04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը:
«Այս պահին կդժվարանամ հստակ ասել, թե ինչ կհետևի, բայց մի բան ակնհայտ է` ԵԽԽՎ-ն եթե շարունակի այդպիսի ձևակերպումով զեկույց պատրաստել, դա անպայման իր բացասական ազդեցությունն ունենալու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում», – «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» թեմայով զեկույցի նախապատրաստմանը` ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա հիշեցնում է, որ Մինսկի խումբը միջազգային կառույցներին բազմիցս կոչ է արել համահունչ լինել իրենց դիրքորոշումներում` Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացին ու դրանցում տեղ գտած ձևակերպումներին։
«ԵԽԽՎ-ն, ցավոք, տուրք տվեց ավելի շատ ադրբեջանական լոբբիստական գործունեությանը և խավիարային դիվանագիտությանը, քան ելավ հավասարակշռված մոտեցումներից։ Իհարկե, խոսքը ոչ բոլոր պատգամավորների մասին է։ Ես չեմ կարծում, որ խոհրդարանական համագործակցության համար դա դրական կամ էֆեկտիվ ազդեցություն կարող է ունենալ նաև հետագայում»,- ասաց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը՝ ընդհուպ հարաբերությունների դադարեցո՞ւմ, Արտակ Զաքարյանը կրկնեց, որ այս պահին կդժվարանա առավել հստակեցումներ մտցնել, քանզի շատ բան կախված է նաև վեհաժողովի հետագա մոտեցումներից ու դրսևորումներից:
Առավոտ
Ի պատասխան թերթի հարցի՝ կիսո՞ւմ է վերջին շրջանում ԲՀԿ-ի դրսևորած ընդդիմադիր կեցվածքը և պատրաստվո՞ւմ է արդյոք հոկտեմբերի 10-ին մասնակցել եռյակի հանրահավաքին, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանն ասաց. «Ես երկրի նախագահին հարգում եմ և իրա ընտրություններին Հայաստանի Հանրապետության մեջ ամենաշատ ձայնը ես եմ տվել, էտի գիտեն բոլորը: Ուրեմն էլ էդ հարցերով ինձ չդիմեք»:
Դիտարկմանը՝ ինքը հիմա ԲՀԿ-ակա՞ն է, թե՞ Հանրապետական, Կարո Կարապետյանն արձագանքեց. «Դա ի՞նչ կապ ունի», ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
Ժամանակ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին և, ինչպես սահմանում է փաստաթղթի 1-ին հոդվածը, սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Նույն պահից ԵՏՄ մարմինների ակտերը ենթակա են կիրառման ՀՀ տարածքում:
Պայմանագրի 1-ից 5-րդ հավելվածներով սահմանվում են միջազգային այն 29 պայմանագրերի ցանկը, որոնց միանալու է Հայաստանը, այդ պայմանագրերի փոփոխությունները, անդամակցության պայմանները և անցումային դրույթները, ցանկն այն ապրանքների և դրույքաչափերի, որոնց հանդեպ ՀՀ կողմից անցումային շրջանում կիրառվում են ԵՏՄ Միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր և այլն: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպել բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հանդիպմանը ԼՂՀ վարչապետը պատասխանել է ներկաներին հուզող հարցերի. ի պատասխան այն հարցին, թե արդյոք հնարավոր է ԵՏՄ ՀՀ-ի անդամակցությունից հետո ԼՂՀ և ՀՀ միջև մաքսակետ գործի, Ա. Հարությունյանը, մասնավորապես, ընդգծել է. «Երկու պատասխան նշեմ: Առաջին՝ բացառվում է մաքսակետ ունենալ ԼՂՀ և ՀՀ միջև: Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ներկա հսկիչ կետերը շփոթում են մաքսակետերի հետ, այնինչ դրանց գործառույթն ուղևորափոխադրումներն ու ապրանքաշրջանառությունը վերահսկելն է: Երկրորդ՝ անհնար է մաքսակետ ունենալ, քանի որ դա նշանակում է սահմանի վերահսկողություն սահմանապահների կողմից, իսկ ԼՂՀ և ՀՀ-ի միջև առկա են տասնյակ ճանապարհներ, որոնց հսկողությունը տեխնիկապես անհնար է»:
Վարչապետը, պատասխանելով հարցին, թե կառավարությունը որքանով կարող է մեղմացնել Ստեփանակերտի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման սոցիալական հետևանքները, ընդգծել է, որ տարիներ առաջ այդ ոլորտը զգալի բարելավման է ենթարկվել կառավարության աջակցությամբ: «Որոշ ժամանակ անց խնդիրներ են ծագել ծախսերի սպասարկման հարցում, և «Արցախի ներդրումային հիմնադրամի» միջամտությամբ վերակառուցվել է ծառայություն մատուցող ընկերության վարկը: Երկար ժամանակ մեզ հաջողվել է հետաձգել սակագնի բարձրացումը մինչև աշխատավարձերի ու թոշակների նշանակալի աճը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Ա. Հարությունյանի խոսքով՝ աշխատավարձային քաղաքականության մեջ իրագործված վերջին բարեփոխումներից հետո քաղաքապետարանը որոշել է թանկացնել հանրային տրանսպորտի սակագինը՝ 70-ից 100, որը, համաձայն անկախ ուսումնասիրությունների գնահատականների, անհրաժեշտ է համակարգի անխափան աշխատանքի կազմակերպման և դրա որակի բարձրացման համար: «Եթե խոսում ենք տրանսպորտի սակագնի սուբսիդավորման մասին, ապա այն պետք է իրագործվի ողջ հանրապետությունում: Փոխարենը նախատեսվում է հունվարի 1-ից սուբսիդավորել ուսանողների և սոցիալապես խոցելի մի շարք խմբերի ուղեվարձը՝ թե՛ Ստեփանակերտի, թե՛ շրջանային տրանսպորտից օգտվելու համար»,- ասել է Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ քննարկվում են մեխանիզմի կիրառման տարբերակները:
Այն հարցին, թե ինչպես է գործադիրը նախատեսում հիփոթեքային ծրագրի պայմանները երիտասարդության համար ավելի մատչելի դարձնել, Ա. Հարությունյանը պատասխանել է, որ կառավարությունում մշակվում է առավել մատչելի պայմաններով բնակարանների ձեռքբերման ծրագիր, և աշխատավարձերի ներկա մակարդակը առաջիկայում թույլ կտա այն հասանելի դարձնել առավել լայն խավերի համար:
Ուսանողներից մեկը, մտահոգություն արտահայտելով հանրապետությունում իրականացվող անտառահատումների վերաբերյալ, հարց է հնչեցրել, թե այն ինչքանով է վերահսկվում և ճիշտ կատարվում, որպեսզի հետագայում բնապահպանական խնդիրներ չառաջանան: Վարչապետը շեշտադրել է, որ կառավարության համապատասխան մարմիններն այդ ուղղությամբ հնարավոր վերահսկողություն են իրականացնում, սակայն երբեմն նման խախտումներ են գրանցվում հատկապես անհատների կողմից, ովքեր ծառահատումները կատարում են ոչ թույլատրելի հատվածներից:
«Անտառները մեր երկրի բնական հարստություններից են, և միայն այդ ոլորտում ավելի քան հազար աշխատատեղ է բացված: Կառավարությունը համապատասխան մասնագետներ է հրավիրել տարբեր երկրներից՝ այդ ռերսուրսը ճիշտ օգտագործելու ուղղությամբ փորձի փոխանակման համար: Իրականացվում է այնպիսի քաղաքականություն, որպեսզի անտառահատումները նպատակային լինեն, և անտառամաքրումներից գոյացած փայտանյութը պետական ծրագրերի շրջանակներում առավել շատ օգտագործվի Արցախում իրականացվող շինարարության մեջ»,–ընդգծել է Ա. Հարությունյանը:
Հանդիպմանը ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ հանդիպման նախաձեռնությունն իր կողմից է եղել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավարտվում է 2014 թվականը, և գործադիրն արդեն սկսել է գալիք տարվա պետական բյուջեի օրենքի պլանավորումը: Այդ համատեքստում, վարչապետի հավաստմամբ, նման հանդիպումների ընթացքում հնչած կարևոր առաջարկությունները հաճախ են ընդգրկվում ընդհանուր քաղաքականության մեջ: Նա ամփոփ անդրադարձել է հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, ինչպես նաև վերջին տարիներին գրանցված ձեռքբերումներին և բացթողումներին: Ա. Հարությունյանը նշել է, որ չնայած ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում զգալի կորուստներ են եղել, բայց կառավարությանը հաջողվել է տնտեսության այլ ճյուղերի՝ մասնավորապես, շինարարության, արդյունաբերության, էներգետիկայի հաշվին տնտեսական աճ ապահովել, և տարին կեզրափակվի ՀՆԱ-ի պլանավորված 8-10 տոկոս աճով: Խոսելով գալիք տարվա պետական բյուջեի ծավալների և սոցիալական ուղղվածության մասին՝ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ պետբյուջեն նախատեսվելու է 86-87 մլրդ դրամի շրջանակներում, որից 59 մլրդը կուղղվի աշխատավարձերին, թոշակներին, նպաստներին և սոցիալական այլ ծրագրերի:
Անդրադառնալով տնտեսության մեջ ԱրՊՀ ունեցած դերին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է, որ բավարարված չէ բուհի շրջանավարտների մասնագիտական որակից: Նա մտահոգություն է հայտնել նաև հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության, էներգետիկայի և գյուղատնտեսության նկատմամբ ուսանողների հետաքրքրության ոչ ցանկալի մակարդակից, որտեղ, չնայած բարձր աշխատավարձերին, բուհը դիմորդների պակաս ունի:
Թուրքական և արաբական լրատվամիջոցները հեղեղված են Սիրիայում գտնվող թուրքական տարածք հանդիսացող Սուլեյման Շահի դամբարանը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության՝ շուրջ 1000 զինյալների կողմից գրավման և շինության հսկողությունն իրականացնող ավելի քան 3 տասնյակ թուրք հատուկջոկատայինների գերեվարման մասին տեղեկատվությամբ (դեռևս ս.թ. մարտին դամբարանը հսկող պահակախումբը փոխարինվել էր թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներով):
Զուգահեռաբար ԹՀ խորհրդարանում արդեն այսօր ակնկալվում է այդ երկրի կառավարության կողմից ներկայացված՝ Թուրքիայի կողմից Սիրիայի և Իրաքի տարածքներում անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնելու լիազորության վերաբերյալ նախագիծը:
Մերձավորաևելյան տարածաշրջանում և դրանից դուրս վերջին շրջանում ձևավորված մի շարք իրողություններ՝ մասնավորապես՝ Արևմուտքի կողմից Անկարայի դեմ իրականացվող միջազգային լայնամասշտաբ ճնշումն՝ ԻՊ-ի դեմ ձևավորված կոալիցիային գործնական մասնակցություն ցուցաբերելու հարցում, թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում՝ հիմնականում քրդաբնակ Այն ալ-Արաբի (քրդական անվանումը Քուբանի) շրջանում վերջին 2 շաբաթներին ԻՊ-ի և քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի միջև ընթացող ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 150 հազար քուրդ փախստականների՝ սահմանը հատելու հանգամանքով առաջացած հումանիտար խնդիրներին զուգահեռ նաև Թուրքիայի տարածքի ուղղությամբ հաճախ ուղղվող կրակահերթերը և, անշուշտ, նաև իսլամականների կողմից Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի պապի՝ Սուլեյման Շահի դամբարանի գրավման հանգամանքը հավաստում են Թուրքիայի կողմից որևէ ձևաչափով Սիրիայի տարածք ուղղակի ռազմական ներխուժում իրականացնելու հնարավորությունը:
Ինչ խոսք, կանխատեսելի էր, որ թուրքական իշխանությունների կողմից նման որոշման կայացումը կարող էր բախվել նաև հասարակական լայն զանգվածների լուրջ դիմադրությանն, նվազագույն դեպքում դժգոհությանը՝ հաշվի առնելով ավելի քան 3.5 տարի շարունակվող սիրիական ճգնաժամի ընթացքում Սիրիայի տարածքից սպառնացող իրական վտանգի առաջացման գործում հենց Անկարայի գործուն դերակատարությունը: Ասել է, թե՝ Սիրիայում թուրքական պետության ուղղակի ռազմական միջամտությունն իրագործելու համար այդ երկրի իշխանություններին առավել էական