23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մոտ երկու ամիս առաջ պատիվ ունեցա ծանոթանալու ռուս նշանավոր գրող Վիկտոր Երոֆեևի հետ: Խոսք էր գնում մշակութային փոխազդեցությունների մասին, և գրողն ասաց, թե հպարտ Է, որ իր վեպը` «Լավ Ստալինը», թարգմանվել է հայերեն: Բնական է, որ այդ հաճելի փաստը դրդեց ինձ տվյաւ գիրքը կարդալ:
Համակարգչային մեկ էջի սահմաններում հնարավոր չէ վեպը վերաշարադրել` քաղաքականություն չէ, որտեղ կես բառից ամեն ինչ պարզ է: Հենց Երոֆեևի այս գրքում կա այդպիսի միտք, քաղաքականությունն իր էությամբ միանշանակ է` բարեկամներ, թշնամիներ, ժամանակավոր դաշնակիցներ, ժամանակավոր մրցակիցներ և այլն: Մշակույթը շատ ավելի բազմազան է ու բազմաշերտ, և այդ է պատճառը, որ ցանկացած իսկական մշակույթ այս կամ այն չափով մարտահրավեր է ցանկացած քաղաքական համակարգի, ցանկացած ոեժիմի: Վեպն, ի վերջո, մարտահրավերի պատմություն է. այդպիսին էր «Մետրոպոլ» հայտնի գրական ժողովածուն, որով 1979-ին ոուս գրողները ցանկանում էին հակադրվել խորհրդային գրաքննությանը: Սակայն շատ ավելի կարևոր է, որ այդպիսին էր նաև գրողի հայրը, որն ազնվորեն ծառայում էր խորհրդային պետությանը, հավատում էր կոմունիզմին և «լավ Ստալինին», բայց լինելով դիվանագետ և շփվելով արևմտյան մշակույթի հետ` չէր կարող իր սեփական երկրի համակարգի համար ամբողջությամբ «յուրային» լինել: Իսկ գրքի գլխավոր գաղափարը, իմ կարծիքով, հետևյալն է. ի տարբերություն Լենինի, Տրոցկու, Հիտլերի, որոնք անցել են պատմության գիրկը, Ստալինն անմահ է. մասնավորապես, այն պատճառով, որ ցանկացած ռուս [խորհրդային] «նաչալնիկի» մեջ փոքրիկ «ստալին» է նստած, ցանկացած ոուսաստանցի [խորհրդային] ոստիկան իրեն պատկերացնում է որպես «Գուլագի» պատվիրակ` անկախ այն հանգամանքից, թե լսե՞լ է նա երբևէ ճամբարների այդ ցանցի մասին, թե՞ ոչ: [Գիրքը գրվել է 2004-ին, երբ պուտինյան Ռուսաստանը արդեն «գցել էր իր կամուրջը» դեպի ստալինյան դարաշրջան]: Իսկ այդ ամենի հիմքում ընկած է այն փաստը, որ Ռուսաստանի [նախկին Խորհրդային Միության] բնակչության մեծամասնությունը շարունակում է ապրել «ուժեղ ձեռքի» առասպելով, շարունակում է հավատալ, որ կգա ժողովրդի մի հայր, որն ամեն ինչ կկարգավորի, վստահ են, որ հնարավոր է հակառակ մարդկանց կամքի` «զոռով» երջանկացնել նրանց: Այդ առասպելն ապրում է և փոխանցվում է սերնդեսերունդ` ի հեճուկս ստալինյան չարագործությունների բազմաթիվ սահմռկեցուցիչ բացահայտումների: Ահա թե ինչու ազատական գաղափարներն ու ազատական հասարակական հոսանքները երկրագնդի 1/6-ում դժվարությամբ են ճանապարհ հարթում, պարբերաբար նահանջում են, ծաղրի են ենթարկվում:
Գուցե ես է՞լ իմ հարցում մոլորության մեջ եմ, և ինձ միայն թվում է, թե ես ազատական եմ, իսկ իրականում իմ մեջ նո՞ւյնպես փոքրիկ «ստալին» է նստած:
Առավոտ
Այս մասին այսօր` հուլիսի 30-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՅԴ մարզային կառույցի պատասխանատու Գևորգ Ալեքյանն հայտարարել է, որ Գյումրի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն կառաջադրի Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ 2005 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններում Հովսեփ Սիմոնյանը առաջադրել էր իր թեկնածությունը, որպես քաղաքապետ, սակայն ինքնաբացարկ էր հայտնել:
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն Սիրիայի հյուպատոսի ընդդիմության կողմն անցնելու մասին պաշտոնական հայտագիր չի ստացել։
Բանն այն է, որ արաբական Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը տեղեկություն է տարածել, որ այսօր Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մուհամմադ Հոսամ Հաֆեզը միացել է Սիրիայի ընդդիմությանը:
Հիշեցնենք, որ երեկ ընդդիմությանը միանալու մասին հայտարարել էր նաև Բելառուսում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆարուք Տահան:
Ավելի վաղ, ընդդիմությանը միանալու մասին էին հայտարարել Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրաքում Սիրիայի դեսպանները:
2012 թ. առաջին կիսամյակի արդյունքներով` «Հայռուսգազարդը» շարունակում է մնալ հանրապետության թիվ մեկ հարկատուն` 18.2 մլրդ դրամ վճարած հարկերով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Հայռուսգազարդը» մոտ 50 %-ով ավելի հարկ է վճարել:
Երկրորդ խոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է` 11.3 մլրդ դրամ: Ընկերությունը նախորդ տարի առաջին տեղում էր` 15 մլրդ դրամ ցուցանիշով: Հարկ է նշել, որ հանքարդյունաբերական ընկերություններից միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է արձանագրել վճարած հարկերի նվազում, ինչը հնարավորէ` միջազգային շուկայում մոլիբդենի գների անկման հետևանք է:
Հանքարդյունաբերական մեկ այլ ընկերություն` Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ քամփընի»-ն նախորդ տարվա համեմատ 90%-ով ավելի հարկ է վճարել, ու առաջին անգամ հայտնվել է խոշոր հարկատուների առաջին տասնյակում (9-րդ տեղ): Սակայն ամենամեծ աճ ցույց է տալիս «Գեոպրոմայնինգ» ընկերությունը (Սոթքի ոսկու հանքավայր, Արարատի ոսկու կորզման գործարան): Այս ընկերությունը 2012 թ. առաջին կիսամյակում վճարել է 2.4 մլրդ դրամ` նախորդ տարվա 700 մլն դրամի համեմատ (աճը` 3.5 անգամ): Նախորդ տարվա 56-րդի համեմատ ընկերությունն այս տարի զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգը» պահպանում է երրորդ խոշոր հարկատուի կարգավիճակը` վճարելով 9.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ ընկերությունը ավելի է վճարել 1.2 մլրդ դրամ:
«Ալեքս Գրիգին» հետևում են հեռահաղորդակցական երկու խոշոր ընկերությունները` «Ղ-Տելեկոմը» (7.2 մլրդ դրամ) և «ԱրմենՏելը» (6 մլրդ դրամ): «ԱրմենՏելի» մոտ նախորդ տարվա համեմատ առկա է վճարած հարկերի որոշ նվազում (մոտ 800 մլն դրամի չափով), ինչը հավանաբար պայմանավորված է ֆիքսված հեռախոսակապում եկամուտների անկմամբ: «Ղ-Տելեկոմն», ընդհակառակը, 2.5 մլրդ դրամով ավելացրել է վճարած հարկերը: Շարունակվում է մյուս հեռահաղորդակցական ընկերության` «Օրանժ Արմենիայի» ետընթացը: Ընկերությունը 1.2 մլրդ դրամով հայտնվել է 34-րդ տեղում`նախորդ տարվա 11-րդ հորիզոնականի համեմատ (այս նույն ժամանակահատվաածում վճարվել էր 2 մլրդ դրամ):
