04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Առաջին նախագահի՝ երկու հանրահավաքներում հնչեցրած կրքոտ քննադատությունը «ջղաձգվածների» և «մարգինալների» հասցեին շատերին վիրավորել է: Բայց եթե մի կողմ թողնենք կիրքը (որը պետք է ասել, առաջ Լևոն Տեր-Պետրոսյանին հատուկ չէր) և ընդունենք այդ պնդումները՝ որպես սառը գիտական արձանագրում, ապա դրանց մեջ ոչ մի նեղվելու բան չկա:
Որտե՞ղ եք դուք տեսել, որ երկրի քաղաքական օրակարգը ձևակերպեն հազարավոր կամ, առավել ևս, միլիոնավոր մարդիկ՝ «ժողովուրդը»: Աստված մի արասցե, եթե այդպես լինի:
Ոչ մի երկրում հասարակական սուր խնդիրների շուրջ «ազգովի» չեն մտածում՝մտածելու, կշռադատելու, վերլուծելու խնդիրը դրված է սահմանափակ քանակով մարդկանց վրա: Միշտ եղել են և կան իշխանավորներ, որոնք իրենց ապարանքներում նստած քեֆ են անում և երազում են, որ ոչ ոք այդ «ազգանվեր» գործին չխանգարի:
Միշտ եղել են, կան և կլինեն տրիբուններ, որոնք տարին երկու անգամ կամ երկու շաբաթը մի անգամ «ժողովրդի ցավն են տանում» և «նրա մատից փուշ են հանում» (իհարկե վիրտուալ փուշ): Եվ միշտ եղել են և կան մարդիկ (զգալի փոքրամասնություն) որոնք թե «քեֆ անողներին» և թե «փուշ հանողներին» ինչ-որ հարցեր են տալիս, առաջարկներ են անում և այլն: Այդ հարցերն ու առաջարկների նպատակը մեկ է՝ որ այդ երկու խմբերը շատ չդմբոյանան (այսպես ասենք, որ ոչ ոք չնեղանա)»,-գրում է թերթը:
Առավոտ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հնչած ելույթից, թերևս, ամենակարևոր հատվածը հետևյալն էր. «Ճանապարհը հստակ է` ամենասեղմ ժամկետներում գնալ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնել մեծամասնական ընտրակարգը` գնալ ընտրությունների: Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել ու մերժել համաժողովրդական շարժման պահանջները, ապա մենք և այլ քաղաքական ուժերով, փողոցում և հրապարակներոմ կանգնած, հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանությունների ստեղծում ու արտահերթ ընտրություններ»:
Թե ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, թե ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը երեկ մեր զրույցներում նշեցին, որ սա հենց այն ճանապարհային քարտեզն է, որի արդյունքում հնարավոր է անցնցում իշխանափոխություն: Մասնավորապես, խոսելով հանրահավաքից հետո իրենց քայլերի ու նպատակների մասին` Ստեփան Մարգարյանն ընդգծեց, որ թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, թե արտահերթ ընտրությունները իրենց վերջնական նպատակի բաղադրիչներից են. «Հանրահավաքը տվեց մեր անելիքների վերաբերյալ պատկերացումները, արդյունքները, ու Գագիկ Ծառուկյանի թված բոլոր այդ քայլերը, բոլորը միասին վերցրած, մեր հիմնական նպատակներից են», – ասաց Մարգարյանը: Վերջինիս խոսքով` իրենք հիմա աշխատելու են տարածքային միասնական շտաբեր հիմնելու ուղղությամբ։
Հայկական ժամանակ
Այսօր հոկտեմբեր 27-ն է, մեր պատմության ողբերգական օրերից մեկը. նաև խորհրդարանում սպանված քաղաքական այրերի մահվան հիշատակի օրը: Ստորև բերվող հոդվածը խոնարհում է նրանց հիշատակի առաջ:
Սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն մի շրջան կապված է Կարեն Դեմիրճյանի անվան հետ:
Այդ մարդը, ով Հայաստանը ղեկավարել է 14 տարի, ֆենոմենալ մի հատկություն ուներ. ժողովրդի կողմից սիրված լինելը: Կարելի է նույնիսկ պնդել, որ նա հայ իրականության այն բացառիկ գործիչն է, ով իր մահականացուն կնքեց հանրային վստահության ահռելի պաշար ունենալով:
Հասարակության զգալի մասի համար Կարեն Դեմիրճյանի կառավարման շրջանը՝ 1974-1988թթ, համարվում են բարեկեցության, բուռն շինարարության տարիներ: Այդ տարիների համար, Կոմկուսի առաջին քարտուղար լինելը՝ հավասարազոր էր առաջնորդ լինելուն: Պատահական չէ, որ այդ 14 տարիներն ասոցացվում են հենց Դեմիրճյանի անվան հետ, ու ժողովուրդն էլ նրան անվանում է Կարեն Շինարար՝ վերջինիս անվան հետ կապելով մետրոպոլիտենի, մարզահամերգային համալիրի և մնայուն այլ հաստատությունների կառուցումը:
Իհարկե, Կարեն Սերոբիչն ունի նաև քննադատներ. կան մարդիկ, որ պնդում են, թե հատկապես նրա կառավարման տարիներին ծաղկել է կաշառակերությունը, հովանավորչությունն, արհեստականորեն աճել է շրջանների թիվը և այլն:
Կարեն Դեմիրճյանին հաջողվել էր գտնել նաև կոմունիստական գաղափարախոսության և ազգայինի ներդաշնակության բանաձևը: Նրա կառավարման տարիներին ազգային գրականությունն ու մշակույթը զարգանում էին, Ապրիլի 24-ը նշվում էր պատշաճ մակարդակով, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի իր գործընկերներ Էդուարդ Շևարդնաձեի և Հեյդար Ալիևի՝ նա չէր քծնում Լեոնիդ Բրեժնևին և անտեղի նրան բաժակաճառային ելույթներ չէր ձոնում:
Մյուս կողմից՝ Սերոբիչը ոչ ստանդարտ իրավիճակում չկարողացավ արագ կողմնորոշվել: Երբ 88-ին Երևանում սկսվեցին զանգվածային հանրահավաքները՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջով, նա իրեն սահմանազատեց թե ժողովրդից, և թե Կրեմլի քաղաքականությունից:
Սա, թերևս, Կարեն Դեմիրճյանի կենսագրության ամենահակասական փուլն է, նաև մի կարճ շրջան, երբ նա կորցրեց հանրային վստահությունը, նույնիսկ սուլոցների արժանացավ Ազատության հրապարակում:
Նրան չներեցին նաև Մոսկվայում, մանավանդ որ՝ Կարեն Սերոբիչը բարդ հարաբերություններ ուներ 1985-ից ԽՍՀՄ-ը և ԽՄԿԿ-ն ղեկավարող Միխայիլ Գորբաչովի հետ:
Սակայն հասարակությունը բավականին արագ հիասթափվեց նորանկախ Հայաստանի առաջին իշխանություններից, Դեմիրճյանի երբեմնի հեղինակությունը կամաց-կամաց վերականգնվեց:
1992-ի ամռանը, կառավարության շենքի մոտ ես մասնակցում էի ուսանողական մի ցույցի ու հիշում եմ, թե հավաքված ժողովուրդն ինչպիսի խանդավառությամբ դիմավորեց շենքից դուրս եկող Կարեն Դեմիրճյանին:
Նա այդ ժամանակ ղեկավարում էր «Հայէլեկտրամեքենա» գործարանը և գլխավոր տնօրենի պաշտոնը պահպանեց մինչև 1999թ-ը:
1996թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ արդեն՝ Կարեն Սերոբիչի վերադարձի հարցում որոշակի քաղաքական, հասարակական պահանջարկ կար:
Այդ օրերի ՀԿԿ առաջին քարտուղար, իմ լավ բարեկամ, վաղամեռիկ Սերգեյ Բադալյանն ինձ հետ մասնավոր զրույցներում պատմել է, որ ինքը Դեմիրճյանին առաջարկել է վերադառնալ ՀԿԿ՝ կուսակցության կողմից նախագահական ընտրություններում առաջադրվելու նպատակով:
Կարեն Սերոբիչն առաջարկը մերժել է:
Նա պրագմատիկ մարդ էր և հասկանում էր, որ ժամանակները փոխվել են ու, հավանաբար, չի ցանկացել ընտրություններին մասնակցել ժամանակավրեպ բրենդով:
Նրա մերժումից շատ կոմունիստներ զայրացել էին. հիմա էլ ճանաչում եմ հավատավոր կոմունիստների, որ պնդում են, թե Կարեն Սերոբիչը լավ ղեկավար էր, բայց գաղափարական և արժեքային կայուն սկզբունքների կրող չէր:
Բայց մի մարդու, այնուամենայնիվ, հաջողվեց Դեմիրճյանին վերադարձնել քաղաքականություն:
Այդ մարդը՝ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանն է:
Ասում են՝ Կարեն Դեմիրճյանը 1998-ի նախագահական ընտրություններին մասնակցել է հենց Վազգենի հորդորով, որպեսզի հետո նշանակվի վարչապետ:
Գուցե այս վարկածը ճիշտ է, և նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանն իսկապես պայմանավորվածություններ է խախտել, որովհետև նախագահական ընտրություններին հաջորդեցին ներիշխանական հակասություններն, ինչն, իր հերթին, հանգեցրեց նրան, որ Վազգեն Սարգսյանը դաշինք կազմի ընդդիմության առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ:
1999թ-ին Հայաստանում օրինակելի խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որում համոզիչ հաղթանակ տարավ Սարգսյան-Դեմիրճյան տանդեմի գլխավորած «Միասնություն» դաշինքը:
Դաշինքին ժողովուրդն իրոք վստահում էր, ես դրա ականատեսն եմ եղել՝ այդ ժամանակ ղեկավարելով «Միասնություն» դաշինքի քարոզչությունը Նոր Նորք համայնքում:
Կարեն Սերոբիչը, 11 տարվա ընդմիջումից հետո, վերադարձավ հարազատ աշխատասենյակ՝ ընտրվելով ԱԺ նախագահ, վարչապետ նշանակվեց Վազգեն Սարգսյանը, նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերապահվեց«անգլիական թագուհու» կարգավիճակ:
Կարեն Սերոբիչը նախագահական ընտրություններից հետո ձևավորել էր ՀԺԿ կուսակցությունը՝ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ:
Այդ կուսակցության մեջ՝ գաղափական մարդկանց հետ միասին, քիչ չէին նաև պատեհապաշտները, ովքեր կուսակցությունը լքեցին Սերոբիչի եղերական մահվանից հետո, երբ ՀԺԿ-ն հայտնվեց ընդդիմադիր դաշտում:
Ինչևէ վերադառնաք 1999թ-ի խորդհրդարանական ընտրություններից հետո ստեղծված վիճակին, երբ երկրի փաստացի իշխանությունը պատկանում էր «Միասնության» առաջնորդներին և համառորեն լուրեր էին պտտվում, որ շուտով հրաժարական է տալու Ռոբերտ Քոչարյանը:
Գուցե այդպես էլ լիներ, եթե տեղի չունենար 1999թ-ի հոկտեմբերի 27-ի աննախադեպ ոճիրը, որին զոհ գնացին Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը և նրանց հինգ զինակիցները:
Ճակատագիրն այնպես դասավորվեց, որ իրենց մահականացուն միասին կնքեցին հայոց պատմության վերջին 25 տարվա ամենավառ անհատականությունները՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը:
