06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Վաղը պաշտոնապես կհայտարարվի, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը վաստահվել է ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանին:
Մենք արդեն հայտնել էինք, որ ՀՀԿ-ն մարզպետի պաշտոնում ցանկանում էր տեսնել Հակոբ Հակոբյանին ( Թունելի Հակոբ), սակայն ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը հրաժարվել է այդ նշանակումից, իր մտերիմների մոտ ասելով, թե դա իրեն պետք չէ:
Հիշեցնենք, որ ի սկզբանե ասում էին, թե Գրիգորյանն էլ փորձել է հրաժարվել մարզպետի աթոռից` իրականությանը չհամապատասխանող համարելով այդ մասին շրջանառվող լուրերը: Ու եթե Արփա — Սևանը տնօրինող նորընտիր պատգամավորը կարողացել է իր ցանկությունը անցկացնել, ապա Ռաֆիկ Գրիգորյանը վաղը կստանձնի մարզը ղեկավարելու գործը:
Հիշեցնենք, որ Ռաֆիկ Գրիգորյանը նաև ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կառույցի ղեկավարն է: Նա1999-2003թթ. եղել է Գեղարքունիքի փոխմարզպետ, ինչպես նաև եղել է անցած գումարման ԱԺ պատգամավոր:
Խորհրդարանական ընտրություններից հետո, Ճապոնիա մեկնելու նախօրյակին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը շատերի համար անսպասելի հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանը դառնում է կուսակցության նախագահի առաջին տեղակալ, բոլոր «հետևանքներով» հանդերձ` ֆինանսական, կազմակերպչական, համայնքների հետ տարվող աշխատանքների: Ասել է թե, տնտեսական և արտաքին քաղաքական ֆունկցիաներից զատ, որոնք կոորդինացնում են համապատասխանաբար Տիգրան Սարգսյանն ու Արմեն Աշոտյանը, մյուս բոլոր ֆունկցիաները, որ կոորդինացնում էին տեղակալներ Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Ռուբեն Թադևոսյանը, կիրականացնի Հ. Աբրահամյանը և այն էլ ՏԻՄ ընտրությունների թեժ օրերին, երբ հանրապետության ամեն միլիմետրի համար անզիջում պայքար է ընթանում հենց ՀՀԿ-ականների միջև: Արգամիչը, ինչպես երևում է, որոշել է իր լիազորությունները լիարժեք օգտագործել, իր «սիրելիներից» Էդգար Ղազարյանին նա արդեն մարզպետ է նշանակել, հիմա էլ զբաղված է ապագա համայնքային ընտրությունների թեկնածուների «քարտեզագրմամբ»: Եվ: այնուհանդերձ, ՀՀԿ-ում շատերը չեն հասկանում, թե ինչպես եղավ, որ Սերժ Սարգսյանը նման որոշում կայացրեց` Հովիկ Աբրահամյանին դարձնելով ՀՀԿ առաջին տեղակալ, երբ հինգ տարի շարունակ նրան դա չէր հաջողվում: Երեք տարի առաջ նա անգամ փորձել էր դա անել Դավիթ Հարությունյանի միջոցով, ով ՀՀԿ գործադիր մարմնի աշխատանքային նիստում առաջարկել էր Աբրահամյանին դարձնել առաջին տեղակալ, սակայն Սերժ Սարգսյանից «դաբրոն» չստացած ծերակույտը շատ կոշտ էր դիմադրել, և ՀՀԿ-ն Տիգրան Թորոսյանից հետո մնացել էր առանց առաջին տեղակալի: ՀՀԿ-ում պնդում են, որ թե այդ, թե ԱԺ նախագահի պաշտոնն Արգամիչին տրվել է բոնուսով: Նա խոստացել է, որ Ծառուկյանն անպայման պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013-ին և եթե չպաշտպանի, ինչպես ինքը` Աբրահամյանն է ասել, «հրաժարական կտամ բոլոր պոստերից»: Հրապարակ
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հունիսի 26-ի հանրահավաքում.
«Սիրելի հայրենակիցներ,
Թող տարօրինակ չթվա, որ Հայաստանի ներքին խնդիրները մի կողմ թողած, ելույթս սկսում եմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի քննարկմամբ։ Դա բացատրվում է այդ բնագավառում տեղի ունեցած վերջին նշանակալի զարգացումներով։ Հունիսի 18-ին Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում հրապարակվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված չորրորդ համատեղ հայտարարությունը, որն, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չընկալվեց Հայաստանի քաղաքական շրջանակների, վերլուծաբանների և լրագրողների կողմից, դիտվելով որպես լուրջ հետևանքներ չենթադրող հերթական բովանդակազուրկ մի փաստաթուղթ։ Ես կտրականապես դեմ եմ այս գնահատականին, որովհետև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը իր դարձվածաբանությամբ (ֆրազեոլոգիայով) էապես տարբերվում է նախորդ երեք հայտարարություններից։ Դրանում համոզվելու համար բավական է համեմատել նշված բոլոր հայտարարությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ուղղված պատգամներ պարունակող հատվածները.
