18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ Նաիրի Սահակյանին պատկանող «Ես և նա» ռոմանտիկ անունով շինարարական կազմակերպության վերաբերյալ նախաքննություն է իրականացվում: Արդեն հաղորդել ենք, որ քրեական գործը հարուցվել է բոլորովին վերջերս Քրօր. 308 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Այն Արագածոտնի մարզային քննչական վարչությունում է:
Մինչդեռ մարզպետի եղբոր կազմակերպության մասին մարզի բնակիչներն ահազանգում էին արդեն երկու տարի: ԶԼՄ-ները գրում էին, որ Նաիրի Սահակյանը կասկածելիորեն շահում է շինարարական բոլոր տենդերները, որ «Ես և նա»-ի աշխատանքների որակը վատն է: Ի դեպ, առաջինն այս մասին ահազանգել էր Անահիտ Բախշյանը՝ 2011 թվականին, դեռևս «Ժառանգության» պատգամավոր եղած ժամանակ: Նա փաստեր էր բերել մի շարք դպրոցներում նորոգման աշխատանքների անորակության և պետբյուջեի միջոցները մսխելու վերաբերյալ, այդ թվում նաև Արագածոտնի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որը կիսատ-պռատ վերանորոգել էր հենց մարզպետի եղբոր կազմակերպությունը:
2013-2014 թվականին մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում նաև մենք, անդրադարձանք Նաիրի Սահակյանի իրականացրած շինարարության մութ կետերին՝ Շաղվարդ գետի կամրջի կառուցմանը, Նոր Եդեսիայի, Բազմաբերդի, Ուջանի, Ագարակավանի դպրոցների, այլ օբյեկտների շինաշխատանքներին, բայց իրավապահները լուրջ հետաքրքրություն չէին ցուցաբերում, առավել ևս՝ բանը չէր հասնում մեղադրանքի առաջադրմանը: Հասավ միայն այն բանից հետո, երբ սեպտեմբերին վարչապետի վերահսկողության ծառայությունը մտավ Արագածոտնի մարզ և կասկածելի փաստերի, ենթադրյալ չարաշահումների մի մեծ ցուցակով դուրս եկավ այնտեղից:
ՀՀԿ-ական շրջանակներում վաղուց էր խոսվում վարչապետի և Արագածոտնի մարզպետի միջև գոյություն ունեցող լարվածության մասին, և չի բացառվում, որ հենց դա էլ ազդակ եղավ վերահսկողության ծառայության գործողությունների համար: Հայտնի է, որ Սահակյանների ընտանիքը ՀՀ նախագահի համակրանքն է վայելում, ուստի մարզպետը չափից դուրս ինքնուրույն խաղ էր տանում, ինչը չէր կարող դուր գալ վարչապետին: Թերևս, ամենատարածված, գրեթե անեկդոտիկ լուրը նրանց բարդ հարաբերությունների մասին տարածվեց անմիջապես ընտրություններից հետո, թե ինչպես ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանին ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը «2» նշանակեց՝ ընտրություններին վատ նախապատրաստվելու համար:
Սարգիս Սահակյանը, իհարկե, ժխտում էր եղբոր կազմակերպությանը հովանավորելու կամ իր մոտալուտ պաշտոնանկության մասին տեղեկությունները: Բայց մի կողմ դնելով մարզպետի եղբոր դեմ գործի հարուցման ինտրիգային և մեծ հաշվով անապացուցելի կողմը, անդրադառնանք թվերին:
Մեր աղբյուրները վստահեցնում են, որ չարաշահումների գործում շատ մեծ գումարներ են շոշափվում: Մարզպետ Սարգիս Սահակյանն իր եղբոր հետ միլիոնների պայմանագրեր է կնքել կրթական օբյեկտների նորոգման համար: Վերին Բազմաբերդ համայնքի դպրոցի վերանորոգման աշխատանքների համար հունիսին կնքված պայմանագրի արժեքը 31 մլն դրամ է եղել (աշխատանքները պետք է ավարտված լինեին ս.թ. նոյեմբերի 30-ին): Եղնիկ համայնքի դպրոցի վերանորոգման համար նույն օրը Արագածոտնի մարզպետարանի և «Ես և նա» ՍՊԸ-ի միջև կնքվել է 66 մլն դրամի պայմանագիր: Աշխատանքների վերջնաժամկետն է եղել 10.12.2014թ.-ն:
2013 թվականի բյուջեից Արագածոտնի մարզպետարանին հատկացված գումարներից նորոգվել են Ուջանի դպրոցը. «Ես և նա» ՍՊԸ-ի և մարզպետարանի միջև 38 մլն դրամի պայմանագիր է կնքվել: Նոր Եդեսիայի դպրոցի վերանորոգման աշխատանքների համար ռոմանտիկ անունով կազմակերպությանը տրվել է 49,5 մլն դրամ, Թալինի թիվ 2 դպրոցի վերանորոգմանը՝ 115 մլն (պայմանագրերի արժեքները ներկայացված են ԱԱՀ-ն ներառյալ): Այժմ իրավապահները քննում են այս ամբողջ թվաբանությունը: Արագածոտնի մարզպետարանում թղթաբանությունը եռում է:
