02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պահանջում է Իտալիայում անցկացնել նոր և արդար ընտրություններ:
Ինչպես գրում է Itar-tass-ը, Բեռլուսկոնին արդեն սկսել է իր քաղաքական քարոզարշավը:
«Մենք կոչ ենք անում 24 միլիոն իտալացիներին, նրանց, ովքեր դեռ չեն որոշել քվեարկելու ձախ կենտրոնամետ կուսակցության օգտին, կատարել ճիշտ ընտրություն»,-հայտարարել է Բեռլուսկոնին:
Վաղը՝ դեկտեմբերի 12-ին, Երևան կժամանի Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Ինչպես տեղեկցնում է Haberler կայքը, Դավութօղլուն նշել է, թե իր այցի օրակարգը դեռևս հստակ չէ, սակայն, ըստ նրա, բազմակողմ ժողովներից բացի, հնարավոր են նաև երկկողմ հանդիպումներ։
«Միշտ կարևորել ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Թուրքիան միշտ ընդգծել է, թե հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,-ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նրա խոսքով, Հարավային Կովկասում խաղաղության հարցում իրենք բաց են ցանկացած նախաձեռնության կամ գաղափարի քննարկման համար։
Այս տարվա սկզբին ես մի հոդված էի գրել, որտեղ ներկայացրել էի Թուրքիայի կառավարության կոշտ մարտավարությունը` եվրոպական և ամերիկյան թանգարաններից անտիկ իրերը վերադարձնելու համար: Զավեշտալի է, որ Թուրքիան՝ այլ ազգերի մշակութային ժառանգության խոշորագույն թալանչիներից ու ավազակներից մեկը, կարող է այդպես ագրեսիվորեն պահանջել այդ հնությունները:
Սպառնալիքներով հաջողության չհասնելուց հետո Թուրքիան անցյալ ամիս ձեռնամուխ եղավ գործողության մեկ այլ մեթոդի՝ կաշառքի: Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջըն նոյեմբերի 10-ին հայտարարեց. «Թուրքիան կրկնապատկել է իր ներդրումը ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ), որը հայտնվել է ֆինանսական ճգնաժամի մեջ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրենց անդամավճարները չվճարելու պատճառով»:
Նախարար Ավջըն նույնիսկ չի էլ փորձել թաքցնել Թուրքիայի առատաձեռնության բուն պատճառը: Նա բացահայտել է, որ «էական առաջընթաց է գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի ընտրությունների համար Թուրքիայի թեկնածության հարցում, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 19-ին»: Իրոք, թուրք նախարարի կանխատեսումն իրականացավ, երբ նրա երկիրը Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 21-րդ անդամ ընտրվեց առաջիկա չորս տարիների համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես հայտարարեց, որ որպես այդ Հանձնաժողովի անդամ «Թուրքիան մտադիր է կիսել իր փորձն ու գիտելիքները միջազգային մասշտաբով, որ կուտակել է համաշխարհային ժառանգության իր սեփական 11 շրջանների կառավարման և պաշտպանության ընթացքում, որոնք ներկայացնում են անատոլիական քաղաքակրթության տարբեր շերտերը, այդ թվում՝ նեոլիթյան, հելլենիստական, հռոմեական, բյուզանդական, սելջուկյան և օսմանյան դարաշրջանները»:
Թուրքիայի ընտրությունը մի մարմնում, որ կոչված է պահպանելու մշակութային արժեքները, հավասարազոր է գառը գայլին պահ տալուն: Թուրքիան չպետք է իրավունք ունենա ծառայելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովում կամ ՄԱԿ-ի որևէ այլ բաժնում՝ նրա ունեցած երկար փորձի համար որպես մարդու իրավունքների խոշոր խախտող և հարևան երկրների խաղաղության ու անվտանգության հիմնական սպառնալիք:
Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ որևէ հիշատակություն չի արվել հայկական բազմաթիվ կրոնական և մշակութային կոթողների մասին, որոնք գտնվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Միայն վերջերս, մտադիր լինելով հեշտացնել Եվրամիության թեկնածության իր ճանապարհը, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկներից եկամուտ ապահովելու նպատակով, Թուրքիայի կառավարությունը վերանորոգել է մի քանի հայկական և հունական եկեղեցիներ, տասնամյակներով դրանք անուշադրության մատնելուց, պարբերաբար սրբապղծելուց և ոչնչացնելուց հետո:
Այժմ, երբ Թուրքիան անարժան կերպով անդամակցել է Համաշխարհային ժառանգության հանձնաժողովին, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն ունի առաջիկա չորս տարիների ընթացքում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մատնանշել այն զավեշտալի իրավիճակը, որին բախվելու է Թուրքիան` ունենալով մշակութային կոթողների պահպանության հանձնարարականը և շարունակելով մնալ որպես այլ ազգերի մշակութային ժառանգության ամենամեծ բռնազավթողներից մեկը:
Թուրքիայի մշակութային ժառանգության և թանգարանների գլխավոր տնօրեն Մուրադ Սուսլուն, դեմքի անվրդով արտահայտությամբ «Նյու Յորք թայմս» թերթին ասել է. «Մենք միայն ցանկանում ենք վերադարձնել այն ամենը, ինչն արդարացիորեն մերն է…. Եթե դուք գաք իմ տուն և ինձանից գողանաք արժեքավոր իրեր, ի՞նչ է, ես իրավունք չունե՞մ դրանք հետ ստանալ»: Պարոն Սուսլուին, որը պնդում է, որ գողությունն ու թալանը սխալ են անկախ այն բանից, թե դրանք երբ են տեղի ունեցել, պետք է հիշեցնել, որ Թուրքիան կարող է նման պահանջներ ներկայացնել միայն` ալևիներին, ասորիներին, արաբներին, կիպրացիներին, հայերին, հույներին և քրդերին այն ամենը վերադարձնելուց հետո, ինչն արդարացիորեն պատկանում է նրանց:
Նույնքան զավեշտալի էր Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուգրուլ Գյունայի հայտարարությունը, որ նա արել է «Էկոնոմիստ» շաբաթաթերթին. «Ես անկեղծորեն հավատում եմ, որ յուրաքանչյուր հնություն աշխարհի ցանկացած մասում ի վերջո պետք է վերադառնա իր հայրենիքը: Թեկուզև այդ իրերը պատրաստված են քարից, ինչպես որ մարդիկ, այնպես էլ կենդանիները, բույսերն ու հուշարձանները հոգի ունեն: Հուշարձանի հեռացնելն ապակայունացնում է աշխարհն և անհարգալից վերաբերմունք է պատմության հանդեպ»:
Թուրք պաշտոնյաներն իրենց երկիրը որպես թալանի զոհ ներկայացնելու փոխարեն պետք է գիտակցեն, որ նրանք յուրացրել են բազմաթիվ հնություններ, որոնք իրենց օսմանյան նախնիները բռնազավթել են ավելի քան մեկ տասնյակ հարևան երկրների գրավման ժամանակ: Օրինակ` Ալեքսանդր Մակեդոնացու սարկոֆագը, որը 1887 թվականին հայտնաբերվել է Լիբանանում, Սիդոնի մերձակայքում, և Սուլթան Աբդուլ Համիդ II հրամանով առաքվել Ստամբուլի հնագիտական թանգարան, որտեղ էլ այն պահվում է մինչ օրս որպես թանգարանի ունեցվածքի ամենաթանկարժեք նմուշներից մեկը: Այժմ Լիբանանը կարող է Թուրքիայից հետ պահանջել այս արժեքավոր մշակութային գանձը: Սաուդյան Արաբիան ևս իրավունք ունի պահանջելու բազում իսլամական սուրբ մասունքներ, որոնք օսմանյան իշխանությունների կողմից 19-րդ դարում տեղափոխվել են Մեքքայից:
Թուրքիայի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովին բացառիկ հնարավորություն է ընձեռում հայ ժողովրդին և այլ ազգերին` աշխարհի ուշադրությունը հրավիրել թուրքական կառավարության կողմից իրենց մշակութային ժառանգության ապօրինի բռնազավթման վրա և պահանջել դրանց անհապաղ վերադարձը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Եվրաինտեգրմանը կողմ ուկրաինացի ցուցարարները՝ «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի գլխավորությամբ, բարիկադներից հետ են մղել «Բերկուտ» հատուկ ջոկատի մարտիկներին: Այս մասին տեղեկացնում է Взгляд-ը։
ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է արել չհետևել սադրանքներին, քանի որ ոստիկանության դեմ անօրինական գործողությունները կհամարվեն զանգվածային անկարգությունների կազմակերպում։
Առայժմ իրավապահները դադարեցրել են հրապարակ մտնելու փորձը։
Առաջիկա շաբաթներին իրական հնարավորություն կստեղծի հակամարտության արդար և խաղաղ կարգավորման համար. այս մասին մասին ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և Կիևում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումները ցույց տվեցին, որ կողմերը ցանկանում են դուրս գալ ներկայիս փակուղային վիճակից»,-նշել է նա:
Ջեյմս Ուորլիքի խոսքով, վերջին հանդիպումը նախարարներին հնարավորություն տվեց քննարկել բարդ և զգայուն հարցեր՝ առաջ շարժվելու ուղի գտնելու համար։
«Նախարարներն անցյալ շաբաթ պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքն այն հիմքով, որն արդեն ձեռք է բերվել։ Միևնույն ժամանակ բոլոր կողմերը բաց են խնդրի կարգավորման ուղիները քննարկելու համար։ Մենք պետք է ապագայում ևս աջակցենք այդ բանակցություններին»,-նշել է նա։
Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհանեսբուրգում տեղի է ունենում երկրի առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա է ավելի քան 80 հազար մարդ:
Նշենք, որ 95 -ամյա Մանդելանի հուղարկավորությունը դեկտեմբերի 15-ին է՝ հայրենի Կունու գյուղում։
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն վերջերս միջազգային խորհրդաժողովներից մեկի ժամանակ հետապնդել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին` ցանկանալով հանդիպել նրա հետ, սակայն Նալբանդյանն ամեն գնով փորձել է խուսափել թուրք պաշտոնակցից` դիմելով անգամ անհավանական քայլերի:
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է, որ Դավութօղլուն ՀՀ այցից առաջ ցանկացել է զրուցել Էդ. Նալբանդյանի հետ, սակայն վերջինս անընդհատ խուսափել է նրանից: Նույնիսկ միջանցքում, երբ Դավութօղլուն ցանկացել է մոտենալ Նալբանդյանին, ՀՀ ԱԳ նախարարն արագ մտել է զուգարան և սպասել այնքան, մինչև նա կհեռանա:
Դավութօղլուն ավելի ուշ զանգահարել է Նալբանդյանին հյուրանոցի համարի հեռախոսով, բայց վերջինս, լսելով, որ «Ահմեդն է» և ուզում է գալ` զրուցելու, ասել է, որ ինքը զրուցելու ցանկություն չունի, այլ կամենում է քնել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը դեկտեմբերի 10-11-ին կայցելի Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցությունների նպատակով. այս մասին հայտարարելէ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն:
«Ես երեկ հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Յանուկովիչի հետ: Խնդրել եմ նրան ընդունել ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին, որը Կիևում կլինի վաղը և հաջորդ օրը»,- ասել է նա, փոխանցում է Взгляд-ը:
Դեկտեմբերի 12-ին, Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին կմասնակցի նաև Ադրբեջանի արտգործնախարարության տնտեսական համագործակցության բաժնի ղեկավար Շովգի Մեհթիզադեն: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Նիստի մասնակիցները քննարկելու են կառույցի շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարները։
Միջոցառման շրջանակներում կազմակերպության նախագահությունը Հայաստանից կանցնի Բուլղարիային: Ադրբեջանը բաց կթողնի ՍԾՏՀԿ-ի նախագահությունը, քանի որ հաջորդ տարի այդ երկիրը նախագահելու է մի շարք այլ միջազգային կառույցներում։
Կիևում պղծել են 1918թ. Հունվարյան ապստամբության մասնակիցների հիշատակին նվիրված հուշարձանը:
Ինչպես հայտնում է Взгляд-ը, արձանը գտնվում է Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտակայքում՝ եվրաինտեգրման կողմնակիցների բարիկադների կողքին։
Բողոքի ակցիայի մասնակիցները քանդակը ներկել են սև ու կարմիր գույնի ներկով ուկրաինացի ազգայնականներին աջակցող գրություն են թողել:
Առաջին դեպքը չէ, երբ Կիևում անարգում են հուշարձանները։ Կիրակի տապալվել է նաև Լենինի արձանը. այն վայր են գցել։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ակցիայի կազմակերպիչները եղել են դիմակներով ու «Ազատություն» կուսակցության դրոշներով մի խումբ երիտասարդներ։
Քրեական գործ է հարուցվել, ձերբակալվել են մի շարք մարդիկ։
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.