Ակվիլա-Իտալիա. 10.06.2009. «Մենք հավաստում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու հարցում։… Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին մենք հորդորում ենք վերացնել իրենց միջև մնացած չնչին տարաձայնությունները և ավարտին հասցնել նրանց համաձայնությունը Հիմնարար սկզբունքների շուրջ»։
Մուսկոկա-Կանադա. 26.06.2010. «Մենք վերահավաստում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու հարցում։… Այժմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլը և ավարտեն Հիմնարար սկզբունքների վրա տարվող աշխատանքը՝ հնարավորություն ստեղծելով սկսելու խաղաղության համաձայնագրի նախագծի պատրաստումը»։
Դովիլ-Ֆրանսիա. 26.05.2011. «Մենք խստորեն հորդորում ենք կողմերի առաջնորդներին՝ իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության, և ոչ թե պատերազմի։… Մենք, հետևաբար, կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին քաղաքական կամք դրսևորել՝ հունիսին կայանալիք իրենց հանդիպման ժամանակ Հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու համար»։
Լոս Կաբոս-Մեքսիկա. 18.06.2012. «Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն արել, որոնք ձեռնարկելու կոչով մեր երկրները հանդես էին եկել 2011թ. մայիսի 26-ին Դովիլում արած համատեղ հայտարարությամբ։… Մենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ ենք անում կատարել Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը արագացնելու վերաբերյալ պարտավորությունը, որը նրանք ստանձնել են 2012թ. հունվարի 23-ին Սոչիում արած համատեղ հայտարարությամբ։ Որպես իրենց քաղաքական կամքի վերահաստատում նրանք պետք է ձեռնպահ մնան բանակցություններում մաքսիմալիստական դիրքորոշումից, պահպանեն 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրը և խուսափեն լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից»։
Դժվար չէ նկատել, թե նախորդ հայտարարությունների համեմատ որքան է կոշտացել վերջին հայտարարության ոճը, որը եթե դիվանագիտական լեզվից փոխադրելու լինենք սովորական լեզվի, կստացվի մոտավորապես հետևյալը.
– ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները, թեև մեղմ ասած, ափսոսանք են հայտնել, բայց իրականում վրդովված են այն բանից, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը «վճռական քայլեր չեն կատարել», որոնք ձեռնարկելու կոչով իրենց երկրները հանդես են եկել Դովիլում, այլ կերպ ասած, վերջիններս չեն արձագանքել այդ կոչին.
– Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չեն կատարել նաև Հիմնարար սկզբունքների համաձայնեցումն արագացնելու վերաբերյալ 2012թ. հունվարի 23-ին Սոչիում ստանձնած իրենց պարտավորությունը.
– Շարունակել են բանակցություններում պաշտպանել սեփական մաքսիմալիստական դիրքորոշումները.
– Խստորեն չեն պահպանել 1994թ. հրադադարի համաձայնագիրը.
– և վերջապես, չեն խուսափել լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից։
Ավելի կոնկրետ՝ նախագահներ Օբամայի, Պուտինի և Օլանդի ուղերձի իմաստը հետևյալն է. «Պարոնայք Սերժ Սարգսյան և Իլհամ Ալիև, բավական է խաղաք մեր համբերության հետ և հերիք է մեզ ձեռ առնեք։ Կա՛մ խելքներդ գլուխներդ հավաքեք, կա՛մ էլ ձեզ հետ կխոսենք ուրիշ լեզվով»։
Իսկ թե որն է այդ ուրիշ լեզուն, կարելի է գուշակել Ղարաբաղյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ վերջին շրջանում արտահայտված որոշ հեղինակավոր փորձագիտական գնահատականներից։ Դրանց շարքում հատկապես առանձնանում է հայտնի վերլուծաբան, ԱՄՆ պաշտպանության և պետքարտուղարության համակարգերի երբեմնի բարձրաստիճան աշխատակից, Ուեյն Մերիի ս.թ. մայիսի 14-ին հրապարակած ուշագրավ հոդվածը, որի բովանդակությունը կարելի է ամփոփել հետևյալ կետերում.
1. Մինսկի խումբը թեև բարեխղճորեն աշխատել է կարգավորման բովանդակության և տեխնիկական մանրամասների ուղղությամբ, բայց քսան տարի անց նկատելի առաջընթաց չի ապահովել երկու կողմերի հանրային հիասթափությունը փարատելու հարցում։ Տասնամյակներ տևող միջնորդական առաքելությունը ավելի շուտ համընդհանուր ցինիզմ, քան խաղաղ ելքի հույս է առաջացրել։ Միջազգային միջնորդությունը Բաքվի և Երևանի իշխանություններին հնարավորություն է տվել խուսափելու սեփական ժողովուրդներին փոխզիջումների նախապատրաստելու իրենց բուն պատասխանատվությունից։ Մինսկի խումբն օգտագործելով որպես քող, երկու կառավարությունները թեև, որպես կանոն, պատրաստակամություն են հայտնել առաջընթաց ապահովելու, բայց ձախողման մեղքը մշտապես բարդել են մյուս կողմի վրա։ Որոշ ավագ փորձագետների կարծիքով՝ Մինսկի խմբի լուծարումը թեկուզ ժամանակավորապես կարող էր նույնիսկ բարելավել դիվանագիտական հեռանկարները։
