17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...09.05.2024 | 12:10
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությա...Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան սահմանահատվածում արձանագրված դիվերսիոն գործողություններով մեկնարկած նախորդ շաբաթվա լարվածությունը պահպանվեց նաև անցնող 7 օրերի ընթացքում:
Բացի ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառումից, հակառակորդը առաջնագծի մի շարք հատվածներ էր դուրս բերել նաև որոշակի քանակությամբ ծանր զրահատեխնիկա:
Միաժամանակ հակաօդայինները առաջնային գծից շուրջ 30-35 կմ հեռավորության վրա՝ Ադրբեջանի օդային տարածքում հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրեջք:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հունվարի 20-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված երկու հետախուզադիվերսիոն գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 3000 դեպքերի արդյունքում Պաշտպանության բանակը կրել է երկու կորուստ: Նույն ժամանակահատվածում իր իսկ կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակը տվել է 8 զոհ, երկու տասնյակից ավելի վիրավոր և որոշ քանակությամբ հատուկ նշանակության սպառազինություն:
Չնայած առաջնային գծում լարվածության պահպանմանն ուղղված ադրբեջանական կողմի փորձերին, այդուհանդերձ արձանագրված փաստերից կարելի է եզրակացնել, որ Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը շարունակում են հանդես գալ թելադրողի դերում և հարկ եղած դեպքում իրենց կամքը պարտադրել հակառակորդին:
Խիստ սառնամանիքների պատճառով՝Կիևի Անկախության հրապարակներում և Գրուշևսկու փողոցում ցուցարարների թիվը նվազել է։
Ինչպես տեղեկացնում է УНИАН ուկրաինական գործակալությունը, հիմնականում փողոցներում մնացել են նրանք, ովքեր զբաղված են ինչ-որ գործերով՝ բարիկադներ պատրաստելով կամ ցուցարարներին թեյ և բուտերբրոդներ բաժանելով։
Մայդանում նույնպես շատ չեն. նրանք փաստագրական ֆիլմեր են դիտում և մեծ էկրանից հետևում լուրերի թողարկումներին։
Կռուպցիոն սկանդալի գործի հետաքննության շրջանակում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հեռախոսը ևս գաղտնալսվել է ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ինչպես տեղեկացնում է Haber7 կայքը, Էրդողանի խոսքով բացի նախագահի հեռախոսից, գաղտնալսվել են նաև այլ բարձրաստիճան անձանց հեռախոսազրույցները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ գաղտնալսել են նաև վարչապետ Էրդողանին:
Թուրքիայի հետախուզությանը հաջողվել էր պարզել նաև՝ որտեղ են գտնվել հատուկ սարքերը, որոնք օգնությամբ գաղտնալսվել են վարչապետի հեռախոսազրույցները:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, նույնիսկ հիվանդանոցում գտնվելով, կարող է ստորագրել հունվարի 16-ին ընդունված օրենսդրական ակտերի չեղյալ հայտարարման մասին օրենքը. այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին, փոխանցում է Интерфакс-Украина-ն:
«Մենք շարունակում ենք Յանուկովիչին կոչ անել, որ պետք է շարունակվի երկխոսությունն ընդդիմության հետ, արգելվի ցուցարարների նկատմամբ իրականացվող բռնությունները և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ելքեր մշակի: Մենք հնարավոր ենք համարում նաև այն տարբերակը, որ Յանուկովիչը հիվանդանոցում գտնվելով էլ կարող է ստորագրել հունվարի 16-ին ընդունված օրենսդրական ակտերի չեղարկման մասին օրենքը»,-ընդգծել է Ջեն Պսակին:
Միացյալ Նահանգների հարավային մասում մոլեգնող ձնաբքերի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել: Նրանցից շատերը մահացել են եղանակային վատ պայմանների պատճառով վթարներ առաջանալու հետևանքով:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Ալաբամայում ավտովթարից զոհվել է 5 մարդ, ևս երկուսը՝ Հյուսիսային Կարոլինայում: Միսիսիպիում զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ նորածին երեխա:
Վեց նահանգներում՝ Ալաբամայում, Միսիսիփիում, Լուիզիանայում, Հյուսիսային և Հարավային Կարոլինաներում ու Ջորջիայում իշխանությունները հայտարարել են արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:
Կիևում բողոքի ակցիայի ընթացքում սրտի կաթվածից ոստիկան է մահացել:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ-ին, մահացողը 30-ամյա ոստիկան Դմիտրի Դոնեցն է:
«Սա Գրուշևսկու փողոցում տեղի ունեցող ամենօրյա սթրեսային իրադարձությունների հետևանքն է, որտեղ Դմիտրին իր աշխատանքային պարտականությունն էր իրականացնում»,-ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Վրաստանի նախագահի՝ հունվարին նախատեսված այցն Ադրբեջան հետաձգվել է:
Ինչպես տեղեկացնում է Грузия-online-ը, Գեորգի Մարգվելաշվիլիի այցը հետաձգվել է՝ որոշակի իրադրություններով պայմանավորված։
Վրաց պատգամավոր Ալի Մամեդովի տեղեկացմամբ, այցի հետաձգման պատճառը երկու կողմերի ծանրաբեռնվածությունն է։
«Փոփոխության պատճառը երկու կողմերի զբաղվածությունն է։ Ես հանդիպման ժամկետի մասին որևէ տեղեկություն չունեմ։ Սակայն ակնկալվում էր, որ Թուրքիայից հետո Մարգվելաշվիլին կայցելի Ադրբեջան»,-նշել է Ալի Մամեդովը:
Հունվարի 29-ին Վրաստանի նախագահը ներկայացրել է ազգային փոքրամասնությունների հարցերով իր խորհրդատուին: Խորհրդատուն դարձել է հույն Սոֆիո Շամանիդին: Հանդիպման սկզբում նախագահը նշել է, որ Վրաստանը տնտեսապես և մշակույթով ուժեղ է դարձել ազգային փոքրամասնությունների մասնակցության շնորհիվ: «Վրաստանի եզակիությունը կայանում է ոչ միայն նրանում, որ իր քաղաքաներում և գյուղերում տարբեր ազգային պատկանելության մարդիկ ունեն մեկ նպատակ և ձգտում են դրան: Մենք հատուկ ուշադրություն ենք հատկացնում, որպեսզի պայմաններ ստեղծենք բազմաձևության զարգացման համար: Այս ամենը թույլ կտա մեր երկրին ամրանալ և ավելի ուժեղ դառնալ», -հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին: Այս մասին տեղեկացնում են Վրաստանի հայ համայնքից:
Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնությունների հարցերով նոր խորհրդատուին, նա հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի ազգային փոքրամասնությունները իրենց չզգան երկրորդ կարգի քաղաքացիներ: «Ամենագլխավոր խնդիրն է նույնականության և ավանդույթների պահպանումը: Ես ազգային փոքրամասնությունների հետ աշխատանքային փորձ ունեմ, ես ինքս դրա ներկայացուցիչն եմ: Հիանալի գիտեմ նրանց խնդիրները, քանի որ ինքս ամեն օր հանդիպում եմ դրանց», -հայտարարել է Սոֆիո Շամանիդին:
Կարևոր է նշել, որ հանդիպմանը անհայտ պատճառներով ներկա չեն եղել Վրաստանի Հայ Համայնքի ներկայացուցիչներ, շրջանների ներկայացուցիչներ: Սրահում չեն եղել նաև Վիրահայոց թեմի ներկայացուցիչներ:
Սոֆիո Շամանիդի` գիտությունների դոկտոր, ժամանակակից հույն բանասիրության պրոֆեսոր Թբիլիսիի Պետական Համալսարանում: Մի քանի գիտական աշխատանքների հեղինակ:
Ուկրաինացի ակտիվիստների կողմից գրավված ագրարային քաղաքականության նախարարության շենքում փոխհրաձգություն է սկսվել:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Aif.ua-ին, շենքում կրակոցներ են հնչում, նռնակներ են նետվում: Թե կոնկրետ ինչ զենք է օգտագործվում, չի հստակեցվում:
Մարդկանց խումբը, որը փորձում է ներս մտնել, հայտարարում է, որ իրենց մոտ կա շենքն ազատելու մասին պատգամավորական որոշում: Նրանք փորձում են հեռացնել «Ընդհանուր գործ» շարժման ակտիվիստներին:
Քիչ առաջ շենքից սկսել են դուրս բերել վիրավորներին:
Անցյալ շաբաթ France Presse գործակալությանը տված իր ծավալուն հարցազրույցում` Սիրիայում տիրող ողբերգական իրավիճակի մասին, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն անսպասելիորեն հիշատակել է 1.5 միլիոն հայերի ջարդերը: Առաջին անգամ է, որ սիրիական պետության որևէ ղեկավար ընդունում է հայկական զանգվածային սպանությունները և հանցավոր ճանաչում Օսմանյան Թուրքիային:
Հարցազրույցի ընթացքում նախագահ Ասադը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը համեմատել է օտարերկրյա գրոհայինների կողմից Սիրիայում կատարվող քաղաքացիների դաժան սպանությունների հետ. «Ահաբեկիչների դրսևորած վայրագության ու անմարդկայնության աստիճանը մեզ հիշեցնում է ավելի քան 500 տարի առաջ միջնադարյան Եվրոպայում տեղի ունեցած իրադարձությունները: Առավել մոտ ժամանակաշրջանում դրանք մեզ հիշեցնում են օսմանցիների կողմից հայերի դեմ իրականացված զանգվածային ջարդերը, երբ Սիրիայում և Թուրքիայի տարածքում սպանվեցին մեկ ու կես միլիոն հայեր ու կես միլիոն ուղղափառ ասորիներ»:
Զարմանալի չէ, որ երկու օր անց Ժնևում, Միավորված ազգերի կազմակերպությունում, Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին հանդես եկավ նման մի հայտարարությամբ. «Իսկ ի՞նչ կասեք Հայոց ցեղասպանության մասին, որտեղ 1.5 միլիոն մարդ է սպանվել»:
Միակ այլ սիրիացի բարձրաստիճան պաշտոնյան, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եղել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Աբդ ալ-Քադեր Քադուրան, երբ հուզիչ գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշարձանի և թանգարանի հուշամատյանում, 2001 թվականի հուլիսի 16-ին, Երևանում. «Երբ այցելեցինք հուշարձանն ու թանգարանը Հայոց ցեղասպանության, որ զոհ գնաց հայ ժողովուրդը 1915 թվականին, մենք խորին հիացմունքով և հարգանքով կանգնեցինք այն հերոսների առջև, որոնք մահն ընդունել են խիզախությամբ ու հերոսությամբ: Նրանց զավակներն ու թոռները շարունակում են անմահացնել իրենց նախնիների խիզախությունն ու պայքարը… Մեծ հարգանքով մեր գլուխը խոնարհում ենք հայ ժողովրդի՝ մեր ընկերների նահատակների հիշատակի առջև, և ողջունում վճռականության ու հաղթանակի համար նրանց կարողությունը: Մենք կաշխատենք միասին, որպեսզի բոլոր մարդկանց ազատագրենք ճնշումներից և կեղեքումից»:
Եթե Սիրիայի խորհրդարանի խոսնակի 2001 թվականի հայտարարությունը եղել է մի անկեղծ ու սրտառուչ ուղերձ, ապա նույնը չի կարելի ասել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Ասադի խոսքերի մասին, որի գլխավոր նպատակն էր խստորեն դատապարտել թուրքական կառավարության թշնամական գործողություններն ընդդեմ սիրիական վարչակարգի: Հայտնի է, որ Թուրքիան մեծ դեր է խաղացել նախագահ Ասադին տապալելու միջազգային համատեղ ջանքերում՝ ուղարկելով զինամթերք և ապահովելով օտարերկրյա արմատական իսլամիստ գրոհայինների ներթափանցումը Սիրիա:
Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները միշտ չէ, որ թշնամական են եղել: Մինչև 2011 թվականի սիրիական ճգնաժամի սկիզբը, այդ երկու երկրներն այնպիսի քաղաքական և տնտեսական սերտ դաշնակիցներ էին, որ Ասադի վարչակարգն արգելել էր Հայոց ցեղասպանության մասին գրքերի վաճառքը երկրում և թույլ չէր տվել օտարերկրյա ֆիլմ նկարահանող խմբերին այցելել Դեր Զոր՝ Ցեղասպանության բազմահազար զոհերի սպանդանոցը: Մտահոգված Թուրքիայի հնարավոր դժգոհությունից, նախագահ Ասադի աշխատակազմը 2009 թվականին չեղյալ համարեց իմ հանդիպումը Նախագահի հետ, այն բանից հետ, երբ նրանք համացանցում հայտնաբերեցին իմ բազմաթիվ քննադատական հոդվածները Թուրքիայի վերաբերյալ: Ավելին, Սիրիայի և Թուրքիայի կառավարությունների միջև մեղրամիսի ժամանակ, նախագահ Ասադը Սիրիա այցելող Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին խորհուրդ էր տվել, որ հայերը պետք է դրական հարաբերություններ մշակեն Թուրքիայի հետ և չապրեն անցյալում:
Նախագահ Ասադը, France Presse գործակալությանը տված իր վերջին հարցազրույցում նաև բողոքել է արևմտյան ղեկավարներից, որոնք չեն հասկանում ծավալվող զարգացումները Մերձավոր Արևելքում. «Նրանք միշտ շատ ուշ են գիտակցում շատ բաներ, երբեմն, միայն այն ժամանակ, երբ իրողությունն արդեն բոլորովին փոխվել է»: Անկեղծ ասած, կարելի է միևնույն քննադատությանը ենթարկել նախագահ Ասադին՝ Թուրքիայի ղեկավարության նենգությունն ու երկերեսանիությունը ի վնաս իրեն շատ ուշ գիտակցելու համար:
Ցավոք, Սիրիայի նախագահը միակ պետականն ղեկավարը չէ, որ չէր կարողացել ըմբռնել Թուրքիայի իշխանավորների դավադիր մտածելակերպը: Մերձավորարևելյան, եվրոպական և ամերիկյան բազմաթիվ ղեկավարներ միևնույն սխալն են գործում վստահելով Թուրքիայի կեղծ բարեկամությանը՝ նեղ դրության մեջ ընկնելով, երբ Թուրքիան չի հարգում իր խոստումները:
Վերջին ամիսներին վարչապետ Էրդողանի բռնապետական քաղաքականության և ռազմատենչ հայտարարությունների պատճառով միջազգային հանրության աճող հիասթափությունից ակնհայտ է դառնում, որ ոչ ոք Թուրքիայի իրական դեմքն այնքան լավ չի ճանաչում, որքան հայերը, ասորիները, հույները և քուրդերը, որոնք տառապել են անթիվ ու անհամար դաժանություններից, ջարդերից և անգամ ցեղասպանությունից թուրքական բռնապետական իշխանության տակ:
Չնայած նախագահ Ասադի քաղաքական դրդապատճառներին՝ հայ ժողովուրդը պետք է ողջունի նրա ուշացած հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ցեղասպանության ճանաչումից այսքան երկար ժամանակ անընդունելի պատճառներով ձեռնպահ մնալուց հետո, գոնե հիմա Սիրիայի նախագահը պաշտոնապես ասում է ճշմարտությունը անցյալի և ներկայիս թուրքական վայրագությունների մասին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
11.05.2024 | 02:10
Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.