17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...ԵԱՀԿ Մշտական խորհուրդը որոշմամբ, 2014թ.-ի հունվարի մեկից Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը կփոխվի, հայտնում է haqqin.az-ը:
ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Քորայ Թարգայի տեղեկացմամբ, գրասենյակը կգործի որպես նախագծերի համակարգող:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Ադրբեջանը դիմել էր ԵԱՀԿ-ին՝ Բաքվի գրասենյակի կարգավիճակը նվազեցնելու համար։
Պարզվել է երեկ հայ-վրացական «Սադախլո» հսկիչ-անցակետի տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվածներից մեկի ինքնությունը. նա Վրաստանի քաղաքացի Մեհրաբ Կանդալաձեն է:
«Ռազբորկան» տեղի է ունեցել թմրավաճառների միջև, որի ընթացքում էլ վերջիններս սկսել են կրակոցներ արձակել միմյանց վրա: Կրակոցները հնչել են Վրաստանի Հանրապետության Շուլավեր բնակավայրում, սակայն խմբագրություն ահազանգած մի քանի քաղաքացիներ էլ հայտնել էին, որ կրակոցների ձայները լսվել են հայ-վրացական «Սադախլո» հսկիչ-անցակետի տարածքում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում
Ադրբեջանը չի պատրաստվում ասոցացվել Եվրոպական միությանը. այս մասին հայտարարել է Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:
Ինչպես գրում է Обозреватель-ը, Մամեդովը տեղեկացրել է, թե Բաքուն ԵՄ-ին առաջարկել է, հաշվի առնելով համագործակցության արդեն իսկ ձեռք բերված մակարդակը, ստորագրել գործընկերության համաձայնագիրը: Ըստ նրա, համաձայնագիրը կարտացոլի երկկողմ համագործակցության մակարդակը և կապահովի փոխադարձ հարգանք և կողմերի հավասարություն՞
«Մենք արդեն տեղեկացրել ենք ԵՄ-ին, որ չենք կարող ընդունել ԵՄ-ի առաջարկած Ասոցացման համաձայնագիրը։ Մենք ցանկանում ենք պատրաստել փաստաթուղթ, որն ավելի լավ կհամապատասխանի մեր հարաբերությունների և ԵՄ-ի հետ համագործակցության մակարդակին»,- նշել է Մամեդովը։
Վերջինս հերքել է այն տեսակետը, թե ասոցացման անդամակցությունից Ադրբեջանի հրաժարվելը ռուսական կողմի ճնշման արդյունք է։
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պատրաստությունները կասեցնելու մասին Ուկրաինայի իշխանությունների որոշումը ոչ մի կերպ չի անդրադառնա Վրաստանի որոշման վրա. այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի փոխնախարար Դավիդ Զալկալիանին:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, նա ափսոսանք է հայտնել Ուկրաինայի որոշման համար՝ ընդգծելով, որ «դա ոչ մի կերպ չի անդրադառնա Թբիլիսիի որոշման վրա»։
«Մենք մեկնում ենք Վիլնյուս, կնախաստորագրենք համաձայնագիրը և կսկսենք պատրաստվել նրան, որ այդ փաստաթուղթը որքան հնարավոր է արագ ստորագրվի 2014-ին»,- նշել է Զալկալիանիին։
Վիլնյուսի գագաթնաժողովում Վրաստանի պատվիրակությունը կգլխավորի երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Պատվիրակության կազմում կլինեն նաև ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն, եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին և այլ պաշտոնատար անձինք։
Ակնարկ
Բոլոր նախադրյալները հուշում են, որ Անկարան շարունակում է իմիտացիոն գործողություններով շղարշել հայ-թուրքական հարաբերությունները իբրեւ թե նոր մեկնարկ ապահովելու քաղաքականության կիրառումը։ Իրականում, Անկարայի նախապայմանային քաղաքականությունից ոչինչ չի փոխվել։ Նախ մեջբերենք թուրք թիւ մեկ դիւանագետի ծխածածկույթ առաջացնելու միտումով կատարված վաշինգտոնյան հայտարարությունը։