հիմնավորումներ են հարկավոր: Ինչ խոսք, շատ ավելի ազդեցիկ փաստարկումներ կարող էին հանդիսանալ ներքին զինված հակամարտության շրջանակներում սիրիական բանակային ստորաբաժանումների կողմից հակակառավարական տարաբնույթ խմբավորումերի դեմ իրականացվող ռազմական հարձակումների հետևանքով Սիրիային սահմանկից թուրքական շրջաններին հասցված ուղղակի վնասի հանգամանքը, բայց, ավաղ, տևական ժամանակ է, ինչ Թուրքիայի հետ սահմանը վերահսկվում է բացառապես Անկարայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմադիր խմբավորումների, մասամբ նաև՝ քրդական ուժերի կողմից:
Այս պարագայում, բնականաբար, առավել պատեհ առիթ և ուղղակի սպառնալիք թուրքական պետությանը, քան միջազգային հանրության թիրախ հանդիսացած ահաբեկչական կազմակերպության կողմից վերոնշյալ պատմական հուշարձանի գրավման փաստն է, չէր էլ կարող լինել:
Մյուս կողմից, դամբարանի հետագա ճակատագիրն, ապա նաև դրա հետ կապված զարգացումները կարող են որոշակի պարզություն մտցնել Թուրքիայի և ԻՊ-ի միջև կասկածելի կապերի առկայության, գուցե նաև՝ հերքման հարցում: Սեփական բիրտ գործունեությունը, բռնություններն ու վայրագությունները մշտապես իսլամական իրավունքի դրույթներով հիմնավորող ծայրահեղական կառույցի թիրախում ոչ միայն հեթանոսներն ու այլադավաններն են՝ անկախ ազգությունից, այլև՝ նրանց հոգևոր ժառանգությունը, պատմամշակութային հարստությունը և ընդհանրապես որպես կուռք կամ երկրպագության առարկա հանդիսացող բոլոր երկրային կառույցներն ու շինություններն, անգամ՝ գերեզմանները: Այս համատեքստում, տրամաբանական է, գուցե նաև օրինաչափ, որ իսլամականների թիրախ դարձած, ասենք, շուրջ 3 հազարամյակի պատմություն ունեցող ասորական Քալհու պալատին, Սեթ, Իոնա, Դանիել մարգարեների գերեզմաններին, Դեր Զորի Սրբոց Նահատակած հայկական եկեղեցուն և մի քանի տասնյակ այլ հոգևոր, պատմամշակութային հուշարձաններին, մզկիթներին, եկեղեցիներին հասցված տարբեր աստիճանի վնասների ճակատագրին կարժանանա նաև Սուլեյման Շահի դամբարանը:
Իսկ իսլամականների նման գործողության հավանականությունն ունի հետևյալ բացատրությունը: Անվիճելի է, որ ԻՊ-ն իր տրամադրության տակ եղած հնարավոր ողջ ներուժով ի զորու չէ պահպանելու դամբարանի վերահսկողությունը թուրքական կանոնավոր բանակային ստորաբաժանումների ճնշման տակ: Հետևաբար, ծայրահեղական կառույցին մնում է սեփական գործելաոճին հավատարիմ ևս մի աղաղակող գործողությամբ լսելի դառնալ երկրագնի բոլոր ծայրերում, ինչպես, ասենք, արդեն մի քանի ամիս շարունակ Սիրիայում և Իրաքում խաղաղ բնակչության դեմ պարբերաբար իրականավող սպանդները, եզդիների ցեղասպանությունը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի 3 քաղաքացիների գլխատումը, մասամբ նաև՝ հայկական եկեղեցու պայթեցումը և այլն:
Ինչ վերաբերում է Թուրքիայի քայլերին, ապա դամբարանը և այն հսկող պահակախմբին փրկելու միակ ճանապարհը կրկին ԻՊ-ի հետ բանակցություններն են, բայց այս դեպքում զիջումները շատ ավելի էական և անթաքույց կլինեն, քան Մոսուլի հյուպատոսության անձնակազմի և նրանց ընտանիքների վերադարձման գործընթացն էր: Հակառակ դեպքում՝ Սուլեյման Շահի դամբարանի գրավումն, անխոս, կարելի է դիտարկել՝ որպես Անկարայի կողմից պատվիրված հերթական գործողություն…
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-հունական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:
Գագիկ Ծառուկյանի նախագահության թեման Հայաստանում շատ ակտիվորեն սկսեց շրջանառվել 2013թ.-ին նախագահական ընտրություններից առաջ, և ի վերջո ավարտվեց նրանով, որ Բրյուսել կատարած այցի ընթացքում ԲՀԿ առաջնորդին քաղաքավարի բացատրեցին, որ պետք է թողնել այդ հավակնությունը: Եվ Ծառուկյանը թողեց:
Այսօր, սակայն, ինչ-որ մեկին երևի թե պետք է, որ ԲՀԿ առաջնորդը վերստին հանդես գա նման հավակություններով, ըստ որում՝ արդեն նախագահական ընտրություններից շատ առաջ, երբ քաղաքական օրակարգում, այսպես ասած, դեռևս ընդամենը սահմանադրական փոփոխություններին դեմ կամ կողմ լինելու հարցն է:
Իհարկե, ինքնին հասկանալի է, որ այս հարցն իրականում, այսպես ասած կեղծ օրակարգ է, այսինքն այն ոչ մի կապ չունի ներիշխանական, ներհամակարգային բուն զարգացումների հետ, որոնց առանցքում, իհարկե, արդեն իսկ հայտարարված թավշե հեղափոխությունն է:
Իսկ թավշե հեղափոխությունն ունի հետևյալ տրամաբանությունը՝ ԲՀԿ-ն և, ի դեմս նրա՝ Գագիկ Ծառուկյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, կկարողանա՞ն համոզել ՀՀԿ-ական մեծամասնության մեծ մասին խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ իրենց կողմ անցնել և փոխել մեծամասնությունը, թե չեն կարողանա:
Ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել են հայ-հունական գործարար համաժողովին, որտեղ հանդես են եկել ողջույնի խոսքով: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը հայ-հունական գործարար համաժողովին
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ գործարարներ,
Տիկնա՛ յք և պարոնա՛ յք,
Ուրախ եմ ողջունել ձեզ հայ-հունական գործարար համաժողովի շրջանակներում: Նախագահ Պապուլիասի հետ մենք այսօր շատ ենք խոսել տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման մասին և այն մասին, թե ինչպիսի հնարավորություններ կան: Մեր խորին համոզմունքն է, որ մեր տնտեսական հարաբերությունները շատ են զիջում մեր քաղաքական և բարեկամական հարաբերություններին, և մեր խնդիրն է տնտեսական հարաբերությունները բերել-հասցնել մեր քաղաքական հարաբերություններին:
Տնտեսական երկարաժամկետ համագործակցության կարևորագույն գրավականներից մեկը վստահության մթնոլորտի ձևավորումն է, ինչը մեր երկրների և ժողովուրդների պարագայում հնագույն արմատներ ունի: Հայերի ու հույների բարեկամական և գործարար առնչություններն ունեն բազմադարյա պատմություն: Դարեր շարունակ ապրելով կողք կողքի՝ մենք ձեռք ենք բերել բազմաթիվ ընդհանրություններ, որոնք ակնհայտ են մեր ավանդույթներում, առօրյայում, մեր մտածելակերպում, ինչը մեծապես նպաստում է մեր գործարար շրջանակների միջև համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:
Այսօրվա գործարար համաժողովը շատ կարևոր է ինչպես մեր երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ մեր գործարարների համար նոր հնարավորություններ և նոր շուկաներ բացահայտելու տեսանկյունից:
Հարգելի՛ ներկաներ,
Հայաստանը հռչակել է և հետևողականորեն իրականացնում է «բաց դռների» ներդրումային քաղաքականություն: Շարունակվում են օրենսդրական փոփոխությունները, որոնք միտված են ներդրումային և գործարար միջավայրի հավասար, կայուն և կանխատեսելի զարգացմանը: Ստեղծվել են նաև պետական աջակցության մեխանիզմներ` ուղղված նոր ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և արտահանման ծավալների ավելացմանը: Բերեմ մի քանի օրինակ: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվում է 200 մլն դրամ և ավելի ներդրումներ կատարելու դեպքում / իսկ 200 մլն դրամը ներդրումների առումով շատ մեծ գումար չէ և դա հավասար է մոտավորապես 400 հազար եվրոյի/ կազմակերպությունների և անհատների կողմից վճարվելիք ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետների հետաձգում մինչև երեք տարի: Հնարավորություն է տրվում երկարաձգել «Ժամանակավոր ներմուծում», և «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման, իսկ 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում` հետաձգել մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետները՝ երեք տարի ժամկետով: Ավելին, նորարարությանը, արտահանման ներուժի ավելացմանն ուղղված շատ, թե քիչ խոշոր ներդրումների դեպքում մենք պատրաստ ենք նաև ցուցաբերել անհատական մոտեցում՝ ընդունելով և կիրառելով հատուկ օրենք տվյալ ներդրումային ծրագրի մասին և տալ լրացուցիչ հարկային արտոնություններ, օրինակ՝ ազատելու նաև շահութահարկից :
Միաժամանակ, ՀՀ ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հեռանկարներ է բացում նաև օտարերկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ ԵՏՄ միասնական շուկա: Հայաստանում ներդրումներ կատարելու օգտին է խոսում նաև մեր երկրում որակյալ և կրթված աշխատուժի առկայությունը, որը ճկուն է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու առումով:
Հարգարժա՛ն գործարարներ,
Վերջին տարիներին մեր տնտեսության մեջ աճի տեմպեր ենք գրանցում հատկապես գիտելիքահենք ոլորտներում, որոնցից են՝ ՏՏ ոլորտը, դեղագործությունը, բժշկությունը, զարգանում է ֆինանսաբանկային համակարգը, ինչպես նաև ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը, կոնյակագործությունը, գինեգործությունը: Երեկ մենք պարոն Նախագահի և հունական պատվիրակության անդամների հետ այցելել ենք Արմավիրի մարզ՝ պարոն Էռնեկյանի կողմից հիմնադրված այգու և նոր կառուցված գինու գործարանին ընդհանուր գնահատական տալու: Ես ուրախ եմ, որ մեր գնահատականները համընկան, և մենք համարում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսության ապագան, վերամշակման արդյունաբերության ապագան հենց այդպիսին պետք է լինի: ՏՏ ոլորտի միջազգային առաջատարներն իրենց գրասենյակներն են բացում մեր երկրում: Այս ոլորտում Հայաստանում գործում է ավելի քան 380 կազմակերպություն, աշխատողների թիվը հասնում է 11 հազարի, տարեկան միջինում մենք արձանագրում ենք շրջանառության 20-25% աճ:
Բժշկագիտության ոլորտում նախաձեռնել ենք ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման, ժամանակակից գիտատար տեխնոլոգիաներով հագեցած, բժշկագիտության արդի միջազգային զարգացմանը համապատասխան կենտրոնի ստեղծումը՝ նպատակ ունենալով դարձնելու այն տարածաշրջանային նշանակության հաստատություն: Ես համոզված եմ, որ հայ-ամերիկյան գործակցությունն այս ոլորտում տալու է դրական արդյունքներ:
Թեև գյուղատնտեսության ոլորտը մեր երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության մեջ զգալի ծավալ է զբաղեցնում, այստեղ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, իմ կարծիքով, շատ մեծ են: Այս ոլորտում իրականացվել են մի շարք նախագծեր, որոնք, կարծում եմ, պետք է շարունակական բնույթ կրեն: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի գյուղական զարգացման և պարենի նախարարության միջև ստորագրված համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում այդ ոլորտում համագործակցության ընդլայնման համար:
Զարգացման և փոխշահավետ գործակցության լավ հեռանկարներ կան զբոսաշրջության ոլորտում: Հաշվի առնելով Հունաստանի հարուստ ավանդույթներն այս ոլորտում՝ Հայաստանը հետաքրքրված է հյուրանոցաշինությամբ, երկու երկրների զբոսաշրջային օպերատորների համատեղ ծրագրերի իրականացմամբ, զբոսաշրջային գրավչության վայրերի կառավարման ոլորտում փորձի փոխանակմամբ: Իրոք, եթե մենք կարողանանք հունական կազմակերպությունների հետ այս ոլորտում նորմալ համագործակցել, Հայաստանը շատ մեծ օգուտներ կունենա, իսկ գործարարները, ովքեր կզբաղվեն այս գործունեությամբ, անշուշտ, կունենան շահավետ բիզնես, որովհետև փորձը Հունաստանում շատ մեծ է: Հայաստանում մենք գրանցում ենք զբոսաշրջության զգալի աճ և այդ պարագայում, իհարկե, ես կարծում եմ, որ այստեղ համագործակցությունը կարող է շատ մեծ արդյունքներ տալ: Հայաստանը հռչակել է «բաց երկնքի» քաղաքականություն, որի նպատակն է դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող օդային փոխադրումների ընդարձակումն ու որակի բարելավումը: Այս քաղաքականությունն արդեն տալիս է իր արդյունքները. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը աճել է ավելի քան 25 տոկոսով: Մեր երկրների միջև կանոնավոր չվերթների ավելացումը նույնպես խթան կհանդիսանա զբոսաշրջություն զարգացման համար:
Համագործակցության լավ ներուժ կա նաև էներգետիկայի ոլորտում: Նախկինում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների օգտագործման բնագավառում փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը, էներգետիկ ոլորտի ներդրումային ծրագրերը, կարծում եմ, հիմա էլ հետաքրքրություն են ներկայացնում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջին 1-1,5 տարիների ընթացքում Հայաստանում բավականաչափ ուսումնասիրություններ են անցկացվել այս ոլորտում, և կան լավ այլընտրանքային աղբյուրներ:
Տիկնա՛ յք և պարոնա՛ յք,
Վստահ ենք, որ զարգացման կարևորագույն գրավականը որակյալ կրթությունն է ու մարդկային ներուժի խթանումը: Այս ոլորտում ևս կարող ենք համագործակցել, և մեր երիտասարդներին որակյալ կրթությամբ ապահովելու համար մենք նրանց ոչ միայն ուղարկում ենք արտասահման սովորելու, այլև գործուն ջանքեր ենք ներդնում այդ որակյալ կրթությունը մեր երկրում ապահովելու ուղղությամբ: Դրա վառ օրինակներից մեկը Դիլիջանի միջազգային դպրոցն է, որն այս տարի բացեց իր դռները 50 երկրից Հայաստան ժամանած 100-ից ավելի ուսանողների առջև։ Հայաստանում գործում են Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական համալսարանները: Հուսով եմ՝ նաև առաջիկայում հույն ուսանողները ցանկություն կհայտնեն Հայաստանում ստանալ կրթություն, միգուցե այնպես, ինչպես արդեն 18 տարիների ընթացքում մեր հայ երիտասարդները կրթություն են ստանում և առաջին հերթին՝ ռազմական կրթություն, Հունաստանի բարձր որակ ունեցող ուսումնական հաստատություններում:
Նախագահ Պապուլիասի հետ այսօր մենք կարևորեցինք տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության Հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի անցկացումը, որը հնարավորություն կընձեռի բացահայտելու այդ ոլորտներում առկա ներուժն ու նախանշելու զարգացման հեռանկարները:
Տիկնա՛յք և պարոնա՛յք, ավարտելով խոսքս` ձեզ մաղթում եմ հաջողություն և արգասավոր գործունեություն, ոչ միայն այն պատճառով, որ ես ցանկանում եմ, որպեսզի հայ և հույն գործարաները մեծ շահույթներ ստանան, այլ որովհետև առանց տնտեսական կապերի ամրապնդման, առանց բիզնեսմենների և նրանց բիզնեսի կայացման, անհնար է լուծել մեր երկրների, մեր կառավարությունների առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները, այսինքն՝ բիզնեսը զուտ միայն տնտեսական գործունեություն չէ, սա քաղաքականություն է և, միգուցե, ամենակարևոր քաղաքականությունը:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:
-
-
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.