07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Խորհրդարանի ոչ իշխանական ուժերի կողմից առաջարկվող Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընդամենը 5 ձայնի տարբերությամբ չեն անցել: Խորհրդարանի այսօրվա՝ դեկտեմբերի 2-ի նիստին, «կողմ» է քվեարկել 54 պատգամավոր, «դեմ»՝ 59, ձեռնպահ՝ 4: Դեմ են հանդես եկել միայն իշխող Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները;
ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները կողմ են քվերակել: Ընտրական օրենսգրքում փոփոխությունները ենթադրում էին խորհրդարանական ընտրությունների 100%-անոց համամասնական համակարգի անցում:
NEWS.am
Ոչ իշխանական դաշտը լյուստրիացիայի ենթարկելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը (Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու) երեկ խորհրդարանում տապալվեց, սակայն Փաշինյանն ըստ ամենայնի մտադրություն ունի ոչ իշխանական դաշտում լարվածությունը դեռ երկար պահել: Նա հայտարարեց, որ նախագիծը մնալու է ԱԺ-ում, որոշակի լրամշակումից հետո այն օրենսդրական նախաձեռնության կարգով կդրվի շրջանառության մեջ: Սա նշանակում է, որ հարցն առնվազն պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում և քվեարկության դրվի ԱԺ լիագումար նիստում՝ օրակարգում ընդգրկվելու համար:
131 պատգամավորներից ընդամենը 3-ի ստորագրությունը դրվեց նախագծի տակ, որով առաջարկվում էր ՀՀ նախագահի պաշտոնանկության հարցը դարձնել ԱԺ քննարկման նյութ: Չնայած քառօրյայի նիստում մի վերջին անգամ Փաշինյանը հորդորեց պատգամավորներին օգտվել իրենց իրավունքից և մինչև ժամը 1:30-ը միանալ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին՝ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է փոփոխություններ կատարել որոշման նախագծում, սակայն պատգամավորի հորդորը որևէ ազդեցություն չգործեց: Ստորագրողներն էին «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:
Արտաշես Գեղամյանն անգամ «առիթավորվեց»: «Եթե 131 հոգուց 3 հոգի է ստորագրել, նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահի քաղաքականությունն այս դժվարին պահին, երբ տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, օգտվում է լիարժեք վստահությունից Ազգային ժողովի կողմից»,- ասաց նա:
Խորհրդարանի նիստի մեկնարկից առաջ ոչ իշխանական բոլոր խմբակցություններում նիստ էին հրավիրել: Նախաձեռնությանը չմիանալու պատճառները հետևյալն էին: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսպես բացատրեց. «Ակնհայտ էր՝ խնդիր դրված չէր իսկապես իմպիչմենթի հարց կազմակերպել, այլապես Փաշինյանը պետք է նախապես զրուցեր այն քաղաքական ուժերի հետ, որոնց ստորագրությունն ակնկալում էր: Նման բան չի եղել: Ես կարծում եմ՝ եթե փաստաթուղթը նախապես քննարկվեր քաղաքական ուժերի կողմից, լուրջ առաջարկություններ կլինեին: Օրինակ, ես մտածում եմ, որ ամենահամոզիչ փաստարկներից մեկը պետք է լիներ առաջին կետում, և դա 2013 թվականի նախագահական ընտրությունների կեղծումն էր, որը չկա այդ փաստաթղթում»:
Հակոբյանի խոսքով, Փաշինյանն ընդամենը ոչ իշխանական դաշտում լյուստրացիա անելու նպատակ էր հետապնդում: «Բարգավաճ Հայաստանը», որը խորհրդարանում 36 պատգամավոր ունի, և, ըստ էության, այս ուժից էր կախված, թե Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա կդառնա՞ր, չմիանալու իր բացատրությունն ունի: Պարզվում է՝ ԲՀԿ-ն կիսում է նախագահին պաշտոնանկ անելու Փաշինյանի որոշման նախագծում տեղ գտած մտահոգությունները, բայց չի միանում դրան, քանի որ վստահ է՝ այն որևէ արդյունք չի ունենալու:
«Այն բոլոր մտահոգությունները և երկրում առկա վիճակի նկատմամբ վերաբերմունքը, որն արտահայտել է իր նախագծով պատգամավոր Փաշինյանը, կիսում ենք և ընդունում ենք: Բայց վիճակն իրատեսականորեն հետևյալն է՝ այդ նախաձեռնությունն ապահովելու է ընդամենը մեկ քայլանոց գործողություն և այդ իսկ քայլով ավարտվելու է անհաջողությամբ»,- կուսակցության դիրքորոշումը փոխանցեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Իսկ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Մարտուն Գրիգորյանն էլ ավելի անկեղծացավ ու մեզ փոխանցեց, որ «այդ հարցն» իրենց օրակարգում չունեն:
«Իսկ ո՞ւմ փոփոխությունն եք պահանջում իշխանափոխություն պահանջելով» մեր հարցից պատգամավորը ժպտաց. «Ես նորից եմ կրկնում՝ այս պահին մենք այդ հարցը չենք քննարկում, եթե քննարկենք, կհայտարարենք, իսկ մենք ասել ենք, թե ինչ ենք պահանջում»: «Ո՞ւր ա ընդեղ իմպիչմենթ: Ես կարդացել եմ, ու այդ տեքստն ինձ ավելի շատ հիշեցնում է դպրոցական տարիների գովասանագիր»,- ասաց ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը:
Հրապարակ
Աննախադեպ բարձր տրամադրությամբ երեկ ԱԺ ժամանած Սամվել Ալեքսանյանն անընդհատ շարժման մեջ էր. մեկ մտնում էր նիստերի դահլիճ, մեկ դուրս գալիս, հետո ներսից վերադառնում, երբ ականջին «քվեարկություն» բառն էր հասնում։ Արանքում էլ երգում էր «Ապարան, Ապարան ջան, իմ Ապարան» երգն ու հիշեցնում, որ ինքն ապարանցիների «վոժդն» է։ Ինչո՞վ է պայմանավորված բարձր տրամադրությունը։
«Գնում եմ, թազա արտադրամաս եմ բացում, տրիկոտաժի գործարան, գալի՞ս ես նկարես, թե՞ մենակ վատ բաներն եք գրում, մի հատ չեք գրում, որ ես լավ գործեր եմ անում, ունիվերսալ տղա եմ։ Իսկ երբ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ետ է վերցնում Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների և եզդիների ցեղասպանության դատապարտման մասին իր նախագիծը, որպեսզի ՀՀԿ-ականների առաջարկություններից հետո նորից հետ բերի, Ալեքսանյանը վրդովվեց և ՀՀԿ-ական պատգամավորին դժգոհեց. «Էս Զարուհին ոնց քաշեց ինձ, եկել էի՝ իր օրենքին դեմ քվեարկեի, էն էլ հետ վերցրեց»։ Հետո սկսեց հումոր անել ԲՀԿ-ական պատգամավորների, հատկապես Դավիթ Քոչարյանի հետ. «Հո երեկ շատ չխմեցի՞ր»՝ հիշելով Գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականի՝ Մեսրոպ Մանուկյանի նախօրեին կայացած հարսանիքը, որին մասնակցել էր նաև ինքը։ Իսկ գեներալը հարսանիքի քավորն է եղել:
Հրապարակ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության «այլընտրանք»-ից ընդդիմադիր դառնալու հարց այս պահին չի քննարկվում։ Այդ մասին երեկ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Էս պահին երբևիցե նման հարց չի քննարկվել, որ մենք նման բան ասենք, հենց լինի՝ կիմանաք»,- հայտարարեց Մելքումյանը՝ ասելով, որ նման որոշում չունեն:
Հայկական Ժամանակ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը շատ հետաքրքիր հայտարարություն արեց՝ անդրադառնալով Եռյակի գործունեությանը.