Սահակյանից քննիչները պահանջել են շինաշխատանքների կատարման համար անցկացված մրցույթների փաստաթղթերը, նախահաշիվներ, հանձնման-ընդունման արձանագրություններ, հաշվետվություններ և այլն: Մեր տեղեկություններով, քննիչներին հատկապես հետաքրքրել է, թե Արագածոտնի մարզպետարանի և «Ես և նա» ՍՊԸ-ի միջև պայմանագրերի կնքման ընթացքում ովքեր են հանդիսացել գնումների գործընթացի համար պատասխանատու աշխատակիցներ, ովքեր են ընդունել և հանձնել շինաշխատանքները, նրանք հայտնաբերե՞լ են թերություններ, թե՞ ոչ, և եթե այո, ապա արդյոք դրանք վերացվե՞լ են ժամանակին: Այնպես որ, քննչական կաթսան դեռ երկար է եռալու:
Կհաջողվի՞ արդյոք մարզպետին և նրա եղբորը չոր և առողջ դուրս գալ այս եռացող կաթսայից, դժվար է ասել, բայց փաստ է, որ նրա պաշտոնանկության սպասումները կրկին արդիական են դարձել: ՀԳ. Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից մեկնաբանություն խնդրեցինք հրապարակված փաստերի վերաբերյալ, ինչին նրա պատասխանն էր. «Այս հեռախոսահամարը մոռացեք»:
Սյուզան Սիմոնյան
Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը միայն իշխանություն են ուզում: Այս մասին այսօր` նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
«Չգիտեմ` եռյակ է, քառյակ, թե հնգյակ: Մենք պատրաստ ենք բանակցությունների, կոչ ենք անում, որ բանակցենք: Եթե իսկապես մեր ընդդիմադիր ընկերները ցանկություն ունեն` լուծելու ժողովրդի խնդիրները, պետք է բանակցեն իշխող կուսակցության հետ: Մենք առաջարկում ենք միասին քննարկել, իսկ իրենք` կամ իշխանությունը տվեք մեզ, կամ ընդունեք 12 կետերը: Մենք իշխանությունը նրանց չենք հանձնելու, չկա նման բան»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր իշխող կուսակցությանը վերանայել դիրքորոշումը` կապված ոչ իշխանական ուժերի առաջարկած 12 կետերի, սակայն վերջինները հրաժարվել են ՀՀԿ-ի հետ քննարկել այդ կետերը:
news.am
«ICANN» կազմակերպությունը նոյեմբերի 20-ին որոշում է կայացրել գրանցել համացանցային «հայ» նոր դոմենային անունը։ «.հայ» անվան գրանցումից հետո սկսվում է տեխնիկական համաձայնեցումների մի գործընթաց, որի տևողությունը 3-6 ամիս է գնահատվում։ Սա աշխարհի հայության համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն է, որը բոլորին հնարավորություն կտա իրենց մասին տեղեկատվությունը համացանցում տարածել նաև մեսրոպատառ «.հայ» դոմենի օգտագործմամբ։
«.հայ» դոմենի օգտագործումը կխթանի հայկական ստեղնաշարի օգտագործումը Սփյուռքում, հայկական տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից բջջային սարքերում, թույլ կտա զարգացնել հայերենի իմացության մակարդակը համացանցում։ Միևնույն ծամանակ, կնպաստի հայոց լեզվի կիրառման ընդլայնմանը ինչպես առօրյայում, այնպես էլ Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ընդլայնման հարցում:
Հայկական Ժամանակ
Բոլոր իրավիճակներում օլիմպիական հանգստություն դրսևորող Գալուստ Գրիգորիչն անչափ նեղսրտել է նախորդ օրն իր որդու՝ Արման Սահակյանի նկատմամբ Հովիկ Աբրահամյանի դրսևորած անհարգալից վերաբերմունքից: Եվ ընդհանրապես, վերջին շրջանում «սև կատու» է անցել նախկին «նապարնիկների» միջով: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը Գալուստին նախ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար «սղղացնելով», ապա ԱԺ նախագահ նշանակել տալով՝ մտածել է, որ վերջինս ամեն ինչ կանի, որպեսզի համ խորհրդարանը, համ կառավարությունը ենթարկվի իրեն, բայց հաշվարկներում սխալվել է:
Կառավարության ղեկավարի համբերության բաժակը լցվել է հայտնի «12 կետերի» շուրջ ոչ իշխանականների հետ «խոսելու» գործընթացը Գալուստին վերապահելու ու նրա կողմից տապալվելու արդյունքում: Համենայն դեպս, ասում են, Աբրահամյանն այդպես է գնահատել եռյակի մերժումը:
Հրապարակ
Վահե Հակոբյանի անսպասելի հրաժարականը երեկ բացատրում էին Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հակասություններով, ինչն ավելի խորացավ Հակոբյանների վաղեմի հակառակորդ Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ դառնալով։ Իսկ Ջրային կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը, որն առանձնապես լավ չէր պատկերացնում ոլորտը, «ազատ շարժի» հնարավորությունից զրկված էր կադրային և մնացյալ հարցերում՝ նույն կառավարության «գործուն» ջանքերի շնորհիվ։
Ի դեպ, Վահե Հակոբյանը դիմումը գրած է եղել առավոտյան։ ՀՀԿ-ում կարծում էին, որ հնարավոր է վարչապետը վերադառնա և չստորագրի, սակայն Աբրահամյանի առաջին գործերից մեկը հենց այդ դիմումը ստորագրելն է եղել:
Հրապարակ
Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ շեշտակիորեն աճել են հակառակորդի կողմից իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումները: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվում հատկապես ս.թ. նոյեմբերի 12-ին շփման գծի արեւելյան հատվածում՝ թշնամու կողմից խփված հայկական ուղղաթիռի անկման վայրի ուղղությամբ:
Միայն նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը նշված հատվածում ադրբեջանական բանակը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ, որից 8-ի դեպքում՝ նռնականետից և խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ ուժերի կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թույլ չտալու համար հակառակորդին մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:
Ներկա դրությամբ, ինչպես ուղղաթիռի անկման վայրը, այնպես էլ ողջ առաջնագիծը գտնվում է հայ դիրքապահների մշտական վերահսկողության տակ:
news.am
Ցավոք, առ այսօր ոչ միայն Հայաստանը, այլև Լեռնային Ղարաբաղը պատրաստ չեն Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը:
Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղը պետք է պատրաստվի այդ ճանաչմանը: «Քանի դեռ Հայաստանում նոր իրավական կարգ, օրինական իշխանություն չկա, «Ժառանգություն» կուսակցությունը և ես անձնապես այդ հարցը երբեք չենք բարձրացնի», — ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ մյուս խորհրդարանական ուժերը բազմաթիվ անգամներ հայտարարել են ԼՂՀ-ի ճանաչման շուրջ «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնության վաղաժամ լինելու մասին, քանի որ, ըստ նրանց, դա կհանգեցնի խաղաղ բանակցությունների վիժեցմանը:
news.am
ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում երեկ տեղի ունեցավ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի համագործակցության արդյունքում հայերեն թարգմանված և հրատարակված մի շարք գրքերի շնորհանդեսը:
Ուշագրավ է, սակայն, որ ԵԱՀԿ-ն միջոցառմանը ներկայացել էր ոչ ներկայացուցչական մակարդակով: Շնորհանդեսին ներկա էր ԵԱՀԿ քարտուղարության ոստիկանական գործունեության ռազմավարական հարցերով ստորաբաժանման հետազոտությունների և վերլուծությունների խորհրդական Տորստեն Շտոդիկը: Պատճառը, ինչպես նշում էին պատգամավորները ոչ պաշտոնապես, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խոցված ուղղաթիռի վերաբերյալ ենթադրվող հարցերի տարափն է եղել, որոնցից այդ կերպ փորձ են արել խուսափել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաները:
Հայկական Ժամանակ
