23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Վերջին օրերին Գագիկ Ծառուկյանի անունը հաճախ է շրջանառվում մամուլում: Օրերս կրկին թարմացվել է 2010 –ի մարտին «The Moscow post» պարբերականի «Ռուսաստանը գազի գինը Հայաստանի համար բարձրացրեց 7 տոկոսով, իսկ հայ չինովնիկները հաջողացրին բնակչության համար այդ գինը բարձրացնել մոտ 40 տոկոսով» վերատառությամբ հոդվածը, որից հայկական լրատվամիջոցները նպատակահարմար են գտել շեշտելու հենց՝ «Գագիկ Ծառուկյանը դատապարտվել է բռնաբարության համար և պատիժ է կրել» հատվածը:
Մեկ այլ հրապարակմամբ անդրադարձ է եղել նաև տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպքի, որտեղ խոսվում է անցյալ տարի ռուս սպայի սպանության մասին, որն, ըստ մամուլի, Ծառուկյանի թիկնապահների կողմից է կատարվել, ու մնացել անպատիժ :
Իսկ այսօր King Delux ընկերության Աբովյան-Երևան և Չարենցավան-Երևան ուղևորափոխադրումներ իրականացնող մոտ 40 ավտոբուսի վարորդներ գործադուլ են հայտարարել:
Աբովյան քաղաքում 259 համարի երթուղու վարորդները ցույցի են դուրս եկել, պնդելով, թե իրենք չեն կարող գիծ դուրս գալ, քանի որ այլևս հնարավորություն չկա ուղևոր փոխադրելու Երևան: «Դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մոտ 15 անվճար ավտոբուս է մտցրել Աբովյան-Երևան գիծ, որոնք, ոչ թե բարեգործություն են անում, այլ պարզապես աշխատում են իրենց դեմ», -ասել են վարորդները:
Եթե խնդրին լուծում չտրվի, ապա վարորդները վճռական են տրամադրված և մտադիր են վաղը դեպի Երևան մայրուղին փակել:
259 և 275 համար երթուղիների գծի տերը Արթուր Հարությունյանն է (Պալաչ), որը Ծառուկյանի սանիկն է և վերջերս լուրջ հակասությունների մեջ է նրա հետ: Ըստ լուրերի` նա տեղյակ է խնդրից և իբր վարորդներից պահանջում է դուրս գալ գիծ և սպասարկել ժողովրդին:
Վարորդները բողոքում են, թե արդեն 6 ամիսն է այս վիճակն է: Նրանց ներկայացմամբ, նախկինում իրենք օրական 5-15 հազար դրամ էին աշխատում և չէին բողոքում:
275 համարի երթուղու վարորդները նշել են, որ այս ամենը բարեգործություն անվան տակ կազմակերպված է գծի տիրոջ` Արթուր Հարությունյանի դեմ, քանի որ այդ բարեգործական ավտոբուսներն աշխատում են միայն 259 և 275 համարի երթուղիներում, իսկ մնացած երթուղիներում բարեգործական ավտոբուսներ չկան: Գործին չի միջամտում Չարեցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ըստ նրա` խնդիրը քաղաքապետի լիազորություններից դուրս է:
Ի դեպ այս ֆոնի վրա բավականին հետաքրքրական կարող է լինել ՀԺ-ի հրապարակումը, որը գալիս է լրացնելու այսօրվա տեղի ունեցածի մասին եղած տեղեկությունը.