2. Անցած քսան տարիների ընթացքում ամերիկյան, ֆրանսիական և ռուսական վարչակազմերը, հակամարտող կողմերին ներգրավելով նախագահական մակարդակի հանդիպումներում, փորձել են դիվանագիտական բեկում ապահովել Ղարաբաղի հարցում։ Դժբախտաբար, նախագահական այդ նախաձեռնությունները ձախողվել են, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն կամեցել կամ անկարող են եղել քաղաքական կամք կամ քաջություն դրսևորել՝ ընդունելու այդ նախաձեռնությունները։ Զույգ կառավարություններն էլ, թեև քաջ տեղյակ են Մինսկի խմբի կողմից մանրամասնորեն մշակված կարգավորման ծրագրին, բայց ցանկություն չունեն այդ մասին տեղեկացնելու իրենց ժողովուրդներին, քանի որ երկու կողմն էլ ստիպված են գնալու մեծ փոխզիջումների։ Միջնորդները մինչ այժմ ներգրավել են միայն կառավարություններին, և ոչ թե ժողովուրդներին։ Այն, ինչ այսօր պահանջվում է, միջնորդությունն անվերջ շարունակելու փոխարեն, Ղարաբաղի հարցում վերջնական կարգավորման հասնելու համար, արտաքին ուժերի զորեղ համագործակցությունն է՝ համաձայնագրի վրա հիմնված լուծման խթանման, եթե ոչ պարտադրման նպատակով։ Իրավիճակն արտաքին ուժերից պահանջում է բարձր մակարդակի քաղաքական գործողություն, անգամ գերտերությունների միջև հնացած տիպի գործարք-համաձայնություն՝ երկու փոքրիկ պետությունների թույլ չտալու համար վտանգել տարածաշրջանային և միջազգային շահերը։
3. Եթե այս ամենը չարվի, ապա հեղինակի կարծիքով, այլընտրանքը մնում է պատերազմը, որի հավանականությունը ոչ միայն չի փոքրացել, այլ քանի գնում մեծանում է՝ նախևառաջ դիվանագիտական ջանքերի վիժեցման, իսկ ապա՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված սպառազինությունների թեժ մրցավազքի, երկուստեք թշնամանքի խորացման, մաքսիմալիստական նկրտումների արտահայտման, և մանավանդ հրադադարի ինտենսիվացած խախտումների և սահմանային բախումների ու միջադեպերի հաճախակիացման պատճառով, որոնք ցանկացած պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից։ Ուստի, ըստ հոդվածագրի, ժամանակն է, որ արտաքին ուժերն սպասարկեն իրենց սեփական շահերը և միջնորդությունից այն կողմ անցնեն, քանի որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեղափոխումը երրորդ տասնամյակ՝ լուծում չէ, ոչ էլ նոր պատերազմի սպասումը։
Ինչպես տեսնում ենք, Ուեյն Մերրիի նախօրոք հրապարակված հոդվածը բավականին համահունչ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը։ Այս հանգամանքը չի նշանակում, անշուշտ, որ դրանից հեռուն գնացող հետևություններ պետք է անել։ Բայց որ ե՛ւ նախագահների հայտարարությունը, ե՛ւ խնդրո առարկա հոդվածը լուրջ մտորումների տեղիք են տալիս, կասկածից վեր է։ Եթե ոչ այլ բան, ապա պարզ է մի անառարկելի իրողություն, որ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Իլհամ Ալիևի մանևրի դաշտը գնալով նեղանում է։
* * *
Այժմ անցնելով մեր երկրի ներքին խնդիրներին, ուզում եմ կանգ առնել միայն մի չափազանց կարևոր իրադարձության վրա, թեկուզ այդ մասին բավականին հանգամանորեն խոսեցին նախորդ հռետորները։ Ակնհայտ է, որ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի ձևավորումից և կառավարության ծրագրի քննարկումից հետո Հայաստանում ստեղծվել է բոլորովին նոր մի իրավիճակ։ Այս փաստն ընդունում են ոչ միայն քաղաքական շրջանակները, այլև մամուլի միջոցներից շատերը։ Բերենք ընդամենը մի քանի օրինակ.
– «Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության ծրագիրը երեկ խորհրդարանում արժանացավ միանգամից չորս խմբակցությունների լուրջ դիմադրությանը։ Ե՛ւ Հայ ազգային կոնգրեսի, ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ «Ժառանգության» պատգամավորներն անխնա քննադատության ենթարկեցին ոչ միայն այդ ծրագիրը, այլև այն իրականացնելու հայտ ներկայացրած թիմին» («Ժողովուրդ». 21.06.2012)։
– «Խորհրդարանական չորս ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» երեկ մի քանի ժամ շարունակ, պատկերավոր ասած, ջախջախում էին վարչապետ Տիգրան Սարգսյանին և խորհրդարանի հաստատմանը ներկայացրած նրա հնգամյա ծրագիրը։ Ընդ որում, ջախջախում էին ոչ թե խոսքով, այլ փաստերով, թվերով, հիմնավորումներով» («Հայկական Ժամանակ». 21.06.2012)։
– «Չգիտեմ՝ օրակարգի հարցն էր պատճառը, թե այսուհետ Ազգային Ժողովի նիստերը միշտ են այսպես բուռն ու հետաքրքիր անցնելու, բայց երեկ խորհրդարանում ընթացող քննարկումից պառլամենտի «հոտ» էր փչում։… Եթե այսպես գնա, ապա առաջիկայում կառավարությունը, նախագահի աշխատակազմը, դատական համակարգը չեն կարող չձգվել և չփորձել հասնել ԱԺ-ին՝ իրենց գործառույթներն իրականացնելու մրցավազքում» («Հրապարակ». 21.06.2012)։
