02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը պլանավորում է Թուրքիայում ընդունել և տեղավորել 200.000 հայերի, ինչպես նաև հող ապահովել նրանց համար. նման հայտարարություն է արել թուրք պագամավոր Օքթայ Վուրալը:
Ըստ պատգամավորի, Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն Հայաստանում իրեն հայի նման է պահել:
«Թուրքիայի շահերը պաշտպանելու փոխարեն` նախարարը դավաճանել է թուրք ժողովրդի պատմությանը: Էրդողանի կուսակցությունը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, որ կուսակցությունը մտադիր է 200 000 հայերի հետ բերել և բնակեցնել Թուրքիայում»,-նշել է Օքթայ Վուրալը:
Թուրքիայի արտգործնախարարի երեւանյան այցելության առիթով եւ դրա ընթացքում` շրջանառության մեջ դրվեցին տարբեր «տեղեկություններ»։ Հիմնականում բոլորի աղբյուրը թուրքական ԶԼՄ-ներն էին։ Փաստորեն, շրջանառությունը ընթանում էր հետևյալ կերպ. Անկարայի համապատասխան գերատեսչությունները ընտրում էին թեման, տրվում էր պատվեր ընտրված թեմայի արձագանքման համար. անպաշտոն խոսափողները տալիս էին լրատվության մեկնարկի ազդանշանը եւ սկզբում թուրքական լրատվադաշտը հեղեղվում էր թիրախային նշանակետ ճշտած լրատվություններով։ Նույնքան արագ արձագանքում էր հայկական տեղեկատվադաշտը։ Մինչ ադրբեջանականը հասկանալի պատճառներով կամ լռում էր այդ բոլորի մասին, կամ խնամքով անուշադրության մատնում եւ կամ էլ շատ զուսպ ու ժլատ լրատվություն թողարկում։
Փաստորեն խաղի կանոնները թելադրում է Անկարան. եւ չնայած, որ հայկական կողմից բազմիցս հնչեցին, որ Անկարայի անունից հրապարակված տեղեկատվությունը քաղաքական իմիտացիոն գործողությունների շղթայի արտացոլացումն է լրատվական դաշտում, այսուհանդերձ հետաքրքրաշարժ լինելու մղումից կամ սենսացիոն տեղեկություն թողարկելու փորձությանը չդիմանալով հայկական շատ լրատվամիջոցներ, ընդ որում թե’ հայաստանյան եւ թե’ սփյուռքյան, ներքաշվեցին այս խաղի մեջ։
Մի քանի օրինակ. Դավութօղլուի այցը Երեւան կապված է նախագահներ Ալիև եւ Սարգսյան Վիեննայի հանդիպման արդյունքից։ Սա եթե մի կողմից Բաքվին հանգստացնելու համար էր, մյուս կողմից նաեւ հանրային կարծիքն ապակողմնորոշել էր, որ հայկական կողմն արդեն համաձայնել է իր ուժերը հեռացնել արցախյան երկու տարածքներից, որի համար էլ Դաւութօղլուն զիջել է այցելելու Երեւան։
Մինչ իր որոշելը Դաւութօղլուն արդեն հայտարարել է, որ Երեւան-Անկարա հարաբերությունների վերաձեռնարկման նախապատրաստական աշխատանքները գտնվում են իրենց վերջին փուլում։ Սրան հաջորդեց դարձյալ թուրքական աղբյուրների կողմից թողարկված խանդավառ լրատվությունն այն մասին, որ իբրե թե ականազերծվում է սահմանի թուրքական կողմը այն էլ եւրոպական ֆինանսավորմամբ։
Ստացվում էր այնպես, որ Թուրքիան ստեղծում էր իմիտացիա, որ իբրեւ թե հայկական կողմը համաձայն էր հեռացնել իր ուժերը արցախյան երկու տարածքներից, որի դիմաց Դաւութօղլուն ոչ միայն համաձայնել է գալ Երեւան, այլ նաեւ ապաշրջափակել Հայաստանի Հանրապետությունը։
Թվում էր թե խաբկանքի այս քաղաքականության առանցքային խնդիրների հանգույցը վերաբերում էր արցախյան հիմնահարցին։ Թուրք լրագրողների հետ Երեւանում կայացած փակ հանդիպումից սպրդած լուրը շեղեց թեմայի ուշադրության կենտրոնը։ Եւ ահա «Հուրիեթ» թերթը հրապարակեց Երեւանում սպասված սենսացիոն հայտարարությունը։ Դաւութօղլուն հայրերի 1915-ի տեղահանությունը որակել է անմարդկային, խուսափելով, իհարկե, թուրքական կառավարության պատասխանատվությունից։ Թուրքիան չի աջակցել այդ քայլին ասելով, Դաւութօղլուն մշուշի մեջ է թողել, թե ի վերջո ո՞վ է անմարդկայնորեն տեղահանել հայերին։