Պալաչին դաբրո չկա
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը (Պալաչ) սեպտեմբերի 23-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար Սերժ Սարգսյանի «դաբրոն» չի ստանում:
Հարությունյանը, որը մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ անդամագրվել էր ՀՀԿ-ին և «ՀԺ»-ին տված աղմկոտ հարցազրույցում հայտարարել, որ Աբովյանում հաղթելու է ՀՀԿ-ն, իր հարազատ կուսակցության կողմից նկատողություն ստացավ Ծառուկյանի հասցեին այդ հարցազրույցում հնչեցրած որոշ արտահայտությունների համար: Այժմ նրա շրջապատը համարում է, որ ՀՀԿ-ն «քցել է» Հարությունյանին և չի բացառում, որ առաջիկայում վերջինս կլքի ՀՀԿ շարքերը և Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Ծառուկյանի և նրա փեսայի` Աբովյանի գործող քաղաքապետ Կարո Գուլոյանի դեմ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի սեփական ուժերով:
ՕԵԿ տիրույթ անցած քաղաքաշինության նախարարությունում լուրջ իրարանցում է սկսվել: Նախ` նորանշանակ նախարարը «դիսկոմֆորտի» մեջ է հայտնվել իր ուզած կադրերին նախարարությունում չտեղավորելու պատճառով, քանի որ ՀՀԿ-ից` մասնավորապես կառավարությունից, կադրային քաղաքականության հետ կապված խիստ «բլոկ» է դրված: Երկրորդ` նախարար Թադևոսյանը, ըստ տարածված լուրերի, իր մոտ է կանչել բոլոր բաժնի պետերին ու դեմքի լրջագույն արտահայտությամբ ասել. «Ոչ մի «լևի» գործ, էս ու էն կողմ նայել չկա, աշխատում եք առանց միջնորդությունների ու այլ շահագրգիռ պայմանների»: Իսկ որպես իր խստագայն պահանջներին հուսադրող պայման, Թադևոսյանը իրենց գործի մեջ հմտացած որոշ վարչությունների պետերի ասել է, որ եթե նրանք ֆինանսական մասով նեղություններ ունենան, կարող են շատ հանգիստ իրեն դիմել: Նախարար Թադևոսյանը` որպես գործից հասկացող մարդ, կփորձի բիզնեսի հետ կապված հարցերում օգտակար խորհուրդներ ու ճանապարհներ ցույց տալ բոլոր նրանց, ովքեր կցանկանան իրենց դրսևորել այդ ոլորտում: (Հաստատ կբացատրի, թե ինչպես կարելի է արտերկրից լամինատ ներկրել Հայաստան ու արագ հարստանալ):
Միայն թե այսքան անձնուրաց աշխատանքի լծվելուց հետո հարց է առաջանամ, թե ինչու է Թադևոսյանը իր մերձավոր շրջապատում տրտնջում ՀՀ կառավարության բռնած ձևից ու պահանջներից, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ այստեսակ շոուներով ֆոն է ստեղծում, թե իբր մինչև «ականջների ծայրը» պայքարում է կոռուպցիոն երևույթների ու դրսևորումների դեմ:
Չորրորդ ինքնիշխանություն
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր` հուլիսի 10-ին, ընդունել է Հայաստանի հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Իվան Կուխտային:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացքը և հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ՌԴ կառավարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ իշխանությունները ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել Ռուսաստանի կառավարության հետ` առաջիկայում Հայաստանին խոշոր վարկ տրամադրելու շուրջ:Թե կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը, առայժմ անհայտ է. ըստ թերթին հասած