«Չի կարելի ժողովրդին բերել հրապարակ և հերթական անգամ արձակուրդի ուղարկել»:
Այն, որ ինքը մի ամբողջ ժողովրդի բարևեց ու տուն ուղարկեց, հերթական անգամ հուսախաբ անելով ու հիասթափեցնելով նրանց կարե՞լի էր: Հիմա «Ժառանգության» ղեկավարն արդարանում է, որ այն ժամանակ իր կողքին ուժեր չկային: Այդ որպես քաղաքական գործիչ նա իրավունք չուներ հենց այնպես, սոսկ բարևելու համար ոտքի հանել իրեն հավատացող մարդկանց:
Իսկ արձակուրդ, այն էլ հերթական, հիմա իրոք չի կարելի ուղղարկել, սա բոլորն են հասկանում:
Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատեց եռյակի մոտեցումները.«Շեշտադրումների տարբերություններ կան, բայց գաղափարական ընդհանուրություն կա: Հանրահավաքների ժամանակ խոսվեց միասնական շտաբների, համաժողովրդական շարժման, բայց նպատակի և միջոցների մասին հստակ չխոսվեց: Հարթակում նույնիսկ բանավեճ եղավ, սակայն էլի եմ ասում՝ չի կարելի մարդկանց բերել և հերթական անգամ արձակուրդ ուղարկել»
Հովհաննիսյանը համաձայնվեց հարցին, այո՝ տարաձայնություններ և կարգապահության պակաս կա:
ԵՏՄ շրջանակներում մեր բոլոր տնտեսվարողները կարող են մասնակցել ԵՏՄ անդամ պետությունների կողմից կազմակերպվող պետական գնումների գործընթացներին, և ԵՏՄ անդամ մյուս երկրներն էլ կարող են մասնակցել մեր պետական գնումների գործընթացին:
Այս մասին այսօր ապրանքների արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը մտահոգություն հայտնեց, որ ԵՏՄ անդամակցությունից հետո գործատուները կարող են արհեստականորեն հայտնվել անբարեխիղճ մրցակցության պայմաններում, քանի որ մինչ այդ այլ պայմաններում են գործում, դրանից հետո պետք է գործեն այլ պայմաններում:
Նա նկատեց, որ միջազգային մրցույթների շրջանակում մինչ այդ էլ մեր ընկերությունները կարող էին մասնակցել պետական գնումների գործընթացին և հարց բարձրացրեց, թե տարբերություններ լինելո՞ւ են ԵՏՄ երկրների շրջանակում անցկացվող մրցույթների հարցում:
Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ պետական գնումների գործընթացին ԵՏՄ անդամ երկրների հավասար իրավասություններ ունեցող ընկերություններ են մասնակցելու: «Մեզ միակ մտահոգող խնդիրը պետք է լինի արդար և անաչառ գնումների գործընթացը»,-ասաց նա և խոստացավ այդ հարցում հետևողական լինել:
ՏՄՊՊՀ նախագահը նշեց,որ թեև մեծ հաշվով մեր օրենսդրությունը համահունչ է ԵՏՄ-ին, սակայն որոշ փոփոխություններ կլինեն ազգային օրենսդրությունում:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ ԵՏՄ անդամակցությունը կարևոր դեր ու նշանակություն է ունենալու, և ամեն ինչ անելու ենք՝ օգնելու մեր տնտեսվարողներին, խորհրդատվություն ենք տրամադրելու»,-ասաց նա և նշեց, որ ամենակարևորը ԵՏՄ շրջանակներում մեր տնտեսվարողների շահերի պաշտպանված լինելն է:
tert.am
«Հայազն» կուսակցության անդամներ և նրանց մի քանի տասնյակ աջակիցներ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով, որտեղ սթափության նամակ-կոչ հանձնեցին ԱԺ պատգամավորներին և դեմ քվեարկել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայամանագրին։
«Մենք պահանջում ենք չվավերացնել ԵՏՄ-ի չարաբաստիկ պայմանագիրը և հիշեցնելու ենք, որ ի վերջո բոլորը դատարանում պատասխան են տալու ազգային դավաճանության համար: Անկախությունը կորցնելուն հավասար պայմանագիր է սա։ Ժամանակին մեզ ասում էին՝ սպասեք՝ պայմանագիրը ի հայտ գա, նոր քննադատեք, մենք սպասեցինք պայմանագիրը ի հայտ եկավ, այդ ժամանակ տեսանք՝ ինչ բացասական կետեր կան: Ամենակարևորը ոչ թե 750 անուն ապրանքների թանկացումն է և սոցիալական հարցերը, այլ ինքնիշխանության զիջումն է: Սա կարելի է միանգամայն դավաճանություն համարել»,-ասել է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
