06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը համապատասխան նախարարությունների աշխատակազմերին ներկայացրել է նորանշանակ նախարարներին, այդ թվում` քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադևոսյանին: Վերջինս էլ խոստացել է աշխատել ավելի արդյունավետ և թափանցիկ: Մինչ Թադևոսյանը կդրսևորի «թափանցիկություն» իր աշխատանքում, «Երկիր»-ը նրա նշանակման մասին մի քանի ուշագրավ մանրամասներ է պարզել: Հայտնի է, որ մամուլը քաղաքաշինության նախարարի պաշտոնում մի քանի ՕԵԿ-ականի անուն էր շրջանառում: ՕԵԿ-ի թերթի ադբյուները հայտնել են, որ բոլոր այդ մարդիկ, իրոք, եղել են նախարարի պոտենցիալ թեկնածուներ, իսկ Սամվել Թադևոսյանի բախտն է բերել, որովհետև, մեղմ ասած, նա այդ պաշտոնին հասել է աճուրդի միջոցով: Ըստ թերթի աղբյուրների` նախարարի աթոռի համար հենց Թադևոսյանն է համաձայնել վճարել այն գումարը, որը պահանջել է կուսակցության նախագահը, մյուս թեկնածուների գումարը մի քանի հարյուր հազարով չի բավականացրել:
«Երկիր».
ԱԺ-ում վերջնականապես որոշել են, թե ովքեր են լինելու ԵԱՀԿ-ի, «Եվրանեսթի», ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունների ղեկավարները: Փոփոխությունները, ինչպես կառավարության դեպքում, մեծ չեն: «Եվրանեսթի» պատվիրակությունը նախկինի պես կղեկավարի Վահան Հովհաննիսյանը, ԵԽԽՎ-ինը` Դավիթ Հարությունյանը: Արամ Սաֆարյանի փոխարեն ԵԱՀԿ պատվիրակությունը կղեկավարի նույն ինքը` Արտաշես Մամիկոնիչը, ինչը հետաքրքիր է ոչ միայն ներքաղաքական, այլև, առաջին հերթին, արտաքաղաքւսկան տեսանկյունից: Թերթը նշում է. «Չմոռանանք` Արտաշես Գեղամյանը ներքին կյանքում Քոչարյանի անհաշտ ընդդիմախոսներից է, սակայն, միևնույն ժամանակ, Եվրասիական միության հայաստանյան մեծ ջատագովներից է»:
«Հրապարակ».
4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանի բախտը բերեց. Գագիկ Բեգլարյանը նշանակվեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում և Սահակյանն ապահովեց իր տեղը ևս 5 տարի:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2012թ. հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բեգլարյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 1 արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ԱԺ համամասնական ընտրակարգով ՀՀԿ ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հովհաննես Միշայի Սահակյանին տալու վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունից:
Այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը. հիմա հանրապետականները իրար հերթ չտալով պիտի սկսեն գովել կառավարության նոր կազմը, նոր ծրագիրը: Մինասյանը որպես հին պատգամավոր հայտարարեց, որ միշտ չէ, որ նոր խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ է լինում նոր կադրեր:
Նրա կարծիքով նոր ու հին ընկերները կարող են լուծել, ըստ Մինասյանի՝ «Մեր հիմնական առանցքային խնդիրը մրցունակ պետության գաղափարի՝ այդ տեսլականի իրականացումը»:
Այն հարցին, թե առաջիկա տարիներին կառավարությունը վճռական պայքար կծավալի՞ օլիգարխիկ համակարգի դեմ, նա պատասխանեց. «Մեր ծրագրում օլիգարխիայի դեմ իրականացվելիք երեք կետ կա: Կարևոր եմ համարում այն, որ առանց այդ երևույթի դեմ հաջող և արդյունավետ պայքարի, կառավարության ծրագիրը արդյունավետ իրականացնել հնարավոր չէ: Իհարկե, այս ոլորտում բավական խնդիրներ կան, որոնք ժամանակի ընթացքում պետք է լուծվեն»:
Պատգամավոր Մինասյանն ընդգծեց, որ գերիշխող դիրքի առկայությունն օրենսդրորեն արգելված չէ, դատապարտվում է դիրքի չարաշահումը, ապա նշեց, որ գերիշխող դիրքի չարաշահման դեմ ավելի արդյունավետ պայքար է իրականացվելու:
Նա հավաստիացրեց, որ եթե չլինի այնպիսի ռիսկային իրավիճակ, ինչպիսին եղավ համաշխարհային ճգնաժամի ժամանակ, ապա նոր ծրագրերը կգան լրացնելու կիսատ թողնվածը:
«Աստված չանի, եթե մի նոր ճգնաժամ սկսվի, Հայաստանն անմասն չի մնա և պետք է վերանայի իր ծրագրերը»,- եզրափակեց բանախոսը:
Այսօր` հունիսի 18-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` բացելով ՀՀ կառավարության արտահերթ նիստն ասաց. «Ի կատարումն Սահմանադրության պահանջի` ՀՀ վարչապետի ներկայացմամբ ստորագրել եմ ՀՀ կառավարության ձևավորման անհրաժեշտ բոլոր հրամանագրերը: Կառավարության նոր կազմում շարունակում են աշխատել նախկին նախարարների հիմնական մասը, նշանակվել են նոր նախարարներ, որոնք ունեն բավարար կառավարչական և կազմակերպչական հմտություններ»:
Ս. Սարգսյանի առաջարկով կառավարության արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվեց 2 հարց` ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը առաջիկա 5 տարիների համար, և ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ հրավիրելու մասին:
Ս. Սարգսյանը հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն` կառավարությունը պետք է ԱԺ հավանությանը ներկայացնի իր գործունեության ծրագիրը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, այսօր նշանակել է ՀՀ կառավարության անդամներին
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հանրապետության ղեկավարի հրամանագրերով Սերգո Կարապետյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար, Տիգրան Դավթյանը՝ էկոնոմիկայի նախարար, Վաչե Գաբրիելյանը՝ ֆինանսների նախարար, Գագիկ Բեգլարյանը՝ տրանսպորտի և կապի նախարար, Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար, Դերենիկ Դումանյանը՝ առողջապահության նախարար, Հրայր Թովմասյանը՝ արդարադատության նախարար, Արամ Հարությունյանը՝ բնապահպանության նախարար, Արմեն Մովսիսյանը՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Արմեն Աշոտյանը՝ կրթության և գիտության նախարար, Հասմիկ Պողոսյանը՝ մշակույթի նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝ սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքի նախարար, Սամվել Թադևոսյանը՝ քաղաքաշինության նախարար, Արմեն Գևորգյանը՝ տարածքային կառավարման նախարար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նշանակվել է փոխվարչապետ:
Եվ այսպես, ՀՀԿ-ի ծանր ու երկարատև լռությունից հետո վերջապես հայտնի դարձավ Հայաստանի, այսպես ասած, նոր կառավարության կազմը, որն ըստ էության վատ մոռացված հինն է: Կառավարության կազմի ՀՀԿ-ական հատվածում կա երեք նոր դեմք՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան և կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյան: Այսպես ասած` նոր կառավարության ամենահիմնական հատկանիշը, թերևս, լինելու է այն, որ այդ կառավարությունը ժամանակավոր կառավարություն է, որը տևելու է մինչև նախագահական ընտրություններ: Ավելին` անգամ չի էլ բացառվում, որ մինչև ընտրություններ էլ լինեն նախարարների փոփոխություններ, իհարկե` հիմնականում քարոզչական տրամաբանության շրջանակում, երբ հարկ կլինի քավության նոխազների միջոցով Սերժ Սարգսյանի համար որոշակի ֆոն ապահովել:
Ընդհանուր առմամբ, կառավարության նոր կազմը կարծես թե խորհրդարանական ընտրությունների տրամաբանության մեջ է և եթե ընտրություններում էլ Սերժ Սարգսյանը փորձել էր քաղաքական դաշտի սպեկտրով հնարավորինս տեղավորել բոլորին, որպեսզի ոչ մի դժգոհություն չմնա, նույն կերպ էլ ՀՀԿ սպեկտրով է Սարգսյանը փորձել տեղավորել բոլորին, կրկին դժգոհություններից խուսափելու համար: Այսպիսով, նոր կառավարության կազմով ամփոփելով, այսպես ասած, խորհրդարանական ընտրությունն ու դե ֆակտո լիովին մտնելով նախագահական ընտրության ծիր` կարող ենք եզրակացնել, որ առաջիկա մի քանի ամիսները Հայաստանի համար, ըստ էության, լինելու են ժամանակավոր ամիսներ, միջանկյալ ամիսներ: Պարզ է մի բան, որ այդ ամիսների ընթացքում պետք չէ սպասել համակարգային որևէ փոփոխություն: Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը վկայեց, որ փոփոխությունները հետաձգվում են առնվազն մինչև նախագահական, իսկ դրանից հետո էլ ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե իշխանության որ սեգմենտը ինչպես կօգտագործի միջանկյալ ժամանակահատվածը և ում դիրքերն ավելի կամրանան այդ ընթացքում:
Ակնհայտ է մի բան, որ այս միջանկյալ ժամանակահատվածում Հայաստանի առաջ ծառացած խնդիրները, որպես պետություն և որպես հասարակություն, էլ ավելի են խորանալու, քանի որ, ըստ էության, անփոփոխ կառավարությունն ի զորու չի լինելու դրանք լուծել, առավել ևս միջանկյալ, ժամանակավոր հոգեբանության պայմաններում: Իսկ այդ պարագայում, կառավարության էական փոփոխությունը և լրիվ այլ որակի գործադիր մարմին ձևավորելը Հայաստանի համար կդառնա արդեն ազգային անվտանգության խնդիր, և չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը խնդիրը սրում է հենց միտումնավոր, հասկանալով, որ այլ՝ ավելի հանգիստ պայմաններում այն լուծելու հնարավորություն գրեթե չունի: Բայց այստեղ, իհարկե, շարունակում է բաց մնալ գլխավոր հարցը՝ իսկ այդ հարցը լուծելու ցանկություն Սերժ Սարգսյանն ունի՞, թե՞ ոչ:
Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը նոր կառավարությունում նախարարի պորտֆել չի ստանա և կմնա Աժ-ում` որպես շարքային պատգամավոր: Այս մասին հայտնի դարձավ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստերից հետո:
Դեռ պատգամավորի մանդատը ստանալու օրը ԿԸՀ-ում Նիկոյանը ասել էր, թե հնարավոր է` կառավարությունում պաշտոն զբաղեցնի: «Միգուցե գործադիրում լինեմ, բայց կոնկրետ որ նախարարությունում…»,- ասել էր նա` չորոշւսկիացնելով, թե որ նախարարություն են գործուղելու իրեն: Այս ընթացքում ՀՀԿ շրջանակներից արտահոսք եղավ, որ նա, հավանաբար, բնապահպանության նախարար կնշանակվի: Հետո խոսվում էր, թե կարող է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար կամ էլ քաղաքաշինության նախարար դառնա: Համենայնդեպս, մինչև երեկ ՀՀԿ-ականները վստահ էին, որ Նիկոյանը նախարար է դառնալու: Երեկ, երբ հայտնի դարձավ, որ չի դառնալու, բոլորի առաջին արձագանքը սա էր. «Քցեցին»: Երեկ ՀՀԿ գործադիրի նիստում որոշվել է ապագա ՀՀ կառավարության կազմը: Սպասվում է, որ այսօր Սերժ Սարգսյանը նրանց նշանակման հրամանագրերը կստորագրի:
«Հայկական ժամանակ».
Երկրում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումների ֆոնին այս ու այն կողմից լսվում է գործարարների անլուր բողոքներն իրենց ֆինանսական վիճակի մասին:
Հատկապես երկու քարի արանքում են հայտնվել Գագիկ Ծառուկյանի տանիքի տակ աշխատող կամ նրան մտերիմ գործարարները:
«Արզնի կաթ» ընկերությունում ևս ճգնաժամ է, ու դա պայմանավորված է ավելի շատ ընտրությունների ելքով: Անցյալ տարի, երբ Ջամվելյան եղբայրների «հերոսության» շնորհիվ նրանցից մեկը՝ Արմեն Ջամվելյանը հայտնվեց մեկուսարանում (եղբայրները վիճաբանության մեջ էին մտել գյուղացիների հետ, եղել էին կրակոցներ), նրան պատասխանատվության որոշակի մասը չկրելուն ու կալանքից դուրս գալուն օգնեց Կոտայքի մարզի տեր ու տնօրենը՝Գագիկ Ծառուկյանը: Ու այսօր, ըստ մեր ունեցած լուրերի, երբ նրա անվան շուրջ թնջուկը գնալով խտանում է, Ջամվելյաննեը սպասման ու խուճապի մեջ են: Դա անդրադարձել է և աշխատակիցների հետ հարաբերությունների և նրանց աշխատավարձի վրա:
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանին, և նախազգուշացրել է ընտրական գործընթացի խախտումների մասին:
Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.
«Դուք մինչև Ձեր պաշտոնավարման ժամկետի ավարտը հանդիսանում եք Սահմանադրության հետևողը, ինչպես նաև պաշտոնը ստանձնելիս երդվել եք անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:
Արդ, պետք չէ մոռանալ, որ Դուք ոչ միայն ԼՂՀ նախագահի թեկնածու եք, այլև` դեռևս գործող նախագահ: Տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր տեղի է ունենում ընտրությունները վարկաբեկող գործընթաց, ինչը պատիվ չի բերում մեր երկրին, որը խնդիր ունի վերականգնելու իր միջազգային հեղինակությունը: Քարոզարշավը դեռ չսկսած՝ Արցախի բոլոր շրջանների վարչակազմերի ղեկավարները, խախտելով օրենքը, սկսել են նախընտրական քարոզարշավը և անօրինական կազմակերպչական աշխատանքներ են տանում տեղերում: Այդ գործում ընդգրկված են նաև շրջանային տարբեր ծառայությունների ղեկավարներ: Վարչական ռեսուրսի անօրինական օգտագործումը վտանգ է ներկայացնում մեր հասարակության համար:
2005 թվականից ի վեր անցկացված ընտրություններում իշխանություններն ամենատարբեր ընտրախախտումների հարուստ փորձ են կուտակել, մասնավորապես, բացի վերոնշյալից, նկատի ունենք քաղաքականության մեջ իրավապահ և անվտանգության մարմինների անօրինական ներգրավումը, ընտրացուցակների ուռճացումը, քաղաքացիների վրա զանազան ճնշումները և այլն: Սա բերել է հասարակության մեջ լուրջ հիասթափությունների, ընտրական համակարգի նկատմամբ անվստահության և երկրի միջազգային վարկանիշի նվազման:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես և իմ թիմակիցները չենք հանդուրժելու նման զարգացումները և օրենքի սահմաններում կանխարգելիչ քայլեր ենք ձեռնարկելու»:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.