02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Թուրքիայի դատախազ Մուամմեր Աքքաշը որոշում է կայացրել, կոռուպցիայի գործով սկսված հետաքննության շրջանակներում, ձերբակալել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանին: Այս մասին հայտնում է Radikal-ը:
«Գլխավոր դատախազությունում քննվող 2012/656 գործի շրջանակում՝ շահ ստանալու նպատակով հանցավոր խմբավորում ստեղծելու և խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով որպես կասկածյալ կանչել դատախազություն։ Ինքնակամ չներկայանալու դեպքում՝ 146 հոդվածի համաձայն բերման ենթարկել»,-ասված է «կանչի թղթում»։
Էրդողանը հայտարարել է, թե իր որդուն ընտրել են որպես թիրախ:
Դամասկոսը համաձայնագիր է ստորագրել ռուսական «Սոյուզնեֆտգազ» ընկերության հետ` Սիրիայի տարածքային ջրերում նավթարդյունահանման կազմակերպման վերաբերյալ:
Ինչպես հայտնում է Russia Today –ը, ռուսական ընկերությունը երկրաբանական աշխատանքներ է կատարելու, ենթակառուցվածքներ է ստեղծելու, ինչպես նաև պատրաստելու է սիրիացի անձնակազմին: Նավթով հարուստ հատվածը զբաղեցնելու է մոտ 2190 ք/կմ տարածք:
Ընդհանուր առմամբ, ծախսերը կազմել են 90 միլիոն դոլար:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռեգիոնների խորհրդի նիստի ժամանակ պահանջել է, որ կառավարությունն ու խորհրդարանը փոխգործակցեն Ասոցացման համաձայնագրի շուրջ Եվրամիության հետ բանակցությունների ընթացքում, այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:
«Կառավարությունից և խորհրդարանականներից սերտ համագործակցություն եմ ակնկալում Ուկրաինային շահավետ և երկրի ազգային շահերին համապատասխանող համաձայնագրի պատրաստման շուրջ բանակցությունների անցկացման ընթացքում»,- նշել է Յանուկովիչը և հավելել. «Մենք շարունակում ենք Եվրոպական միության հետ մեր երկխոսությունը»:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է կառավարության նոր, ամբողջական կազմը:
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու»-ն, Կառավարության նոր կազմում փոխվել է 10 նախարար։ Աշխատանքից ազատվել է նաև ԵՄ ինտեգրման հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը:
Թուրքիայի կառավարության նոր կազմը հետևյալն է.
Փոխվարչապետ՝ Էմրուլլահ Իշլեր,
Արդարադատության նախարար՝ Բեքիր Բոզդաղ,
Ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար՝ Այշենուր Իսլամ,
Եվրամիության հարցերով նախարար՝ Մևլութ Չավուշօղլու,
Գիտության, արվեստի և տեխնոլոգիաների նախարար՝ Ֆիքրի Ըշըք,
Շրջակա միջավայրի նախարար՝ Իդրիս Գյուլունջե,
Էկոնոմիկայի նախարար՝ Նիհաթ Զայբեքչի,
Երիտասարդության և սպորտի նախարար՝ Աքիֆ Չաղաթայ Քըլըչ,
Ներքին գործերի նախարար՝ Էֆքան Ալա,
Կապի, հաղորդակցության և ծովագնացության նախարար՝ Լութֆի Էլվան։
Պաշտոնը լքել է ևս մեկ թուրք նախարար, այսԱՈ՜ անգամ՝ շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը, տեղեկացնում է «Հուրրիյեթ» -ը:
«Չեմ ընդունում իմ դեմ իրականացվող ճնշումը ։ Այսօր մեզ (նկատի ունենալով կառավարությանը) հրաժարականի տեքստ և հայտարարություն է ուղարկվել։ Այս իրավիճակում մտածում եմ, որ իմ հրաժարականը սխալ է, բայց…»,-նշել է Բայրաքթարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական էին տվել նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը և Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը։
Համաձայն զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տվյալների, Ադրբեջանը 2013թ.-ին ներկրել է 1 մլրդ 257 մլն դոլարի զենք և զինտեխնիկա։ Այսպիսով, զենք և զինտեխնիկա գնած երկրների ցուցակում զբաղեցրել է 15-րդ տեղը. այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը,
Ամենաշատ զինամթերք ձեռք բերած պետությունը Հնդկաստանն է (9 մլրդ 943 մլն դոլար): Երկրորդ հորիզոնականում է Սաուդյան Արաբիան (5 մլրդ 329 մլն), հաջորդում են՝ Մեծ Բրիտանիան (3 մլրդ 626 մլն դոլար), Արաբական Միացյալ Էմիրությունները (3 մլրդ 511 մլն դոլար), ԱՄՆ-ն (2 մլրդ 502 մլն դոլար), Քուվեյթը (2 մլրդ 451 մլն դոլար), Թուրքիան (1 մլրդ 733 մլն դոլար), Թայվանը (1 մլրդ 730 մլն դոլար), Ինդոնեզիան (1 մլրդ 718 մլն դոլար), Եգիպտոսը (1 մլրդ 629 մլն դոլար)։
