06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անձնական հարցերով, ինչպես «Երկիր»-ին տեղեկացրել է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, գտնվում է արտերկրում: Վերջինիս փոխանցմամբ, Ծառուկյանը կվերադառնա մի քանի օրից, կհանդիպի Վարդան Օսկանյանի հետ և հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:
ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը նշել է նաև, որ չնայած Ծառուկյանն արտերկրում է, բայց նրան պարբերաբար և հանգամանորեն տեղեկացվում է Օսկանյանի հետ կապված բոլոր գործընթացների մասին: «Բնականաբար, կուսակցությունը մտահոգված է պարոն Օսկանյանի շուրջ ստեղծված պատմությամբ»,- նշել է ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը:
«Երկիր».
Մոտ օրերս գործնական այցով պատրաստվում է Հնդկաստան մեկնել ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը: Բանից պարզվում է` ՀՀ-ում ընդամենը մեկ երկաթի հանք ունեցող Այվագյանը ձեռնամուխ է եղել հանքարդյունաբերության ոլորտում նորարարություններ մտցնել նաև հնդիկ բարեկամների միջոցով: Խորհրդարանականների շրջանում տարածված լուրերի համաձայն` բիզնես դաշտում առավելագույն ճարպկություն ցուցաբերած սույն պատգամավորը հաջողեցրել է Հնդկաստանում շփումների մեջ մտնել տեղի խոշորագույն մեծահարուստների հետ, որոնք պատրաստակամություն են հայտհել հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ-ում մեծ գումարներ ներդնելու: Սակայն այս խոսակցությունների համատեքստում Այվազյանի գործերին քիչ թե շատ տեղյակ շրջանակները նշում են նաև, որ Այվազյանը դեռևս դանդաղում է իր նախկին պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերելու, քանի որ այդ առթիվ նա իր պատճառներն ունի:
Բանն այն է, որ Այվազյանը նախ սպասում է ՀՀ կառավարության վերջնական կագմի ձևավորմանը, երկրորդ` Այվազյանի հեռահար ծրագրերր շատ ավելի հարթ կարող էին ընթանալ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու դեպքում: Թեև, չի բացառվում, որ Այվազյանը իրեն ձեռնտու պայմաններով կկարողանա ընդհահուր հայտարարի գալ նաև ներկայիս կառավարության հետ:
«Չորրորդ ինքնիշխանություն».
«Ես կասեի, որ ժամանակն է փոքր-ինչ անհանգստացնող: Այն փաստը, որ դա տեղի է ունենում քաղաքական այս ժամանակահատվածում, դա անհանգստացնող է», — այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատեր «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե փողերի լվացման կասկածանքով ԱԱԾ-ում հարուցված գործի հետևում «ակնհայտ քաղաքական պատվեր կա»:
«Սիվլիթասը» կարևոր է մեզ համար և մենք շատ հետաքրքրված ենք այս գործով», — հավելել է դեսպանը, նշելով, սակայն, որ տեղյակ չէ՝ «ինչ փողեր են, ուր են գնացել և ով ում ինչ է արել»։
«Սիվիլիթասը» շատ կարևոր գործընկեր է մեզ համար, և մենք կարծում ենք, որ այն շատ կարևոր է Հայաստանի համար քաղաքական առումով, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների համար։ Ես այժմ գնում եմ «Սիվիլիթաս», որտեղ պետք է ճեպազրույց ունենամ և տեղեկանամ այս գործի մանրամասներին: Ես պետք է հասկանամ խնդրի էությունը», — նշել է Ջոն Հեֆերնը։
ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։
Քրեական գործը, փաստորեն, հարուցվել է մայիսի 24-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին հայտարարությունից 1 օր հետո։
Երեկվանից ՀՀԿ-ի նեղ «կրուգներում» արդեն շրջանառության մեջ է դրվել կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագիրը, որը գրեթե ամբողջությամբ բաղկացած է գեղեցիկ շարադրված, բայց էական ասելիքից զուրկ «մտքերով»:
Հատուկենտ կոնկրետ ցուցանիշներն էլ պարզապես զավեշտալի են: Օրինակ, կառավարությունը նախատեսում Է 5 տարի տքնաջան աշխատել, որպեսզի նվազագույն աշխատավարձը Հայաստանում դաոնա 80 հազար դրամ, իսկ միջին կենսաթոշակը` 70 հազար դրամ: Նոր ծրագիրը ունի նաև մի աննախադեպ գլուխ` «Կառավարության ծրագրի իրագործման արտաքին ռիսկերը» վերնագրով: Նախկին ծրագրերում նման բան չի եղել: Այլ կերպ ասած, կառավարությունը կարող է նույնիսկ այդ դատարկ ծրագիրը չիրագործել, մեղքը բարդելով «արտաքին ռիսկերի» վրա: 2008-2012թթ. ծրագիրը չիրականացվեց հենց այդ պատճառաբանությամբ:
«Հայկական ժամանակ».
