02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Դեկտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Եվգենի Շարովը /Ուկրաինա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբի մեջ մտնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե Ամերիկայի հայկական համայնքն ինչպես է դիտարկվում օտարների կողմից: Այդ պատկերն ավելի գրավիչ է դառնում, երբ գնահատականը տրվում է ամերիկացի դիվանագետի կողմից մի ներքին զեկույցում:
Վիկիլիքսը» մեծ թվով ամերիկյան կառավարական գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, այդ թվում` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հեռագրերն ուղղված Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին: Այդ զեկուցագրերից մեկը, 2009 թվականի նոյեմբերի 17-ի թվագրությամբ, դեսպան Մարի Յովանովիչի «գաղտնի» զեկույցն է, որն ընդգրկում է 2009 թվականի նրա շրջայցը` Լոս Անջելես, Բոստոն, Նյու Յորք և Վաշինգտոն քաղաքներ:
Ահա դեսպանի զեկույցի որոշ ուշագրավ հատվածներ` «Սփյուռքի համայնքների ներգրավման փորձը. Հայաստան» վերնագրով.
1. Հայ Առաքելական եկեղեցու թեմը «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իշխանության ներքո է», մինչդեռ Կիլիկիո Առաջնորդարանը «ճանաչում է Հայոց կաթողիկոսի իրավասությունը, որը գտնվում է Անթիլիասում, Լիբանան: Սա միայն վարչական նպատակներով է, սակայն, Կիլիկիո Առաջնորդարանը ճանաչում է Հայաստանի Էջմիածնի Կաթողիկոսի աստվածաբանական գերակայությունը: Կիլիկիո Առաջնորդարանը կապված է Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ)/դաշնակների հետ. այն հիմնադրվել է 1890 թվականին և կազմում է Ամերիկայի հայկական համայնքի երեք խոշորագույն հատվածներից մեկը և իր բնույթով պահպանողական է»: Զեկույցում բացատրվում է, որ «ՀՅԴ-ն/դաշնակները երկու նպատակ ունեն. 1915 թվականի հայերի ջարդերը Թուրքիայում որպես ցեղասպանություն ճանաչումը և արևելյան Թուրքիայում ավանդական հայկական տարածքների վերականգնումը»: Վստահաբար կարելի է ասել, որ Թուրքիայի կառավարությանը դուր չի գա, որ ամերիկյան դիվանագետը Թուրքիայի հատվածները ներկայացրել է որպես «ավանդական հայկական տարածքներ»: Բացի այդ, զեկույցում նշվում է, որ ՀՅԴ-ն «աջակցում է կանանց օժանդակ միությանը հայտնի որպես Հայ օգնության միություն (ՀՕՄ), ի լրումն երիտասարդական և մշակութային միություններին և ԱՄՆ-ում գործեղ խոշոր լրատվամիջոցներին, ներառյալ` թերթեր, ռադիո և հեռուստատեսություն»:
2. Զեկույցում ամերիկահայ կաթոլիկները ներկայացված են որպես «ամենափոքր կրոնական դավանություն…. Հայ կաթոլիկ եկեղեցին աջակցում է քիչ թվով դպրոցների և մանկատների, բայց գրեթե ոչ մի գործունեություն չի ծավալում Հայաստանում»:
3. «Հայ բողոքական համայնքը համարվում է ամենահին հայկական համայնքը Միացյալ Նահանգներում և այդ համայնքի անդամները շատ ակտիվ են իրենց` Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությամբ»:
4. «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը» (ՀԲԸՄ) հիմնադրվել է 1906 թվականին, երկրորդ խոշոր հատվածն է և ամենամեծ բարեգործական կազմակերպությունը հայկական համայնքում…. Նրանք կապված են Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) հետ, նաև հայտնի են որպես ռամկավարներ, որն ակտիվ է (բայց լուսանցքային) Հայաստանում, Սփյուռքի ամերիկյան համայնքում և Միջին Արևելքում, ինչպես Լիբանանում»:
5. «Հնչակները կամ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը երրորդն է հայկական համայնքի քաղաքական կազմակերպությունների խմբում և ամենասակավաթիվը: Այն գործում է որպես քաղաքական ակումբ Կալիֆորնիայում և հրատարակում է շաբաթաթերթ»:
6. Զեկույցում թվարկվում են նաև «անկախ կազմակերպություններ, որոնք քաղաքական բնույթ չունեն», ինչպես Ամերիկայի հայկական համագումարը [ԱՀՀ], Լինսի հիմնադրամը, Գաֆեսչյան հիմնադրամը և Թուֆենկյան հիմանդրամը: Հետաքրքիր է, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) տեղադրված է այս կատեգորիայում, չնայած որ զեկույցն ընդունում է, որ Հայ Դատի հանձնախումբը «ընդհանուր առմամբ ճանաչվում է որպես դաշնակցականների լոբբիստական կազմակերպություն»:
7. Զեկույցը մարդասիրական խմբում ընդգրկել է Հայ օգնության ֆոնդը, «Հայաստան» համահայկական հիմադրամը, Հայաստանի մանուկների հիմնադրամը, Ջինիշյան հիմնադրամը, Հայկական ակնաբուժական ծրագիրը և Հայաստանի ծառատունկ ծրագիրը, սակայն չի նշում Միացյալ հայկական հիմնադրամի մասին, որը 700 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստան 1988 թվականի երկրաշարժից ի վեր:
8. Դեսպան Յովանովիչը Հայաստանի սփյուռքի նախարարությունը և Ազգային մրցունակության հիմնադրամը ներկայացնում է որպես Հայաստանի կառավարության կողմից Սփյուռքի հետ կապ հաստատելու օրինակներ:
9. Զեկույցում հայկական Սփյուռքը քննադատվում է «Հայաստանում ժողովրդավարության, ընտրական բարեփոխումների և քաղաքացիական հասարակության զարգացմանը» չաջակցելու համար: Սակայն, այնտեղ նշվում է, որ ամերիկահայերը ֆինանսական օժանադակություն են ցուցաբերում երկու վերլուծական կենտրոնների՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնին և Սիվիլիթաս հիմնադրամին:
Դեսպան Յովանովիչի զեկույցի առավել հետաքրքիր բաժինը վերաբերում է Հայ-թուրքական արձանագրություններին: Նա պնդում է, որ ամերիկահայ կազմակերպությունները «սևեռուն ուշադրություն են դարձնում Հայաստանի արտաքին քաղաքականության որոշումներին և արագորեն համախմբում են իրենց աջակիցներին ընդդեմ Հայաստանի կառավարության, եթե Սփյուռքի խմբերը գտնում են, որ կառավարությունը չի գործում Հայաստանի լավագույն շահերից ելնելով: Շատ խմբեր դեմ են հանդես եկել կառավարության տարածաշրջանային հաշտեցման ջանքերին, այն հիմնավորմամբ, որ նման հաշտեցումը չի ընդգրկում Լեռնային Ղարաբաղի եռացող հակամարտության լուծումը կամ ճանաչում, որ Օսմանյան կայսրությունն իրագործել է 1915 թվականի ցեղասպանությունը: Այլ կազմակերպություններ, ինչպիսիք են Ամերիկայի հայկական համագումարը և ՀԲԸՄ-ը, հրապարակայնորեն աջակցել են կառավարության քաղաքականությանը, ուղղված տարածաշրջանային համագործակցությանն ու Կովկասում Հայաստանի մեկուսացմանը վերջ դնելուն: 2009 թվականի սեպտեմբերին, ԱՀՀ-ը, ՀԲԸՄ-ը, Արևելյան և Արևմտյան թեմերի եկեղեցիները և ռամկավարները հանդես եկան հայտարարությամբ, որով աջակցում էին նախագահ Սարգսյանի` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման արտաքին քաղաքականությանը»:
Չնայած դեսպանի զեկույցը պարունակում է հետաքրքրական տեղեկություններ, սակայն այն ճշգրիտ և համապարփակ ձևով չի բնութագրում ամերիկահայ համայնքի ողջ պատկերը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի
Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է Corruption Perceptions Index (Կոռուպցիայի ընկալման ինդեքս) ամենամյա զեկույցը, որում տեղ են գտել 177 երկիր:
Զեկույցի համաձայն, աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկրներն են Դանիան և Նոր Զելանդիան՝ վաստակելով 100-ից 91 միավոր: Երրորդ և չորրորդ հորիզոնականներում են համապատասխանաբար Ֆինլանդիան ու Շվեդիան (89-ական միավոր):
Տասնյակում ընդգրկվել են նաև Նորվեգիան (86 միավոր), Սինգապուրը (86 միավոր), Շվեյցարիան (85 միավոր), Նիդերլանդները (83 միավոր), Ավստրալիան (81 միավոր) ու Կանադան (81 միավոր):
Ամենակոռումպացված երկրներ են ճանաչվել Սոմալին, ԿԺԴՀ-ը և Աֆղանստանը, որոնք ստացել են 8-ական միավոր:
Մեր տարածաշրջանում ամենաքիչ կոռումպացվածը Թուրքիան է, ամենաշատը` Իրանը. Հայաստան զբաղեցրել է 94-րդ տեղը (36 բալ), Վրաստանը՝ 55-րդ (49 բալ), Թուրքիան՝ 53-րդ (50 բալ), Ադրբեջան՝ 127-րդ (28 բալ), Իրանը՝ 144-րդ (25 բալ):
