23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Առաջիկա ՏԻՄ ընտրություններում սեփական թեկնածուներով ներկայանալու հողի վրա Արագածոտնի մարզում իրար են «ուտում» դաշնակցական ու ՕԵԿ-ական տեղի դեմքերը: Ամբողջ խնդիրն այն է, որ չգիտես ինչու և ինչպես ոչ հայտնի մանր-մունր ՕԵԿ-ական դեմքերը որոշել են իրենց ուժերը փորձել հենց այն համայքներում ու քաղաքներում, որտեղ դաշնակցությունը քիչ թե շատ ձայներ ու որոշակի ռեսուրսներ ունի: Այս հողի վրա հիմնականում թեժ գզվռտոցներ են սպասվում Թալին քաղաքում, Մաստարա, Ուջան և մի քանի այլ գյուղական համայնքներում, ուր ՕԵԿ-ին հիշեցնող նմուշ անգամ չես կարող գտնել: Երկու քաղաքական ուժերի ներսում հասունացող վտանգը հանդարտեցնելու նպատակով էլ երեկ ուշ երեկոյան մարզային իշխանությունները մարզպետարան են հրավիրել դաշնակցական ու ՕԵԿ-ական գյուղապետներին ու ասել, որ այս պահին ներքաղաքական կյանքում այնքան ինտրիգներ ու խմորումներ կան, որ չարժե ընտրությունները դեռ չմեկնարկած իրար վրա «ցեխ» շպրտել ու հարցեր պարզաբանել: Այս տեղեկության վերաբերյալ «ՉԻ»-ն փորձել է ստանալ նաև մարզային իշխանությունների մեկնաբանությունը, սակայն նրանց հեռախոսահամարները սովորականի նման լռում էին:
Չորրորդ ինքնիշխանությունը
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը իր այցը սկսել է է Հայաստանից, որը շարունակվելու է Վրաստանում ու Ադրբեջանում:
Եվրոպական խորհրդի նախագահն այսօր ներկա է գտնվել «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության ֆորումին: Ողջունելով մասնակիցներին, նշել, որ Հայաստանը Եվրոպային մոտեցնելու համատեղ ծրագիրը կաշխատի և կիրականացվի մի դեպքում, երբ այն իրականացվի քաղաքացական հասարակության, քաղաքացիական կազմակերպությունների կողմից. «Կհորդորեմ և կխրախուսեմ նախագահ Սերժ Սարգսյանին և պատգամավորներին անել այնպես, որ ՀՀ-ն շարունակի իր ճանապարհը մարդու իրավունքների, ժողովրդավարության, ազատ խոսքի, ազատ մամուլի ուղղությամբ: Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է, թեև անելիքներ դեռ շատ են»:
Ռոմպեյը Սերժ Սարգսյանի հետ այսօր կքննարկի Հայաստանի հանձնառությունը բարեփոխումների ուղղությամբ, որոնք ուղղված կլինեն Եվրամիության ստանդարտներին:
Նա նշեցլ է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին, Եվրամությունը ողջունում է այն ջանքերը, որ Հայաստանն իրականացնում է ավելի թափանցիկ ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ, թեպետ կան բացեր, սակայն վկայակոչելով ԵԱՀԿ-ի դիտորդական եզրափակիչ հաշվետվությունը` նա նշել է, թե վստահություն ունի, որ արձանագրված խնդիրները կլուծվեն մինչև նախագահական ընտրություններ:
Բարեփոխումների գործընթացում նա կարևորել է երեք ոլորտներ ՝ բարեփոխումների գործընթացների, հաշվետվողականության և մասնագիտացման:
Նա ասաց, որ Մասնագիտացման, ֆինանսական և տեխնիկական աջակցություն իրենք ցուցաբերում են մի շարք ուղղություններով. կարիք ունենք խորհրդատվության իրավական դաշտի ինստուցիոնալ իրավիճակի հետ կապված:
Ռոմպեյը նշեց, որ պետք է տեղեկանա այն մտահոգություններին, որ քաղաքացիները ունեն: Իսկ իրենք կշարունակեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ֆինանսական