Հայկական կողմի ջանքերն առայժմ ուղղված են ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ ուղղաթիռի 3 օդաչուների մարմինները դուրս բերելու շուրջ առաջացած ճգնաժամի դիվանագիտական ճանապարհով լուծմանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողներին ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ այդ տարբերակը չաշխատելու դեպքում, այլ տարբերակները միշտ ուժի մեջ են։
«Այսօր մենք մեր ջանքերը ուղղել ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելուն, կարծում ենք՝ մեր հարևանները կհասկանան, որ ի վերջո, միջազգային մարդասիրական նորմերի կանոնների համաձայն պետք է թույլատրեն թեկուզ ուղղաթիռի ընկած վայրի կամ եթե թեկուզ մարտական գործողությունների վայր էլ լինի, գործողություններից հետո այդ վայրի ուսումնասիրումը և այնտեղ մնացած աճյունների ուսումնասիրումն և տեղափոխումը: Այլ տարբերակներ ուժի մեջ միշտ էլ կան, բայց առայժմ մեր ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ Ադրբեջանը առաջարկում է դիակները փոխանակել գերիների հետ, Սեյրան Օհանյանն ասաց, որ այդ ադրբեջանցի դիվերսանտները հանցագործություն են արել, ինչի համար պետք է պատասխան տան։
«Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել ԼՂՀ ղեկավարությանը կարծում եմ՝ բոլորիս համար ակնհայտ է, որ այդ դիվերսանտները հանցագործություն են կատարել, ինչի համար պետք է պատասխան տան»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն են լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ ԶՈՒ ուղղաթիռի կործանման առնչությամբ: Նրանք կողմերին կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը:
NEWS.am
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 57 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ չընդունվեց. քվեարկությանը հետևեցին ծափահարություններ։
Նշենք, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի լրացումներով նախատեսվում է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության դրած կալանքը կտարածվի պարտապանի՝ բանկերում կամ այլ վարկային կազմակերպություններում ոչ թե ողջ հաշվի վրա, ինչպես գործող օրենսդրության մեջ, այլ տուգանքի վճարման ենթակա պարտքի գումարի վրա։
Իսկ մինչ այդ վարման կարգով ձայն խնդրեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով նշեց, որ թեև իրենք առաջարկություններ էին ներկայացրել, որը պետք է լուծեր օրենքում առկա խնդիրները, սակայն դրանք մերժվեցին: Նա նշեց, որ այս հարցով իրենք ստորագրահավաք են սկսում, որպեսզի դիմեն Սահմանադրական դատարան:
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» անունից խոսեց Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ թեև հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը նախապես ասել էր, որ Կառավարությունը նախագիծը կբերի նախաձեռնություն վիճահարույց կետերին լուծում տրված, սակայն կրկին «հակասահմանադրական դրույթներին լուծում չի առաջարկվում»:
«Այս իսկ պատճառով կոչ ենք անում օրենքը չընդունել թեկուզ առաջին ընթերցմամբ, հետո Սահմանադրությանը համապատասխան օրենք ընդունել»,-ասաց նա:
«Հայ ազգային կոնգրեսի» անունից խոսեց Գագիկ Ջհանգիրյանը: «Կոչ եմ անում այս տեսքով այս նախագծի օգտին չքվեարկել, սա միտված է նպաստելու մասնավոր սեփականատերերին չարքաշ գյուղացու, բանվորի գումարներից օգտվելու համար: ԴԱՀԿ-ն չի կարող դատարան լինել»,-ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից վարման կարգով խոսեց Նաիրա Զոհրաբյանը. «Սա բացահայտ թալանին ուղղված նախաձեռնություն է, կոչ եմ անում չքվեարկել»:
Օրենքի մերժումից հետո հաջորդած ծափահարություններին ԱԺ նախագահն արձագանքեց. «Երբեմն պետք է ծափահարություններ տեղի ունենան»:
Թերթ.am
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
16.05.2024 | 02:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.