Վերջին ամիսներին աննախադեպ առատությամբ հոդված, մեկնաբանություն, կանխատեսական վերլուծումներ եւ թելադրական կոչեր են գրվում ու հնչում սիրիահայության մասին: Մինչեւ Սիրիայի վերջին դեպքերը, սիրիահայությունը համահայկական ուշադրության լուսարձակներից հեռու էր, որոշ առումներով հասկանալի, այսուհանդերձ ոչ արդարացված պատճառներով: Չմոռանանք, որ սիրիահայությունը մեր դասական, ամենահին գաղութներից եւ սփյուռքահայ կյանքի մարդուժի հայթայթման կարեւոր շտեմարանի փորձ ամբարած ու նկատառելի արտադրողականություն նվաճած շատ կարեւոր միջավայր է:
Լրատուական լուսարձակների մոտայիկ կեդրոնացումը, մրցակցային կշռույթով ստուգված ու չստուգված լուրերը շրջանառության մեջ դնելու հեւքը այսօր ստեղծած են խայտաբղետ մի իրավիճակ , ուր լրագրողական շուկան պահանջ-սպառողի կանոնների հիմամբ հեղեղած է լրատուադաշտը: Այստեղ, որոշ լրատվությունների դեպքում կան պատվերային շարժառիթներ ի հարկե, այլոց համար ընդհանուր մրցավազքից ետ չմնալու մղումներ, իսկ սակավաթիվերի համար ալ` սիրիահայության ձեռք երկարելու գիտակցական ինքնաթելադրանքներից ներշնչված քայլեր:
Այս թոհուբոհում ականատես ենք լինում հաճախ արեւմտյան քարոզչության ուղղակի հայացման, նման լրատվությունների բառացի կրկնօրինակացումին եւ բնականաբար նրանցից ազդված մեկնաբանությունների: Արդյունքը` խուճապային մթնոլորտի տարածումն է, «ժողովրդավարացման» քաղաքականության տարածումի քարոզչության ալիքների տակ ընկնելը եւ ապալուսաբանելը:
Որոշ լրատուամիջոցներ սիրիահայության նկատմամբ իրենց ցուցաբերած նախանձախնդրության չեն կարողացել սահման դնել: Հոդվածագիրներ առաջարկում են ամբողջ սիրիահայությունը տեղափոխել Ջավախք, այնտեղ հատուկ ավան կառուցել` միաժամանակ լուծելով թե՛ սիրիահայության խնդիրը եւ թե՛ Ջավախքի հայաթափումի հարցը: Ուրիշներ գաղափարախոսական հիմք են փորձել հաղորդել օրախնդրին` հաստատելով, որ սիրիահայությունը արեւմտահայերի շառավիղ է, առ այդ` պետք է վերադառանա Արեւմտահայաստան (մոռանալով Կիլիկիան):
Մինչ, ֆեյսպուքահայությունը իբրեւ այլընտրանքային լրատուադաշտի օգտատերերի նկատառելի համրանք քննարկում է Հայաստանում սիրիահայերի ապաստան տալու անհետաձգելի գործը: Կարելի չէ անշուշտ բացառել հայրենակիցների օգնության փութալու միաժամանակ թե՛ ազգային եւ թե՛ մարդասիրական պատրաստակամության փաստը: Խնդիրը սակայն ունի քաղաքական երանգներ: Ուղերձը այս երեւույթին նաեւ այն է, որ ի բացակայություն պետական կառույցների ձեռնարկելիք գործին, քաղաքացիական հասարակությունն է, որ ուզում է կազմակերպել ճգնաժամի մեջ հայտնված մարդոց օգնության փութալու աշխատանքը: Այս շարժումը նախաձեռնողները հայտարարում էին, որ մինչ այժմ սիրիահայ մեկ ընտանիքի օգտակար էին դարձել` Երեւանի մեջ ճարելով աժան վարձքով բնակարան:
Խնդիրը անշուշտ զերծ չէ նաեւ ներհայաստանյան քաղաքական շահարկումներից: Իշխանությունները որեւէ ձեւով պատրաստ չեն ընդունելու հայրենադարձության մասին մտածող սիրիահայերը. հայրենիքից արտագաղթածների դիմաց, ինչպե՞ս կարելի պիտի լինի հայրենադարձություն կազմակերպելը: Եւ այսպես մինչեւ… «Միջին Արեւելքի մեջ ռուսական վերջին կայանի կորստից հետո կարգը կովկասյան ռուսական կայանին` Հայաստանի Հանրապետությանն է» պիտի ուզեր կանխատեսել մի մեկնաբան։
Սիրիահայությունը համասփյուռքյան առումով հայկական արժեհամակարգի պահպանման մեծ դերակատարություն ունեցած կուռ, կազմակերպ համայնք է, որ ունի խոր արմատներ: Այն քաղաքական շահարկումների ենթարկելը` փոքր եւ կարճաժամկետ առավելներ ապահովելու համար նվազագույն ըսելաձեւով լրատուական առարկայականության հետ աղերս չունեցող երեւույթ է:
Բայց հարցը անշուշտ միայն լրագրողական արհեստավարժության հետ կապ չունի: Չմոռանանք ստեղծված տագնապին եւ պատերազմական իրավիճակին հետ թուրքական շահագրգռվածության չափը եւ Թուրքիայի առաջադրած «անվտանգության գոտի»-ին անմիջականությունը: Հայկական յուրաքանչյուր լրատուամիջոցի կողմից նման հաշվարկ չկատարելու փաստը լրագրողական աշխատանքից ակնկալուած օրինաչափությունների չի վերաբերվում միայն:
Սիրիահայության տագնապը երկրի իրավիճակին հետ կարող է երկար տեւել: Հայկական լրատուադաշտը զգոնության, սթափության, արհեստավարժության եւ թշնամիին քայլերը հաշվարկելու հրամայականին առջեւ է: Հեռու` խուճապայնությունից, շահարկումներից եւ ազդեցության ալիքներին հանձնվելու փորձություններից:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.