տեղեկությունների, բանակցությունների առարկա գումարը կարող է կազմել 800 միլիոնից մինչև մեկ միլիարդ դոլար: Բանակցությունները սկսվել են անմիջապես այն բանից հետո, երբ Եվրամիության շրջանակներում Հայաստանի համար 1.5 միլիարդ դոլարի հանգանակության խնդիրը «ջրվեց»: Հայտնի է նաև, որ հայկական կողմը պատրաստ է այդ վարկը վերցնել բավականին բարձր և միաժամանակ լողացող տոկոսադրույքներով: Այսինքն, տոկոսադրույքը կախված կլինի տվյալ պահին միջազգային շուկայում գործող տոկոսադրույքների պայմաններից (LIBOR+…): Հայկական կողմը, ըստ նույն աղբյուրների, ձգտում է վարկի գոնե մի մասը ստանալ մինչև այս տարեվերջ, ինչը պայմանավորված է 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններով:
Հայկական ժամանակ
Թեև Արմավիրի մարզի Փշատավան համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Ստեփանյանը, այստեղ ընտրությունները բավականին բուռն են անցել: Ստեփանյանի օգտին քվեարկել է 570 ընտրող:
Մյուս թեկնածուներն էին` անկուսակցական, մենատնտես Վարուժան Եղիազարյանը և ՀՀԿ անդամ, էլցանցերի «Մուսալեռ» մասնաճյուղի հերթապահ Վահան Ալեքսանյանը, որոնք, համապատասխանաբար, ստացել են 159 և 383 քվե: Ինչպես երևում է, կուսակիցների ստացած ձայների տարբերությունն այնքան էլ մեծ չէ:
Սա այն դեպքում, երբ վերընտրված համայնքապետն ունեցել է քրեական հեղինակություններից մեկի՝ Թելման Մխիթարյանի հովանավորությունը և ողջ գյուղում առատորեն շաքարավազ է բաժանել՝ որպես ընտրակաշառք: Ի դեպ, ասում են՝ փշատավանցիներն իրենք են որոշել ընտրակաշառքը. երբ գործող գյուղապետը ցանկացել է ալյուր բաժանել, գյուղացիները նեղսրտել են, թե՝ փակելու սեզոն է, և շաքարավազն առավել նախընտրելի է:
Հիշեցնենք, որ քրեական աշխարհի «հայրերից» Թելման Մխիթարյանն այսօր անազատության մեջ է Նովգորոդ քաղաքում և մեղադրվում է առավել խոշոր չափով դրամաշորթության մեջ, որը կատարել է մի խումբ անձանց հետ նախօրոք համաձայնության գալու միջոցով: 2010-ի օգոստոսին նրան ձերբակալել էին Երևանում, որից հետո Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել նրա արտահանձնման մասին: Այսինքն՝ Ռուսաստանի բանտում նստած հեղինակությունը կարող է Հայաստանում ընտրությունների արդյունքը որոշել:
Հրապարակը
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը, որն այսօր պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, կայցելի Երևան:
Բաքվում Զանյերը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման համար քաղաքական կամք է հարկավոր՝ նկատելով, որ հակամարտությունը հսկայական վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգությանը և խոչընդոտում է Հարավային Կովկասի տնտեսական առաջընթացին:
«Հակամարտությունը չի լուծվելու ուժի կիրառմամբ»,- շեշտել է պաշտոնյան՝ տեղեկացնելով, որ «լրջորեն մտահոգված» է հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գոտում վերջին միջադեպերի առնչությամբ:
«Հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող միջադեպերը լուրջ անհանգստության տեղիք են տալիս: Նման միջադեպերն անընդունելի են, քանի որ դրանց արդյունքում մարդիկ են զոհվում»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