Անկարա-թուրքական ԶԼՄ-ներ համակարգված այս տեղեկատվությունից դուրս, դիտարժան է Դաւութօղլուի հանդիպումը հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։ Հարցազրույցի միջոցով հանրային խորհրդի նախագահն անդրադառնում է Դաւութօղլուի հետ կայացած խոսակցությանը։ Խոսակցության ընթացքում Դավութօղլուն նշել է նաև, որ իրենք հատուկ քաղաքականություն են վարելու սփյուռքահայերի հետ` առաջարկելով, որ վերադառնան իրենց հայրենիքը, որտեղից որ գաղթել են իրենց պապերը ։
Այս հաստատմանը կարելի է հղում անելով որոշ դիտարկում կատարել, որովհետեւ այն վերարտադրվել է հարցազրույցի կարգով հանրային խորհրդի նախագահի կողմից։ Այս հաստատումը կապվում է «Հուրիեթ» թերթի հրապարկման բովանդակությանը։ Ստացվում է այն միտքը, որ ժամանակին հայերը անմարդկային ձեւով տեղահանվել են Թուրքիայից, որի համար պատասխանատվություն չունի այսօրվա կառավարությոնը, որ իր արտաքին հարցերի գերատեսչության ղեկավարի ճամբով նախաձեռնում է «մարդասիրական» եւ «խաղաղասիրական» գործողություն. տեղահանված հայերի ժառանգորդներին վերադարձնելու իրենց տները։
Հայերի այս «հայրենադարձությունը» իրականացնելու համար Դաւութօղլուն ասել է, որ Անկարան վարելու է հատուկ քաղաքականություն Սփյուռքի հետ։ Մի կողմ թողնելով թուրքական լրատվամիջոցների բարձրացրած աղմկարարությունը, ամփոփենք Դաւութօղլուի հայաստանյան եւ սփյուռքյան ուղղություններով վարած քաղաքականության փոխանցած ուղերձը։ Հայկական ուժերը կհեռանան արցախյան երկու շրջաններից, որի դիմաց Անկարան կբացի սահմանը. իսկ սփյուռքյան որոշակի շրջանակներ կհամաձայնվեն սկսելու երկխոսություն վերատիրանալու համար իրենց կալվածքներին, տներին եւ ունեցվածքին։ Այլոց կատարած անմարդկային տեղեհանության դիմաց սա Անկարայի ստանձնած փոխհատուցման քաղաքական «ժեստն» է։ Թվում է, թե բանակցությունների աշխուժացման ազդանշանը կտրվի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին…
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Սիրիայում դարձյալ հայ զինվոր է զոհվել. այս մասին տեղեկացնում է Khabar Armani կայքը:
Զոհվածը՝ Հայկ Օքարդեշյանը, թեև ազգությամբ հայ է, սակայն մահվանից առաջ ընկերներին խնդրել է իր դագաղը սիրիական դրոշով և եռագույնով ծածկել։
Նշենք, որ Սիրիայում ավելի քան երկուսուկես տարի շարունակվող պատերազմի ընթացքում զոհվել են մոտ 65 հայեր ։
Մաքսային Միության ղեկավարությունը բանակցություններ է վարում Նոր Զելանդիայի և ԵՄ անդամ չհանդիսացող եվրոպական որոշ պետությունների հետ՝ ազատ առևտրի գոտում համագործակցելու շուրջ. այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները արդեն սկսվել են նաև ՄՄ-ի և Վիետնամի միջև: Միաժամանակ, ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում նաև ՄՄ-ի և Նոր Զելանդիայի միջև, ինչպես նաև Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ, որի կազմում են արևմտաեվրոպական որոշ երկրներ, որոնք ԵՄ անդամ չեն հանդիսանում»,- նշել է Լավրովը:
Համազգային «կլոր սեղանի» ժամանակ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը և խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը վիճաբանել են:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով ՈՒՆԻԱՆ ուկրաինական գործակալությանը, Յացենյուկն ասել է, որ երկրում ճգնաժամի հիմնական պատճառն այն է, որ Ազարովը «պոկ չի գալիս իր աթոռից» և չի ցանկանում հրաժարական տալ, նրան ի պատասխան՝ վարչապետը հայտարարել է, թե «իր պաշտոնի վերաբերյալ որոշում կկայացնի»:
«Ինչ վերաբերում է իմ պաշտոնին…Ես համարձակություն ունեմ և որոշում կկայացնեմ»,-ասել է նա:
Վրաստանում տեղացած առատ ձյան հետևանքով 85 միջնակարգ դպրոց է փակվել. 69-ը Աջարիայում, իսկ մնացածը՝ Իմերեթի, Գուրիա, Սվանեթի, Կախեթի և այլ շրջաններում։
Ինչպես տեղեկացնում է apsny.ge կայքը, եղանակային վատ պայմանները կաթվածահար են արել Վրաստանի մի շարք շրջաններ, հատկապես Աջարիան: Այդ շրջանի բնակիչները մոտ 2 օր է զրկված են էլեկտրամատակարարումից:
Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը՝ երեկ, դեկտեմբերի 13-ին հանդիպել է Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Ինչպես հայտնում է Интерфакс-ը, հանդիպման ընթացքում կողմերը վերականգնել են նախկինում ընդհատված բանակցությունները՝ ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքների նախապատրաստման շուրջ:
Արբուզովը նշել է, որ համաձայնագիրը կստորագրվի խնդրահարույց հարցերի լուծումից հետո:
«Բանակցությունների առաջին փուլից հետո կողմերը համաձայնվել են ճանապարհային քարտեզ մշակել, որտեղ նշվելու են Ուկրաինայի ասոցացման համար անհրաժեշտ բոլոր քայլերը»,-հայտարարել է Ֆյուլեն:
«Մենք գոհ ենք Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից. այն անկեղծ էր։ Հիմնական նպատակն էր երկխոսության համար ամուր հիմքերով միջավայր կառուցելը». այս մասին երեկ Երևան կատարած այցի ընթացքում մի քանի թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։
Անդրադառնալով ցեղապանությանը՝ թուրք նախարարը հայտարարել է, թե
1915թ.-ին հայերի տեղահանությունն անմարդկային էր, և Թուրքիան երբեք չի աջակցել այդ քայլին, գրում է «Հուրրիյեթ»-ը:
«Երկու երկրների հավաքական գիտակցությունը կարող է «արդար հիշողություն» ստեղծել։ Մենք ասում ենք «արդար հիշողություն», ինչը նշանակում է, որ մենք պետք է իմանանք փաստերը։ Այդ ժամանակ մենք կտեսնենք, որ հայ-թուրքական հարաբերությունները նման չեն գերմանա-հրեական կապերին։ Ամեն փողոցում մի ընդհանուր գիծ կա։ Երբ մենք հասկանանք դա, ապա կտեսնենք, որ տեղահանությունը, որը ես բացարձակ սխալ եմ համարում Օսմանյան կայսրության կողմից, անմարդկային էր»,-նշել է Դավութօղլուն:
Նրա խոսքով, հիմնական նպատակը սահմանը բացելը չէ, այլ Կովկասում խաղաղության հաստատման համար պայմաններ ստեղծելը։ Այս գործն, ըստ նրա, երեք «ոտք» ունի։
Առաջինը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն են։
Երկրորդը՝ հայ-ադրբեջանական հարաբերություններն են, որը «կարող ենք անգամ էթնիկ խաղաղության հաստատում կոչել»։
Իսկ երրորդը հայ և թուրք ժողովուրդների հարաբերություններն են, այսինքն՝ Լոս Անջելեսում, Փարիզում, Մոսկվայում, որտեղ էլ որ լինի թուրքերի և հայերի միջև առկա խնդիրների լուծումը։
