18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Արդեն տևական ժամանակ է օրենսդրական դաշտի բոլոր ոլորտներում բարեփոխումներ են ընթանում. Այս մասին «Հայկական Վարկածի» զրուցել է Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի հետ, որը կարծում ենք՝ շարունակական բնույթ կունենա:
« Օրենսդրական աշխատանքի առումով մենք իրականում մեծ աշխատանք ունենք անելու և այսօր կատարում ենք նախապատրաստական աշխատանք, որն արդեն բավականին մեծ և ճշտգրիտ հիմքերի վրա էր դրված. մասնավորապես և քրեական օրենսգրքի կազմելու առումով աշխատանքային խումբ էր ստեղծված, հունիս ամսին ստեղծվեց աշխատանքային խումբ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և այդ աշխատանքային խումբը արձանագրեց տասը և ավելի գլուխների փոփոխության անհրաժեշտություն, ինչպես նաև նոր գլուխների ներմուծում և այդ առումով մենք այսօր ունենք մի իրավիճակ: Նախատեսված է նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունում, գիտեք այս օրենսգիրքը սովետական ժամանակաշրջանի օրենսգիրք է: Արդեն ամբողջությամբ նոր օրենսգրքի անհրաժեշտություն կար, այս օրենսգրքի վրա նույնպես բավականին շատ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել և այսօր մենք թերևս գտնվում ենք այն փուլում, որ շատ ու շատ հայեցակարգային մոտեցումներ արդեն պատրաստ են: Նշեմ, որ փոփոխոխություններն ունեն մեծ ծավալ»:
Պրն. Մկրտչյանը կարևորում է դրանք հանրային ուշադրության կենտրոնում պահելու գործընթացը. «Արդարադատության նախարարությունը որդեգրել է մի մոտեցում, ըստ որի առաջիկայում կսկսվի լայնամաշտաբ հանրային քննարկումներ հենց հայեցակարգերի առումով, այն առաջինն անհրաժեշտ է փորձագետներին, որոնք կազմում են օրենքները, աշխատում են այդ օրենքների վերաբերյալ, բացի այդ անհրաժեշտ է հասկանալ հասարակության գնահատականը: Մենք հայեցակարգի քննարկման արդյունքում ուզում ենք ձևավորել միասնական՝ այսինքն ընկալելի հայեցակարգեր նաև հասարակության համար, հետո նաև արդեն այդ հայեցակարգերը դարձնել օրենքներ՝ գրելով համապատասխան կարգավորումներ այն սկզբունքների հիման վրա, որը ձևավորվում է հանրային քննարկման արդյունքերով:
Հանրային քննարկում ասելով միաժամանակ գտնում ենք, որ հայեցակարգերի քննարկումը պետք է լինի նաև պետական մարմինների միջոցով: Ինքներս պետք է դիմենք պետական մարմիններին, որպեսզի նրանք ևս կարծիք տան հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ, թերևս սրա անհրաժեշտությունը կա մասնավորապես քաղաքացիական օրենսգրքի, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի առումով:
Պետական մարմինները վարչական իրավախախտումների առումով անմիջապես կիրառող մարմիններ են, հասարակությունը մյուս կողմից, քանի որ նրանց նկատմամբ են կիրառվելու այդ օրենքները: Այստեղ շատ կարևոր է այդ սկզբունքների օրինաչափությունը հասկանալ, թե արդյոք այդ սկզբունքերը ընդունելի են բոլորի համար, եթե սկզբունքները ընդունելի են բոլորի համար, ապա դրա կիրառման մեխանիզմները արդեն կարելի է հանգիստ շարադրել, իսկ եթե ոչ, ապա մենք պետք է նորից հասկանանք, թե ինչպիսի նոր սկզբունքներ ենք մշակում, ինչպիսի մոտեցումներ ենք դրսևորում» :
Հարցին թե կապված փոփոխությունների հետ՝ ինչ որ երկրների փորձ հաշվի առնվել է՝ փոխնախարարն ասաց. «Այո, բավականին մեծ ռեսուրսային աշխատանք է կատարվել և մոտեցումների հայեցակարգերը սկսել — գրելու առումով, դրանք անցել են լուրջ քննարկումների փուլ, նշեցի, որ նախկինում էլ բավականին մեծ աշխատանք կար կատարված: Հաշվի են առնվել, թե ազգային առանձնահատկությունը, թե այլ երկրների ինստիտուտների փորձը:
Մասնակցում են գերմանացի փորձագետներ, այսօր քրեական օրենսգրքի բարեփոխման ոլորտում շարունակվում է գերմանացիների օժանադակությունը, բայց մյուս կողմից քաղաքացիական օրենսգրքի և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մասով մենք ունենք նաև եվրոպական այլ օժանդակություն: Այստեղ շատ կարևոր է մեկ բան. այս օժանդակությունների լույսի ներքո մենք կարողացանք ներգրավվել մեր երկրի լավագույն մասնագետներին, որոնք այսօր հայեցակարգերը կազմողներն են, ինչպես նաև օրենքները գրողները: Շատ եմ կարևորում այս փուլը, որովհետև բազմաթիվ դեպքերում մեր երկրի համար օրենքներ չեն գրել հայ իրավաբանները, այս դեպքում մենք ունենք սերնդային շատ հետաքրքիր համակցություն, ունենք սերունդ, որը գիտելիք է ստացել առանձին դեպքում նաև արտասահմանում ուսանելով: Ունենք սերունդ, որը բավականին մեծ գիտական աշխատանք է կատարել արդեն նոր ժամանակներում, օրինակ՝ էլեկտրոնային գնումների մասով մենք ունենք արդեն գիտական համապատասխան աստիճան պաշտպանած մասնագետներ, որոնք երիտասարդ են, բայց արդեն պատրաստ են, քանի որ բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարել: Մեր փորձագետների աշխատանքի արդյունքում հնարավորություն ունենք նաև այդ կարծիքները քննարկել, ներկայացնել եվրոպական փորձագետների քննությանը, սրանք, իհարկե, աննախադեպ հնարավորություն են մեր երկրի համար, որպեսզի մենք ունենանք որակյալ օրենք, բայց համոզված չեմ, որ առանց մեր հասարակության՝ օրենքներն անմիջական կրողի կարծիքի, կարող ենք խոսել որակյալ օրենքի մասին: Այս դեպքում շատ ու շատ կարևոր է այդ կարգավորումները կրողի, այսինքն՝ մեր քաղաքացիական հասարակության կարծիքը, մեր ավագների կարծիքը: Շատ կարևոր է նաև լրագրողների դերը հանրությանը իրազեկելու և գործընթացը ճիշտ մատուցելու հարցում »:
Պրն Մկրտչյանը տեղեկացրեց, որ քրեական դատավարության օրենսգիրքն արդեն գտնվում է Ազգային ժողովում :
Իսկ քրեական օրենսգիրքը դեռ ընթացքի մեջ է, ըստ նրա, դրանք պետք է զուգահեռ ընդունեն. մեկը մյուսից անկախ չեն կարող գործել:
«Կարևոր է իրավաբանների մասնակցությունը, կարևոր է նաև թիրախային խմբերի՝ բնակչության և տնտեսվարող սուբյեկտների կարծիքը, նաև փաստաբանների մասնակցությունը, բանականաբար այս դեպքում շատ կարևոր կլինի փաստաբանների որպես պրակտիկների կարծիքը, կարծում եմ՝ օրենքների քննարկաման այս փուլը այն ազատ դաշտն է, որը որևէ իրավաբանի չի սահմանափակում կարծիք արտահայտելու, այդ թվում դատավորներին: Մենք ունենք բացառիկ հնարավորություն, որ երկրի ցանկացած իրավաբան անկախ իր պաշտոնական դիրքից կամ կոչումից կարող է իր գիտակական կարծիքը կամ պրակտիկայից խոսքն ասել, մենք խրախուսում ենք ազատ քննարկումները և ինչքան շատ լինեն գաղափարներն այնքան լավ, պարտադիր չի դրանք լինեն բարձր իրավաբանական մակարդակով, շատ կարևոր է հասարակության պարզ կարծիքը»,- ասաց Արսեն Մկրտչյանը:
Թերթերից մեկը զրուցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ։
-Պարոն Կարապետյան, անդրադառնանք ներքաղաքական խնդիրներին։ Ընդդիմությունը պահանջում է իշխանությունների հրաժարականը, իշխանություններն ասում են՝ արտահերթության որևէ պատճառ չկա։ Իրականում ի՞նչ ակնկալի մեր հասարակությունը։