Երրորդ Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ, սպանված առաջնորդների հետ՝ մենք հողին հանձնեցինք մեր ոգին և արժանապատվությունը:
Երկիրը կանգնեց աղետի առաջ, որպեսզի ինչ-որ մեկը դուրս գա «անգլիական թագուհու» կարգավիճակից…
Ս. Ս
Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարաններում, հիմնարկներում, հանքերում և բազմաթիվ այլ հաստատություններում աշխատակիցներին հստակ հրահանգված է անպայման ներկայանալ հանրահավաքին, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատակցի վրա պարտավորություն է դրված իր հետ բերել ևս 4 հոգու:
ԲՀԿ-ականները, փաստորեն, ջանք չէին խնայել հրապարակը մարդաշատ դարձնելու համար, ինչը նրանց, իրավամբ հաջողվեց:
Ասում են՝ Ծառուկյանը դրանով փորձում է ցույց տալ, որ կարող է Տեր-Պետրոսյանից շատ համակիր հավաքել Ազատության հրապարակում:
Ժամանակ
Երևանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին և նոյեմբերի 14-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.19.30-ից Ազատության հրապարակ — Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց — Հանրապետության հրապարակ — Նալբանդյան փողոց — Թումանյան փողոց — Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Մեկնարկելիք ոչ իշխանական եռյակի հանրահավաքը խոստանում է դարձյալ մարդաշատ լինել: Երևանի բոլոր հիմնական փողոցները լիքն են հանրահավաքի շտապող քաղաքացիներով:
Այս պահին մեծամասամբ մարզերից Երևան հասած ազատամարտիկներն են Կարապի լճի և Հյուսիսային պողոտայի հատվածներում խմբերով հավաքվել: Հրապարակում ի տարբերություն նախորդ հանրահավաքի՝ մեծ էկրան է տեղադրվել և հսկայական պաստառներ են փակցվել: Ի դեպ, կարմիր պաստառում նշված կոչի ուղղությամբ գործնական քայլեր չտեսնելու դեպքում սա կդառնա ոչ իշխանականների վերջին մարդաշատ հանրահավաքը:
Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելց հետո կանխատեսվում էր, որ նա պատժելու է բոլոր այն մարդկանց, ովքեր իր պաշտոնանկության ընթացքում իր դեմ էին դուրս եկել:
Ինքը՝ Խաչատրյանը, չէր էլ թաքցնում, որ «սև ցուցակ» ունի: Եվ ահա, Լիսկան գործի է անցել:
Ինչ վերաբերում է Լիսկայի «սև ցուցակին», Սյունիքից մեզ փոխանցեցին, որ վերանշանակված մարզպետը միջնորդավորված անձի միջոցով իր ցուցակում ընդգրկվածներին հրահանգում է աշխատանքից ազատվելու դիմումներ գրել:
Մասնավորապես նման հրահանգ է ստացել Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Կարեն Հարությունյանը:
Լիսկան աշխատանքից ազատել է տվել նաև Գորիսի կոմունալ տնտեսության պետի տեղակալ Սլավիկ Թունյանին: Վերջինս Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու ՏԻգրան Կարապետյանի ընկերն է:
Սուրիկ Խաչատրյանը հրահանգել է աշխատանքից ազատվելու դիմում գրել նաև տեղի «Փարոս» սոցիալական ծառայության աշխատակից Սուրեն Բակունցին. Նա էլ Տիգրան Կարապետյանի ազգականն է:
Հարվածի տակ է նաև Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, ով Բուդաղյանների դատի օրերին դատարանի բակում և ընդհանրապես մամուլում քննադատական հայտարարություններ էր անում Լիսկայի դեմ և ասում, որ նրա վերանշանակումն անթույլատրելի է:
Հայկական ժամանակ
Միակ հարցը, որին պետք է պատասխան տա այսօրվա հանրահավաքը, հետևյալն է՝ արդյոք ԲՀԿ նախպագահ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի՞, որ իր և իր կուսակցության նպատակը Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնից հեռացնելն է ու արտահերթ նախագահական ընտրություններում հաղթելը:
Մնացած բոլոր ձևակերպումները՝ որ կան թերություններ, արատներ, աղքատություն, արտագաղթ, կոռուպցիա, որ իշխանությունը չպիտի վերարտադրվի և այլն, դրանք թեև ճիշտ են, սակայն հեղափոխության կոչ իրենցից չեն ներկայացնում:
Ազատության հրապարակի հարթակի մնացած հռետորներն ավելի լավ, ճոխ բառերով կբացատրեն ժողովրդին, թե որքան վատ է իր վիճակը, թե ինչպես են իրեն թալանում, կեղեքում և այլն:
Ի դեպ, կարելի է նոր տեքստեր չգրել՝ բավարար է հարթակից կարդալ Արշակ Սադոյանի կամ, ասենք, Սեյրան Ավագյանի 20 տարվա հնության տեքստերը: Էմոցիոնալ ֆոնի առումով, մի խոսքով, ոչ մի խնդիր չկա: Բայց այդ բոլոր ելույթները պետք են, ինչպես սպորտում և շոու բիզնեսում են ասում՝ для разогрева:
ԲՀԿ առաջնորդից երկար ճառեր չեն պահանջվում՝ նա կամ կսահմանափակվի նախորդ թեմաներով, կամ էլ կպահանջի նախագահի անհապաղ հրաժարականը, բայց երկրորդ դեպքում պիտի բացատրի թե ինչպես է հասնելու նպատակին:
Առավոտ
Կառավարությունում սպասվող հրաժարականների թեմայի շրջանակում հիմա էլ խոսվում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հրաժարականի մասին: Ռեա՞լ է դա, թե՞ Դավիթ Հարությունյանի «թշնամիների» ցանկությունն է, պարզ կդառնա առաջիկայում, բայց կուլիսներում խոսվում է, որ Հարությունյանից ազատվելու ցանկությունը Սերժ Սարգսյանի մոտ է առաջացել և այն պահից, երբ նա կառավարությունում ընդարձակել է իր լիազորությունները:
Ի դեպ, վերջին օրերին խոսվում էր նաեւ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պաշտոնանկության մասին, և, ըստ լուրերի, նախատեսվում է այդ կառույցը միավորել ֆինանսների նախարարության հետ: Համենայնդեպս, այդպես է ուզում նախարար Գագիկ Խաչատրյանը: Սակայն կառավարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ դա առաջիկա օրերի հարց չէ, քանի որ այդ միավորման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա սուպեր կառույցից առանձնացնել որոշ տեսչություններ:
Հրապարակ
Ազգային ժողովը գնալով վերածվում է գեղի կլուբի, որտեղ երեսփոխաններն անցնում են անձնական վիրավորանքների:
Վարդան Այվազյանի և Նիկոլ Փաշինյանի թեժ բանավեճից հետո, ընդմիջման ժամին, արդեն առանց բարձրախոսների, լեզվակռվի են բռնվել Վարդան Այվազյանն ու Զարուի Փոստանջյանը, ով նիստի ժամանակ օգնության է հասել Նիկոլ Փաշինյանին՝ Վարդան Այվազյանին սաստելով:
Ընդմիջմանն արդեն պատգամավորներն իրար մեղադրել են «փողոցային» լինելու մեջ, և լեզվակռիվն այնքան է թեժացել, որ Վարդան Այվազյանը կորցրել է տիրապետումը. «Քո մարդն ա մեղավոր, որ դու ստեղ ես»,-ասել է նա Փոստանջյանին»:
Հրապարակ
-
-
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.