02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Ուկրաինայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն արգելափակել են երկրի խորհրդարանի աշխատանքը:
Ինչպես հայտնում է itar-tass-ը, նրանք պահանջում են երկրի ներքին գործերի նախարար Վիտալի Չախարչենկոյի պաշտոնաթողությունը և 2014-ի պետական բյուջեի ընդունումն` ըստ կանոնակարգի:
«Իմաստ չունի նախարարին խորհրդարանում լսելը, նրան պետք է պաշտոնանկ անել: Մենք առաջարկում ենք նաև ստեղծել ժամանակավոր քննչական հանձնաժողով, որը կուսումնասիրի ցուցարարների դեմ ուժի անօրինական կիրառման փաստերը»,- նշել է ՈՒԴԱՌ ընդդիմադիր կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն:
Նրա խոսքով, հակառակ դեպքում ընդդիմությունը կարգելափակի Գերագույն ռադայի լիագումար նիստերը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեվը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ եթե Հայաստանը «կառուցողական դիրքորոշում» ցուցաբերի ղարաբաղյան խնդրի լուծման գործում, ապա «կարճ ժամանակահատվածում կարելի կլինի համաձայնության գալ»:
Համաձայն Ալիեվի` որեւէ տեղաշարժ չի արձանագրվել արցախյան բանակցությունների ուղղությամբ: Թեեւ տարեվերջին որոշակի աշխուժացում նկատվել է: Ընդհանուր այս պարունակում հայտարարությունը շարունակվում է:
«Որոշակի հույսեր, որոշակի լավատեսական պահեր կան, բայց 2014 թվականին մենք կուսումնասիրենք դրանք: Ամեն դեպքում, 2014 թվականին Հայաստանի իրական մտադրությունը ամբողջովին կպարզվի», ասել է Ադրբեջանի նախագահը:
Հայտարարությունը նաև այլ բաժիններ ունի: Կվերադառնանք այդ բաժիններին: Փորձենք դիտարկել այս հատվածը: Ուրեմն, Բաքուն կառուցողականություն է ակնկալում Երեւանից: Մինչ այդ սակայն, կառուցողականություն ակնկալողը բացի հրադադար խախտելուց եւ դիվերսիոն գործողություններ կազմակերպելուց, աննախադեպ վտանգավոր քայլերով նախահարձակողականության այլ հարթություններ է թեւակոխում: Ադրբեջանական կողմից կրակահերթ է ոչ միայն Ադրբեջանի և Արցախի շփման գծում, այլ ուղղակի դեպի Հայաստանի Հանրապետության տարածք:
Նման հարձակողապաշտության դրսեւորումներ ցուցադրելուց հետո, թվում է, թե «կառուցողականության» եւ «խաղաղասիրության» ակնկալություններ հայտարարելու ցուցմունքը Բաքու է հասել Անկարայից: Այս հատվածի երկրորդ բաժինը այդ մասին մտածելու տեղիք է տալիս: Ալիեվը փաստորեն կապկում է Դավութօղլվի «խաղաղասիրությունը»: Նման է սա մանավանդ, երբ նկատի կունենանք տարեվերջին երեւացած, ըստ Ալիեվի անշուշտ, ուղղակի որոշակի աշխուժացումը: Տարեվերջին Դավութօղլուն այցելել էր Երեւան, Սեւծովյան երկրների տնտեսական համագործակցության համաժողովի շրջագծում: Այցելության նախորդող ժամանակաշրջանում եւ այցելության օրերին եւ դրանից անմիջապես հետո, դիպաշարին հետեւողը ականատես եւ ունկնդիր դարձավ իբրեւ թե կառուցողականություն ցուցադրող Անկարայի թիվ մեկ դիվանագետի ասելաձեւերին: Դրանց հետեւեց անշուշտ Թուրքիայի քարոզչաքաղաքական խմբի նվագը, որը ներդաշնակ էր թուրք արտգործնախարարի ճիպոտի շարժումներին:
Այս բոլորի նկատմամբ լուռ էր Բաքուն` թե՛ քաղաքական եւ թե՛ տեղեկատվական առումներով: Լուռ անհանգստություն կար Թուրքիայի բեմադրած համանվագի դիմաց, որ բացատրվում էր Բաքվի շրջանցումով հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման (ան)հավանական մեկնարկի նախատեսումով: Թեեւ, Անկարայի ներկայացուցիչը ամեն պատեհ-անպատեհ առիթի հիշեցնում էր արցախյան հարցի լուծման անհրաժեշտությունը: Նույնիսկ պաշտոնապես հայտարարվում էր հարաբերությունների վերամեկնարկման աշխատանքների վերջին փուլում լինելը։
Ալիեվի կողմից կառուցողականություն ակնկալելու այս հայտարարությունը համահունչ է Դավութօղլուի բեմականացումներին նաեւ 2014-ի նշումով: Թվականը անպայման հայ-ադրբեջանական բանակցություններին միայն չի վերաբերում: Երեւան-Անկարա հարաբերությունների վերամեկնարկը պայմանավորված է հայկական ուժերի Արցախից հեռացումով: Պատվերային ապատեղեկատվությունը խոսում էր հայկական համաձայնության մասին արցախյան երկու շրջաններից հայկական ուժերը հեռացնելու մասին: Ալիեվի ակնկալածը 2014-ին նման տեղաշարժի մասին է: Ինչ որ նաեւ Դավութօղլուին, լավատես լինելու միտումներ փոխանցած էր:
Կառուցողականության, բանակցությունների աշխուժացման եւ խաղաղասիրական շեշտադրումներով հանդես գալու Անկարայի ցուցմունքը հայտնապես ձախող կերպով կատարել է Բաքվի առաջնորդը: Հայտարարությունն ավարտվում է հետեւյալ բառերով. «Մեր ռազմական հզորությունը վճռական դեր կխաղա միջազգային նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի հարցին արդարացի լուծման գործում: Մեր բանակը աշխարհի ամենաուժեղ բանակներից է»:
Անկախ նրանից, որ միջազգային նորմերի ճշտած սահմանները վաղուց անցել է ադրբեջանական սպառազինումը, մի պահ պետք է կենտրոնանալ Ադրբեջանի նախագահի կատարած իր իսկ էության վերադարձին: Ռազմական հզորության վճռական դեր վերապահելով Ալիեվը միեւնույն հանկերգն է, որ կրկնում է: Հիմա պետք է մտածել, թե քաղաքական նման պահվածքի դիմաց ի՞նչ կառուցողականություն կսպասվի հայկական կողմից:
Խնդիրը սակայն, այս դեպքում Անկարայի ցուցմունքը Բաքվի կողմից ձախողելն է:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում՝ զոհվել է 6 մարդ։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Opel մակնիշի միկրոավտոբուսը, որում եղել են 5 ուղևորներ, անցել է կամրջի արգելապատնեշն ու ընկել ջրանցքը։
Միկրոավտոբուսում գտնվող բոլոր մարդիկ, այդ թվում՝ վարորդը, մահացել են։ Նրանց մարմիններն արդեն դուրս են բերվել ջրից։
Հունվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն’ ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Ադրբեջանի զինված ուժերում ինքնասպանության դեպքն է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, ինքնասպան է եղել Պաշտպանության նախարարության N զորամասի զինվոր Մազախիր Աբդուլաևը(ծնված 1992թ.):
Փաստի առթիվ ռազմական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:
Մ. Աբդուլաևը զորակոչվել էր զինվորական ծառայության 2013թ.-ի հունվարին Բաքվի Սաբունչինի շրջանից:
Թուրք պատգամավորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ:
Ինչպես հայտնում է թուրքական Sabah պարբերականը, Հանրապետական խմբակցության պատգամավորները դժգոհություն են հայտնել «Դատավորների և դատախազների գերագույն խորհրդի մասին» օրենքում արվող փոփոխությունների վերաբերյալ, ինչն էլ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պատգամավորների հետ վիճաբանության առիթ է դարձել։
Սկսված ծեծկռտուքի հետևանքով, հանձնաժողովի նախագահը ստիպված է եղել փակել նիստը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնու
մ են, որ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին, նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, առաջին այցը կկատարի Եվրոպա: Հունվարի վերջին նախատեսվում է նրա մասնակցությունը Շվեյցարիայում կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին։
Ինչպես տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը, համաշխարհային տնտեսական համաժողովը տեղի կունենա հունվարի 22-25-ը և կկրի «Փոխելով աշխարհը. հետևանքները հանրության, քաղաքականության և բիզնեսի վրա» խորագիրը։
Իրանը Բուշեր քաղաքում նոր ատոմային կայանի կառուցումը կսկսի հաջորդ տարի. այս մասին տեղեկացնում է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հաղորդել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։
Վերջինիս տեղեկացմամբ, ատոմակայանի շինարարությունը կտևի մոտ 8 տարի։
Բուշերում կառուցվելիք ատոմակայանի հզորությունը կկազմի մոտ 5000 մեգավատտ։
Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Աքիֆ Թևեքյուլօղլուին հայտարարել է, որ արգելվում է մեջլիս բերել հեռախոսներ. այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
«Պատգամավորների, լրագրողների և ընդհանրապես բոլոր նրանց հեռախոսները, ովքեր մտնում են Միլի Մեջլիս, մուտքի մոտ կվերցնեն»,- նշել է մամուլի ծառայության ղեկավարը։
Արգելքը տարածվում է «սմարթֆոն տեսակի հեռախոսների վրա» և ներդրվել է անվտանգության նկատառումներով։
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.