Պայմանավորվածություն կա Ռուսաստանի կառավարության հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել արդեն այս շաբաթ և սկսել գործընթացը. այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Ռուսաստանը մեզ մեղադրել է նրանում, որ մենք հաշվի չենք առնում նրանց շահերը ԵՄ-ի հետ բանակցություններում»,- նշել է նախագահը և հավելել՝ Ռուսաստանը նաև վրդովված է նրանով, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ բանակցությունների ընթացքում չի խորհրդակցել նրա հետ այն ապրանքային խմբերի հարցում, որոնք Ռուսաստանի համար խոցելի են:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ բանակցություններին, Յանուկովիչը նշել է. «Ուկրաինան մոտ ժամանակներս վերականգնելու է ԵՄ հետ բանակցությունները ասոցացման համաձայնագիրը ստորագրելու և ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանների շուրջ, որոնք կասեցվել էին Վիլնյուսի գագաթնաժողովից 1 շաբաթ առաջ»:
Նրա խոսքով, առաջիկա բանակցությունները Եվրամիության հետ շատ բարդ են լինելու, քանի որ վերադառնալ համաձայնագրի պայմանների փոփոխությունը շատ բարդ է:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատվիրակությունը մեկնել է Կիև՝ սատարելու ուկրաինացի ժողովրդին:
Ինչպես հայտնում է interfax.ru-ն, կուսակցության առաջնորդներից մեկը՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Բարամիձեն հայտարարել է, որ պատվիրակությունը չի միջամտելու քաղաքական գործընթացներին, սակայն «կկանգնի ուկրաինացի ժողովրդի կողքին»:
Սղերթում հայերի և քրդերի եղբայրական գերեզմանի վրա, թուրքական կառավարության որոշմամբ, ճանապարհ և ոստիկանական ակադեմիա է կառուցվել. այս մասին գրում է քրդական «Օզգյուր գյունդեմ» կայքը։
«Թուրքիայի պատմության մեջ սև բիծ համարվող շրջանում հուշարձան կառուցելու փոխարեն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ճանապարհ և ակադեմիա է կառուցել»,-նշվում է հոդվածում։
Կայքը «կեղտոտ քաղաքականության արդյունք» է համարում այն, որ պետությունը, վախենալով առերեսվել իրականությանը, ցանկանում է կառույցներով ծածկել դրանք։
Նշենք, որ այստեղ թաղված են 1915թ.-ին ցեղասպանության ենթարկված հայերը, ինչպես նաև 1984թ.-ից հետո սպանված առնվազն 200 քրդեր։
Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Սղերթի տարածքային կառույցի ղեկավար Վեթհա Այդընի խոսքով, ճանապարհի և ոստիկանական ակադեմիայի կառույցը դեմ է բոլոր բարոյական և իրավական սկզբունքներին։
Զինված միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանա-իրանական սահմանին. արդյունքում մեկ զինծառայող մահացել է, երկուսը՝ վիրավորվել։
ԱՊԱ գործակալության տեղեկացմամբ, միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Լենքորանի սահմանային տարածքում։ Դեպքը գրանցվել է այն պահին, երբ զինծառայողները փորձել են բռնել սահմանն ապօրինի խախտողներին։
Զինված միջադեպի հետևանքով զոհվել է 37-ամյա մայոր Մաղսուդ Նագիևը, վիրավորվել են 50-ամյա գնդապետ-լեյտենանտ Ազեր Շաֆիևը և 29-ամյա Վյուգար Վահաբովը։
Միջադեպի մանրամասները դեռ չեն հաղորդվում։
Առաջիկա օրերին Ուկրաինայի պատվիրակությունը կմեկնի Բրյուսել՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ Եվրամիության հետ երկխոսությունը վերսկսելու համար. այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:
Երեկ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան հայտարարել է, թենախատեսվում է գազի գնի և միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսական օգնության հարցերի քննարկում»:
«Կողմերը միաժամանակ պետք է քննարկեն Ուկրաինայի և ԵՄ միջև ապրանքաշրջանառության խնդրի նվազեցման հարցը»,-նշել է նախարարը:
Բանակցությունների ձևաչափի մասին Կոժարան ոչինչ չի հայտնել:
Կիևում իրավիճակը շարունակվում է լարված մնալ: Անկարգությունների հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել են շուրջ 100 իրավապահներ, մոտ 22 մարդ դիմել է բուժօգնության:
-
-
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.