Ինչքան էլ որ ամառվա տապն ու անտանելի շոգը ստվերել են քաղաքական մեծ ու փոքր զարգացումները՝ իրենց հետևանքներով հանդերձ, այդուհանդերձ մի բան պարզ է. ՀՀ իշխանությունները լրջորեն գնում են դեպի նախագահական ընտրություններ:
Անշուշտ, դրա բաղկացուցիչ կամ, ավելի ճիշտ, շատ կոնկրետ առանցքը՝սեպտեմբերին կայանալիք ընտրություններն են, որի նախօրեին ՀՀ իշխանությունները, հատկապես ՀՀԿ-ն, ոչ միայն իր թիմակիցների «վախն է չափում» այլ նաև նրանց շատ ուղղակի «մեսիջներ» է ուղարկում, այն մասին, թե ՀՀԿ-ի համար «գյուռ» ձայներ չբերելու դեպքում, ինչ կարող է տեղի ունենալ ցանկացած ՀՀԿ-ականի հետ, որը կհանդգնի ի միջի այլոց վերաբերել ընտրական ցանկացած տրամաչափի գործըթացի: Վարդանիկը՝ Ձեզ օրինակ:
Այո՛, Գյումրու քաղաքապետ, Վարդան Ղուկասյանը, որը թվում էր, թե աներեր դիրքեր ունի և ՀՀԿ-ի ներսում, և ՀՀԿ-ից դուրս, և որին ժամանակին շատ բան ներվեց:
Սակայն ինչպես պարզվեց, և ինչի մասին բարձրաձայն հայտարարեց Վարդանիկ Ղուկասյանը իր համար կարևորը. «Բարձրյալն իրենից չնեղանա: Իսկ մնացածը, էնքան նեղենան, էնքանից շատ, դա Վարդան Ղուկասյանին «ինտերեսնի» չի: Դուխով տղա է, հո զոռո՞վ չի:
Հիմա ավելի ռեալ ՀՀԿ-ում տիրող պատկերի ու իրավիճակի մասին. ընդհանուր առմամբ, որ ՀՀԿ-ն՝ իր Լֆիկներով, Նեմեցներով,Բուռնաշներով, Լիսկաներով ու այլ տիպի մականունավորներով ավելի լավը չէ Վարդանիկից ու նրա շրջապատից, կարծում ենք, ապացուցման կարիք չունի :
Իսկ թե ինչո՞ւ ՀՀԿ-ն «Ռուբեն Հայրապետյան» ձևական ակցիայից հետո, որոշեց «լրջորեն փուռը տալ» Վարդանիկին. սա իրոք արդեն հարց է: Մամուլն էլ այս մասին շատ գրեց, բայց այս թեման, խմոր է, որը դեռ շատ է ջուր վերցնելու ու արժե մեկ անգամ էլ անդրադառնալ դրան:
Նախ սկսենք սկզից.Վարդանիկի գործերը սկսեցին բարդանալ այն օրից, երբ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը՝ Գիզիրը, ոտք դրեց Շիրակի մարզ՝բացահայտ ընդգծելով իր վերաբերմունքը Վարդանիկի նկատմամբ՝անցնելով նույնիսկ թույլատրելիի սահմանը: Վերջինս պատեհ, անպատեհ, ընդ որում ոստիկանական ոճին բնորոշ մեթոդներով պահը չկորցրեց Վարդանիկի միֆը կոտրելու ու նրան ՀՀԿ-ից չեզոքացնելու համար: Իրականում, այս ամենը չէր հաջողվի Գիզիրին, եթե իշխանություններին այդ սցենարը ձեռնտու չլիներ: Բայց և այնպես, սկզբի համար խնդիրը դրված էր, ոչ թե Վարդանիկին ամբողջությամբ իզգոյացնելու, այլ պրոֆիլակտիկ հիմունքներով նրան թեթևակի «սանձելու» համար:
Բայց ստացվեց այնպես, որ Գիզիրը մինչև վերջ փակեց Վարդանիկը օդերը, ինչի արդյունքում էլ ստացվեց այնպես, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն հաղթեց ՀՀԿ-ին՝լուսանցքում թողնելով Վարդանիկին և շատ ու շատ ուրիշների, որոնց անունները չգիտես ինչու մնացին կադրից դուրս: Չթվա թե, մշտապես կրիմինալի հետ ասոցացվող քաղաքապետ Վարդանիկ Ղուկասյանին որևէ կերպ արադարացնելու կամ նրան իրականում սրբացնելու միտում ունենք, բայց հանուն ճշմարտության արժե հասկանալ, ինչո՞ւ որևէ մեկը չի հարցնում, թե այդ ի՞նչ ջերմ ու նախանձելի հարբերություններ էին ձևավորվել, և որոնք որ մինչ օրս պահպանվում են, նույն Շիրակի մարզպետի ու ԲՀԿ-ական Մարտունիկ Գրիգորյանի միջև: Եվ այդ ինչպես եղավ, որ ընտրական մարաթոնի ժամանակ իրարից դիստանցիա պահող մրցակից թիմերի երևելի դեմքերը՝ Մարտունիկն ու Գիզիրյանը, կողքից թեթևակի էլ Բուռնաշը, նույն գիծն էին բռնել, իսկ ահա Վարդանիկն ու իր ղեկավարած ՀՀԿ կառույցը մնացել էր առանց մարզպետի ու պատգամավորական կորպուսի աջակցության: Չէ, որ հայտնի աքսյոմա կա. հանուն թիմի, քաղաքական ախոյաններն անգամ համախմբվում են:
Իսկ ահա, 2012-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում եղավ խիստ հակառակը: Թե ինչու, և ինչպես, հետևությունները թողնում ենք ընթերցողին:
Ըստ էության, Վարդանիկին ՀՀԿ-ից հեռացնելը ուներ նախևառաջ մեկ նպատակ` ցույց տալ բոլոր ՀՀԿ-ականներին, որ կքվելով էլ լինի, ՀՀԿ-ի համար պետք է ձայներ հավաքել՝թեկուզ հարևան երկրներից բերվող ձայների հաշվին: Իսկ ահա նրանք, ովքեր ՀՀԿ-ին հնազանդ չեն…
Երկրորդ մեսիջը ավելի հեռուն գնացող է. նախագահականի շեմին արժեր ապացուցել, որ որևէ մեկը այս երկրում «վերին արտի ցորեն չէ», այդ թվում նաև Վարդան Ղուկասյանը, ում անունն իսկապես տարիներ շարունակ կամ կրակոցների, կամ ծեծուջարդի, և կամ էլ տարատեսակ «ռազբորկաների» հետ է կապված եղել:
Եվ վերջապես, Վարդանիկն ու Գյումրվա այս օպերացիան, ինչ որ տեղ էլ գալիս են փաստելու, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ էր ասում, երբ հայտարարում էր, թե՝ մեր երկրում որևէ մեկը անպատժելի չէ, այսինքն, տվյալ դեպքում, ոչ Վարդան Ղուկասյանը, ոչ էլ նրա քյալլագյոզ որդի ՍպարտակՂուկասյանը անպատժելի չմնացին: Այս սցենարը կրկնվելու է, և մոտ ապագայում մեր անպարտելի օլիգարխները թփրտալու են նրբորեն հյուսված ցանցերում:
Հիմա ամենակարևորի մասին.ասացին թե Վարդան Ղուկասյանը, այլևս չի առաջադրելու իր թեկանծությունը, և որ Բալասանյանը ուր որ է վերցնելու է Գյումրու գահը: Բայց արի ու տես, որ դա այդքան էլ այդպես չէ:
«Հայկական Վարկած» -ի աղբյուրների հաղորդմամբ, շաբաթ օրը, երեկոյան, Վարդան Ղուկասյանը հանդիպել է ՀՀ-ի բարձրագույն իշխանավորներից մեկի հետ ու ասել, որ « չորով» գնալու դեպքում ինքը ջրի երես է հանելու իր դեմ մահափորձ կատարած անձանց կասկածյալների ցուցակը, և բերանը բացելու է շատ այլ մութ պատմությունների դրվագների մասին: Ճշտվող տեղեկությունների համաձայն, Վարդանիկը հանդիպումներ է ունեցել և ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի և Բաղրամյան 26-ին մոտ կանգնած անձանց հետ ու հասկացրել, որ իր հետ կատակ անելու դեպքում ինքը սկսելու է հետաքրքիր «դիսկեր» թողարկել՝ ի գիտություն հայ հանրության:
Այս ամենից հետո, որքան էլ զարամանալի է, նույնքան և հարցեր առաջացնող, թե ինչո՞ւ Գյումրիում տեղի ունեցած մարզային նիստից հետո, հանկարծ սկսեցին հերքվել այն լուրերը, թե Վարդան Ղուկասյանի որդի՝ Սպարտակ Ղուկասյանը չի կրակել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի տան ուղղությամբ, և կամ ինչո՞ւ ՀՀԿ պատասխանատուները սկսեցին պաշտոնապես հայտարարել այն մասին, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ առաջադրվել — չառաջադրվելու հարց իրենք չեն քննարկել, և կամ՝սկսեցին «երդվել», թե վերևից «դաբրո» չի իջեցվել Բալասանյանին քաղաքապետ նշանակելու համար:
Իրոք հետաքրքիր է չէ՞.այնպես որ ՀՀԿ-ն ու Վարդան Ղուկասյանն իրար լրիվ արժեն, ու չարժե այսքանից հետո, ազնիվ պիոների դեմք ընդունելով, մերօրյա քաղաքական աղվեսները իրենց ձև տան, թե մինչ օրս իրենք սրբության սրբոց էին, իսկ իրենց «զավակաները»` սատանաներ:
Դեռ հարց է, թե ով ումից է մաքրվում, ՀՀԿ-ն Վարդանիկից, թե՞ ՀՀԿ-ն ինքն իրենից:
Թե ինչ կլինի այս ամենի «իտոգում», առայժմ, վերջնականապես չենք կարող ասել, քանի որ Վարդան Ղուկասյան — ՀՀ իշխանություններ բանակցային փուլը դեռ երկրորդ, ու երևի թե՝ երրորդ եթերաշրջանն է ունենալու: Նայած թե, Վարդանիկի հովանու տակ գտնվող «Ցայգ» TV-ի եթերում օրերս ի՞նչ տեսակի հայտարարությամբ, ամառվա այս լռությունը կխախտի Գյումրվա յուրօրինակ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Թեման շարունակությանը՝ հետևեք առաջիկայում:
Անի Սուլթանյան
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.