ուր իրենք ուղերձներն ունեն փոխանցելիք, ուր իրենք ժամանակակից պատմության կապված խնդիրների այժմեականացման կարգով հրատապ թեմաների անդրադարձ կատարելու հրամայականը ունեն: Այդ ուղերձներն ու առաջադրելի թեմաներից շատերը աշխարհաքաղաքական ներկա պայմանների բերումով կարող են կապ ունենալ Անկարայի հետ: Ուրեմն Առաջին աշխարհամարտի 100-ամյակը ճիշտ ու պատեհ շրջագիծն է, որի մեջ պետք է տեղավորել նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակը:
Անկարայի մերժումը խորքում ա՛յս մոտեցման կանխարգելման փորձն է:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Մոլդովայի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Աուրելյա Գրիգորիուն, «Ադրբեջանի իրողություններն ամբողջ աշխարհում առաջ տանելու համար» պարգևատրվել է «Հեյդար Ալիև» ոսկե մեդալով:
Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը,այդ մրցանակին են արժանանում այն կարկառուն ներկայացուցիչները, որոնք ամրապնդում են թյուրքալեզու և այլ ազգերի բարեկամությունը, ներդրում են ունեցել թյուրքալեզու պետությունների տնտեսության, սոցիալ-քաղաքական, ինչպես նաև մշակութային զարգացման գործում։
Այդ պարգևին արժանացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ղրղզ գրող Չինգիզ Այթմաթովը, Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հիշեցնենք, որ Աուրելյա Գրիգորիուն սկանդալային ելույթ էր ունեցել Հայաստանի խորհրդարանում, ինչը բացասական արձագանք էր ստացել նաև իր հայրենիքում:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Ճապոնիայի պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով հայ-ադրբեջանական հակամարտության և տարածաշրջանում առկա բարդ ռազմաքաղաքական իրավիճակը, հայտարարել է, թե Հայաստանը շարունակում է ագրեսիան և եթե նման իրավիճակը շարունակվի, իրենք ստիպված կլինեն օգտագործել ադրբեջանական բանակի հնարավորությունները. տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
«Չնայած հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելու փորձերին՝ ագրեսիան շարունակվում է, և, ցավոք, կոնկրետ արդյունքներ չկան»,-նշել է նա։
Ըստ Սաֆար Աբիևի, մտահոգիչ փաստ է, որ «Հայաստանը չի իրականացնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերը»։
Սիրիայի Հալեպ քաղաքի հայաշատ Նոր գյուղ թաղամասում այսօր առավոտյան հրթիռներ են տեղացել, տեղեկացնում է yerkirmedia.am-ը։
Հեռուստաընկերության Հալեպի թղթակից Մարիա Գաբրիելյանի հաղորդմամբ՝ հրթիռներից մեկը հարվածել է հայ ընտանիքի բնակարանին, որի հետևանքով 2 կին վիրավորվել է:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Երեկվանից հրթիռակոծման են ենթարկվում նաև Հալեպի Վիլլաներ, Սուլեյմանիե թաղամասերը:
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմնակիցները մտադիր են 4 պայթուցիկ պայթեցնել Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավի՝ Կարլստադ քաղաք այցի ժամանակ: Պայթյունները կորոտան շրջանային վարչակազմի շենքի դիմաց, այս մասին ասվում է Nya Wermlands-Tidningen թերթի խմբագրություն ուղարկված նամակում:
Նշենք, որ իր կառավարման 40-ամյակի կապակցությամվ Շվեդիայի միապետի այցը Կարլստադ պատրաստվում է օգոստոսի 22-ին այցելել Կարլստադ քաղաք:
Կարլ Գուստավը գահ է բարձրացել 1973թ. սեպտեմբերի 15-ին իր պապի մահից հետո:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որը երեկ է բանտից ազատվել, պետք է գտնվի տնային կալանքի տակ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Արտակարգ դրության պայմաններում ռազմական հրամանատարության փոխղեկավարը կարգադրել է Հոսնի Մուբարաքին տեղափոխել տնային կալանքի»,- ասվում է երկրի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մուբարաքը բանտում է արդեն 2 տարի: Դատարանը նրան դատապարտել էր ցմահ բանտարկության ցուցարարների մահվան մեջ մասնակից լինելու մեղադրանքով, սակայն դատավճիռը չեղյալ էր հայտարարվել գերագույն ատյանի կողմից:
Օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Իսրայելի վարչապետի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը Էրդողանի արած այն հայտարարությունը, թե Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջման հետևում կանգնած է Իսրայելը, «բացարձակ նոնսենս» է անվանել և նշել է, որ դա «իրենից ոչինչ չի ներկայացնում», գրում է Jerusalem Post-ը:
ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջոշ Էրնեստը նույնպես խստորեն քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը.