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, սակայն նրան պարբերաբար զեկուցում են Վարդան Օսկանյանի շուրջ զարգացումների մասին: news.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.«Պարոն Ծառուկյանը Հայաստանում չէ, մեկ-երկու օրից կվերադառնա եւ, բնականաբար, կհանդիպի, բայց նա պարբերաբար հետաքրքրվում է գործի զարգացումներով եւ անընդհատ նրան զեկուցվում է զարգացումների մասին»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտահոգված է այն իրադարձություններով, որ տեղի են ունենում մեր կուսակից Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ: ԲՀԿ-ն վստահում է իր գործընկերոջը եւ մենք որեւէ հիմք չունենք կասկածելու Վարդան Օսկանյանի հայտարարություններին, որ առ այսօր «Սիվիլիթասը» գործել է բացառապես օրենքի եւ օրինականության սահմաններում, եւ չենք կասկածում, որ այդ պրոցեսի ընթացքում Վարդան Օսկանյանն ապացուցելու է իր իրավացիությունը: Կարծում եմ, շատ հրապարակային դիրքորոշում է: Ամենայն մանրամասնությամբ մենք հետեւում ենք ողջ գործընթացի զարգացումներին, եւ անհրաժեշտության դեպքում շատ ավելի համապարփակ գնահատականներով հանդես կգանք»,- նշել է Զոհրաբյանը:
Նա նաեւ հրաժարվել է մեկնաբանել Հայ ազգային կոնգրեսի պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. «Ես ձեռնպահ կմնամ մեկնաբանելու տարբեր գործիչների հայտարարությունները: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի տարբեր դիտակետից սեփական տեսակետը հայտնելու: Թե ինչու են նույն ուժը ներկայացնող գործիչների իրարամերժ հայտարարությունները, դա թերեւս իրենց խնդիրն է, ոչ թե` մեր»:
Հիշեցնենք, որ Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե Օսկանյանի դեմ միգուցե քաղաքական հետապնդում է իրականացվում, իսկ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ամենեւին չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ»:
Երեկ Վարչական դատարանը որոշեց Տիգրան Խզմալյանին տուգանել 50.000 դրամով, ևս 3000 դրամ գանձել հօգուտ Հայաստանի Հանրապետության ոստիկանության։ Դատավոր Արծրուն Միրզոյանը բավարարեց ոստիկանության հայցը՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին մեղադրելով հասարակական կարգի պահպանության ընթացքում ոստիկանների պահանջին չենթարկվելու մեջ:
Հարցը վերբերվում էր Տիգրան Խզմալյանի և «Ապամոնտաժողների բրիգադի» մի քանի այլ անդամներին, որոնց նկատմամբ մեղադրանք էր ներկայացրել ոստիկանությունը, ըստ որի նրանք ապրիլի 15-ին Մաշտոցի պուրակում, չենթարկվելով ոստիկանությանը, փորձել էին ապամոնտաժել ապօրինի տեղադրված կրպակները։
Դատարանի որոշման հրապարակման ժամանակ ներկա էին նաև Մաշտոցի պուրակի ակտիվիստները, ովքեր կրում էին «Ոտքի´, կամակատարն է գալիս» գրությամբ պաստառ։ Դատավճռի հրապարակումից հետո նրանք մեջքով շրջվեցին դեպի դատավորն ու դուրս եկան դահլիճից։
«Դատավճիռը սպասելի էր, և ես շատ գոհ եմ վճռից, քանի որ անարդարադատության համակարգն անկեղծ գտնվեց և կատարեց անարդարադատություն։ Մենք տեսանք, որ երիտասարդ բնապահպանները սպառեցին արդարության հասնելու բոլոր սահմանադրական, օրենսդրական, իրավական հնարավորությունները և դիմեցին քաղաքացիներին։ Մենք, որպես քաղաքացիներ, ի կատար ածեցինք քաղաքացիական դատարանի որոշումը, ուստի այս այսպես կոչված դատարանն ընդամենն ապացուցեց, որ մենք իրավացի էինք՝ չճանաչելով անարդարադատության համակարգը Հայաստանում, չճանաչելով ոստիկանության հրամանները, որովհետև նրանք անօրինական գործողություններ են պաշտպանում, և զավեշտ է, որ անօրինականությունը պաշտպանելու ընթացքում իրենց գործողությունները համարում են օրինական, իսկ մեզ մեղադրում են այսպես կոչված օրիանակ պահանջներին չենթարկվելու մեջ։ Չի կարող անօրինականությունը պաշտպանվել օրինական ձևով։ Սա տրամաբանական շարունակությունն է և՛ վերջին ընտրությունների, և՛ առաջիկա այսպես կոչված ընտրությունների, սա արդյունք է մեր մեկուկես տասնամյակի քաղաքական զավեշտական գործընթացի»,-լրագրողներին ասաց Խզմալյանը։
