23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:
Ողջունելով դեսպանին`քաղաքապետը շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Երևանի և իրանական քաղաքների միջև առկա ջերմ բարեկամական կապերն այսուհետ ևս կզարգանան ու կկրեն գործնական բնույթ: «Համոզված եմ, որ Երևանի և Իրանի քաղաքների միջև հաստատված փոխգործակցությունը կշարունակվի և քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը դրանք էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ»,- նշել է քաղաքապետը:
Դեսպանին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը, Տարոն Մարգարյանը կարևորել է հատկապես իրանական քաղաքների հետ հաստատված համագործակցության ընդլայնումը, մասնավորապես ներդրումային դաշտի ակտիվացման, զբոսաշրջության զարգացման ու քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակման ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործուն աջակցությունը կունենա Երևանի և իրանական քաղաքների միջև կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում: «Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու երկրների քաղաքների միջև հաստատված հարաբերությունները առավել գործնական փուլ տեղափոխելու հարցում: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանը ականատես եղա Երևանում, արդեն իսկ բավական են հասկանալու, որ ձեր մայրաքաղաքն ապրում է զարգացման ու գեղեցկացման նոր, մեծ շրջափուլ»,- նշել է Մոհամմադ Ռեիսինը:
ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության կողմից տարածված նոտայի առթիվ` Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որում ասվում է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության կողմից տարածված նոտայի առթիվ, որը վերաբերում է ԼՂՀ տարածքների՝ իբր բնակեցման նոր փաստերին, ԵԱՀԿ և նրա անդամ-երկրների ուշադրությունն է սևեռում այդ փաստաթղթի քարոզչական բնույթի վրա, ինչը նպատակ ունի մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և ապակայունացնել բանակցային գործընթացն ու իրավիճակը տարածաշրջանում:
Չնայած այն ակնառու փաստին, որ իր տարածքում վերաբնակներ ընդունելը ԼՂՀ ինքնիշխան իրավունքն է, տարածվածը իսպառ հիմնազուրկ ապատեղեկատվություն է, ինչը հավաստում են 2010 թ. ընթացքում այդ տարածքի իրավիճակի` ԵԱՀԿ գնահատման առաքելության կողմից անցկացված դիտարկումների արդյունքները:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության 2005 թ. հաշվետվությանը, որը վկայակոչում է Ադրբեջանի մշտական առաքելությունը, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության` առաքելությունը չի հայտնաբերել «ոչ մի ակնհայտ կազմակերպված վերաբնակեցում» և «չի հաստատվել, թե բնակեցումը նպատակամետ քաղաքականության արդյունք է»:
Այդ համատեքստում անհրաժեշտ ենք համարում նաև հերթական անգամ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը բնակեցնում է իր կողմից բռնազավթված Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը և ԼՂՀ այլ բռնազավթված տարածաշրջաններ: Ավելին, Ադրբեջանը տարիներ շարունակ չի տալիս իր համաձայնությունը` համանման դիտարկում անցկացնել այդ շրջաններում, ինչը անվիճելիորեն փաստում է դրանց բնակեցումը և դա չի կարող լուրջ մտահոգություն չպատճառել ԵԱՀԿ-ին և միջազգային մյուս կազմակերպություններին:
Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի հոխորտանքին` հուլիսի 19-ին ԼՂՀ- ում կայացած նախագահական ընտրությունների առթիվ, որոնց որպես դիտորդ ներկա են եղել 22 երկրների, այդ թվում` ԵԱՀԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ, և որոնք գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափորոշիչներին համահունչ, ապա այդօրինակ պահվածքը հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը, որտեղ իշխում է ամբողջատիրական վարչախումբ, որտեղ իշխանությունը հորից փոխանցվում է որդուն, որտեղ «ընտրություններն» ընդամենը ցուցադրանք են և խաբկանք, չի կարող հարգել ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իշխանությունների ընտրովիության սկզբունքը` քաղաքացիների իսկական կամարտահայտման հիման վրա»:
Այսօր` օգոստոսի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ում ՏԻՄ ընտրությունների շուրջ նոր առաջադրումների վերաբերյալ քննարկումները շարունակվում են:
Նրա խոսքով, առաջադրվելու են այն մարդիկ, որոնք տվյալ համայնքում, քաղաքում վայելում են համապատասխան հեղինակություն և ունակ են համայնք ղեկավարելու պատասխանտվություն ստանձնել, որակական փոփոխություններ իրականացնել համայնքի բնակիչների համար:
Այն հարցին, թե ինչ կլինի, որ Սամվել Բալասանյանը անդամակցի ՀՀԿ-ին, ինչպես ժամանակին վարվեց ՕԵԿ-ի հետ, Ուրիխանյանը նշել է, թե ԲՀԿ-ն այնպիսի ամրություն ունի, որ վստահաբար կարող է ասել. եթե նման բան լինի, ինքն այնքան կզրամանա, որ կդժվարանա մեկնաբանել:
Տիգրան Ուրիխանյանը հայտնել է, որ ինքը տեղյակ չի ՀՀԿ-ի պաշտոնական տեսակետին, թե ում է աջակցելու այդ ընտրություններին:
«Իսկ ՀՀԿ-ն հայտնե՞լ է իր տեսակետը։ Ես տեղյակ չեմ, այնուամենայնիվ մեզ համար առաջնային է , որ գյումրեցիները սատարեն»,-նկատել է նա:
ԲՀԿ մամուլի քարտուղարը անդրադարձել է նաև ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ սահմանված դատավճռին: Ըստ նրա` ՀԱԿ ակտվիիստների համար սահմանված պատիժն ավելի է մեծ է, քան կարող էր լինել։
«Ես միշտ հույս եմ հայտնել, որ իրավապաշպանները հանցագործությունը բացահայտելիս կառաջնորդվեն սևով սպիտակի վրա գրվածով՝ չելնելով կուսակցական պատկանելությունից ու քաղաքական նկատառումներից»։
Նշենք, որ Մանաֆաս Առաքելյանը «Բարգավաճ Հայաստանի» ցուցակով պատգամավոր դարձած Բազմասեր Առաքելյանի հայրն է:
Արցախի նախագահի նախկին թեկնածու, ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը նոր քաղաքական ուժ է ստեղծում: Այս մասին նա հայտարարել է` տարածելով հայտարարություն, որի մեջ ասվում է.
«Հուլիսի 19-ի նախագահական ընտրություններում ընտրողների առնվազն մեկ երրորդն իր ձայնը տվեց իմ թեկնածության օգտին: Այդ ձայները միայն ինձ չեն պատկանում, դրանք պատկանում են պայքարի պատրաստ, դրական փոփոխությունների ձգտող, արդյունավետ կառավարման համակարգ ցանկացող, զարգացած երկիր տեսնող բոլոր մեր հայրենակիցներին: Քաղաքականությունը մեկանգամյա գործողություն չէ, այն պահանջում է անընդհատ և
նվիրված պայքար գաղափարների ու սկզբունքների համար: Հաջողում են այն հասարակությունները, որտեղ այս պայքարը բերում է զարգացման հավասար հնարավորությունների հասարակության բոլոր անդամների համար: Քվեարկության օրը ոչ թե ավարտ է խորհրդանշում, այլ Արցախում ժողովրդավարական նոր գործընթացների սկիզբ:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք ձեզ հետ քննարկել ենք մի շարք հարցեր ու խոսել լուծման կարոտ խնդիրների մասին: Այդ հարցերն այսօր էլ մնում են օրակարգում, փոխվում է միայն դրանց լուծման ձևաչափը:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ մեր շատ քաղաքացիներ խնդիր են դրել ցանկացած արդյունքի դեպքում ձևավորել քաղաքական ուժ և շարունակել պայքարը: Այսօր արդեն այդ պահն է: Ժամանակն է ստեղծել ինստիտուցիոնալ կառույց, որը քաղաքական եղանակներով կփորձի հարցերի լուծումներ տալ:
Շուտով ես և իմ գաղափարակիցները հանդիպումներ կունենանք Արցախի տարբեր համայնքներում` համառոտ ներկայացնելու նոր ստեղծվելիք կառուցի հիմնարար սկզբունքները, համալրելու դրանք ` հավաքելով նոր առաջարկներ հասարակության լայն շրջանակներից: Անցած շաբաթը ցույց տվեց, որ կան բազմաթիվ անձինք Արցախի տարբեր շրջաններից, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել նման կառույցի ստեղծման նախաձեռնությունը, ինչը միանգամայն ողջունելի է: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ստեղծվելիք նոր կառույցը ժողովրդական մեծ աջակցություն է վայելելու:
Սիրելի ժողովուրդ,
Մոտ քսան տարի առաջ մեզ պարտադրված պատերազմում մենք դուրս եկանք թշնամու դեմ` պաշտպանելու մեր արժանապատվությունը և ստեղծելու մեր երազած երկիրը:
Մենք պայքարի ելանք հանուն մեր արժանապատվության, հանուն նրա, որ յուրաքանչյուր արցախցի ապրի արժանապատվորեն, առանց վախի, առանց ճնշումների, բարեկեցիկ կյանքով, ինչը մեզ արգելում էին օտարները: Իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով մենք այսօր չունենք այն, ինչի համար պայքարել էինք և ինչի համար իրենց կյանքն էին զոհել մեր մարտական ընկերները:
Մեզ պարտադրված պատերազմում մենք ձեռք բերեցինք պատմական Արցախի տարածքների մի մասը միայն: Արցախի Հանրապետության այսօրվա սահմանը, որը պաշտպանվում է Պաշտպանության բանակի կողմից, պատերազմի արդյունքում գծված սահմանն է: Այնպես, ինչպես այսօրվա աշխարհի բոլոր պետական սահմաններն են պատերազմի արդյունք: Արցախը համայն հայության հայրենիքի մի մասն է և համայն հայության ձեռքբերումը: Ուրեմն մեզ բոլորիս` համայն հայության սրբազան պարտքն է այն պաշտպանել ու ամրագրել միջազգային ատյաններում:
Ստեղծված հոռի բարքերի, կոռուպցիայի և անարդյունավետ կառավարման պատճառով այսօր ազգային հարստության մեծ մասը հայտնվել է մի խումբ մարդկանց ձեռքին: Մեր նպատակը սոցիալական արդարության հաստատումն է, ազգային հարստությունը բոլորին հասանելի դարձնելը:
Ժամանակն է վերաիմաստավորել քսանամյա պետականաշինության մեր ճանապարհը, գնահատական տալ անցած ուղուն: Նոր վերածննդի անհրաժեշտություն կա, ինչը թույլ կտա վերգտնել արցախյան շարժման ժամանակ եղած մթնոլորտը, հասարակության առողջ բարոյահոգեբանական վիճակը:
Արդեն իսկ պատրաստ է հիմնարար սկզբունքների նախնական տարբերակը, որը լայնորեն քննարկվելուց, լրացվելուց և խմբագրվելուց հետո հիմք կհանդիսանա ժողովրդի լայն շրջանակների համախմբման` հանուն ազգային-հոգևոր արժեհամակարգի պահպանության և այդ հիմքի վրա զարգացման համար»:
«Ժառանգություն» կուսակցությունը օգոստոսի 5-ին կայանալիք Թալինի ՏԻՄ ընտրություններում, եռամյա ընդմիջումից հետո, ավագանու թեկնածու է առաջադրել Տիգրան Սարգսյանին, որը «Ժառանգության» Թալինի ստորաբաժանման ղեկավարն է:
Տիգրան Սարգսյանը ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Հետագայում վերապատրաստվել է համակարգչային ծրագրավորողի մասնագիտությամբ: Որոշ ժամանակ աշխատել է ինֆորմատիկայի ուսուցիչ Թալինի թիվ 1 դպրոցում, ապա աշխատել է «Արմենտելի», «Հայաստանի էլեկտրացանցերի», «Հայփոստի» Թալինի ստորաբաժանումներում՝ իբրև ինժեներ-ծրագրավորող, այժմ վերադարձել է մանկավարժական աշխատանքին:
Ուսանողական տարիներից սկսած զբաղվել է հասարակական ակտիվ գործունեությամբ. 1985-ին Երևանի մարզահամերգային համալիրի հրդեհից հետո կազմավորել է կամավոր ուսանողական ջոկատ և մասնակցել շինվերանորոգման աշխատանքներին, 1988-ից ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը: 2003-ից անդամագրվել է «Ժառանգություն» կուսակցությանը, ղեկավարում է կուսակցության Թալինի ստորաբաժանումը: 2006-ին առաջադրվել և ընտրվել է Թալինի ավագանու անդամ: 2009-ի ՏԻՄ ընտրություններին չի մասնակցել:
Գյումրիի «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ երեկ՝ հուլիսի 31-ին, տեղի է ունեցել նախաձեռնության 12-րդ ժողովը, որի ժամանակ քննարկվել են Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված զարգացումները։
Ըստ նախաձեռնության տարածած հաղորդագրության՝ անդրադարձ է եղել հանրային արձագանքներին, քննարկվել է հանրային քարոզչության պլանը, նախաձեռնության կողմից Գյումրիի ավագանու անդամության թեկնածուների վարքականոնի նախագիծը, հնարավոր թեկնածուների ցանկը, առաջադրումների և թղթատարության օրենքով սահմանված կարգը, Գյումրիում նախաձեռնության գրասենյակ վարձակալելու անհրաժեշտությունը և այլ հարցեր:
Ժողովի ժամանակ ներկայացվել է «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության նույնանուն պարբերականի առաջին թողարկումը՝ 2 մամուլ ծավալով և 8.000 տպաքանակով թերթը՝ նախաձեռնության անդամների հետ հարցազրույցներով, գործող ավագանու (Գյումրի, 5-րդ գումարում’ 2008-2012թթ.) նիստերի մասնակցության աղյուսակներով:
Տեղեկացվել է, որ պաշտոնաթերթը Գյումրիում տարածվում է անվճար՝ հանրության տեղեկացնելու նախաձեռնության գաղափարները, և, որ մինչև ընտրությունները լույս է տեսնելու պաշտոնաթերթի ևս 3 թողարկում:
Ժողովի ընթացքում ներկայացվել են Գյումրիում հուլիսի 23-30-ը անցկացված հանրային կարծիքի հարցման արդյունքները ավագանու անդամության հնարավոր թեկնածուների մասին:
Բացատրվել է, որ Գյումրիում, իրենց բնակարաններում պատահական և որոշակի ընտրությամբ, անստորագիր հարցվել է 1008 հոգի, պարզվել են ավագանու անդամության հնարավոր 40 թեկնածուների վարկանիշերը, ներառյալ գործող ավագանու անդամներինը:
Ներկաները, կատարված վարկանշային հարցումների, անցած տարիներին և վերջին ամիսներին նախաձեռնության մասնակիցների գործունեության, իրենց հետաքրքրությունների և նախաձեռնության Հռչակագրի սկզբունքների հիման վրա, կազմել են Գյումրիի ավագանու կայանալիք ընտրություններում նախաձեռնության կողմից առաջադրվող հնարավոր թեկնածուների ցանկը, որում ներառվել են 11 հոգի, որոնցից 3-ը կանայք են: Այդ ցանկը՝ կենսագրականներով և լուսանկարներով, հրապարակվելու է օգոստոսի 1-ին, հանրային արձագանքների, առաջարկությունների և հնարավոր քննադատության ակնկալիքով:
Որոշվել է, որ նախաձեռնության կողմից թեկնածուների վերջնական ցանկը կհաստատվի հանրային արձագանքներն ստանալուց հետո’ օգոստոսի 5-ին, առաջադրումներն արվելու են մինչև օգոստոսի 10-ը ներառյալ:
«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության 13-րդ ժողովը տեղի կունենա օգոստոսի 4-ին՝ ժամը 15-ին «Շիրակ կենտրոնի» գրասենյակում, հասցե. Գյումրի, Ֆուրմանովի փ., 32, Սբ.Նշան եկեղեցուց 100 մ հյուսիս: Մուտքն ազատ է:
Երևանում Սիրիայի դեսպանատունը պաշտոնական հայտագրով տեղեկացրել է Մոհամադ Հոսամ Հաֆեզի դիվանագիտական առաքելության դադարեցման մասին: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Արաբական Ալ-Ջազիրա հեռուստաալիքը տեղեկություն է տարածել, թե Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մոհամմադ Հոսամն անցել է սիրիական ընդդիմության կողմը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդդիմությանը միանալու մասին հայտարարել էին Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրաքում Սիրիայի դեսպանները:
«Սարդարապատ» շարժումը հայտարարություն է տարածել, որի մեջ ասվում է.