Վառելիքի շուկայի գորիշխողներ «Ֆլեշն» ու «Սիթի Պետրոլ գրուփը» ավանդաբար տեղ են զբաղեցնում խոշոր հարկատուների առաջին տասնյակում: Առաջին կիսամյակի արդյունքներով «Ֆլեշը» վճարել է 5 մլրդ դրամ և 6-րդ տեղում է, իսկ «Սիթի Պետրոլ գրուփը»` 4.1 մլրդ դրամ և 8-րդ տեղում է: Սակայն եթե «Ֆլեշը» նախորդ տարվա համեմատ ավելի շատ է հարկ վճարել, ապա «Սիթի Պետրոլ գրուփը» `700 մլն դրամով նվազեցրել է այն: Հավանաբար` ՏՄՊՊՀ-ի կողմից այս տարի տուգանվելով 100 մլն դրամով` գերիշխող դիրքի չարաշահման համար, «Սիթի Պետրոլ գրուփը» այդ տուգանքը փոխհատուցել է հարկերը պակասեցնելով:
և վերջապես` խոշոր հարկատուների առաջին տասնյակում տեղ են գտել 2 էներգետիկ կազմակերպություններ` «Հայկական էլեկտրացանցերն» (4.6 մլրդ դրամ և 7-րդ տեղ) ու Հայկական ատոմակայանը (3 մլրդ դրամ և 10-րդ տեղ): Ընդ որում` Հայկական ատոմակայանը մոտ 1 մլրդ դրամով ավելի հարկ է վճարել նախորդ տարվա համեմատ, իսկ ՀԷՑ-ն, ընդհակառակը, հարկերի վճարումը նվազեցրել է մոտ 400 մլն դրամով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամաններով կառավարության կազմում տեղի են ունեցել մի քանի փոփոխություններ: Մասնավորապես, ղեկավարվելով ՀՀ նախագահի 1997 թվա¬կանի մայի¬սի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով, Լոռու մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից, իսկ նույն պաշտոնին նշանակվել է Վանիկ Ասատրյանը։
Վարչապետի մեկ այլ հրամանով, ղեկավարվելով ՀՀ նախագահի 2007 թվակա¬նի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով`Ռոմիկ Տիգրանյանը իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ հրամանով, ղեկավարվելով ՀՀ նախագահի 2007 թվա¬կանի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Վարդան Կարապետյանն իր դիմումի հա¬մաձայն ազատվել է ՀՀ գյու¬ղա¬տնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից։
Աշխատանքային այցով հուլիսի 25-ից 27-ը Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի անդամ և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետությունների զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունների պետերի կոմիտեի նախագահ, Նիդեռլանդների ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետ, բրիգադի գեներալ Ռոբ վան Դեր Մեյերի գլխավորած պատվիրակությունը:
Ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության՝ հուլիսի 26-ին Ռոբ վան Դեր Մեյերին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԶՈւ ռազմաբժշկական ծառայութունների միջև փորձի փոխանակման, արդի մարտահրավերներին բժշկական ծառայությունների մոտեցումների և գործելաոճի համապատասխանեցմանը վերաբերող հարցերի շրջանակներում արդյունավետ համագործակցություն իրականացնելու հեռանկարները:
Արձանագրվել է, որ արդյունավետ համագործակցություն կարող է ծավալել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության և Նիդեռլանդների Թագավորության ԶՈւ ռազմաբժշկական ծառայության միջև` օգտագործելով ինչպես մասնագիտական վերապատրաստման, այնպես էլ համատեղ ռազմաբժշկական զորավարժությունների ու գիտաժողովների անցկացման հնարավորությունները:
Թեև Հայ ազգային կոնգրեսի պատասխանատու այրերը դեռևս հստակ պատասխան չեն տալիս, թե սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ-ը սկզբունքորեն բոլոր համայնքներում կառաջադրի թեկնածուներ, թե ոչ, սակայն, թերթի ունեցած տեղեկություններով, Կոնգրեսում, այնուամենայնիվ, բավականին թեժ քննարկում է ընթացել այս հարցի վերաբերյալ: Մասնավորապես, իրավիճակն առավել ռեալ գնահատողները եզրակացրել են, որ դրանք աննպատակ ինքնառաջադրումներ են լինելու, որոնց արդյունքները, այն է` ընտրություններին վաստակած ցածր ձայները, ավելի են հարվածելու ՀԱԿ վարքագծին: Այս խումբն իր մոտեցումը հիմնավորել է հետևյալով, որ այժմ ՀԱԿ-ը թերևս այլընտրանքային ուժ չի համարվում իշխանությանը, և վերջինս էլ հենց այնպես բարեհոգություն չի ցուցաբերի, որ որոշ համայնքներ զիջի ՀԱԿ-ին: Թեպետ հակառակ թևը սկզբունքի հարց է համարել գրեթե բոլոր համայնքներում աշնանը առաջադրել սեփական թեկնածուները, սակայն իրատեսները պնդել են, որ ռեալ չէ, որ ՀԱԿ-ը, բացառությամբ մի քանի գյուղերի, հաջողություն ունենա: Թե Կոնգրեսի վերջնական որոշումն ինչպիսին կլինի այս հարցի վերաբերյալ, պարզ կդառնա առաջիկա ամսվա ընթացքում:
Հրապարակ
Հայաստանի և Խորհրդային Միության 20-րդ դարի պատմությունը ինձ միշտ հետաքրքրել է` նախևառաջ այն պատճառով, որ մեզ՝ հայերիս համար դա նշանակալից ժամանակաշրջան էր, քանի որ մենք նախորդ դարում երեք անգամ փորձել էինք պետություն ստեղծել: Երեք փորձերն էլ` չէի ասի, որ շատ հաջող էին, բայց միևնույն է` ազգը կազմակերպելու ավելի լավ ձևեր, քան պետությունն է, գոյություն չունեն, և դժվար թե որևէ մեկը հերքի, որ մենք նշանակալի հաջողությունների ենք հասել տնտեսության, մշակույթի, գիտության բնագավառներում հենց այդ պետությունների (հենց պետությունների և ոչ միայն Խորհրդային Հայաստանի] պայմաններում:
Իմ կարծիքով` վերաբերմունքը անցյալի նկատմամբ` թե 20 և թե 100 տարվա կտրվածքով, պետք է լինի որքան հնարավոր է բանական, էմոցիաներից զուրկ: Այդպես են վարվում, ասենք, իսպա-նացիները, որոն հավասարապես հարգում են թե Ֆրանկոյի կողմնակիցների և թե դրանց դեմ պայքարողների հիշատակը: Կամ ֆրանսիացիները, որոնք ընդունում են, թե յակոբինական տեռորն իր էությամբ հակամարդկային էր, կասեի նաև` «բոլշևիկյան», բայց միևնույն է` հարգանքի տուրք են մատուցում ֆրանսիական հանրապետության հիմնադիրներին:
Ճիշտ նույն ձևով պետք է գնահատել մարդկանց վարքը, ասենք, ստալինյան ռեպրեսիաների ժամանակ: Մատնագրեր [«դանոսներ») ստորագրել են ոչ միայն վերջացած սրիկաներն ու, ոչնչությունները, այլև արվեստի, գիտության նշանավոր գործիչները, որոնք իրենց բնագավառում հասել էին համաշխարհային բարձունքների: Պե՞տք է արդյոք հրապարակել այդ մարդկանց և նրանց զոհերի անունները, նրանց գրած մատնագրերը: Ես դրան կտրականապես. դեմ եմ, ինչպես դեմ եմ «լյուստրացիաներին», «կագեբեի» արխիվները բացելուն` ինչ համար անիմաստ թշնամացնենք այդ մարդկանց թոռներին ու ծոռներին: Նման ձևով` անիմաստ եմ համարում այսօր մանրամասն քննել, թե ով ինչ է արել քոչարյանական ռեժիմի ժամանակ, որը, ի տարբերություն դրան նախորդող և հաջորդող ավտորիտարիզմի, դրսևորում էր ակնհայտ բռնապետական միտումներ և այդ առումով մոտ էր ստալինյանին: Ինչպես էին իրենց դրսևորել, ասենք, զինդատախազ, իսկ այնուհետև` գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը կամ արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ կարևոր է այքանով, որքանով նրանք այսօր էլ ընդդիմության շարքերում առանցքային դեր են խաղում, և պետք է հասկանալ՝ պետությանը օգուտ կբերի՞, եթե նրանք, իշխանության գալուց հետո, պաշտոնավարին այնպես, ինչպես որ դա նախկինում էին անում: Բայց թե ինչպես էր քվեարկում Քոչարյանի ժամանակ ՀՀՇ ներկայիս նախագահ Արամ Մանուկյանը` դա մասնավոր, իր խղճին վերաբերող հարց է, որովհետև ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության շարքերում նա որոշում ընդունող չէր և երբեք այդպիսին չի լինի: Այդ հարցը լույս աշխարհ բերելը, բացի անձնականից, ոչ մի հարց չի լուծում:
Այս դեպքում անիմաստ է անցյալը փորփրելը և հավելյալ թշնամանք առաջացնելը:
Առավոտ
Այսօր Թալինում է եղել Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ կառույցի առանցքային դեմքերի ուղեկցությամբ: Անցկացված խորհրդակցության ժամանակ, ինչպես տեղեկացանք, վերջնականապես հստակեցվել է, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի ղեկավարի օգոստոսի 5-ի արտահերթ ընտրություններում ՀՀԿ –ն սատարելու է ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանի թեկնածությունը:
Վերջինս Թալինի ՊԵԿ-ի ղեկավարի տեղակալն է շարքային կուսակցական, որ մինչև վերջերս առանձնակի աչքի չի ընկել կուսակցաշինության գործում:
Հիշեցնենք, որ Թալինի նախկին քաղաքապետ, հանրապետական Մնացական Մնացականյանի մեծամասնական ընտրակարգով Աժ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ, որպես քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են: Այժմ Թալինում թեժ մրցապայքար է սկսվել:
Արդեն տեղեկացրել էինք, որ Նախկին քաղաքապետն իր աթոռին ուզում էր տեսնել իր վստահելի անձին՝ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին՝ որին սակայն Հանրապետականը դեմ էր.Ասում են, որ խորհրդակցությունից հետո ԱԺ պատգամավոր Մնացական Մարտիրոսյանը խորը մանթրաշ է եղել: Իսկ նրա թեկնածուն՝ և եղբորորդին Գևորգ Եսայանն, ասել է թե ընդիմանալու է ՀՀԿ-ի որոշմանը և չի հանելու իր թեկնածությունը:
Մեզ հասած լուրերով, համառելու դեպքում նրան առաջարկվելու է աշխատանքից ազատվելու դիմում գրել: Թեպետ երկու դեպքում էլ՝ նա կորցնելու է իր աթոռը:
Ինչ վերաբերվում է կուսակցության մարզային կառույցի ղեկավար, մինչև վերջերս ամենահավանական թեկնածու համարվող Ժորա Գրիգորյանին, նա կհնազանդվի կուսակցության որոշմանը և կհանի իր թեկնածությունը:
Քանի որ Դաշնակցական թեկնածուն այսօր ևս ինքնաբացարկ է հայտնել, ստացվում է, մրցապայքար՝ որտեղ ակտիվ են լինեու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վազգեն Խաչատրյանը և ՀՀԿ-ի նորահայտ թեկնածուն՝ հարկայինի պետի տեղակալ Սարգիս Արամյանը:Թե ինչքանով է ԲՀԿ թեկնածուն լրջորեն տրամադրված պայքարին, ցույց կտա ժամանակը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է աշխատանքային այցով տիկնոջ հետ Երևանում գտնվող Մարսելի հայ փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ:
Ողջունելով հյուրին քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հունիսին Մարսել կատարած իր պաշտոնական այցը հավուր պատշաճի կազմակերպելու և ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ համագործակցության ընդլայնման բոլոր այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Մարսելի քաղաքային իշխանությունների հետ, կյանքի կկոչվեն հնարավորին կարճ ժամկետներում:
«Կարծում եմ Ձեր այս այցի ընթացքում ինքներդ կհամոզվեք, որ մեր համագործակցության ընդլայնման առումով այսօր Երևանում բավականին լայն դաշտ կա, ինչը կփոխանցեք նաև Մարսելի մեր գործընկերներին: Ես իսկապես բարձր եմ գնահատում մեր երկու քաղաքների 20-ամյա համագործակցությունն ու բարեկամությունը և վստահ եմ, որ առաջիկա տարիներին այն էլ ավելի կզարգանա ու կխորանա:» — նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելով Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի ջերմ ողջույնները, Դիդյե Փարաքյանն իր հերթին նկատել է, որ այս անգամ իսկապես բավականին կերպարանափոխված է տեսել Երևանն ու հաճելիորեն զարմացած է կարճ ժամանակում նման փոփոխությունների առատությունից: Փոխքաղաքապետը խոստովանել է, որ հատկապես հիացած է մայրաքաղաքի կանաչապատման, ծաղկապատման և գիշերային Երևանի արտաքին գեղարվեստական լուսավորության ուղղությամբ տարված աշխատանքներով:
«Շրջելով գիշերային Երևանով, վերհիշեցի Ձեզ հետ Մարսելում ունեցած մեր գիշերային շրջայցը, որի ընթացքում Դուք նշեցիք, որ Երևանում ևս որոշակի աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի շենքերի և շինությունների լուսավորման ուղղությամբ, բայց համեստորեն լռեցիք, չասելով, որ երևանյան լուսավորությունն իրականում գերազանցում է մարսելյան լուսավորությանը: Ես իսկապես հիացած եմ ու կարծում եմ, որ այս մասով ևս մենք փորձի փոխանակման ու համագործակցության ընդլայնման մեծ դաշտ ունենք:» — նշել է Դիդյե Փարաքյանը և ընդգծել, որ Մարսելում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները ժամանակի ընթացքում կյանքի կկոչվեն: Միաժամանակ Մարսելի փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ արդեն պլանավորվել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի պաշտոնական այցը Երևան, որը տեղի կունենա 2013 թվականին:
Անդրադառնալով Երևանի և Մարսելի համագործակցության ուղղություններին ու համատեղ իրականացվող ծրագրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս նշել է, որ ցանկալի է վերանայել երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը` այն համապատասխանեցնելով երկուստեք առկա ներուժին և զարգացման հեռանկարներին: Այս համատեքստում դեռ Մարսելում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այժմ ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք համակողմանիորեն ուսումնասիրում են համագործակցության բոլոր առաջարկները և, ըստ այդմ, քաղաքապետը հույս է հայտնել, որ Մարսելի իր գործընկերոջ սպասվող պաշտոնական այցի շրջանակում կստորագրվի նաև համագործակցության նոր համաձայնագիրը:
Օգտվելով առիթից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահաստատել է 2013-ին Մարսելը որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ տոնական միջոցառումներին Երևանի մշակութային պատվիրակության մասնակցությունը, ինչին ի պատասխան Դիդյե Փարաքյանն իր հերթին վստահեցրել է, որ երևանյան պատվիրակությունը լիարժեք կներգրավվի նախատեսված մշակութային միջոցառումներում:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ վերահաստատել է հոկտեմբերին կայանալիք «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը մասնակցելու Մարսելի քաղաքային իշխանությանն արված իր հրավերը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.