– «Հայաստանի խորհրդարանի առաջին նիստը վկայեց, որ երկրում դինամիկ փոփոխության է ենթարկվում ոչ միայն պարզապես իշխանությունը, այլ քաղաքական համակարգն ընդհանրապես։… Բոլորին պարզ է դարձել, որ խորհրդարանը դարձել է կոշտ, իրական քաղաքական պայքարի ասպարեզ։ Ներկայումս Հայաստանում կա ադեկվատ ընդդիմություն, և նա արդեն դա ապացուցել է խորհրդարանի առաջին նիստում» («Լրագիր». 21.06.2012)։
– «17 տարվա ընթացքում մենք հետ ենք սովորել, որ ԱԺ-ում կարող են հնչել մի քանի տասնյակ ընդդիմադիր ելույթ, որ կառավարության ծրագրին կարող է դեմ լինել 47 պատգամավոր և այլն։… Մթնոլորտը փոխվել է և պառլամենտը, աչքով չտանք, սկսել է կատարել իր գործառույթները» («Առավոտ». 22.06.2012)։
Կարծում եմ, անիմաստ է շարունակել նման գնահատականների թվարկումը, որովհետև դրանք անսպառ են։ Հազիվ թե գտնվի մեկը, որ անկեղծաբար կարծի, թե այս նոր իրավիճակը, որի գլխավոր առանձնահատկությունը իշխանական մոնոլիտի քայքայումն է, ստեղծվել է ինքնաբերաբար, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերի մտածված քայլերի, ավելի կոնկրետ, Հայ Ազգային Կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Դաշնակցության և մասամբ «Ժառանգության» նախընտրական փուլում ծավալած համագործակցության արդյունքում։ Բայց դրանով հանդերձ, ոմանց համար, թե՛ Կոնգրեսի ներսում, թե՛ նրանից դուրս, դժվար է խոստովանել այդ բանը, որովհետև ընտրություններից առաջ նրանք բոլորովին այլ սցենարներ էին գուշակում՝ այն է, որ «Բարգավաճն» ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի հետ կազմած միասնական ցուցակով, որ մնալու է իշխող կոալիցիայի կազմում, որ ընդդիմադիր խաղալով ու ընդդիմությունից ձայներ փախցնելով, միևնույն է, վերջիվերջո բռնելու է ախքացման ճանապարհը և այլն։ Թեև այդ ամենը տեղի չունեցավ, այլ ընդհակառակը, «Բարգավաճ Հայաստանը» թե՛ ընտրությունների ընթացքում, թե՛ կառավարության ծրագրի քննարկման ու քվեարկության ժամանակ լիարժեք կերպով համագործակցեց ընդդիմադիր մյուս ուժերի հետ, բայց դա չի խանգարում, որ ոմանք այսօր էլ փորձեն կասկածներ սերմանել և նսեմացնել մեր երկրում հաստատված ու գրեթե բոլորի կողմից գնահատված նոր քաղաքական իրադրության նշանակությունը։ Այդ նպատակին հասնելու համար սովորաբար կիրառվում է երկու հնարք՝ առաջին. «Բարգավաճի» ցանկացած գործողության ետևում տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները և վերջինիս վերադարձի սպառնալիքով սարսափեցնել ժողովրդին, և երկրորդ. հասարակությանն ամեն կերպ համոզել, որ «Բարգավաճ Հայաստանն» իրականում ընդդիմություն չէ, քանի որ այդ մասին, ԱԺ կանոնակարգի պահանջին համապատասխան, հայտարարություն չի արել։
Մամուլում տիրող շփոթն այնքան մեծ է, որ, ըստ երևույթին, հարկ կա առանձին-առանձին անդրադառնալու այս երկու հնարքներին էլ։ Նախևառաջ, դեմագոգիան մեկ կողմ դնելով, մեկանգամընդմիշտ պետք է արձանագրել, որ Քոչարյանի վերադարձի սպառնալիքով ժողովրդին սարսափեցնելը հետապնդում է մեկ ակնհայտ նպատակ, այն է՝ Սերժ Սարգսյանի, որպես չարյաց փոքրագույնի, իշխանության ամրապնդումը, քանի որ այդպիսի սպառնալիք իրականում գոյություն չունի, և Քոչարյանն ինքը, հոկտեմբերի 27-ի ոճրագործության և մարտի 1-ին հեղված արյան մեղքի տակ կքած, Հայաստանի ամենասարսափած մարդն է։ և երկրորդ՝ ընդդիմություն լինել-չլինելը բնորոշվում է ոչ թե այդ մասին արված հայտարարությամբ, այլ որևէ քաղաքական ուժի կոնկրետ կարգավիճակով։ Ժողովրդավարական երկրներում բոլոր այն կուսակցությունները, որոնք կառավարության մաս են կազմում, իշխանություն են, իսկ որոնք դուրս են կառավարությունից, ընդդիմություն են, անկախ այն բանից՝ այդպիսի հայտարարություն կանեն, թե ոչ։ Ուստի ԱԺ կանոնակարգի այդ դրույթը պարզապես հիմարություն կամ, ոսկեղենիկ հայերենով արտահայտված, իդիոտիզմ է, որն առաջին իսկ հնարավորության դեպքում ընդդիմադիր պատգամավորների պահանջով, որպես խայտառակություն, պետք է վերացվի։ Իմ կարծիքով, այնքան էլ հաջող չէ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «իշխանության այլընտրանք» ինքնահորջորջումը, քանի որ բոլոր ընդդիմություններն էլ ինքնըստինքյան իշխանության այլընտրանք են։ Որևէ կուսակցության համար ընդդիմություն լինելը ոչ թե նվաստացում է, այլ պատիվ, ուստի ամենևին պետք չէ խրտնել այդ բառից։