«Ենթադրությունները, թե Իսրայելը որևէ կերպ պատասխանատվություն է կրում Եգիպտոսի իրադարձությունների համար, վիրավորական են, հիմնավորված չեն և դատապարտելի են»,-նշել է նա։
Իսկ Կոնգրեսական Էլիոթ Էնգելն իր հերթին նկատել է.
«Նման անհիմն մեղադրանքները միայն ավելացնում են լարվածությունը տարածաշրջանում և դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք պետք է կենտրոնանանք լուծում գտնելու համար, որպեսզի վերջ դնենք բռնությանը Եգիպտոսում, արյունահեղությանը՝ Սիրիայում, և հասնենք Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղ համաձայնության»:
Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջման համար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Իսրայելին, այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Մենք փաստեր ունենք։ Եգիպտոսում 2011թ.-ի ընտրությունների նախաշեմին ֆրանսիական մտավորականության ներկայացուցիչներից մի հրեա ասել է այդ մասին։ Նա հաղորդել է, որ «Մուսուլման եղբայրները», անգամ եթե հաղթեն ընտրություններում, չեն մնա իշխանության, քանի որ «ժողովրդավարություն» ասվածը դեռ ընտրությունները չեն»,-նշել է թուրք վարչապետը:
Էրդողանը Արևմուտքին խորհուրդ է տվել ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ է «ժողովրդավարությունը», այլապես հակամարտություններն ու բախումները կտեղափոխվեն երկրագնդի այլ վայրեր։
Հիշեցնենք, որ Եգիպտոսում հուլիսի 3-ին հեղաշրջում է տեղի ունեցել՝ երկրի նախագահ Մուհամեդ Մուրսին պաշտոնանկ է արվել. Նրան ժամանակավորապես փոխարինում է Ադլի Մանսուրը։
Եգիպտոսում «Արաբական գարունը» վերածվել է դժոխային ամռան՝ անթիվ ու անհամար զոհերով:
Այն բանից հետո, երբ եգիպտական բանակը տապալեց նախագահ Մուհամեդ Մուրսիին, մի հատուկ օտար ղեկավար կա, որ ամենաբարձր ճչում է՝ պահանջելով նրա անհապաղ վերադարձը: Այդ վիճահարույց ղեկավարը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է՝ իր իսլամիստ ընկերոջ՝ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» սերտ կողմնակիցը:
Եգիպտոսի նոր ղեկավարները, որոնք վայելում են բնակչության ստվար զանգվածների աջակցությունը, ցասման մեջ ընկան հատկապես այն բանից հետո, երբ Էրդողանը խստորեն քննադատեց նախագահ Մուրսիի տապալումն ու «Մուսուլման եղբայրներ» շարժման հարյուրավոր ցուցարարների սպանությունը: Թուրքիայի վարչապետը չափազանց կոշտ լեզվով դատապարտեց Եգիպտոսի զինվորականությանը՝ «իր զինվորներով, ոստիկաններով և ծանր հրետանու միջոցով ջարդեր իրականացնելու» համար: Հեգնական է, որ Էրդողանը «համր սատանա» անվանեց բոլոր նրանց, որոնք լուռ են մնում անարդարության դեմ:
Կասկածից վեր է, որ այն, ինչ կատարվում է Եգիպտոսում, մարդկային ողբերգություն է և օրեցօր դառնում է ավելի ծանրակշիռ: Չնայած ոչ մեկը չի կարող անտարբեր մնալ քաղաքացիների սպանությունների և խեղումների հանդեպ, այնուամենայնիվ Թուրքիայի վարչապետը վերջին մարդն է երկրագնդի վրա, ով պիտի նման հավակնոտ վերաբերմունք դրսևորեր: Յուրաքանչյուր ոք, ում ձեռքերն արյունոտ են, իրավունք չունի ուրիշին պախարակել: Կարիք չկա վերադառնալ պատմության գիրկը և հիշել Էրդողանի նախահայրերի իրականացրած ցեղասպանությունները հայերի, հույների և ասորիների դեմ: Միայն մի քանի ամիս առաջ Թուրքիայի վարչապետի սեփական ձեռքերը թաթախված էին արյան մեջ, երբ նա հպարտորեն հայտարարում էր, որ հրամայել է ոստիկանությանը կրակ բացել անզեն ցուցարարների վրա Ստամբուլում՝ սպանելով հինգ, կուրացնելով տասնմեկ և վիրավորելով ութ հազար մարդու: Հետևաբար, Էրդողանը զրկվել է բարոյական բոլոր իրավունքներից որևէ մեկին դաս տալու ժողովրդավարության և քաղաքացիական իրավունքների վերաբերյալ:
Եգիպտոսի ներքին գործերին Էրդողանի հաճախակի միջամտությունը և նախագահ Մուրսիի ու «Մուսուլման եղբայրների» նրա հետևողական աջակցությունն այն աստիճանի ատելություն հրահրեցին երկու երկրների միջև, որ Եգիպտոսն ու Թուրքիան հետ կանչեցին իրենց դեսպաններին՝ էլ ավելի վատթարացնելով իրենց դիվանագիտական հարաբերությունները: Լարվածության սրումը վտանգի տակ է դրել 2 միլիարդ դոլար արժողությամբ թուրքական ներդրումները Եգիպտոսում և սառեցրել 300 թուրք գործարարների գործունեությունն այդ երկրում:
Ինչպիսի~ փոփոխություն մեկ տարվա ընթացքում… 2012 թվականի մայիսին, երբ Եգիպտոսում էի դասախասություններ կարդալու համար, տեղական թերթերից մեկը հրաժարվեց հրապարակել իմ հարցազրույցի այն հատվածը, որն առնչվում էր Հայոց ցեղասպանությանը: Ինձ տեղեկացրեցին, որ հաշվի առնելով իսլամական երկու երկրների միջև գոյություն ունեցող սերտ հարաբերությունները, անհնարին կլինի որևէ բան տպագրել ընդդեմ Թուրքիայի:
Հետաքրքիր է, որ նախագահ Մուրսիին իշխանությունից դուրս շպրտելուց հետո, մի շարք հոդվածներ հայտնվեցին տասնյակ եգիպտական թերթերում՝ մանրամասն ներկայացնելով Հայոց ցեղասպանության պատմությունը, պահանջելով, որ Թուրքիան փոխհատուցում վճարի վերապրողներին և կոչ անելով Էրդողանին ճանաչել իր երկրի քրեական անցյալը:
Ի լրումն այս ամենի՝ օգոստոսի 17-ին Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը մի անակնկալ պատգամ տեղադրեց «Թվիթերում»՝ հայտարարելով, որ իր երկրի «ՄԱԿ-ի ներկայացուցիչը վաղը ստորագրելու է միջազգային փաստաթուղթ հայկական ջարդերի ճանաչման մասին, որոնք իրականացվել են թուրքական բանակի կողմից և որոնց հետևանքով մեկ միլիոն մարդ է սպանվել»:
Թեպետ եգիպտական և թուրքական թերթերը լայնորեն հաղորդում են Եգիպտոսի նախագահին վերագրվող թվիթերյան այս հաղորդագրության մասին, մեզ չհաջողվեց ինքնուրույն հաստատել դրա իսկությունը: Սակայն ակնհայտ է, որ Եգիպտոսի ներկայիս կառավարությունն ու մամուլը մտադիր են Հայոց ցեղասպանությունը օգտագործել որպես միջոց հակադարձելու Էրդողանին՝ իրենց ներքին գործերում կոպիտ միջամտության համար:
Հասկանալի է, որ հայերի մեծ մասը դժգոհ կլինի, որ իրենց նախնիների սպանդը քաղաքական շահարկման առարկա է դառնում երկու երկրների միջև: Սակայն, ցավոք, ինչպես միշտ, սա ևս քաղաքականություն է: Եթե Եգիպտոսի նոր ղեկավարությանը ձեռնտու լինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դա կլինի ողջունելի քայլ: Ավելի լավ է Ցեղասպանությունը ճանաչել մղվելով որևէ քաղաքական դրդապատճառից, քան չճանաչել՝ սխալ պատճառներով: Ի վերջո, չի կարելի ակնկալել, որ Եգիպտոսի կառավարությունը այս հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում կունենա, եթե այն հակասի իր ազգային շահերին: Այս առումով, Եգիպտոսը չի տարբերվում այլ երկրներից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից ու Իսրայելից, որոնք Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես Դամոկլյան սուր պարբերաբար ճոճում են Թուրքիայի ղեկավարների գլխին:
Հայոց ցեղասպանության ճանաչման վերջնական որոշումը կախված է այն բանից, թե Կահիրեն ինչ զիջումներ է ակնկալում Անկարայից: Եթե Եգիպտոսը՝ ամենաբազմամարդ արաբական երկիրը, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա այն ջախջախիչ հարված կհասցնի թուրքական կառավարության խելահեղ ջանքերին՝ հակազդելու 2015 թվականին աշխարհով մեկ Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.