18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Ինչպես հայտնի է «Ժողովրդական կուսակցությունը» միանում է խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերին` ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին և «Ժառանգությանը»: Ասել է թե Կարապետյանը որոշել է կրկին վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Այս մասին հայտնել է նա նշելով, որ ինքը միանում է եռյակին, որ հավատ ավելացնի:
Մանրամասներին տեղեկանալու համար «Հայկական Վարկածը» զրուցեց Տիգրան Կարապետյանի հետ:
Հարցին՝ թե ի՞նչ ակնկալիքներ ունի եռյակին միանալով և դա ի՞նչ կտա իրեն ՝ Կարապետյանը պատասխանեց. «Ես ակնկալիքներ չունեմ, կարևորը ժողովուրդը հաջողության հասնի, ես ինչ:Մեր երկրում ուրիշ ուժ չկա, եռյակը այսօր միակ ուժն է, որը ռեսուրս ունի»:
Իսկ թե ինչ կարող է տալ ինքը եռյակին, իր՝ մարդկային ռեսուրսներ չունեցող փոշիացված կուսակցությունը, հարցին՝ Կարապետյանը նշեց, որ իր «Ժողովրդական կուսակցությունն» ունի 12.000 անդամ. «Մենք նաև շտաբներ ունենք, հինգ-վեց հատ շտաբ ունենք: Կենտրոնական շտաբը Երևանում է, Մամիկոնյան 27 Ա հասցեում է գտնվում, բացի այդ շրջաններում էլ ունենք. Սևանում, Հրազդանում, որոնք զբաղվում են քաղաքական,կուսակցական աշխատանքով» :
Իսկ թե որքանով է ծանոթ եռյակի գործունեությանը, նրա ծրագրերին և արդյո՞ք համամիտ է եռյակի քաղաքականությանը՝ Կարապետյանը պատասխանեց, որ որոշակիորեն համամիտ է. «Ամբողջովին համակարծիք չեմ իրենց հետ, բայց, օրինակ եռյակի մեջ էլ հակասություններ կան.օրինակ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է Մաքսային միությանը, իսկ մնացածը՝ կողմ են, ես ինքս կողմ եմ Մաքսային միություն մտնելուն. որոշ վերապահումներով, իհարկե, բայց դե գլխավոր խնդիրն այն է, որ մաքուր ուժեր հավաքվեն, ես ունեմ նաև անհատական ծրագիր, որը առաջարկելու եմ եռյակին»:
Մենք փորձեցինք պարզել նաև , թե ինչպես են վերաբերում տարբեր քաղաքական ուժերը Տիգրան Կարապետյանի՝ եռյակին միանալու որոշմանը.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը ողջունում է Կարապետյանի այդ քայլը. «Ես շատ դրական եմ վերաբերվում դրան և ընդհանրապես կարծում եմ, որ քաղաքական, ոչ քաղաքական, հասարակական բոլոր ուժերը պետք է միանան եռյակին: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ պետք է լինի լայն հասարակական, քաղաքացիական կոնսոլիդացիա. այ սա պետք է տեղի ունենա: Իսկ Կարապետյանի միանալով կբարձրանա մեր հասարակության ձայնը:»
Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն էլ պատասխանեց շատ հակիրճ. « Ես որևէ միացումներից, անջատումներից, բաժանումներից ակնկալիք չունեմ, ես չեմ կարող ասել, թե ում ինչ կտա»:
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանն էլ նշեց. «Ճիշտն ասած ես չգիտեմ՝ ինչ կտա այդ միացումը եռյակին, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքը գիտի՝ ինչը իրեն օգուտ կտա, ինչը՝ ոչ: Բայց իմ տպավորությամբ հիմա Հայաստանում ներքաղաքական գործընթաց չկա, կանգնել է և չգիտեմ՝ երբ կսկսվի»:
«Ժողովրդական կուսակցությունը» միանում է խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերին` ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին և «Ժառանգությանը»: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:
Նրա խոսքով` ինքը միանում է եռյակին, որ «հավատ ավելացնի»:
«Սա համաժողովրդական շարժում է, բոլոր կուսակցություններն են միանալու մեզ: Եթե նրանք իշխանական պրոյեկտ լինեին, ապա իմ մեկնած ձեռքին չէին արձագանքի»,- ասաց քաղաքական գործիչը:
Հաջորդ հանրահավաքին Տիգրան Կարապետյանը լինելու է հարթակում, սակայն այդ մասին դեռ եռյակի առաջնորդների հետ չի խոսել, որեւէ քննարկում չի եղել:
mews.am
Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, ՀԱԿ տիրույթում տեղի ունեցած վերջին օրերի հայտնի զարգացումները (նրանց համար հայտնի, ովքեր հետաքրքրվում են Հայաստանի ներհամակարգային պայքարով) առիթ են տվել խոսակցությունների ոչ իշխանական եռյակում հակասությունների կամ պառակտման մասին:
Նման խոսակցությունների հիմքեր, սակայն, չկան այն պարզ պատճառով, որ ոչ իշխանական եռյակում երբեք չեն եղել ընդհանուր հայտարարներ ու մոտեցումներ այն հարցերի վերաբերյալ, որոնց վերաբերյալ այսօր տեղի են ունենում բանավեճեր և հրապարակային հայտարարությունների մակարդակով կատարվում են առերեսումներ կամ դիտողություններ: Պառակտման մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ եղել է համաձայնություն որևէ հարցի շուրջ, սակայն հետո կողմերից ինչ-որ մեկը խախտել է համաձայնությունը կամ պայմանավորվածությունը և առաջացրել մի վիճակ, երբ հետագա համագործակցությունն այլևս հնարավոր չէ և՛ քաղաքական, և՛ բարոյական նորմերից ելնելով: Իսկ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև նման պայմանավորվածություններ կարծես թե չեն եղել:
Օրինակ` կարծեք թե ԲՀԿ-ից որևէ մեկը հրապարակավ չի խոստացել, որ Գագիկ Ծառուկյանը երբեք չի հանդիպի և ոչ մի հարցում չի պայմանավորվի Սերժ Սարգսյանի հետ: ՀԱԿ-ը հասարակությանը փորձել է հավաստիացնել, որ Ծառուկյանը պոկվե՞լ է համակարգից, և դա անուղղակի նշանակում է, որ ոչ մի հանդիպում Սերժ Սարգսյանի հետ չի՞ կարող լինել: Եթե անգամ ՀԱԿ-ի հայտարարությունները Ծառուկյանին պոկելու մասին համարենք հայտարարություն այլևս Սերժ Սարգսյանի հետ գործ չունենալու մասին, ապա միևնույն է` ՀԱԿ-ի հայտարարությունները դեռ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջև համաձայնության կամ պայմանավորվածության վկայություն չեն:
ՀԱԿ-ը հասարակությանը մի բան է ասում, ԲՀԿ-ի հետ բոլորովին այլ բան խոսում ու պայմանավորվում կամ քննարկում: Դրա վկայությունն այն է, որ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի առաջնորդների հանդիպման բովանդակությունը երբեք բաց չի եղել, չի բացվել: Եթե նույնն է, ինչ հասարակության առաջ ասվող խոսքերինը, ապա ի՞նչ կարիք կա փակ պահել այդ հայտարարությունների բովանդակությունը: Կամ` եթե նրանց ներքին քննարկումներն ու զրույցները նույնն են, ինչը որ հասարակության համար արվող հայտարարությունները, ապա ի՞նչ կարիք կա հանրահավաքներում մասնակիցների մեջ քվեարկություն կազմակերպել և կորզել «անվերապահ հավատ» լիդերների նկատմամբ:
ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև պայմանավորվածությունների շրջանակը մինչև այսօր բացարձակապես թափանցիկ չի եղել, հասարակությունն այդ պայմանավորվածությունների շրջանակին լիարժեք չի տիրապետել, ընդհանրապես չի տիրապետել, որպեսզի ներկայումս խոսի պառակտումների կամ հակասությունների մասին: Ավելին` իրականում մոլորություն ու թյուրիմացություն է այն կարծիքը, թե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ունեցել են ընդհանուր ռազմավարություն, ինչի մասին հայտարարվում է հանրահավաքների հարթակներից` մոլորության մեջ գցելով ունկնդրին:
Սերժ Սարգսյանին հեռացված տեսնելը ընդհանուր ռազմավարության հետ որևէ աղերս չունի, ռազմավարությունը չի կարող այդքան նեղ լինել: Ռազմավարությունը կարող է վերաբերել և պետք է վերաբերի ընդգրկուն տեսլականի, որն այսբերգի նման է, այսինքն` դրա երևացող մասը լինելով իշխանափոխությունից կամ Սերժ Սարգսյանի հեռացումից առաջ, չերևացող մասով պետք է լինի նրա հեռացումից հետո: Այսինքն` ինչ է լինելու հետո, ինչպես է լինելու, ինչ թիրախներ ու խնդիրներ են լինելու, լուծման ինչ մեխանիզմներ են առաջարկվելու հանրությանը, մասնակցային ինչ մոտեցումներ են դրվելու իրավիճակի կառավարման գործընթացում: Իսկ այդ ամենի կապակցությամբ ասվել է ընդամենը, թե Սերժ Սարգսյանին կհեռացնենք, և կլինեն նոր ընտրություններ, որոնց միջոցով հասարակությունը կընտրի իր նախընտրելի քաղաքական թիմին:
Համաձայնեք, որ քաղաքականության մեջ և այն էլ հայաստանյան իրականության պայմաններում այդ հայտարարությունը չի նշանակում բացարձակապես ոչինչ, քանի որ բացարձակապես չի անդրադառնում դրա տակ եղած մեխանիզմների աշխատանքին: Մինչդեռ այդ մեխանիզմները կան, դրանք պետք է աշխատեն, պետք է աշխատեն որոշակի ռեսուրսներով, պետք է լինի այդ ռեսուրսների ձևավորման աղբյուր, կառավարում, հետևաբար նաև այդ աղբյուրի կամ կառավարիչների ներգործության խնդիր, վերահսկողության խնդիրներ և բազում այլ հարցեր: Եվ այդ ամենը հայաստանյան աղճատված բարոյական և տնտեսա-քաղաքական իրականության մեջ:
Եթե չկան այդ հարցերի վերաբերյալ ոչ իշխանական ուժերի կոնկրետ մատուցումներ հասարակությանը, ինչպե՞ս կարող ենք խոսել պառակտման մասին: Նրանք ինչո՞ւմ են համաձայնել, որ այժմ պառակտվեցին: Եթե խոսքը Սերժ Սարգսյանին հեռացնելու մասին է, ապա վստահաբար կարող ենք ասել, և համոզված եղեք, որ եթե Գագիկ Ծառուկյանը նրա հետ հարյուր անգամ էլ հանդիպի և ամեն հանդիպմանը կենացն էլ խմի, միևնույն է` նրա մոտ կես քայլ անգամ չի նահանջելու Սերժ Սարգսյանին հեռացված տեսնելու ցանկությունը:
Այնպես որ, այս ցանկությունների մասով ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը բոլորովին էլ պառակտված չեն, իսկ ահա ռազմավարության մասով նրանք երբեք միավորված չեն էլ եղել: Նրանց միավորումը տակտիկական է և լուծել է բացառապես ընթացիկ կուսակցական խնդիրներ ու նպատակներ:
1in.am
Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինուժի կողմից առաջին հերթին ցավալի է նրանով, որ Հայաստանը, հայ ժողովուրդը մեծ հավանականությամբ կորցրել է երեք զինվոր, երեք ընտանիքների հայր, երեք քաղաքացի:
Դժվար է ասել, թե գերտերությունների ղեկավարներին որքանով է հուզում այս փաստը, բայց ուղղաթիռի խոցումը, ըստ էության, հօդս ցնդեցրեց նաև այն խաղաղարար ջանքերը, որ նրանք գործադրում էին օգոստոսից ի վեր:
Ռուսաստանը, ինչ խոսք, մեծ ազդեցություն ունի ՀՀ-ի և Ղարաբաղի վրա, և Ադրբեջանում կարծում են, որ բավական է Պուտինը հրահանգի հայկական զորքերը կնահանջեն այնքան, որքան կհրահանգի Պուտինը: Օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, սակայն, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, որովհետև հայկական բանակն ու հասարակությունը համախմբվելու և հակահարված տալու պոտենցիալը չեն սպառել, դիմադրելու կամքը չեն կորցրել, ինչը ստեղծված վիճակում վճռորոշ նշանակություն է ունենալու: Սա Ռուսաստանին էլ է ստիպելու առավել զգույշ լինել Հայաստանի հետ, որովհետև եթե այստեղ դիմադրության կամքը պահպանվի և Ռուսաստանն ակնհայտ հակահայկական քայլեր փորձի ձեռնարկել, հայկական դիմադրությունը կարող է անսպասելի աջակցություն ստանալ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, գուցե նաև Իրանից ու Չինաստանից: Այնպես որ, պատերազմի հավանականությունը որքան էլ մեծ, կրիտիկական համարել չի կարելի:
Ընդհակառակը չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկայում Վլադիմիր Պուտինը կնախաձեռնի Սարգսյան-Ալիև հանդիպում, հետո նման հանդիպում կկազմակերպեն Ջոն Քերին կամ Բարաք Օբաման, հետո էլ Ֆրանսուա Օլանդը, եթե հավես և հնարավորություն ունենա: Այս ընթացքում, սակայն, Ռուսաստանը կշարունակի զինել Ադրբեջանին, մի քիչ էլ Հայաստանին: Բայց ավելի շատ Ադրբեջանին: Հայաստանցիների արտագաղթը կշարունակվի, ու մենք էլի կկանգնենք հարցի առաջ ի՞նչ անել: Որ առաջիկա շաբաթներին լայնածավալ պատերազմ չի սկսվի, կարծում ենք ակնհայտ է։ Բայց ակնհայտ է նաև, որ եթե Ռուսաստանն այս տեմպով շարունակի զինել Ադրբեջանը, և Հայաստանը այս տեմպով շարունակի դատարկվել պատերազմը մի իքս պահի սկսվելու է։ Իսկ այդ պատերազմին պետք է նախապատրաստվել այսօրվանից, որովհետև պատերազմին լիարժեք պատրաստ լինելը պատերազմը կանխելու թերևս միակ տարբերակն է։ Իսկ ժամանակը թուլացնում է մեր պատրաստվածության մակարդակը, ժամանակն աշխատում է մեր դեմ: Գլոբալ խնդիրը, ուրեմն, ժամանակի տրամաբանությունը փոխելն է:
Հայկական Ժամանակ
2015 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծն ԱԺ քառօրյայում այն էնտուզիազմով չքննադատվեց, ինչպես սովորաբար լինում էր: ՀՀԿ-ն էլ պաշտպանվեց, բայց էլի այն լուրջ փաստարկներով չէ, ինչպես նախկինում ջանում էին: Թվում էր՝ բոլորը կարծում էին, որ «քննադատենք-չքննադատենք, միևնույն է, ՀՀԿ-ականներն անցկացնելու են»: ՀՀԿ-ում էլ, իրենց «կոճակի զորությունը» քաջ գիտակցելով, այլևս չեն փորձում զուր էներգիա վատնել թեթև «քլնգոցներին» հակադարձելու վրա:
ԲՀԿ-ի կողմից բյուջեում թերություններ հայտնաբերելու հիմնական պատասխանատու Միքայել Մելքումյանը, ում ուսերին էր դրված այս բյուջեն քննադատելու հիմնական բեռը, մեզ ասաց, որ բյուջեն մերժելու հիմնավորումը երկու մասից է բաղկացած՝ մասնագիտական, այսինքն՝ ֆինանսատնտեսական և քաղաքական:
Ֆինանսատնտեսական առումով Մելքումյանը բերեց այն հիմնավորումը, որ բյուջեում նախատեսված է ցածր տնտեսական ցուցանիշ՝ 4,1 տոկոս, որն էլ, տարբեր ռիսկերով պայմանավորված, կառավարությունը կկարողանա ապահովել ոչ ամբողջությամբ՝ մոտ 2,5 տոկոսով, իսկ դա, ըստ պատգամավորի, գնաճի արդյունք է լինելու։ Քաղաքականն էլ այն է, որ պետք է իշխանության քաղաքական մենաշնորհը վերանա։
Քննադատություններում ավելի մեղմ լինելն ու Աբրահամյանին խնայելն էլ ԲՀԿ-ական պատգամավորը պայմանավորեց զուտ տակտիկական հանգամանքներով. «Դա տակտիկական հարց է, և դրանք տարբեր նկատառումներով են լինում»։ Իսկ ինչո՞վ է Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանից լավը, որ նրան խնայում են, իսկ նախորդին անխնա քննադատում էին. «Ընդամենը ժամանակային, որ նա ապրիլից է աշխատում, էդքան բան։ Այսինքն՝ հլը որ էդ պատասխանատվության մեծ բանը, որ հին սխալները պիտի կարգավորի, չկա»,- ասաց նա:
Հրապարակ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա գործունեությունը նպաստել է հայ-լեհական քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդմանը:
Զդիսլավ Ռաչինսկին բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը, ինչի արդյունքում իրականացվել են տնտեսական և մշակութային տարբեր ծրագրեր: Դեսպանը նշել է, որ առաջիկայում տեղի ունենալիք հայ-լեհական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի շրջանակում երկկողմ գործարարների շփումները լավ հնարավորություն են նոր կապեր հաստատելու ու նախագծեր իրականացնելու համար:
Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացումը և այդ գործում ընդգծել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի դերն ու ակտիվ գործունեությունը: Անդրադառնալով լեհական կողմից ներդրումների ներգրավմանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը կնպաստի մեր երկրում գործունեություն իրականացնող լեհ գործարարներին մուտք գործել նաև եվրասիական շուկա: Միաժամանակ, կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է իր ակտիվ փոխգործակցությունը Եվրամիության հետ՝ ուղղված բարեփոխումների իրականացմանն ու տնտեսական կապերի զարգացմանը:
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-լեհական հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցեր ևս:
ՀՀ կառավարություն
Հարցին, թե ինչու Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել ԱԱԽ նիստին, երբ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը զինադադարից հետո առաջին անգամ այդպիսի լարվածության էր հասել, Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանն ասաց. «Վերահաստատում եմ այն փաստը, որ, այո, պրն Ծառուկյանը չի մասնակցել ԱԱԽ նիստին, որի առնչությամբ այլ լրացուցիչ բացատրությոններ չունենք»:
«Ինքնըստինքյան» անչափ հետաքրքիր են նախագահի «աթոռի» հավակնություններ ունեցող լիդերի և կուսակցության՝ ժողովրդավարության մասին պատկերացումները, երբ վերջինիս աթոռը դատարկ է երկրի ներկայացուցչական կարևորագույն մարմիններում՝ ԱԺ-ում և ԱԱԽ-ում:
Հրապարակ
«Վահանից հետո ՀՅԴ-ում ամեն ինչ այլևս այլ կերպ է ընթանում. Վահանին անգամ կոպտացիա չեն արել»,- տեղեկացրեց Դաշնակցությունը: Ի՞նչ ասել է «կոպտացիա»: «Դե, որ Բյուրոյում պետք է իր տեղը մարդ նշանակվեր. երբ Բյուրոյի անդամը դառնում է ապակուսակցական պաշտոնյա, Բյուրոն ոչ թե ընտրությունների է գնում, այլ ինքն է որևէ մեկին նշանակում:
Դաշնակցությունում այնքան խառն ու ոչ ստաբիլ վիճակ է հիմա` դրսի ու Հայաստանի ընկերների մասով, որ չեն ցանկանում ոչինչ շարժել` Բյուրոյի նոր անդամ ընտրելու, անհամաձայնությունների դաշտը չվերակենդանացնելու համար, սպասելու են Ընդհանուր ժողովին, որը տեղի կունենա մի քանի ամիս անց»: Որոշ աղբյուրների փոխանցմամբ` սպասվող Ընդհանուր ժողովն ընդհանրապես թեժ ու լարված է լինելու, և հնարավոր է Հրանտ Մարգարյանը չվերընտրվի:
Հրապարակ
Դուք, ձեր կառավարության ղեկավարը, այլ անդամներ, որոնց մասին խոսել եմ, կառավարության կաբինետներում նստած ափաշկարա միլիոններ եք աշխատում, ուրիշ բան չեք անում, հետո էլ ասում եք՝ մենք հանվելու խասիաթ չունենք, կներեք, իսկ շատ կսխալվե՞նք, որ ձեր արածը անվանենք կոռուպցիոն սթրիփթիզ, որ ցույց եք տալիս ժողովրդի աչքի առաջ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
«Ժողովուրդը ձեր սթրիփթիզից ահագին գրգռված է, և եթե առաջիկայում չվերանայեք ձեր հարաբերությունները ՀՀ-ի ու նրա ժողովրդի հետ, վաղ թե ուշ ստիպված կլինեք հանվել»,- նշեց նա:
ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2015թ-ի պետական բյուջեի նախագծի հիմքում ոչ մի ռազմավարական ծրագիր չկա և, ըստ էության, գործ ունենք «անողնաշար» բյուջեի հետ: «Կառավարությունն արձանագրել է, որ գազի ու հոսանքի գինը թանկացել է, դե ուզած-չուզած պետական մարմինների գազի, հոսանքի փողը պիտի տանք, մի քանի կոպեկ էլ տանք թոշակառուներին, ուսուցիչներին, որպես փոխհատուցում, սա կառավարության մոտեցումն է: Բյուջեի նախագծում ոչ մի խոսք չկա աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշների մասին. Չի ասվում է, թե այսօր աղքատությունն ինչքան է և 2015թ-ի բյուջեի ավելանալո՞ւ է, թե՞ պակասելու»,-ասաց նա: Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ
ՀՀ-ն հայտնվել է տոկոսի տակ ընկած գյուղացու կարգավիճակում, որ էս բանկից վարկ է վերցնում մյուս վարկը մարում և այլն: Նա 2015թ-ի բյուջեի նախագծում մի քանի արտառոց փաստեր գտավ, օրինակ, սահմանամերձ Չինարի, Բարեկամավան, Դովեղ համայքների դոտացիան նախորդ տարվա նկատմամբ նվազել է, իսկ որոշ սահմանամերձ գյուղերի համար աննշան չափով է ավելացել:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունը պետք է ապացուցի, որ գիտակցում է սահմանապահ համայնքներում արտակարգ միջոցներ ձեռնակրելու կարևորությունը, քանզի խոսքը հայոց բանակի թիկունքային առաջին գիծը ամրապնդելու մասին է: «Հույս ունեմ, որ Կառավարությունը գիտակցում է՝ սա ոչ իշխանական եռյակի դեպքը չի, որ ամառը ասեն՝ աշուն, աշունը ասեն՝ ձմեռ, ձմեռը ասեն՝ գարուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը խոսեց նաև ոչ իշխանական ուժերից մի քանի ներկայացուցիչների ԱԺ-ում ունեցած հայտարարության մասին:
«ԲՀԿ-ն ասում է՝ այս կառավարությունը նախորդից ծանր ժառանգություն է ստացել, կներեք՝ ես էի այստեղ նստած նախորդ կառավարության օրինագծերը անցկացնո՞ւմ, ես չէի, վարչապետի պաշտոնում գտնվող Հովիկ Աբրահամյանն էր: Ի դեպ գործող կառավարության անդամներից տասը նախորդ կառավարությունում աշխատել են հենց կառավարության անդամ: Տիգրան Սարգսյանի ձախողած կառավարության գործունեության ժամկետի ուղիղ 70 տոկոսում ԲՀԿ-ն էլ եղել է կառավարող կոալիցիայի անդամ, նենց որ ԲՀԿ-ի գործընկերները թող իրենց մասին, ոչ թե Հովիկ Աբրահամյանի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
ՀԱԿ պատգամավորը առաջարկեց նաև քննարկել կառավարության անդամների մոտիվիացիաները: Նրան հետաքրքրում է՝ ինչո՞ւ է միլիոնատեր Գագիկ Խաչատրյանն աշխատում ֆինանսների նախարար, որ իշխանության լծակներն օգտագործելով՝ իր բիզնեսներին տանիք կանգնի:
«Դուք որպես կառավարության անդամ գիտակցում եք՝ ի՞նչ է նշանակում տարիներով նոր շոր չունենալ, տարիներով երեխեքի համար նոր շոր չառնել, պարոն Խաչատրյան, ի՞նչ է նշանակում «ես» լրագրողների մոտ հանվելու խասիաթ չունեմ, էդ ի՞նչ խոսելու ձև է, փորձում եք ԱԺ ամբիոնից գողական գնալ,ես Ձեզ խորհուրդ չեմ տա այդ բառապաշարով հետս խոսել. որովհետև Դուք կոռումպացված կառավարության կոռումպացված ներկայացուցիչ եք եք, իսկ ես՝ ընտրված պատգամավոր, իսկ իմ հետ այդպես խոսելը նշանակում է այդպես խոսել իմ ընտրողների հետ, իսկ իմ ընտրողների հետ այդպես խոսացողը չափազանց ծանր գին կվճարի»,- ասաց Փաշինյանը:
news.am
Օրերս «Ծիրանանոց» ռեստորանում տեղի է ունեցել «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, ԲՀԿ-ից՝ Ստեփան Մարգարյանը:
Այս տեղեկությունը հաստատել են հենց Մհեր Շահգելդյանն ու Ստեփան Մարգարյանը: Շահգելդյանը ասել է. «Ոչ պաշտոնական հանդիպում եղել է, ու քանի որ ոչ պաշտոնական է, չեմ մեկնաբանի»: Այն հարցին, թե հնարավո՞ր է այդ հանդիուամից հետո եռյակը համալրվի, ու ՕեԿ-ը սկսի մաս կազմել եռյակին, Շահգելդյանն արձագանքեց. «Մենք տարբեր ուղղություններով համագործակցել ենք եռյակի հետ»: Ստեփան Մարգարյանն էլ ասաց, որ հանդիպումը եղել է մասնավոր, ու հրաժարվեց հանղիպումից տեղեկատվություն տրամադրել. «Մասնավոր հանդիպումը ինչո՞ւ պետք է ներկայացնեմ, օրինակ եթե մեկի հետ խոսում եմ, դա պիտի ասե՞մ»,- պատասխանեց ԲՀԿ-ականը: Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 10–ին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը որեէ առնչություն չունի համաժողովրդական շարժման հետ:
Հայկական Ժամանակ
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.