23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այսօր առավոտյան քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը:
Նա շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար եւ խնդրել շարունակել աշխատել նույն ոգով` մինչեւ նոր քաղաքապետի ընտրությունը, հայտնում է yerkir.am-ը: Առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելը նա մեկնաբանել է հոգնածությամբ:
Նշենք, որ Աշտարակում ՏԻՄ ընտրություններ կլինեն սեպտեմբերին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Հուլիսի 27-ին նախագահը ներկա կգտնվի Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև Նորին Մեծություն Թագուհի Էլիզաբեթ Երկրորդի անունից տրվող ընդունելությանը:
Աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կմասնակցի բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպվելիք ընդունելություններին:
Ես ցավում և ափսոսում եմ, որ Գ. Ծառուկյանի հանդեպ թույլ եմ տվել որոշ ձևակերպումներ և արտահայտություններ: Այս մասին ասել է ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը, նույն ինքը` Պալաչը:
«Գուցե, դա իմ անփորձության կամ հուզմունքի արդյունքն էր, բայց ոչ երբեք`միտումնավորության: Ես միշտ բարձր եմ գնահատել Ծառուկյանի կատարած աշխատանքը մեր պետության և մեր ժողովրդի համար, ու նաև նրա բարեգործական գործունեությունը: Ես մարդկայնորեն խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին. մի շահարկեք այդ թեման: Հարցը խնդրում եմ համարել փակված:
Իմ բոլոր խնդիրները ես կներկայացնեմ անձամբ Գ. Ծառուկյանին և կխնդրեմ նրան` արժանապատիվ լուծումներ գտնել: Մի բան կարող եմ հստակ ասել. ես թույլ չեմ տա երրորդ կողմին` օգուտներ քաղել ծագած խնդիրներից»,- ասվում է նրա տարածած հայտարարության մեջ:
ԲՀԿ-ն որոշել է Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ևս թեկնածու առաջադրել: Սեպտեմբերի 9-ին այնտեղ կայանալիք ընտրություններում ԲՀԿ-ն առաջադրելու է իր քաղխորհրդի անդամներից Լոռիի ԲՀԿ-ական փոխմարզպետ Էդիկ Կարախանյանին: Այս մասին տեղեկությունը հաստատել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Վարդան Ղուկասյանին ահավոր զայրացրած Գյումրիի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի թեկնածությունը, ըստ լավատեղյակների, առաջադրել է մարզպետ Գիզիրյանը` Հովիկ Աբրահամյանի «ադաբրյամսով»: ՀՀԿ-ում մտավախություն կար, որ Վարդանիկը ոչ միայն չի օգնի, ավելին` բացահայտ ու քողարկված կխանգարի ՀՀԿ-ից պաշտպանվող Սամվել Բալասանյանին քաղաքապետ դարձնելու գործընթացին: Այսօր քաղաքական շրջանակները քննարկում են` օգնելո՞ւ է արդյոք Գիզիրյանը Բալասանյանին, ում մասին իր մարզպետ նշանակվելու պահին, Վարդան Ղուկասյանի ներկայությամբ, Գյումրիում տեղակայված ռուս սահմանապահ զորքերի համար կառուցված եկեղեցում հարցին ի պատասխան` Գյումրիում մեծ է Սամվել Բալասանյանի ազդեցությունը, կարողանալո՞ւ եք չեզոքացնել այն, Գիզիրյանը ոստիկանությունից իր հետ բերած բազմիմաստ ժպիտով ասել է. իսկ գիտե՞ք, թե ինչ էր ժամանակին Բալասանյանի մասին ասել Հմայակ Հովհաննիսյանը: «Անասնագող»,- շուտասելուկով վրա է բերել մարզպետարանի աշխատակիցը: «Առաջիկայում կերևա` ով ում կգողանա»,- իր հեղինակավոր խոսքը շարունակել է մարզպետը:
Հրապարակ