Ըստ «ՉԻ» աղբյուրների, օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր մոտ է կանչել նախարարներից մի քանիսին ու իրեն բնորոշ ոճով մի քանի խորհուրդ է տվել: Նախ նա խստիվ պահանջել է, որ իր կաբինետի ներկայացուցիչները շատ ուշադիր լինեն իրենց ղեկավարած կառույցներում գտնվող այլ կուսակցականների նկատմամբ, այնուհետև նշել է, որ տեղաշարժերի դեպքում լավ կլինի, որ առաջ քաշվեն ՕԵԿ-ական կադրերր: Նույն լուրերի համաձայն, խոսվում է այն մասին, որ ՀՀ վարչապետը կարծիք է հայտնել, որ ՕԵԿ-ականներից «շառ» չկա, որ նրանք առաջիկա ամիսներին իրենց համար շատ գործ ունեն անելու և որ այս պահին ճիշտը նրանց «պրախոդ» տալն է: Իսկ որ ամենահետաքրքիրն է, ամենակարող վարչապետը պարոնայք նախարարներին չի զլացել «գլխի գցել», որ հիմա սադրանքների ու ինտրիգների ակտիվ ժամանակաշրջան է, և որ ինքը այսուհետ հարցը շատ խիստ է դնում, հնարավորինս քիչ շփվել ԶԼՄ-ների հետ` չընկնելով նրանց ծուղակր: Թերթը հավելում է, որ բարձրագույն ՀՀԿ-ականը այդ հանդիպման ընթացքում շատ կոնկրետ հասկացրել է, որ որոշ նախարարների վերջին ելույթները իրեն բնավ դուր չեն եկել:
Չորրորդ ինքնիշխանություն
Սերժ Սարգսյանի լրատվական ծառայությունից երեկ հաստատել են «Հայկական ժամանակի» թղթակցի տեղեկություններն այն մասին, որ եկող շաբաթվա սկզբին Հայաստան է այցելելու Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը:
Թերթի թղթակցին հայտնի է դարձել, որ հուլիսի 4-ին ԵՄ նախագահը հանդիպում է ունենալու խորհրդարանական խմբակցությունների հետ, այնուհետև ելույթ է ունենալու Աժ նիստերի դահլիճում՝ պատգամավորական ողջ կորպուսի համար: Յուրաքանչյուր խմբակցության հնարավորություն է տրվելու ԵՄ նախագահին ուղղել մեկ հարց: Թե ինչ թեմայով է լինելու ելույթը, դեո հայտնի չէ: Թերթը նկատում է, որ ելույթի Ֆորմատը խիստ ուշագրավ է ու կարծես թե աննախադեպ մեր երկրի դեպքում: Ուշագրավ է նաև այն, որ Սերժ Սարգսյանը ընդամենը հունիսի 27-ին էր երկօրյա աշխատանքային այցով գտնվում Բրյուսելում, որտեղ հանդիպել է ԵՄ բարձր ղեկավարների հետ:
«Հայկական Ժամանակ».
Թերթը փորձել է պարզել` հնարավո՞ր է արդյոք, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածությունն առաջադրի:
«Ի պատասխան «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանն ասաց, որ մինչ այս պահը կուսակցությունում որեւէ քննարկում չի եղել. «Այս հարցի վերաբերյալ ոչ մի կարգի, այդ թվում` պաշտոնական, քննարկում չի եղել: Մենք, իհարկե, ամենաակտիվ կերպով մասնակից ենք լինելու ներքաղաքական բոլոր գործընթացներին, սատարելու ենք այն թեկնածուին, ով վճռական, համակարգային իշխանափախության կողմնակից կլինի»: Հարցին` հնարավո՞ր է, որ այդ թեկնածուն ոչ այլ ոք է, քան նույն Արամ Սարգսյանը, Սուրեն Աբրահամյանն ասաց. «Նորից եմ ասում, որ այդ հարցերի վերաբերյալ քննարկում չի եղել»,- գրում է «Ժամանակը»:
Վերջին տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար-մայիս ամիսներին շուրջ 2700 սիրիահայ դիմել է` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Այս տարի Սիրիայից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը կտրուկ ավելացել է: Սա գաղտնիք չէ, երկրի վիճակը, ստիպում է տեղաբնակ հայերին բնակության այլ վայր ընտրել և նրանք լավ օրից չէ, որ ընտրում են Հայաստանը:
Տիկին Հրանուշը որևէ կոնկրետ բան չասաց այս մասին ներկայացնելով ավելի շուտ ընդհանուր պատկերը. ըստ նրա, Սփյուռքի նախարարությունը պարբերաբար հավաքում է տեղեկություններ համայնքում տիրող իրավիճակի մասին, կապի մեջ է Սիրայում հայ դիվանագետների, համայնքային և հոգևոր կառույցների ներկայացուցիչների հետ:
«Հասկանալի է, որ մեր աշխատանքների մի մասը նաև հրապարակային բնույթ չի կրում, իսկ թերթերում կոչերով դիմողներին, մանավանդ այս հարցը քաղաքական նպատակներով շահարկողներին ասենք, որ մենք այդ հարցերին վաղուց անդրադարձել ենք: Պետք է հաշվի առնել, որ ստեղծված ծանր իրավիճակում մարդիկ կանգնել են երկընտրանքի առաջ: Նրանք ծնվել և տասնյակ տարիներ ապրել են այդ երկրում, ունեն տուն, ունեցվածք, բարեկամներ և բիզնես, և այսօր ծանր ու թեթև են անում՝ ամեն ինչ նորից սկսելու համար»:
Այո, սակայն մեր ծանոթ սիրիահայերը պատմում են, որ վստահության խնդիր է Հայաստան գալը, քանի որ եկողը մեծ մասամբ ոչ ունևոր խավն է` արհեստավորներ, մանր բիզնեսմեններ, որոնք վախենում են այստեղ նոր կյանք սկսելուց, իսկ հարուստները մեկնում են ԱՄՆ: Կան մարդիկ, ովքեր երկքաղաքացիություն են ուզում` հետագայում ՌԴ մուտք ունենալու համար: Սակայն արդեն եկածները հայրենիքում լուրջ խնդիրներ ունեն, նրանցից ոչ քչերն են համալրել անտուն թափառականների շարքերը, մի մասն էլ անհույս աշխատանք է փնտրում:
Սփյուռքի նախարարի խոսքով ՀՀ դեսպանությունը Դամասկոսում և ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Հալեպում շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը, ամեն օր զբաղվում են սիրիահայերի խնդիրներով և ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները՝ նրանց օգնություն տրամադրելու համար:
Սակայն տիկին նախարարը կոնկրետ թվեր կամ տվյալներ հրապարակելուց ձեռնպահ մնաց:
«Այսօր ոչ մեծ թվով սիրիահայեր են, որ եկել են Հայաստան և փորձում են հաստատվել հայրենիքում, և մենք, մյուս գերատեսչությունների հետ սերտ համագործակցված, օգնում ենք նրանց ինտեգրելու հայաստանյան իրականությանը»,- ասաց նախարարը դարձյալ ոչ մի կոնկրետ տվյալ չհրապարակելով:
«Հանդիպել ենք նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ պարոն Դամյու Դեսալեյնեի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել Սիրիայից փախստականների առկայության դեպքում ձեռնարկել միջոցներ` աջակցելու նրանց՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
«Սիրիահայերի կողմից Հայաստանում բնակվելու ցանկության դեպքում կառավարության համապատասխան կառույցները պատրաստ են օժանդակելու նրանց Հայստանում հաստատվելու համար»,-ընդգծել է նա:
Նշենք, որ ըստ Սփյուռքի նախարարության տվյալների, Սիրիայում բնակվում է շուրջ 60 հազար հայ, հիմնականում Հալեպում, Կամըշլիում, Դամասկոսում, Լաթաքիայում, Քեսաբում, Տարտուսում: Հալեպի հայ համայնքը համարվում է մայր գաղութ, այնտեղ գործում են հայկական ավանդական կուսակցությունները, ՀԲԸՄ-ն, ՀՕՄ-ը, ՀՄԸՄ-ն, հայ եկեղեցու թեմերը, բազմաթիվ կազմակերպություններ:
Հ.Գ Մեր ունեցած տեղեկությամբ,Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը հոգ է տանում, որպեսզի Սիրիայից հեռացող հայերը հաստատվեն Հայաստանում, այլ ոչ թե մեկնեն օտար ափեր:
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին այսօր իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ռեիսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա առավելագույն ջանքեր կներդնի ավելի ամրապնդելու հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում խորացնելու բազմաբնույթ համագործակցությունը:
Մուհամմադ Ռեիսին նշել է, որ Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը և վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորին կնպաստի Հայաստանի և Իրանի միջև կապերի սերտացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային փոխգործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչ հարցեր է քննարկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ՝ այսօր կայացած հանդիպման ընթացքում:
Նալաբանդյանն ասել է, որ ԼՂՀ նախագահին տեղեկացրել է Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին: Մտքեր են փոխանակվել նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ: Նալբանդյանը տեղեկացրել է նաև, որ Արցախի ղեկավարության հետ մշտական խորհդատվություններ են անցկացնում նաև եռանախագահները:
«Շուտով, մոտ տասը օրից համանախագահները նորից լինելու են տարածաշրջանում, այդ նպատակով այցելելու են Ստեփանակերտ: Ես կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում»,- ասել է Նալբանդյանը՝ հիշեցնելով նաև, որ Կազանում մեկ տարի առաջ տեղի ունեցած գագաթաժողովից առաջ արդեն հնչեցվել էր հայկական կողմի կողմից, որ հիմնարար սկզբունքները չեն կարող համարվել վերջնականպես համաձայնեցված առանց Լեռնային Ղարաբաղի հավանության:
«Իսկ Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո, խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց ԼՂ մասնակցության»,- նշել է Նալբանդյանը:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին նախարարության ԾԻԳ տնօրենն է: Նշանակվել է երկու տարի առաջ, երբ Դումանյանը դեռ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենն էր:
Երեկ թերթի թղթակիցը հարցրել է՝ շարունակելո՞ւ են ընտանիքի անդամներով զբաղեցնել ոլորտի կարևորագույն պաշտոնները, Դումանյանը պատասխանել է. «ԾԻԳ-ի տնօրենին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը: Ինքն իր գործառույթներով ենթարկվում է կառավարությանը, և եթե որևէ տեղ գտնեն, որ ինքն իրեն չի արդարացնում, միանշանակ առաջինը իրենից կազատվեն»:
«Հրապարակ».
Շրջանային մակարդակի վրա արձանագրվող իրադարձություններու տարողունակությունն ու աշխարհաքաղաքական ուժերու շեշտակի ներգրավվածությունը այդ բոլորին մեջ, կհուշեն, որ արաբական երկիրներուն մեջ տակավին անորոշ ժամանակով պիտի շարունակվի դեպքերու ցնցումային ընթացքը:
Բոլոր նախադրյալները կհամոզեն, որ այս բոլորին մասին պիտի շարունակվի տակավին շատ մելան հոսիլ, համակարգչային շատ տարածք գրավվիլ եւ տարատեսակ, երբեմն ալ իրարամերժ մեկնաբանություններով, վերլուծումներով ու կանխատեսումներով հեղեղվիլ միջազգային, շրջանային եւ տեղական լրատուադաշտերը:
Խնդիրը ի վերջո քաղաքական, զինվորական իրադրություններու ընթացքն ու ուղղությունները ճիշդ տեսնելն է եւ ընդհանուր կանխատեսում կատարելը: Իսկ այս բոլորը, որովհետեւ ի վերջո կառնչվի՛ն հայկական գործոնին, տեղվույն հայկական համայնքներու գոյութենական ապահովության եւ այդ ճամբով նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցերուն:
Տարաբնույթ վերլուծումներով սկսած է ողողվիլ նաեւ հայկական լրատուադաշտը: Իսլամական ալիքներու բարձրացման ի տես Միջին Արեւելքի քրիստոնյայ փոքրամասնություններուն սպասվող ճակատագիրը եւ այդ թոհուբոհին մեջ հայկական համայնքներու իրավիճակը. անոնց նոսրացման հավանականության լուսարձակի տակ բերումով հետագա ընելիքներու մասին քննարկումներու հրապարակային պահանջները. սփյուռքյան կառույցներու զորաշարժի անցնելու եւ օժանդակության համար պատրաստ ըլլալու եւ այժմեն իսկ օժանդակելու կոչեր եւ պարագայական փորձեր. տակավի՛ն` համայնքներու ղեկավարութենեն ակնկալիքներ եւ Հայաստանի պետութենեն արդար ակնկալիքներ` այս ուղղությամբ շարժելու:
Բնական հակազդեցություններ են այս բոլորը: Երբ ճգնաժամ է, երբ անորոշություն է, որոշ տեղեր անիշխանություն եւ այլուր` պատերազմական իրավիճակ, անբնական չէ որ խուճապային մթնոլորտ ստեղծվի, ամբոխային տրամաբանության հարիր դրսեւորումներ ըլլան: Որեւէ պայթումի կամ բախումնային հանգրվանի դիմաց համահայկական հետաքրքրություն կհառաջանա հայության կրած հավանական նյութական, մարդկային վնասներուն մասին, որուն զուգահեռ ահազանգային հարցումը ինքզինք կկրկնե` հայության դեմ որեւէ քաղաքականություն կիրարկման ընթացքի՞ մեջ է:
Հեռու` խուճապային տրամադրություններ ստեղծելե, քաղաքական բանականությամբ հատկանշված սառնասրտությունը պայման է նման ճգնաժամեր հաղթահարելու փորձ կատարելու համար: Շրջանային մակարդակի վրա արձանագրվող վարչակարգային փոփոխությունները, կրոնական ալիքներու բարձրացումը, պատերազմական իրավիճակներու ստեղծումը, բաժանարար ծրագիրներու գործնականացումը, անիշխանական մթնոլորտը` այս իրականություններուն հետ հաշվի նստելու հարկադրանքին տակ են գաղութային ղեկավարները, համասփյուռքյան կառույցները եւ անշուշտ Հայաստանի պետությունը:
Լիբանանյան փորձառությունը ինքնին կհուշե, որ տագնապի սրման եւ անապահով կացության հերթական հանգրվանի, պետություններ իրենց քաղաքացիները տարհանելու շատ արագ գործողություններ կազմակերպած են, զգուշացուցած զանոնք եւ բոլորի ապահովությամբ շահագրգռված: Պարագաները նույնը չեն անշուշտ. այստեղ քաղաքացիական գործոնը չէ, այլ ազգային պատկանելիությունը եւ Հայաստանի պետությունը բնականաբար խտրականություն չի ցուցաբերեր նման պարագաներու ստեղծման ատեն: Տարբեր այլ նրբերանգ մը եւս կա: Շրջանի հայերը, հայաստանյան քաղաքացիություն ունենան թե ոչ տագնապահար երկիրներու քաղաքացիներն են նախ եւ առաջ եւ մաս կկազմեն այդ երկիրներու ժողովուրդներուն, տվյալ համայնքին: Տագնապի պարագային օտար քաղաքացիներու նման տարհանվիլը բնականաբար ընկալելի պիտի չըլլա տեղվույն ոչ միայն պետական շրջանակներուն, այլ նաեւ հասարակության կողմե: Տակավին. եթե դարձյալ հենուինք լիբանանյան երկարատեւ տագնապի իրերայաջորդ հանգրվաններուն ցույց տրված լիբանանահա դիմադրողականության, գաղութի ինքնապաշտպանության եւ քաղաքական գործոնի վերածվելով ուժերուն միջեւ հավասարակշռություն եւ խաղաղ գոյակցություն առաջադրելու փաստերուն վրա, ավելիով կհամոզվինք, որ շրջանի արմատ նետած հայ համայնքները տագնապի առաջին հանգրվաններեն խորտակվողները կամ մեկ օրեն մյուսը չքացող տեսակները չեն:
Հայրենամերձ շրջաններու հայ համայնքները սփյուռքի սյուներն են, հիմնական գաղութները եւ իբրեւ այդպիսին Հայաստանի Հանրապետության հզորացման կռվանները, որոնց ճակատագիրը ինքնահոսի չէ ձգված: Աննկատ չէ անցած անշուշտ Հայաստանի պետության կողմե նախապատրաստվելու տրամադրությունները. ինչպես նաեւ սփյուռքի նախարարութենեն հնչած այն հայտարարությունները, որոնք կխոսեին տագնապի սրման պարագային տեղվույն համայնքներու անդամները ընդունելու եւ համապատասխան դյուրությունները ընծայելու մասին:
Միջին Արեւելքի հայ համայնքներու գոյության սպառնացող տագնապները սպառնալիք են ամբողջ սփյուռքին եւ այդ ճամբով` Հայաստանի Հանրապետության: Համակողմանի նախապատրաստվածության եւ համապատասխան գործողություններու ձեռնարկումի անմիջական անհրաժեշտության առջեւ ենք իբրեւ պետություն, իբրեւ սփյուռք եւ իբրեւ տագնապահար համայնքներ:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.