Նա նաև անդընդունելի է համարել գործող հակամարտության գոտում առկա ստատուս-քվոն:
Զանյերը նշել է, որ ԵԱՀԿ-ն առաջարկում է մի շարք միջոցներ` շփման գծից դիպուկահարների դուրս բերման, փոխվստահության մթնոլորտի ստեղծման, ինչպես նաև սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմների ստեղծման համար:
Սա Զանյերի առաջին այցն է Հարավային Կովկաս: Նա Բաքվից կմեկնի Թբիլիսի և Բաթումի՝ հուլիսի 10 և 11-ին: Իսկ այցը կավարտի Երևանում, որտեղ հուլիսի 11 և 12-ին մի շարք հանդիպումներ կունենա:
Միջազգային լրատուադաշտը հատուկ լուսարձակներով նախ կեդրոնացավ Ֆրանսայի արտաքին գործոց նախարար Լորան Ֆապյուսի հայտարարության վրա` ժխտողականության վերաբերող օրինագիծի հարությունը դժվար տեսանելի նկատելու առումով, ապա նախագահ Հոլլանտի հայտարարության վրա, թե այս ուղղությամբ կմնա իր հանձնառություններուն տերը: Միջանկյալ` նույն թափերով կհաղորդվեր, որ Անգարան կջնջեր իր պատժամիջոցները Ֆրանսայի նկատմամբ:
Հայկական կողմը, լրատուական առումով կալեկոծվեր` հիասթափության եւ վերայուսադրման ալիքներու տակ: Կարծեք Ֆրանսայի խորհրդարանի, ծերակույտի եւ Սահմանադրական դատարանի իրերայաջորդ որոշումներն ու նախկին նախագահի ոստոստող կեցուածքները որեւէ ուղերձ փոխանցած չըլլային:
Քաղաքական պահու տրամաբանությունը գերակշիռ է հարցերու եւ շարժառիթներու տուն տվող պատճառները իմանալու եւ համապատասխան կեցուածքներով արձագանգելու համար:
Նույնինքն Անգարայի արտաքին գործոց նախարարը պետք է պատժամիջոցները չեղյալ համարելու որոշումի գործադրությունը առկախեր, երբ կիմանար Ֆապյուսի հայտարարության հաջորդած Հոլլանտի հայտարարությունը:
Նախագահ Հոլլանտ միաժամանակ կվերստանձներ իր հանձնառությունը, մյուս կողմե հասկցնելով, որ նոր օրինագիծը շտապ կարգով ներկայացնելու անհրաժեշտության առջեւ չի գտնվիր: Սահմանադրականության ապահովումը անհրաժեշտ է, ինչ որ իր կարգին ժամանակ կենթադրե նոր օրինագիծի պատրաստության համար: Նոր օրինագիծը պետք է անցնի նոր ոդիսականե` ըստ ֆրանսական ընթացակարգին: Նախապատրաստություն, խորհրդարան, ծերակույտ եւ ապա Սահմանադրական դատարան: Քաղաքական այս պտույտին եւ անոր կանգառներուն քանի մը անգամ հետեւած է ու մասնակցած հայկական կողմը, որ իրավամբ հարցի արդար լուծման համար կշարունակե պահանջել, հուսալ եւ պայքարիլ:
Չշտապելու նախագահական ուղերձը Անգարայի հետ ժամանակավոր հրադադարի միտող մոտեցում է: Անգարան արագ ընկալած է թե՛ Ֆապյուսի օրինագիծի վերարծարծման հավանականության անտեսանելիության եւ թե՛ Հոլլանտի չշտապելու անուղղակի ուղերձները եւ այս պայմաններուն մեջ ջնջած պատժամիջոցները: Փաստորեն հայտարարողական մակարդակի վրա է ամեն ինչ, առայժմ:
Այս տվյալները կվերահամոզեն, որ հարցի արծարծումը վերստին օրակարգի վերածելու որոշումը հիմնովին կապված է Փարիզ-Անգարա հարաբերություններու կամ Էլիզե-ֆրանսահայ համայնք ընտրական որեւէ հանգրվանի ստեղծված ակնկալության հետ:
Հայկական կողմը Ֆապյուսին դեմ բողոքելե եւ Հոլլանտի հայտարարության նկատմամբ գոհունակություն հայտնելե առաջ նախ պետք է հարց տա, թե այս հարցին ուղղությամբ նախագահ-արտաքին գործոց նախարարություն երեւցած հակասությունը ինչպե՞ս կբացատրե պաշտոնական Փարիզը: Եթե քաղաքականորեն բովանդակազրկենք խնդիրը, Ֆապյուսի ըրածը պարզապես հարցական ստեղծելն է իր նախագահի հանձնառություններուն վրա: Ավելիով կհամոզվինք, որ թե՛ Ֆապյուսի հայտարարությունը եւ թե՛ Հոլլանտի «հերքում»-ը կբխին Փարիզի պետական քաղաքականութենեն: Չմոռնանք, որ «Սուրիո բարեկամներ»-ու ժողովի առիթով էր Տավութողլու-ֆապյուս հանդիպումը եւ «բարեկամներ»-ը շրջանային հարցեր լուծելե առաջ պատժամիջոցային հարաբերությունները պետք է վերականգնեին, թեկուզ հայտարարողական մակարդակի վրա:
Մեկ կետ եւս. ժխտողականության վերաբերող օրենքը Ֆրանսայի ներքին կյանքին կվերաբերի: Այդ օրենքներու սահմանադրականության, տեսանելի կամ անհավանական ըլլալուն մասին ավելի պատշաճ է, որ զբաղին ներքին գործոց կամ արդարադատության նախարարները:
Նախագահ Հոլլանտ երկու դիտողություն ուներ ընելիք իր նախարարին: Նախ, որ զբաղի իր ոլորտին վերաբերող հարցերով միայն եւ երկրորդ, հարցականի տակ չառնե իր հանձնառության տերը մնալու իր կեցուածքը: Բայց այս արդեն ֆրանսական ներպետական խնդիր է. իսկ ակնկալուող դիտողությունները դժվար տեսանելի են:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Օպերայի շենքում բավականին ճոխ միջոցառում տեղի ունեցավ ի պատիվ Պարույր Հայրիկյանի: Անշուշտ, այն պահից երբ նա անցավ իշխանության թրի տակով, հիշվեց որ վաստակ ունեցող մարդ է, որը մեր երկրի անկախացման գործում հսկայական ավանդ ունի: Բայց… ամբողջ միջոցառումից «Сделано в СССР» հոտ էր գալիս` նույն ոգին, նույն ոճը: Ճակատագրի հեգնանք` տասնամյակներ շարունակ ԽՍՀՄ-ի դեմ պայքարող Հայրիկյանին բաժին հասավ սովետական նմուշի մեծարման երեկո: Բումերանգը վերադարձավ…
Հայրիկյանը խորհրդային բանտերում անցկացրեց 17 տարի: Նրան կոչում էին քաղբանտարկյալ, նաև` խղճի բանտարկյալ: Այսինքն` մարդ, որը բանտարկվել է ոչ թե սպանելու, գողանալու, թալանելու համար, այլ` իր քաղաքական գործունեության, իր հայացքների, իր ըմբոստացման համար: Բայց Հայաստանի անկախացումից հետո արժեզրկվեցին «քաղբանտարկյալ», «խղճի բանտարկյալ» կատեգորիաները: Եթե զինապարտությունից հրաժարվող եհովականն է համարվում «խղճի բանտարկյալ», ապա այդ կոչումից նորմալ մարդը կփախչի, ինչպես ժանտախտից… ավելի նախընտրելի է պարզ քրեական հանցագործ լինելը:
Բայց Հարսնաքարի զազրելի դեպքից հետո բանտում հայտնվեց մարդ, որի ձեռքը սեղմելը պատիվ կհամարի ցանկացած նորմալ մարդ: Խոսքը Հարսնաքարը պայթեցնելու փորձ արած փոխգնդապետ Վարդան Սամվելյանի մասին է: Մարդ, ում տոհմում բոլոր տղամարդիկ սպա են: Որ գիտի «Պատիվ ունեմ» պարզ բառակապակցության իրական խորքային արժեքը: Մարդ, որ օրենք է խախտել, բայց իր քայլով փրկել է Հայոց բանակի` գետնով տված պատիվը: Դրանով իսկ`բոլորիս պատիվը, քանզի մեր բանակն է ամեն ինչի հիմքը:
Այժմ նա կալանքի տակ է, սակայն հրաժարվել է փաստաբան ունենալուց, զի առավել քան վստահ է, որ իրավացի է: Զի հաստատ իրավացի է` հանուն Արժանապատվության հաշվի չառնելով ոչինչ: Միգուցե նրան դատապարտեն ազատազրկման, միգուցե պայմանական ժամկետ սահմանեն, միգուցե դատարանն արդարացման դատավճիռ կայցնի` դա դեռ չգիտենք: Բայց փոխգնդապետն իր արարքով իրավիճակ փոխեց երկրում: Այժմ երկիրն ունի ՊԱՏՎԻ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ: Ցանկացած երկրի նկարագիր կախված է ոչ միայն ազատության մեջ գործող քաղաքացիներից, այլև բանտում գտնվողներից: Քրեական հանցագործներն արտացոլում են ընդամենը հանցավորության մակարդակն ու քրեական օրենքի խստությունը: Քաղաքական բանտարկյալներն արտացոլում են քաղաքական պայքարի սրությունն ու վարչակարգի հանդուրժողականության աստիճանը: Եթե շոշափելի թիվ են կազմում աղանդավորական ֆանատիկոս «խղճի բանտարկյալները»` դա հանրության լուրջ հիվանդության նշան է: Իսկ պատվի բանտարկյալների առկայությունը վկայում է, որ երկիրն ապագա ունի: Զի կան մարդիկ, ովքեր պատիվն ամեն ինչից վեր են դասում:
Ժամանակակից գլոբալիստական «մարդու իրավունքների» գերակշռությունն է աղճատված ձևով մարդու կյանքը հռչակել գերագույն արժեք: Մինչդեռ ավանդական հանրություններում գերագույն արժեքը արժանապատվությունն էր: Հանուն արժանապատվության մենամարտերը, վիրավորանքն արյամբ լվանալը եվրոպական մշակույթի բաղկացուցիչ մասն էր: Ֆրանսիայում կարդինալ Ռիշելյեն մահապատժի սպառնալիքով արգելեց մենամարտերը, որպեսզի ամեն տարի հարյուրավոր ազնվականներ չզոհվեն, բայց միևնույն է`ազնվականները շարունակում էին մենամարտել, և մենամարտում ողջ մնացածները գնում էին բանտ: Հենց այդ անթիվ մենամարտերում թափված արյունն է, որ չնայած բոլոր վայրիվերումներին, մինչ օրս ապահովում է Ֆրանսիայի վեհությունը: Ճապոնիայի վեհության անբաժանելի ատրիբուտը սամուրայների պատվո ինքնասպանություններն են, և պատահական չէ, որ ամենամերձավոր ընկերոջ վրա է դրվում խարակիրիի ժամանակ օգնելու պարտավորությունը:
Եվ վերջապես, Մեծ եղեռնից հետո մեր ազգի ու Հայոց աշխարհի արժանապատվությունը փրկեցին մարդիկ, ում զգալի մասը դարձան պատվի բանտարկյալ` «Նեմեզիս» գործողության մասնակիցները և ԱՍԱԼԱ-ի մարտիկները: Իզուր չէր, որ հայ մտավորականի իսկական տիպար Ավետիք Իսահակյանը Սողոմոն Թեհլերյանի դուբլյորն էր: Իզուր չէ, որ մեծն Ալեքսանդր Թամանյանի թոռը` կրտսեր Ալեքսանդր Թամանյանը, Արցախում հատուկ ջոկատի հրամանատար էր…
Հիմա էլ մեր հանրության կարևորագույն մարտահրավերը` օլիգարխիայի անպատիժ ամենաթողությանը վերջ տալու կենսական անհրաժեշտությունը, կյանքի կոչեց մերօրյա պատվի բանտարկյալին` փոխգնդապետ Վարդան Սամվելյանին: Նաև նա ներդրում ունի, որ այսօր բոլորն անխտիր` և իշխանությունը, և ընդդիմությունը, կասկածի տակ չեն դնում օլիգոպոլիաներին վերջ դնող բարեփոխումների անհրաժեշտությունը: Ու իշխանությունն էլ այդ բարեփոխումների ընթացքում կարող է վստահաբար հրաժարվել օլիգարխիայի վրա հենվելուց և հենվել ոտքի ելած հասարակության վրա: Առավելևս, որ այդ հասարակությունը նաև առաջ է քաշել հանուն դրա ինքնազոհության գնացող, բանտարկությունից և այլ փորձություններից չվախեցողների:
Դե ինչ, մեր նորագույն պատմության ընթացքում արդեն քանիցս մեր բանակին ենք պարտական բոլոր լուրջ, կենսական նվաճումներով: Մեր բանակը լուծեց Արցախի հիմնահարցը և մեզ դարձրեց հաղթանակած ազգ: Իսկ այժմ, երբ ներքին կյանքում լրջագույն մարտահրավերները լուծում պահանջեցին, էլի բանակը դարձավ առաջընթացի խթան և, ինչու չէ, երաշխավոր: Գեներալ Հայկ Քոթանջյանը ձևակերպեց պահանջ`ազգային և հանրային անվտանգությանը սպառնացող բռնության մշակույթին վերջ տալու առաջին քայլերից մեկը պետք է լինի Հարսնաքարի ողբերգության համար առնվազն բարոյական պատասխանատվություն կրող Ռուբեն Հայրապետյանի հրաժարումը պատգամավորական մանդատից և քաղաքական գործունեությունից: Բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Յուրի Խաչատուրովը հնչեցրեց վերջին նախազգուշացումը` ուղղված անչափ լպիրշացած անձնական թիկնազորերին: Իսկ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը դարձավ պատվի բանտարկյալ: Այսինքն, երկիրը կարող է վստահաբար կտրել չարորակ ուռուցքը` օլիգարխիան, զի թիկունքում կա հաղթական բանակի աջակցությունը:
Այլ հարցերում էլ բանակը մեզ զորավիգ կլինի: Այժմ քննարկումների փուլում է զազրելի հեռուստասերիալներից և սրտխառնոց առաջացնող շոուներից եթերը մաքրելու հարցը: Ոլորտ, ուր շատ մեծ և անչափ կեղտոտ փողեր են շրջանառվում, այն էլ «խոսքի և ստեղծագործության ազատության» շղարշի տակ: Եվ վստահաբար մի օր այդ հարցում էլ բանակն իր վճռական խոսքը կասի` մի խփեք մեր թիկունքին, մի պղծեք մեր ապագա զինվորի հոգին: Մայոր Վահե Ավետյանի մահվան համար դուք ոչ պակաս պատասխանատու եք, քան Ռուբեն Հայրապետյանը: Բավ է, եկել է ավգյան ախոռները մաքրելու ժամանակը…
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Եվրոպայի Խորհուրդը հուլիսի 12-ին Երևանում կազդարարի եռամյա գործողությունների ծրագրի մեկնարկը` որպես աջակցություն Հայաստանի բարեփոխումների օրակարգի մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում:
Եվրոպայի Խորհրդի գրասենյակից տեղեկացնում են, որ նոր ծրագրի իրականացումը կարժենա 15 միլիոն եվրո: Այն կկենտրոնացնի իր գործողությունը Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի արդյունավետ իրականացման, ազգային, մարզային և տեղական մակարդակներում ամուր ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների, ինչպես նաև հանրայաին որոշումների կայացման գործընթացում հիմնական հասարակական և քացաքացիական գործիչների ավելի ակտիվ մասնակցության վրա:
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես կգա մեկնարկային համաժողովի բացման խոսքով: Գաբրիելա Բատաինի-Դրագոնին` Ծրագրերի գլխավոր տնօրենը և ԵԽ նորընտիր Գլխավոր քարտուղարի տեղակալը կներկայացնի գործողությունների ծրագիրը:
Նշենք, որ Հայաստանը անդամակցել է Եվրոպայի Խորհրդին 2001թ.-ին և կնախագահի Նախարարների Կոմիտեն 2013թ. մայիսից մինչև նոյեմբեր:
Որոշ հիմնարկներում և կուսակցություններում կա այսպիսի ոչ այնքան գեղեցիկ ավանդույթ, երբ որևէ մեկը դուրս է գալիս աշխատանքից և լքում է քաղաքական ուժը, հիմնարկի ղեկավարը կամ նրա «խոսափողները» քաջալերում են մնացածներին` «մենք ինքնամաքրվում ենք, ազատվում ենք անվստահելի տարրերից, ձեր շարքերն ավելի կուռ են դառնում» և այլն: Ես, օրինակ, երբեք այդպես չեմ մտածել: Երբ որևէ մեկը ցանկացել է դուրս գալ «Առավոտից» [պարզ է, որ 18 տարում հնարավոր չէ նույն