23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Պտտվող լուրերի համաձայն, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Բուռնաշը, Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի` Գիզիր ի հետ ու նրան նախապես իրազեկել իր առաջիկա մտադրությունների մասին: Վերջինս որպես այդ մարզի օրենսդիր ասել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջադրման դեպքում ինքն ընդհանրապես չի խառնվելու Գյումրիի գործերին, այսինքն` ՏԻՄ ընտրություններին, և որ մի բան էլ ձեռքից եկածն անելու է Գյումրիում առաջադրված այլ թեկնածուներին սատարելու համար: ԱԺ պատգամավորը Շիրակի մարզպետի մոտ դժգոհություն է հայտնել նաև հավանական թեկնածուների մասով` նկատելով, որ առայժմ իր համար արժանի թեկնածուի անուն չի ուրվագծվում:
Թերթը նշում է, որ երեկ ուշ ժամի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին հանդիպել է ՀՀԿ պատասխանատուներից մեկի հետ ու իր ոճին հարիր ձևով հայտարարել, որ քաղաքապետին ընտրում է ժողովուրդը, այլ ոչ թե քաղաքական ուժը:
Բա մի ժամանակ էլ Վարդան Ղուկասյանն ասում էր, որ քաղաքական հարցերում վերջին խոսքը իր թիմինն է, այսինքն` ՀՀԿ-ինը: Տեսնես այդ ի՞նչ փոխվեց այս ժամանակահատվածում:
Չորրորդ ինքնիշխանություն
Ազգային Ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը հայտնել է, որ այլ քաղաքական ուժի անդամակցելու գաղտնի դիմում չունի:
Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Վերջին շրջանում մամուլում պարբերաբար կեղծ տեղեկություներ են շրջանառվում կապված ԱԺ պատգամավոր, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանի քաղաքական կենսագրության հետ:
Համաձայն այդ հրապարակումների, իբրև թե գոյություն ունի պարոն Բալասանյանի կողմից այլ քաղաքական ուժի անդամակցելու համար ստորագրված դիմում: Ակնհայտորեն կեղծ դիմումի գոյության մասին խոսակցությունների կապակցությամբ հայտարարում եմ, որ Սամվել Բալասանյանի քաղաքական կենսագրությունը միշտ եղել է թափանցիկ և այնտեղ չկան թաքնված, կամ հանրությանն անհայտ էջեր:
Իրականության հետ բացարձակապես կապ չունեցող և երբեմն ծիծաղ առաջացնող լուրեր տարածողներին, ովքեր ամենայն հավանականության շփոթմունքի մեջ են, կոչ եմ անում դրսեւորել զսպվածություն և պարկեշտություն»:
Ի դեպ, մամուլում լուրեր են շրջանառվում, թե Գյումրիի քաղաքապետի հավանական թեկնածուներից մեկը` Բալասանյանը, ժամանակին դիմում է ներկայացրել ՀՀԿ-ին անդամակցելու համար, և Գյումրիի ներկայիս քաղաքապետը սպառնացել է հրապարակել այդ դիմումը:
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով դեսպանի՝ Հայաստանի խորհրդարանում անցկացրած մի շարք հանդիպումները՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ բարձր է գնահատում Թիան Չանչունի ջանքերը՝ խորացնելու և ամրապնդելու հայ-չինական հարաբերությունները, ամենատարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը:
Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ հարաբերությունների զարգացումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Շնորհավորելով Հերմինե Նաղդալյանին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Թիան Չանչունը նկատել է, որ նա ապացույց է և լավ օրինակ, թե ինչպես կինը կարող է քաղաքականության մեջ բարձր դիրքերի հասնել:
Դեսպանի խոսքով՝ Չինաստանը ևս կարևորում է կանանց ներկայացվածությունն ու ակտիվ մասնակցությունը քաղաքականության մեջ և մյուս ոլորտներում՝ այդ ուղղությամբ ներդնելով նորանոր ջանքեր:
Թիան Չանչունը ցանկություն է հայտնել ակտիվացնելու շփումները երկու երկրների կանանց հասարակական կազմակերպությունների միջև՝ նշելով, որ այդ հարցում ակնկալում է նաև Հերմինե Նաղդալյանի աջակցությունը:
Բարձր գնահատելով այս գաղափարը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը, ով միաժամանակ նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահն է, դեպանի միջոցով հրավեր է փոխանցել Չինաստանը կերտելու գործում ներդրում ունեցող, հասարակական եւ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանանց` այցելելու Հայաստան, քննարկելու համագործակցության, համատեղ արդյունավետ աշխատանքի ուղղությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում հայ-չինական կապերի սերտացման, հարաբերությունների խորացման մեծ ներուժն իրացնելու անհրաժեշտությանը:
Հերմինե Նաղդալյանը կարևորել է այն հանգամանքը, որ տարեցտարի ավելի հաճախակի են դառնում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, իսկ գործադիր մարմինների միջև հաստատված բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ դինամիկ կերպով զարգանում են նաև միջխորհրդարանական և միջկուսակցական կապերը:
Շահեկան արդյունքների հասնելու տեսանկյունից նա առանձնացրել է 2011 թ. մարտին ստեղծված հայ-չինական հարաբերությունների ուսումնասիրման և երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցերի համակարգման խորհրդի գործունեությունը:
Խոսելով կրթության ոլորտում համագործակցությունից՝ կողմերը հաստատել են, որ այստեղ ևս առաջընթացի բավական մեծ հնարավորություններ են նկատվում, Հայաստանում օրեցօր մեծանում է Չինաստանում կրթությամբ, չինական մշակույթով, լեզվով հետաքրքրվող երիտասարդների թիվը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները ևս մեկ անգամ շեշտել են իրենց պատրաստակամությունը՝ ներդնելու նորանոր ջանքեր հայ-չինական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և խորացնելու ուղղությամբ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցությանը:
Հուլիսի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով հյուրին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և բազմաբնույթ համագործակցությունը զարգանում են դինամիկ կերպով, ինտենսիվ բարձրաստիճան փոխայցելություններ են կատարվում: ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ դեսպան Մորելն իր ներդրումը կունենա Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության առավել ամրապնդման եւ ընդլայնման գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մորելը բարձր գնահատեց Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հաստատված փոխգործակցությունը եւ վստահեցրեց, որ ջանքեր կգործադրի փոխհարաբերությունների սերտացման ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մորելը քննարկեցին քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Զրուցակիցները անդրադարձան Հայաստան-ԵՄ համագործակցությանը Արևելյան Գործընկերության նախաձեռնության շրջանակներում:
Հանդիպմանը, որպես երկկողմ փոխգործակցության կարեւոր բաղադրիչ գոհունակությամբ նշվեց Աֆղանստանում գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայության մասին:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մորելը քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք խնդիրներ:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ միասնական շտաբի գործունեությունը որևէ առնչություն չունի նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի փնտրտուքի հետ, նման հարց այդ շրջանակներում չի քննարկվել:
Ինչ վերաբերում է ԲՀԿ համամասնական ցուցակում իր ընդգրկվելուն և հետո ինքնաբացարկ ներկայացնելուն, նա նշել է, «Ինձ քցել են, քանի որ եկել են երեք ուժեր նստել, իրար հետ դզվել են, իսկ երեք քրեական գործեր թողել են ինձ վրա»:
Ըստ նրա` Գագիկ Ծառուկյանի հետ քաղաքական պայմանավորվածություն է եղել, իրեն առաջարկել է ընդգրկվել ցուցակում որպես անկուսակցական, ինչպես նաև խորհրդարանում հնարավորություն է ունենալու ղեկավարել Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը:
Այն հարցին, թե ինչու է համաձայնել մանդատը վայր դնել, նա պատասխանել է. «Դուք ուզում էիք ես Վահե Ավետյանի օ՞րը ընկնեմ, օլիգարխների հետ չեն վիճում»:
Քաղաքագետը նշել է, որ նեղացած չէ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից, ավելին, կարծում է, որ Գագիկ Ծառոկյանը իրեն մեծ լավություն է արել, քանի որ Հայաստանի քաղաքագետների միության նախագահը պետք է մուտք գործի խորհրդարան անկախ կարգավիճակով: Մյուս կողմից էլ, նա մտածում է, որ ԲՀԿ-ն օգտագործել է իր անունը՝ որպես խայծ, ինչը անբարոյականություն է: «Ես որքան ճիշտ արեցի, որ դրեցի մանդատը: Քաղաքագետների միության վարչությունն իր անհամաձայնությունն է հայտնել, վարչությունում բոլոր անխտիր անկուսակցականներ էին և նրանք հիացած չէին իմ՝ մասնակցելու ընտրություններին որպես անկուսակցական»,- ասել է Հմայակ Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ մեկ թիմում լինելուն, քաղաքագետը նշել է, որ ինքը չի կարող նրա հետ լինել մեկ թիմում, քանի որ նա կրակել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա, և Հ. Հովհաննիսյանի համար նա Նաիրի Հունանյանից չի տարբերվում:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությանը:
Ըստ ՏԿՆ նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ փոխվարչապետը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են:
Արմեն Գևորգյանն ընդգծել է, որ Հայաստանը և Իրանն արդյունավետ համագործակցում են մի շարք ոլորտներում, և կարևորել բնապահպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության խթանումը, ինչպես նաև հարևան երկրների հետ արժեքավոր էկոհամակարգերի պահպանության ոլորտում համատեղ ռազմավարության և միջոցառումների իրականացումը:
Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և գոհունակություն հայտնել երկու երկրների միջև բարձր մակարդակի հարաբերություններից` նկատելով, որ մի շարք ոլորտներում դեռևս առկա է համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ:
Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը, քննարկվել են հարցեր` Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանում Բարեկամության և խաղաղության այգի հիմնելու, Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործման, ջրի որակի բարելավման վերաբերյալ:
Արմեն Գևորգյանը ողջունել է այգի հիմնելու գաղափարը՝ նշելով, որ այն բացի կենդանական և բուսական հատուկ պահպանվող տարածք լինելուց, կարող է լուրջ խթան հանդիսանալ էկոտուրզմի զարգացման համար:
Խոսելով Արաքս գետի ջրային ռեսուրսների աղտոտվածության խնդրի մասին, ՀՀ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի համար ջրային ռեսուրսների մաքրության հարցը ռազմավարական նշանակություն ունի`ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին բնապահպանական հիմնախնդիրները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են:
Անդրադարձ է կատարվել նաև ԻԻՀ-ում կոյուղաջրերի մաքրման կայանների առաջատար փորձին և այն Հայաստանում ներդնելու հնարավորությանը:
ՀՀ փոխվարչապետը տեղեկացրել է, որ «Սևանա լճի բնապահպանական» ծրագրով Սևանի ափամերձ տարածքներում կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների ծրագիր է իրականացվում, և իրանական փորձը հայկական կողմի համար կարող է հետաքրքիր լինել:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հուլիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կանադայի Համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալեքսանդր Բուլրիսին և Ջիմ Կարաջանիսին:
Նախարար Նալբանդյանը նշել է, թե վերջին տարիներին Կանադայի հետ համագործակցության բնագավառում առաջընթաց է արձանագրվել, ինչպես նաև ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել խորհրդարանական դիվանագիտությունն որպես պետությունների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափ և ողջունել Կանադայի խորհրդարանի պատգամավորների գործունեությունն ուղղված հայ-կանադական հարաբերությունների զարգացմանը:
Նախարար Նալբանդյանը կարևորել է նաև կանադացի խորհրդարանականների մասնակցությունը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը, ինչն ԱԳՆ ղեկավարի բնորոշմամբ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու իրողություններին և անաչառ պատկերացում կազմելու ընտրական գործընթացների ու միջազգային չափանիշներին դրանց համապատասխանության մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև մի շարք տարածաշրջանային խնդիրների:
Վարդան Ղուկասյւսնը մինչ այժմ սուրբ-սուրբ պահում է ճակատին ՕԵԿ գրած, հետո ջնջած և ԲՀԿ դարձած Սամվել Բալասանյանի դիմումը` գրված 2006-ին, Շիրակի կառույցին` ՀՀԿ-ին անդամակցելու համար: Վարդան Ղուկասյանը որոշել է Բալասանյանի առաջադրվելու դեպքում այդ դիմումը խոշոր տառերով գրել-փակցնել «պիվի զավոդի» պատին` սեփական արձանը սեփական ձեռքերով կառուցած Բալասանյանի արձանի կողքին: Ավելին, նեղ միջավայրում Վարդան Ղուկասյանն ասել է նաև, եթե անգամ ՀՀԿ-ն իր թեկնածությունը չառաջադրի, ինքը քաղաքացիական նախաձեռնությամբ է առաջադրվելու: Մի քանի օր առաջ Հովիկ Աբրահամյանին այցելած Գյումրիի քաղաքապետին թերթը հարցրել էր նաև, կարո՞ղ է Ձեզ կանչել են` համոզելու, որ չդնեք Ձեր թեկնածությունը: «Չէ-չէ-չէ-չէ` նմանատիպ բաներ չկան, մի ասեք, էդ դուք եք հորինում»: Դնելո՞ւ եք Ձեր թեկնածությունը: «Օրը կգա` բարին հետը»: Իսկ եթե քաղաքական որոշում կայացվի, և ՀՀԿ-ն որոշի ոչ թե Ձեր, այլ Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանե՞լ, և Ձեզ ասվի, որ չեք դնելու Ձեր թեկնածությունը, կենթարկվե՞ք: «Այո, միանշանակ, եթե քաղաքական որոշում կայացվի, ես Հանրապետական կուսակցությանը կենթարկվեմ. եթե իմ կուսակցությունն ասի, որ չես դնելու, ես չեմ դնի»:
Հրապարակ
Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի ղեկավարի օգոստոսի 5-ի արտահերթ (քանի որ Թալինի նախկին քաղաքապետ, հանրապետական Մնացական Մնացականյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են` մեծամասնական ընտրակարգով Աժ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ):
Ընտրություններում մինչև հուլիսի 15-ը առաջադրվել է 8 թեկնածու: 2-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վազգեն Խաչատրյանը և ՀՀԿ անդամ Ժորա Գրիգորյանը առաջադրվել են իրենց կուսակցությունների կողմից:
Մյուս 6 թեկնածուները` ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանը և անկուսակցականներ Գագիկ Կարապետյանը, Տիգրան Հարությունյանը, Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանը, Գևորգ Եսայանը, ինքնաառաջադրված թեկնածուներ են:
Ավագանու 11 տեղերի համար առաջադրվել է 32 թեկնածու: Թեկնածուների գրանցման հարցը թ.15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կքննարկի հուլիսի 17-ի նիստում:
Հուլիսի 15-ին Ստեփանակերտի տարբեր թաղամասերում հանդիպումներից հետո նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն իր հեռուստատեսային ելույթում դիմել է Արցախի բնակչությանը, որոնցում նաև անդրադարձել է իշխանության սահուն փոխանցման խնդիրներին:
«Սիրելի հայրենակիցներ,
Իմ նախընտրական շտաբի կողմից անցկացված սոցհարցումները, ինչպես նաև հանդիպումների ընթացքում ժողովրդի տրամադրությունը և արտահայտած աջակցությունը վկայում են, որ մեր հաղթանակին հասնելն ամբողջովին իրական է: Սա ստեղծում է մի նոր իրավիճակ, արդիական է դառնում իշխանության սահուն, առանց ցնցումների փոխանցման հարցը: Այն իշխանություններից և իշխանամետ ուժերից պահանջում է մեծ պատասխանատվություն և իրական հայրենասիրության դրսևորում:
Իշխանությունների կողմից ընտրակեղծիքները կհամարվեն դավաճանություն և ժողովրդի կամքի դեմ բռնացում, որն անհետևանք չի մնա: Զանգվածային ընտրախախտումները մենք համարելու ենք իշխանությունների կողմից ներքին կայունության դեմ ուղղված քայլ: Նման սցենարի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է գործող նախագահի և նրա թիմակիցների վրա:
Այս իրավիճակում առանցքային նշանակություն ունի բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովների անդամների դերը և նրանց քաղաքացիական դիրքորոշումը:
Հանձնաժողովների հարգելի անդամներ,
Ձեզ պատմական հնարավորություն է տրված ապահովել ազատ, առանց կեղծիքների ընտրություն` ապահովելու համար Արցախի զարգացումն ու հզորացումը:
Ժողովրդավարական են համարվում այն երկրները, որտեղ ժողովուրդն ընտրությունների միջոցով կարողանում է իշխանություն փոխել: Նման սցենարի կիրառումն Արցախում անմիջապես կբարձրացնի երկրի միջազգային վարկանիշը, հիմք կդառնա մեր հասարակության զարգացման համար, իսկ մեր ծրագրի իրականացումը բարեկեցություն կբերի ժողովրդին:
Ժողովրդի հաղթանակը ժողովուրդն է կերտում: Համոզված եմ, որ միասնական ուժերով մեզ կհաջողվի հասնել փոփոխությունների և ապահովել Արցախի անվտանգ և բարեկեցիկ զարգացումը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.