Ինչևիցէ, իրերը կոչելով իրենց անունով, հարկ է արձանագրել հետևյալը. անկախ կոչված որոշ մամուլի միջոցներ և քաղաքական ուժեր, այդ թվում նաև Հայ Ազգային Կոնգրեսից անջատված տարրեր, անցյալ տարվա հոկտեմբերից սկսած պայքարել և, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը և քաղաքական մյուս ուժերի, հատկապես Կոնգրեսի հետ, համագործակցությունը վիժեցնելու համար, նպատակ հետապնդելով «Բարգավաճին» կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը։ Այսինքն, փոխանակ «Բարգավաճի» անկախացման ձգտումը քաջալերելու և նրան Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից ավելի հեռացնելու, նրանք, իբրև-թե գաղափարական նկատառումներով, բայց իրականում ամբոխավարական էժանագին հնարքներով, բարոյական ու հոգեբանական ճնշում են բանեցնում «Բարգավաճի» վրա՝ վերականգնելու համար իշխանական նախկին մոնոլիտը։ Ավելի պարզ ասած՝ նրանք ձգտում են անել այն, ինչ ոչ մի կերպ չհաջողվեց անել Սերժ Սարգսյանին, այն է՝ «Բարգավաճին» նորից դարձնել Հանրապետական կուսակցության կցորդն ու հլուհնազանդ կամակատարը։ Այդ խնդիրը լուծելու համար իշխանությունն, իր կողմից, բացի քարոզչական միջոցներից, բնականաբար, օգտագործելու է, և կարծես-թե արդեն իսկ սկսել է օգտագործել նաև հարկային, ուժային և վարչական ճնշումների մեխանիզմները։ Լուրջ քաղաքական գործոն դառնալու հավակնություն ունեցող ցանկացած ուժ, տվյալ պարագայում «Բարգավաճ Հայաստանը», պետք է կարողանա դիմանալ այդ ճնշումներին և չվախենա դրանցից։ Էլ ինչ քաղաքական ուժ, որ պետք է ընկրկի ճնշումների առաջ։ Տարիներ շարունակ Հայ Ազգային Կոնգրեսը ենթարկվեց շատ ավելի դաժան ճնշումների, գնդակոծվեց, բանտերն ընկավ և այլն, բայց որևէ մտադրություն չունի դադարեցնել պայքարը ավազակապետական ռեժիմի դեմ՝ մինչև վերջնական հաղթանակ։ Եթե այս ամենից հետո «Բարգավաճ Հայաստանը» հնազանդություն հայտնի Սերժ Սարգսյանին, ապա դա կլինի նրա, որպես քաղաքական գործոնի, վերջը։ Հետևաբար, նրա գոյության և քաղաքական ապագայի միակ երաշխիքը մնում է իրական ընդդիմություն դառնալու նրա վճռականությունը, և մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ ուժերը պարտավոր են ոչ թե խանգարել, այլ նպաստել դրան, քանզի բացի երկրի շահերից բխող նկատառումներից, այդ է պահանջում նաև քաղաքականության այբուբենը։ Այս տարրական ճշմարտությունը հասկանալու համար յուրաքանչյուր ոք պետք է ընդամենը իրեն մեկ հարց տա. կոալիցիոն կառավարությանը մաս կազմելուց «Բարգավաճ Հայաստանի» հրաժարումը ուժեղացրեց, թե՞ թուլացրեց Սերժ Սարգսյանին կամ, նույնն է թե, ավազակապետությանը։ Վստահ եմ, որ չնախապաշարված ցանկացած մարդ կպատասխանի՝ պարզ չէ՞, որ թուլացրեց։ Էլ մեր ուզածն ի՞նչ էր, և ինչո՞վ են զբաղված խառնակիչները։
Այսպիսով, անուրանալի փաստ է, որ 1999 թվականից հետո առաջին անգամ այսօր մենք ունենք որակապես բոլորովին նոր խորհրդարան, որում ընդդիմության չորս խմբակցությունները՝ Հայ Ազգային Կոնգրեսը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը և «Ժառանգությունը» ներկայացված են 54 պատգամավորով։ Փաստ է նաև, որ խորհրդարանական առաջին իսկ քվեարկության ժամանակ կառավարության ներկայացրած ծրագիրն ստացել է 49 «դեմ» ձայն, ինչն իր հեռավոր նախադեպն անգամ չունի Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախմբի ողջ գոյության ընթացքում։ Բավական է նշել, որ 2007 թվականին կառավարության ծրագիրն ստացել է 0, իսկ 2008-ին՝ ընդամենը 3 «դեմ»։ Պետք է հուսալ, որ ընդդիմադիր ուժերի համերաշխ քվեարկությունը կշարունակվի նաև այսուհետև։ Ինչպես ընդունված է ժողովրդավարական երկրներում, ընդդիմությունը, որպես կանոն, պետք է դեմ քվեարկի կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերին՝ չստանձնելով իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը։ Ոչ ոք ընդդիմությանը չի կարող մեղադրել խորհրդարանի օրենսդիր գործունեությունը խափանելու մեջ, որովհետև կառավարությունն Ազգային Ժողովում մեծամասնություն ունենալով, պարտավոր է ապահովել օրենքների ընդունումը։ Ժողովրդի սոցիալական վիճակի կամ հարկային բեռի թեթևացմանը վերաբերող օրինագծերի պարագայում ընդդիմությունը պետք է պահանջի ավելի զգալի թեթևացում, ասենք, կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացման կառավարության առաջարկած 5%-ի փոխարեն պահանջի 10%-ի բարձրացում, իսկ այդ պահանջի չընդունվելու պարագայում կրկին դեմ պետք է քվեարկի համապատասխան օրինագծին։ Իշխող մեծամասնության հետ համերաշխ քվեարկություն հնարավոր է միայն ազգային անվտանգությանը և արտաքին մարտահրավերներին վերաբերող օրենքների ընդունման դեպքում։ Ընդդիմությունը սիստեմատիկաբար պետք է օգտագործի նաև Սահմանադրական դատարանում՝ խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունված օրենքների սահմանադրականության վիճարկման մեխանիզմը։ Այս ամենի հետևանքով թեկուզ իշխանությունների կողմից բարբարոսաբար կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված ներկա խորհրդարանը իրապես կարող է վերածվել քաղաքական բանավեճի լուրջ թատերաբեմի և իշխանության իրական հակակշռի, ինչը ժողովրդավարական և իրավական պետության կայացման միակ գրավականն է։
Թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան խորհրդարանի հետագա գործունեության ընթացքում կամ ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական կյանքում, հայտնի կդառնան ամառային արձակուրդներից հետո, մանավանդ առաջիկա նախագահական ընտրությունների նախօրյակին, ինչի մասին մենք ձեզ հետ կխոսենք հաջորդ հանրահավաքի ժամանակ, որն ամենայն հավանականությամբ կկայանա սեպտեմբեր ամսին, եթե մինչ այդ հանրահավաքի անհրաժեշտություն առաջացնող արտառոց իրադարձություններ չպատահեն։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ տագնապ է զգում, երբ նայում է ՀՀ Կառավարության ծրագիրը և առանձնապես խանդավառված չէ նոր ծրագրով: Հայրիկյանը նշեց, որ ինքը ռազմավարական տեսանկյունից է նայում կառավարության ծրագրին, հաշվի առնելով, որ երկիրն ունի շատ լուրջ դեմոգրաֆիական խնդիր:
«Տեսնելով, թե ինչ է նախատեսվում, հասկանում ես, որ որևէ լուրջ քայլ չկա, ցավոք սրտի: Չէ՞ որ հարցը վերաբերում է առաջիկա 5 տարիներին»,- նկատեց նա և հավելեց, որ ծրագրում շատ անհոգ վերաբերմունք կա ազգային արժեքների նկատմամբ:
«Մենք շատ լուրջ ժողովրդագրական խնդիր ունենք, ոչ թե գնահատականներ եմ ուզում տալ, այլ հարցադրումներ, որոնց պատասխանները չեմ գտնում ազգային ծրագրում»,- ասաց Հայրիկյանը: Ըստ նրա` մենք մեռնող, ինքնասպանություն գործող ազգ ենք:
Վերջինս առաջարկություններ նույնպես արել է, որոնք, ըստ նրա, դրական վերաբերմունքի են արժանացել, բայց իր առաջարկությունները մնացել են միայն խոսակցության մակարդակում, և ոչ մի առաջընթաց քայլ չի տեսել:
Այս ամենը հաշվի առնելով, Հայրիկյանը ստիպված եղավ հայտարարել, որ առաջիկա նախագահական ընտրություններին պարտավոր է առաջադրվել. «Որպեսզի բարոյաքաղաքական լծակն օգտագործելով նպաստեմ երկրի հասունացմանը և օգնեմ ապազգային արժեքների նկատմամբ քամահրական վերաբերմունքն արմատախիլ անելուն»:
Այնուամենայնիվ, ըստ նրա՝ ԱԺ-ն ավելի բազմերանգ է դարձել: «Պետք է արձանագրենք, որ ԱԺ-ն դարձել է բազմերանգ, որը նպաստավոր է: Եթե ծիածանն ունի 7 գույն, և մենք ԱԺ-ում ունենք 6 գույն, մեկն էլ լիներ, ավելի բազմերանգ կլիներ, այդ մեկը, երևի, մենք պիտի լինեինք»,- նկատեց նա:
Փաստորեն ԱԺ-ն անկատար է՝ 6 գույնով ծիածան չի լինում: Ու Հայրիկյանը որոշել է իր գույնը բերել բոլորից առաջ ու դառնալ ՀՀ նախագահ:
«Ստրատեգիական տեսանկյունից նայեք, քանի մտավորական ունենք, որ տարին մի քանի անգամ ախ է քաշում, որ արևմտահայերենը մոռանում են»,- ասաց նա, շոշտելով, «արմատական քայլեր պետք է արվեն և ոչ թե 7% ՀՆԱ-ի աճ ապահովել, այն դեպքում, երբ 70% է անհրաժեշտ»:
«Այս տոկոսով հաշվել` նշանակում է մնալ վերջնագծում: Գուցե իրատեսական է, բայց, այդուամենայնիվ, քամահրական վերաբերմունք է մեր ժողովրդի նկատմամբ»,- եզրափակեց նա:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով Կառավարության ներկայացրած ծրագրի վրա մեծ ջանքեր չեն թափել հեղինակները, քանի որ հակառակ դեպքում այն կլիներ առավել մանրամասն և սպեցիֆիկ, ճիշտ գնահատված կլինեին ցավոտ կետերը, որոնք եղել են կառավարության գործունեության մեջ։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աբրահամյանը տեսակետ հայտնեց, թե օրեր առաջ ընդունված նոր ծրագրի վրա ջանք թափված չէ։
Նա ասաց, թե՝ 18 տարի տեքստեր է խմբագրում, ուստի ցանկացած տեքստ կարդալիս զգում ՝ քրտինք թափած է տեքստ գրելիս, թե ոչ. «Այսօր խոսքը նույն վարչապետի և նույն կառավարության մասին է, որը, մեղմ ասած, լավ չդրսևորեց իրեն նախորդ շրջանում։ Բնական է, որ հաջորդ հինգ տարվա ծրագիրը գրելիս՝ ակնկալելու էինք, որ կլինի վերլուծություն, թե ինչո՞ւ նախորդ ծրագիրը չի կատարվել։ Պարզապես ասել՝ տնտեսական ճգնաժամ է, քիչ է, որովհետև միշտ ճգնաժամ է լինելու։ Երբ քո աշխատավարձը 100 ռուբլի է, իսկ դու ծախսում ես 150 ռուբլի, ստացվելու է այն, ինչ ստացվել է Հունաստանի հետ»:
Արամ Աբրահամյանը կարծում է, որ եթե նախորդ ծրագիրը չիրագործելու պատճառները չեն ասվում, ուրեմն նոր ծրագիրը ևս կասկածելի է։ Նա հիշեցրեց, որ 2008 թվականին Տիգրան Սարգսյանի կառավարությունը տնտեսական աճի ինչ-որ թվեր էր ներկայացրել, որոնք, նրա խոսքով, չեն իրականացվել։ Աբրահամյանն ասաց, որ ակնկալում է՝ ասեն, թե ինչու՞ այդ թվերը չեն իրականացվել։
