17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...Կիևի Գրուշևսկու փողոցում ավելի քան 50 կանայք կանգնել են ՆԳՆ ներքին զորքերի և ցուցարարների միջև և քահանաների հետ աղոթք են կարդացել:
Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ՈՒՆԻԱՆ-ին, կանայք իրենց ձեռքերում պահելով «Մայրիկ» և «Մի՛ կրակիր, պաշտպանի՛ր» գրառումներով պաստառներ, երգել են, կարդացել «Հայր մեր» և այլ աղոթքներ՝ դիմելով «Բերկուտի» հատուկջոկատայիններին։
Գրուշևսկու փողոցում այժմ գտնվում է մոտ 300 ցուցարար։ Իրավիճակը հանգիստ է։ Նրանք շարունակում են տաքանալ խարույկների շուրջ։
Իսկ Մայդանում գտնվում է մոտ 3.500 ցուցարար։
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական է տվել: Ուկրաինայի կառավարության մամլո ծառայությունը տարածել է Ազարովի հայտարարությունը, որում ասվում է.
«Հասարակական-քաղաքական փոխզիջման համար հավելյալ հնարավորություններ ստեղծելու , հանուն հակամարտության խաղաղ կարգավորման , ես անձամբ որոշում եմ կայացրել խնդրել Ուկրաինայի նախագահին ընդունել իմ հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն՝ Անկարայում՝ Թուրքիա կատարած իր այցելության առաջին օրը, կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես հայտնում է Газета.ru-ն, Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը:
Ադրբեջանական մամուլը հաղորդում է հերթական զոհի մասին: Ինչպես հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ լրատվական ծառայությանը, այսօր ժամը 12.30-ին՝ առաջնագծում, հայկական կողմի դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է լեյտենանտ Ազիզով Սաբուհի Ռուստամօղլուն:
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Ռուստամօղլուին հետմահու շնորհել է «Զինծառայության ժամանակ ցուցաբերած արիության համար» երրորդ աստիճանի շքանշան:
«Ժնև-2»-ում ընթացող բանակցություններում սիրիական պետական պատվիրակության ղեկավար, Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլիմի հավասարակշիռ պահվածքն ու սեփական երկրի շահերի պաշտպանության ուղղված վստահ փաստարկներով հանդես գալը, թվում է, անակնկալի է բերել թե՛ սիրիական ընդդիմությանը և թե՛ արևմտյան միջնորդներին:
Արդարացնելով արաբերենում «ուսուցիչ» նշանակող Մուալլիմ ազգանունը՝ համարյա 50-ամյա դիվանագիտական փորձ ունեցող սիրիացի քաղաքական գործիչը, որն, ի դեպ, սիրիական հակամարտության սկզբնական փուլում հրաժարվել է լքել երկրի կառավարությունը և անցնել ընդդիմության կողմը խոստացված 100 միլիոն դոլարի դիմաց, առայժմ իրոք դասեր է տալիս հակառակ կողմին:
Այս առումով «Ժնև-2»-ի ամենաուշագրավ դրվագներից մեկն այն էր, որ ի պատասխան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի՝ ալ-Մուալլիմի ելույթն ընդհատելու փորձերին, Սիրիայի ԱԳՆ ղեկավարն արձագանքել է՝ «Դուք ապրում եք Նյու-Յորքում, իսկ ես՝ Սիրիայում և իրավունք ունեմ ներկայացնելու սիրիական տեսակետն այս համաժողովում», ինչից հետո հանգիստ շարունակել և մինչև վերջ հնչեցրել է իր ելույթը:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը ցուցարարներին խնդրել է ազատել նախարարությանենքը, այլապես նա կդիմի Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդին՝ երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանել:
Ինչպես հայտնում է UNIAN-ը, ցուցարարները մերժել են Լուկաշի խնդրանքը՝ հայտարարելով, որ պետական ձեռնարկությունը գրավել են տաքանալու և գիշերելու համար:
«Իրավապահների խնդրանքին՝ ներս մտնել շենք՝ դեպքի վայրը զննելու նպատակով, դիմակներով և սաղավարտներով երիտասարդները՝ զինված փայտե և մետաղական ձողերով (մոտ 50 մարդ), կտրականապես հրաժարվել են: Ընդ որում՝ նրանք հայտարարել են, որ պետական հաստատությունը գրավել են ակտիվիստների տաքանալու և գիշերը քնելու համար»,-հայտնել են ՆԳՆ-ից:
Նշենք, որ ցուցարարները գրավել են Կիևի արդարադատության նախարարության շենքերից մեկը:
Շաբաթվա սկզբում Ադրբեջանը հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս արևելյան և հարավ արևելյան ուղղություններով ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ,սակայն հանդիպելով հայ զինվորի զգոնությանն ու կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությանը՝ մեծ կորուստներ կրելով նահանջել իր ելման դիրքերը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անմիջապես հերքեց դիվերսիայի մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ հայկական կողմի կորուստը ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանք է: Սակայն պետք է նկատել, որ այդ դիվերսիոն գործողությունից հետո ադրբեջանական ռազմական քարոզչության մեքենան սկսեց հաղորդագրություններ տարածել առաջնագծում ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, հիվանդության կամ վթարի հետևանքով մահացած կամ վիրավորված զինծառայողների մասին: Բայց այդ դեպքերը երկու օրվա համար այնքան շատ էին (2 զոհ և 6 վիրավոր), որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ստիպված հանդես եկավ տեղեկատվությամբ, թե իբր ադրբեջանական զինուժին հաջողվել է կասեցնել հայերի ներթափանցման փորձը և մեծ կորուստներ պատճառելով հետ շպրտել: Սրանով, փաստորեն, Ադրբեջանում փորձ էր արվում արդարացնել սեփական զինուժի կորուստները, որոնց իրական պատճառները, սակայն, պետք է փնտրել ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ծավալված իրադարձություններում:
Այսքանից կատարվելիք հետևությունը մեկն է՝ Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը կրկնում է իր նախորդի սխալները… Իսկ թե ինչ կլինի դրանք շարունակելու դեպքում, դժվար չէ կռահել…
Ինչ վերաբերվում է դիվերսիային, պետք է նշել նաև, որ առհասարակ Ադրբեջանի նման պահվածքը նորություն չէ: Դա վերջինիս ապակառուցողական դիրքորոշման ցուցադրումն է դիվանագիտական կարևոր միջոցառումներից առաջ: Այդպիսի պահվածք Ադրբեջանը դրսևորել է Կազանում նախագահների հանդիպման և ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան կատարելիք այցի նախօրեին, իսկ այս վերջինն էլ հավանաբար պայմանավորված էր ս.թ. հունվարի 24-ին Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ: Նման սադրիչ գործողություններով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ համաձայն չէ 1994թ. մայիսին կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հետ, երկրորդ՝ իր անհամաձայնությունն է հայտնում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շրջանակներում ընթացող գործընթացի նկատմամբ: Սակայն, ի հեճուկս Ադրբեջանի, տարածաշրջանի խաղացող երկրները ամենատարբեր մակարդակով հայտարարեցին, որ ղարաբաղյան հիմնահարցի քաղաքական կարգավորմանն այլընտրանք չկա, իսկ առաջնագծում լարվածությունն ու սադրիչ գործողությունները լուրջ հարված են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը և կոչ արեցին կողմերին խնդրի լուծման բանալիները փնտրել բանակցային սեղանի շուրջ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հասել էր գագաթնակետին: Շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14.000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Երեկ երեկոյան ցուցարարները Կիևի Անկախության հրապարակում հարձակվել են երեք ոստիկանի վրա, մեկին՝ դանակահարել, հայտնում է korrespondent.net-ը:
«Իրավապահներին պահել են Կիևի քաղաքային վարչակազմի շենքում։ Այժմ վիրավոր ոստիկանն ազատ է արձակվել, նա հոսպիտալացվել է ։ Եվս երկու ոստիկանի ճակատագիրն անհայտ է»,- նշվում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում։
Իսկ մայրաքաղաքի Գոլոսեևսկի շրջանում հայտնաբերվել է գնդակահարված ոստիկանի դի: Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից, ոստիկանը եղել է 27 տարեկան։
http://www.youtube.com/watch?v=jrZcAsPKK74
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հանդիպում են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ շարունակելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Նախարարներն ու համանախագահները քննարկել են խաղաղ բանակցություններն առաջ մղելու հարցը՝ հիմնվելով Վիեննայի 2013թ. նոյեմբերի 19-ի գագաթնաժողովի վրա, որից հետո կայացել էր նախարարների հանդիպումը Կիևում՝ դեկտեմբերի 5-ին: Նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, բանակցությունների միջոցով: Այս մասին ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Դեսպան Կասպշիկը համանախագահներին տեղեկացրել է սահմանին և շփման գծում վերջին իրադարձությունների մասին: Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել տարածաշրջանում բռնությունների շարունակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին միջադեպերը խափանում են բանակցությունները և նվազեցնում խաղաղ կարգավորման հեռանկարները: Նրանք կողմերին կոչ են արել լիովին և անխոս պահպանել հրադադարի ռեժիմի պայմանները:
Համանախագահները ծրագրում են առաջիկա շաբաթներին այցելել տարածաշրջան՝ նախագահների հետ բանակցությունները շարունակելու համար:
Ամերիկացի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը տեսաուղերձ է ձայնագրել ուկրաինացիների համար:
Ինչպես հայտնում է УНИАН-ը, նա բոլորին հաջողություն է մաղթել՝ ժողովրդավարության և ազատության ձգտման հարցում:
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
11.05.2024 | 02:10
Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.