23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգությունը» «Ազատ դեմոկրատների» հետ շատ լավ, բարիդրացիական, համագործակցային հարաբերությունների մեջ է:
Անդրադառնալով «Ժառանգության» համագումարին կուսակցության անդամներից մեկի հնչեցրած քննադատությանը՝ նա նշեց, որ «Ժառանգությունը» շատ լավ ավանդույթներ ունի, դրանցից մեկը բազմակարծությունն է կուսակցության ներսում:
«Դանիել Իոնիսյանի ելույթին նորմալ եմ վերաբերում, կարծիքները տարբեր են բոլորի մոտ, բայց ընտրությունները անցել են, եթե-ներով էլ դժվար է խոսել: Կա իրավիճակ եւ պետք է որոշումներ կայացնել դրանից ելնելով: Այն, ինչ եղել է անցյաում, երբեմն կարելի է հետահայաց քննարկումների առիթ դարձնել, բաց ոչ թե դա դարձնել մեխ»,- ասաց նախկին պատգամավորը:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում մյուս ուժերի հետ համագործակցությանը, ապա Արմեն Մարտիրոսյանն նշեց, որ ««Ժառանգությունը» միշտ համագործակցել է խնդրի շուրջ, կլինի այնպիսի մի խնդիր, որը իրենց պատկերացումներին համապատասխան կլինի, մենք կհամագործակցենք»:
Անդրադառնալով «Ժառանգության» համագումարին՝ նա կարեւորեց վարչության ընտրությունը, խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի թեկնածությունների առաջադրումը:
Նախկին պատգամավորը տեղեկացրեց, որ կշարունակի իր դասախոսական գործունեությունը, իսկ Ստեփան Սաֆարյանը փորձագիտական գիտելիքները կներկայացնի հանրությանը:
Խոսելով 2013թ նախագահական ընտրություններից նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգությունը», ամենայն հավանականությամբ, կունենա իր թեկնածուն և հավելեց, որ խնդիրն այն է, թե կուսակցությունը ում կտեսնի այդ թեկնածուի դերում: Նրանք կողմնակից են այլընտրանքային, ընդդիմադիր, համախմբող միասնական թեկնածու ունենալուն, սակայն «այս պահին ընդդիմադիր դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանից ավելի խարիզմատիկ թեկնածու չկա»:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության առաջադրմանը նրանք կանդրադառնան ավելի ուշ: Արմեն Մարտիրոսյանի համար նախընտրելի է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության առաջադրումը, քան Զարուհի Փոստանջյանի:
«Ժառանգության» անդամը տեղեկացրեց նաեւ, որ աշնանը կանդրադառնան Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մանդատը վայր դնելուն. «Քաղաքական դաշտը ամռան ընթացքում բուռն փուլ է անցնելու, սեպտեմբերից սկսելու է ոչ պաշտոնական քարոզարշավը, մինչ այդ պետք է որոշակի հարցերի պատասխաններ լինեն»,- նշեց նա:
Գեղարքունիքի մարզպետի նշանակման հարցը այս օրերին ՀՀԿ-ում դարձել է, ոչ ավել, ոչ պակաս, հայոց հարց: Թերթը նշում է, որ դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործադիրում հաստատվելու համար այս մարզում ՀՀԿ-ի համար առավելագույն ցուցանիշներ ապահովելու համար ակտիվորեն պայքարում էին ՀՀԿ-ականներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Ռուդիկ Ղուկասյանը` Ուդոն: Իսկ իշխանությունները այդ ընթացքում հույսով էին արել երկուսին էլ` ասելով, որ նրանք իրենց տեղը կունենան գործադիրում: Հիմա եկել է վճռական պահը, և ՀՀԿ-ն պետք է ընտրություն կատարի իր կուսակիցների միջև:
«ՉԻ» տեղեկություններով, ՀՀԿ-ի երիտասարդ թևը, որոնցից շատերին, ասում են, Ռաֆիկ Գրիգորյանը ծննդյան առիթներով բրենդային փողկապներ է նվիրում, այս պաշտոնին ուզում է տեսնել հենց նրան` պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանին, իսկ հնաբնակները ավելի շատ հակված են Ուդոյի կողմը: Ըստ տարեց ՀՀԿ-ականների` Ուդոն հին մարդկանցից է, և նրա հետ լեզու գտնելն ու գործ բռնելը շատ ավելի հեշտ կլինի: Թերթը նկատում է, որ երեկ, օրվա առաջին կեսին, ՀՀԿ-ում կրքերը այս առթիվ այն աստիճան էին թեժացել, որ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանն էլ իր հերթին ասել է, որ այդքան խոսակցություններից հետո իրեն ոչ մի բան էլ պետք չէ: Մինչդեռ, ըստ «ՉԻ» տեղեկությունների, նրա մարզպետ նշանակվելու դեպքում, Գրիգորյանի` ՌԴ-ում բնակվող մեծահարուստ եղբայրները լուրջ ներդրումներ էին կատարելու վերը նշված մարզում:
Ճշտելու համար, թե ի՞նչ ծրագրեր են ունեցել Ռ. Գրիգորյանի եղբայրները`պատգամավոր եղբոր առաջխաղացման պարագայում, և թե ի՞նչ է մտածում Գրիգորյանը իր մարզպետ նշանակվելու մասին, թերթը դիմել է ՀՀԿ-ական պատգամավորին, որն էլ պատասխանել են. «Ըտենց բաներ մի արա, տենց խոսակցություններ չկան: Մենք ոնց եղել ենք, եղբայրներս ոնց եղել են, կշարունակեն այդպես էլ մնալ: Իսկ ինչ վերաբերում է մարզպետ նշանակվելուն, ապա տենց խոսակցության չկա, ու ես էլ տենց չեմ ուզում: Մեր կուսակցությունում նման խոսակցություն չի եղել»: Իսկ թե ի՞նչ է պատահել Գրիգորյանին, որ ի չիք դարձան գործադիրում աշխատելու նրա ցանկությունները, վերջինս նկատել է. «Ես ավելի գերադասում եմ օրենսդիրում աշխատել»:
Իսկ թե Գեդարքունիքի մարզպետ նշանակվելու վերաբերյալ ի՞նչ մտորումների մեջ էր մյուս հնարավոր թեկնածու Ռ. Ղուկասյանը, ապա «ՉԻ» հետ զրույցում պարզվել է, որ նա շնորհակալ է պաշտոնից էլ, ՀՀԿ-ից էլ: Ավելին, նախկին չինովնիկը հավելել է. «Ես տենց պաշտոններ շատ եմ տեսել»:
«Հայկական Վարկածի» Կոտայքի մարզի աղբյուրները փոխանցում են, որ Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը, այս օրերին ափալ — թափալ փորձում է վերանայել իր ունեցվածքի հետ կապված թղթաբանությունը:
Վերջինս զբաղված է իր ունեցվածքը երկրից դուրս հանելու և ողջ կապիտալն ապահովագրելու: Իսկ նրա ձեռքի տակ աշխատող նազիր-վեզիրների, բան ու գործն այս կամ այն բարձրագույն չինովնիկի ներկայությամբ Կոտայքի մարզպետի ուղղությամբ սլաքներ նետելն ու մարզպետի աշխատանքը փնովելն է:
Դե մշտապես բանից անտեղյակ ձևացող, բյուջեի նկատմամբ սեր չունեցող քաղաքապետը, Հրազդանում կպահպանի իր ունեցած մի քանի խանութները, իրեն պատկանող ռեստորանը, և էլի մի քանի մանր-մունր օբյեկտներ, որոնք աշխատեցնում են Դանիելյանի «աջ ու ձախ ձեռքերը»:
Իսկ նա գերադասում է Փարիզի արվարձաններում տներ գնել, և ամռանն այնտեղ հանգստանալ, քան թե քաղաքի համար քոռ կոպեկ ծախսել: Կարճ ասած` իսկը տեղական չինովնիկ, որի համար բուրժուական կայֆերն առավել կարևոր են…
Իսկ դրանց մասին կարդացեք առաջիկայում:
Անի Սուլթանյան