Ոստիկանության մեկ տասնյակից ավելի աշխատակիցների ուղեկցությամբ ցուցարարները «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկելով հասան ԱԺ, որտեղ արդեն հավաքվել էին մեկ տասնյակից ավելի քաղաքացիական ակտիվիստներ։
Նշենք, որ այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագիրը։
news.am
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է մոտ ապագայում աշխատանքից ազատել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդիներից մեկին: Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանի երկու որդիներն էլ բարձրաստիճան պաշտոնյաներ են: Ավելի հավանական է, որ իր պաշտոնին հրաժեշտ տա Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական վարչության պետ Արման Սահակյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Նիկոլ Փաշինյանի «Իմպիչմենտի մասին նախագիծը» ոչ այնքան նախագիծ է նախագահի պաշտոնանկության մասին, որքան ուղերձ, որի հասցեատերը Եռյակն է: Ինչպես ցանկացած քայլ, որն արվում է ինչ-որ մեկին «ինադու» («այ, հիմա ես կպատռեմ ձեր դեմքը, ցույց կտամ, թե ով է իսկական ընդդիմությունը, բնական լյուստրացիա կանեմ»), այդ քայլը որոշակի հարցեր է առաջացնում: Մասնավորապես, ո՞վ ասաց, որ լինել ընդդիմադիր, պարտադիր նշանակում է պայքարել արտահերթ ընտրությունների համար և եթե հանկարծ պարզվում է, որ դու անհապաղ իշխանափոխություն չես պահանջում, ուրեմն, դու իսկական ընդդիմադիր չես:
Հնարավոր չէ՞ ունենալ ընդդիմադիր հայացքներ, համաձայն չլինել իշխանությունների կողմից տարվող արտաքին, ներքին, առաջին հերթին՝ տնտեսական քաղաքականության հետ և պայքարել, որ քո կուսակցությունը հաղթի հերթական ընտրություններում: Այդ հարցին բացասական պատասխան տվողները սովորաբար բերում են երկու փաստարկ, ա/ երկիրը կործանվում է, բ/ արտահերթ ընտրություններն ավելի արդար են անցնում, քան հերթականները:
Առաջին փաստարկի մասին ես բազմիցս գրել եմ, ինչ մնում է երկրորդին, ապա իսկույն հիշում եմ 1998-ի նախագահական արտահերթ ընտրությունները, որոնք, իմ կարծիքով, ամենաանարդարն էին Երրորդ հանրապետության պատմության մեջ, որովհետև նոստալգիկ հիշողություններով ոգևորված ժողովուրդը անվերապահորեն ընտրել էր Կարեն Դեմիրճյանին:
Առավոտ
Կոնյակի գործարանում ԲՀԿ-ականների և Գագիկ Ծառուկյանի երեկվա հանդիպումից հետո մի շարք ԲՀԿ-ականներ ասում էին, որ կուսակցության քաղխորհրդի նիստ չի եղել: Մյուսներն ասում էին, որ սովորական աշխատանքային նիստ է եղել, որտեղ ոչ մի արտասովոր բան չի քննարկվել: Այս շփոթն ու չհամաձայնեցված պատասխանները վկայում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը դեռևս վճռական ու վերջնական ասելիք չունի: Նախօրեին մենք գրել էինք, որ նոյեմբերի 28-ին Ծառուկյանն իր մոտ է հրավիրել կուսակցականներին, որպեսզի զրուցեն Համաժողովրդական շարժման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին և որոշում կայացնեն ապագա անելիքների վերաբերյալ:
Ընդ որում՝ այս լուրը մեզ փոխանցել էր ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը: Սակայն հանդիպումից մեկ ժամ առաջ կուսակցության գրասենյակից զանգահարել են պատգամավորներին և տեղեկացրել, որ այն հետաձգվում է. պատճառների մասին ոչինչ չեն տեղեկացրել:
Չնայած կուսակտիվը, և հատկապես քաղաքական բլոկը, նշված ժամին նշված տեղում է եղել, ներկայացել են նաև լրագրողները: Բայց նիստի համար նախանշված ժամից մոտ մեկ ժամ անց գրասենյակից դուրս է եկել ԲՀԿ խմբակցության ղեկավարը և ասել. «Մենք ասելու բան չունենք, որովհետև ոչ մի հանդիպում չկա: Իսկ մամուլի հրապարակումն իրականությանը չի համապատասխանում»: Մինչդեռ նման հանդիպման մասին ավելի վաղ՝ լրատվամիջոցների հետ զրույցում, հայտնել էր նաև կուսակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Հրապարակ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.