«Շարժումն իր զորակցությունն է հայտնում այս օրերին Արցախում ծնվող քաղաքական ընդդիմությանը և հույս է տածում, որ նա չի կրկնի Հայաստանի Հանրապետության տիտղոսակիր ընդդիմության` դեռևս չկայացած քաղաքական համակարգում ըստ ձևի դասական սխեմաներով գործելու կործանարար ընթացքը, այլ կհետևի նոր քաղաքական մշակույթի և դրան համապատասխան քաղաքական ու կառավարման համակարգերի ձևավորման հրամայականին և իր գործունեությունը կիրականացնի համահայկական խնդիրների լուծման տիրույթում` առաջին հերթին լիարժեք կերպով ներգրավվելով հայոց պետականության նորոգման ու Հայրենիքում հայության համախմբման համազգային պայքարի մեջ:
«Սարդարապատ» շարժումը Արցախի ներկայիս իշխանություններին հորդորում է Արցախին վերաբերող հարցերի լուծումը դիտարկել բացառապես համահայկական գործոնի գերակայության հաշվառմամբ և, հաղթահարելով տիրապետող հատվածականությունն ու կրավորականությունը, հնարավորինս լիարժեք կերպով մասնակից լինել համազգային խնդիրների լուծմանը, որոնցից ամենահրատապն այս պահին Մեծ Մերձավոր Արևելքի երկրներից, առաջին հերթին` Սիրիայից, հայերի հնարավոր հայրենադարձումը կազմակերպելու համար ազատագրված տարածքներում նպատակային վերաբնակեցման նախապատրաստական աշխատանքի ծավալումն է:
«Սարդարապատ» շարժումը վճռական քայլերի պատրաստ լինելու դիրքերից խստիվ զգուշացնում է Արցախին վերաբերող հարցերում քաղաքական որոշումներ կայացնելու պատասխանատվություն կրող ուժերին և անձանց` զերծ մնալու հանուն կլանային ու անձնական շահերի ազգի և Հայրենիքի ապագայի հաշվին առօրյա քաղաքական նպատակներ իրագործելու, մասնավորապես` ընդդիմության կայացմանը խոչընդոտելու, առավել ևս` նրա նկատմամբ ճնշում ու բռնություն գործադրելու գայթակղությունից:
Վերջին ամիսներին աննախադեպ առատությամբ հոդված, մեկնաբանություն, կանխատեսական վերլուծումներ եւ թելադրական կոչեր են գրվում ու հնչում սիրիահայության մասին: Մինչեւ Սիրիայի վերջին դեպքերը, սիրիահայությունը համահայկական ուշադրության լուսարձակներից հեռու էր, որոշ առումներով հասկանալի, այսուհանդերձ ոչ արդարացված պատճառներով: Չմոռանանք, որ սիրիահայությունը մեր դասական, ամենահին գաղութներից եւ սփյուռքահայ կյանքի մարդուժի հայթայթման կարեւոր շտեմարանի փորձ ամբարած ու նկատառելի արտադրողականություն նվաճած շատ կարեւոր միջավայր է:
Լրատուական լուսարձակների մոտայիկ կեդրոնացումը, մրցակցային կշռույթով ստուգված ու չստուգված լուրերը շրջանառության մեջ դնելու հեւքը այսօր ստեղծած են խայտաբղետ մի իրավիճակ , ուր լրագրողական շուկան պահանջ-սպառողի կանոնների հիմամբ հեղեղած է լրատուադաշտը: Այստեղ, որոշ լրատվությունների դեպքում կան պատվերային շարժառիթներ ի հարկե, այլոց համար ընդհանուր մրցավազքից ետ չմնալու մղումներ, իսկ սակավաթիվերի համար ալ` սիրիահայության ձեռք երկարելու գիտակցական ինքնաթելադրանքներից ներշնչված քայլեր:
Այս թոհուբոհում ականատես ենք լինում հաճախ արեւմտյան քարոզչության ուղղակի հայացման, նման լրատվությունների բառացի կրկնօրինակացումին եւ բնականաբար նրանցից ազդված մեկնաբանությունների: Արդյունքը` խուճապային մթնոլորտի տարածումն է, «ժողովրդավարացման» քաղաքականության տարածումի քարոզչության ալիքների տակ ընկնելը եւ ապալուսաբանելը:
Որոշ լրատուամիջոցներ սիրիահայության նկատմամբ իրենց ցուցաբերած նախանձախնդրության չեն կարողացել սահման դնել: Հոդվածագիրներ առաջարկում են ամբողջ սիրիահայությունը տեղափոխել Ջավախք, այնտեղ հատուկ ավան կառուցել` միաժամանակ լուծելով թե՛ սիրիահայության խնդիրը եւ թե՛ Ջավախքի հայաթափումի հարցը: Ուրիշներ գաղափարախոսական հիմք են փորձել հաղորդել օրախնդրին` հաստատելով, որ սիրիահայությունը արեւմտահայերի շառավիղ է, առ այդ` պետք է վերադառանա Արեւմտահայաստան (մոռանալով Կիլիկիան):
Մինչ, ֆեյսպուքահայությունը իբրեւ այլընտրանքային լրատուադաշտի օգտատերերի նկատառելի համրանք քննարկում է Հայաստանում սիրիահայերի ապաստան տալու անհետաձգելի գործը: Կարելի չէ անշուշտ բացառել հայրենակիցների օգնության փութալու միաժամանակ թե՛ ազգային եւ թե՛ մարդասիրական պատրաստակամության փաստը: Խնդիրը սակայն ունի քաղաքական երանգներ: Ուղերձը այս երեւույթին նաեւ այն է, որ ի բացակայություն պետական կառույցների ձեռնարկելիք գործին, քաղաքացիական հասարակությունն է, որ ուզում է կազմակերպել ճգնաժամի մեջ հայտնված մարդոց օգնության փութալու աշխատանքը: Այս շարժումը նախաձեռնողները հայտարարում էին, որ մինչ այժմ սիրիահայ մեկ ընտանիքի օգտակար էին դարձել` Երեւանի մեջ ճարելով աժան վարձքով բնակարան:
Խնդիրը անշուշտ զերծ չէ նաեւ ներհայաստանյան քաղաքական շահարկումներից: Իշխանությունները որեւէ ձեւով պատրաստ չեն ընդունելու հայրենադարձության մասին մտածող սիրիահայերը. հայրենիքից արտագաղթածների դիմաց, ինչպե՞ս կարելի պիտի լինի հայրենադարձություն կազմակերպելը: Եւ այսպես մինչեւ… «Միջին Արեւելքի մեջ ռուսական վերջին կայանի կորստից հետո կարգը կովկասյան ռուսական կայանին` Հայաստանի Հանրապետությանն է» պիտի ուզեր կանխատեսել մի մեկնաբան։
Սիրիահայությունը համասփյուռքյան առումով հայկական արժեհամակարգի պահպանման մեծ դերակատարություն ունեցած կուռ, կազմակերպ համայնք է, որ ունի խոր արմատներ: Այն քաղաքական շահարկումների ենթարկելը` փոքր եւ կարճաժամկետ առավելներ ապահովելու համար նվազագույն ըսելաձեւով լրատուական առարկայականության հետ աղերս չունեցող երեւույթ է:
Բայց հարցը անշուշտ միայն լրագրողական արհեստավարժության հետ կապ չունի: Չմոռանանք ստեղծված տագնապին եւ պատերազմական իրավիճակին հետ թուրքական շահագրգռվածության չափը եւ Թուրքիայի առաջադրած «անվտանգության գոտի»-ին անմիջականությունը: Հայկական յուրաքանչյուր լրատուամիջոցի կողմից նման հաշվարկ չկատարելու փաստը լրագրողական աշխատանքից ակնկալուած օրինաչափությունների չի վերաբերվում միայն:
Սիրիահայության տագնապը երկրի իրավիճակին հետ կարող է երկար տեւել: Հայկական լրատուադաշտը զգոնության, սթափության, արհեստավարժության եւ թշնամիին քայլերը հաշվարկելու հրամայականին առջեւ է: Հեռու` խուճապայնությունից, շահարկումներից եւ ազդեցության ալիքներին հանձնվելու փորձություններից:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.