«Մենք գոհ ենք Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից. այն անկեղծ էր։ Հիմնական նպատակն էր երկխոսության համար ամուր հիմքերով միջավայր կառուցելը». այս մասին երեկ Երևան կատարած այցի ընթացքում մի քանի թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։
Անդրադառնալով ցեղապանությանը՝ թուրք նախարարը հայտարարել է, թե
1915թ.-ին հայերի տեղահանությունն անմարդկային էր, և Թուրքիան երբեք չի աջակցել այդ քայլին, գրում է «Հուրրիյեթ»-ը:
«Երկու երկրների հավաքական գիտակցությունը կարող է «արդար հիշողություն» ստեղծել։ Մենք ասում ենք «արդար հիշողություն», ինչը նշանակում է, որ մենք պետք է իմանանք փաստերը։ Այդ ժամանակ մենք կտեսնենք, որ հայ-թուրքական հարաբերությունները նման չեն գերմանա-հրեական կապերին։ Ամեն փողոցում մի ընդհանուր գիծ կա։ Երբ մենք հասկանանք դա, ապա կտեսնենք, որ տեղահանությունը, որը ես բացարձակ սխալ եմ համարում Օսմանյան կայսրության կողմից, անմարդկային էր»,-նշել է Դավութօղլուն:
Նրա խոսքով, հիմնական նպատակը սահմանը բացելը չէ, այլ Կովկասում խաղաղության հաստատման համար պայմաններ ստեղծելը։ Այս գործն, ըստ նրա, երեք «ոտք» ունի։
Առաջինը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն են։
Երկրորդը՝ հայ-ադրբեջանական հարաբերություններն են, որը «կարող ենք անգամ էթնիկ խաղաղության հաստատում կոչել»։
Իսկ երրորդը հայ և թուրք ժողովուրդների հարաբերություններն են, այսինքն՝ Լոս Անջելեսում, Փարիզում, Մոսկվայում, որտեղ էլ որ լինի թուրքերի և հայերի միջև առկա խնդիրների լուծումը։
«Երեք ոտքերից մեկը եթե վնասվի, խնդիրներ կառաջանան։ Ենթադրենք՝ սահմանը բացեցինք, վաղը եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվի, դարձյալ ստիպված կլինենք փակել»,-ընդգծել է Ահմեթ Դավութօղլուն։
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
- 15:10Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանալու պատճառով. Bloomberg
- 15:10Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև
- 14:10Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
- 13:10ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.