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, ում որդին ներգրավված է կոռուպցիոն սկանդալի մեջ, հրաժարական է տվել:
Օրեր առաջ նույն գործով հրաժարական էր տվել ներքին գործերի նախարարը, ում որդին ևս ձերբակալվել է:
Ավելի վաղ Թուրքիայի Գլխավոր դատախազությունը, գործեր հարուցելով տվյալ նախարարների դեմ, խորհրդարանին խնդրել էր զրկել նրանց անձեռնմխելիությունից:
Ինչպես հայտնում է BBC-ն, կոռուպցիոն սկանդալի մեջ են ներգրավված նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր շրջապատից բարձրաստիճան պաշտոնյաներ։
Անցյալ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանությանն առնչվող մի կարևոր որոշում կայացրեց Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով:
Փերինչեքը` աննշան թուրքական կուսակցության ղեկավարը, 2005 թվականին մեկնել էր Շվեյցարիա այն դիտավորությամբ, թե ինչպես են շվեյցարական իշխանությունները հանդգնելու պատժել իրեն Հայոց ցեղասպանության ժխտման համար: Հայոց ցեղասպանությունը նա լկտիաբար անվանել էր «միջազգային սուտ»:
Ի պատասխան «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության կողմից քրեական գործ հարուցելու մասին բողոքի` Լոզանի ոստիկանության դատարանը 2007 թվականի մարտին Փերինչեքին դատապարտել և տուգանել էր ռասայական խտրականության համար: Շվեյցարիայի վերաքննիչ դատարանը հաստատել էր իր դատավճիռը, որոշելով, որ նա խախտել էր Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածը: Շվեյցարիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանը) դեռևս 2003 թվականին ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Հետագայում Փերինչեքն իր գործով դիմել էր Շվեյցարիայի բարձրագույն դատական ատյանին` Դաշնային դատարան, որն էլ վերահաստատել էր նրա դատավճիռը:
2008 թվականի հունիսի 10-ին Փերինչեքը բողոքարկել էր իր դատավճիռը Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, պնդելով, որ իր բազմաթիվ իրավունքները, այդ թվում` խոսքի ազատության իրավունքը, խախտվել են շվեյցարական դատարանների կողմից: Նա 140 հազար եվրո փոխհատուցում էր պահանջել բարոյական և ֆինանսական վնասների, ինչպես նաև դատական ծախսերի համար:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանը չի բավարարել Փերինչեքի գրեթե բոլոր պահանջները (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 7-րդ, 14-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածները) և մերժել փոխհատուցման նրա դիմումը: Սակայն, յոթ դատավորներից հինգը որոշել են, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը (Հոդված 10):
Սա շատ արտասովոր որոշում էր, քանի որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ եվրոպական իրավագիտության մեջ: Շատ եվրոպական երկրներ սահմանափակումներ են կիրարկել խոսքի ազատության վերաբերյալ, ներառյալ ազատազրկում` Հոլոքոստի ժխտման համար: Հոլոքոստի ժխտման պատժումը, իսկ Հայոց ցեղասպանության ժխտման հանդուրժումը անընդունելի երկակի ստանդարտներ են: Կամ երկու ցեղասպանությունների ժխտումը պետք է լինի պատժելի կամ ոչ մեկը:
Եվրոպական դատարանի 80 էջանոց որոշումը հեշտ չէր կարդալ ոչ միայն այն պատճառով, որ այն ֆրանսերեն էր գրված, այլ այն, որ հինգ դատավորները, որոնք ի նպաստ Փերինչեքի էին վճիռ կայացրել, համարյա բոլոր հարցերի վերաբերյալ սխալ մեկնաբանություններ էին արել: Մի ամբողջ գիրք կարելի է գրել նրանց անհամար փաստացի սխալները հերքելու համար: Դատավորները խեղաթյուրված են ներկայացրել Փերինչեքի անհիմն պնդումները, շվեյցարական օրենքներն ու դատավճիռները, Հայոց ցեղասպանության և նրա միջազգային ճանաչման փաստերը, միաժամանակ անընդհատ հակասելով իրենք իրենց: Իրավիճակն էլ ավելի խճճվեց, երբ դատարանի քարտուղարն անցյալ շաբաթ հրապարակեց չորս էջանոց մի հաղորդագրություն, որով ավելի խեղաթյուրեց դատարանի վճիռը, դրանով իսկ ամբողջությամբ շփոթության մեջ գցելով միջազգային լրատվամիջոցներին դատի մանրամասների վերաբերյալ:
Ահա այն հինգ դատավորները, որոնք հաստատեցին Փերինչեքի կեղծ մեղադրանքները. Գվիդո Ռայմոնդի (Իտալիա), Պիեռ Լորենցեն (Դանիա), Դրագոլյուբ Պոպովիչ (Սերբիա), Անդրաս Սաջո (Հունգարիա) և Հելեն Քելեր (Շվեյցարիա): Դեմ արտահայտված դատավորներն էին Նեբոժսա Վուչինիչը (Չեռնոգորիա) և Պաուլո Պինտո դը Ալբուկերկեն (Պորտուգալիա): Դատավճռին կից յոթ էջանոց լրացման մեջ դատավորներ Ռայմոնդին և Սաջոն կրկին հակասեցին իրենք իրենց` արդարանալով ի նպաստ Փերինչեքի վճիռ կայացնելու համար: Հարցեր բարձրացնելով «հայկական ջարդերի» հավաստիության մասին, հետո պնդելով, թե իրենց խնդիրը ցեղասպանության փաստերը գնահատելը չէ, այս երկու դատավորները հաստատեցին, որ հայ ժողովրդի ոչնչացումը եղել է կառավարության հովանավորությամբ, դրանով իսկ ընդունելով դրա ցեղասպան բնույթը: Սակայն նրանք պնդում են Հայոց ցեղասպանությունը վկայակոչել որպես «Մեծ եղեռն», որը թարգմանում են որպես «Մեծ հանցագործություն»: Մյուս կողմից, տարակարծիք դատավորներ Վուչինիչը և Պինտո դը Ալբուկերկեն, դատավճռին կից ներկայացրել են իրենց 19 էջանոց խորապես ուսումնասիրված համապարփակ զեկույցը Հայոց ցեղասպանության մասին: Այս արժեքավոր ուսումնասիրությունն անհրաժեշտ է թարգմանել մի քանի լեզուներով և տարածել ամբողջ աշխարհում:
Առավել հրատապ, Հայաստանի կառավարությունը և Սփյուռքի գլխավոր կազմակերպությունները պետք է խնդրեն Շվեյցարիայի կառավարությանը բողոքարկել Եվրադատարանի դատավճիռը նրա 17 դատավորներից կազմված Մեծ պալատում 90-օրյա ժամկետում: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը բողոքել դատարանի վճռի դեմ` իրենց կառավարություններին դիմելու և Եվրադատարանին բողոքի նամակներ հղելու միջոցով: Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը խոստացել է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դատարանի որոշումը խափանելու համար` հորդորելով Շվեյցարիային հայց ներկայացնել:
Եթե Եվրոպական դատարանի որոշումը թողնվի անպատասխան, ապա այն բացասական ազդեցություն կունենա ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման ջանքերի վրա եվրոպական երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում, բայց որ ավելի կարևոր է` Ցեղասպանության առաջիկա Հարյուրամյակի վրա: Դատավճիռն իր ներկայիս տեսքով հավանություն է տալիս ինչպես Թուրքիայի, այնպես էլ Փերինչեքի ժխտողական դիրքորոշմանը, որն իր քրեական գործունեության համար այժմ ցմահ ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրում է թուրքական բանտում: Թուրքիան անմիջականորեն միջամտել է այս դատին` ընդարձակ ցուցմունք ներկայացնելով Եվրադատարան: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել լկտի հայտարարությամբ` անամոթաբար ողջունելով դատավճիռը և պարծենալով խոսքի ազատությանն իր աջակցության համար: Համաձայն Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի` Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելը համարվում է հանցագործություն, մինչդեռ Շվեյցարիայում Ցեղասպանության մասին ստելն է հանցագործություն:
Հանուն ճշմարտության և արդարության չափազանց կարևոր է, որ Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկի դատարանի վճիռը և չենթարկվի թուրքական քաղաքական և տնտեսական բոլոր ճնշումներին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ծննդյան 52-ամյակի կապակցությամբ. գրում է trend.az-ը:
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ: Մաղթում եմ քաջ առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում: Բարձր եմ գնահատում մեր հարաբերությունները և ակնկալում շարունակական արդյունավետ համագործակցություն` ի շահ Ռուսաստանի և Ադրբեջանի բարեկամ ժողովուրդների բարեկեցության»,-իր նամակում գրել է Պուտինը:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և ԱԳՆ-ն արգելել են մի քանի տասնյակ մարդկանց մուտքն Ուկրաինա. այս մասին հայտարարել է «Ռեգիոնների կուսակցության» պատգամավոր Օլեգ Ցարևը:
Ինչպես գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով «Коммерсантъ-Украина»-ին, այդ անձանց թվում են հայտնվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկրների մի շարք քաղաքացիներ:
«Սաակաշվիլին ընդհանրապես այստեղ անելիք չունի, թող գնա Վրաստան և հանդիպի վրաց ժողովրդի հետ։ Նա եկել է այստեղ իր թիմի հետ, որը «Վարդերի հեղափոխություն» է կազմակերպել: Նրանք բոլորը հաստատվել են Ուկրաինայում և եղել են հեղափոխության մոդերատորներ, որը փորձում էր կազմակերպել ընդդիմությունը»,- ընգծել է Օլեգ Ցարևը:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.