Ըստ խմբագրի՝ ծրագիրն արդարացիորեն է քննադատվել նաև ԱԺ-ում:«Չէի բավարարվի միայն միջազգային ճգնաժամի բացատրությամբ։ 5 տարվա ընթացքում նվազագույն աշխատավարձը դառնալու է 70 հազար դրամ, իսկ ո՞վ կարող է ապրել 70 հազար դրամով։ Ո՞ր տղամարդը, որը գնում է աշխատանքի ամեն օր, կարող է ընտանիք պահել 70 հազար դրամով։ Դա լուրջ աշխատավարձ չէ։ Ինձ թվում է, եթե նույնիսկ դա իրականացվի, բեկում չի մտցնի մեր սոցիալական վիճակի մեջ»,- համոզված է Աբրահամյանը։
Այսօր` հունիսի 25-ին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը մամուլի ասուլիսում նշեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու, իսկ ԲՀԿ-ի կողմից ստորագրած հուշագիրը ուժի մեջ է և հավելեց, որ հակված է կարծելու, թե ԲՀԿ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թեև մինչև փետրվար «շատ ջրեր կհոսեն»:
Նա չի բացառում նաև այն հանգամանքին, որ հնարավոր ԲՀԿ-ն սեփական թեկնածուով հանդես գա: Ռազմիկ Զոհրաբյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ին իրեն ոչ ընդդիմություն է համարում, ոչ` իշխանություն, այլ համարում է այլընտրանք: «Հիշո՞ւմ եք, մի հատ նման ալիք կար` այլընտրանքային»,- ծիծաղելով նկատեց նա (խոսքն ԱԼՄ-ի մասին է):
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը կարծում է, որ «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքը համոզվել է, որ այսօր ինչ վարկանիշ ունի հասարակության մեջ և այդ տեղն էլ զբաղեցնում է իր յոթ մանդատներով և նկատեց, որ ՀԱԿ խմբակցությունը, չնայած կոշտ քննադատությանը, ԱԺ-ում չի օգտագործում «փողոցային բառապաշար»:
Նա կարծիք հայտնեց , թե ընդդիմությունը հենց քննադատության համար է, և եթե չքննադատեին և դեմ չքվեարկեին, ապա կասեին, որ «բոլորն անցել են հանրապետականի թևի տակ և այլն, և այլն»:
Հետևաբար, Ռազմիկ Զոհրաբյանը ոչ միայն ՀԱԿ-ի, այլև մյուս խմբակցությունների հետ կառուցողական համագործակցության հույսեր ունի:
ՀՀԿ փոխնախագահը հույս ունի, որ ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքը կլինի այնպիսին, ինչպիսին ինքն է պատկերացնում. հավասարակշռված, առանց անձնական վիրավորանքների ու տուրուդմփոցների:
Անդրադառնալով կառավարության ծրագրին, որը դարձավ ԱԺ արտահերթ նիստի օրակարգային թիվ մեկ հարցը, ՀՀԿ փոխնախագահը նկատեց, որ, առհասարակ, կառավարության ծրագրերը վատ ու լավ չեն լինում, խնդիրը կատարողների մեջ է: «Մենք հաղթող կողմ ենք և, բնականաբար, ծրագիրը մենք պետք է ներկայացնեինք, նորմալ ծրագիր է, կարևորը նորմալ կատարվի»,- ասաց ՀՀԿ Ռազմիկ Զոհրաբյանը։Վերջինս նաև ասաց, որ չի կարծում, թե Վարդան Օսկանյանի դեմ քաղաքական հետապնդումներ են իրականացվում: «Կառույցը ստուգվում է, Վարդան Օսկանյանն էլ ազատ ման է գալիս»,- ավելացրեց Ռազմիկ Զոհրաբյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ:
Այցի շրջանակներում Հայնց Ֆիշերը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Հայնց Ֆիշերը եւ Սերժ Սարգսյանը կմասնակցեն նաեւ երկու երկրների գործարարների մասնակցությամբ տեղի ունենալիք հայ — ավստրիական գործարար համաժողովին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, ասաց, որ նոր ձևավորված խորհրդարանը բազմաշերտ է, ինչը քաղաքական գաղափարների ու մոտեցումների շուրջ երկխոսության լայն հնարավարություն է տալիս:
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ կարողանալու ենք հինգ տարի հետո արձանագրել, թե ի՞նչն ենք կարողացել անել, ինչը՝ ոչ: Դրա համար ծրագրում տեղ են գտել նաև ռիսկային պահեր. «Այս ծրագրում կա հատուկ բաժին, որտեղ հաշվի են առնված բոլոր հնարավոր ռիսկերը և դրանց առկայության դեպքում իրավիճակից դուրս գալու միջոցները»,- ընդգծեց Զաքարյանը:
Բանախոսը բնական է համարում այն, որ խորհրդարանի մյուս կուսակցությունների մոտեցումները Կառավարության ծրագրի նկատմամբ այլ են.«Յուրաքանչյուրն ունի իր մոտեցումները և իր պատկերացումները: Բայց ամբողջականության մեջ ծրագիրը դիտվում է, որպես իրատեսական: Մենք հավատարիմ ենք բարեփոխումներին, մեզ համար այն միայն գեղեցիկ ձևակերպումների մեջ չէ: Ցանկացած ծրագիր չափվում է իր արդյունքներով»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ականների կողմից Կառավարության ծրագրի քննադատությանը, Արտակ Զաքարյանը նշեց, որ ցանկացած ուժի համար դժվար է «միաժամանակ չլինել ընդդիմություն, և չլինել իշխանություն»:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագիրին քննարկումները բավական թեժ մթնոլորտի մեջ անցած են: Վարչապետին ներկայացուցած ծրագիրը, խորքին մեջ առաջադրանքային էր ավելի քան հիմնախնդիրներու լուծումներու գործնական ուղիները մատնանշող: Այդ իմաստով ալ անիկա չհաջողեցավ էական փոփոխություններու, բարելավումներու գործնականացման համոզումի նախանիշեր հաղորդել ծրագիրին բովանդակության ծանոթացողներուն:
Պետք է արձանագրել սակայն, որ եթե ծրագիրը իր նախորդը հիշեցնող էր եւ իբրեւ այդպիսին էական փոփոխության նախանիշերը չփոխանցեց, այնուամենայնիվ կարելի չէ նույնը ըսել խորհրդարանի ներկայացուցած այսօրվան համապատկերին մասին: Նախ ի հարկե ներկայացված բազմակուսակցականությունը, հետո մանավանդ համամասնական ընտրակարգով խորհրդարան մտած ընդդիմադիր թե այլընտրանք կարգավիճակներով պատգամավորներուն նոր որակը:
Այս մեկը անմիջականորեն երեւցած է ազդելով քննարկումներուն վրա: Գործող կառավարության ներկայացուցիչները հաճախակիորեն մատնված են դժվարություններու` խիստ հարցապնդումներու ենթարկվելով, առարկություններուն չկարենալ համարժեք պատասխան տալով եւ երբեմն ալ բուն քննադատությունները շրջանցելով: Քվեարկության արդյունքը անշուշտ կանխորոշված է, այսուհանդերձ անոր պատկերի հարաբերակցությունը եւս իբրեւ երեւույթ փոխված է:
Այս բոլորը կնպաստեն անշուշտ երեւութական ժողովրդավարության ցուցադրության` տրված ըլլալով, որ նախորդ խորհրդարանի թե՛ քննարկումներուն եւ թե՛ քվեարկության պատկերներուն համեմատած փոփոխությունը զգալի է: Բոլոր նախադրյալները կան մտածելու, որ հետագա քննարկումները եւս կըլլան թեժ, գործող իշխանություններու ներկայացուցիչները ոչ նախկին հեզասահությամբ օրենքի կվերածեն իրենց նախագիծերը, երբեմն ալ քվեներու մոտեցող հարաբերակցություններով:
Էությունը չի փոխվիր անշուշտ: Միակուսակցական գերակայությունը վճռորոշ կըլլա ամենեն կարեւոր խնդիրներուն պարագային եւ իշխանությունները կունենան բնականաբար իրենց առաջադրած օրենքները, որոշումները, բանաձեւերը: Մանավանդ որ ծրագիրի քվեարկության պատկերը համոզեց, որ հանրապետական քվեներուն միացած են նաեւ մեծամասնական ընտրակարգով խորհրդարան մտած անկուսակցական պատգամավորներու քվեները:
Երեւույթը կհիշեցնե ինքնակառավարման մարմիններու եւ հատկապես խորհրդարանական ընտրություններուն կիրարկված մեթոտաբանական հիմնական փոփոխությունը: Հանգիստ, խաղաղ ընտրատեղամասեր եւ մինչ այդ վարչական լծակներու եւ նյութական միջոցներու ազդեցության տակ քվեատուփ հասած ուղղորդված զանգվածային քվեներ: Արդյունքը` ցուցադրված եւ միջազգային գնահատականի արժանացած քաղաքակիրթ ընտրություններ. ի հարկե ձեւով եւ ոչ թե խորքով:
Պարզ է, որ մեր երկիրը թեւակոխած է արդեն նախագահական ընտրություններու նախափուլ: Պատճառներ կան մտածելու, որ ժողովրդավարության ցուցադրության հերթական հանգրվանի նախապատրաստության մեջ են համապատասխան հաստատությունները: Չի բացառվիր, որ ժողովուրդի մասնակցության աստիճանաչափի բարձրացման եւ մոտ համեմատություններով ընտրական մրցապայքարի բեմագրություններու համապատասխան թեկնածուներ ներկայանան նախագահական ընտրություններուն` արձանագրելու համար ժողովրդավար երկիրներու հարիր քվեարկության պատկերներ: Այս բոլորին արդյունքը` քաղաքակիրթ ընտրատեղամասեր, սակայն ուղղորդված եւ կանխորոշված զանգվածային քվեներ: Բազմակուսակցական խորհրդարան, սակայն միակուսակցական գերակայություն: Որակավոր քննարկումներ, սակայն միակողմանի որոշումներ: Եւ վաղը` այս օրինաչափությունները պահող նախագահական ընտրություններ:
Անշուշտ միայն բացասական մոտեցումով պետք չէ դիտարկել մեթոտաբանական, ընտրական գործընթացներու կիրարկման եղանակներու նորարարության եւ քննարկումներուն ապահովված փոփոխության երեւույթները: Խնդիրը ձեւականեն խորքայինին անցնելու կամքի բացակայությունն է: Պետականության եւ քաղաքացիական հասարակության կայացման համար խորքայինն ու իրողական ժողովրդավարացումը պայման են: Այլապես, եթե բացակա է երկիրը իրողապես ժողովրդավարացնելու կամքը, երեւութականը կփոշիանա որեւէ հանգրվանի:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
–Աստված հեռու պահի հայ-ադրբեջանական նոր պատերազմից. այն կթաղի Հարավային Կովկասի երեք պետությունների ինքնիշխանությունն ու ու անկախությունը,–նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:
Վաշաձեն նաև ակնարկների միջոցով մեղադրական դատողություններ է արել.
–Անկեղծորեն հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը կհանգեցնեն արագ կարգավորման: Սակայն երրորդ ուժն ակտիվորեն աշխատում է, որպեսզի Մինսկի խումբը որևէ առաջընթացի չհանգեցնի, իսկ լարվածությունը սահմանին շարունակվի հնարավորինս երկար:
Վաշաձեն չի մանրամասնել, թե ում է վերաբերում «երրորդ ուժ» որակումը տվյալ խոսքի մեջ։
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.