ԲՀԿ-ականներն այս օրերին հայտարարում էին, թե ԱՍՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր այցի ընթացքում հանդիպելու է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Նման հանդիպում տեղի ունեցե՞լ է` երեկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի թղթակցի այս հարցին պատասխանել է. «Ոչ կարող եմ հերքել, ոչ հաստատել»: Այսպիսով, ԲՀԿ-ն փորձում է ինտրիգ մտցնել քաղաքական կյանքում: Ի դեպ, երեկ պատկան որևէ մարմնից այս լուրի հաստատում «Հայկական ժամանակ» թերթը չի ստացել:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, ՀՀ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, անցյալ շաբաթվանից սկսած, ակտիվ ժողովների մեջ է: Ասում են, ամենազոր մարզպետը, պարբերաբար մարզպետարան է հրավիրում իր «սվոյ» դպրոցի տնօրեններին, ու պետական այլ կառույցների ղեկավարների, և հրահանգում, որ օր առաջ ըստ արժանավույն նախապատրաստվեն գալիք նախագահական ընտրություններին:
Մեզ հասած լուրերի համաձայն, Սուրեն խաչատրյանը ներկաներին նույնիսկ կատակով ասել է. «Ով շուտ չի հավատում, և չի լծվում մեր գործին, կարող է գնալ այլ կուսակցություն, օրինակ՝ թեկուզ դաշնակցություն: Իսկ ըստեղից մենք պետք է շեֆի համար ամենաշատ իտոգը տանք, թե չէ ով խաղեր տվեց, վայն եկավ տարավ: Այնպես որ, լավ կանեք, խելոք գլուխներդ կախ, ձեր գործին նայեք»:
Անի Սուլթանյան
Այսօր հունիսի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ևս մեկ ԲՀԿ ական:
Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ նրանից առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցի նպատակների մասին ծավալուն վերլուծություն է ներկայացրել New York Times-ը.
«Այս շաբաթ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան ճիշտ ժամանակին է: Կովկասում առճակատման վտանգ կա, որը կարող է ազդել ամերիկյան ու եվրոպական շահերի վրա և դա կանոնավոր ու բարձր մակարդակի ուշադրության կարիք է զգում:
Ռուսաստանյան Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում ահաբեկչություն ու ապստամբություն են տարածվում: Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի կից շրջանների Ռուսական օկուպացիան մեծացնում է լարվածությունը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ռազմական գործողությունների մեծ հավանականություն կա՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական անկլավի շուրջ:
Վլադիմիր Պուտինի վերադարձը Ռուսաստանի նախագահի պաշտոնին մեծացնում է իրավիճակի բարդությունը: Նա ձգտում է մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը նախկին խորհրդային հարևանների վրա՝ հակակշիռ ստեղծելով ՆԱՏՕ-ի և Եվրամիության գրավչությանը:
Անցած ամիս Պուտինը չմասնակցեց Մեծ ութնյակի գագաթնաժողովին, և հավաքեց Հավաքական անվտանգության պայամանագրի կազմակերպությունի առաջնորդներին, որոնց մյուս անդամներից են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Ռուսաստանը նաև ընդլայնված Եվրոպական Տնտեսական միություն է պարտադրում, որին դիմադրում է Ուկրաինան:
2008-ին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան նախադեպ ստեղծեց, որը միտված է ուժի կիրառմամբ փոփոխել նախկին խորհրդային պետությունների սահմանները: Մոսկվան կազմակերպեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունների հռչակումը, սակայն նրանք արդյունավետորեն ինտեգրվում են Ռուսաստան:
Չնայած անցած տարի Վրաստանը Ռուսաստանին թույլ տվեց միանալ Առևտրի համաշխարհային կազմակերությանը, հարաբերությունները մնում են ցածր մակարդակի վրա: Կրեմլը հրաժարվում է գործ ունենալ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, և շատ տնտեսական կապեր առկախված են: Անցած ամիս Չիկագոյում, չնայած Մոսկվայի դեմ լինելուն, ՆԱՏՕ-ն վերահաստատեց, որ Վրաստանը Դաշինքի անդամ կդառնա կդառնա և նշեց այդ երկրի «էական աջակցությունը» Եվրոատլանտյան անվտանգությանը, ներառյալ՝ Աֆղանստանում: Այս տարի Վրաստանում ազատ ու արդար խորհրդարանական և 2013-ին նախագահական ընտրություններ անցկացնելը կազդի անդամության հարցով ՆԱՏՕ-ի վերաբերմունքի վրա:
Լեռնային Ղարաբաղի պատերազմը 90-ականների սկզբին տեղահանեց մոտ մեկ միլիոն մարդու և Հայաստանին թույլ տվեց վերահսկում սահմանել անկլավի և Ադրբեջանի տարածքի ևս 9%-ի նկատմամբ: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը ձգտում է հակամարտության միջնորդավորված լուծման, սակայն բանակցություններն արդեն երկար են ձգվում: Փխրուն հրադադարը հաճախակի է խախտվում: Ռուսաստանը զինում է Հայաստանին և այնտեղ ռազմական բազա ունի: Ադրբեջանն օգտագործում է իր նավթային հարստությունը սպառազինությունների կուտակման համար, իսկ դրա դաշնակից Թուրքիան ավելի քան մեկ տասնամյակ է՝ փակել է Հայաստանի հետ սահմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է հանկարծակի ապասառեցվել:
Հյուսիսային Կովկասում աճում են ժողովուրդների օտարացումն ու ռազմական բռնությունները: Անցած ամիս Պուտինի երդմնակալությունից 3 օր առաջ երկու տասնյակ զինվոր հարձակման զոհ դարձավ: Ռուսաստանը հիմնականում հենվում է ուժի և տնտեսական սուբսիդիաների վրա՝ դիմադրությունը զսպելու համար, սակայն այդ ռազմավարությունը չգործեց: Ահաբեկչությունը կարող է իսկական սպառնալիք լինել Սոչիի 2014թ ձմեռային Օլիմպիական խաղերի համար: Մոսկվան կարող է նորից մեղադրել Ադրբեջանին և Վրաստանին ահաբեկիչներին սատարելու համար, ինչպես կեղծ ձևով արեց 1999-ին՝ Չեչնիայի առնչությամբ:
Ինչպե՞ս կարող են Ամերիկան և Եվրոպան նվազեցնել ռիսկերը Կովկասում:
Նրանք պետք է վճռականորեն սատարեն Վրաստանի անկախությանը և դրա տարածքի 1/5-րդի ապօրինի օկուպացիայի դեմ հանդես գան: Մոսկվային չպետք է թույլ տրվի վերահսկողություն հաստատել Վրաստանի միջոցով կասպիական էներգիայի արտահանման նկատմամբ:
Եվրոպան և Ամերիկան պետք է Վրաստանին ստիպեն հակառուսական թշնամանք չսերմանել Հյուսիսային Կովկասում: Նրանք պետք է համագործակցեն Ռուսաստանի հետ՝ Օլիմպիադայի հետ կապված ահաբեկչական գործողությունները կանխելու համար:Ամերիկան և Եվրոպան այլևս չեն կարող Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները հետին պլանում պահել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երկրում ճնշումներ է իրականացնում, սակայն Եվրոպան և Ամերիկան նրան պետք է նախազգուշացնեն անբարենպաստ հետևանքների, մասնավորապես՝ ավելի ընդգրկուն տարածաշրջանային պատերազմի մասին: Էներգետիկ ներդրումները Ադրբեջանում և դեպի Եվրոպա նոր խոշոր գազամուղը՝ Նաբուկոն, կարող են զոհաբերվել այդ վտանգներին:
ԵԱՀԿ-ի անդամները հիմնականում դադարեցրել են Ռուսաստանի ներգրավվածությունը Հյուսիսային Կովկասի լարված իրավիճակների մեջ, սակայն ռիսկերն աճում են և կարող են անցնել Ադրբեջան ու Վրաստան: Անդամները պետք է օգտագործեն Վիեննայում մշտական խորհուրդը՝ մեծացնելու համար մտահոգությունը և երկխոսություն սկսելու համար:
Իր այցով Պետքարտուղար Քլինթոնը պետք է ուշադրություն հրավիրի այս լարված դրությունների վրա և վերահաստատի, որ Արևմուտքը ակտիվորեն կաշխատի բախումներն ու հակամարտությունները կանխելու ուղղությամբ:
Վերլուծությունը ներկայացրել է tert.am-ը:
Ըստ հավաստի աղբյուրների, ամիսներ առաջ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից հեռացված Գոհար Պողոսյանը վերանշանակվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար:
Հիշեցնենք, որ Գոհարը աշխատանքից հեռացվել էր Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, ապա` լրագրողները ստորագրահավաք էին կազմակերպել, որպեսզի վերջինիս Սամվել Նիկոյանը վերականգնի աշխատանքի, սակայն լրագրողների խնդրանքն այդպես էլ չէր իրագործվել:
Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) համաձայնական կառավարության մեջ չներառվիլը խորհրդարանական դաշտին նկատմամբ քաղաքական վերլուծաբաններուն մեկնաբանություններուն վրա հիմնական ազդեցություն գործեց:
Շրջանառվող վերլուծումները կարելի է ամփոփել հետեւյալ մտածումներուն շուրջ:
Առաջին հայացքով, ԲՀԿ-ի մերժումը կառավարության մաս կազմելուն Հայաստանի քաղաքական դաշտին մեջ կտրուկ փոփոխություն կապահովե, կհակակշռե միակուսակցական իշխանությունը, խորհրդարանին մեջ դժվար կացություն կստեղծե գործող իշխանություններուն համար եւ ընդդիմադիր կուսակցություններու միավորման լուրջ հնարավորություններ կստեղծե:
Այս տեսությունը հառաջ քշողներուն համար համարյա՛ պարզ է, որ ԲՀԿ-ի համար արդեն գոյություն չունի այն հուշագիրը, որուն համաձայն, օրվան համաձայնական կառավարությունը կազմող երեք կուսակցությունները` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Օրինաց Երկիր կուսակցությունը հրապարակային հանձնառությամբ եւ հուշագիրի ստորագրությամբ կհայտարարեին, որ պիտի պաշտպանեն գործող նախագահին թեկնածությունը` 2013-ի նախագահական ընտրություններուն:
Դարձյալ այս տեսության զարգացման սահմաններուն մեջ կակնկալվի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին վերադարձը, նախագահական ընտրություններուն` թեկնածուի տեսքով: Միշտ ըստ քաղաքական այս վարկածը պաշտպանողներուն, երկրորդ նախագահին ազդեցությունը գերակշիռ է ԲՀԿ-ի կայացուցած որոշումներուն վրա:
Այս վարկածին 180 աստիճան տրամագծությամբ կհակադրվի այն մտածումը, որ արձանագրվածը ներիշխանական խաղի կամ ավելի ճիշդը համաձայնեցված դերաբաշխումի արդյունք է: Խորհրդարանական ընտրություններուն ԲՀԿ-ի ընդդիմադիր խաղը պատճառ դարձած է, որ ժողովուրդին մոտ չեզոքացվի կանխորոշման գործոնի ազդեցությունը եւ քվեարկող զանգվածը որոշ չափով աշխուժանա: Այս պատճառ դարձած է նաեւ, որ ԲՀԿ խլե ընդդիմադիր քվեներ եւ մնացյալ ընդդիմադիր կուսակցությունները հազիվ ապահովեն սահմանային անցողիկությունը:
Ներիշխանական այս խաղին հավատացողները կխորհին, որ իշխանությունները այս ձեւով միաժամանակ սեփականացուցած կըլլա՛ն թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության դաշտերը: Ինչպես որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ապահոված է իշխանության դաշտի գերակայություն, այնպես ալ ԲՀԿ-ն` ընդդիմադիր:
Եթե հետեւինք ԲՀԿ-ի գործիչներուն հայտարարություններուն, այնտեղ պիտի նկատենք մակընթացություն-տեղատվություն երեւույթ մը: Որոշ գործիչներ համեմատաբար սուր ոճով կքննադատեն կառավարությունը, այլ դեմքեր` զսպվածությամբ եւ փափկանկատությամբ: Նույնը` ԲՀԿ-ի հանդեպ հանրապետական գործիչներու կողմե կդրսեւորվի:
Համենայն դեպս առ այսօր ԲՀԿ-ն ինքնաբնութագրման համար կօգտագործե ,խիստ կառուցողականե, «այլընտրանք» բառեզրերը եւ հստակորեն չի ճշդեր իր կարգավիճակը: Խորհրդարանի առաջին քննությունը որոշ չափով բարացուցական է. թերեւս կանուխ է հաստատելը, սակայն Ազգային ժողովի նախագահի ընտրությունը ցուցանշային իմաստ ունի: ԲՀԿ այստեղ ո՛չ այլընտրանքի եւ ո՛չ ալ խիստ կառուցողականության փաստը տվավ. իսկ ընդդիմադիրի` երբեք:
Միակուսակցականության հակակշռումը կբխի պետության եւ հասարակության շահերեն: ԲՀԿ-ն այս առումով հայտնված է բոլորի ուշադրության կեդրոնը: Կարգավիճակի բնութագրման համար գործածուող ըսելաձեւերը երկրորդական բնույթ կունենան, եթե ԲՀԿ իրողապես սատարե այդ գործառույթի իրականացման:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նորընտիր պատգամավորները չեն մասնակցում «Ժառանգություն» կուսակցության համագումարին, որը քիչ առաջ մեկնարկեց ՀՀ գրողների միության դահլիճում:
Դիմելով ներկաներին՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ այս վերջին շրջանը բացահայտեց երկրի որակների ողջ էությունը:
«Մեր երկրում, այնուամենայնիվ, կան հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ, ովքեր կարող են մերժել փողի, սպառնալիքի ազդեցությունը, և քվեարկել խղճով: Սա արժեք է, և ես դրանով եմ ուզում սկսել համագումարը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ քաղաքացիները, ովքեր առանց փողի քվեարկել են, նրանք են ազատ քաղաքացիներն ու Նոր Հայաստանի ստեղծողները:
«Ես երախտագիտություն եմ հայտնում մեր թիմին, մեր երիտասարդներին, մեր թեկնածուներին, մեր կամավորներին: Նրանք տարել են շատ մեծ աշխատանք, որպեսզի երկրում տեղի ունենան ազատ ընտրություններ, սակայն մենք ևս մեկ անգամ դե ֆակտո ունեցանք խորհրդարան, քանի որ, եթե լիներ իրավացի ընտրություն, և ժողովուրդը հարգեր իր օրինավոր պարտականությունը, ապա նման արդյունք չէր լինի, և մենք մեր նախատեսած 25 տոկոսը կունենայինք, ապա մենք մեր ընդդիմադիր ընկերների հետ կունենայինք որակյալ մեծամասնություն»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս ընտրությամբ հաղթող չի եղել, այլ պարտվել է ամբողջ ժողովուրդը:
Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթում նշեց, որ ամեն ինչից զատ իրենցկուսակցության պատգամավորները պետք է գնան ԱԺ և շարունակեն իրենց սկսած աշխատանքները:
Համագումարը դեռ շարունակվում է։ «Ժառանգություն» կուսակցությունում այսօր ընտրելու են նաև կուսակցության վարչության անդամներին, իսկ վարչությունը իր հերթին կընտրի նախագահ: Հենց վարչությունն էլ կորոշի, թե ով է «Ժառանգություն» կուսակցությունից գնալու ԱԺ:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում «Ժառանգություն» կուսակցությունը հավաքեց ընտրողների 5 տոկոսը: Ըստ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակից ԱԺ պատգամավորներ են ընտրվել կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.