Խզմալյանը չբացառեց, որ խորհրդակցելուց հետո ինքն ու մյուս ապամոնտաժողները կբողոքարկեն իրենց նկատմամբ կայացված դատավճիռը։
Արյունալի գործողությունների ողբերգական շարքը կրկնվում է հայ-ադրբեջանական սահմանին մարդկային մեծ կորստի գնով: Ամեն անգամ, երբ ղարաբաղյան հակամարտության նպատակով բարձրաստիճան պաշտոնյանների այցելություններ կամ միջազգային հանդիպումներ են պլանավորվում, Ադրբեջանն անպայման հարձակումներ է իրականացնում հայ սահմանապահների վրա, ինչի հետևանքով գրանցվում են բազմաթիվ զոհեր:
Ադրբեջանի ղեկավարները հույս ունեն, որ նման թշնամական գործողություններով միջնորդ երկրների ուշադրությունը կհրավիրեն հակամարտության կարգավորման հրատապության վրա՝ ճնշում գործադրելով Հայաստանի ղեկավարության վրա, որպեսզի վերջինս Արցախի հարցում տարածքային զիջումների գնա:
Անցյալ շաբաթ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցելեց կովկասյան հանրապետություններ: Երևան ժամանելու օրն ադրբեջանական ուժերը հարձակում գործեցին հայկական երկու դիրքերի վրա, ինչի հետևանքով երեք զինծառայող զոհվեց, շատերն էլ վիրավորվեցին: Հաջորդ օրերին գրանցվեցին ադրբեջանական այլ հարձակումներ, որոնք ստիպեցին հայերին հակահարված տալ, ինչի հետևանքով հիմնականում ադրբեջանական կողմը կրեց տասնյակ կորուստներ:
Հայերն ակնկալում էին, որ առաջին հարձակումից հետո պետքարտուղար Քլինթոնը խստորեն կդատապարտի Ադրբեջանին: Անկասկած, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունը հաշվարկված էր այնպես, որ այն համընկնի Քլինթոնի՝ Հայաստան կատարած այցի հետ: Սակայն պետքարտուղարը կոչ արեց երկու պետություններին զերծ մնալ ռազմական գործողություններից՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտությունը «կարելի է լուծել բացառապես խաղաղ միջոցներով»: Քլինթոնի անընդունելի հայտարարությունը ագրեսորներին հավասարեցրեց զոհերի հետ: Ավելին, չդատապարտելով ադրբեջանական հարձակումները` նա իրոք քաջալերեց Ադրբեջանին, որպեսզի հավելյալ ագրեսիվ գործողությունների դիմի Հայաստանի դեմ:
Քանի որ բոլորը քաջատեղյակ են, որ Ադրբեջանը նմանատիպ հարձակումները պլանավորում է այնպես, որ դրանք համընկնեն բարձրաստիճան պաշտոնյաների՝ տարածաշրջան այցի հետ, ապա մինչև ճանապարհ ընկնելը պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պետք է զգուշացրած լիներ Ադրբեջանին, որ վերջինս զերծ մնա որևէ թշնամական գործողություններից տարածաշրջանում իր գտնվելու ընթացքում:
Պետական դեպարտամենտը պետք է Ադրբեջանի կառավարությանը խորհուրդ տված լիներ, որ Քլինթոնի այցի ընթացքում հրադադարի ցանկացած խախտում անձնական վիրավորանք կհամարվեր հատկապես պետքարտուղարի համար`չթողնելով նրան այլ ընտրություն, քան չեղյալ հայտարարեր իր` Բաքու այցը: Նույնիսկ եթե նախապես նման զգուշացում չտրվեր, այնուամենայնիվ հարձակումներից հետո Քլինթոնը պետք է հրաժարվեր Բաքու իր այցից: Ցավոք, քարտուղարն ադրբեջանական նավթը հայկական արյունից բարձր գնահատեց: Իր այս քայլերով նա վնաս հասցրեց ԱՄՆ-ի միջազգային հեղինակությանը և բարոյական կերպարին:
Քանի որ սա կարող է լինել Քլինթոնի տարածաշրջան վերջին այցը (տարեվերջին նա
հեռանում է պետական ծառայությունից), ցավալի է, որ նա իր հետևում կթողնի բռնության և հակամարտության, այլ ոչ թե խաղաղության և հաշտեցման ժառանգություն: ԱՄՆ պետքարտուղարը հավանաբար եկել էր Երևան և Բաքու` խրախուսելու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, սակայն տարածաշրջանում նա առաջացրեց ավելի անկայունություն, քան նախկինում:
Մեկ այլ գործոն, որը խրախուսեց ադրբեջանական հարձակումները 1994 թվականից ի վեր զինադադարի խախտմանը հայերի կողմից ոչ արժանի հակահարված տալն էր: Պարզապես կրակ արձակելով` հայերը չէին կարողանա զսպել ադրբեջանական ագրեսիան: Պետք է ձեռնարկվեին այլ քայլեր հասկացնելու ալիևյան վարչակազմին, որ հրադադարի խախտումը թանկ կնստի նրանց վրա: Պատասխան կրակ արձակելու փոխարեն հայերը պետք է չեզոքացնեին հարձակումներ նախաձեռնող ադրբեջանական ռազմական դիրքերը:
Չնայած ոմանք մտավախություն ունեն, որ հայերի կողմից ավելի ուժեղ հակազդեցությունը կհանգեցնի լայնատարած բախումների, այնուամենայնիվ նման մտահոգություններն անտեղի են, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմ մղելու, ինչպես փաստում է ռազմական փորձագետների մեծ մասը: Վաղաժամ պատերազմ սկսելու դեպքում լուրջ վտանգ կա, որ ադրբեջանցիները կկորցնեն հավելյալ տարածքներ և կունենան հսկայական տնտեսական կորուստներ:
Ադրբեջանական հետագա ագրեսիան կանխելու և հայկական կողմի զոհերի թիվը նվազեցնելու նպատակով, ստորև ներկայացված են յոթ առաջարկներ, որոնք կարող է նախաձեռնել Հայաստանը, եթե Ադրբեջանը շարունակի խախտել հրադադարի ռեժիմը`
— հակահարված տալ՝ նշանակետ բռնելով Ադրբեջանի նավթի արդյունաբերության վրա, ոչնչացնելով գազատար և նավթատար խողովակները: Լավագույն պաշտպանությունը լավ հարձակումն է:
— ձեռնարկել քայլեր՝ ադրբեջանական դիպուկահարներին չեզոքացնելու ուղղությամբ, ովքեր պարբերաբար նշանակետ են բռնում Հայաստանի սահմանապահների և մոտակա գյուղերի խաղաղ բնակչության վրա:
— յուրաքանչյուր հարձակումից հետո անորոշ ժամանակով դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ: Չի կարելի խոսել խաղաղության մասին և միևնույն ժամանակ կռվել:
— պահանջել բոլոր երկրներից զերծ մնալ Ադրբեջանին զինամթերք վաճառելուց:
— հորդորել ՀԱՊԿ-ին (հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն)՝ պաշտպանական դաշինքին, որի կազմում մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկիստանը, որպեսզի նրանք զգուշացնեն Ադրբեջանին, որ Հայաստանի վրա հետագա ցանկացած հարձակման դեպքում, ՀԱՊԿ-ի անդամ երկրները հավաքական ռազմական հակահարված կտան:
— հայտարարել, որ Ղարաբաղի հակամարտության հարցերում Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը համարվում է թշնամական արարք և ուստի հետ վերցնել հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը:
— ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն և հրավիրել այլ երկրներին վարվել նույն կերպ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
«Առավոտը» ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվել է՝ ճի՞շտ է, որ այսպես ասած «գոլդ» կաբինետները ՀՀԿ-ականներն իրենց են վերցրել, նրանց թողել են վատերը, փոքրերը:
«Պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Ամեն մարդու պիտի հասնի այն, ինչ ինքը ամենաշատը փայփայում է: Ես երջանիկ եմ, եթե իրենք երջանկանում են իրենց գոլդ համարներով: Հա, նորմալ է, մենք երջանկության այլ աղբյուրներ ունենք՝ արդարությունը, ազատությունը, հոգեւոր արժեքները, սերը»:
Պարոն Զուրաբյանը չարձագանքեց այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանին էլ է հասել այդ գոլդ կաբինետներից, ասում են՝ Տիգրան Արզաքանցյանի սենյակն է վերցրել:
Նախկին խորհրդարաններում պարբերաբար ձեռնամարտի տեսարանների ենք ականատես եղել: Հարցին՝ հաշվի առնելով, թե ուժեղ տղերք կան, կռված տղերք կան, բախումների պատրա՞ստ եք՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես կարատե պարապել եմ»: ՀԱԿ համակարգողը նաեւ ասաց, որ իրենց խմբակցությանը դեռ մեքենա չեն տրամադրել»:
«Առավոտ».