աշխատակազմը պահել], ես ցավ եմ ապրել, որովհետև ամեն մարդ` իր թերություններով և առաքինություններով հանդերձ, իր սեփական երանգն է տալիս տվյալ գործին, դարձնում է այն ավելի հետաքրքիր և բազմաշերտ: Բայց ես նկատել եմ, որ հատկապես կուսակցություններում երբեք նման ցավ, ափսոսանք չեն հայտնում, հակառակը` սկսում են հեռացած մարդու մասին չարախոսել, փնտրել թաքնված, չհայտարարված պատճառները` ղեկավարվելով, բնականաբար, դավադրության տեսությամբ:
Դավիթ Շահնազարյանի` ՀԱԿ-ը լքելու լուրը այդ կուսակցության (պնդում եմ, որ դա կուսակցություն է` Աժ ընտրություններից հետո) կողմից պաշտոնապես մեկնաբանվելու է հետևյալ կերպ. «Դա պարոն Շահնազարյանի գործն է, մենք հարգում ենք նրա ընտրությունը», բայց ՀԱԿ-ի կարծիքը իբր չարտահայտող լրատվամիջոցներում և Ֆեյսբուքում միանշանակ հետևություն է արվելու, որ նա, առարկելով ՀԱԿ-ԲՀԿ «քիրվայության» դեմ, ջուր է լցնում ավազակապետության ջրաղացին: Սինչդեռ պարոն Շահնազարյանի վերլուծությունը, որը հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանը, առնվազն արժանի է ուշադրության: Գլխավոր միտքը, որքան ես հասկանում են, հետևյալն է. սուպերպրագմատիկ մոտեցումը, համաձայն որի` ներկայիս իշխանության տապալումը, իշխանափոխությունը այնպիսի մի գերնպատակ է, որ բացարձակապես կարևոր չէ, թե ում ձեռքերով է դա արվելու, և ով է այդ իշխանափոխությունից գալու իշխանության, արդարացված չէ: Չի կարող նշանակություն չունենալ, թե ինչպիսի ներքին և արտաքին քաղաքականություն է Հայաստանում անցկացվել 1998-2008 թվականներին, երբ իշխանության ղեկին էր այսօր այդ ենթադրյալ իշխանափոխությունն իրականացնող ուժը, ինչպիսի արժեքներով է այն ղեկավարվում: Քանի որ Հայաստանում մի անգամ եղել է իշխանության պառակտում և պալատական հեղաշրջում, մենք արդեն դրա որոշակի փորձն ունենք: 90-ականների առաջին կեսի ընդդիմադիրների այն մասը, որը պարզապես ատելությամբ էր լցված առաջին նախագահի նկատմամբ, շատ ուրախացավ, բայց նրանք, ովքեր ցանկանում էին համակարգի փոփոխություն, հասկանում էին, որ եթե նույնիսկ այդպիսին լինի, ապա միայն բացասական ուղղությամբ:
Որովհետև 98-ին իշխանության էր եկել նախկին իշխանական բուրգի ոչ լավագույն, ոչ ինտելեկտուալ, ուժային մասը: Այդպիսով ՀՀՇ-ական ավազակապետությանը փոխարինեց երկրապահական, իսկ այնուհետև` հանրապետական ավազակապետությունը:
Ահա այդպիսի հիշողություններ է իմ մեջ արթնացրել պարոն Շահնազարյանի վերլուծությունը: Որքան էլ ասվի, որ նրա, իսկ դրանից առաջ նաև` Արամ Զավենի Սարգսյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Կարապետ Ռուբինյանի մտավախությունները տեղին չեն, չի կարող պատահել, որ բոլոր այդ հարգված ու հեղինակավոր մարդիկ ղեկավարվում են քիմերաներով: Պետք էր առնվազն փորձել գտնել նրանց ասածների մեջ ռացիոնալ հատիկը: Բայց մեր գրեթե բոլոր կուսակցություններում, նաև` ՀԱԿ-ում, ընդունված է միակարծությունը` այն, ինչ «շեֆն» է որոշում, հանճարեղ է և քննարկման ենթակա չէ: Այդպես, իհարկե, ավելի հեշտ է ղեկավարել: Սակայն այդպես դժվար է պայքարել ժողովրդավարության համար:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.