«Երեք ոտքերից մեկը եթե վնասվի, խնդիրներ կառաջանան։ Ենթադրենք՝ սահմանը բացեցինք, վաղը եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվի, դարձյալ ստիպված կլինենք փակել»,-ընդգծել է Ահմեթ Դավութօղլուն։
Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի պլենար նիստի շրջանակներում Ուկրաինայի վերաբերյալ բանաձև է ընդունվել. այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Բանաձևի նպատակը Եվրոպական միությանն ամենաբարձր քաղաքական մակարդակով անհապաղ միջնորդական առաքելություն ստեղծելն է, որը կօգնի խաղաղ լուծում գտնել այդ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի համար։
Ինչպես նշվում է փաստաթղթում, «պետք է գործադրվեն հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի Ուկրաինան ներգրավվի ԵՄ-ի ներքին էներգետիկ շուկայում»։
Եվրոպացի օրենսդիրները կոչ են արել վերացնել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմը, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու համար։
Դեկտեմբերի 1-ից 7-ը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ Ուկրաինայում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը` հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանի գլխավորությամբ: Պատվիրակության հետ Կիև էին մեկնել նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և «Հայաստանի իրավական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
Արդյունավետ փոխգործակցություն սկսելու նպատակով կազմակերպված այցելության առաջնային խնդիրն էր Ուկրաինայի միլիցիայի և Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և տեղեկատվության ոլորտի պատասխանատուների միջև գործնական ու մասնագիտական երկխոսությունը, նույնանման խնդիրների վերհանումը, ձեռքբերումներին ծանոթանալը և արդյունավետ փորձի փոխանակումը:
Հայկական պատվիրակությանն ընդունեց Ուկրաինայի ՆԳՆ հասարակայնության հետ կապի վարչության պետ, միլիցիայի մայոր Սերգեյ Բուռլակովը: Նա ներկայացրեց իր ղեկավարած ստորաբաժանման կառուցվածքը: Հայկական կողմին հատկապես հետաքրքրեց ԶԼՄ-ների հետ աշխատանքի մեթոդիկան, առանձնահատկությունները: Ուշագրավ էր, որ ուկրաինական միլիցիան, ինչպես մեր ոստիկանությունը, ցույցերի, երթերի, հասարակական ընդվզումների տարբեր զանգվածային դրսևորումների ժամանակ ֆոտո և տեսանկարահանումներ իրականացնող ծառայողներին հանդերձավորում է տարբերակիչ բաճկոններով:
ԶԼՄ ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու նկատառումներով` ուկրաինական միլիցիան հատուկ տարբերակիչ բաճկոններ է պատրաստել նաև ԶԼՄ ներկայացուցիչների համար, որպեսզի հասարակական կարգ ապահովող իրավապահները և ցուցարարները բազմության մեջ անմիջապես տարբերեն լրագրողին:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում դեկտեմբերի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ լրագրողների մի մասը հրաժարվել էր հատուկ տարբերակիչ բաճկոններից, ու թերևս դրա հետևանքով էլ չորս տասնյակից ավելի լրագրողներ տուժեցին: Ուկրաինացի մեր գործընկերների հավաստմամբ` մեթոդը սկսել է աշխատել, և այս օրերին բաճկոն ստանալու համար դիմող ԶԼՄ ներկայացուցիչների թիվը գնալով ավելանում է:
ՀՀ ոստիկանության պատվիրակության ղեկավար Աշոտ Ահարոնյանն իր հերթին ներկայացրեց հայկական ոստիկանությունում վերջին տարիներին ընթացող բարեփոխումները, ձեռքբերումները: Ուկրաինացի գործընկերներին հատկապես հետաքրքրեց մեր էլիտար` «հրեշտակների» ստորաբաժանումը:
Աշոտ Ահարոնյանը մանրամասն ներկայացրեց ինչպես «հրեշտակների» ստորաբաժանման կազմավորման նպատակը, իրավական հիմքերը, կադրերի ընտրման կարգը, հասարակական արձագանքները, այնպես էլ մեր համայնքային ոստիկանության առանձնահատկությունները:
Հանդիպում-քննարկման գործնական հատվածում ուկրաինացի գործընկերները ներկայացրին սոցիալական գովազդներ, որոնք պարբերաբար հեռարձակվում են տեղական հեռուստաալիքներով: Հայկական պատվիրակության ղեկավարը ևս ներկայացրեց մեր հեռուստաալիքներով ցուցադրվող` ՀՀ ոստիկանության պատրաստած սոցիալական տեսահոլովակները և թիրախային լսարանների ընդհանուր բնութագիրը:
Հայկական պատվիրակությանն ընդունեց նաև Ուկրաինայի ՆԳ փոխնախարար, աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լեկարը: Հանդիպմանը ներկա էին Ուկրաինայի ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչները: Կայացավ կառուցողական երկխոսություն երկու կողմերի առջև ծառացած հիմնախնդիրների, դրանց հաղթահարման եղանակների, ԵԱՀԿ-ի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակական դարձնելու, պրոֆեսիոնալ ոստիկանություն ունենալու, իրավապահ կառույցների գործունեությունը թափանցիկ դարձնելու շուրջ:
Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելեց Ուկրաինայի ՆԳՆ ակադեմիա, ծանոթացավ բարձրագույն ուսումնական հաստատության կրթական համակարգին, առանձնահատկություններին, եղավ Ակադեմիայի թանգարանում, որն իրապես զարմացրեց իր բացառիկ նմուշների հագեցվածությամբ և գիտագործնական բնույթով: Ինչպես վկայեց Ակադեմիայի պրոռեկտորը` ուսանողները պարբերաբար բաց դասեր են անցկացնում թանգարանի գործնական պարապմունքների համար նախատեսված սրահներում:
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելեց նաև Ուկրաինայի ՆԳՆ նախակրթարան, որտեղ հիմնականում սովորում են ՆԳ համակարգի զոհված և հաշմանդամ աշխատակիցների երեխաները:
Հայկական պատվիրակությունը այցելեց ինչպես Կիևի միլիցիայի, այնպես էլ Չեռնիգովի մարզային վարչություն: Հանդիպումները կառուցողական և արդյունավետ էին: Երկու կողմն էլ պատրաստակամորեն ներկայացրին հատկապես քրեական բնույթի հեռուստահաղորդումների պատրաստման, զանգվածային լրատվամիջոցների հետ արդյունավետ ու թափանցիկ շփվելու, հասարակության մեջ իրավապահի նկատմամբ վստահությունն ամրապնդելու իրենց փորձը:
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերով համաուկրաինական հատուկ կոլեգիա» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Լավրենյուկի և աշխատակիցների հետ: Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Պատվիրակությունը հյուրընկալվեց Կիևի նորաբաց «112» հեռուստաալիքի խմբագրությունում: Հեռուստաընկերության ղեկավարները, որոնք կարողացել են ընդամենը մի քանի ամսում ստեղծել նորագույն տեխնիկայով հագեցած հզոր լրատվական հեռուստաալիք, հանգամանալից ներկայացրին իրենց ընկերության գործունեությունը, աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առաջիկայում համագործակցության հիմքեր ստեղծելու, տեղեկատվության փոխանակման ձևաչափեր սահմանելու առումով:
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը վերադարձավ Երևան:
ՀՀ ոստիկանություն
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.