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն հունիսի 11-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ Իմոն Գիլմորին:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը կարևորել է նրա այցը` տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու առումով: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ դերը մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում և անհրաժեշտ է համարել այդ փոխգործակցության շարունակականությունը:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել` ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ը անաչառ դիտորդական առաքելություն անցկացնելու` նշելով, որ Հայաստանը գնահատում է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի անկողմնակալ զեկույցը : Նրա խոսքով` Հայաստանի Նախագահը և իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները լինեին ժողովրդավարական, ազատ ու թափանցիկ:
ԵԱՀԿ գործող նախագահ Իմոն Գիլմորը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` հաջողություններ մաղթելով հետագա գործունեության ընթացքում: Նա բարձր է գնահատել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները` այդ գործընթացում կարևոր դեր վերապահելով Ազգային ժողովին:
Գիլմորը կարևորել է 2011թ. համաներումը, որն, ըստ նրա, կարևոր նշանակություն է ունեցել երկրում ներքաղաքական կայունությունն ամրապնդելու գործում: Նա նկատել է, որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջողությանը մեծապես նպաստել է ԱԺ կողմից ընդունված բարեփոխված Ընտրական օրենսգիրքը, որտեղ ներառված են նաև ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ փորձագետների առաջարկները :
Նա կարևորել է նաև «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի ընդունումը : ԵԱՀԿ գործող նախագահը անհրաժեշտ է համարել ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ հետագա համագործակցության խորացումը և աջակցության պատրաստակամություն հայտնել:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին : ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ: «Մեր երկիրը բազմիցս ապացուցել է, որ հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով: Կողմերը պետք է զերծ մնան որևէ քայլերից, որոնք կարող են հավելյալ լարվածություն և խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վերջինիս համոզմամբ` ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլև տարածաշրջանի համար: ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների և ոտնձգությունների համար և դատապարտելով` նշել, որ միջազգային հանրությունը պետք է արժանի գնահատական տա Ադրբեջանի պահվածքին:
Գիլմորը նույնպես կարևորել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա, և շեշտել. «Մենք ուժի գործադրում չենք ընդունում, և հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել: Իրավիճակի որևէ սրում անթույլատրելի է: Պետք է շարժվել առաջ` դեպի խաղաղ կարգավորում»: Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով` ԵԱՀԿ գործող նախագահը հավաստիացրել է, որ իր ղեկավարած կառույցն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր:
Պտտվող լուրերի համաձայն, օրերս Մոսկվայում գտնվող հայտնի «Արարատ Հայաթում» իրար ևն հանդիպնլ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, «Տաշիր Գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամվելը, և Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Հանդիպման ընթացքում երեք տարբեր տրամաչափի մեծահարուստները քննարկել են ՀՀ-ում տիրող ներքաղաքական վիճակը, ինչպես նաև Տավուշի մարգում տեղի ունեցած միջադեպերը: Նրանք նկատել են, որ մինչեւ իրենք էլ մեծ «ոագմախով» չխառնվեն ազգի ու մասնավորապես Արցախի գործերի մեջ, բան դուրս չի գա: Իսկ որ ամենաուշագրավն է եղել այդ զրույցի ընթացքում ՌՄՀ նախագահ Արա Աբրահամյանը ազգի գործերը կարգավորելուց հետո անցել է բիզնես ոլորտին վերաբերող խնդիրներին: ՌՄՀ նախագահը ասել է, որ մտադիր է Մոսկվայում կառուցել «Արարատ Հայաթի» նմանությամբ մի շատ սվելի մեծ շինություն, որն իր գեղեցկությամբ անգամ մեր հակառակորդների աչքը կծակի: Թերթն ավելացնում է նաև, որ ժամանակին Արա Աբրահամյանը մեծ ճիգեր էր գործադրում նախկին ԱԱԾ պետ Կառլոս Պետրոսյանից չնչին գումարներով գնելու «Արարատ Հայաթում» ունեցած իր մասնաբաժինը, սակայն այդ փորձերը ապարդյուն էին անցել:
«Չորրորդ ինքնիշխանություն».
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.