04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Ուղիղ միացումն՝ Ազատություն ռադիոկայանի
«Չնայած տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը երեկ դեռ շարունակում էր աշխատել և չին գործընկերների հետ էր հանդիպում, այդուհանդերձ, կառավարության կուլիսներում նրան փոխարինողի անունն է պտտվում՝ ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի, ով Հովիկ Աբրահամայանի մտերիմն է, իսկ տղան՝ Սերգեյը՝ վարչապետի խորհրդականը:
Թեև խոսվում է, որ Արմեն Գևորգյանն ինքնակամ է որոշել հեռանալ փոխվարչապետի պաշտոնից, և անգամ Սերժ Սարգսյանի հորդորները չեն ազդել, սակայն կառավարությունում չբացառեցին, որ նա կնշանակվի Ազգային անվտանգության խորհդրի քարտուղար, որը թափուր է մնացել Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո»,-գրել է «Հրապարակ» թերթը:
Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկվանից մեկնել է արձակուրդ և աշխատանքի կվերադառնա հոկտեմբերի 20-ից միայն:
Ըստ չճշտված տեղեկությունների, Բալասանյանն Արաբական Միացյալ էմիրություններում է:
Այն, որ Գյումրիի քաղաքապետը երեկվանից 10 օրով արձակուրդում է, մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև Բալասանյանի գործավարուհին: Վերջինս չի հայտնել, որ երկրում է գտնվում քաղաքապետը:
Նույն արձակուրդն ուշագրավ է նրանով, որ այսօր Գյումրիում սպասվում է ոչ իշխանական եռյակի հանրահավաքը, ու հարց էր առաջացել, արդյոք Բալասանյանը մասնակցելո՞ւ է այդ հանրահավաքին:
ԲՀԿ-ական քաղաքապետը, սակայն, ինչպես երևում է որոշել է իրեն «շառից, փորձանքից» հեռու պահել:
Սամվել Բալասանյանը փաստորեն, ոչ միայն Գյումրիի հանրահավաքի օրը Գյումրիում չի լինի, այլ նաև հոկտեմբերի 10 համապետական հանրահավաքի օրը Հայաստանում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ և Ռուսաստանին ծառայության գործում հաջողությունների ամենաջերմ մաղթանքներ:
Համոզված եմ, որ պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը, նախանշված նպատակներին հասնելու գործում սկզբունքայնությունը և հետևողականությունն այսուհետ ևս կծառայեն ռուսական պետականության ամրապնդմանը:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա զարգացող մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում: Այդ համատեքստում կարևոր նշանակություն եմ տալիս ձևավորված միջանձնային հարաբերություններին, որոնք, անկասկած, լրացուցիչ խթան են հանդիսանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման համար:
Գոհունակությամբ կարող ենք հաստատել, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հարստանում է համատեղ կարևոր նախաձեռնություններով, որոնք ընդգրկում են փոխշահավետ համագործակցության նորանոր ոլորտներ:
Ձեր հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում և ակտիվ աջակցությունը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու գործում, նույնպես արժանի են ամենախորը երախտագիտության:
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ բարօրություն, քաջառողջություն և նոր հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Եվ այսպես, քաղաքական դաշտում հստակություն մտավ: Երեկ Վանաձորում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Եռյակն ունի միասնական օրակարգ, և այդ օրակարգն իշխանափոխությունն է: «Այս իշխանությունը պետք է հեռանա»,-ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:
Տրամաբանական է մտածել, որ կուսակցական հիերարխիայում բարձր տեղ գրավող գործիչը չէր կարող զբաղվել ինքնագործունեությամբ, և իր այս հայտարարությունը համաձայնեցրել է իր կուսակցության առաջին դեմքի հետ: Հետևաբար, դա ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումն է:
Իսկ դա նշանակում է առնվազն երկու բան: Նախ՝ ոչ իշխանական ուժերի 12 պահանջներն այլևս արդիական չեն: Զավեշտալի կլինի օրակարգ կազմել հետևյալ հերթականությամբ. ա/ ես պահանջում եմ, որ հեռանաք, բ/ ես պահանջում եմ, որ դուք վերացնեք կարմիր գծերը:
Առաջին կետի համեմատությամբ «խամրում են» մնացած բոլոր կետերը: Պահանջները պետք է վերաձևակերպել այսպես. Դուք գնացեք, ես կգամ իշխանության, իսկ հետո նոր տալ խոստումներ՝ կվերացնեմ բոլոր կարմիր գծերը, արագաչափերը, բոլորին կազատեմ հարկերից, բանկային տոկոսներից, և այնպես կանեմ, որ Հայաստանում ձմռանը ծառերի վրա նարինջներ աճեն:
Երկրորդ հետևությունը, որը կարելի է անել քաղաքական դաշտի այս հսակեցումից, այն է, որ ինքը՝ «ոչ իշխանական ուժեր» արտահայտությունն այլևս արդիական չէ: Իշխանափոխություն պահանջում է հենց ընդդիմությունը, և Հայաստանում նա մշտապես հենց դրանով է զբաղված՝ մոտավորապես 1992թ.-ից:
Առավոտ
Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ կառավարության կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում: Մեր տեղեկություններով՝ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ Արմենչիկը, արդեն գրել է իր հրաժարականի դիմումը: Խնդիրն այն է, որ վերջինս այլևս չի ուզում աշխատել կառավարությունում:
Սերժ Սարգսյանն առանձնապես ծանր է տանում Արմեն Գևորգյանի հեռանալու փաստը: Նրա հանձնարարականով՝ Հովիկ Աբրահամյանը զրուցել է Գևորգյանի հետ՝ փորձելով հասկանալ նրա որոշման պատճառները:
Սակայն Գևորգյանը պնդել է հրաժարականի մասով, վստահեցնելով, որ ինքն ամեն ինչից գոհ է, և չկա մի բան, որ իրեն խանգարեր աշխատանքային գործունեության ընթացքում:
Արմեն Գևորգյանի փոխարեն այժմ նոր մարդիկ են փնտրվում:
Չորրորդ ինքնիշխանություն
Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսին։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես, մարդու իրավունքների հանձնակատարի դերը՝ ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության գործում։
«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորում ենք ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ՝ միջազգային այլ ատյանների հետ համագործակցությունը: Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի բոլոր հիմնական փաստաթղթերը և համապատասխան բարեփոխումներ է իրականացրել այդ ուղղությամբ», — ասաց նախարար Նալբանդյանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիլս Մյուժնիկսը նշեց, որ Երևան է ժամանել բավականին հագեցած աշխատանքային օրակարգով՝ նպատակ ունենալով առավել խորացնել Հայաստանի տարբեր կառույցների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հաստատված արյունավետ համագործակցությունը։
Նախարար Նալբանդյանը և հանձնակատար Մյուժնիկսը դրական գնահատեցին Հայաստան — Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրագործման ընթացքը։
Կարևորվեց ՀՀ կառավարության կողմից առաջիկա երեք տարիների համար հաստատված «Հայաստանի` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի» իրականացումը։
Նախարար Նալբանդյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի, տարրական մարդասիրական նորմերի կոպիտ խախտումների վրա, ինչի հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում:
Հյուրի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Հոկտեմբերի 6-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը՝ որպես իր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ, և այսուհետ ևս կշարունակի հետևողական ջանքերի գործադրումը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:
Հանդիպմանը քննարկվեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2013թ. սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու Կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։
Զրուցակիցները կարևորեցին ՀԱՊԿ անդամ պետությունների պետական սահմանների անվտանգության ապահովման նպատակով համագործակցության մեխանիզմների ամրապնդումը:
Հանդիպմանը անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներին։
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Ընդամենը մի քանի ամիս առաջ` 2014 հուլիսի 7-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Արմեն Հայրապետյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։ Իսկ այսօր նա արդեն նոր պաշտոն ունի և բավականին հետաքրքիր կենսագրություն.
