17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...Եվրամիության հետ համաձայնեցված մի ծրագրի ֆինանսավորմամբ՝ Թուրքիան ականազերծելու է Հայաստանի և Իրանի հետ սահմանին հարակից 11 մլն 665 հազ. քառակուսի մետր տարածքը. այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը:
Թուրքական Anadolu գործակալության տեղեկացմամբ՝ ներքին գործերի նախարարությունը նախատեսում է շրջաններն ականներից մաքրելու աշխատանքներն սկսել 2014թ.-ին։
52 մլն 450 հազար կազմող բյուջեի 75%-ը վճարելու է Եվրամիությունը, իսկ 25%-ը վճարվելու է Թուրքիայի պաշտպանության նախարարության բյուջեից։
Համապատասխան սարքավորումներ գնելու համար հատկացվել է 26 մլն 400 հազար եվրո։
Նոյեմբերի 28-ին, ժամը 23.14-ին «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.32-ին (Գրինվիչի ժամանակով՝ 18.32-ին) Վրաստանի տարածքում՝ Գուրջանի քաղաքից 20 կմ արևելք, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3,5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.730 և արևելյան երկայնության 46.010:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ:
Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ երկրաշարժի հետևանքով ավերածություն, զոհեր և տուժածներ չկան:
Վիլնյուսում ընթանում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որի ժամանակ նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում:
***
Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրել են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։
Վրացական կողմից փաստաթուղթը նախաստորագրել է արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, Մոլդովայի կողմից՝ երկրի արտգործնախարար Նատալյա Գերմանը։ Եվրամիության կողմից ստորագրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը։ Համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է մինչև 2014թ.-ի սեպտեմբեր։
Իսկ Ուկրաինան այդպես էլ չի ստորագրել որևէ փաստաթուղթ։
Տարին մի անգամ աշխարհի հայերն իրենց հայացքներն են սեւեռում արցախաշինության կամ ընդհանրապես հայրենաշինության աշխատանքներից առաջնային կարեւորություն ներկայացնող մի ծրագրի վրա: Հայացքների համազգային կենտրոնացումը իհարկե զուտ ֆինանսական նշանակություն չունի: Համաշխարհային ազգ լինելու եւ ցանցային կառույցից ակնկալված կազմակերպված աշխատանք իրականացնելու կոչված պետական եւ հասարակական մեքենաների նպատակաուղղված եւ համակարգավորված աշխատելու փաստն է, այն ինչ որ իրականացվում է հերթական տարի այս օրերին:
Այս ծրագիրը կոչվում է հեռուստամարաթոն, հեռախոսամարաթոն թե ռադիոմարաթոն կամ դասական ձեւի դրամահավաք, հետապնդում է ազգովին առաջնային օրակարգի շուրջ համախմբվելու հրամայականի կենսագործումը: Սկզբնական տարիներին առավելաբար Միացյալ Նահանգներում կամ առհասարակ դասական սփյուռքում կենտրոնացած, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ցանցը հետզհետե ընդարձակեց իր տարածքը` իր աշխատանքային հովանոցի տակ ներառելով նաեւ նոր սփյուռքի կազմակերպվող համայնքները: Ավելի՛ն. Հայրենիքը` Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններով արդեն քանիերորդ տարին լինելով մասնակցում է համահայկական տարողություն նվաճած այս դրամահավաքին:
Հերթական տարի, ծրագրի ընտրությունը անշուշտ պատահականության հետ կապ չունի: Ռազմավարական առումով որքան էլ հասկանալի լինի Արցախի իրողական անկախության իրավականացման անհրաժեշտությունը` եթե Հայաստանի Հանրապետության հզորացման համար Արցախն իր կայացած պետականությամբ եւ պաշտպանողական հզոր համակարգով անփոխարինելի երաշխիք է, ապա Արցախը իր հերթին կշնչի, կզարգանա, կբարգավաճի, կազատագրվի, կինքնորոշվի, միջազգայնորեն իբրեւ անկախ կճանանաչվի եւ կինքնապաշտպանվի ամենից առաջ Հայաստանի Հանրապետության նեցուկով:
Հայաստանի Հանրապետություն — Արցախի Հանրապետություն այս մեկության ամրակայման, անքակտելիության եւ փոխկապակցված անվտանգության երաշխիքի առավել արմատավորման համար կենսական են առարկայական միջոցները, ճանապարհները, կապը ընդհանրապես: Ճանապարհների հարթումը հին պատմական ժամանակներից ի վեր թագավորությունների եւ կայսրությունների համար առաջնային նշանակություն են ունեցել: Պատերազմների համարյա ավարտին հաջորդած ճանապարհաշինությունները ռազմավարական կարեւորագույն նշանակություն են ունեցել: Այդ ճանապարհաշինությունը իհարկե հետապնդել է ավելի հեռահար նպատակներ, որոնց համար տրամադրվել են հսկայական մարդուժ եւ միջոցներ:
Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցումը առաջին մեծածավալ ճանապարհաշինության ծրագիրն էր, որը հաջողացրեց համայն հայությունը: Այժմ Վարդենիս-Մարտակերտը պիտի դառնա այն երկրորդ մայրուղին, որ էապես նպաստած պիտի լինի Հայաստանի Հանրապետություն — Արցախի Հանրապետություն երկկողմանիորեն ռազմավարական նշանակություն ունեցող համազգային օրակարգին:
Միջազգային ճանաչման ուղղությամբ բոլոր բաղադրիչներն ամբողջացնող Արցախի Հանրապետության համար ավելի քան կարեւոր են մայրուղիները, ենթակառույցները, պետականությունից ակնկալված բոլոր բաժանմունքների կայացումը: Մայրուղիների կառուցման այս կարեւորագույն աշխատանքին զուգահեռ Ստեփանակերտը օդային տարածքով պատրաստ է կապվելու նախ «Զվարթնոց»-ին, ապա արտաքին աշխարհին: Կապը ուրեմն առհասարակ, լինի ցամաքային թե օդային, ռազմավարական գերակա ուղղություն է տվյալ պետության համար:
Պարզ է, որ Բաքուն այսօր հայտնվել է միջազգային ճնշման տակ` ընդունելու համար Ստեփանակերտի օդակայանի գործարկման իրականությունը: Գործարկման առկախումը անշուշտ կապ չունի տեխնիկական պատճառների հետ. Դա զուտ քաղաքական է Բաքվի համար: Հայկական կողմի համար` ռազմավարական:
Գորիս-Ստեփանակերտից հետո, Վարդենիս-Մարտակերտ մայրուղին միջազգային ընտանիքին ավելի կհամոզի, որ ցամաքային կապի խնդիրները լուծած Ստեփանակերտն ավելի քան պատրաստ է օդային կապն իրականացնելու:
«Հայաստան» հիմնադրամի այս տարվա ծրագիրը կարեւոր է նաեւ ա՛յս իմաստով:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Վինլյուսում Վրաստանի և Եվրամիության միջև տեղի է ունեցել Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը: Վրացական կողմից փաստաթուղթը նախաստորագրել է ԱԳ փոխնախարար Դավիթ Զալկալիանին:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը, նախաստորագրումն իրականացրել է արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիդ Զալկալիանին:
Նախաստորագրման խորհրդանշական հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 29-ի առավոտյան: Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը կդնեն Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Այսօր Վիլնյուսում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Եվրամիության համագործակցությունը հետխորհրդային 6 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ:
Ֆորումը կշարունակվի մինչև նոյեմբերի 29-ը, մասնակցում են 34 երկրներ նախագահներ և արտգործնախարարներ:
Գագաթնաժողովի ամենաինտրիգային հարցը մնում է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն ու ազատ առևտրի ընդլայնումը:
Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ երկրի մայրաքաղաք Ռիգայում Maxima առևտրի կենտրոնի փլուզման պատճառով:
Ինչպես գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Mixnews պորտալին, այս մասին վարչապետը հայտարարել է երկրի նախագահ Անդրիս Բերզինշի հետ հանդիպումից հետո:
Դոմբրովսկիսը պարզաբանել է, որ այդ կերպ նա ստանձնում է Ռիգայի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության քաղաքական պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ Maxima առևտրի կենտրոնի տանիքի փլուզման պատճառով մահացել է 54 մարդ, այդ թվում՝ հայուհի, վիրավորվել շուրջ 40 մարդ:
Ս.թ. նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հայլենդի քաղաքային խորհուրդը հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին։
Քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով Հայլենդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:
Երկու նշանավոր ամերիկահայեր վերջերս արժանացել են բացառիկ պարգևների՝ հպարտության զգացում պարգևելով հայությանը իրենց իրագործումների համար:
Հուլիսին Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ նոր ռազմանավերից մեկը կրելու է ԱՄՆ Դաշնային կառավարության ամենաբարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյա Փոլ Իգնատիուսի (Իգնատոսյան) անունը: Նա ութ տարի շարունակ ծառայել է Ջոն Քենեդու և Լինդոն Բ. Ջոնսոնի նախագահական վարչակազմում որպես ԱՄՆ բանակի նախարարի օգնական, բանակի նախարարի տեղակալ, պաշտպանության նախարարի օգնական, և վերջապես 1967 թվականին` ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար:
Անցյալ շաբաթ Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում Գերագույն դատարանի մի նոր շենք անվանակոչվեց նահանգապետ Ջորջ Դեքմեջյանի անունով: 339 միլիոն դոլար արժողությամբ դատական համալիրի անվանակոչման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին:
Նահանգապետ Դեքմեջյանը 28 տարի շարունակ պատվով ծառայել է Կալիֆորնիայի նահանգին: 1982 թվականին որպես նահանգապետ իր առաջին ընտրությունն աննշան առավելությամբ հաղթելուց հետո, նա համոզիչ հաղթանակով վերընտրվեց 1986 թվականին: Ավելի վաղ նա չորս տարի աշխատել էր որպես գլխավոր դատախազ (1979-83 թթ.), տասներկու տարի նահանգային սենատոր (1967-1979 թթ.) և Սենատի մեծամասնության առաջնորդ (1969 թ.), և չորս տարի նահանգի օրենսդիր մարմնի պատգամավոր (1963-67 թթ.): 1988 թվականին, այն ժամանակ փոխնախագահ և նախագահի թեկնածու Ջորջ Բուշ ավագը նահանգապետ Դեքմեջյանին նկատի էր ունեցել որպես փոխնախագահի հնարավոր թեկնածու: Սակայն, Դեքմեջյանը խնդրել էր իր անունը հանել քննարկումից, որպեսզի Կալիֆորնիան չթողնի դեմոկրատ փոխնահանգապետի ձեռքում: Եթե Դեքմեջյանը չհրաժարվեր և դառնար Հանրապետական կուսակցության փոխնախագահի թեկնածուն, նա այդ տարի կարող էր ընտրվել փոխնախագահ, նախագահ Բուշի հետ միասին: Հետագայում նա կարող էր առաջադրվել նախագահի պաշտոնում և դառնալ Միացյալ Նահանգների առաջին հայազգի նախագահը:
Նահանգապետին մեծարելու համար ավելի քան 500 պետական պաշտոնյաներ, նախկին գործընկերներ, բարեկամներ, ընտանիքի անդամներ և պատվավոր հյուրեր էին մասնակցում դատարանի շենքի անվանակոչման արարողությանը: Շնորհավորական ուղերձներով հանդես եկան Կալիֆորնիայի Գերագույն դատարանի, Լոս Անջելեսի շրջանային Գերագույն դատարանի, ԱՄՆ Կոնգրեսի, Նահանգային օրենսդիր պալատի, Լոս Անջելեսի շրջանային խորհրդի անդամները, Լոնգ Բիչի քաղաքապետը և Լոնգ Բիչի իրավաբանների ընկերակցությունը:
Ավելի քան 50 հազար քառակուսի մետր մակերես ունեցող Դեքմեջյանի անվան դատարանի շենքը ներառում է 31 դատական դահլիճներ, վարչական տարածքներ, կալանքի տակ պահելու տեղամասեր, շրջանի արդարադատության մարմինների գրասենյակներ և համատեղելի առևտրական տարածքներ: Շենքն աչքի է ընկնում անվտանգության և բնապահպանական վերջին նորամուծություններով ապահովված գործնական հանրային տարածքներով` բիզնեսի արդյունավետ վարման և ողջ շենքում մարդկանց տեղաշարժման համար:
Միմյանց հաջորդող բանախոսներն ընդգծեցին նահանգապետ Դեքմեջյանի կայուն ընտանեկան արժեքներն ու նրա հայկական ժառանգությունը: Կալիֆորնիայի գերագույն դատարանի դատավոր Մարվին Բաքստերը (Բաղդասարյան), որն աշխատել էր նահանգապետ Դեքմեջյանի մոտ որպես նշանակումների քարտուղար, իր ելույթում նշեց, որ նահանգապետը «1955 թվականին Նյու Յորքից տեղափոխվել է Կալիֆորնիա՝ զինված լինելով միայն իր իրավաբանական կրթությամբ և ամերիկահայ ներգաղթյալ ծնողների ներարկած բարձր սկզբունքներով…. Նա եղել է ականավոր օրենսդիր, գլխավոր դատախազ և նահանգապետ: Նա արժանացել է մեր հարգանքին ու պահպանել այն ավելի քան քառորդ դար ամենաբարձր մակարդակներում գերազանց հանրային ծառայության միջոցով»:
Նահանգապետ Դեքմեջյանը ծնունդով Նյու Յորքի Մենանդս գյուղից է. ծնողները նրան կնքել էին Գուրգեն անունով: Հայրը՝ Գուրգենը, Այնթափից էր, իսկ մայրը՝ Էլբիսը (Ալիս), Արաբկիրից:
Դատավոր Բաքստերը հիշեցրեց, որ Կալիֆորնիայի օրենսդրական խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշել էր նոր շենքը կոչել որպես նահանգապետ Ջորջ Դեքմեջյանի անվան դատարանի շենք: «Այս որոշումն արտացոլում է զույգ կուսակցությունների հարգանքն ու աջակցությունը», որ նահանգապետը վայելում է «այս ամբողջ երկրի և նահանգի կողմից», հպարտությամբ հայտարարեց Բաքստերը:
Կալիֆորնիայի 35-րդ նահանգապետը երեկոյի վերջին ելույթ ունեցողն էր մինչ հուշատախտակի բացումը՝ շրջապատված կնոջ` Գլորիայի, երեխաների և թոռների կողմից:
«Այնքան շատ խմբեր են վարպետորեն միավորվել իրենց տաղանդով ու փորձով՝ դատարանի իսկապես արտակարգ նոր շենքը Լոնգ Բիչում կառուցելու համար», հայտարարեց նահանգապետ Դեքմեջյանը: «Սա բացառիկ համալրում է քաղաքի դիմագծին ու կառուցվածքին, և ես ուրախ եմ ու հպարտ, որ իմ անունը կապված է դրա հետ»: Նա անվանակոչության արարողությունն անվանեց «հրաշալի, հուզիչ և խոնարհեցնող դափնեպսակ իմ կյանքում և պետական ծառայության կարիերայում»:
Նահանգապետ Դեքմեջյանը զվարթ տրամադրությամբ ինքն իրեն թերագնահատող ելույթ ունեցավ՝ իր հանրահայտ «խարիզմայի բացակայության» և երկար ազգանվան մասին, որը երբեք չի մտածել փոխել կամ կրճատել: «Իմ միակ մտահոգությունն այն էր, որ իմ անունը չի տեղավորվի» դատարանի շենքի վրա, կատակեց նահանգապետը` զվարճացնելով ներկա գտնվող հյուրերին:
Կարելի է հուսալ, որ շուտով 85-ամյա նահանգապետն իր առաջին այցը կկատարի դեպի Հայաստան: Շատ կարևոր է, որ Հայրենիքում ապրող երիտասարդ սերունդը ճանաչի նրան որպես օրինակելի և ոգեշնչման ակնառու տիպար իրենց ապագա նվաճումների համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ռուսաստանը, պայմանավորվածության համաձայն, Ադրբեջան է ուղարկել պատվիրված Ми-35М ուղղաթիռների հիմնական մասը, այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։
Մոտ ապագայում կուղարկվեն նաև մնացած ուղղաթիռները, որոնք այժմ փորձարկում են անցնում:
«Ադրբեջանը մեր ամենամեծ գնորդն է, միևնույն ժամանակ՝ մեր ամենամեծ պատվիրատուն»,- հայտնել են «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունից։
Գործակալության տեղեկացմամբ, շուտով արդիականացվելու են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի բոլոր Ми-24 տիպի ուղղաթիռները։
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.