Այն, որ Վանո Սիրադեղյանի թեման ժամանակ առ ժամանակ սկսում է հուզել մեր հասարակությանը, միանգամայն տրամաբանական է` այս գործիչը մեր պետության հիմքը դնողներից մեկն է: Ով ցանկանում է այդ պետության մեջ միայն վատը տեսնել, բնականաբար, այս առիթով մի երկու թունոտ ռեպլիկ կանի: Բայց ես փորձում եմ նկատել թե դրականը, թե բացասականը` ինչպես պետության, այնպես էլ նրա հիմնադիրների մեջ, իսկ քանի որ Վանոն բացակայում է, այս պահին կուզենայի միանալ նրանց, ովքեր շեշտում են նրա արժանիքները` հասկանալով, սակայն, որ անցումային ամենադժվար շրջանում ներքին գործերի նախարար աշխատած անձնավորությունը չէր կարող բոլոր տեսանկյուններից իրեն դրսևորել որպես կատարյալ հրեշտակ: Ես ոչ պաշտոնապես սկսեցի Վանոյի հետ շփվել 94-ի աշնանից և կարող եմ փաստել, որ նա տեսնում էր այն թերությունները, որոնք սաղմնային ձևով կային արդեն այն ժամանակ, իսկ այսօր հարյուրապատկվել ու հազարապատկվել են: Եվ, օրինակ, նրա «Շամիրամ» նախընտրական նախագիծը, որի հասցեին հնչել և հնչում են բազմաթիվ հայհոյանքներ, իմ կարծիքով, փորձ էր` հակադրվելու նախևառաջ իշխանության այդ դրսևորումներին. այդ կանա՞յք էին ավելի շատ սազում խորհրդարանին, թե՞ Կարամելները, Կոմբիկերները և Նվեր Չախոյանը: Դուք կասեք, իհարկե` խորհրդարանը պետք է ընտրվի ժողովրդի կողմից, ոչ թե արհեստական խմբակցություններ ստեղծվեն ՆԳ նախարարի կողմից. տեսականորեն դա ճիշտ է. իսկ գործնականում` քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Թող նրանք, ովքեր 95-ին Կարամելներին և Կոմբիկերներին առաջին անգամ խորհրդարան մտցրին, չձևացնեն, թե իրենք միշտ արդար ընտրությունների կողմնակից են եղել:
Ընդհանրապես, բազմիցս հնարավորություններ ունեի համոզվելու, որ Վանոն հեռուն է տեսնում և այսօրվա արատներից շատերն է կանխատեսել` դեռ այն ժամանակ, երբ իշխանափոխություն տեղի չէր ունեցել, և նա հանդես չէր եկել իր հրապարակախոսական հոդվածներով: Մի անգամ Վազգեն Սարգսյանն ինձ ասել էր` «շատերը գովում են Վանոյի ինտուիցիան` նրանք չեն հասկանում, որ կարևոր խնդիրների շուրջ պարզապես շատ է մտածում»: Հիմա էլ, վստահ եմ, շարունակում է մտածել: Իսկ որ չի խոսում` երբեմն լռությունն ավելի շատ բան է ասում:
Միանում եմ նրանց, ովքեր ուզում են, որ նա վերադառնա: Բայց` վերադառնա Հայաստան, ոչ թե քաղաքականություն: Նրա, ինչպես նաև «Ղարաբաղ» կոմիտեի նրա բոլոր «գործընկերների» աստեղային ժամը 88-90 թվականներն էին` քաղաքական պայքարի մասին նրանց պատկերացումները, ուզեն թե չուզեն, կապված են այդ ժամանակաշրջանի հետ: Իսկ այսօր մենք ապրում ենք բոլորովին այլ Հայաստանում և այլ աշխարհում: Կարծում եմ` կարիք չկա դա երկար ապացուցելու, և խորապես գնահատելով այդ մարդկանց վաստակը` կարծում եմ, որ նրանց մոտեցումները հնացել են: Բարոյական տեսանկյունից Վանոյի վերադարձն, անշուշտ, դրական դեր կխաղա: Էլ չեմ ասում, թե որքանով է դրանից շահելու գրականությունը:
Առավոտ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա բարեկամական և բազմակողմանի հարաբերությունների խորացումն ու զարգացումը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը` չնայած աշխարհագրական հեռավորությանը: Այդ համատեքստում առաջնային է համարվել Բուենոս Այրեսում գործող Արգենտինա-Հայաստան առևտրի պալատի գործունեության և հայ-արգենտինյան գործարար շփումների ակտիվացումը:
Երկուստեք կարևորվել է նաև մշակութային կապերի սերտացման և սպորտի ոլորտում համագործակցության ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Կողմերը գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունների մասին և բարձր գնահատել այդ գործում Արգենտինայում հայ համայնքի դերը:
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն շնորհավորական նամակներ են փոխանակել` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առթիվ:
Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը` վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ն, նամակներում հատուկ ընդգծվում է երկու երկրների միջև գոյություն ունեցող համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաև հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները:
Նշենք, որ Վրաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին:
Մենք քննարկում ենք ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի մուտքը Ղարաբաղ թույլ տալու հարցը. Քեթրին Էշթոն
Բրյուսելում, հուլիսի 23-ին, Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների և եվրոպացի պաշտոնյաների հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության հարցին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղ Եվրամիության ներկայացուցչի առանց նախապայմանների մուտքի հնարավորությանը։
Քեթրին էշթոնն ասել է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ես խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ, և խոսել եմ նաև Հայաստանի նախագահի հետ, երբ նա հանդիպել էր ինձ անցյալ շաբաթ։ Մենք Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկում ենք բոլոր հանդիպումների ընթացքում, մասնավորապես` Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի մուտքը Ղարաբաղ թույլ տալու հարցը, ոչ թե բոլոր եվրոպացի պաշտոնյաների։ Մենք ցանկանում ենք օգնել կառուցել վստահություն այն մարդկանց միջև, ովքեր ապրում են այնտեղ, բավական լարված և խիստ անկայուն իրավիճակում։ Եվ կրկին ուզում եմ ասել, որ ոչ միայն այսօրվա հանդիպմանը, այլև բոլոր հանդիպումների ընթացքում սրանք են քննարկվող առանցքային հարցերը»:
Բրյուսելում, հուլիսի 23-ին, Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների և եվրոպացի պաշտոնյաների հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության հարցին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղ Եվրամիության ներկայացուցչի առանց նախապայմանների մուտքի հնարավորությանը։
Քեթրին էշթոնն ասել է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ես խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ, և խոսել եմ նաև Հայաստանի նախագահի հետ, երբ նա հանդիպել էր ինձ անցյալ շաբաթ։ Մենք Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկում ենք բոլոր հանդիպումների ընթացքում, մասնավորապես` Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի մուտքը Ղարաբաղ թույլ տալու հարցը, ոչ թե բոլոր եվրոպացի պաշտոնյաների։ Մենք ցանկանում ենք օգնել կառուցել վստահություն այն մարդկանց միջև, ովքեր ապրում են այնտեղ, բավական լարված և խիստ անկայուն իրավիճակում։ Եվ կրկին ուզում եմ ասել, որ ոչ միայն այսօրվա հանդիպմանը, այլև բոլոր հանդիպումների ընթացքում սրանք են քննարկվող առանցքային հարցերը»:
Ինչքան էլ որ ամառվա տապն ու անտանելի շոգը ստվերել են քաղաքական մեծ ու փոքր զարգացումները՝ իրենց հետևանքներով հանդերձ, այդուհանդերձ մի բան պարզ է. ՀՀ իշխանությունները լրջորեն գնում են դեպի նախագահական ընտրություններ:
Անշուշտ, դրա բաղկացուցիչ կամ, ավելի ճիշտ, շատ կոնկրետ առանցքը՝սեպտեմբերին կայանալիք ընտրություններն են, որի նախօրեին ՀՀ իշխանությունները, հատկապես ՀՀԿ-ն, ոչ միայն իր թիմակիցների «վախն է չափում» այլ նաև նրանց շատ ուղղակի «մեսիջներ» է ուղարկում, այն մասին, թե ՀՀԿ-ի համար «գյուռ» ձայներ չբերելու դեպքում, ինչ կարող է տեղի ունենալ ցանկացած ՀՀԿ-ականի հետ, որը կհանդգնի ի միջի այլոց վերաբերել ընտրական ցանկացած տրամաչափի գործըթացի: Վարդանիկը՝ Ձեզ օրինակ:
Այո՛, Գյումրու քաղաքապետ, Վարդան Ղուկասյանը, որը թվում էր, թե աներեր դիրքեր ունի և ՀՀԿ-ի ներսում, և ՀՀԿ-ից դուրս, և որին ժամանակին շատ բան ներվեց:
Սակայն ինչպես պարզվեց, և ինչի մասին բարձրաձայն հայտարարեց Վարդանիկ Ղուկասյանը իր համար կարևորը. «Բարձրյալն իրենից չնեղանա: Իսկ մնացածը, էնքան նեղենան, էնքանից շատ, դա Վարդան Ղուկասյանին «ինտերեսնի» չի: Դուխով տղա է, հո զոռո՞վ չի:
Հիմա ավելի ռեալ ՀՀԿ-ում տիրող պատկերի ու իրավիճակի մասին. ընդհանուր առմամբ, որ ՀՀԿ-ն՝ իր Լֆիկներով, Նեմեցներով,Բուռնաշներով, Լիսկաներով ու այլ տիպի մականունավորներով ավելի լավը չէ Վարդանիկից ու նրա շրջապատից, կարծում ենք, ապացուցման կարիք չունի :
Իսկ թե ինչո՞ւ ՀՀԿ-ն «Ռուբեն Հայրապետյան» ձևական ակցիայից հետո, որոշեց «լրջորեն փուռը տալ» Վարդանիկին. սա իրոք արդեն հարց է: Մամուլն էլ այս մասին շատ գրեց, բայց այս թեման, խմոր է, որը դեռ շատ է ջուր վերցնելու ու արժե մեկ անգամ էլ անդրադառնալ դրան:
Նախ սկսենք սկզից.Վարդանիկի գործերը սկսեցին բարդանալ այն օրից, երբ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը՝ Գիզիրը, ոտք դրեց Շիրակի մարզ՝բացահայտ ընդգծելով իր վերաբերմունքը Վարդանիկի նկատմամբ՝անցնելով նույնիսկ թույլատրելիի սահմանը: Վերջինս պատեհ, անպատեհ, ընդ որում ոստիկանական ոճին բնորոշ մեթոդներով պահը չկորցրեց Վարդանիկի միֆը կոտրելու ու նրան ՀՀԿ-ից չեզոքացնելու համար: Իրականում, այս ամենը չէր հաջողվի Գիզիրին, եթե իշխանություններին այդ սցենարը ձեռնտու չլիներ: Բայց և այնպես, սկզբի համար խնդիրը դրված էր, ոչ թե Վարդանիկին ամբողջությամբ իզգոյացնելու, այլ պրոֆիլակտիկ հիմունքներով նրան թեթևակի «սանձելու» համար:
Բայց ստացվեց այնպես, որ Գիզիրը մինչև վերջ փակեց Վարդանիկը օդերը, ինչի արդյունքում էլ ստացվեց այնպես, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն հաղթեց ՀՀԿ-ին՝լուսանցքում թողնելով Վարդանիկին և շատ ու շատ ուրիշների, որոնց անունները չգիտես ինչու մնացին կադրից դուրս: Չթվա թե, մշտապես կրիմինալի հետ ասոցացվող քաղաքապետ Վարդանիկ Ղուկասյանին որևէ կերպ արադարացնելու կամ նրան իրականում սրբացնելու միտում ունենք, բայց հանուն ճշմարտության արժե հասկանալ, ինչո՞ւ որևէ մեկը չի հարցնում, թե այդ ի՞նչ ջերմ ու նախանձելի հարբերություններ էին ձևավորվել, և որոնք որ մինչ օրս պահպանվում են, նույն Շիրակի մարզպետի ու ԲՀԿ-ական Մարտունիկ Գրիգորյանի միջև: Եվ այդ ինչպես եղավ, որ ընտրական մարաթոնի ժամանակ իրարից դիստանցիա պահող մրցակից թիմերի երևելի դեմքերը՝ Մարտունիկն ու Գիզիրյանը, կողքից թեթևակի էլ Բուռնաշը, նույն գիծն էին բռնել, իսկ ահա Վարդանիկն ու իր ղեկավարած ՀՀԿ կառույցը մնացել էր առանց մարզպետի ու պատգամավորական կորպուսի աջակցության: Չէ, որ հայտնի աքսյոմա կա. հանուն թիմի, քաղաքական ախոյաններն անգամ համախմբվում են:
Իսկ ահա, 2012-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում եղավ խիստ հակառակը: Թե ինչու, և ինչպես, հետևությունները թողնում ենք ընթերցողին:
Ըստ էության, Վարդանիկին ՀՀԿ-ից հեռացնելը ուներ նախևառաջ մեկ նպատակ` ցույց տալ բոլոր ՀՀԿ-ականներին, որ կքվելով էլ լինի, ՀՀԿ-ի համար պետք է ձայներ հավաքել՝թեկուզ հարևան երկրներից բերվող ձայների հաշվին: Իսկ ահա նրանք, ովքեր ՀՀԿ-ին հնազանդ չեն…
Երկրորդ մեսիջը ավելի հեռուն գնացող է. նախագահականի շեմին արժեր ապացուցել, որ որևէ մեկը այս երկրում «վերին արտի ցորեն չէ», այդ թվում նաև Վարդան Ղուկասյանը, ում անունն իսկապես տարիներ շարունակ կամ կրակոցների, կամ ծեծուջարդի, և կամ էլ տարատեսակ «ռազբորկաների» հետ է կապված եղել:
Եվ վերջապես, Վարդանիկն ու Գյումրվա այս օպերացիան, ինչ որ տեղ էլ գալիս են փաստելու, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ էր ասում, երբ հայտարարում էր, թե՝ մեր երկրում որևէ մեկը անպատժելի չէ, այսինքն, տվյալ դեպքում, ոչ Վարդան Ղուկասյանը, ոչ էլ նրա քյալլագյոզ որդի ՍպարտակՂուկասյանը անպատժելի չմնացին: Այս սցենարը կրկնվելու է, և մոտ ապագայում մեր անպարտելի օլիգարխները թփրտալու են նրբորեն հյուսված ցանցերում:
Հիմա ամենակարևորի մասին.ասացին թե Վարդան Ղուկասյանը, այլևս չի առաջադրելու իր թեկանծությունը, և որ Բալասանյանը ուր որ է վերցնելու է Գյումրու գահը: Բայց արի ու տես, որ դա այդքան էլ այդպես չէ:
«Հայկական Վարկած» -ի աղբյուրների հաղորդմամբ, շաբաթ օրը, երեկոյան, Վարդան Ղուկասյանը հանդիպել է ՀՀ-ի բարձրագույն իշխանավորներից մեկի հետ ու ասել, որ « չորով» գնալու դեպքում ինքը ջրի երես է հանելու իր դեմ մահափորձ կատարած անձանց կասկածյալների ցուցակը, և բերանը բացելու է շատ այլ մութ պատմությունների դրվագների մասին: Ճշտվող տեղեկությունների համաձայն, Վարդանիկը հանդիպումներ է ունեցել և ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի և Բաղրամյան 26-ին մոտ կանգնած անձանց հետ ու հասկացրել, որ իր հետ կատակ անելու դեպքում ինքը սկսելու է հետաքրքիր «դիսկեր» թողարկել՝ ի գիտություն հայ հանրության:
Այս ամենից հետո, որքան էլ զարամանալի է, նույնքան և հարցեր առաջացնող, թե ինչո՞ւ Գյումրիում տեղի ունեցած մարզային նիստից հետո, հանկարծ սկսեցին հերքվել այն լուրերը, թե Վարդան Ղուկասյանի որդի՝ Սպարտակ Ղուկասյանը չի կրակել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի տան ուղղությամբ, և կամ ինչո՞ւ ՀՀԿ պատասխանատուները սկսեցին պաշտոնապես հայտարարել այն մասին, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ առաջադրվել — չառաջադրվելու հարց իրենք չեն քննարկել, և կամ՝սկսեցին «երդվել», թե վերևից «դաբրո» չի իջեցվել Բալասանյանին քաղաքապետ նշանակելու համար:
Իրոք հետաքրքիր է չէ՞.այնպես որ ՀՀԿ-ն ու Վարդան Ղուկասյանն իրար լրիվ արժեն, ու չարժե այսքանից հետո, ազնիվ պիոների դեմք ընդունելով, մերօրյա քաղաքական աղվեսները իրենց ձև տան, թե մինչ օրս իրենք սրբության սրբոց էին, իսկ իրենց «զավակաները»` սատանաներ:
Դեռ հարց է, թե ով ումից է մաքրվում, ՀՀԿ-ն Վարդանիկից, թե՞ ՀՀԿ-ն ինքն իրենից:
Թե ինչ կլինի այս ամենի «իտոգում», առայժմ, վերջնականապես չենք կարող ասել, քանի որ Վարդան Ղուկասյան — ՀՀ իշխանություններ բանակցային փուլը դեռ երկրորդ, ու երևի թե՝ երրորդ եթերաշրջանն է ունենալու: Նայած թե, Վարդանիկի հովանու տակ գտնվող «Ցայգ» TV-ի եթերում օրերս ի՞նչ տեսակի հայտարարությամբ, ամառվա այս լռությունը կխախտի Գյումրվա յուրօրինակ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Թեման շարունակությանը՝ հետևեք առաջիկայում:
Անի Սուլթանյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.