04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ նա Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեմ «ջղաձգվողներից» է.:
«Ես ջղաձգվող մարդկանցից մեկն եմ, ես շարունակելու եմ ջղաձգվել, քանի որ, ինչպես ասվեց, Հայաստանի համար այսօր, քանի դեռ կա Ղարաբաղի հարց, ընդունելի չէ ո՛չ Մաքսային միությունը, ո՛չ ԵՄ-ն»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքում կրկնել էր ավելի վաղ հնչեցրած իր տեսակետը, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանն այլևս անշրջելի իրողություն է և հավելել, որ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել։
Կազմակերպության մեկ այլ անդամ էլ՝ Արայիկ Հարությունյանը, ևս մեկ անգամ մեջբերելով Ղազախստանի Նախագահի հայտարարությունները, ավելացրեց, որ այդ ամենից ակնհայտ է, որ իրենց նախկին և ներկա դիրքորոշումը ճիշտ է՝ Ղարաբաղը դարձել է շահարկման առարկա. նա հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախկին և ներկա դիրքորոշումը աշխարհաքաղաքական դաշինքներին չինտեգրվելու, կամ «ոչ, ոչ»-ի տարբերակն է:
ԵԽԽՎ հայկական պատվիրակության ՀՀԿ-ական անդամների մեջ հարաբերությունները բավական սրվել են, իսկ պատճառը ԵԽԽՎ վերջին նիստում Հերմինե Նաղդալյանի արկածներն են:
Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, այդ պատմությունից հետո պատվիրակության ՀՀԿ-ական մյուս անդամները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը, սկսել են բացահայտ կերպով չենթրկվել ու արհամարհել Հերմինե Նաղդալյանն՝ խուսափելով անգամ նրա հետ հարաբերվել:
Պատահական չէ, որ երեկ Նաղդալյանը եվրոպական իր արկածներին անդրադարձել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ Վրաստան մեկնած պատվիրակության կազմում ասուլիս տալիս, և ձախողումներն արդարացրել է Ադրբեջանի խավիարային դիվանագիտությամբ:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ անթույլատրելի է համարում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը՝ այն անվանելով ապտակ ժողովրդին:
Մեր տեղեկություններով՝ Քոչարյանը, ով ողջունել էր Հովիկ Աբրահամյանի նշանակումը, հիասթափված է նրա քայլերից: Ավելի ճիշտ նրանից, որ Հովիկ Աբրահամյանը չի արել այն տնտեսական փոփոխությունները, որոնց մասին խոսել է իրենց հանդիպման ժամանակ:
Ժամանակ
Երեկ Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած ոչ իշխանական եռյակի հանրահավաքը վատագույն դեժավյուների մի հսկայական հարուցիչ դարձավ:
Հանրահավաքը մինչև վերջ ընթացավ անորոշության ճնշող մթնոլորտում, երբ այնքան էլ հասկանալի չէր, թե ի՞նչ առիթով են մարդկանց հավաքել հանրահավաքի կազմակերպիչները:
Այս իրավիճակի կուլմինացիան դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը: Նա իր խոսքում անդրադառնում էր այն ուժերին, ովքեր Եռյակի պայքարին կմիանան առաջիկա ամիսներին, և սույն ակնարկը, թե հերթական այս պայքարն ամիսներ է տևելու, հավաքվածներին դուր չեկավ. «Հի՛-մա, հի՛-մա» սկսեցին վանկարկել մարդիկ:
2013թ.-ի ապրիլի 9-ին հենց այս վանկարկումներից հետո էր Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց բարձրանալ Բաղրամյան պողոտա, և պողոտայի մուտքին, հանդիպելով ոստիկանական շարքերին, որոշեց Վլադիմիր Գասպարյանի հետ երթով գնալ Ծիծեռնակաբերդ:
Այս անգամ «հիմա»-ներին ի պատասխան, նա ընդհատեց ելույթն ասելով, որ երկու րոպե ընդմիջում է վերցնում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի հետ խորհրդակցելու հետագա անելիքների վերաբերյալ:
Հենց հարթակում նա մոտեցավ Ծառուկյանին և Տեր Պետրոսյանին, ինչից հետո ամբիոնի մոտ եկավ Ծառուկյանն ու ասաց, որ այս հանրահավաքում ելույթ չի ունենա:
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը կիսատ մնաց, ապա ելույթով հանդես եկավ Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահի խոսքը կարծես 2008թ.-ից հետո նրա ունեցած վիճահարույց կտորների հավաքածու լիներ: Տարբեր ժամանակների ելույթներում այդ կտորները հնչել էին և արժանացել ոչ միանշանակ ճակատագրի, երեկվա ելույթում, ահա, մեկտեղվեցին և հավաքվեցին մեկ տեքստում:
Հայկական ժամանակ
Այսօր սպասվող երկու իրադարձություններից մեկը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը, ինձ խիստ մտահոգում է: Չգիտեմ, թե ինչ տնտեսական հետևանքների է դա բերելու: Կասկածում եմ, որ այդ միությանն անդամակցելը կամրապնդի մեր անվտանգությունը:
Ինձ մտահոգում է, որ Հայաստանը հայտնվելու է երեք երկրների շարքում, որոնք համաքայլ չեն ժամանակակից աշխարհի հետ, որոնք շատ հարցերում ավելի հետամնաց են, քան իմ երկիրը:
Երբ դու ընկերանում ես քեզնից լավերի հետ, ձգտում ես ընդօրինակել նրանց ուժեղ կողմերը,փորձում ես սովորել, կատարելագործվել, դրսևորվել քո լավագույն հատկանիշներով:
Երբ ընկնում ես վատ շրջապատ, ի հայտ են գալիս քո բնավորության ամենահոռի կողմերը:
Ցավում եմ, որ մեր քաղաքական ուժերից ոչ մեկը քաջություն չունի ասելու, որ ԵՏՄ մտնելը սխալ է: Դե, պարզ է՝ նրանք իրենց հաշվարկներն ունեն:
Առավոտ
Չնայած ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վերջապես բարեհաճել է ժամանել Հայաստան, սակայն չի շտապում հանդիպել լրագրողների հետ ու մեկնաբանել ԵԽԽՎ վերջին նիստում իր խայտառակ պահվածքի պատճառով ձախողումները:
Այնինչ նկատենք, որ ԱԺ կանոնակարգը պահանջում է, որ պատվիրակությունները պարտավոր են գործուղումից վերադառնալուց հետո 10-օրյա ժամկետում ասուլիս հրավիրել ու հաշվետվություն ներկայացնել:
Նախկինում հայկական պատվիրակության ոչ իշխանական անդամները մշտապես բոյկոտել են այդ ասուլիսները և ամեն անգամ ՀՀԿ-ականներն իրենք իրենցով են ներկայացրել «ձեռքբերումները»:
«ՉԻ» տեղեկություններով, այս անգամ, սակայն, պատվիրակության մյուս երկու ՀՀԿ-ական անդամները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը ևս չեն ցանկանում Նաղդալյանի հետ միասին ասուլիսի մասնակցել ու ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի համար պատասխանատվություն ստանձնել:
Իհարկե, չի բացառվում, որ առաջիկա օրերին Նաղդալյանը «բերման ենթարկի երիտհանրապետական աղջիկներին:
Չորրորդ ինքնիշխանություն
Գրեթե ակնհայտ դարձավ, որ Եռյակն իր առաջ իշխանափոխություն իրականացնելու խնդիր է դնում: Այդ մասին մարզային հանդիպումների ընթացքում խոսեցին ինչպես ՀԱԿ և «Ժառանգության», այնպես էլ ԲՀԿ- ի ներկայացուցիչները: Ինչո՞ւ է ուրեմն այս հարցը գրեթե և ոչ հարյուր տոկոսով ակնհայտ:
Որովհետև այդ հայտարարությունները դեռ միս ու արյուն պետք է ստանան Եռյակի լիդերների քաղաքական հայտարարություններով: Նրանք պետք է հստակեցնեն, թե ի՞նչ նկատի ունեն իշխանափոխություն ասելով:
Իշխանության տարբերակներից մեկն այն է, որ Եռյակն առաջադրի Սերժ Սարգսյանի հրաժարականի անհապաղ պահանջ, նրան ներկայացնի ուլիմատում, և եթե Սարգսյանը ինքնակամ հրաժարական չտա, հաջորդ հանրահավաքին ժողովրդի միջոցով նրան հարկադրի հրաժարական տալ:
Մինչ այս, սակայն, Եռյակի առաջնորդներն ակնարկել են բոլորովին ուրիիշ տարբերակի մասին: Ըստ այդմ, ձևավորվում է մեծ կոնսոլիդացիա ընդդեմ Սերժ Սարգսյանի սահմանադրական բարեփոխումների, 2016թվականին վիժեցվում է սահմանադրական հանրաքվեն, ինչը նշանակում է՝ կառավարման գործող համակարգը շարունակում է գոյություն ունենալ, ապա Եռյակը փորձում է վերցնել իշխանությունը: Սա նույնպես տարբերակ է:
Կարող է լինել նաև մի բոլորովին ուրիշ, երրորդ տարբերակ, որ մանրամասնորեն պլանավորեն են Եռյակի ներկայացուցիչները և որը կբացվի միայն Ազատության հրապարակում: Չի բացառվում, իհարկե, և սա իմանալու համար պիտի հետևենք այսօրվա հանրահավաքին:
Հայկական ժամանակ
Երբ ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները երկար ժամանակ հստակ չէին պատասխանում հարցին, թե արդյոք երեք կուսակցությունների լիդերները մասնակցելո՞ւ են հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, դա ինչ-որ տեղ կարող էր հասկանալի լինել, որովհետև ցանկացած քաղաքական ուժ հանրահավաք հրավիրելիս փորձում է ինտրիգներ ձևավորել դրա շուրջ: Բայց դժվար թե որևէ մեկը լրջորեն մտածեր, թե Եռյակի լիդերները իրոք կարող են չմասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, որովհետև դա կհակասեր հենց կազմակերպիչների կողմից հանրությանն առաջարկվող տրամաբանությանը: Նրանք պնդում էին և շարունակում են պնդել, թե հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու կարևորագույն, շրջադարձային իրադարձություն: Ինչպե՞ս կարող են, ուրեմն, լիդերները բաց թողնել կարևորագույն իրադարձությունը: Եթե լիդեները կարող են և չմասնակցել, գուցե իրադարձությունն այնքա՞ն էլ կարևոր չէ, եթե կարևոր է, ապա ինչո՞ւ պիտի չմասնակցեն կամ ինչպե՞ս կարող են չմասնակցել: Կամ, Եռյակը պնդում է, որ հանրահավաքի բազմամարդությունն է լինելու հետագա իրադարձությունների ընթացքը որոշող վճռական գործոնը: Բազմաթիվ մարդիկ հենց լիդերներին տեսնելու են լսելու համար են գալիս հրապարակ: Եթե լիդերները չեն մասնակցելու հանրահավաքին, ստացվում է` նրանք գիտակցաբար նվազեցնո՞ւմ են հանրահավաքի պոտենցիալ մասնակիցների թիվը: Կամ ուրիշներին կոչ են անում հանրահավաքի գալ, իսկ իրենք չե՞ն գալիս, ինչպե՞ս կարող է նման բան պատահել:
…Բայց ժողովրդի հույսը լիդերների վրա է, նրանք ի՞նչ է, տանը նստա՞ծ են սպասելու իշխանափոխության լուրին։ Հիմա ակտիվիստները փողոցներում մարդկանց համոզում են գնալ հանրահավաքի, իսկ գուցե նախ իրենց ղեկավարների՞ն փորձեն համոզել»։
Հայկական ժամանակ
Նախկին գյուղնախարար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը արձագանքելով իր փոխվարչապետ դառնալու հնարավորությանը, երեկ մեզ հետ զրույցում ասաց. «Այդպիսի բան հնարավոր չէ, ՀՅԴ-ն կառավարության մաս չի կազմելու, ես չեմ լինելու փոխվարչապետ»:
Իսկ միգուցե սառեցնելո՞ւ եք Ձեր անդամությունը Դաշնակցությանը հարցին Լոքյանն արձագանքել է. «Սխալվում եք, հնարավոր չէ, որ ես սառեցնեմ իմ կուսակցականությունը պաշտոն ունենալու համար»:
Այլ հարցերի նախկին նախարարը չպատասխանեց:
Հայկական ժամանակ
տեղեկություններով, «Հանրապետություն» կուսակցությունից բավական մեծ թվով անդամներ ցանկություն են հայտնել մասնակցելու հոկտեմբերի 10-ի ընդդիմության հանրահավաքին, ինչը դուր չի եկել Արամ Սարգսյանին:
Ասում են, որ ոգևորությունը կոտրելու համար Արամ Զավենիչը հրահանգել է «անհնազանդ» կուսակցականներին այդ օրը չերևալ Ազատության հրապարակում:
Քաղաքական մակարդակով որոշում է ընդունվել հանրահավաքին չմասնակցել, ինչը շարքային և «ոչ այնքան շարքային» անդամների կողմից միաձայն չի ընդունվել:
Մեզ հետ զրույցում կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, սակայն, վստահեցրեց, թե նման որոշում իրենք չեն ընդունել: Նա ասաց, որ բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնակցել հանրահավաքին, կարող են իրենց ազատ զգալ:
Չորրորդ ինքնիշխանություն
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.