03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Քիչ առաջ Ադրբեջանի Կարմիր Խաչի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ:
Նրան է փոխանցվել հարազատների նամակը, Հակոբ Ինջիղուլյանը նույնպես երկտող է գրել, որում ասվում է. «Բարև, ես շատ լավ եմ, ամեն ինչ կարգին է»:
Հանդիպման մասին առավել մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն վաղը:
Ստամբուլում 2012-ի դեկտեմբեր-2013-ի հունվար ամիսներին Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումները պարբերական բնույթ են կրում: Այս անգամ Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում անհայտ չարագործի հարձակման է ենթարկվել 80-ամյա Մարգարիտ Ջամքոսօղլուն։
Ինչպես հայտնում է «Ակոս»-ը, Ստամբուլի Ֆերիքյոյի Սավաշ փողոցում ապրող 80-ամյա Մարգարիտ Ջամքոսօղլուն պատմել է, որ օգոստոսի 17-ին խանութից վերադառնալու ժամանակ շենքի մուտքում միջահասակ կասկածելի տղամարդու է տեսել, սակայն փորձել է ուշադրություն չդարձնել.
«Երբ բնակարանի դուռը բացեցի, հետևիցս հարձակվեց՝ գցելով գետին։ Նա գլուխս հատակին էր հարվածում՝ աշխատելով սպանել ինձ։ Պայուսակս սեղանի վրա էր, որի մեջ ընդամենը 70 լիրա կար։ Վերցրեց պայուսակը և հեռացավ։ 50 տարի է, ինչ այստեղ եմ ապրում և նման բանի չէի հանդիպել»,- պատմել է Մարգարիտ Ջամքոսօղլուն:
Այսօր Մահմուդ Էզաթը նշանակվել է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության նոր ժամանակավոր ղեկավար, այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նշենք, որ երկուշաբթի օրը կազմակերպության հոգևոր առաջնորդ, 70-ամյա Մուհամմադ Բադին ձերբակալվել է և այժմ գտնվում է մայրաքաղաքի ծայրամասային խիստ ռեժիմի «Տորա» բանտում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, օրեր առաջ ընդհարումների ընթացքում սպանվել էր Բադիի որդին՝ 37-ամյա Ամարը:
Ազատություն ռադիոկայանի տեղեկություններով, Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով, որոնց հեռահարություն հասնում է մինչև 130 կիլոմետրի:
Ռադիոկայանի աղբյուները, սակայն, չեն նշում համալիրների կոնկրետ թիվը՝ հավելելով, թե խոսքը չինական արտադրության AR1A համալիրների մասին, որոնք համարվում են ռուսական նմանատիպ Смерч համալիրների արդիականացված տարբերակը, ավելի հեռահար են, քան Смерч-ները, և որոնց մշակման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաև Ռուսաստանի ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկությունները:
Վերջերս, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերել Смерч համալիրներ:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է AR1A նոր համալիրների ձեռքբերման մասին տեղեկությունը:
«ՀՀ ԶՈՒ-երը մշտապես համալրվում են նորագույն զինատեսակներով և բարձրացնում են մարտունակությունը: Այդ ձեռքբերումների մասին հանրությունը իրազեկվում է պարբերաբար: Մենք ունենք համալրման և ձեռքբերումների մեր հստակ պլանները և հետևում ենք դրանց»,- ասել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյաը բազմիցս հայտարարել է, թե նոր սպառազինությունների ձեռք բերման գործում Հայաստանի ռազմական գերատեսչությունը շեշտը դնելու է հեռահար և ճշգրիտ համակարգերի վրա:
Ռուս ռազմական լրագրող Դարյա Ասլամովան նոր գիրք է գրել, որում պատմել է Ղարաբաղյան պատերազմի մասին իր հիշողությունները:
Ինչպես հայտնում է է haqqin.az-ը, գրքում Դարյա Ասլամովան գրել է, որ ադրբեջանցի զինվորները գերի են վերցրել իրեն, երբ ինքը լուսաբանել է ռազմական գործողությունները հայկական կողմում:
Լրագրողուհու պատմելով, որ ադրբեջանցի զինվորները նրան բռնաբարել են երեք օր շարունակ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության և Ադրբեջանում գերի պահվող Հակոբ Ինջիղուլյանի հանդիպման համար ոչ մի խնդիր չկա:
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալության, հանդիպումը տեղի կունենա վաղը ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը սխալմամբ հատել էր հայ-ադրբեջանական սահմանը:
Օգոստոսի 17-ի երեկոյան, ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքում երկու տղամարդ կրակել են ճանապարհաշինարարների ուղղությամբ, արդյունքում՝ վիրավորվել է 29-ամյա ՀՀ քաղաքացի է, ում անունը չի հրապարակվում, այս մասին գրում է Интерфакс -ը՝ հղում կատարելով ՆԳՆ-ի Կարելիայի ստորաբաժանման մամլո ծառայության իր աղբյուրին:
Պետրոզավոդսկի շինարարական ընկերություններից մեկի բանվորների կողմից ճանապարհածածկույթի վերանորոգման աշխատանքների կատարման վայրին մոտեցել է արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա, որում եղել են երկու երիատասարդներ: Վիճաբանություն է ծագել, երբ բանվորները փորձել են խոչընդոտել նրանց երթևեկը :
Տղամարդիկ մեքենայով հեռացել են, սակայն քիչ անց վերադարձել կարճափող հրացաններով, մի քանի անգամ կրակել բանվորների վրա և հեռացել անհայտ ուղղությամբ:
Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որի մեղադրյալներին սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում: Ներկայումս աշխատանքներ են տարվում կասկածյալներին գտնելու ուղղությամբ: Նրանց ինքնությունը ճշտված է: Երկուսն էլ 25 տարեկան են: Նրանցից մեկը Պետրոզավոդսկի բնակիչ է, իսկ երկրորդը՝ Ադրբեջանի քաղաքացի: Վերջինիս ժամանակավոր հաշվառման ժամկետը լրացել է, և նրա փաստաթղթերը վերաձևակերպման նպատակով գտնվում են Դաշնային միգրացիոն ծառայության վարչության տեղական բաժանմունքում:
Վաղը Եգիպտոսը մտադիր է ճանաչել 1915 թվականին հայերի նկատմամբ թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը: Այս մասին Twiter-ի իր էջում գրել է Եգիպտոսի նախագահ Ադլի Մանսուրը https://twitter.com/Adly_Mansour/status/368693120847724544: Նախագահի հայտարարությունը մեծ աղմուկ է բարձացրել, դրան անդրադարձել են արաբական առաջատար թերթերը:
Նշենք, որ մինչև այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 26 պետություն (Ուրուգվայ, Ռուսաստան, Կիպրոս, Հունաստան, Կանադա, Լիբանան, Բելգիա, Ֆրանսիա, Արգենտինա , Բրազիլիա, Շվեյցարիա, Չիլի , Վենեսուելա, Գերմանիա, Լիտվա, Նիդերլանդներ, Սլովակիա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա և այլն): ԱՄՆ-ի 50 նահանգից 42-ը պաշտոնապես ընդունել և դատապարտել է Ցեղասպանությունը և քսանչորսը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 11-ից 17-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում առաջնագծում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է և հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի պաշտպանության նախարարության պատրաստակամությունը` քննարկել ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջին վերադարձնելու հարցը՝ փոխանակելով Ադրբեջանի տարածք անցած հայ զինծառայող Հակոբ Ինջիգուլյանի հետ:
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, թե իրենք տեղյակ են Հայաստանի ՊՆ ուղերձի մասին, հայտնում է APA գործակալությունը:
«Ֆիրուզ Ֆարաջևը գերության մեջ է գտնվում ավելի քան մեկ տարի: Հայկական ԶԼՄ-ները, հիմնվելով Ֆիրուզ Ֆարաջևի հարցազրույցի վրա, կարող են պնդել, որ նա հրահանգի համաձայն մշտապես հայտարարել է երրորդ երկիր հեռանալու իր ցանկության մասին: Թե ինչ է այժմ փոխվել` դժվար չէ հասկանալ: Հայաստանի ՊՆ-ի նման հայտարարությունն, իհարկե, կապված է Հակոբ Ինջիգուլյանի գերության հետ: Ես չեմ ցանկանում որևէ դիրքորոշում արտահայտել այս հարցի վերաբերյալ, քանի որ դրանով զբաղվում է Ադրբեջանի համապատասխան կառույցը»,- ասել է նա:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.