«Գործընթացը դեռ շարունակվում է, և (հայ-թուրքական) արձանագրությունները գտնվում են խորհրդարանում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ունի երեք ասպեկտ: Առաջինն այն է, որ հարևան երկրները պետք է հարգալից գտնվեն միմյանց հանդեպ: Երկրորդն առնչվում է Թուրքիայի ու Հայկական սփյուռքի (համայն աշխարհի հայության) միջև առկա պատմական հարցերի լուծմանը, իսկ երրորդը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Գործընթացը կպասկվի հաջողությամբ, եթե միաժամանակ իրագործվեն այս երեք կետերը: Թուրքիան մեծապես ցանկանում է կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ, ինչը շարունակվում է նաև ներկայումս։ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը առաջնորդվում է ոչ թե «բարեկամ-թշնամի» տարբերակման սկզբունքով, այլ՝ «բարեկամ-պոտենցիալ բարեկամ» սկզբունքով:
Հիմա տեսնենք, թե «պոտենցիալ բարեկամից» ի՞նչ է ակնկալում «բարեկամը»։
Տարբաղադրենք հայտարարությունը այնտեղ շղարշը հեռացնելու համար եւ տեսնելու՝ Անկարայի անփոփոխ նախապայմանները։
«Գործընթացը դեռ շարունակվում է, և (հայ-թուրքական) արձանագրությունները գտնվում են խորհրդարանում»։ Այո. իրոք արձանագրությունները կարող են հանկարծակի վերադառնալ խորհրդարանի օրակարգ, թեեւ դրանք հանվել էին օրակարգից, առանց ուղղակի հայտարարության, այլ օրակարգային բազմաթիւ չքննարկված կետերի հետ, որոնք ժամկետային հարց ունեին օրակարգում մնալու համար։ Բայց ոչինչ չի խանգարի, որ արձանագրությունները վերստին հայտնվեն խորհրդարանի օրակարգում եւ ներկայացվեն խորհրդարանական քննարկման։ Այս նրբությունն է, որ Դաւութօղլուն ուզել է շրջանցել, հարաբերությունների ներկա պատկերին իբրեւ թե դրական լիցք հաղորդելու քարոզչական մոտեցումով։
«Հարևան երկրները պետք է հարգալից գտնվեն միմյանց հանդեպ»: Այս պարզ ճշմարտությամբ կարգախոսը խորքում ակնարկում է թուրքական թիւ մեկ նախապայմանը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ինչը որ իր հերթին նշանակում է հրաժարում Արեւմտահայաստանի պահանջից։
Երկրորդն առնչվում է Թուրքիայի ու Հայկական սփյուռքի (համայն աշխարհի հայության) միջև առկա պատմական հարցերի լուծմանը։ Սա պարզապես դիւանագիտական լեզվով նշանակում է, որ Երեւանը պետք է դուրս բերի Ցեղասպանության միջազգային ճանաչման առաջադրանքը արտաքին քաղաքականության օրակարգից։ «Պատմականը» այստեղ բնականաբար պատահական չէ օգտագործված։ Խնդիրը Անկարայի համար շարունակում է մնալ պատմական եւ ոչ իրաւաքաղաքական հարթության վրա, որի լուծման համար պատմագետների միացյալ հանձնաժողով է պետք։
Եւ երրորդը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Անկարայի (եւ իհարկե Բաքվի) պատկերացրած խաղաղությունը կհաստատվի, եթե հայկական զորքերը հեռանան Արցախի Հանրապետությունից եւ ազատագրված տարածքներից։
«Գործընթացը կպսակվի հաջողությամբ, եթե միաժամանակ իրագործվեն այս երեք կետերը»: Հենց այստեղ է անկեղծանում Դաւութօղլուն։ Երեք նախապայմանները պետք է միաժամանակ կատարի Երեւանը, որից հետո միայն կկարգավորվեն հարաբերությունները։