«Քաղաքական պայքարը պետք է առաջին հերթին գաղափարական հիմք ունենա ու տրամաբանություն։ Բոլոր կողմերին է դա վերաբերում։ Ցավում եմ, բայց մեր իրականության մեջ քաղաքական պայքարը վերածվել է սոսկ անձնական վիրավորանքների հարթակի՝ «ինքդ ես հիմար» սկզբունքով, և անձնական շահերի սպասարկման միջոցի, ուր հաճախ ընդամենը ստամոքսի խնդիր են լուծում։ Կներեք, եթե փոքր-ինչ կոպիտ է հնչում, բայց, ցավոք, առկա իրավիճակին բնորոշ է։ Ո՞րն է քաղաքական հարաբերությունների ներկայիս հայկական մոդելը մեր քաղաքական որոշ ուժերի կամ գործիչների տեսանկյունից, ի՞նչ ենք ուզում մենք ունենալ։ Իշխանություն, որի միակ խնդիրն է «ուտել, պառկալ, գիրանալ» (ոմանց համար հատուկ ուզում եմ շեշտել, որ մեջբերում եմ Աթաբեկ Խնկոյանից), թեկուզ արմատները ոչնչացնելու հաշվին, անհետեողական ընդդիմություն, որի գլխավոր խնդիրն «ուտել, պառկել, գիրանալու» համար իշխանության գա՞լն է: Իսկ հասարակությո՞ւնը… Որևէ մեկն ուզո՞ւմ է լսել հասարակության կարծիքը, մտածել նրա մասին, երկրի մասին… Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ. Ես տեսնում եմ և դիմադիր, և ընդդիմադիր դաշտում մարդկանց, ովքեր ազնիվ են իրենց մոտեցումներում և քայլերում, որոնք շատ հարգված են իմ կողմից: Բայց և քիչ չեն, այսպես կոչված, թանի մեջ ընկած ճանճերը, որոնց գլխավոր խնդիրն ուրիշի ձեռքերով շագանակներ հանելն է, առկա իրավիճակում իրենցը փախցնելը, իրենց այսրոպեական հարցերը կարգավորելը: Տղերք, հանգստացեք, սա ձեր դաշտը չէ: Չի կարելի շարժվել բացառապես «քաղաքականությունն անբարոյականություն է» սկզբունքով ու համարել, որ ինչքան անբարո ես, այնքան լավ քաղաքական գործիչ ես:
Ափսոսում եմ, բայց չգիտես ինչու ներկայիս քաղաքական հարաբերությունների, ներքաղաքական վիճակի մասին մտածելիս մտքիս առաջին հերթին սիրված պոետի տողերն են գալիս. «Աշուն է, անձրև… Ստվերներն անձև, դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ։ Անձրև ու անձրև…»»։
Հրապարակ
Տևական ժամանակ անտանիք մնացած, բիզնեսում լուրջ խնդիրներ ունեցող, «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը չի կարողանում արժանանալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «աուդիենցիային»: Միջնորդը ոչ անհայտ Հայկոոպի Աբոն է, որի դուստրն ամուսնացած է Նազարյանի որդու հետ: Սակայն Գագիկ Նիկոլայիչը չի ցանկանում Երևանի նախկին ոստիկանապետին մոտ թողնել` զգուշանալով Վովա Գասպարյանի «սառը ցնցուղից»: Իր հերթին էլ Ներսիկի վրա «հատուկ կատաղած է» ոչ անհայտ Նեմեց Ռուբոն, որը Նազարյանի որդու քավորն է:
Ռուբեն Հայրապետյանն իր որդու հարսանիքին չի հրավիրել ոչ սանիկին, ոչ էլ հորը՝ Ներսիկ Նազարյանին` Ծառուկյանի հետ խաղեր տալու պատճառով:
Հիշեցնենք, որ Ծառուկյանն ու Հայրապետյանը վաղուց միմյանց նկատմամբ «լիչնի նեպրիյազն» ունեն: Գագիկ Ծառուկյանի վերջին քաղաքական ակտիվացումից հետո Նազարյանների ընտանիքը մտածել է՝ եթե չի արժանանում գործող նախագահի հավանությանը, գոնե նախագահի թեկնածուի հավանությանն արժանանա:
Հրապարակ
Մեր ունեցած տեղեկություններով, լուռ հակամարտություն կա ԼՂ նախկին և ներկա նախագահների միջև: Այդ հակամարտությունը լուծելու համար Սերժ Սարգսյանն Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո Արկադի Ղուկասյանին առաջարկել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, սակայն Ղուկասյանը հրաժարվել է, որովհետև ցանկանում է վերադառնալ ԼՂ՝ նախագահի «կարգավիճակով»:
Իր հերթին ԼՂ նախագահ Բակո Սահակյանն առ ժամանակ առաջ իր մոտ է կանչել վարչապետ Արա Հարությունյանին, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին և ասել, որ նրանցից մեկը կլինի ԼՂ նախագահ. Ղուկասյանի անունը չի շոշափվել: Թեև մեր աղբյուրներն ասում են, որ Բակո Սահակյանի ընտրությունն այս երեքից ոչ մեկի վրա չի կանգնելու:
Հրապարակ
Հովիկ Աբրահամյանը փոխել է վերաբերմունքն իր ենթակաների նկատմամբ, այլևս նկատողություններ չի անում, ինչից կառավարության անդամները հաճելիորեն զարմացած են: Ոմանք այդ «հոգեդարձը» բացատրում են Հ. Աբրահամյանի թիմի աշխատանքով, իսկ առավել լավատեղյակները՝ մարտ-մայիս ամիսներին սպասվող վարչապետափոխության հավանականության հանգամանքով:
Հրապարակ
Այսօր երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում հավանաբար կորոշվի Վայոց Ձորի մարզպետի նշանակման հարցը:
Մեր ունեցած տեղեկությամբ Վայոց Ձորի մարզպետի ամենահավանական թեկնածուն Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանն է:
Հիշեցնենք՝ որ հոկտեմբերի 23-ին կառավարության որոշմամբ մարզպետ Էդգար Ղազարյանը նշանակվեց դեսպան:
Հանրապետականը կարծես չի շտապում: Կառավարության մի շարք առանցքային պաշտոններ՝ (փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի) պաշտոններն այս պահին դեռևս թափուր են:
Հարևան Վրաստանում զարգանում են հետաքրքրական իրադարձություններ: Սկսվել է պաշտոնանկությունների և հրաժարականների մի շղթա, որով կարմիր թելով անցնում է Վրաստանի եվրաինտեգրացիայի հեռանկարը: Բանն այն է, որ իշխանությունից հեռացվում են եվրաինտեգրացիայի ջատագովները, իսկ ամեն ինչ սկսվել է Եվրաինտեգրացիայի ամենաակտիվ ջատագովներից և դերակատարներից մեկի՝ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի դեմ նախաձեռնված գրոհից: Ըստ էության, քանդվում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ իշխանության եկած կոալիցիան, սակայն բուն խնդիրն իհարկե այն է, թե արդյոք քանդվո՞ւմ է Վրաստանի եվրաինտեգրացիայի, Արևմուտքի հետ Վրաստանի մերձեցման և եվրոպական քաղաքակրթական հարթության մաս դառնալու հեռանկարը:
Սա է այսօր խնդիրը, որ դրված է Վրաստանում, և որը հատկապես հետաքրքրում և կարևորվում է այստեղ, մեզ մոտ՝ Հայաստանում: Բանն այն է, որ Վրաստանը հարավկովկասյան, այսպես ասած, եվրոպական խարիսխն էր, և եթե այն չկա, ապա կարող ենք մեծ հավանականությամբ ասել, որ գնացել է Կովկասի եվրոպական նավը, ասել է թե՝ նաև Հայաստանի նավը, և մենք մնում ենք եվրասիա-ռուսական բաց ծովում:
Թե ինչ է մեզ սպասվում այդ ծովում՝ բազմաթիվ առիթներով գրել ենք և դեռ էլի կանդրադառնանք: Ներկայումս խնդիրը Վրաստանում իրադարձությունների զարգացումն է, որոնք բավական բուռն ընթացք ստացան այն բանից հետո, երբ Պուտինը Վալդայ ակումբում հայտարարեց Արևմուտքի հետ նոր առճակատումների մասին մի շարք տարբեր ռեգիոններում: Ամենայն հավանականությամբ, Վրաստանում մենք ականատես ենք լինում ՌԴ նախագահի հայտարարած առճակատմանը:
Մի կողմից լավ է, որ առճակատումը ռազմական չէ, մյուս կողմից՝ չի բացառվում, որ ամեն ինչ նոր է սկսվում, և հրահրելով ներքաղաքական ճգնաժամ՝ հաջորդ փուլում Ռուսաստանը կհրահրի նաև զինված բախումներ: Կասկած չկար, որ ընդամենը միլիարդատեր Իվանիշվիլիի միլիարդների վրա կառուցված քաղաքական դաշինքը անկարող է լինելու լուրջ քաղաքական կենսագրություն ծավալել: Եվ սա էլ, ըստ էության, պետք է ի գիտություն ընդունել Հայաստանում «իվանիշվիլիական» համեմատությունների սիրահարների համար, որոնք Իվանիշվիլիի դաշինքի հաղթանակից հետո քաղաքագիտական ներբողներ էին ձոնում, «հայկական Իվանիշվիլի» հռչակում ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանին:
Ներկայումս միջազգային գերլարված իրավիճակում քաղաքական կենսագրության և լուծումների ի զորու են միայն գաղափարական, հայեցակարգային դաշինքները, ոչ թե ֆինանսական ռեսուրսների վրա հիմնված կոնյունկտուրային շարժումները: Վրաստանում մենք տեսնում ենք Իվանիշվիլիի կրախը, որը, սակայն, կարող է շատ թանկ նստել պետության համար: Եվ սա մեզ հետաքրքրում է ուղղակիորեն, ոչ միայն Հայաստանում էլ նման հեռանկարից խուսափելու համար, այլև որովհետև Վրաստանի խնդիրները հենց այսօր ուղղակիորեն կարող են ազդել Հայաստանի վրա և՛ անմիջական հարևանության, և՛ միակ ցամաքային ճանապարհի առկայության առումով, և՛ Վրաստանում հայկական մի քանի հարյուրհազարանոց համայնքի առկայության առումով, և՛ նաև վերը բերված եվրոպական խարիսխի գործոնի առումով:
Վրաստանում կարող է կտրվել տարածաշրջանի եվրոպական թելը, որից այսօր կախված է նաև Հայաստանը: Եվ մենք շահագրգռված ենք այդ երկրում ճգնաժամի արագ հաղթահարմամբ, բայց նաև հաղթահարմամբ հօգուտ եվրաինտեգրացիայի կողմնակից ուժերի, որոնց առաջ այսօր երևի թե սուր կերպով դրված է ջանքերը համախմբելու հրամայականը, այլապես վտանգված է Վրաստանի և ամբողջ Կովկասի քաղաքակրթական ապագան:
1in.am
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն:
Վարչապետը նշել է, որ ՏՀՏ բնագավառը մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ և այն գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ոլորտի հետագա առաջընթացին, բարձրակարգ կադրերի պատրաստմանը և նոր ծրագրերի իրականացմանը:
Այդ համատեքստում խորհրդակցության մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր: Մասնավորապես, նախատեսվում է հանրակրթական մասնագիտացված դպրոցներում ավագ դասարանների աշակերտներին դասավանդել ծրագրավորման, միկրոէլեկտրոնիկայի, կապի և հեռահաղորդակցության դասընթացներ, վերազինել դպրոցների լաբորատորիաները բարձրակարգ սարքավորումներով, վերապատրաստել ուսուցիչներին և այլն: Ըստ ծրագրի նախաձեռնողների, դա կնպաստի բարձրակարգ մասնագետների պատրաստմանը և ՏՀՏ բնագավառը որակյալ կադրերով համալրելուն: Այդ նպատակով մասնավոր հատվածի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնլ իրականացնել կապիտալ ներդրումներ:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է ծրագրի իրականացումը և հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը:
Տարբեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը այդ պաշտոնին վերադառնալու պլաններ ունի: Մասնավորապես, մտադիր է թեկնածու առաջադրվել 2017 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին:
Ղուկասյանի շրջապատի ներկայացուցիչները պնդում են անգամ, թե այս հարցը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի, Հայաստանի իշխող վերնախավի ներկայցուցիչների հետ: Նման խոսակցությունները, սակայն, բավական նյարդային են ընկալվում Ղարաբաղում, որովհետեւ Ղուկասյանի իշխանության տարիներին Ղարաբաղում բավականին լարված և անառողջ մթնոլորտ է եղել: Դրա համար եղել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց սրանից իրողությունները չեն փոխվում: Ղուկասյանը, հիշեցնենք, ԼՂՀ նախագահ դարձավ 1997-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավերով եկավ Երևան և նշանակվեց վարչապետ: Այդ ժամանակ Ղուկասյանը ԼՂՀ ԱԳ նախարարն էր: Որպես նախագահ` նա պաշտոնավարեց մինչև 2007-ը: Նրանից հետո ընտրված Բակո Սահակյանի նախագահական երկրորդ ժամկետը լրանում է 2017-ի գարնանը, և նա երրորդ անգամ չի կարող նախագահի թեկնածու առաջադրվել:
Հայկական ժամանակ
Կառավարությունում առկա թափուր պաշտոնների նշանակման հարցը ձգձգվում է՝ մասամբ պայմանավորված նաև կառավարության անդամների հաճախակի դարձած արտերկրյա գործուղումներով: Փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի և Վայոց Ձորի մարզպետի պաշտոնները դեռ զբաղեցված չեն:
Երեկ կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վաղվա նիստում կլուծվի Վայոց Ձորի մարզպետի հարցը: Ինչպես և գրել էինք, կնշանակվի Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, իսկ փոխվարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն մնում է սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը, ում Սերժ Սարգսյանը վերապահել է Հովիկ Աբրահամյանի հակակշռի դերը:
Հրապարակ
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.