Արմեն Հայրապետյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1961 թ. 7 մայիսի, ք. Երևան
Կրթություն
1978 – 1983 թթ. – Երևանի Վ. Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, պատմության և անգլերենի ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1983 թ. – Արտաշատի շրջանի Դիմիտրովի միջն. դպրոցի պատմության ուսուցիչ
1985-1986 թթ. -Արտաշատի շրջանի Դիմիտրովի միջն. դպրոցի պատմության ուսուցիչ
1986 -1991 թթ. – ՀԼԿԵՄ Կենտկոմ` սովորող երիտասարդության բաժնի հրահանգիչ, սեկտորի վարիչ, միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության բաժնի վարիչի տեղակալ
1991 – 1992 թթ. – «Սփյուռք» ասոցիացիայի փոխնախագահ
1992 թ. առ այսօր – «Մարկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի փոխնախագահ, գլխավոր տնօրեն
2010 – 2011 թթ. – ՌԴ «Յամա վ Շչերբինկե» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
2011 – 2012 թթ. – ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
2014 թ. հուլիսի 7-ից՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
1983 -1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում, լեյտենանտ: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է:
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» օրենքը, ինչի դեմ բողոքի ակցիաներ են անում մի շարք փոքր եւ միջին ձեռներեցներ: Ըստ նրանց, օրենքը պահանջում է փաստաթղթաշրջանառություն ցույց տալ, ինչը իրենք ի վիճակի չեն անել:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով այս խնդրին, պարզաբանում է, որ այս երևույթը հասարակության մեջ նորություն է ներկայացնում: Բացի շրջանառության հարկից ուրիշ հարկեր պետությունը փոքր և միջին բիզնեսից չի վերցնում: Այսինքն՝ ասում ենք հետևյալը՝ 60 միլիոնի շրջանակներում միայն շահութահարկ է վերցվում մեկ տոկոսի չափով, որը տարեկան կկազմի մոտավորապես 500.000 դրամ: Այսինքն, դու փոքր ես չենք ուզում, որ բյուջեի ձևավորմանը մասնակցես, ազատում ենք այդ պարտականությունից, բայց միևնույն ժամանակ էլ ասում ենք, որ պետք է որևիցե գրանցում լինի, որ կարողանանք տեսնել ձեր շրջանառությունը 60 միլիոնից ավել է, թե համապատասխանում է օրենքին:
Ըստ էության, երբ ուսումնասիրում ենք հիմնական մասը 100-150 միլիոնի շրջանառություն են ունենում: 60 մլն-ից ավելն արդեն ցիվիլ հարկային դաշտ է մտնում, իսկ իրենց դա ձեռք չի տալիս, պետությունը դա անում է, որպեսզի ստվերից դուրս գան մարդիկ, կարողանան իրենց բյուջեն ունենալ:
Այս երկու օրվա ընթացքում ես կարողացա կառավարությանը համախմբել: Քննարկեցինք և որոշեցինք, որ մի քանի ամիս այդ տուգանքները չլինեն, մինչև ժողովրդին կարողանանք սովորեցնել, թե փաստաթուղթն ինչ է և փաստաթղթերի ոլորտն ինչպիսին է: Ֆինանսների նախարարությունը դա կկազմակերպի, չնայած, ես կարծում եմ, որ բոլորն էլ շատ լավ գիտեն, սակայն ասում են՝ մենք չենք կարող, մենք հո տնտեսագետ չենք , որ հաշվենք, և այլն, և այլն, բայց սրանք զուտ պատրվակներ են:
Խնդիրը «Հայկական Վարկածը » խնդրեց պարզաբանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանին. «Հարկը որպես այդպիսին փոքր և միջին գործունեություն ծավալողների համար ըստ էության միարժեքորեն լավն է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ընդհանուր շրջանառության 3,5 տոկոսից պարտավորությունները իջեցվում են մինչև մեկ տոկոսի սահմանը. սա արդեն փոքր և միջին բիզնեսի համար ակնհայտորեն լավ է, սակայն այստեղ փաստաթղթաշրջանառության կտրվածքով ամրագրված են մի շարք դրույթներ, որոնց իրականացումը չափազանց դժվար է, իսկ շատ դեպքերում մինչև անգամ անհնար, այսինքն՝ անկախ այն հանգամանքից, որ տոկոսադրույքի այդ մակարդակը իջնում է, բայց վաճառողը չի կարողանում մնացած պահանջները կատարել և այդպիսի դրական քայլը իր համար դառնում է ոչինչ: Վատագույն դեպքում, որպեսզի վաճառողը չընկնի դժվարությունների դաշտ կամ ընդհանրապես ստացվի, որ օրենքը չի կարող կատարել, ուրեմն նման սուբյեկտները պետք է պարզապես ստիպված դադարեցնեն իրենց գործունեությունը. հիմա ողջ խնդիրը սա է: Ես կարծում եմ, որ ուղղակիորեն անհնար է փոքրի բիզնեսի միջոցով խոշոր բիզնեսը ստվերից հանել և հարկային դաշտ դուրս բերել:
Ավելի վատ, որ համապատասխան մասնագետները ասում են, թե, եթե այդպիսի դեպք լինի, ուրեմն թող նրանք հայտնեն, որ խոշորները համապատասխան փաստաթղթեր չեն տալիս.սա, ըստ էության, կենտրոնացված կառավարման տարիներին կոչվում էր լրտեսություն, դավաճանություն, որը մարդ արարածի համար ընդհանրապես ցանկալի չէ, մասնավորապես այս պահի համար, առավել ևս այն պարագայում, որ պետությունը ունի լծակներ բոլոր տնտեսավարող սուբյեկտների դեմն առնելու , որոնք հակված են օրենքի պահանջները չկատարելու, մասնավորապես խոշոր հարկատուները, որոնք այդ դաշտից հեռու են մնում, ուրեմն ես սուր հակված եմ մտածելու, որ ոչ թե նրանք պարզապես չեն կատարում պարտավորությունները, այլ շատ բարձր մակարդակներից ունեն հովանավորություն, ինչից ելնելով՝ նրանք վարվում են հենց այդպես և ունենալով այդպսի հովանավորչություն՝ ուղղակի ծիծաղելի է, որ նրանք որևէ մեկին կարող են թուղթ տալ»:
Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով էլ՝ չի բացառվում, որ ոմանք ուղղորդում են փոքր ձեռնարկատերերին և միտումնավոր շփոթ են առաջացնում այս դաշտում:
«Ինձ մոտ իրոք տպավորություն կա, որ փոքր բիզնեսին ոմանք ուղղորդում են, որովհետև, եթե իրենց հստակ ասվել է` եթե մերժում են տալ փաստաթուղթ, կլինի խոշորից, կամ մանրից, կարող են ասել, չեն տալիս, մատնանշել աղբյուրը: Հայաստանում բարդույթ կա, իրենց խաբում են, իսկ իրենք ամաչում են աղբյուրը մատնանշել: Այսպես, կամ պիտի շարունակենք գուրգուրել ստվերը, սիրել, պաշտել այն խոշոր ձեռնարկատերերին, որոնք արհամարհում են ժողովրդին, պետությանն էլ թալանում են, կամ պիտի խիզախ լինենք: Այստեղ հստակ քաղաքացիական դիրքորոշում պետք է դրսևորել: Օրենքի ընդունմանը պետք է նախորդեին իրազեկումը և հանրային բաց քննարկումը: Սրանց թերի լինելու պայմաններում դժգոհությունը կարող է լինել այնպիսին, ինչպիսին հիմա է»:
Սեդա Ավետիսյան
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.