Այս ֆոնի վրա պիտի դիտարկել նաեւ սեւծովեան համաժողովի շրջանակներում Դաւութօղլուի Երեւան հաւանական ժամանման խնդիրը։ Թեեւ թուրք արտգործնախարարը օրինաչափ էր նկատել Երեւանի կողմից իրեն հղված հրաւերը’ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հանդիպման ընդհանուր պարունակը նկատի ունենալով, այսուհանդերձ հիշեցրել էր, որ Երևան կատարելիք այցը կապվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Սա խոսում է ենթանախապայմանի մասին։
Պարզ է, որ ծխածածկույթ է առաջացվում Անկարայի կողմից։ Թե Դաւօթողլուն կգա՞ կամ ոչ Երեւան, դա արդեն տեղաշարժի առումով հիմնական նշանակություն չի ունենա։ Տեղաշարժի մասին կարելի է խոսել նման իմիտացիոն գործողություններից հեռու, կուլիսների հետևում ընթացող ռուս-թուրքական բնակցությունների արդյունքում։ Ոչ անպայման մեզ համար դրական ակնկալիքով։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Սիրիայի կառավարական օդուժը հրթիռակոծել է Հալեպ քաղաքի շրջակայքը, ինչի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել:
Ինչպես հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի հայտարարությունը, 14 մարդ զոհվել է Տարիկ ալ-Բաբ թաղամասում, իսկ մյուսները` Հալեպի մերձակա Ալ Բաբ և Թադեֆ բնակավայրերում:
Դեռ հայտնի չէ՝ զոհերը զինված ապստամբներ են եղել, թե խաղաղ բնակիչներ:
Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Իժևսկ քաղաքում ձերբակալվել է հայազգի 32-ամյա «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Գևորիկ Նեֆթեկամսկի, տեղեկացնում է Prime Crime-ը:
Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 3.95 գրամ «խինոլին» տեսակի թմրանյութ. նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Գևորգ Գրիգորյանը, որը նախկինում դատապարտված է եղել խարդախության համար, անցյալ տարա դեկտեմբերի 14-ին թագադրվել է Դեդ Հասանի ընտանիքի կողմից:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Ինչպես հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Կան քայլեր, որոնք պետք է Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ իրագործեն. այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի ժամանակ, փոխանցում է Интерфакс գործակալությունը:
«Ես հավատում եմ, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանում պարտավորություններ ունեն՝ հայ-ադրբեջանական հակամարտության տեսանկյունից, Սիրիայում իրադարձությունների տեսանկյունից, ինչպես նաև Իրաքում իրադարձությունների զարգացման տեսանկյունից»,-նշել է Էրդողանը ։
Նրա խոսքով, բանակցությունները թույլ են տվել ստեղծել մի հարթակ, բազա՝ այդ խնդիրների կարգավորման համար:
ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի իշխանությունների՝ ԵՄ հետ ասոցացումը կասեցնելու վերաբերյալ որոշումից. տեղեկացնում է РИА Новости-ն:
ԱՄՆ-ն միանում է Եվրամիությանը և կիսում է նրա հիասթափությունը Ուկրաինայի կառավարության կողմից նման որոշում կայացնելու հարցում, և խորհուրդ է տալիս Եվրամիությանը դուռը բաց պահել Ուկրաինայի համար:
«ԵՄ-ն Կիևին պատմական հնարավորություն էր առաջարկել: ԱՄՆ-ն վստահ է, որ Ուկրաինայի եվրաինտեգրումը դեպի տնտեսական ծաղկում և ժողովրդավարություն տանող լավագույն ճանապարհն է»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու -
11.05.2024 | 02:10
Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.